
ՉԻՆԱՑԻ ՆԵՐՔԻՆԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
- Ուղիղ 500 տարի առաջ լույս տեսավ համաշխարհային առաջին բեսթսելլերը։ Դրա անվանումն արտացոլեց մարդկության հետագա զարգացման ողջ հեռանկարը։ Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» գիրքը համաշխարհային համբավ բերեց հեղինակին, թարգմանվեց բոլոր լեզուներով, հրատարակվեց ահռելի տպաքանակներով. բավական է նշել, որ առաջին 20 հազար լատիներեն օրինակները Եվրոպայում վաճառվեցին ընդամենը մեկ ամսում։ Այն ժամանակների համար ֆանտաստիկ իրադարձություն։

«Գովք հիմարությանը» սովորեցրեց մարդկությանը չափից դուրս լուրջ չվերաբերվել կյանքին եւ, առաջին հերթին՝ քաղաքականությանը։ Եւ մարդիկ անսացին Էրազմի խորհուրդներին։ Այն ժամանակվանից ի վեր, հենց որ խոսք է բացվում քաղաքականության մասին, մարդիկ սկսում են ծիծաղել։ Ինչ-որ մեկը ծիծաղում է մյուսների վրա, այդ մյուսները՝ ծիծաղում ինչ-որ մեկի վրա, ուրիշների վրա ծիծաղացողն իր հերթին ենթարկվում է ծաղրի, իսկ նրանք, ովքեր ենթարկվում են ծաղրի, իրենց հերթին ծիծաղում են ուրիշների վրա։
Այդպես ծիծաղն անդադար պտտվում է քաղաքականության մասին խոսացողների շրջանում։
Թեեւ ծիծաղը մեր ժամանակներում նախանձ է առաջացնում։ «Ի՞նչ ասաց նա։ Ի՞նչ ասաց»։ Կարող եք մի շաբաթ շարունակ լաց լինել, բայց ոչ ոք չի հարցնի. «Ի՞նչ ասացին ձեզ»։ Լաց լինողը մեր ժամանակներում հետաքրքրություն չի առաջացնում։
Մարդու իրավունքների պաշտպանների գլխավոր դժբախտությունն այն է, որ նրանք, որպես կանոն, չափազանց լուրջ են վերաբերվում սեփական անձին։ Մինչդեռ իրականում պաշտպաններին ողջ աշխարհում հատկացվում է չինացի ներքինիների դերը։
Վերջիններս իրենց կտրված պատկանելիքները պահում էին առաստաղի տակ կախած հատուկ զարդատուփերում (ըստ երեւույթին՝ մկներից պաշտպանելու նպատակով)։ Իրենց անդամահատված օրգանները չինացի ներքինիներն անվանում էին «գանձ»։ Ամորձատման վիրահատությունը բավական թանկ արժեր։ Դրա համար էլ բժիշկները հաճախ պահում էին «գանձերն» իրենց մոտ, իսկ ներքինիները՝ հետագայում հետ գնում դրանք։ Երբ ներքինին մահանում էր, նրան թաղում էին գանձի հետ միասին, որպեսզի այն աշխարհում մարդը նորից ամբողջական դառնար։
Մեր տեղական չինական ներքինին, այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ընդհանուր առմամբ խելացի մարդու տպավորություն է թողնում (երբ լռում է)։ Բայց հենց որ բացում է բերանը, միանգամից պարզ է դառնում, որ գործ ունենք պարզապես իմաստունի հետ։ Անդրադառնալով նախընտրական փուլում հիմնական թեկնածուների ընտրած մարտավարությանը՝ նա անցած շաբաթ հայտարարեց. «Իշխանության ներկայացուցիչներն ընտրել էին սխալ մարտավարություն՝ խոսում էին նյութական արժեքներից այն դեպքում, երբ հիմնական գաղափարական պայքարը տեղափոխվել էր քաղաքական եւ հոգեւոր արժեքների ոլորտ»։
Հիրավի ցնցո՛ղ եզրահանգում։ Ուրեմն, պարզվում է, Տեր-Պետրոսյանը վարում էր «գաղափարական պայքար», այն էլ «քաղաքական եւ հոգեւոր արժեքների ոլորտում»։ Այո՜... Այն ամենը, ինչ կարող էր, բնությունը տվել է -4 միավոր ստացած Ա.Հարությունյանին՝ խլելով դա ուրիշներից։ Երբեմն նույնիսկ ափսոսում ես, որ հհշականները չհաղթեցին։ Այդժամ չինացի ներքինիները ստիպված կլինեին երկար ժամանակով մոռանալ ոչ միայն գաղափարական պայքարի մասին։ Շատ բաների մասին ստիպված կլինեին մոռանալ։
Թեպետ անձամբ ես հեռու եմ Տեր-Պետրոսյանին քննադատելու մտքից։ Մանավանդ երբ օրերս իմացա, որ Գաբոնում քաղաքական գործիչները գնալով ավելի հաճախ են երեխաներ սպանում՝ ծիսական նպատակներով։ Ինչպես հաղորդում է անգլիական «The Daily Mail»-ը, պետական բարձր պաշտոնների հավակնող առաջնորդները հավատում են, թե երեխայի զոհաբերումն ավելացնում է ընտրություններում հաղթելու իրենց հնարավորությունները։
Գաբոնը մեզ բարեկամ եւ որոշակի իմաստով հարեւան երկիր է (եթե նկատի առնենք կոռուպցիայի վարկանիշերը)։ Բայց այնտեղ, պարզվում է, ընտրություններից առաջ երեխաներ են մորթում տոկոսը բարելավելու համար։ Իսկ մենք՝ անխիղճներս, դեռ պախարակում էինք նեոբոլշեւիկներին։ Իրականում նրանք հրեշտակնե՛ր են, պարզապես հրեշտակնե՛ր։ Հետո՞ ինչ, որ զանգվածային անկարգություններ կազմակերպեցին, տասը մարդու սպանեցին... Բայց չէ՞ որ ո՛չ երեխաների, մեղա Տեր։
Եկեք առայժմ չլքենք Գաբոնը։ Մի քիչ էլ մնանք այդ զարմանահրաշ աֆրիկյան երկրում։ Վերջերս գաբոնցի մի քարոզիչ՝ 35-ամյա Ֆրանկ Կաբելեն, հավաքեց իր հոտն ու հայտարարեց, թե հայտնություն է ունեցել։ Աստված ասել է, որ ինքնահռչակ սուրբը կկարողանա կրկնել Հիսուս Քրիստոսի հրաշքներից մեկը, եթե իսկապես հավատա դրան։
Հաջորդ օրը քարոզիչն առաջնորդեց իր հոտը Կոմո գետի ափ, որպեսզի ցույց տա ջրի վրայով քայլելու հրաշքը։ Ֆրանկը համառորեն խորանում էր գետի մեջ, մինչեւ որ ջուրը գլխովին ծածկեց նրան։ Որոշ ժամանակ անց ապշահար ներկաները, այդպես էլ ականատես չլինելով քարոզչի վերադարձին, փորձեցին փրկել նրան։ Բայց արդեն ուշ էր։
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ հայտնություն է ունեցել նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ, որը նույնպես պատրաստվում է հրաշք ցուցադրել։ Ճիշտ է, կուսշինարարության ասպարեզում. «Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված ազատական ուժերը պետք է մի քայլ առաջ անեն եւ Հայաստանում ձեւավորեն մեկ միասնական ազատական կուսակցություն, որն իր վրա կվերցնի Հայաստանն ազատ երկիր դարձնելու քաղաքական պատասխանատվությունը։ Եւ դա կտեւի 2 ամիս թե 1 տարի՝ արդեն քաղաքական գործիքների, քաղաքական քայլերի արդյունավետությունը կարող է որոշել»։
Ընդհանրապես կուսակցությունների գործունեությունը հայոց աշխարհում հիշեցնում է Նոբելյան դափնեկիր Հ.Հեսսեի «Ուլունքախաղ» վեպում նկարագրված կազմակերպությունների աշխատանքը։ Ուլունքախաղը բացարձակապես անօգուտ, բայց հազարավոր մարդկանց գրավող եւ արտաքուստ չափազանց արգասավոր գործունեությամբ լի զբաղմունք է։ Այդ իրարանցման մեջ եռանդունը բարձրանում է վեր եւ երկար ժամանակ լողում մակերեւույթին, մինչեւ որ ընկնում է է՛լ ավելի եռանդունի տակ։ Իսկ նախորդն իջնում է մեզ մոտ՝ հատակ ու հանգստանում։
Ըստ որում ուշագրավ է, որ սրընթաց բազմացող ու շատակեր կուսակցությունների համար բնակչությունը ոչինչ չի խնայում։ Հիշո՞ւմ եք խորհրդային անեկդոտը կոլտնտեսության նախագահի ելույթի մասին։ «Անցած տարի մենք ցանեցինք երկու հարյուր հեկտար ցորեն (ծափահարություններ), եւ ամբողջը կերավ անիծյալ ուտիճը։ Այս տարի ցանեցինք երեք հարյուր հեկտար ցորեն (ծափահարություններ), եւ ամբողջը կերավ անիծյալ ուտիճը։ Ուրեմն եկեք, ընկերներ, ցանենք հինգ հարյուր հեկտար ցորեն, թող անիծյալ ուտիճի բկի՛ն կանգնի (ծափահարություններ)»։
Այնպես որ՝ թող -2 միավոր ստացած Ս.Սուրենյանցը ստեղծի իր ազատական կուսակցությունը, թող անիծյալ ուտիճի բկին կանգնի։ Թեեւ ոչ մի լավ բան ազատական կուսակցություններից ակնկալել չարժե։
Նշանավոր փիլիսոփա եւ հումանիստ Բերտրան Ռասսելն իր «Արեւմտյան փիլիսոփայության պատմությունն ու դրա կապերը քաղաքական ու սոցիալական պայմանների հետ՝ անտիկ ժամանակներից մինչեւ մեր օրեր» աշխատության մեջ գրել է. «Սկսած Ռուսսոյից եւ Կանտից, գոյություն են ունեցել ազատականության երկու դպրոց, որոնք կարելի է բնութագրել որպես «պնդաճակատ» եւ «փափկասիրտ»։ «Պնդաճակատ» ուղղությունը՝ Բենհամի, Ռիկարդոյի եւ Մարքսի միջոցով, տրամաբանորեն հանգեցրեց Ստալինին։ «Փափկասիրտը» տրամաբանական այլ փուլերով՝ Ֆիխտեի, Բայրոնի, Կարլեյլի եւ Նիցշեի միջոցով, հանգեցրեց Հիտլերին։ Իհարկե, այս ձեւակերպումը չափազանց սխեմատիկ է բացարձակ ճշմարիտ լինելու համար, բայց կարող է ծառայել որպես ուղեցույց»։
Հայրենի ընդդիմության համար ուղեցույց այն կարող է ծառայել անվերապահորեն։
Մեծն Նոստրադամուսի տապանաքարին փորագրված է. «Հանուն ամենազոր ու ողորմած Տիրոջ։ Այստեղ հանգչում է Միշել Նոստրադամուսի աճյունը, մահկանացուներից միակի, որին Աստված ձիրք պարգեւեց՝ նկարագրելու Երկրի վրա մարդկության ապագան, որը ձեւավորվում է աստղերի ազդեցության ներքո։ Նա ապրեց վաթսուներկու տարի, վեց ամիս ու տասնյոթ օր եւ մահացավ Սալոնում 1566-ին։ Նույնիսկ այն աշխարհում նա հանգիստ չի գտնի։ Աննա Պոնտիա Ջամելլան իր ամուսնուն ցանկանում է հավերժական երանություն»։
Մեզ հայտնի չէ, թե ինչ կփորագրեն ԱԺ նախկին փոխխոսնակ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ տապանաքարին (թող Աստված նրան երկար տարիների կյանք տա, բայց բոլորս էլ ի վերջո մահկանացու ենք), սակայն ավելորդ չի լինի քարի վրա նշել, որ նրան նույնպես Տերը չի զրկել պայծառատեսության ձիրքից։ Դե, իսկ որ այն աշխարհում էլ Ա.Սահակյանը հանգիստ չի գտնի, կարելի է հասկանալ հետեւյալ հայտարարությունից. «Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ համախմբված եւ հառնած Շարժումը ձեռք է բերել հոգեւոր ու գաղափարական այնպիսի միասնականություն, որ նրանից մինչեւ քաղաքական մի հզոր շարժման ձեւավորում մնում է մեկ քայլ»։
Այդչափ լայն մտահորիզոն ունեցող վերջին մարդը եղել է Սոկրատեսը։ Հետո դարեր շարունակ ոչ ոք չի եղել, եւ ահա հայտնվեց սույն լեոնարդոն։ Այդ մեկ քայլը բնականաբար կարվի, եւ հազարավոր աչքերից ուրախության արցունքներ կհոսեն, եւ կկաթեն դրանք հարազատ հողին, եւ այդ տեղում կբուսնեն Կարմիր գրքում գրանցված հովտաշուշաններ։ Երկիրը կիսաուշագնաց վիճակում է՝ սպասվող երջանկությունից։
-3 միավոր ստացած Ա.Սահակյանի, Տեր-Պետրոսյանի ու այլեւայլ չարքերի դժբախտությունն այն է, որ նրանց ժամանակը վաղուց արդեն անցել է, բայց ոչ մի կերպ չեն կարողանում հեռանալ։ Գեղեցիկ հեռանալը մի ամբողջ արվեստ է, որի օրինակը ցույց տվեց ժամանակին Դալայ Լաման։
Գրեթե կես դար առաջ՝ 1959 թվականի մարտի 31-ին, Տիբեթի մայրաքաղաք Լհասայի ոչ մեծ, բայց շքեղ Մահակալա տաճարում 24-ամյա երիտասարդը՝ սափրած գլխով եւ բուդդայական նարնջագույն հագուստով, մտավ ոսկե ու արծաթե կանթեղներով լուսավորված կիսախավար դահլիճ։ Այստեղ արդեն ընթանում էր օտարերկրացու համար առեղծվածային կրոնական արարողությունը։ Պահապան Բուդդայի ահռելի արձանի տակ նստած էին մի քանի վանականներ, որոնք երգելով աղոթքներ էին կարդում եւ ուշադրություն չէին դարձնում ներս մտած երիտասարդի վրա։
Վանականներից մեկը խոնարհվեց կանթեղների ճարպով լի ոսկե անոթի վրա, մյուսը շուրթերին մոտեցրեց խխունջ հիշեցնող առարկան ու երկար եւ թախծոտ հնչյուն արձակեց։ Երրորդը թեթեւակի զարկեց ծնծղաներին, որոնց արծաթահնչյուն զրնգոցը տարածվեց որմնանկարներով զարդարված պատերի ներսում, ինչը տարօրինակ կերպով ուժգնացրեց տաճարում տիրող տիեզերական վշտի մթնոլորտը։
Երիտասարդը մոտեցավ Պահապանի արձանին եւ ճերմակ մետաքսի երկար կտոր դրեց՝ ի նշան այդ սրբազան վայր երբեւէ վերադառնալու հույսի։ Կամացուկ շշնջալով աղոթքը՝ նա շրջվեց, մեկ անգամ էլ հայացքով ընդգրկեց ողջ դահլիճն ու հեռացավ։ Նրա հետեւից տաճարում մարեց լույսերի մեծ մասը։
Այդպես 45 տարի առաջ սկսվեց գյուղացու ընտանիքում Լհամո Տհոնդուպ անունով ծնված մարդու՝ Կարեկցանքի Բոդհիսատվայի, Սպիտակ Լոտոսի Պահապանի երկրային մարմնացում, ողջ աշխարհի բուդդայականների հոգեւոր առաջնորդ Դալայ Լամա 14-րդի վտարանդությունը։
- Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԻՆՉՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեր հայրենակիցներից շատերը 90-ականներին աշխատանք փնտրելու համար ստիպված եղան լքել հայրենիքը։ Հայտնվելով օտարության մեջ, անտեղյակ լինելով տվյալ երկրի օրենսդրությանը` նրանց մի մասը մինչեւ հիմա չի կարողացել ...ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ունե՞ք հարցեր քահանային: Գրեք www.qahana.am ինտերնետային կայքին, եւ հոգեւորականները սիրով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին: Ահա այս նշանաբանով արդեն հինգ տարի շարունակ գործում է Արարատյան Հայրապետական ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 31 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն 5
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված եւ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Վարդան Ջհանգիրյանի, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌՆՈՒՄ Է
ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Եւ ամենեւին էլ ո՛չ ֆինանսական պատճառներով
Ապրիլի 25-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը վերստին ի հայտ բերեց հիմնահարցերի այն շրջանակը, որ թույլ չի տալիս հայրենի գիտությանը հաղթահարել ...ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եռամսյակի մուտքերը 31 տոկոսով աճել են
Չնայած կար մտավախություն, որ երկրի քաղաքական գործընթացները կվտանգեն պետական բյուջեի հարկային մուտքերի կատարմանը, այնուհանդերձ այդպես չեղավ։ Ավելին՝ նախատեսված ...ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ ՎՆԱՍԸ
Պետությանն ավելացված արժեքի հարկի գծով 120 մլն դրամ նյութական վնաս պատճառելու համար մեղադրյալ, «Սիլվիա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Մարտին Սուքիասյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ամբողջությամբ վերականգնել ...ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 8
Լեւոնապաշտ մի քանի «արվեստագետների» եւ «ինտելեկտուալ» թերուսների մասին մենք ժամանակին գրել ենք։ Բայց, ցավոք, «անփութորեն» աչքաթող էինք արել «ինտելեկտուալ» թերուսներից մեկին։ Խոսքը գրողների միության անդամներից ...Ի՞ՆՉ ՄՆԱՑ ԿԱՍԿԱԾԻ ՀԻՄՔԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Հանրությանն արդեն հայտնի է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունը՝ կապված մարտի 1-ի դեպքերի հետ։ Հայտարարության ծայրահեղական բնույթին այժմ չենք անդրադառնա, մանավանդ որ օրերս ...«ԵՐԵՎԱՆԻ ՕՐ»
Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը մեծ շուքով կնշվի «Երեւանի օր» տոնակատարությունը: Ինչպես երեկ տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը, ...ԳԱԶԻ ՍՊԱՌՈՒՄ
Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը 2008թ. առաջին եռամսյակում 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ 5,1 տոկոսով ավելացել է՝ կազմելով 758 մլն 468 հազար խմ: Այս տարվա նույն ժամանակահատվածում իրացվել է ...ՔԱՄԻ
Ուժգին քամու հետեւանքով ապրիլի 25-ին, ժամը 17:10-ի սահմաններում, հիմնովին վնասվել է Կոտայքի մարզի Ներքին Քաղսի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքը՝ 250 քմ մակերեսով:ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնության թափ առնելուն զուգահեռ, արդյունքները բարելավում են մեր առաջատար շախմատիստները։ Վերջին երեք տուրերում մերոնք խաղացին ընդհանուր առմամբ 48 պարտիա. ...ՖԻՄԱ-Ն՝ ՉԵՄՊԻՈՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը՝ ՖԻՄԱ-ն, երեկ Երեւանում 28:24 հաշվով հաղթելով Երեւանի պետական համալսարանի թիմին, նվաճեց Հայաստանի հանդբոլի չեմպիոնի կոչումը: Առաջնությանը մասնակցեց ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹՐԻԼԼԵՐ` ՀՕԳՈՒՏ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրը նշանավորվեց առաջատարներից մեկի՝ գործող չեմպիոն «Փյունիկի» սայթաքումով։ Երեւանյան ակումբը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Գյումրիի «Շիրակին», ...ՌՈՆԱԼԴՈՒԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՓՆԻՆ
Անցնող մրցաշրջանի անգլիական պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն։ Նա առավելագույն միավորներ է վաստակել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել՝ հստակեցնելու մամուլում իր հասցեին շրջանառվող որոշ կեղծ շեշտադրումներ
Բանախոսը, նախ, հերքեց «լուրերն» առ այն, թե ինքն է հեղինակել «Ժողովների, հանրահավաքների, ...ԼՏՊ-Ն ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Ընտրություններից առաջ «Ժառանգություն» խմբակցության անդամները հայտարարեցին, թե Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կուսակցությունը «սկզբունքային տարաձայնություններ չունի» Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հրաժարականի դիմումը: Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ դիմումի հրապարակումից ...ԿՔՆՆԱՐԿԵՆ
Ստամբուլի համալսարանի Աթաթուրքի սկզբունքների եւ հեղափոխության պատմության ինստիտուտն ու Եվրասիայի ինստիտուտը այսօր Հայոց ցեղասպանության խնդրին նվիրված «Թուրք-հայկական հարաբերություններն ու հայկական հարցը» ...ՉԻՆԱՑԻ ՆԵՐՔԻՆԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 1
Ուղիղ 500 տարի առաջ լույս տեսավ համաշխարհային առաջին բեսթսելլերը։ Դրա անվանումն արտացոլեց մարդկության հետագա զարգացման ողջ հեռանկարը։ Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» գիրքը համաշխարհային համբավ բերեց ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հարկային ոլորտի աշխատանքները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում, ինչը զուգակցվելու է ոլորտին պետական աջակցությամբ: Ինչպես երեկ հարկային պետական ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ...ԱՌԱՆՁՆԱԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Թուրքական մամուլը առանձնակի ուշադրությամբ է անդրադարձել Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո Հայաստանի կառավարությունում տեղի ունեցած փոփոխություններին: Մասնավորապես, ըստ Անատոլու գործակալության, Թուրքիայի ...ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նաեւ ճանաչել ԼՂՀ անկախությունը
Ինչպես պարզվում է, Ղարաբաղյան հիմնահարցին առնչվող խնդիրները քաղաքական շահարկումների առարկա կարող են դառնալ ոչ միայն Ադրբեջանում, Թուրքիայում կամ որեւէ այլ երկրում, այլեւ ...ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
Եւ ստախոս պատգամավորները
Մարտի 1-ի իրադարձություններից հետո հհշական մամուլի եւ լեւոնականների համառ ջանքերով Հայաստան անունը եւս տարբեր ատյաններում սկսեց արտաբերվել քաղբանտարկյալներ ունեցող երկրների ...Ի՞ՆՉ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՅԴ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ
5
Ինչպե՞ս երկխոսել Տեր-Պետրոսյանի ու նրա հետեւորդների հետ, եթե սրանք նույնիսկ ապրիլի 24-ը օգտագործեցին իշխանություններին հերթական անգամ անժամկետ պատերազմ հայտարարելու համար։
Այս հարցին ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կառավարության երեկվա արտահերթ նիստում հաստատվեց գործադիրի նոր ծրագիրը, որը այսօր կուղարկվի ԱԺ:
Ծրագրում առաջ են քաշվել հինգ հիմնական գերակայություններ: Ազգային անվտանգության եւ ակտիվ տնտեսական քաղաքականության ...Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ԹԱՆԿ
«Ի՞նչն է ամենամեծ արժեքը մեզ համար։ Տարբեր պատասխաններ կարող են լինել։ Ինձ համար ամենամեծ արժեքը երկրիս ու ժողովրդիս կայունությունն ու պաշտպանվածությունն է։ Ժողովրդավարությունը ստորադաս հասկացություն ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ Ա.ԱԲՐԱՀԱՄԻՆ
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է Գերմանիայի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ըստ պաշտպանության նախարարության մամլո ծառայության, ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե իբր ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական դիվերսիոն խումբ է վնասազերծվել, ինչը չի համապատասխանում ...ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ
ԼՂՀ իշխանությունները, հերթական անգամ ցուցաբերելով բարի կամք եւ հավատարմություն Ժնեւյան կոնվենցիային, մայիսի 3-ին կվերադարձնեն ադրբեջանցի զինծառայող Վյուսալ Շիրսուլթան օղլի Էյբաթովին, որը ապրիլի 11-ին ...
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

