
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՎԻ
- ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել՝ հստակեցնելու մամուլում իր հասցեին շրջանառվող որոշ կեղծ շեշտադրումներ

Բանախոսը, նախ, հերքեց «լուրերն» առ այն, թե ինքն է հեղինակել «Ժողովների, հանրահավաքների, երթերի եւ ցույցերի մասին» օրենքում կատարված փոփոխությունները։ Ավելին՝ իբր ինքն էլ ամեն ինչ արել է՝ անցկացնելու հիշյալ օրենսդրական նախաձեռնությունը։ Մինչդեռ Տ.Թորոսյանն ի սկզբանե մատնանշել էր երկու հիմնական խնդիր՝ կապված զանգվածային միջոցառումներ անցկացնելու ազատությունը մասամբ սահմանափակող 6-րդ կետի, ինչպես նաեւ «ինքնաբուխ հանրահավաքներին» վերաբերող հոդվածի հետ։
Վերջին հաշվով այդ վերապահումներն էլ դրվել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ ապրիլյան քննարկումների արդյունքում ստորագրված հուշագրի հիմքում եւ «դարձել հիմնական թեմա՝ նոր փոփոխությունների։ Ըստ էության, արվելու են այն փոփոխությունները, որ ժամանակին ինքս առաջարկում էի»։
Այնպես որ, խորհրդարանի նախագահին որպես օրենքի նախագծի հիմնական գաղափարախոս եւ ջատագով ներկայացնելու «տգեղ եւ անհաջող փորձերը» անհեռանկար են։ Առավել եւս, որ ինքը դեռ նախագիծը քվեարկության դնելուց առաջ էր փաստել հետագայում օրենքը վենետիկցիների դատին ներկայացնելու եւ հարկ եղած դեպքում վերանայելու, եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի վերաբերյալ իր արձագանքի հետ կապված կամայական մեկնաբանություններին, «անհամեստություն չհամարվի, բայց ես վերջին մարդը չեմ եղել Հայաստանում, որը ջանքեր է գործադրել մեր օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Մեծ աշխատանք է կատարվել, կան բազմաթիվ վկայություններ, օրենքներ, սահմանադրական փոփոխություններ եւ այլն»,- ասաց բանախոսը, այս դեպքում էլ անհեթեթ, «անիմաստ եւ իզուր» համարելով շահարկումները, թե Տ.Թորոսյանի ասելով, ԵԽԽՎ բանաձեւերն «անկարեւոր են»։ Այսինքն՝ զուտ խորհրդատվական բնույթ ունեն, պարտադիր չեն կատարման համար եւ կյանքի կկոչվեն այնքանով, որքանով բխում են մեր երկրի շահերից։
ԱԺ նախագահի դիրքորոշումը միանշանակ է. «Ցանկացած առաջարկ, ցանկացած փաստաթուղթ անպայման պետք է հաշվի առնվի, եթե ուղղված է Հայաստանում ժողովրդավարության խորացմանը եւ ամրապնդմանը»։ Այլ բան է, որ խնդրո առարկա բանաձեւում, «այո, կան հաստատագրումներ, կան հետընտրական իրադարձությունների հետ կապված ձեւակերպումներ, որոնք լիովին չեն ներկայացնում այն, ինչ տեղի է ունեցել մարտի 1-2-ին։
Ինչ վերաբերում է մեր անելիքներին, այստեղ նույնպես այլ կարծիք չի կարող լինել. բանաձեւում տեղ գտած բոլոր առաջարկությունները պետք է անպայման լուրջ ուշադրության արժանանան, եւ ժողովրդավարության, օրենսդրության կիրառման հետ կապված, ընդհանրապես մեր կյանքում գոյություն ունեցող թերությունները պետք է շտկվեն»։
Սա չի նշանակում, թե պետք է անվերապահորեն ընդունել այն ամենը, ինչ գրված է ԵԽԽՎ բանաձեւի տեքստում. «Օրինակ, առաջարկվում է փոխել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման կարգը։ Բայց, անկախ նրանից՝ ինչ լավ ձեւաչափ կամ ձեւավորման կարգ կառաջարկվի, այդ առաջարկը հնարավոր չէ իրականացնել, որովհետեւ դա սահմանադրական նորմ է, որը արժանացել է նույն Վենետիկի հանձնաժողովի հավանությանը»։ Հետեւաբար այս պարագայում լավագույն դեպքում կարելի է խոսել ընթացակարգերի բարելավման մասին, բայց ո՛չ հընթացս «սրբագրել» սահմանադրությունը։ Միով բանիվ, «սա ԵԽԽՎ լավագույն բանաձեւը չէ»,- կարծում է Տ.Թորոսյանը։
Իրողություններին ոչ համարժեք այս եւ էլի մի քանի անհաջող կետեր չհաշված՝ բանաձեւը, նրա գնահատմամբ, ընդհանուր առմամբ ճիշտ է արտահայտում Հայաստանի առջեւ կանգնած օրակարգային խնդիրների խճանկարը։ Ավելին՝ այդ հարցերի մեծ մասը ամրագրված է ոչ միայն նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի, այլեւ կոալիցիոն մյուս կուսակցությունների, անգամ երկխոսության կոչին արձագանքած ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում։ Առաջիկա տարիներին դրանք քայլ առ քայլ պետք է լուծվեն, բայց ո՛չ փոխադարձ մեղադրանքների, այլ «հանդուրժողականության, կոռեկտության, ստից ու կեղծիքներից, անհեթեթ մեղադրանքներից հրաժարվելու» պայմաններում։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները որպես երկխոսության բանալի ներկայացնելու փորձերին անդրադառնալով՝ բանախոսը նկատեց. «Խնդիրները լուծելու համար պահանջվում է հարցերի հստակ ձեւակերպում, այդ հարցերի լիարժեք քննարկում եւ ուժերի համատեղում՝ այդ հարցերը լուծելու ուղղությամբ։ Արտահերթ ընտրություններով ո՛չ կուսակցությունները լիարժեքորեն կկայանան, ո՛չ քաղաքացիական հասարակության կառույցները կձեւավորվեն, ո՛չ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները կտեղափոխվեն ընդունելի հարթություն, ոչ էլ առկա խնդիրները կլուծվեն։ Սա է իմ կարծիքը։
Եթե մեզ թվում է, թե ուղղակի խոսելով, ուղղակի ընտրություն կազմակերպելով այդ խնդիրների լուծումները կարող ենք գտնել կամ առաջարկել, ապա ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ այդ ճանապարհով գնալով՝ ավելի վատ իրավիճակում ենք հայտնվելու, որովհետեւ ընտրություններով առկա խորքային խնդիրներից ոչ մեկը չի լուծվում»։
Եւ հետո. «Ընդամենը 10 ամիս առաջ Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Նրանք, ովքեր ցանկություն են ունեցել, մասնակցել են։ Նրանք, ում հանրությունը ընտրել է, խորհրդարանում են։ Եթե մարդկանց թվում է, թե ամեն տարի պետք է նոր ընտրություն անցկացնենք, որովհետեւ այս կամ այն քաղաքական ուժը չկա խորհրդարանում, սա եւս որեւէ տրամաբանության չի դիմանում։ Իհարկե, քաղաքական ուժերը միայն խորհրդարանում չեն, եւ, իհարկե, պետք է աշխատել նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ։ Այլ կարծիք լինել չի կարող։ Բայց դրա ձեւն ու ճանապարհը խորհրդարանական ընտրություններ անցկացնելը չէ»։
Ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ նախագահը Մարդու իրավունքների պաշտպանի կամ խորհրդարանի հովանու ներքո մարտի 1-ի զանգվածային անկարգությունները «քննող» անկախ հանձնաժողով ստեղծելու գաղափարին։ Բանախոսի համոզմամբ. «Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցը վերջակետ դրեց պաշտպանի գլխավորությամբ կամ նրա գրասենյակի միջոցով անկախ հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ քննարկումներին, որովհետեւ պաշտպանը հստակ ներկայացրեց իր տեսակետը բոլոր այդ հարցերի վերաբերյալ։ Այսինքն՝ նոր բան անելու կարիք չկա»։
Իսկ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու առաջարկը կարելի է եւ քննարկել, պայմանով, որ հանձնաժողովի ապագա անդամները եւ նախագահը «մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն այդ գործին»,- գտնում է Տ.Թորոսյանը։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեր հայրենակիցներից շատերը 90-ականներին աշխատանք փնտրելու համար ստիպված եղան լքել հայրենիքը։ Հայտնվելով օտարության մեջ, անտեղյակ լինելով տվյալ երկրի օրենսդրությանը` նրանց մի մասը մինչեւ հիմա չի կարողացել ...ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ունե՞ք հարցեր քահանային: Գրեք www.qahana.am ինտերնետային կայքին, եւ հոգեւորականները սիրով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին: Ահա այս նշանաբանով արդեն հինգ տարի շարունակ գործում է Արարատյան Հայրապետական ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 31 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն 5
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված եւ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Վարդան Ջհանգիրյանի, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌՆՈՒՄ Է
ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Եւ ամենեւին էլ ո՛չ ֆինանսական պատճառներով
Ապրիլի 25-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը վերստին ի հայտ բերեց հիմնահարցերի այն շրջանակը, որ թույլ չի տալիս հայրենի գիտությանը հաղթահարել ...ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եռամսյակի մուտքերը 31 տոկոսով աճել են
Չնայած կար մտավախություն, որ երկրի քաղաքական գործընթացները կվտանգեն պետական բյուջեի հարկային մուտքերի կատարմանը, այնուհանդերձ այդպես չեղավ։ Ավելին՝ նախատեսված ...ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ ՎՆԱՍԸ
Պետությանն ավելացված արժեքի հարկի գծով 120 մլն դրամ նյութական վնաս պատճառելու համար մեղադրյալ, «Սիլվիա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Մարտին Սուքիասյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ամբողջությամբ վերականգնել ...ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 8
Լեւոնապաշտ մի քանի «արվեստագետների» եւ «ինտելեկտուալ» թերուսների մասին մենք ժամանակին գրել ենք։ Բայց, ցավոք, «անփութորեն» աչքաթող էինք արել «ինտելեկտուալ» թերուսներից մեկին։ Խոսքը գրողների միության անդամներից ...Ի՞ՆՉ ՄՆԱՑ ԿԱՍԿԱԾԻ ՀԻՄՔԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Հանրությանն արդեն հայտնի է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունը՝ կապված մարտի 1-ի դեպքերի հետ։ Հայտարարության ծայրահեղական բնույթին այժմ չենք անդրադառնա, մանավանդ որ օրերս ...«ԵՐԵՎԱՆԻ ՕՐ»
Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը մեծ շուքով կնշվի «Երեւանի օր» տոնակատարությունը: Ինչպես երեկ տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը, ...ԳԱԶԻ ՍՊԱՌՈՒՄ
Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը 2008թ. առաջին եռամսյակում 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ 5,1 տոկոսով ավելացել է՝ կազմելով 758 մլն 468 հազար խմ: Այս տարվա նույն ժամանակահատվածում իրացվել է ...ՔԱՄԻ
Ուժգին քամու հետեւանքով ապրիլի 25-ին, ժամը 17:10-ի սահմաններում, հիմնովին վնասվել է Կոտայքի մարզի Ներքին Քաղսի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքը՝ 250 քմ մակերեսով:ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնության թափ առնելուն զուգահեռ, արդյունքները բարելավում են մեր առաջատար շախմատիստները։ Վերջին երեք տուրերում մերոնք խաղացին ընդհանուր առմամբ 48 պարտիա. ...ՖԻՄԱ-Ն՝ ՉԵՄՊԻՈՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը՝ ՖԻՄԱ-ն, երեկ Երեւանում 28:24 հաշվով հաղթելով Երեւանի պետական համալսարանի թիմին, նվաճեց Հայաստանի հանդբոլի չեմպիոնի կոչումը: Առաջնությանը մասնակցեց ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹՐԻԼԼԵՐ` ՀՕԳՈՒՏ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրը նշանավորվեց առաջատարներից մեկի՝ գործող չեմպիոն «Փյունիկի» սայթաքումով։ Երեւանյան ակումբը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Գյումրիի «Շիրակին», ...ՌՈՆԱԼԴՈՒԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՓՆԻՆ
Անցնող մրցաշրջանի անգլիական պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն։ Նա առավելագույն միավորներ է վաստակել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել՝ հստակեցնելու մամուլում իր հասցեին շրջանառվող որոշ կեղծ շեշտադրումներ
Բանախոսը, նախ, հերքեց «լուրերն» առ այն, թե ինքն է հեղինակել «Ժողովների, հանրահավաքների, ...ԼՏՊ-Ն ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Ընտրություններից առաջ «Ժառանգություն» խմբակցության անդամները հայտարարեցին, թե Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կուսակցությունը «սկզբունքային տարաձայնություններ չունի» Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հրաժարականի դիմումը: Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ դիմումի հրապարակումից ...ԿՔՆՆԱՐԿԵՆ
Ստամբուլի համալսարանի Աթաթուրքի սկզբունքների եւ հեղափոխության պատմության ինստիտուտն ու Եվրասիայի ինստիտուտը այսօր Հայոց ցեղասպանության խնդրին նվիրված «Թուրք-հայկական հարաբերություններն ու հայկական հարցը» ...ՉԻՆԱՑԻ ՆԵՐՔԻՆԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 1
Ուղիղ 500 տարի առաջ լույս տեսավ համաշխարհային առաջին բեսթսելլերը։ Դրա անվանումն արտացոլեց մարդկության հետագա զարգացման ողջ հեռանկարը։ Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» գիրքը համաշխարհային համբավ բերեց ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հարկային ոլորտի աշխատանքները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում, ինչը զուգակցվելու է ոլորտին պետական աջակցությամբ: Ինչպես երեկ հարկային պետական ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ...ԱՌԱՆՁՆԱԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Թուրքական մամուլը առանձնակի ուշադրությամբ է անդրադարձել Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո Հայաստանի կառավարությունում տեղի ունեցած փոփոխություններին: Մասնավորապես, ըստ Անատոլու գործակալության, Թուրքիայի ...ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նաեւ ճանաչել ԼՂՀ անկախությունը
Ինչպես պարզվում է, Ղարաբաղյան հիմնահարցին առնչվող խնդիրները քաղաքական շահարկումների առարկա կարող են դառնալ ոչ միայն Ադրբեջանում, Թուրքիայում կամ որեւէ այլ երկրում, այլեւ ...ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
Եւ ստախոս պատգամավորները
Մարտի 1-ի իրադարձություններից հետո հհշական մամուլի եւ լեւոնականների համառ ջանքերով Հայաստան անունը եւս տարբեր ատյաններում սկսեց արտաբերվել քաղբանտարկյալներ ունեցող երկրների ...Ի՞ՆՉ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՅԴ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ
5
Ինչպե՞ս երկխոսել Տեր-Պետրոսյանի ու նրա հետեւորդների հետ, եթե սրանք նույնիսկ ապրիլի 24-ը օգտագործեցին իշխանություններին հերթական անգամ անժամկետ պատերազմ հայտարարելու համար։
Այս հարցին ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կառավարության երեկվա արտահերթ նիստում հաստատվեց գործադիրի նոր ծրագիրը, որը այսօր կուղարկվի ԱԺ:
Ծրագրում առաջ են քաշվել հինգ հիմնական գերակայություններ: Ազգային անվտանգության եւ ակտիվ տնտեսական քաղաքականության ...Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ԹԱՆԿ
«Ի՞նչն է ամենամեծ արժեքը մեզ համար։ Տարբեր պատասխաններ կարող են լինել։ Ինձ համար ամենամեծ արժեքը երկրիս ու ժողովրդիս կայունությունն ու պաշտպանվածությունն է։ Ժողովրդավարությունը ստորադաս հասկացություն ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ Ա.ԱԲՐԱՀԱՄԻՆ
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է Գերմանիայի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ըստ պաշտպանության նախարարության մամլո ծառայության, ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե իբր ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական դիվերսիոն խումբ է վնասազերծվել, ինչը չի համապատասխանում ...ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ
ԼՂՀ իշխանությունները, հերթական անգամ ցուցաբերելով բարի կամք եւ հավատարմություն Ժնեւյան կոնվենցիային, մայիսի 3-ին կվերադարձնեն ադրբեջանցի զինծառայող Վյուսալ Շիրսուլթան օղլի Էյբաթովին, որը ապրիլի 11-ին ...
ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԲԱՆԻ
ԵԱՀԿ-Ի ԽՆԴԻՐԸ
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՎԵԼՈՐԴ Է
Սեփ.լրտվ.ԿՈՒՆԵՆԱՆՔ ՈՐԱԿԱՊԵՍ ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԵՌԱՑՎԵԼ ԵՆ ՀՖՖ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

