
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
- Լեւոնապաշտ մի քանի «արվեստագետների» եւ «ինտելեկտուալ» թերուսների մասին մենք ժամանակին գրել ենք։ Բայց, ցավոք, «անփութորեն» աչքաթող էինք արել «ինտելեկտուալ» թերուսներից մեկին։ Խոսքը գրողների միության անդամներից մեկի՝ Նելլի Շահնազարյանի մասին է։ Հանրությանը անհայտ մի տիկնոջ, որի անվան դիմաց ԳՄ տեղեկատուի մեջ նշված է՝ «արձակագիր, դրամատուրգ»։

Հիշեցնենք Շահնազարյանի «սխրանքը». եթե մինչ օրս չէր զորել իր գրչով դրամատիկ զարգացումներով հագեցած քիչ թե շատ հետաքրքիր ու անսպասելի տեսարաններ պատկերել, ապա դա նրան հաջողվեց ցույց տալ Թատերական հրապարակում։ Փետրվարի վերջին տասնօրյակում, հայտնվելով ԼՏՊ-ի կողքին, զօրուգիշեր ոչ միայն չլքեց միտինգների հարթակը, այլեւ այդ օրերին ցուցադրաբար պատռեց գրողների միության անդամատոմսը։ Այն պատճառով, որ միությունը չի միանում շարժմանը։
Սա դեռ քիչ էր, օրերս էլ հանդես գալով հհշական թերթերից մեկում՝ գրավելով թերթի էջուկեսանոց տարածքը, «ամենայն հայոց գրողի» դիրքից սկսեց մեղադրանքներ տեղալ մտավորականության հասցեին։ Նախ՝ մղկտում է մարտի 1-ին հրապարակում «ջարդված» «խաղաղ ցուցարարների» համար։ Հետո, նկարագրելով դեպքերը, գրում է, թե ինչպես էր «ծեծված ու վիրավորած ժողովուրդը» շարունակում վճռականորեն վանկարկել «արդարություն ու ազատություն» խորհրդանշող Լեւոնի անունը։ Դարձյալ վերադառնում «խաղաղ ցուցարարների» վրա հարձակված «ենիչերիներին», պնդելով, թե ԼՏՊ-ի ջոկատները զինված չէին։
Անդրադառնալով փետրվարյան ապօրինի միտինգների օրերին մտավորականության հայտարարությանը, որում մտահոգություն էր հայտնվում ագրեսիվ ցուցարարների կողմից հրապարակի արձանները վնասելու, կեղտոտելու մասին, Շահնազարյանը գրում է, թե «բնավ չնսեմացնելով այդ արձանների կարեւորության չափը, այնուամենայնիվ, փաստենք, որ այդ արձանները կարելի է վերականգնել, մի բան, որ հնարավոր չէ մարդկային կորուստների դեպքում եւ չափազանց դժվար՝ վստահության եւ հավատի կորստի դեպքում»։
Նման եզրահանգում անող սույն գրաճանաչին ո՞վ կարող է հասկացնել, որ ամեն ինչ սկսվում է հենց արձաններ ոչնչացնելուց։ Եւ հիմա պետք չէ եղերամոր պես մազերը փետել եւ խոսել «կորուստների» մասին, որոնք հետեւանք էին հենց արձաններին թառած, դրանց վրա թքող, սիգարետ հանգցնող «խաղաղ ցուցարարների» գործողությունների։
Իհարկե, չափազանց ծիծաղելի է կարդալ Մատենադարանի փոխտնօրենին տված Շահնազարյանի գնահատականները. «Արշակ Բանուչյանը ազնվաբարո, հեղինակավոր մարդ է, խենթանալու չափ նվիրված իր գործին, փայլուն գիտնական է, ում ճանաչում ու հարգում են աշխարհի որ ծայրում ասես... միայն նրան հաջողվեց եռամյա բանակցությունների արդյունքում, իր ունեցած կապերի շնորհիվ, Մատենադարանի սեփականությունը դարձնել Մոկաց Ավետարանը»։
Շատ ժամանակ չի անցել այն օրից, երբ բացահայտվեց ամերիկյան «Հիլլ» թանգարանի հետ Բանուչյանի կնքած գաղտնի, հանցավոր գործարքը։ Ինչ վերաբերում է Բանուչյանի հանրահռչակությանը եւ վարած հաջող բանակցություններին, ապա մատենադարանցիները դարձյալ պնդեցին, որ «Բանուչյանը որպես գիտնական զրո է, իսկ Մոկաց Ավետարանին տված բարձր գինը՝ 145 հազար դոլարը, չափազանց կասկածելի էր»։
Սակայն դառնանք տիկնոջը։ Ո՞վ է սա։ Ոչ ավել, ոչ պակաս, զբաղեցնում է Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Սրան, որ նույնիսկ իր ծննդավայր Վանաձորում չէին ճանաչում, 1998-ից հետո, կարելի է ասել, անհայտությունից «հառնեց»՝ հասավ մայրաքաղաք եւ բնադրվեց Մայր թատրոնում։ Այն, որ Մայր թատրոնը արդեն 10 տարի վերածվել է «Կիրովականի թատրոնի ֆիլիալի», այս մասին բացահայտ արտահայտվում են թատերական գործիչները։
Բայց ինչն է զարմանալի։ Անցած տարիներին այս թատրոնում մերժվում էին քիչ թե շատ արժեքավոր գործեր։ Ժամանակակից դրամատուրգների պիեսները մնում էին գեղարվեստական ղեկավարի դարակներում, իսկ ահա Շահնազարյանի՝ գեղարվեստից ու գաղափարից զուրկ «Թափորը» մոնոդրաման դարձավ խաղացանկային։ Ընդ որում՝ այդ բեմադրությունը հազիվ մեկ-երկու անգամ ներկայացվեց այս բեմում, պետական աջակցությամբ, նաեւ մասնակցեց եվրոպական երկրներից մեկում անցկացված փառատոնին։
Շահնազարյանի հաջորդ «գլուխգործոցը» Մայր թատրոնում բեմադրվեց անցյալ տարի։ Յուջինօնիլյան պլագիատ, ծեքծեքուն պարզունակ մի դրամա «Ծաղկած դեղձենի» անվամբ։ Եւ դարձյալ պետպատվերով։ Էլ չենք խոսում գրողների միության հովանավորությամբ, նաեւ պետպատվերով տպագրված սրա ժողովածուների մասին։ Թեպետ տպագրվածը գրական մակուլատուրա է, բայց անպայման պետք է հրատարակվեր պետբյուջեի հաշվին։ Որպեսզի այսօր սույն գավառական գրչակը զայրացած հարձակվի բոլոր նրանց վրա, ովքեր հանդգնում են «հայտարարել, թե իբր երկիրը կայունանում է»։ Ո՞նց թե։ Իրենց «ազատության ոգին» ոչ ոք չի կարող սպանել՝ «կան եւ գտնվելու են նորանոր խենթեր», որոնք ազատագրելու են երկիրը։
Ոչնչություններ, որոնց 1998-ից հետո միայն հաջողվեց մարդամեջ մտնել եւ նույնիսկ պաշտոնների տիրանալ, այսօր ԼՏՊ-ի պարտությունից «ծմրած» (տիկնոջ բառաֆոնդից) լուսնահաչ են տալիս։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
ARMEN գրել է:- Իսկական հայրենասեր հայուհի
Նախ քո երեսի կեղտը մաքրիր, հետո ուրիշների երեսին թքիր: Ես լրագրող չեմ, ես պատմաբան եմ: Տականքների մասին ճիշտ ես ասում, Լևոնը պատռեց բոլոր տականքների`Արթուրիկի, Գեղամյանի, Վազգենի և այլոց դիմակն ու քաղաքական դաշտը մաքրեց աղբից: Այնպես որ մեր շարժումն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի և ուրեմն ՊԱՅՔԱՐ,ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:
Ի՞նչ եք անելու արտաքին քաղաքականության բնագավառում, կոնկրետ՝ Արցախի ու Թուրքիայի հետ սահմանների հարցում:- Իսկական հայրենասեր հայուհի
ARMEN գրել է:- Armen
xndrum em ushadrutyn darcnel nra vra, vor hexapoxutyun@ chen @ndunum himnakanum arterkrum gtnvox hayer@. ushqi ekeq, duq nuynisk cheq tesel inch e katarvum, hamozva& em ete duq gtnveiq Hayastanum, aydpes cheiq xosa.
Բայց կա մի փոքր զանգված Սփյուռքում, որը իշխանության ձգտելով՝ վաճառվել է դրսի այն ուժերին, որոնք Հայաստանին լավ աչքով չեն նայում:- Armen
aram գրել է:- ABG Sweden-i droshin najeq
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
<<Լևոնը պատռեց բոլոր տականքների`Արթուրիկի, Գեղամյանի, Վազգենի և այլոց դիմակն ու քաղաքական դաշտը մաքրեց աղբից>>-- Հիմարություն.
Դրա կարիքը ժողովուրդը չուներ, քանզի բոլորն էլ գիտեին դրանց ով լինելը. Նաև ժողովուրդը ԼՏՊ-ի ով լինելն էլ լա՜ավ գիտի. Միայն քո նմաններն են, որոնք նոր են «հայտնաբերում» ԼՏՊ-ին.
միայն քո ով ըլլալը չիմացանք այ անհետաքրքիր ապուշ- ABG Sweden-i droshin najeq
ԱՅՈ գրել է:- ABG
Ես մարդ եմ, թե դու ինչ ծագումի կենդանի ես, գիտությունը դեռ չի պարզել:
Դու մա՜րդ ես, դու նույնիսկ մարդանման կապիկ չես: Դու քաքբերան լեւոնական ու անուղղեղ ՀՀՇնական ես: Ահա թե ով ես դու:- ABG
hay գրել է:
Shat dipuk hodvac e. Apres Kima!
Vahan NY գրել է:- ARAM
Ինչքան էլ ձեզ ճղեք ու կատաղեք, միեւնույնն է, Լեվոնը հաղթելու է, Սահմանադրական կարգը վերականգնվելու է Հայաստանում, մեր երկիրն էլ դառնալու է քաղաքակիրթ աշխարհի մի մասը, կիմաներն էլ ստիպված չեն լինի էսքան տափակ հոդվածներ գրելու.
ARAM գնացքը գնացել է լուր չունես- ARAM
Vahan NY գրել է:- Vahan NY
ARAM գնացքը գնացել է լուր չունես
- Vahan NY
ԻՆՉՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեր հայրենակիցներից շատերը 90-ականներին աշխատանք փնտրելու համար ստիպված եղան լքել հայրենիքը։ Հայտնվելով օտարության մեջ, անտեղյակ լինելով տվյալ երկրի օրենսդրությանը` նրանց մի մասը մինչեւ հիմա չի կարողացել ...ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ունե՞ք հարցեր քահանային: Գրեք www.qahana.am ինտերնետային կայքին, եւ հոգեւորականները սիրով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին: Ահա այս նշանաբանով արդեն հինգ տարի շարունակ գործում է Արարատյան Հայրապետական ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 31 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն 5
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված եւ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Վարդան Ջհանգիրյանի, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌՆՈՒՄ Է
ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Եւ ամենեւին էլ ո՛չ ֆինանսական պատճառներով
Ապրիլի 25-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը վերստին ի հայտ բերեց հիմնահարցերի այն շրջանակը, որ թույլ չի տալիս հայրենի գիտությանը հաղթահարել ...ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եռամսյակի մուտքերը 31 տոկոսով աճել են
Չնայած կար մտավախություն, որ երկրի քաղաքական գործընթացները կվտանգեն պետական բյուջեի հարկային մուտքերի կատարմանը, այնուհանդերձ այդպես չեղավ։ Ավելին՝ նախատեսված ...ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ ՎՆԱՍԸ
Պետությանն ավելացված արժեքի հարկի գծով 120 մլն դրամ նյութական վնաս պատճառելու համար մեղադրյալ, «Սիլվիա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Մարտին Սուքիասյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ամբողջությամբ վերականգնել ...ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 8
Լեւոնապաշտ մի քանի «արվեստագետների» եւ «ինտելեկտուալ» թերուսների մասին մենք ժամանակին գրել ենք։ Բայց, ցավոք, «անփութորեն» աչքաթող էինք արել «ինտելեկտուալ» թերուսներից մեկին։ Խոսքը գրողների միության անդամներից ...Ի՞ՆՉ ՄՆԱՑ ԿԱՍԿԱԾԻ ՀԻՄՔԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Հանրությանն արդեն հայտնի է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունը՝ կապված մարտի 1-ի դեպքերի հետ։ Հայտարարության ծայրահեղական բնույթին այժմ չենք անդրադառնա, մանավանդ որ օրերս ...«ԵՐԵՎԱՆԻ ՕՐ»
Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը մեծ շուքով կնշվի «Երեւանի օր» տոնակատարությունը: Ինչպես երեկ տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը, ...ԳԱԶԻ ՍՊԱՌՈՒՄ
Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը 2008թ. առաջին եռամսյակում 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ 5,1 տոկոսով ավելացել է՝ կազմելով 758 մլն 468 հազար խմ: Այս տարվա նույն ժամանակահատվածում իրացվել է ...ՔԱՄԻ
Ուժգին քամու հետեւանքով ապրիլի 25-ին, ժամը 17:10-ի սահմաններում, հիմնովին վնասվել է Կոտայքի մարզի Ներքին Քաղսի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքը՝ 250 քմ մակերեսով:ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնության թափ առնելուն զուգահեռ, արդյունքները բարելավում են մեր առաջատար շախմատիստները։ Վերջին երեք տուրերում մերոնք խաղացին ընդհանուր առմամբ 48 պարտիա. ...ՖԻՄԱ-Ն՝ ՉԵՄՊԻՈՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը՝ ՖԻՄԱ-ն, երեկ Երեւանում 28:24 հաշվով հաղթելով Երեւանի պետական համալսարանի թիմին, նվաճեց Հայաստանի հանդբոլի չեմպիոնի կոչումը: Առաջնությանը մասնակցեց ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹՐԻԼԼԵՐ` ՀՕԳՈՒՏ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրը նշանավորվեց առաջատարներից մեկի՝ գործող չեմպիոն «Փյունիկի» սայթաքումով։ Երեւանյան ակումբը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Գյումրիի «Շիրակին», ...ՌՈՆԱԼԴՈՒԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՓՆԻՆ
Անցնող մրցաշրջանի անգլիական պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն։ Նա առավելագույն միավորներ է վաստակել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել՝ հստակեցնելու մամուլում իր հասցեին շրջանառվող որոշ կեղծ շեշտադրումներ
Բանախոսը, նախ, հերքեց «լուրերն» առ այն, թե ինքն է հեղինակել «Ժողովների, հանրահավաքների, ...ԼՏՊ-Ն ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Ընտրություններից առաջ «Ժառանգություն» խմբակցության անդամները հայտարարեցին, թե Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կուսակցությունը «սկզբունքային տարաձայնություններ չունի» Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հրաժարականի դիմումը: Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ դիմումի հրապարակումից ...ԿՔՆՆԱՐԿԵՆ
Ստամբուլի համալսարանի Աթաթուրքի սկզբունքների եւ հեղափոխության պատմության ինստիտուտն ու Եվրասիայի ինստիտուտը այսօր Հայոց ցեղասպանության խնդրին նվիրված «Թուրք-հայկական հարաբերություններն ու հայկական հարցը» ...ՉԻՆԱՑԻ ՆԵՐՔԻՆԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 1
Ուղիղ 500 տարի առաջ լույս տեսավ համաշխարհային առաջին բեսթսելլերը։ Դրա անվանումն արտացոլեց մարդկության հետագա զարգացման ողջ հեռանկարը։ Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» գիրքը համաշխարհային համբավ բերեց ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հարկային ոլորտի աշխատանքները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում, ինչը զուգակցվելու է ոլորտին պետական աջակցությամբ: Ինչպես երեկ հարկային պետական ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ...ԱՌԱՆՁՆԱԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Թուրքական մամուլը առանձնակի ուշադրությամբ է անդրադարձել Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո Հայաստանի կառավարությունում տեղի ունեցած փոփոխություններին: Մասնավորապես, ըստ Անատոլու գործակալության, Թուրքիայի ...ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նաեւ ճանաչել ԼՂՀ անկախությունը
Ինչպես պարզվում է, Ղարաբաղյան հիմնահարցին առնչվող խնդիրները քաղաքական շահարկումների առարկա կարող են դառնալ ոչ միայն Ադրբեջանում, Թուրքիայում կամ որեւէ այլ երկրում, այլեւ ...ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
Եւ ստախոս պատգամավորները
Մարտի 1-ի իրադարձություններից հետո հհշական մամուլի եւ լեւոնականների համառ ջանքերով Հայաստան անունը եւս տարբեր ատյաններում սկսեց արտաբերվել քաղբանտարկյալներ ունեցող երկրների ...Ի՞ՆՉ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՅԴ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ
5
Ինչպե՞ս երկխոսել Տեր-Պետրոսյանի ու նրա հետեւորդների հետ, եթե սրանք նույնիսկ ապրիլի 24-ը օգտագործեցին իշխանություններին հերթական անգամ անժամկետ պատերազմ հայտարարելու համար։
Այս հարցին ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կառավարության երեկվա արտահերթ նիստում հաստատվեց գործադիրի նոր ծրագիրը, որը այսօր կուղարկվի ԱԺ:
Ծրագրում առաջ են քաշվել հինգ հիմնական գերակայություններ: Ազգային անվտանգության եւ ակտիվ տնտեսական քաղաքականության ...Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ԹԱՆԿ
«Ի՞նչն է ամենամեծ արժեքը մեզ համար։ Տարբեր պատասխաններ կարող են լինել։ Ինձ համար ամենամեծ արժեքը երկրիս ու ժողովրդիս կայունությունն ու պաշտպանվածությունն է։ Ժողովրդավարությունը ստորադաս հասկացություն ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ Ա.ԱԲՐԱՀԱՄԻՆ
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է Գերմանիայի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ըստ պաշտպանության նախարարության մամլո ծառայության, ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե իբր ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական դիվերսիոն խումբ է վնասազերծվել, ինչը չի համապատասխանում ...ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ
ԼՂՀ իշխանությունները, հերթական անգամ ցուցաբերելով բարի կամք եւ հավատարմություն Ժնեւյան կոնվենցիային, մայիսի 3-ին կվերադարձնեն ադրբեջանցի զինծառայող Վյուսալ Շիրսուլթան օղլի Էյբաթովին, որը ապրիլի 11-ին ...
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

