
ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
- Եռամսյակի մուտքերը 31 տոկոսով աճել են

Չնայած կար մտավախություն, որ երկրի քաղաքական գործընթացները կվտանգեն պետական բյուջեի հարկային մուտքերի կատարմանը, այնուհանդերձ այդպես չեղավ։ Ավելին՝ նախատեսված ցուցանիշները նույնիսկ գերակատարվել են։
Ինչպես երեկ հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտնեց հարկային պետական ծառայության պետի տեղակալ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ, առաջին եռամսյակում հարկային մարմինները հավաքել են 75 մլրդ դրամի հարկ, ինչը 31 տոկոսով կամ 18 մլրդ դրամով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Եւս 21,2 մլրդ դրամ կազմել են սոցվճարները՝ 2007թ. 18,7 մլրդ դրամի դիմաց։
Ըստ Ռ.Քոչարյանի, ապրիլի տեմպը թույլ է տալիս ասել, որ հաջողությամբ կկատարվեն նաեւ երկրորդ եռամսյակի համար նախատեսված ցուցանիշները։
Ներկայացնելով առաջին եռամսյակի ընթացքում արձանագրված իրավախախտումների վիճակագրությունը` հարկային ծառայության պետի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆԸ հայտնեց, որ դատարաննեը կայացրել են ընդհանուր առմամբ 91 դատավճիռ. 66-ը եղել է հօգուտ հարկային ծառայության, որը ընդհանուր հայցերի քանակի 72,5 տոկոսն է։ Գերակշիռ մասը բռնագանձման հայցերն են։ Շատ ավելի փոքր են անվճարունակության վերաբերյալ ներկայացված հայցադիմումները։
Ըստ Ա.Օսիկյանի, առաջին երեք ամսվա ընթացքում հարկային ծառայությունը դատարան է ներկայացրել բռնագանձման եւ սնանկացման 190 հայց։ Գործընթացի արդյունքում պետական բյուջե է փոխանցվել 227 մլն դրամ։
Ա.Օսիկյանի կարծիքով, արդյունավետ է աշխատում արգելանքի կիրառման լիազորությունը։ Այդպիսի միջոցառում առաջին եռամսյակում կիրառվել է 202 հարկատուի նկատմամբ. պետական բյուջե է փոխանցվել 584 մլն դրամ։ Այն դեպքում, երբ նախորդ ողջ տարվա ընթացքում դրվել է 740 արգելանք։
-Որպես կանոն, հարկ վճարողներն իրենց ոչ հետեւողական աշխատանքի հետեւանքով շատ դեպքերում ենթարկվում են նաեւ վարչական պատասխանատվության։ 2008թ. առաջին եռամսյակի ընթացքում հարկային ծառայությունը հայտնաբերել է 4209 իրավախախտման դեպք։ Կիրառվել են տարբեր պատժամիջոցներ. տուգանքի ձեւով պետական բյուջե է մուտքագրվել 58,9 մլն դրամ։
Նշեմ, որ նախորդ տարվա իրավախախտումների ցուցանիշն ավելի մեծ է եղել՝ 4949 դեպք։ Սրանք այն խախտումներն են, որոնք առաջանում են ժամանակին հաշվետվություն չներկայացնելու, խախտումներով հաշվապահական հաշվառումը վարելու կամ այլ պատճառներով։ Դրանք չեն հանգեցնում քրեաիրավական հետեւանքների եւ նվազ վտանգավոր են,- նշեց Ա.Օսիկյանը։
Բնականաբար ամեն ինչ միայն դրանով չի սահմանափակվում. «Կան նաեւ դեպքեր, երբ հարկ վճարողների կամ անբարեխիղճ հարկատուների գործողությունները հանգեցնում են նաեւ որոշակի քրեաիրավական հետեւանքների»։ Անցած երեք ամսվա ընթացքում հարկային ծառայության հետաքննության բաժնի կողմից հարուցվել է 34 քրեական գործ, որը շուրջ 3 անգամ շատ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Առաջին եռամսյակում հարուցված քրեական գործերի արդյունքում պետությանը հասցված վնասը գնահատվում է 1 մլրդ դրամ։
Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ հարկային մարմինները պատժում են միայն հարկատուներին, ծառայության պետի տեղակալ ՔԱՋԱՎԱՆ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆՆ անդրադարձավ նաեւ համակարգի աշխատողների նկատմամբ կիրառված պատժամիջոցներին։ Այս տարվա ընթացքում իրականացվել է 14 ծառայողական քննություն.
-Բանավոր նկատողություն է ստացել 36, գրավոր` 44 հարկային ծառայող։ Նյութական պատասխանատվության է ենթարկվել 23-ը։ Չորսը ազատվել է պաշտոնից։ Մեկ դեպքում արձանագրվել է պաշտոնի իջեցում։
Եթե համեմատելու լինենք 2007թ. առաջին եռամսյակի հետ, ապա պատկերն այսպիսին է. եղել է 8 ծառայողական քննություն։ Բանավոր նկատողություն է ստացել 9, գրավոր՝ 6 հարկային ծառայող։ Երեքն ազատվել են պաշտոնից։
Պատժամիջոցների կիրառման պատճառներն, ըստ Ք.Նուրիջանյանի, տարբեր են։ Ինչ վերաբերում է աշխատանքից ազատելու շարժառիթներին, ապա.
-Հիմնականում կիրառվել է այն դեպքերում, երբ հարկային ծառայողը տեղյակ կամ մասնակից է եղել հարկերը թաքցնելուն, իրականացրել է խորհրդատվություն, թե ինչպես կարելի է խուսափել հարկերից։
Խոսելով ստուգումների մասին` Ք.Նուրիջանյանը տեղեկացրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում իրականացվել է 2535 ստուգում անցած տարվա 3576-ի փոխարեն։ Այսինքն՝ «մոտ 30 տոկոսով ստուգումները նվազել են»։ Թեպետ բացարձակ թվով աճել է հայտնաբերված գումարը. 2007թ. 6,8 մլրդ դրամի փոխարեն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 8,7 միլիարդ։
Հարկային ոլորտում գոյություն ունեցող խնդիրները վերացնելու համար առաջիկայում համակարգում սպասվում են ե՛ւ կառուցվածքային, ե՛ւ վարչական բարեփոխումներ, որոնց նպատակն է լինելու ձեւավորել հարկային համաչափ բեռ բոլոր տնտեսավարողների համար։ Սակայն, թե բարեփոխումները կոնկրետ ինչպիսի՞ն կլինեն, առայժմ ամբողջացված չէ.
-Այսօր հարկային մարմնում ներկայացվեց ծառայության պետի նոր տեղակալ, որը զբաղվելու է հարկային բարեփոխումներով։ Դա ենթադրում է մեծածավալ ծրագիր։ Եւ այս պահին եթե անգամ ուզենամ այդ հարցին սպառիչ պատասխանել, ապա չեմ կարող։ Բայց որ դա հանրապետության նախագահի եւ կառավարության խստագույն պահանջն է, եւ այդ ուղղությամբ կենտրոնացվում են հնարավոր բոլոր միջոցները, կարող եք համոզված լինել։ Ավելին՝ կարող եմ վստահեցնել, որ շատ կարճ ժամանակահատվածում այդ աշխատանքներին տեղյակ կլինեք,-նշեց Ռ.Քոչարյանը։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեր հայրենակիցներից շատերը 90-ականներին աշխատանք փնտրելու համար ստիպված եղան լքել հայրենիքը։ Հայտնվելով օտարության մեջ, անտեղյակ լինելով տվյալ երկրի օրենսդրությանը` նրանց մի մասը մինչեւ հիմա չի կարողացել ...ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ունե՞ք հարցեր քահանային: Գրեք www.qahana.am ինտերնետային կայքին, եւ հոգեւորականները սիրով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին: Ահա այս նշանաբանով արդեն հինգ տարի շարունակ գործում է Արարատյան Հայրապետական ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 31 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն 5
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված եւ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Վարդան Ջհանգիրյանի, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌՆՈՒՄ Է
ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Եւ ամենեւին էլ ո՛չ ֆինանսական պատճառներով
Ապրիլի 25-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը վերստին ի հայտ բերեց հիմնահարցերի այն շրջանակը, որ թույլ չի տալիս հայրենի գիտությանը հաղթահարել ...ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եռամսյակի մուտքերը 31 տոկոսով աճել են
Չնայած կար մտավախություն, որ երկրի քաղաքական գործընթացները կվտանգեն պետական բյուջեի հարկային մուտքերի կատարմանը, այնուհանդերձ այդպես չեղավ։ Ավելին՝ նախատեսված ...ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ ՎՆԱՍԸ
Պետությանն ավելացված արժեքի հարկի գծով 120 մլն դրամ նյութական վնաս պատճառելու համար մեղադրյալ, «Սիլվիա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Մարտին Սուքիասյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ամբողջությամբ վերականգնել ...ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 8
Լեւոնապաշտ մի քանի «արվեստագետների» եւ «ինտելեկտուալ» թերուսների մասին մենք ժամանակին գրել ենք։ Բայց, ցավոք, «անփութորեն» աչքաթող էինք արել «ինտելեկտուալ» թերուսներից մեկին։ Խոսքը գրողների միության անդամներից ...Ի՞ՆՉ ՄՆԱՑ ԿԱՍԿԱԾԻ ՀԻՄՔԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Հանրությանն արդեն հայտնի է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունը՝ կապված մարտի 1-ի դեպքերի հետ։ Հայտարարության ծայրահեղական բնույթին այժմ չենք անդրադառնա, մանավանդ որ օրերս ...«ԵՐԵՎԱՆԻ ՕՐ»
Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը մեծ շուքով կնշվի «Երեւանի օր» տոնակատարությունը: Ինչպես երեկ տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը, ...ԳԱԶԻ ՍՊԱՌՈՒՄ
Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը 2008թ. առաջին եռամսյակում 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ 5,1 տոկոսով ավելացել է՝ կազմելով 758 մլն 468 հազար խմ: Այս տարվա նույն ժամանակահատվածում իրացվել է ...ՔԱՄԻ
Ուժգին քամու հետեւանքով ապրիլի 25-ին, ժամը 17:10-ի սահմաններում, հիմնովին վնասվել է Կոտայքի մարզի Ներքին Քաղսի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքը՝ 250 քմ մակերեսով:ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնության թափ առնելուն զուգահեռ, արդյունքները բարելավում են մեր առաջատար շախմատիստները։ Վերջին երեք տուրերում մերոնք խաղացին ընդհանուր առմամբ 48 պարտիա. ...ՖԻՄԱ-Ն՝ ՉԵՄՊԻՈՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը՝ ՖԻՄԱ-ն, երեկ Երեւանում 28:24 հաշվով հաղթելով Երեւանի պետական համալսարանի թիմին, նվաճեց Հայաստանի հանդբոլի չեմպիոնի կոչումը: Առաջնությանը մասնակցեց ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹՐԻԼԼԵՐ` ՀՕԳՈՒՏ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրը նշանավորվեց առաջատարներից մեկի՝ գործող չեմպիոն «Փյունիկի» սայթաքումով։ Երեւանյան ակումբը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Գյումրիի «Շիրակին», ...ՌՈՆԱԼԴՈՒԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՓՆԻՆ
Անցնող մրցաշրջանի անգլիական պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն։ Նա առավելագույն միավորներ է վաստակել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել՝ հստակեցնելու մամուլում իր հասցեին շրջանառվող որոշ կեղծ շեշտադրումներ
Բանախոսը, նախ, հերքեց «լուրերն» առ այն, թե ինքն է հեղինակել «Ժողովների, հանրահավաքների, ...ԼՏՊ-Ն ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Ընտրություններից առաջ «Ժառանգություն» խմբակցության անդամները հայտարարեցին, թե Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կուսակցությունը «սկզբունքային տարաձայնություններ չունի» Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հրաժարականի դիմումը: Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ դիմումի հրապարակումից ...ԿՔՆՆԱՐԿԵՆ
Ստամբուլի համալսարանի Աթաթուրքի սկզբունքների եւ հեղափոխության պատմության ինստիտուտն ու Եվրասիայի ինստիտուտը այսօր Հայոց ցեղասպանության խնդրին նվիրված «Թուրք-հայկական հարաբերություններն ու հայկական հարցը» ...ՉԻՆԱՑԻ ՆԵՐՔԻՆԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 1
Ուղիղ 500 տարի առաջ լույս տեսավ համաշխարհային առաջին բեսթսելլերը։ Դրա անվանումն արտացոլեց մարդկության հետագա զարգացման ողջ հեռանկարը։ Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» գիրքը համաշխարհային համբավ բերեց ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հարկային ոլորտի աշխատանքները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում, ինչը զուգակցվելու է ոլորտին պետական աջակցությամբ: Ինչպես երեկ հարկային պետական ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ...ԱՌԱՆՁՆԱԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Թուրքական մամուլը առանձնակի ուշադրությամբ է անդրադարձել Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո Հայաստանի կառավարությունում տեղի ունեցած փոփոխություններին: Մասնավորապես, ըստ Անատոլու գործակալության, Թուրքիայի ...ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նաեւ ճանաչել ԼՂՀ անկախությունը
Ինչպես պարզվում է, Ղարաբաղյան հիմնահարցին առնչվող խնդիրները քաղաքական շահարկումների առարկա կարող են դառնալ ոչ միայն Ադրբեջանում, Թուրքիայում կամ որեւէ այլ երկրում, այլեւ ...ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
Եւ ստախոս պատգամավորները
Մարտի 1-ի իրադարձություններից հետո հհշական մամուլի եւ լեւոնականների համառ ջանքերով Հայաստան անունը եւս տարբեր ատյաններում սկսեց արտաբերվել քաղբանտարկյալներ ունեցող երկրների ...Ի՞ՆՉ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՅԴ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ
5
Ինչպե՞ս երկխոսել Տեր-Պետրոսյանի ու նրա հետեւորդների հետ, եթե սրանք նույնիսկ ապրիլի 24-ը օգտագործեցին իշխանություններին հերթական անգամ անժամկետ պատերազմ հայտարարելու համար։
Այս հարցին ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կառավարության երեկվա արտահերթ նիստում հաստատվեց գործադիրի նոր ծրագիրը, որը այսօր կուղարկվի ԱԺ:
Ծրագրում առաջ են քաշվել հինգ հիմնական գերակայություններ: Ազգային անվտանգության եւ ակտիվ տնտեսական քաղաքականության ...Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ԹԱՆԿ
«Ի՞նչն է ամենամեծ արժեքը մեզ համար։ Տարբեր պատասխաններ կարող են լինել։ Ինձ համար ամենամեծ արժեքը երկրիս ու ժողովրդիս կայունությունն ու պաշտպանվածությունն է։ Ժողովրդավարությունը ստորադաս հասկացություն ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ Ա.ԱԲՐԱՀԱՄԻՆ
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է Գերմանիայի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ըստ պաշտպանության նախարարության մամլո ծառայության, ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե իբր ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական դիվերսիոն խումբ է վնասազերծվել, ինչը չի համապատասխանում ...ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ
ԼՂՀ իշխանությունները, հերթական անգամ ցուցաբերելով բարի կամք եւ հավատարմություն Ժնեւյան կոնվենցիային, մայիսի 3-ին կվերադարձնեն ադրբեջանցի զինծառայող Վյուսալ Շիրսուլթան օղլի Էյբաթովին, որը ապրիլի 11-ին ...
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

