
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌՆՈՒՄ Է
- Եւ ամենեւին էլ ո՛չ ֆինանսական պատճառներով

Ապրիլի 25-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը վերստին ի հայտ բերեց հիմնահարցերի այն շրջանակը, որ թույլ չի տալիս հայրենի գիտությանը հաղթահարել ԽՍՀՄ շրջանից ժառանգություն մնացած իներցիան, կանգնել արդի աշխարհում գիտության առջեւ դրվող պահանջների մակարդակին։
Տարեկան ընդհանուր ժողովում սկիզբ առած քննարկումները ինչպես միշտ ծավալվեցին ԳԱԱ նախագահության եւ երկրի ղեկավարության վերջին տասնամյակների բոլոր հանդիպումներին բնորոշ փոխադարձ պահանջների ծանոթ տրամաբանությամբ, այն է՝ «փող տվեք-գործ արեք» հայտնի երկընտրանքի միջոցով։ Բայց այս անգամ եթե «առաջին մասով» ամեն ինչ նույնն էր, ապա «երկրորդ մասով» ոմանց տհաճ անակնկալներ էին սպասում։
ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում նախագահ Ս. Սարգսյանի ունեցած ելույթում դրսեւորվեց ոչ միայն հայրենի գիտության զարգացմանը ամեն կերպ նպաստելու իշխանությունների անկեղծ ցանկությունը, այլեւ մեկ առ մեկ բացահայտվեցին հրատապ լուծման կարոտ այն հիմնահարցերը, որոնք խանգարում են գիտության զարգացմանը։ Դրանց ճնշող մեծամասնությունը առաջ է եկել եւ շարունակում է խորանալ գիտության կառավարման համակարգի ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ բարոյապես մաշված լինելու պատճառով։
Հատկանշական է, որ այս տարեկան ժողովում նույնպես մեր ակադեմիկոսները, որոնք, ի տարբերություն շարքային գիտնականների, խոշոր պատվովճարներ են ստանում ոչ թե գիտությամբ զբաղվելու, այլ իրենց կոչումների դիմաց, վերստին բողոքեցին անբավարար ֆինանսավորումից։ Նորից բերվեցին թվեր ՀՆԱ-ի՝ գիտությանը հատկացվող տոկոսների մասին, դրանք համեմատվեցին այլ երկրների հետ։
Բայց ո՛չ ԳԱԱ նախագահի հաշվետու զեկուցման, ո՛չ էլ հնչած ելույթների մեջ այդպես էլ ինչպես հարկն է չհիմնավորվեց, թե կոնկրետ ի՞նչ է անում Գիտությունների ազգային ակադեմիան եւ առաջին հերթին՝ նրա նախագահությունը գիտության զարգացման համար։ Բազային կամ թեմատիկ ֆինանսավորում ստացող աշխատանքների մեծ մասը պարզապես փող պոկելու համար ներկայացվող ընդարձակ դիմումնագրեր են, որոնք չնչին առնչություն ունեն երկրի համար հրատապ նշանակություն ունեցող գիտական պրոբլեմների մշակման խնդրի հետ։
Որտե՞ղ են կիրառվելու նրանց արդյունքները, եթե իհարկե դրանք գոյություն ունեն, ի՞նչ է ստանալու մեր երկիրն ու հասարակությունը նման հետազոտություններից՝ այդպես էլ անհայտ է մնում։
Հակառակ դրան, մենտորական տոնով յուրաքանչյուր տարեկան ընդհանուր ժողովում նախատինք է հնչում ակադեմիան «քայքայելու» նպատակ ունեցող բարեփոխիչների հասցեին՝ կոչ անելով պահպանել ազգային արժեքը։ Ակադեմիայի վերջին տարեկան ժողովում նման ելույթներից առաջ է գալիս խիստ արդիական մի հարց. ի վերջո, ո՞րն է Գիտությունների ազգային ակադեմիայի` որպես ազգային արժեքի գործառական դերը, այսինքն՝ այն թանգարանային գործառույթնե՞ր է իրականացնում, թե՞ կիրառական։ Եւ եթե ԳԱԱ-ն այնուամենայնիվ կիրառական նշանակություն ունի, այն է՝ ծառայում է մեր երկրի ու ժողովրդի առջեւ կանգնած խնդիրների լուծմանը, ապա իր ո՞ր մասով, քանզի ամեն մի հիվանդ օրգանիզմ միշտ էլ ունի մեռած ու դեռեւս առողջ բջիջներ։
Անվիճելի է, որ իր ներկա բրգաձեւ կառուցվածքի «գագաթով», այսինքն` նախագահությամբ, ԳԱԱ-ն այսօր թանգարանային արժեք է։ Սակայն, իր ճյուղային ինստիտուտների բազմաթիվ չարքաշ գիտնականների շնորհիվ, որոնք, ի տարբերություն ոչինչ չանող, բայց ամեն ինչ պահանջող «տիտղոսավորների», չնչին աշխատավարձով շարունակում են ինչ-որ բան ստեղծել, այն դեռեւս ունի որոշակի կիրառական արժեք ու նշանակություն։ Բայց ահա «սելը ճռռալու փոխարեն», նրա գլխին նստած «սելվորն է ճռռում», եւ ամեն անգամ կրկնվում է նույն տեղապտույտը։
Նախագահ Ս.Սարգսյանը ԳԱԱ վերջին տարեկան ժողովում հստակորեն բացահայտեց համակարգի աղաղակող թերությունները եւ Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունից պահանջեց առաջարկել կոնկրետ լուծումներ։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ սա իշխանությունների ներկայացրած առաջին պահանջը չէ եւ ժամանակն է, որ այդ լուծումներն առաջադրելու գործի մեջ ներգրավվեն նաեւ պետական եւ ոչ պետական այլ օղակներ ու անհատներ, ովքեր փող պահանջելու հետ մեկտեղ կարող են նաեւ սեղանին դնել գիտության ոլորտի արդիականացման հստակ հայեցակարգ ու նրա իրականացման ռազմավարություն։
Եկել է ժամանակը, երբ նորաստեղծ Գիտության պետական կոմիտեի նախաձեռնությամբ եւ ԳԱԱ համակարգի դեռեւս թանգարանի չվերածված օղակների ու անհատ գիտնականների ակտիվ մասնակցությամբ սկիզբ առնեն բաց, հրապարակային ու անկեղծ քննարկումներ՝ հայրենի գիտության բարեփոխման, այն 21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու ուղիների շուրջ։
Գիտությունը ամենեւին էլ փակ ու մենաշնորհային ոլորտ չէ։ Մեր հասարակության ու նրա տրամադրություններին ունկնդիր կառավարության համար պարզ եւ ընդունելի պետք է լինի գիտության արդիականացման համար առաջիկա մի քանի տարիների ընթացքում անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։ Այդ ժամանակ միայն գիտության համար նախատեսվող ֆինանսավորման ավելացումը կարող է ծառայել իր նպատակին, այն է՝ գիտական արդյունքների ստացմանը։
Առաջին խնդիրը, որ բխում է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին նախագահի առաջադրած պահանջներից, Հայաստանում Անկախ փորձաքննության ինստիտուտի արմատավորումն է, որը թույլ կտա այս կամ այն գիտնականի աշխատանքը գնահատել ոչ թե կոչման կամ տիտղոսի, այլ հասարակության ու պետության շահերի համար ունեցած կոնկրետ նշանակության տեսանկյունից։
Երկրորդ ոչ պակաս կարեւոր առաջադրանքը վերջին շրջանում առատության եղջյուրից թափվող գիտական կոչումներ շնորհելու գործընթացի կասեցումն է, որ վերածվել է բանակից խուսափելու սողանցքի եւ պարզապես բարոյալքում է գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդներին։
Երրորդ ոչ պակաս կարեւոր խնդիրը գիտության ու կրթության խախտված կապի վերականգնումն է, որը պահանջում է նախ եւ առաջ արմատապես բարեփոխել պարզունակորեն կոմերցիոնացված կրթական ոլորտը եւ նոր միայն սկսել այս երկու համակարգերի մերձեցման գործընթացը։
Ակնհայտ է, որ վերը նշված եւ բազմաթիվ այլ հիմնահարցերի լուծման համար ժամանակն այլեւս չի սպասում, քանի որ Հայաստանի գիտական համակարգը սկսել է հետ մնալ ոչ միայն աշխարհի առաջատար երկրներից, այլեւ մեր անմիջական հարեւաններից, վերածվել ժամանակին կատարված գործերով հպարտացող, անցյալի հիշողություններով ապրող թանգարանային համակարգի։
- ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեր հայրենակիցներից շատերը 90-ականներին աշխատանք փնտրելու համար ստիպված եղան լքել հայրենիքը։ Հայտնվելով օտարության մեջ, անտեղյակ լինելով տվյալ երկրի օրենսդրությանը` նրանց մի մասը մինչեւ հիմա չի կարողացել ...ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ունե՞ք հարցեր քահանային: Գրեք www.qahana.am ինտերնետային կայքին, եւ հոգեւորականները սիրով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին: Ահա այս նշանաբանով արդեն հինգ տարի շարունակ գործում է Արարատյան Հայրապետական ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 31 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն 5
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված եւ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Վարդան Ջհանգիրյանի, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌՆՈՒՄ Է
ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Եւ ամենեւին էլ ո՛չ ֆինանսական պատճառներով
Ապրիլի 25-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը վերստին ի հայտ բերեց հիմնահարցերի այն շրջանակը, որ թույլ չի տալիս հայրենի գիտությանը հաղթահարել ...ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եռամսյակի մուտքերը 31 տոկոսով աճել են
Չնայած կար մտավախություն, որ երկրի քաղաքական գործընթացները կվտանգեն պետական բյուջեի հարկային մուտքերի կատարմանը, այնուհանդերձ այդպես չեղավ։ Ավելին՝ նախատեսված ...ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ ՎՆԱՍԸ
Պետությանն ավելացված արժեքի հարկի գծով 120 մլն դրամ նյութական վնաս պատճառելու համար մեղադրյալ, «Սիլվիա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Մարտին Սուքիասյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ամբողջությամբ վերականգնել ...ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 8
Լեւոնապաշտ մի քանի «արվեստագետների» եւ «ինտելեկտուալ» թերուսների մասին մենք ժամանակին գրել ենք։ Բայց, ցավոք, «անփութորեն» աչքաթող էինք արել «ինտելեկտուալ» թերուսներից մեկին։ Խոսքը գրողների միության անդամներից ...Ի՞ՆՉ ՄՆԱՑ ԿԱՍԿԱԾԻ ՀԻՄՔԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Հանրությանն արդեն հայտնի է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունը՝ կապված մարտի 1-ի դեպքերի հետ։ Հայտարարության ծայրահեղական բնույթին այժմ չենք անդրադառնա, մանավանդ որ օրերս ...«ԵՐԵՎԱՆԻ ՕՐ»
Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը մեծ շուքով կնշվի «Երեւանի օր» տոնակատարությունը: Ինչպես երեկ տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը, ...ԳԱԶԻ ՍՊԱՌՈՒՄ
Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը 2008թ. առաջին եռամսյակում 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ 5,1 տոկոսով ավելացել է՝ կազմելով 758 մլն 468 հազար խմ: Այս տարվա նույն ժամանակահատվածում իրացվել է ...ՔԱՄԻ
Ուժգին քամու հետեւանքով ապրիլի 25-ին, ժամը 17:10-ի սահմաններում, հիմնովին վնասվել է Կոտայքի մարզի Ներքին Քաղսի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքը՝ 250 քմ մակերեսով:ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնության թափ առնելուն զուգահեռ, արդյունքները բարելավում են մեր առաջատար շախմատիստները։ Վերջին երեք տուրերում մերոնք խաղացին ընդհանուր առմամբ 48 պարտիա. ...ՖԻՄԱ-Ն՝ ՉԵՄՊԻՈՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը՝ ՖԻՄԱ-ն, երեկ Երեւանում 28:24 հաշվով հաղթելով Երեւանի պետական համալսարանի թիմին, նվաճեց Հայաստանի հանդբոլի չեմպիոնի կոչումը: Առաջնությանը մասնակցեց ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹՐԻԼԼԵՐ` ՀՕԳՈՒՏ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրը նշանավորվեց առաջատարներից մեկի՝ գործող չեմպիոն «Փյունիկի» սայթաքումով։ Երեւանյան ակումբը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Գյումրիի «Շիրակին», ...ՌՈՆԱԼԴՈՒԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՓՆԻՆ
Անցնող մրցաշրջանի անգլիական պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն։ Նա առավելագույն միավորներ է վաստակել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել՝ հստակեցնելու մամուլում իր հասցեին շրջանառվող որոշ կեղծ շեշտադրումներ
Բանախոսը, նախ, հերքեց «լուրերն» առ այն, թե ինքն է հեղինակել «Ժողովների, հանրահավաքների, ...ԼՏՊ-Ն ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Ընտրություններից առաջ «Ժառանգություն» խմբակցության անդամները հայտարարեցին, թե Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կուսակցությունը «սկզբունքային տարաձայնություններ չունի» Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հրաժարականի դիմումը: Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ դիմումի հրապարակումից ...ԿՔՆՆԱՐԿԵՆ
Ստամբուլի համալսարանի Աթաթուրքի սկզբունքների եւ հեղափոխության պատմության ինստիտուտն ու Եվրասիայի ինստիտուտը այսօր Հայոց ցեղասպանության խնդրին նվիրված «Թուրք-հայկական հարաբերություններն ու հայկական հարցը» ...ՉԻՆԱՑԻ ՆԵՐՔԻՆԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 1
Ուղիղ 500 տարի առաջ լույս տեսավ համաշխարհային առաջին բեսթսելլերը։ Դրա անվանումն արտացոլեց մարդկության հետագա զարգացման ողջ հեռանկարը։ Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» գիրքը համաշխարհային համբավ բերեց ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հարկային ոլորտի աշխատանքները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում, ինչը զուգակցվելու է ոլորտին պետական աջակցությամբ: Ինչպես երեկ հարկային պետական ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ...ԱՌԱՆՁՆԱԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Թուրքական մամուլը առանձնակի ուշադրությամբ է անդրադարձել Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո Հայաստանի կառավարությունում տեղի ունեցած փոփոխություններին: Մասնավորապես, ըստ Անատոլու գործակալության, Թուրքիայի ...ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նաեւ ճանաչել ԼՂՀ անկախությունը
Ինչպես պարզվում է, Ղարաբաղյան հիմնահարցին առնչվող խնդիրները քաղաքական շահարկումների առարկա կարող են դառնալ ոչ միայն Ադրբեջանում, Թուրքիայում կամ որեւէ այլ երկրում, այլեւ ...ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
Եւ ստախոս պատգամավորները
Մարտի 1-ի իրադարձություններից հետո հհշական մամուլի եւ լեւոնականների համառ ջանքերով Հայաստան անունը եւս տարբեր ատյաններում սկսեց արտաբերվել քաղբանտարկյալներ ունեցող երկրների ...Ի՞ՆՉ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՅԴ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ
5
Ինչպե՞ս երկխոսել Տեր-Պետրոսյանի ու նրա հետեւորդների հետ, եթե սրանք նույնիսկ ապրիլի 24-ը օգտագործեցին իշխանություններին հերթական անգամ անժամկետ պատերազմ հայտարարելու համար։
Այս հարցին ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կառավարության երեկվա արտահերթ նիստում հաստատվեց գործադիրի նոր ծրագիրը, որը այսօր կուղարկվի ԱԺ:
Ծրագրում առաջ են քաշվել հինգ հիմնական գերակայություններ: Ազգային անվտանգության եւ ակտիվ տնտեսական քաղաքականության ...Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ԹԱՆԿ
«Ի՞նչն է ամենամեծ արժեքը մեզ համար։ Տարբեր պատասխաններ կարող են լինել։ Ինձ համար ամենամեծ արժեքը երկրիս ու ժողովրդիս կայունությունն ու պաշտպանվածությունն է։ Ժողովրդավարությունը ստորադաս հասկացություն ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ Ա.ԱԲՐԱՀԱՄԻՆ
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է Գերմանիայի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ըստ պաշտպանության նախարարության մամլո ծառայության, ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե իբր ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական դիվերսիոն խումբ է վնասազերծվել, ինչը չի համապատասխանում ...ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ
ԼՂՀ իշխանությունները, հերթական անգամ ցուցաբերելով բարի կամք եւ հավատարմություն Ժնեւյան կոնվենցիային, մայիսի 3-ին կվերադարձնեն ադրբեջանցի զինծառայող Վյուսալ Շիրսուլթան օղլի Էյբաթովին, որը ապրիլի 11-ին ...
«ՌՈՒԲԵԺ-2008»
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՀԱՅԻ ԲԱԽՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՄՆ-ՈՒՄ
ՀԱՊԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

