
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայացնել իրավիճակի ճշգրիտ պատկերը
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոնի նախաձեռնությամբ շարունակվում են բողոքի ցույցեր կազմակերպվել հայաշատ Լոս Անջելեսում, Հոլիվուդում եւ այլուր։ Փողոց դուրս եկած ամերիկահայ ցուցարարների պահանջները նույնպես հայտնի են։
Ի պաշտպանություն Տեր-Պետրոսյանի կարգախոսի ներքո հանդես եկող ամերիկաբնակ ակտիվիստները, կենտրոնի ուղղորդմամբ, ըստ էության, պայքարում են հայրենի պետության դեմ։ Հաշվի առնելով այս վտանգավոր միտումները, Հայաստանի երիտասարդական կուսակցությունը որոշել է իր պատվիրակներին գործուղել Միացյալ Նահանգներ։
Հետաքրքիր է, ո՞րն է երիտասարդների այցի նպատակը։ Այս ուշագրավ նախաձեռնության մասին երեկ մենք զրուցեցինք Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։
-Հունիսի սկզբին Հայաստանի երիտասարդական կուսակցությունը նախաձեռնել է երիտասարդական պատվիրակության այցելություն Միացյալ Նահանգներ։ Դա լինելու է, այսպես կոչված, էմիսարների այցելություն, որի ընթացքում փորձելու ենք տեղի հայությանը, սփյուռքահայ կազմակերպություներին, նաեւ միջազգային կազմակերպություններին ներկայացնել Հայաստանում ստեղծված իրավիճակի ճշգրիտ պատկերը։
Ներկայացնելու ենք այն նախընտրական ծրագրերը եւ դրանց իրականացման տարբերակները, որոնք արդեն իսկ սկսել է իրականացնել մեր նոր կառավարությունը եւ նորընտիր նախագահը։ Ներկայացնելու ենք մեր երկրում տիրող իրական վիճակը, թե ինչ խնդիրներ կան, եւ թե առանձին ոլորտներում ինչպիսի առաջընթաց է արձանագրվել։
Ու նաեւ հանդիպումների ժամանակ հստակորեն ներկայացնելու ենք, բացատրելու ենք մեր հայրենակիցներին, թե ինչպիսի խնդիրներ կծագեն, եթե շարունակվի այս անհանդուրժողականության, ատելության, լարվածության մթնոլորտը։
Որպես երիտասարդներ, այսօր չունենալով որեւէ պաշտոն պետական կառույցներում, չլինելով իշխանության մեջ, ուղղակի սատարելով նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, որն ավելի քան 800 հազար ձայնով ընտրվեց, փորձելու ենք ամերիկահայ հասարակությանը բացատրել, որ չի կարելի լարված մթնոլորտում ապրել, չի կարելի օվկիանոսի այն կողմից սրել իրավիճակը Հայաստանում։
Կարծում եմ, հենց մենք՝ երիտասարդներս, պետք է մեզ վրա վերցնենք այդ պատասխանատվությունը՝ ինքներս ընդունենք ամերիկահայ ցուցարարների բողոքներն ու դժգոհությունները, լսենք նրանց եւ փորձենք արձագանքել հիմնավոր պատասխաններով։ Մենք պետք է նրանց հասկացնենք, որ մենք ենք ապրում եւ ապրելու Հայաստանում եւ մտադիր չենք հեռանալ մեր երկրից եւ, մեր խնդիրները ավելի լավ պատկերացնելով, ընտրել ենք հենց Սերժ Սարգսյանին։ Հույս ունենալով, որ նա կփոխի երկիրը։
-Կարծում եք նրանք կլսե՞ն ձեզ։ Հայաստանից ժամանած երիտասարդական պատվիրակության եւ ամերիկաբնակ, այսպես կոչված, ընդդիմադիր հատվածի միջեւ երկխոսությունը կստացվի՞։
-Կարծում եմ, այո։ Հույս ունենք, որ նրանց հետ հանդիպումները արդյունավետ կլինեն։ Գիտեք, ընդամենը պետք է մարդկանց հետ շփվել, զրուցել, ներկայացնել իրականությունը։ Մինչեւ հիմա միակողմանի է ներկայացվել հայաստանյան պատկերը։ Նախատեսվող հանդիպումների ընթացքում պատրաստ ենք պատասխանել ամենասուր եւ անհաճո հարցերին։ Իսկ մեր պատասխանները հիմնականում բխելու են նորընտիր նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից։ Մարդիկ տեղյակ չեն, պետք է մանրամասն ներկայացնել ծրագիրը, բացատրել, որ այն բոլոր խնդիրները, որ ներառված են նախագահի ծրագրում, լուծելու հարցում Սերժ Սարգսյանը վճռականորեն է տրամադրված։
Նախագահի արդեն իսկ առաջին քայլերը՝ մաքսային, հարկային ծառայությունների աշխատանքները բարեփոխելու ուղղությամբ, լուրջ փաստարկ են, որ այլ ոլորտներում էլ բարեփոխումները շարունակվելու են։ Պարզապես ժամանակ է պետք։
Բացի այդ, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին իրական պատկերացում կազմելու համար ճիշտ ու լիարժեք տեղեկատվություն պետք է մատուցել, ինչն էլ փորձելու ենք անել տեղի մամուլում կամ հայկական հեռուստաժամերին հանդես գալու միջոցով։ Որովհետեւ մինչ օրս ամերիկահայ հասարակությանը Հայաստանը փորձել են ներկայացնել առավելապես գորշ ու մռայլ գույներով։ Մեր խնդիրը իրենց նախընտրելի թեկնածուի դեմ հակաքարոզչություն անելը չէ, ինչպես իրենք են անում՝ սեւացնելով հակառակորդին։
Մեր խնդիրը ազգային միասնության գաղափարն ընդգծելն ու կարեւորելն է։ Մինչդեռ նրանց փողոց հանող ուժերը գնում են ազգը պառակտելու ճանապարհով։ Եթե նույն այդ ուժերը ասում են, որ ով մեզ հետ չէ, ազգի դավաճան է, ես որպես քաղաքական գործիչ անընդունելի եմ համարում նման գործելաոճը։
Իսկապես, այնտեղ բավական ծանր, լարված վիճակ է, զօր ու գիշեր «Ամերիկայի ձայնն» ու «Ազատություն» ռադիոկայանները քննադատում են Հայաստանի իշխանություններին, մրոտում մեր երկիրը։ Մենք գնում ենք, որպեսզի մեր ասելիքով ու կերպարով ապացուցենք, որ հայաստանյան իրականությունն այն չէ, ինչ ներկայացվում է, մեր ապագան էլ ամենեւին մռայլ չէ, ինչպես փորձում են ներկայացնել։ Կամ՝ նույն ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ խրելու քաղաքական գիծը, որ տեւականորեն կենսագործում են։ Ազգը բաժան-բաժան անելու այս վտանգավոր գործելակերպը անհանդուրժելի պետք է համարվի։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
ARAM գրել է:
Պահոոոոոոո, սրանք էլ մեր օրերի "բազեներն" են.Հետաքրքիրքա, ի՞նչ միջոցներով են գնալու, ու՞մ հաշվին.Էդ դուք ի՞նչ ավել բան պիտի ասեք, որ "Հայլուր"ը չի ասում,մարդիկ բոլորն էլ հարազատներ ունեն Հայաստանում, ամեն օր շփվում են, ամեն ամիս փող են ուղարկում, մնացել են ձեր ասելու՞ն.Ես դիմելու եմ վարչապետին, որ ձեզ չուղարկեն, պետությունը ավելորդ փող չունի....
Հայաստանյան գրել է:
Անկեղծությունն ու բարությունը ազնիվ իմաստությամբ թող զորավիգ լինեն ձեզ՝ հայոց երիտասարդներ :
Խուսափեք նույնիսկ աննշան կեղծիքից , որ ձեր նախաձեռնությունները բարիք բերեն մեր ազգի միասնական առաջընթացին ...
Գեվո գրել է:- ARAM
Պահոոոոոոո, սրանք էլ մեր օրերի "բազեներն" են.Հետաքրքիրքա, ի՞նչ միջոցներով են գնալու, ու՞մ հաշվին.Էդ դուք ի՞նչ ավել բան պիտի ասեք, որ "Հայլուր"ը չի ասում,մարդիկ բոլորն էլ հարազատներ ունեն Հայաստանում, ամեն օր շփվում են, ամեն ամիս փող են ուղարկում, մնացել են ձեր ասելու՞ն.Ես դիմելու եմ վարչապետին, որ ձեզ չուղարկեն, պետությունը ավելորդ փող չունի....
Հա, լավ էլ ջոգել ես,մեր օրերի բազեներն են :Դուք էլ մեր օրերի առնետներն եք,որ թուրքի հետ միասին մեր պետության հիմքերն եք կռծում :- ARAM
Վիշապ գրել է:- Հայաստանյան
Անկեղծությունն ու բարությունը ազնիվ իմաստությամբ թող զորավիգ լինեն ձեզ՝ հայոց երիտասարդներ : Խուսափեք նույնիսկ աննշան կեղծիքից , որ ձեր նախաձեռնությունները բարիք բերեն մեր ազգի միասնական առաջընթացին ...
Աստված քեզ պահապան, զավակս, միամիտ մտքերիդ համար անկասկած վարձահայտույց կլինեն քեզ, քո երազած դրախտում, որտեղ կվայելես անկեղծության ու բարության քաղցր պտուղները… Իսկ հիմա ՍԻԿՏԻ՛Ր քո դեմագոգիայով և զբաղվիր հոգսերովդ առօրեական–կորեական։- Հայաստանյան
ՆՍՏԵԼ ԵՆՔ ԾԱՌԻ ՃՅՈՒՂԻՆ ԵՎ ԿՏՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԴ ՃՅՈՒՂԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 15Հարցազրույց Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ -Արդեն իսկ հաստատվել է նոր կառավարության կազմը։ Այն հուսադրո՞ղ է մշակույթի բնագավառը ներկայացնող մարդու համար։ ...ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ400 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով այս տարվա առաջին եռամսյակում 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Պաշտոններ եւ երկխոսություն «Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր ՕԵԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ Կառավարության ձեւավորման փուլն արդեն ավարտված է եւ, ըստ պատգամավորի, կարելի ...ՊԱՇՏՊԱՆԵՔ ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր արտահերթ հրապարակային զեկույցի հիմնադրույթները։ Հանուն ճշմարտության, պետք է ասել, որ պաշտպանի զեկույցում ...ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 10Երեկվա մամուլից տեղեկացանք Ալավերդյան փողոցում գտնվող խանութներից մեկում տեղի ունեցած սկանդալի մասին։ «Դավաճան, ժողովրդին դավաճանեցիր» ճիչերով Շավարշ Քոչարյանի վրա է հարձակվել լեւոնական մի կին։ ԱԺԿ նախագահը ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՍկիզբը՝ նախորդիվ Այսօր «Հայոց Աշխարհ»-ը ավարտում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում էր, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ տարբեր երկրներում։ Մեր ճամփորդության վերջին կետը կլինի ...ԵՎՍ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
1Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ երեկ Երեւանի քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Վահե Ղազարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225-րդ ...ԵՂԱՆԱԿ
Ապրիլի 26-28-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի ...ԱՌԱՅԺՄ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏՈՒՐԸ
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնության 4-րդ տուրը բավական արգասաբեր էր մեր հայրենակիցների համար։ Մրցակցության բովի մեջ ներգրավված 17 հայ մասնակիցներից ...ՌՈՒՍՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ Օ.ԿԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻՆ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումներում հաղթողները թեպետ չորոշվեցին, սակայն որոշակիորեն ուրվագծվեցին զույգերի ֆավորիտները։ Պատասխան խաղերից առաջ առավել բարենպաստ վիճակում են ռուսական ...ԱՌԱՋԱՏԱՐԸ «ՊՂՆՁԱԳՈՐԾՆ» Է
ԱՐՄԵՆՊՐԵՍԱխթալայի «Պղնձագործը», վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության 3 փուլում 3:2 հաշվով հաղթելով Երեւանի ՖԻՄԱ-ին, շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Փուլի մյուս խաղում Երեւանի «Կիլիկիան» ...ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՄՐՑԱՎԱՐԸ ՈՒԻՄԲԼԴՈՆՈՒՄ
Հայաստանի թենիսի միջազգային կարգի մրցավար Գրիգոր Դավթյանը սպասարկելու է Ուիմբլդոնի թենիսի աշխարհի ոչ պաշտոնական անհատական առաջնության մրցամարտերը: Այսպիսի որոշում է ընդունել Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպչական ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1Անհամատեղելի երկու լուծումներ Ներկայումս երկրում ստեղծված իրավիճակի խաղաղ ու անցնցում հաղթահարման համար առաջարկվում են տարբեր տարբերակներ։ Եթե միանգամից ու անվերապահորեն բացառենք ընդդիմության արմատական ...ԻՐԱԿԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3Փորձեք խորասուզվել սեփական էության մեջ, պարոնայք, եւ կտեսնեք, որ ամբողջ կյանքում փափագել եք այն, ինչը տեղի ունեցավ օրերս։ Ենթադրենք նույնիսկ, թե ձեր անունը Երջո է, 42 տարեկան եք, ոչ ոք չգիտի, թե աշխարհի ...ԱԶԱՏԵՑԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից ...ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Կառավարությունը հաջորդ շաբաթ Ազգային ժողով կներկայացնի իր գործունեության ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ նշեց, որ ամենակարեւորը հասարակության ուշադրությունը այն գերակայությունների եւ առաջնահերթ ...ԿԱՐԳԵԼԵՆ
Հայաստանում նախատեսվում է օրենսդրորեն արգելել գների չհիմնավորված եւ անօրինական բարձրացումները: Դրան են ուղղված ներկայումս խորհրդարանում «Տնտեսական մրցակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ...ԳՆԴԱԿԸ ՀՀՇԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5Այս օրերին, երբ ԼՏՊ-ին սատարող ընդդիմությունը, «որքան վատ, այնքան լավ» հիմնարար թեզին հավատարիմ, ըստ ամենայնի ջանում է խորացնել հանրային առճակատման մթնոլորտը, քաղաքագիտական եւ քաղաքականամերձ որոշ շրջանակներ ...ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ նույնպես դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով հետընտրական լարվածությունը չեզոքացնելու գաղափարին, բայց այլ նկատառումներով։ -Խորհրդարանական հայտարարությունների ...ԻՍԿ Ո՞Վ Է ԱՍԵԼ, ՈՐ ԴԵՄ ԵՆՔ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻՆ
Սեփ.լրտվ.Բայց ամեն ինչ պետք է լինի իր սահմաններում «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամերիկյան կազմակերպությունները միայն ընդդիմադիր գործիչներին են հանդիպում եւ ոգեւորում, թե, այո, պետք է պայքարեք դեմոկրատիայի համար։ ...Ո՞ՒՐ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՆԱԼ ԺԱՆԳՈՏԱԾ ԻՆՏԵԼԵԿՏՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀարցազրույց «Ազատական առաջադիմական» կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ -Պարոն Անտինյան, արմատական ընդդիմությունը նույնիսկ Ապրիլի 24-ը վերածեց միտինգի։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։ ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4Ներկայացնել իրավիճակի ճշգրիտ պատկերը Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոնի նախաձեռնությամբ շարունակվում են բողոքի ցույցեր կազմակերպվել հայաշատ Լոս Անջելեսում, Հոլիվուդում եւ այլուր։ ...ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻԱ
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի (GRECO) լիագումար նիստում հունիսի 9-13-ը կլսվի կառույցի կողմից Հայաստանին տրված երաշխավորությունների կատարման զեկույցը: Ինչպես ասաց GRECO-ում ...ՈՐ ԴԵՊՔՈՒՄ Է ԱՆԻՄԱՍՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ. «Երկխոսությունը ենթադրում է, առաջին հերթին, որ նրանք պետք է երկխոսեն հանրապետության նախագահի հետ։ Նշանակում է՝ պետք է ընդունեն նախագահական ընտրությունների արդյունքները եւ ՍԴ որոշումը։ ...ԱՆՏԵՂՅԱԿ ՍՏՅՈՊԸ
2Երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանի միջնորդության շնորհիվ Տեր-Պետրոսյանը համաձայնել է երկխոսության գնալ Սերժ Սարգսյանի ...ԼԻԲԵՐԱԼ-ՇՈՎԻՆԻԶՄ
1«Տեր-Պետրոսյանին սպասարկող մամուլը շրջանառության մեջ է դրել պնդումը, թե «գործող իշխանությունները յոթը պորտով պետք է պատասխան տան»։ Անգամ նացիստական Գերմանիայի ղեկավարների հանցանքների կամ Ստալինի բռնատիրության ...28 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ...ԽՈՒՃԱՊԻ ՄԻ՛ ՄԱՏՆՎԵՔ
Ըստ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ, մայիսի 1-ից գազի սակագնի թանկացման հետեւանքով առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման մասին խոսակցությունները արդեն խթանում են գների բարձրացումը։ «Հայաստանում գնաճային ...ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
«Հունիսի սկզբին Հայաստանի երիտասարդական կուսակցությունը նախաձեռնել է երիտասարդական պատվիրակության այցելություն Միացյալ Նահանգներ։ Դա լինելու է, այսպես կոչված, էմիսարների այցելություն, որի ընթացքում փորձելու ...
ՆՐԱՆՔ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՑՆՈՎ ԱՐՄԱՏԻՆ ԵՆ ԽՓՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԿՀԱՄԱՐՁԱԿՎԻ՞ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԲԶԶԱԼ ԴԵՌԵՎՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ, ԽԱՅԹԵԼ՝ ՈՉ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՈ՞Վ ԷՐ ՊԱՏՎԻՐԵԼ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

