
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Անհամատեղելի երկու լուծումներ
Ներկայումս երկրում ստեղծված իրավիճակի խաղաղ ու անցնցում հաղթահարման համար առաջարկվում են տարբեր տարբերակներ։
Եթե միանգամից ու անվերապահորեն բացառենք ընդդիմության արմատական հատվածի կողմից համառորեն առաջադրվող նոր քաղաքական ցնցումների, անգամ հեղափոխության գաղափարը, որը ստեղծված ներքին ու արտաքին բարդ պայմաններում ուղղակի կործանարար կարող է լինել Հայաստանի համար, ապա պարզ կդառնա, որ հնարավոր լուծումների ողջ խճանկարը կարելի է խմբավորել ու բաժանել երկու մասի։
Առաջին, խորհրդարանական նոր ընտրությունների կազմակերպում, որոնք թույլ կտան 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո փողոցներն ու հրապարակները նախընտրած արմատական ընդդիմությանը դարձնել քաղաքական կյանքի լիարժեք մասնակիցը։
Երկրորդ, վաղօրոք արդեն ծրագրված բարեփոխումների որակի բարձրացում եւ տեմպերի արագացում, ինչը թույլ կտա աստիճանաբար հաղթահարել հասարակության ներսում պահպանվող ներքին բեւեռացումն ու փոխադարձ օտարումը։2008-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, անշուշտ, ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, որոնցից առնվազն առաջինի հաղթահարումը հնարավոր չէ մեկ անգամվա միջոցառման՝ ընտրությունների միջոցով, քանի որ կապված է երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում տարիներով կուտակված հիմնահարցերի մի ամբողջ թնջուկի հետ։ Իսկ դրանց լուծմանը կարելի է հասնել միայն ու միայն հետեւողական բարեփոխումների միջոցով։ Այս համատեքստում նոր ընտրություններ կազմակերպելու կամ չկազմակերպելու խնդիրն անկասկած երկրորդական նշանակություն ունի։
Խորհրդարանական նոր ընտրությունները տեսականորեն բացում են ընդդիմությանը փողոցներից հրապարակ տեղափոխելու եւ քաղաքական կյանքն առողջացնելու խնդրի լուծման որոշակի հնարավորություններ։ Սակայն, ողջ հարցը այն է, որ Տեր-Պետրոսյանի ներկա քաղաքական թիմն ինքն է հրաժարվել անցած խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց, իսկ մնացած քաղաքական ուժերի ստացած քվեները իրենց հստակ արտացոլումն են գտել 2007թ. մայիսին լեգիտիմ կերպով ընտրված խորհրդարանում։
Ուրեմն արժե՞ «բարեգործական ակցիա» կազմակերպել նախագահական ընտրություններում 20 տոկոս ձայն ստացած ընդդիմության ու նրա առաջնորդի համար՝ նրանց փողոցներից Ազգային ժողով տեղափոխելու նպատակով։
Այս հարցի պատասխանը կարելի է գտնել անցած նախագահական ընտրություններից հետո արձանագրված ներքաղաքական դիմակայության հետնախորքում։ Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի թիմի կողմից նախագահական ընտրություններն օգտագործվեցին սոսկ իբրեւ միջոց կամ գործիք` խաղարկելու հետընտրական իրավիճակի ապակայունացման որոշակի սցենար։ Հակառակ պարագայում, եթե Տեր-Պետրոսյանը իսկապես մտադիր էր հաղթել նախագահական ընտրություններում, ապա նա 2007 թվականին կմասնակցեր խորհրդարանի մանդատների բաշխման գործընթացին, ձեռք կբերեր տեղեր՝ ընտրական հանձնաժողովներում եւ նոր միայն կմտածեր ավելի բարձր հավակնությունների մասին։
Ուրեմն նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը կդառնա ոչ թե քաղաքական դաշտում գոյություն ունեցող ուժերի հարաբերակցության ճիշտ հաշվառում, այլ պարզապես մի նոր ընտրական սցենարի խաղարկման սկիզբ, որը կհանգեցնի երկրի ներքաղաքական կացության ապակայունացման։
Հանրապետության քաղաքական ու տնտեսական կյանքում տարիներով կուտակված հիմնահարցերի ողջ թնջուկը հնարավոր չէ հաղթահարել վեց ամսում, անգամ 1 տարում։ Մինչդեռ ներքաղաքական կացության նոր ապակայունացումը ոչ թե տարիներով, այլ տասնամյակներով կարող է հետաձգել կուտակված հարցերի լուծումը։ Այնպես որ Տեր-Պետրոսյանի ու նրա քաղաքական թիմի համար առաջարկվող «բարեգործությունը» կարող է դառնալ չարագործություն ողջ երկրի համար։
Կայացած ու ժամանակի քննությունն անցած ժողովրդավարական համակարգերին միանգամայն օգտակար «ընտրական դեղատոմսը» մեզանում կարող է առաջ բերել ընտրությունների ինստիտուտի հանդեպ անվստահության հիվանդության շատ ավելի սուր բռնկում եւ առաջ տանելու փոխարեն հետ մղել երկիրը։ Ի դեպ, նույնը կարող է լինել նաեւ հաջորդ` արդեն հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե դանդաղեն կամ էլ իրենց նպատակին չհասնեն առաջիկա բարեփոխումները։
Տեսականորեն ճիշտ լուծման՝ նոր, արդար ու թափանցիկ ընտրությունների կազմակերպման խնդրի եւ ստեղծված կոնկրետ իրավիճակի միջեւ առաջ եկած ներկայումս անլուծելի հակասությունը կարելի է հաղթահարել մինչեւ հերթական խորհրդարանական ընտրությունները մնացած ընդամենը 3 տարվա ընթացքում երկրում հետեւողական բարեփոխումների իրականացման միջոցով, որոնք երկրում կստեղծեն նոր տնտեսական ու քաղաքական կացություն։ Նման պայմաններում կհաղթահարվի վերջին նախագահական ընտրություններից հետո առաջ եկած քաղաքական դիմակայության օբյեկտիվ հիմքերի ու պատճառների մեծ մասը։ Հասարակությունը կհասցնի իմաստավորել ու վերաիմաստավորել տեղի ունեցածը, իսկ քաղաքական ուժերը՝ գտնել նոր կացությանը համապատասխանող լուծումներ ու դեղատոմսեր։
Ողջ խնդիրն իրականում ոչ թե արտահերթ կամ հերթական ընտրությունների մեջ է, այլ, թե ով ինչպես կօգտագործի դրանք միմյանցից բաժանող ընդամենը 3 տարիները։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Քննարկում
Հերիք ա ինչքան հայ ազգը հանդուրժել ա գրել է:
Արա ,այ դեբիլ ,եդ Քոչարյանի լօլօն գնա իրա գլխին կարդա:
Հայ ազգը առանց քեզ նմնա ախմախի խորհրդի էլ ճիշտ ձևը կգտնի:
ՆՍՏԵԼ ԵՆՔ ԾԱՌԻ ՃՅՈՒՂԻՆ ԵՎ ԿՏՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԴ ՃՅՈՒՂԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 15Հարցազրույց Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ -Արդեն իսկ հաստատվել է նոր կառավարության կազմը։ Այն հուսադրո՞ղ է մշակույթի բնագավառը ներկայացնող մարդու համար։ ...ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ400 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով այս տարվա առաջին եռամսյակում 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Պաշտոններ եւ երկխոսություն «Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր ՕԵԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ Կառավարության ձեւավորման փուլն արդեն ավարտված է եւ, ըստ պատգամավորի, կարելի ...ՊԱՇՏՊԱՆԵՔ ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր արտահերթ հրապարակային զեկույցի հիմնադրույթները։ Հանուն ճշմարտության, պետք է ասել, որ պաշտպանի զեկույցում ...ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 10Երեկվա մամուլից տեղեկացանք Ալավերդյան փողոցում գտնվող խանութներից մեկում տեղի ունեցած սկանդալի մասին։ «Դավաճան, ժողովրդին դավաճանեցիր» ճիչերով Շավարշ Քոչարյանի վրա է հարձակվել լեւոնական մի կին։ ԱԺԿ նախագահը ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՍկիզբը՝ նախորդիվ Այսօր «Հայոց Աշխարհ»-ը ավարտում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում էր, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ տարբեր երկրներում։ Մեր ճամփորդության վերջին կետը կլինի ...ԵՎՍ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
1Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ երեկ Երեւանի քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Վահե Ղազարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225-րդ ...ԵՂԱՆԱԿ
Ապրիլի 26-28-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի ...ԱՌԱՅԺՄ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏՈՒՐԸ
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնության 4-րդ տուրը բավական արգասաբեր էր մեր հայրենակիցների համար։ Մրցակցության բովի մեջ ներգրավված 17 հայ մասնակիցներից ...ՌՈՒՍՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ Օ.ԿԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻՆ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումներում հաղթողները թեպետ չորոշվեցին, սակայն որոշակիորեն ուրվագծվեցին զույգերի ֆավորիտները։ Պատասխան խաղերից առաջ առավել բարենպաստ վիճակում են ռուսական ...ԱՌԱՋԱՏԱՐԸ «ՊՂՆՁԱԳՈՐԾՆ» Է
ԱՐՄԵՆՊՐԵՍԱխթալայի «Պղնձագործը», վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության 3 փուլում 3:2 հաշվով հաղթելով Երեւանի ՖԻՄԱ-ին, շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Փուլի մյուս խաղում Երեւանի «Կիլիկիան» ...ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՄՐՑԱՎԱՐԸ ՈՒԻՄԲԼԴՈՆՈՒՄ
Հայաստանի թենիսի միջազգային կարգի մրցավար Գրիգոր Դավթյանը սպասարկելու է Ուիմբլդոնի թենիսի աշխարհի ոչ պաշտոնական անհատական առաջնության մրցամարտերը: Այսպիսի որոշում է ընդունել Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպչական ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1Անհամատեղելի երկու լուծումներ Ներկայումս երկրում ստեղծված իրավիճակի խաղաղ ու անցնցում հաղթահարման համար առաջարկվում են տարբեր տարբերակներ։ Եթե միանգամից ու անվերապահորեն բացառենք ընդդիմության արմատական ...ԻՐԱԿԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3Փորձեք խորասուզվել սեփական էության մեջ, պարոնայք, եւ կտեսնեք, որ ամբողջ կյանքում փափագել եք այն, ինչը տեղի ունեցավ օրերս։ Ենթադրենք նույնիսկ, թե ձեր անունը Երջո է, 42 տարեկան եք, ոչ ոք չգիտի, թե աշխարհի ...ԱԶԱՏԵՑԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից ...ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Կառավարությունը հաջորդ շաբաթ Ազգային ժողով կներկայացնի իր գործունեության ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ նշեց, որ ամենակարեւորը հասարակության ուշադրությունը այն գերակայությունների եւ առաջնահերթ ...ԿԱՐԳԵԼԵՆ
Հայաստանում նախատեսվում է օրենսդրորեն արգելել գների չհիմնավորված եւ անօրինական բարձրացումները: Դրան են ուղղված ներկայումս խորհրդարանում «Տնտեսական մրցակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ...ԳՆԴԱԿԸ ՀՀՇԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5Այս օրերին, երբ ԼՏՊ-ին սատարող ընդդիմությունը, «որքան վատ, այնքան լավ» հիմնարար թեզին հավատարիմ, ըստ ամենայնի ջանում է խորացնել հանրային առճակատման մթնոլորտը, քաղաքագիտական եւ քաղաքականամերձ որոշ շրջանակներ ...ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ նույնպես դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով հետընտրական լարվածությունը չեզոքացնելու գաղափարին, բայց այլ նկատառումներով։ -Խորհրդարանական հայտարարությունների ...ԻՍԿ Ո՞Վ Է ԱՍԵԼ, ՈՐ ԴԵՄ ԵՆՔ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻՆ
Սեփ.լրտվ.Բայց ամեն ինչ պետք է լինի իր սահմաններում «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամերիկյան կազմակերպությունները միայն ընդդիմադիր գործիչներին են հանդիպում եւ ոգեւորում, թե, այո, պետք է պայքարեք դեմոկրատիայի համար։ ...Ո՞ՒՐ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՆԱԼ ԺԱՆԳՈՏԱԾ ԻՆՏԵԼԵԿՏՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀարցազրույց «Ազատական առաջադիմական» կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ -Պարոն Անտինյան, արմատական ընդդիմությունը նույնիսկ Ապրիլի 24-ը վերածեց միտինգի։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։ ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4Ներկայացնել իրավիճակի ճշգրիտ պատկերը Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոնի նախաձեռնությամբ շարունակվում են բողոքի ցույցեր կազմակերպվել հայաշատ Լոս Անջելեսում, Հոլիվուդում եւ այլուր։ ...ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻԱ
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի (GRECO) լիագումար նիստում հունիսի 9-13-ը կլսվի կառույցի կողմից Հայաստանին տրված երաշխավորությունների կատարման զեկույցը: Ինչպես ասաց GRECO-ում ...ՈՐ ԴԵՊՔՈՒՄ Է ԱՆԻՄԱՍՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ. «Երկխոսությունը ենթադրում է, առաջին հերթին, որ նրանք պետք է երկխոսեն հանրապետության նախագահի հետ։ Նշանակում է՝ պետք է ընդունեն նախագահական ընտրությունների արդյունքները եւ ՍԴ որոշումը։ ...ԱՆՏԵՂՅԱԿ ՍՏՅՈՊԸ
2Երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանի միջնորդության շնորհիվ Տեր-Պետրոսյանը համաձայնել է երկխոսության գնալ Սերժ Սարգսյանի ...ԼԻԲԵՐԱԼ-ՇՈՎԻՆԻԶՄ
1«Տեր-Պետրոսյանին սպասարկող մամուլը շրջանառության մեջ է դրել պնդումը, թե «գործող իշխանությունները յոթը պորտով պետք է պատասխան տան»։ Անգամ նացիստական Գերմանիայի ղեկավարների հանցանքների կամ Ստալինի բռնատիրության ...28 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ...ԽՈՒՃԱՊԻ ՄԻ՛ ՄԱՏՆՎԵՔ
Ըստ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ, մայիսի 1-ից գազի սակագնի թանկացման հետեւանքով առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման մասին խոսակցությունները արդեն խթանում են գների բարձրացումը։ «Հայաստանում գնաճային ...ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
«Հունիսի սկզբին Հայաստանի երիտասարդական կուսակցությունը նախաձեռնել է երիտասարդական պատվիրակության այցելություն Միացյալ Նահանգներ։ Դա լինելու է, այսպես կոչված, էմիսարների այցելություն, որի ընթացքում փորձելու ...
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

