
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
Սկիզբը՝ նախորդիվ
Այսօր «Հայոց Աշխարհ»-ը ավարտում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում էր, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ տարբեր երկրներում։ Մեր ճամփորդության վերջին կետը կլինի Գերմանիան։
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ
75 տարին բոլորած գերմանական հանրահայտ ավտոբանները շարունակում են հավատարիմ ծառայել եւ նույնիսկ գերխցանումները գերմանացիների կյանքն առանձնապես չեն փչացնում։ Միշտ էլ կարելի է ընտրություն կատարել շրջանցիկ ճանապարհի եւ բետոնե ծածկույթի վրա սպասման միջեւ։ Ըստ որում՝ բնավ այնպես չէ, որ սպասումն ավելի վատ է, քանզի «դեղին հրեշտակները»՝ ԱԴԱՑ-ի (գերմանական ավտոմոբիլային ակումբ) մոտոցիկլետիստները չափից ավելի մեծ խցանման դեպքում ե՛ւ զովացուցիչ ըմպելիք կբերեն ձեզ համար, ե՛ւ նույնիսկ ապուխտով բուլկի կմատուցեն։ Անհրաժեշտության դեպքում բժիշկ կկանչեն կամ կտան իրենց բջջայինը, որ զանգահարեք տուն։
Անհամեմատ վատ է դրությունը մեծ քաղաքներում, որտեղ ճանապարհային ենթակառուցվածքը նախաինֆարկտային վիճակում է։
Բեռլինի պատի փլուզումից հետո Գերմանիայում խելահեղ թափ առած շինարարական եռուզեռը գրեթե շրջանցեց քաղաքային ճանապարհները։ Թվում է, թե դրանք պարզապես մոռացվել են։ Անհանգստանալու ի՞նչ կա, եթե ամեն ինչ առանց այդ էլ կարգին է։
Այնպես որ քաղաքային փողոցների լայնությունը մնաց այնպիսին, ինչպիսին 40 եւ ավելի տարիներ առաջ էր։ Մինչդեռ մեքենաների քանակը միայն վերջին տասնամյակում եռապատկվել է։ Եւ, որպես հետեւանք, ճանապարհները սկսել են չհաղթահարել մեքենաների հոսքը։ Վիճակն օրըստօրե վատթարանում է։
ԳՈՒՄԱՐՆԵՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՐ
Քաղաքային թանկարժեք տնտեսության ծախսերը հոգալու համար միջոցներ հայթայթելու նպատակով գերմանացիները գործի գցեցին ոստիկանական լծակները։ Ամեն օր փողոցներ է ելնում ոստիկանների եւ «օրդնունգսամթ»-ի՝ հասարակական կարգի պաշտպանության գերատեսչության աշխատակիցների մի ամբողջ բանակ։ Նրանց խնդիրը պարզ է. հետեւել կարգուկանոնին եւ հնարավորինս շատ փող վերցնել։ Բնականաբար ոչ սեփական գրպանի համար։ Նման բան Գերմանիայում բացառվում է։
Քաղաքային իշխանություններն ունեն վարորդների հաշվին գումարներ վաստակելու երկու հուսալի միջոց. ավտոկայանատեղերն ու ոստիկանական թակարդները։
Սկսենք երկրորդից։ Ոստիկանների խումբը, սովորաբար մոտ տասը մարդ, դիրքավորվում է որեւէ կանաչ փողոցում, որտեղ թույլատրվող արագությունը սահմանափակ է։ Երկուսը լազերային ռադարներով առաջ են անցնում։ Մեկը արձանագրում է թույլատրելի արագությունը գերազանցած վարորդներին, մյուսը՝ ռադիոկապով հաղորդում անկյունում կանգնած խմբին, թե ում է պետք կանգնեցնել։ Այնուհետ ամեն ինչ տեւում է տասը րոպե։ Փաստաթղթերի, բեռնախցիկի ստուգում, տեղեկացում խախտման մասին, եւ ազատ ես։ Որոշ ժամանակ անց մի քանի տասնյակ եվրո տուգանքի ծանուցում կգա։
Է՛լ ավելի հեշտ է քաղաքի համար փող հավաքել կայանատեղերից։ Բեռլինում գործնականում չեն մնացել այնպիսի փողոցներ, որտեղ կարելի է կայանել մեքենան հենց այնպես։ Փողոցները հեղեղված են կայանումն արգելող կամ միայն վարձավճարով թույլատրող նշաններով։ Կայանատեղն այնքան էլ թանկ չարժե. ժամում միջինը 3 եվրո։
Ըստ որում՝ կարգուկանոնի գերմանական պահապանները զարմանալիորեն հայտնվում են կայանատեղերում հենց այն պահին, երբ վճարման ժամկետն ավարտվում է։ Կարգազանցներին տեղնուտեղը տուգանում են 10-ից մինչեւ 30 եվրո։
ԽՈՐԱՄԱՆԿ ԷՎԱԿՈՒԱՏՈՐՆԵՐԸ
Բայց այդ ամենը դատարկ բան է այն գումարների համեմատ, որ վաստակում է քաղաքը չթույլատրված տեղում կայանված մեքենաների էվակուացման միջոցով։
Մեքենաները տանում են առանց նախազգուշացման։ Ոստիկանը ռադիոկապով տեղեկացնում է հատուկ ընկերությանը եւ կես ժամ անց գալիս է էվակուատոր բեռնատարը։ Նա բեռնահարթակ է բարձրացնում մեկ-երկու մեքենա եւ տեղափոխում դրանք կողքի փողոց կամ նույնիսկ պարզապես անկյունից այն կողմ։ Քանզի խնդիրը մեքենան տուգանային հրապարակ տանելը չէ։ Ինչի՞ համար։ Դա թանկարժեք ու անարդյունավետ միջոց է։
Պետք է ցույց տալ կարգազանցին, որ խախտել է կանոնները եւ անդորրագիր դուրս գրել։ Դրա համար կարելի է պարզապես տեղաշարժել մեքենան մի մետր առաջ կամ նույնիսկ դնել բեռնահարթակին ու նորից կանգնեցնել նախկին տեղում։ Խախտման փաստը կա, էվակուատորը եկել է, ուրեմն՝ վճարիր։ 170 եվրո՝ էվակուացիայի փորձի համար, եւ էլի մի քանի տասնյակ եվրո՝ զուտ որպես պատիժ։
Իր մեքենան սովորական տեղում չգտնող վարորդը կարող է զանգահարել կամ մտնել ոստիկանության ցանկացած բաժանմունք։ Այնտեղ նրան կտեղեկացնեն, թե որտեղ է կանգնած մեքենան եւ սիրալիր խորհուրդ կտան չհետաձգել տուգանքի վճարումը։
Ճանապարհային երթեւեկության եւ կայանման կանոնները խախտողներից Բեռլինը հավաքում է տարեկան մոտ 200 միլիոն եվրո։ Անհնար է ստույգ հաշվել, թե տուգանքներից ստացած միջոցներից որքանն է օգտագործում քաղաքն իր բարեկարգման համար, բայց համարվում է, որ կեսից ոչ պակասը։
Սակայն խցանումների հետ կապված իրավիճակը գերմանական քաղաքներում շարունակում է վատանալ։
- ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՆՍՏԵԼ ԵՆՔ ԾԱՌԻ ՃՅՈՒՂԻՆ ԵՎ ԿՏՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԴ ՃՅՈՒՂԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 15Հարցազրույց Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ -Արդեն իսկ հաստատվել է նոր կառավարության կազմը։ Այն հուսադրո՞ղ է մշակույթի բնագավառը ներկայացնող մարդու համար։ ...ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ400 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով այս տարվա առաջին եռամսյակում 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Պաշտոններ եւ երկխոսություն «Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր ՕԵԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ Կառավարության ձեւավորման փուլն արդեն ավարտված է եւ, ըստ պատգամավորի, կարելի ...ՊԱՇՏՊԱՆԵՔ ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր արտահերթ հրապարակային զեկույցի հիմնադրույթները։ Հանուն ճշմարտության, պետք է ասել, որ պաշտպանի զեկույցում ...ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 10Երեկվա մամուլից տեղեկացանք Ալավերդյան փողոցում գտնվող խանութներից մեկում տեղի ունեցած սկանդալի մասին։ «Դավաճան, ժողովրդին դավաճանեցիր» ճիչերով Շավարշ Քոչարյանի վրա է հարձակվել լեւոնական մի կին։ ԱԺԿ նախագահը ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՍկիզբը՝ նախորդիվ Այսօր «Հայոց Աշխարհ»-ը ավարտում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում էր, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ տարբեր երկրներում։ Մեր ճամփորդության վերջին կետը կլինի ...ԵՎՍ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
1Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ երեկ Երեւանի քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Վահե Ղազարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225-րդ ...ԵՂԱՆԱԿ
Ապրիլի 26-28-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի ...ԱՌԱՅԺՄ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏՈՒՐԸ
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնության 4-րդ տուրը բավական արգասաբեր էր մեր հայրենակիցների համար։ Մրցակցության բովի մեջ ներգրավված 17 հայ մասնակիցներից ...ՌՈՒՍՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ Օ.ԿԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻՆ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումներում հաղթողները թեպետ չորոշվեցին, սակայն որոշակիորեն ուրվագծվեցին զույգերի ֆավորիտները։ Պատասխան խաղերից առաջ առավել բարենպաստ վիճակում են ռուսական ...ԱՌԱՋԱՏԱՐԸ «ՊՂՆՁԱԳՈՐԾՆ» Է
ԱՐՄԵՆՊՐԵՍԱխթալայի «Պղնձագործը», վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության 3 փուլում 3:2 հաշվով հաղթելով Երեւանի ՖԻՄԱ-ին, շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Փուլի մյուս խաղում Երեւանի «Կիլիկիան» ...ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՄՐՑԱՎԱՐԸ ՈՒԻՄԲԼԴՈՆՈՒՄ
Հայաստանի թենիսի միջազգային կարգի մրցավար Գրիգոր Դավթյանը սպասարկելու է Ուիմբլդոնի թենիսի աշխարհի ոչ պաշտոնական անհատական առաջնության մրցամարտերը: Այսպիսի որոշում է ընդունել Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպչական ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1Անհամատեղելի երկու լուծումներ Ներկայումս երկրում ստեղծված իրավիճակի խաղաղ ու անցնցում հաղթահարման համար առաջարկվում են տարբեր տարբերակներ։ Եթե միանգամից ու անվերապահորեն բացառենք ընդդիմության արմատական ...ԻՐԱԿԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3Փորձեք խորասուզվել սեփական էության մեջ, պարոնայք, եւ կտեսնեք, որ ամբողջ կյանքում փափագել եք այն, ինչը տեղի ունեցավ օրերս։ Ենթադրենք նույնիսկ, թե ձեր անունը Երջո է, 42 տարեկան եք, ոչ ոք չգիտի, թե աշխարհի ...ԱԶԱՏԵՑԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից ...ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Կառավարությունը հաջորդ շաբաթ Ազգային ժողով կներկայացնի իր գործունեության ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ նշեց, որ ամենակարեւորը հասարակության ուշադրությունը այն գերակայությունների եւ առաջնահերթ ...ԿԱՐԳԵԼԵՆ
Հայաստանում նախատեսվում է օրենսդրորեն արգելել գների չհիմնավորված եւ անօրինական բարձրացումները: Դրան են ուղղված ներկայումս խորհրդարանում «Տնտեսական մրցակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ...ԳՆԴԱԿԸ ՀՀՇԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5Այս օրերին, երբ ԼՏՊ-ին սատարող ընդդիմությունը, «որքան վատ, այնքան լավ» հիմնարար թեզին հավատարիմ, ըստ ամենայնի ջանում է խորացնել հանրային առճակատման մթնոլորտը, քաղաքագիտական եւ քաղաքականամերձ որոշ շրջանակներ ...ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ նույնպես դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով հետընտրական լարվածությունը չեզոքացնելու գաղափարին, բայց այլ նկատառումներով։ -Խորհրդարանական հայտարարությունների ...ԻՍԿ Ո՞Վ Է ԱՍԵԼ, ՈՐ ԴԵՄ ԵՆՔ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻՆ
Սեփ.լրտվ.Բայց ամեն ինչ պետք է լինի իր սահմաններում «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամերիկյան կազմակերպությունները միայն ընդդիմադիր գործիչներին են հանդիպում եւ ոգեւորում, թե, այո, պետք է պայքարեք դեմոկրատիայի համար։ ...Ո՞ՒՐ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՆԱԼ ԺԱՆԳՈՏԱԾ ԻՆՏԵԼԵԿՏՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀարցազրույց «Ազատական առաջադիմական» կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ -Պարոն Անտինյան, արմատական ընդդիմությունը նույնիսկ Ապրիլի 24-ը վերածեց միտինգի։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։ ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4Ներկայացնել իրավիճակի ճշգրիտ պատկերը Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոնի նախաձեռնությամբ շարունակվում են բողոքի ցույցեր կազմակերպվել հայաշատ Լոս Անջելեսում, Հոլիվուդում եւ այլուր։ ...ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻԱ
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի (GRECO) լիագումար նիստում հունիսի 9-13-ը կլսվի կառույցի կողմից Հայաստանին տրված երաշխավորությունների կատարման զեկույցը: Ինչպես ասաց GRECO-ում ...ՈՐ ԴԵՊՔՈՒՄ Է ԱՆԻՄԱՍՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ. «Երկխոսությունը ենթադրում է, առաջին հերթին, որ նրանք պետք է երկխոսեն հանրապետության նախագահի հետ։ Նշանակում է՝ պետք է ընդունեն նախագահական ընտրությունների արդյունքները եւ ՍԴ որոշումը։ ...ԱՆՏԵՂՅԱԿ ՍՏՅՈՊԸ
2Երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանի միջնորդության շնորհիվ Տեր-Պետրոսյանը համաձայնել է երկխոսության գնալ Սերժ Սարգսյանի ...ԼԻԲԵՐԱԼ-ՇՈՎԻՆԻԶՄ
1«Տեր-Պետրոսյանին սպասարկող մամուլը շրջանառության մեջ է դրել պնդումը, թե «գործող իշխանությունները յոթը պորտով պետք է պատասխան տան»։ Անգամ նացիստական Գերմանիայի ղեկավարների հանցանքների կամ Ստալինի բռնատիրության ...28 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ...ԽՈՒՃԱՊԻ ՄԻ՛ ՄԱՏՆՎԵՔ
Ըստ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ, մայիսի 1-ից գազի սակագնի թանկացման հետեւանքով առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման մասին խոսակցությունները արդեն խթանում են գների բարձրացումը։ «Հայաստանում գնաճային ...ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
«Հունիսի սկզբին Հայաստանի երիտասարդական կուսակցությունը նախաձեռնել է երիտասարդական պատվիրակության այցելություն Միացյալ Նահանգներ։ Դա լինելու է, այսպես կոչված, էմիսարների այցելություն, որի ընթացքում փորձելու ...
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

