
ՊԱՇՏՊԱՆԵՔ ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԻՑ
Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր արտահերթ հրապարակային զեկույցի հիմնադրույթները։
Հանուն ճշմարտության, պետք է ասել, որ պաշտպանի զեկույցում չափազանցված եւ աչառու գնահատականներից, ձեւակերպումներից բացի, կան նաեւ սթափ վերլուծություններ եւ օբյեկտիվ գնահատականներ։ Ըստ Ա.Հարությունյանի, զեկույցի ողջ շարադրանքի տրամաբանության հիմքում ընկած է այն անժխտելի փաստը, որ նախագահական ընտրությունների ժամանակ հասարակության մի ստվար մասի դժգոհությունը, համապատասխան ուղղվածություն ստանալով, ձեռք բերեց նոր որակներ։
-Մասնավորապես՝ ակնհայտ սոցիալական եւ տնտեսական բեւեռացումը, հանրային եւ հատկապես իրավապահ մարմինների նկատմամբ գոյություն ունեցող հասարակական անվստահությունը, իշխանության գերկենտրոնացումը, իշխանության երեք թեւերի միջեւ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմի ոչ արդյունավետ գործողությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքների անբավարար երաշխավորված լինելը, արտոնյալ խավի փակ համակարգի ձեւավորումը հասարակության մի զգալի մասին դրդեցին կտրուկ ու շրջադարձային փոփոխություններ փնտրել՝ այս խնդիրներին լուծումներ տալու համար,- ասաց Ա.Հարությունյանը։
Պաշտպանի բացատրությամբ, խոսքը, ըստ էության, այն մասին է, որ հասարակության մի ստվար զանգվածի մեջ ձեւավորվեց ծայրահեղական գործունեության պահանջարկ։ Այդ իրավիճակում քաղաքական որոշ ուժեր ձեւակերպեցին այդ պահանջարկին համապատասխանող առաջարկ։ Այդտեղից էլ սկսվեց հասարակության բեւեռացման եւ անհանդուրժողականության մթնոլորտի խորացումը։
Ըստ պաշտպանի, իշխանության որոշ ներկայացուցիչներ խոսում են նյութական արժեքների մասին այն դեպքում, երբ հիմնական գաղափարախոսական պայքարը ընդդիմության կողմից տեղափոխվել էր քաղաքական եւ հոգեւոր արժեքների ոլորտ՝ քաղաքացիական ազատություններ, մարդու արժանապատվություն, արդարություն եւ արդարադատություն, իրավահավասարություն։
Այսուհանդերձ, ինչպես նշեցինք, օբյեկտիվից բացի, կան նաեւ ծայրահեղական, չափազանցված եւ պարզապես իրականությանը չհամապատասխանող գնահատականներ։ Օրինակ, նշվեց ընդդիմության խոսքի ազատության սահմանափակման, խոսքի ազատություն ապահովելու մասին՝ այն դեպքում, երբ բոլորն են հիշում, թե ինչ էին անում (եւ շարունակում են անել) հհշական թերթերը։ Մարդու իրավունքների պաշտպանին մի՞թե հայտնի չեն այս փաստերը։
Նույնը կարելի է ասել նաեւ այն մտքերի կապակցությամբ, թե «սահմանափակվել էին օրինականության շրջանակներում քաղաքական պայքար մղելու հնարավորությունները», «հաղթողը տիրանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական բոլոր լծակներին, իսկ պարտվողը կորցնում է նորմալ գոյատեւման բոլոր հնարավորությունները»։
Խոսելով ընդդիմության կողմից նույնպես ծայրահեղական միջոցների որդեգրման մասին, պաշտպանն ասաց.
-Արդյունքում թե՛ իշխանության մի մասի, թե՛ ընդդիմության մի մասի ծայրահեղականությունից տուժեց հասարակությունը, քանի որ մարտի 1-2-ի իրադարձությունները հնարավոր դարձան հենց այդ ծայրահեղական միջոցների գործադրման արդյունքում։ Այդ իսկ պատճառով հասարակությունն իրավունք ունի պահանջատեր լինել երկրի քաղաքական վերնախավին (ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության) իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանվածության համար։
Այս առումով հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումը առաջնային խնդիր է դառնում։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
Gagik Manukyan գրել է:
""Այսուհանդերձ, ինչպես նշեցինք, օբյեկտիվից բացի, կան նաեւ ծայրահեղական, չափազանցված եւ պարզապես իրականությանը չհամապատասխանող գնահատականներ։ Օրինակ, նշվեց ընդդիմության խոսքի ազատության սահմանափակման, խոսքի ազատություն ապահովելու մասին՝ այն դեպքում, երբ բոլորն են հիշում, թե ինչ էին անում (եւ շարունակում են անել) հհշական թերթերը։ Մարդու իրավունքների պաշտպանին մի՞թե հայտնի չեն այս փաստերը։""
Շատ հետաքրքիր է իմանալ թե ինչ ՞ անթույլատրելի բան էին անում ՀՀՇ ական թերթերը,գուցե
միայն Ձեզ ՞է հայտնի ,ասեք մենք էլ տեղեկանանք...
karabaxski գրել է:
Թե չէ Երեւանի կենտրոնի կեսը բանակով ու ոստիկանությունով լցված, նրանց քթի տակ խեղճ Լֆիկի խանութն են թալանում, հետո էլ նախագահ-վարչապետը փորձում է հասկացնել` բանակը ցուցարարների դեմ չէր բերվել, այլ թալանի:
լյոխ լյավ ա ...
Gloria գրել է:- karabaxski
Թե չէ Երեւանի կենտրոնի կեսը բանակով ու ոստիկանությունով լցված, նրանց քթի տակ խեղճ Լֆիկի խանութն են թալանում, հետո էլ նախագահ-վարչապետը փորձում է հասկացնել` բանակը ցուցարարների դեմ չէր բերվել, այլ թալանի: լյոխ լյավ ա ...
Լուրջ ես ասում?????Հենց քեզ եմ ասում- էնքան սահմանափակ տեղեկություն ունես այն ամենից, ինչ կատարվում է այստեղ,որ չգիտեմ,ինչ ասեմ... կամ արժե արդյոք?ընդհանրապես ասել...Դու ոչ միայն կառգին հայ չես-կառգին Ղարաբախցի էլ չես:
Ընդունակ ես մի քիչ գրագետ հայերեն գրել ? Թե հայերենը ու ղարաբաղցի կոչվելը քեզ համար ՁԵՒԱԿԱՆԱ?- karabaxski
Gloria գրել է:- karabaxski
Թե չէ Երեւանի կենտրոնի կեսը բանակով ու ոստիկանությունով լցված, նրանց քթի տակ խեղճ Լֆիկի խանութն են թալանում, հետո էլ նախագահ-վարչապետը փորձում է հասկացնել` բանակը ցուցարարների դեմ չէր բերվել, այլ թալանի: լյոխ լյավ ա ...
Վայ,կներեք,ստեղնաշարին լավ չտիրապետելու արդյունքում-"ր"-ի պօխարեն "ռ" եմ գրել...- karabaxski
ՆՍՏԵԼ ԵՆՔ ԾԱՌԻ ՃՅՈՒՂԻՆ ԵՎ ԿՏՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԴ ՃՅՈՒՂԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 15Հարցազրույց Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ -Արդեն իսկ հաստատվել է նոր կառավարության կազմը։ Այն հուսադրո՞ղ է մշակույթի բնագավառը ներկայացնող մարդու համար։ ...ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ400 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով այս տարվա առաջին եռամսյակում 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Պաշտոններ եւ երկխոսություն «Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր ՕԵԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ Կառավարության ձեւավորման փուլն արդեն ավարտված է եւ, ըստ պատգամավորի, կարելի ...ՊԱՇՏՊԱՆԵՔ ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր արտահերթ հրապարակային զեկույցի հիմնադրույթները։ Հանուն ճշմարտության, պետք է ասել, որ պաշտպանի զեկույցում ...ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 10Երեկվա մամուլից տեղեկացանք Ալավերդյան փողոցում գտնվող խանութներից մեկում տեղի ունեցած սկանդալի մասին։ «Դավաճան, ժողովրդին դավաճանեցիր» ճիչերով Շավարշ Քոչարյանի վրա է հարձակվել լեւոնական մի կին։ ԱԺԿ նախագահը ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՍկիզբը՝ նախորդիվ Այսօր «Հայոց Աշխարհ»-ը ավարտում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում էր, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ տարբեր երկրներում։ Մեր ճամփորդության վերջին կետը կլինի ...ԵՎՍ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
1Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ երեկ Երեւանի քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Վահե Ղազարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225-րդ ...ԵՂԱՆԱԿ
Ապրիլի 26-28-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի ...ԱՌԱՅԺՄ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏՈՒՐԸ
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնության 4-րդ տուրը բավական արգասաբեր էր մեր հայրենակիցների համար։ Մրցակցության բովի մեջ ներգրավված 17 հայ մասնակիցներից ...ՌՈՒՍՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ Օ.ԿԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻՆ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումներում հաղթողները թեպետ չորոշվեցին, սակայն որոշակիորեն ուրվագծվեցին զույգերի ֆավորիտները։ Պատասխան խաղերից առաջ առավել բարենպաստ վիճակում են ռուսական ...ԱՌԱՋԱՏԱՐԸ «ՊՂՆՁԱԳՈՐԾՆ» Է
ԱՐՄԵՆՊՐԵՍԱխթալայի «Պղնձագործը», վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության 3 փուլում 3:2 հաշվով հաղթելով Երեւանի ՖԻՄԱ-ին, շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Փուլի մյուս խաղում Երեւանի «Կիլիկիան» ...ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՄՐՑԱՎԱՐԸ ՈՒԻՄԲԼԴՈՆՈՒՄ
Հայաստանի թենիսի միջազգային կարգի մրցավար Գրիգոր Դավթյանը սպասարկելու է Ուիմբլդոնի թենիսի աշխարհի ոչ պաշտոնական անհատական առաջնության մրցամարտերը: Այսպիսի որոշում է ընդունել Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպչական ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1Անհամատեղելի երկու լուծումներ Ներկայումս երկրում ստեղծված իրավիճակի խաղաղ ու անցնցում հաղթահարման համար առաջարկվում են տարբեր տարբերակներ։ Եթե միանգամից ու անվերապահորեն բացառենք ընդդիմության արմատական ...ԻՐԱԿԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3Փորձեք խորասուզվել սեփական էության մեջ, պարոնայք, եւ կտեսնեք, որ ամբողջ կյանքում փափագել եք այն, ինչը տեղի ունեցավ օրերս։ Ենթադրենք նույնիսկ, թե ձեր անունը Երջո է, 42 տարեկան եք, ոչ ոք չգիտի, թե աշխարհի ...ԱԶԱՏԵՑԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից ...ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Կառավարությունը հաջորդ շաբաթ Ազգային ժողով կներկայացնի իր գործունեության ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ նշեց, որ ամենակարեւորը հասարակության ուշադրությունը այն գերակայությունների եւ առաջնահերթ ...ԿԱՐԳԵԼԵՆ
Հայաստանում նախատեսվում է օրենսդրորեն արգելել գների չհիմնավորված եւ անօրինական բարձրացումները: Դրան են ուղղված ներկայումս խորհրդարանում «Տնտեսական մրցակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ...ԳՆԴԱԿԸ ՀՀՇԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5Այս օրերին, երբ ԼՏՊ-ին սատարող ընդդիմությունը, «որքան վատ, այնքան լավ» հիմնարար թեզին հավատարիմ, ըստ ամենայնի ջանում է խորացնել հանրային առճակատման մթնոլորտը, քաղաքագիտական եւ քաղաքականամերձ որոշ շրջանակներ ...ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ նույնպես դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով հետընտրական լարվածությունը չեզոքացնելու գաղափարին, բայց այլ նկատառումներով։ -Խորհրդարանական հայտարարությունների ...ԻՍԿ Ո՞Վ Է ԱՍԵԼ, ՈՐ ԴԵՄ ԵՆՔ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻՆ
Սեփ.լրտվ.Բայց ամեն ինչ պետք է լինի իր սահմաններում «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամերիկյան կազմակերպությունները միայն ընդդիմադիր գործիչներին են հանդիպում եւ ոգեւորում, թե, այո, պետք է պայքարեք դեմոկրատիայի համար։ ...Ո՞ՒՐ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՆԱԼ ԺԱՆԳՈՏԱԾ ԻՆՏԵԼԵԿՏՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀարցազրույց «Ազատական առաջադիմական» կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ -Պարոն Անտինյան, արմատական ընդդիմությունը նույնիսկ Ապրիլի 24-ը վերածեց միտինգի։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։ ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4Ներկայացնել իրավիճակի ճշգրիտ պատկերը Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոնի նախաձեռնությամբ շարունակվում են բողոքի ցույցեր կազմակերպվել հայաշատ Լոս Անջելեսում, Հոլիվուդում եւ այլուր։ ...ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻԱ
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի (GRECO) լիագումար նիստում հունիսի 9-13-ը կլսվի կառույցի կողմից Հայաստանին տրված երաշխավորությունների կատարման զեկույցը: Ինչպես ասաց GRECO-ում ...ՈՐ ԴԵՊՔՈՒՄ Է ԱՆԻՄԱՍՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ. «Երկխոսությունը ենթադրում է, առաջին հերթին, որ նրանք պետք է երկխոսեն հանրապետության նախագահի հետ։ Նշանակում է՝ պետք է ընդունեն նախագահական ընտրությունների արդյունքները եւ ՍԴ որոշումը։ ...ԱՆՏԵՂՅԱԿ ՍՏՅՈՊԸ
2Երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանի միջնորդության շնորհիվ Տեր-Պետրոսյանը համաձայնել է երկխոսության գնալ Սերժ Սարգսյանի ...ԼԻԲԵՐԱԼ-ՇՈՎԻՆԻԶՄ
1«Տեր-Պետրոսյանին սպասարկող մամուլը շրջանառության մեջ է դրել պնդումը, թե «գործող իշխանությունները յոթը պորտով պետք է պատասխան տան»։ Անգամ նացիստական Գերմանիայի ղեկավարների հանցանքների կամ Ստալինի բռնատիրության ...28 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ...ԽՈՒՃԱՊԻ ՄԻ՛ ՄԱՏՆՎԵՔ
Ըստ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ, մայիսի 1-ից գազի սակագնի թանկացման հետեւանքով առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման մասին խոսակցությունները արդեն խթանում են գների բարձրացումը։ «Հայաստանում գնաճային ...ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
«Հունիսի սկզբին Հայաստանի երիտասարդական կուսակցությունը նախաձեռնել է երիտասարդական պատվիրակության այցելություն Միացյալ Նահանգներ։ Դա լինելու է, այսպես կոչված, էմիսարների այցելություն, որի ընթացքում փորձելու ...
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

