
ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
400 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող
Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով այս տարվա առաջին եռամսյակում 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ցանկը, որի համաձայն, Հայաստանում կա նման 400 ընկերություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 100-ից ավել աշխատող ունեցող ընկերությունների քանակն ավելացել է 15-ով։
Դրան զուգահեռ, ընկերությունների աշխատողների թվաքանակը որոշակի փոփոխությունների է ենթարկվել. ավելացել են կամ էլ նվազել, որը միանգամայն բնական գործընթաց է՝ պայմանավորված ինչպես զուտ տնտեսական գործունեությամբ, այնպես էլ հարկային վարչարարության խստացմամբ։ Հայտնի է, որ այս ոլորտում գոյություն ունի մեծ չափերի հասնող թաքնված աշխատատեղ։ Նման երեւույթը հատուկ է տնտեսության գրեթե բոլոր բնագավառներին։
Բացառություն է կազմում միայն բանկային համակարգը. նախորդ տարվա համեմատ այս ոլորտում որոշ չափով ավելացել է աշխատողների թիվը։ Մասնավորապես, ասենք, «Արդշինինվեստբանկը» համալրվել է շուրջ 100, «Հայէկոնոմբանկը»՝ 57, իսկ «ՎՏԲ-Հայաստանը»՝ 50 նոր աշխատողով։
Հարկային ծառայության տվյալները վկայում են, որ Հայաստանում ամենաշատ աշխատող ունեցող գործատուն շարունակում է մնալ բաշխիչ էլեկտրացանցերը, չնայած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության աշխատակիցների թիվը կրճատվել է ավելի քան 200-ով։ Նման միտում է նկատվում նաեւ երկրորդ տեղում գտնվող «ՀայՌուսգազարդ» ընկերությունում, որը առաջին եռամսյակում հայտարարագրել է 5435 աշխատատեղ՝ 175-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշից։
Աշխատողների քանակով երրորդը «ԱրմենՏելն» է, որը նույնպես հայտարարագրել է ավելի քիչ աշխատող, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Հարկային ծառայության տվյալները հիմք են տալիս ասելու, որ ընկերության աշխատողների թիվը կրճատվել է գրեթե 300-ով։ Այս միտումը «ԱրմենՏելում» նկատվեց հատկապես սեփականատիրոջ փոփոխությունից հետո։ Այն բանից հետո, երբ «ՎիմպելԿոմը» ձեռք բերեց «ԱրմենՏելը», այստեղ կատարվեցին որոշակի կառուցվածքային վերադասավորումներ, որոնց հետեւանքով որոշ աշխատատեղեր, հատկապես մարզերում, փակվեցին։
Ի տարբերություն «ԱրմենՏելի», կտրուկ ավելացել է հեռահաղորդակցության ոլորտում գործող երկրորդ օպերատորի՝ «Ղ-Տելեկոմի» աշխատողների քանակը։ Առաջին եռամսյակում ընկերությունը հայտարարագրել է 1505 աշխատող, որը 602-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Իհարկե, դրանով հանդերձ, «Ղ-Տելեկոմի» աշխատողների թիվը շուրջ 3 անգամ պակաս է, քան «ԱրմենՏելինը»։
Տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում, որոնք այս կամ այն կերպ առնչվում են տեղական գործարարներին, աշխատողների թվաքանակը ունեցել է այսպիսի զարգացումներ.
«Արարատցեմենտ» ընկերության հայտարարագրած աշխատողների քանակը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 35-ով։ Ընդհանուր առմամբ այստեղ աշխատում է 1292 մարդ։ Ցեմենտի արտադրության ոլորտում գործող մյուս ընկերության՝ «Միկա ցեմենտի» աշխատողների թիվը ընդհակառակը, ավելացել է 17-ով, 890-ից հասնելով 907-ի։
Ի տարբերություն «Արարատցեմենտի», Գ.Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատողերի թիվն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է՝ 234-ից հասնելով 256-ի։
Տեղական գործարարներից ամենաշատ աշխատատեղ ապահովում են «Գրանդ հոլդինգի» մեջ մտնող ընկերությունները։ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Գրանդ Տոբակո», «Գրանդ Քենդի» եւ «Մասիս Տոբակո» ընկերությունները միասին հայտարարագրել են 2966 աշխատող, որը նախորդ տարվանից ավել է շուրջ 500-ով։ Միայն «Գրանդ Քենդի» ընկերության աշխատողների թիվը ավելացել է 272-ով։ Ընդհանուր առմամբ այս խմբի մեջ մտնող ընկերությունների աշխատողների քանակը հասնում է գրեթե 3,2 հազարի։
Հանքային ջրերի արտադրության ոլորտում գործող ընկերությունների աշխատողների թվաքանակի փոփոխությունները խիստ տարբեր են։ Մինչ «Ջերմուկ գրուպը» եւ «Ջերմուկի մայր գործարանը» որոշակիորեն կրճատել են աշխատատեղերը, «Բջնիում» հայտարարագրվածների թիվն էապես ավելացել է` 286-ից հասնելով 404-ի։
Ցանկում չեն հայտնվել մեծ չափի հարկային պարտավորություն կատարած մի շարք ընկերություններ, որոնք գործում են ներմուծման դաշտում։ Իհարկե, այդ խմբում կան նաեւ այնպիսիք, որոնք հայտարարագրել են մեծ թվով աշխատողներ։ Նման ընկերություններից է հայտնի «Սալեքս գրուփը», որի հայտարարագրած աշխատողների թիվն անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 45-ով՝ 613-ից հասնելով 658-ի։ Ցորենի ներմուծման ոլորտում գործող «Մանանա գրեյնը» հայտարարագրել է 317 աշխատող, ինչը 62-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։
Առաջին եռամսյակում «Ֆլեշ» ընկերության աշխատողների թիվն ավելացել է շուրջ 55-ով։ Բենզինի ներկրման ոլորտում գործող «Քաղ. Պետրոլ Սերվիս» ընկերությունը նույնպես ավելացրել է հաստիքների թիվը. նախորդ տարվա 192-ի փոխարեն հայտարարագրել է 198 աշխատող, ինչը ավելի քան 114-ով պակաս է, քան «Ֆլեշինը»։ Նշենք, որ այս երկու ընկերությունները բենզինի շուկայում ունեն գրեթե հավասար մասնակցություն։
Կտրուկ կրճատվել է ադամանդագործության ոլորտի երբեմնի խոշոր ընկերության՝ «Շողակնի» աշխատողների թիվը։ Անցած տարվա 765-ի փոխարեն ընկերությունը հայտարարագրել է ընդամենը 112 աշխատող։ Սա, ըստ էության, նշանակում է, որ ադամանդագործության ոլորտի այս երբեմնի հսկան կանգնած է փակման եզրին, ինչը պայմանավորված է տնտեսության այս ճյուղում միջազգային շուկաների ճգնաժամային երեւույթների հետեւանքով վերջին տարիներին ստեղծված անմխիթար իրավիճակով։
Փոխարենը կարծես սկսել է շնչել Վանաձորի «Քիմպրոմը»։ Ընկերությունը հայտարարագրել է 717 աշխատող, որը 500-ով ավել է 2007թ. առաջին եռամսյակի ցուցանիշից։ 300 աշխատատեղով ավելացել է նաեւ «Նաիրիտի» աշխատակազմը։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՆՍՏԵԼ ԵՆՔ ԾԱՌԻ ՃՅՈՒՂԻՆ ԵՎ ԿՏՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԴ ՃՅՈՒՂԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 15Հարցազրույց Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ -Արդեն իսկ հաստատվել է նոր կառավարության կազմը։ Այն հուսադրո՞ղ է մշակույթի բնագավառը ներկայացնող մարդու համար։ ...ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՏՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ400 ընկերություն ունի 100 եւ ավել աշխատող Հարկային պետական ծառայությունը օրերս հրապարակեց սոցիալական ապահովագրության գծով այս տարվա առաջին եռամսյակում 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած տնտեսավարողների ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Պաշտոններ եւ երկխոսություն «Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր ՕԵԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ Կառավարության ձեւավորման փուլն արդեն ավարտված է եւ, ըստ պատգամավորի, կարելի ...ՊԱՇՏՊԱՆԵՔ ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր արտահերթ հրապարակային զեկույցի հիմնադրույթները։ Հանուն ճշմարտության, պետք է ասել, որ պաշտպանի զեկույցում ...ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 10Երեկվա մամուլից տեղեկացանք Ալավերդյան փողոցում գտնվող խանութներից մեկում տեղի ունեցած սկանդալի մասին։ «Դավաճան, ժողովրդին դավաճանեցիր» ճիչերով Շավարշ Քոչարյանի վրա է հարձակվել լեւոնական մի կին։ ԱԺԿ նախագահը ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՍկիզբը՝ նախորդիվ Այսօր «Հայոց Աշխարհ»-ը ավարտում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում էր, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ տարբեր երկրներում։ Մեր ճամփորդության վերջին կետը կլինի ...ԵՎՍ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
1Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ երեկ Երեւանի քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Վահե Ղազարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225-րդ ...ԵՂԱՆԱԿ
Ապրիլի 26-28-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի ...ԱՌԱՅԺՄ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏՈՒՐԸ
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնության 4-րդ տուրը բավական արգասաբեր էր մեր հայրենակիցների համար։ Մրցակցության բովի մեջ ներգրավված 17 հայ մասնակիցներից ...ՌՈՒՍՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ Օ.ԿԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻՆ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումներում հաղթողները թեպետ չորոշվեցին, սակայն որոշակիորեն ուրվագծվեցին զույգերի ֆավորիտները։ Պատասխան խաղերից առաջ առավել բարենպաստ վիճակում են ռուսական ...ԱՌԱՋԱՏԱՐԸ «ՊՂՆՁԱԳՈՐԾՆ» Է
ԱՐՄԵՆՊՐԵՍԱխթալայի «Պղնձագործը», վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության 3 փուլում 3:2 հաշվով հաղթելով Երեւանի ՖԻՄԱ-ին, շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Փուլի մյուս խաղում Երեւանի «Կիլիկիան» ...ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՄՐՑԱՎԱՐԸ ՈՒԻՄԲԼԴՈՆՈՒՄ
Հայաստանի թենիսի միջազգային կարգի մրցավար Գրիգոր Դավթյանը սպասարկելու է Ուիմբլդոնի թենիսի աշխարհի ոչ պաշտոնական անհատական առաջնության մրցամարտերը: Այսպիսի որոշում է ընդունել Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպչական ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1Անհամատեղելի երկու լուծումներ Ներկայումս երկրում ստեղծված իրավիճակի խաղաղ ու անցնցում հաղթահարման համար առաջարկվում են տարբեր տարբերակներ։ Եթե միանգամից ու անվերապահորեն բացառենք ընդդիմության արմատական ...ԻՐԱԿԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3Փորձեք խորասուզվել սեփական էության մեջ, պարոնայք, եւ կտեսնեք, որ ամբողջ կյանքում փափագել եք այն, ինչը տեղի ունեցավ օրերս։ Ենթադրենք նույնիսկ, թե ձեր անունը Երջո է, 42 տարեկան եք, ոչ ոք չգիտի, թե աշխարհի ...ԱԶԱՏԵՑԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից ...ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Կառավարությունը հաջորդ շաբաթ Ազգային ժողով կներկայացնի իր գործունեության ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ նշեց, որ ամենակարեւորը հասարակության ուշադրությունը այն գերակայությունների եւ առաջնահերթ ...ԿԱՐԳԵԼԵՆ
Հայաստանում նախատեսվում է օրենսդրորեն արգելել գների չհիմնավորված եւ անօրինական բարձրացումները: Դրան են ուղղված ներկայումս խորհրդարանում «Տնտեսական մրցակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ...ԳՆԴԱԿԸ ՀՀՇԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5Այս օրերին, երբ ԼՏՊ-ին սատարող ընդդիմությունը, «որքան վատ, այնքան լավ» հիմնարար թեզին հավատարիմ, ըստ ամենայնի ջանում է խորացնել հանրային առճակատման մթնոլորտը, քաղաքագիտական եւ քաղաքականամերձ որոշ շրջանակներ ...ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ նույնպես դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով հետընտրական լարվածությունը չեզոքացնելու գաղափարին, բայց այլ նկատառումներով։ -Խորհրդարանական հայտարարությունների ...ԻՍԿ Ո՞Վ Է ԱՍԵԼ, ՈՐ ԴԵՄ ԵՆՔ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻՆ
Սեփ.լրտվ.Բայց ամեն ինչ պետք է լինի իր սահմաններում «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամերիկյան կազմակերպությունները միայն ընդդիմադիր գործիչներին են հանդիպում եւ ոգեւորում, թե, այո, պետք է պայքարեք դեմոկրատիայի համար։ ...Ո՞ՒՐ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՆԱԼ ԺԱՆԳՈՏԱԾ ԻՆՏԵԼԵԿՏՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀարցազրույց «Ազատական առաջադիմական» կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ -Պարոն Անտինյան, արմատական ընդդիմությունը նույնիսկ Ապրիլի 24-ը վերածեց միտինգի։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։ ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4Ներկայացնել իրավիճակի ճշգրիտ պատկերը Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոնի նախաձեռնությամբ շարունակվում են բողոքի ցույցեր կազմակերպվել հայաշատ Լոս Անջելեսում, Հոլիվուդում եւ այլուր։ ...ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻԱ
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի (GRECO) լիագումար նիստում հունիսի 9-13-ը կլսվի կառույցի կողմից Հայաստանին տրված երաշխավորությունների կատարման զեկույցը: Ինչպես ասաց GRECO-ում ...ՈՐ ԴԵՊՔՈՒՄ Է ԱՆԻՄԱՍՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ. «Երկխոսությունը ենթադրում է, առաջին հերթին, որ նրանք պետք է երկխոսեն հանրապետության նախագահի հետ։ Նշանակում է՝ պետք է ընդունեն նախագահական ընտրությունների արդյունքները եւ ՍԴ որոշումը։ ...ԱՆՏԵՂՅԱԿ ՍՏՅՈՊԸ
2Երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանի միջնորդության շնորհիվ Տեր-Պետրոսյանը համաձայնել է երկխոսության գնալ Սերժ Սարգսյանի ...ԼԻԲԵՐԱԼ-ՇՈՎԻՆԻԶՄ
1«Տեր-Պետրոսյանին սպասարկող մամուլը շրջանառության մեջ է դրել պնդումը, թե «գործող իշխանությունները յոթը պորտով պետք է պատասխան տան»։ Անգամ նացիստական Գերմանիայի ղեկավարների հանցանքների կամ Ստալինի բռնատիրության ...28 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ...ԽՈՒՃԱՊԻ ՄԻ՛ ՄԱՏՆՎԵՔ
Ըստ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ, մայիսի 1-ից գազի սակագնի թանկացման հետեւանքով առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման մասին խոսակցությունները արդեն խթանում են գների բարձրացումը։ «Հայաստանում գնաճային ...ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
«Հունիսի սկզբին Հայաստանի երիտասարդական կուսակցությունը նախաձեռնել է երիտասարդական պատվիրակության այցելություն Միացյալ Նահանգներ։ Դա լինելու է, այսպես կոչված, էմիսարների այցելություն, որի ընթացքում փորձելու ...
ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԽՆԴՐՈՒՄ, ԹԱԽԱՆՁՈՒՄ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

