
«ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹ» ՉՈՒՆԵՆ
- Միայն Լեւոնի բարդույթով են տառապում

«Ապրիլի 24-ը 1915թ. ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր լինելով, 1988-ից ի վեր ձեռք է բերել նաեւ այլ խորհուրդ, դարձել ազատության եւ արդարության համար համաժողովրդական պայքարի շարունակման մեկնակետ»,- անցած օրերին տարածած հայտարարության մեջ նշում էր Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած «Համաժողովրդական շարժման կենտրոնը»։
Այսպես. հհշականները մեկեն հանկարծ «այլ խորհուրդ» գտան հիշատակի օրվա մեջ։ Մի կողմ թողնելով ապրիլի 24-ի գլխավոր խորհուրդը, հեղափոխականներն իրենց շարժումը վերակենդանացնելու նպատակով ոտքի վրա բստրեցին «այլ խորհուրդ», ինչը, հասկանալի է, բացի իրենցից մինչ օրս ոչ մի բանական մարդ ո՛չ նկատել է, ո՛չ էլ կարեւորել։ Այն էլ 88-ից ի վեր։
Ավելին՝ 1988-1998թթ. ՀՀՇ իշխանության հաստատման ու ղեկավարման տարիներին որեւէ քաղաքական ուժի մտքով չի անցել սեփական նպատակներին հասնելու համար Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան վերագրել «այլ խորհուրդ» եւ փորձել դրսեւորվել դրա շրջանակներում։
Եթե որեւէ մեկի մտքով էլ անցներ ապրիլի 24-ի օրը դարձնել «համաժողովրդական պայքարի շարունակման մեկնակետ», ապա հհշական վերնախավը բնում կխեղդեր պայքարողներին։ Իսկ հիմա, պարզվում է, օրը «այլ խորհուրդ» էլ է ունեցել, պարզապես չեն իմացել։
Երեկ «Համաժողովրդական շարժման կենտրոնի» կոչով նշանակված ժամին՝ 15։00-ին, Տեր-Պետրոսյանի ակտիվիստները հավաքվել էին Թատերական հրապարակի շրջակայքում եւ Հյուսիսային պողոտայում, որ միասին երթով շարժվեն դեպի Ծիծեռնակաբերդ։ Իբր հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Ասում ենք իբր, քանի որ ՀՀՇ-ն եւ Տեր-Պետրոսյանը երբեք չեն թաքցրել իրենց դիրքորոշումը, մշտապես հայտարարելով, թե պետք է մոռանալ, խաչ քաշել անցյալի վրա եւ նայել առաջ։ Որ «սեւեռվելով» ցեղասպանության վրա եւ հիշելով զոհերին, այդպիսով հայերի մեջ «զոհի բարդույթ» է արմատավորվում։ Չերկարացնենք՝ ՀՀՇ-ի նման ապազգային զառանցանքները բոլորին են հայտնի։
Եւ ահա ակտիվիստները Թատերական հրապարակի մոտից խումբ-խումբ շարժվեցին դեպի Սարյանի պուրակ. այստեղ մի պահ կանգ առան, կազմակերպիչների հրահանգով վերցրին դրոշներն ու պլակատները, համախմբված ուժգին սուլեցին ու սկսեցին ծափահարել։ Սրանց համար ի՞նչ «սգո օր», երբ իրենց էր միանում «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը եւ Սուրեն Սուրենյանցը։ Իսկ նրանց պետք էր դիմավորել հաղթական սուլոցներով ու ծափողջույններով։
Պարզ էր, որ սրանց ոչ մեկը չէր կարողանալու համոզել, որ մայթերով քայլեն։ Նետվեցին Բաղրամյան պողոտա։ Չնայած ոստիկանության աշխատակիցների կողմից բարձրախոսներով արված անընդհատ զգուշացումներին, թե «հարգելի քաղաքացիներ, դուք խախտում եք երթեւեկությունը», միեւնույն է, ակտիվիստները հենց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում կաթվածահար արեցին երթեւեկությունը եւ շարժվեցին առաջ։
Թվում էր, թե գոնե օրվա գլխավոր խորհուրդը հաշվի առնելով, սրանք լուռ կանցնեն պողոտան։ Բայց ո՞ւմ մասին ենք խոսում։ Ագրեսիվ ակտիվիստները, կոկորդները պատռելով, մինչեւ նախագահական նստավայր անընդհատ բղավեցին «Լեւոն նախագահ», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատություն» եւ այլն։ Նախագահական նստավայրի դիմաց էլ մի պահ կանգնեցին եւ ճղավեցին։ Սրանց անհեթեթ պահանջը հայտնի է. չարժե թուղթ մրոտել։ Հետո նորից սկսեցին սուլել, բղավել «Լեւոն նախագահ»։
Իսկական խայտառակություն. երթի առջեւում բռնած տանում էին մի ծաղկեպսակ եւ գոռում «Լեւոն, Լեւոն»։ Մինչեւ Օրբելի փողոց հասնելը հասցրեցին մի քանի մեքենաների վարորդների վրա էլ հարձակվել։ Հհշական բետեէռներից մի քանիսն էլ վայնասուն բարձրացրին, թե «տեսեք՝ քշում են ժողովրդի վրա»։ Սրանք դեռ Բաղրամյան պողոտայի սկզբում բոլորին հրահանգեցին, թե «ժողովուրդ, լցվեք փողոց, սաղ Բաղրամյանը պետք ա փակենք ու գնանք առաջ»։
Երթը գլխավորող Դեմիրճյանը, Ա.Սարգսյանը, Սուրենյանցը, Զուրաբյանը, ԼՏՊ-ի մամուլի քարտուղար Մուսինյանը եւ այլ հհշականներ փքված հետեւում էին, թե ինչպես են իրենց երթը նկարում օտարերկրացի հեռուստաօպերատորները։
Վերջիններս, թերեւս առաջին անգամ էին տեսնում տարելիցի օրվան «նվիրված» նման ակցիա։ Ոչ մի երկրում հնարավոր չէ պատկերացնել, որ պետականորեն հայտարարված սգո օրը տվյալ երկրի քաղաքացիները վերածեն թամաշայի։ Ընդ որում, շարժման երիտասարդ ակտիվիստները երթի ընթացքում միացրել էին իրենց բջջայինները, որից «թեւածում» էին հայրենասիրական երգեր։ Վստահաբար օտարներին միանգամայն անհասկանալի էր պարզած պաստառի վրա գրվածը. «Ոճրագործները պատասխան են տալու. 1915, 1988, 2008»։ Երիտթուրքերի հայազգի հետնորդները ուրիշ ի՞նչ կերպ կարող էին ուրախացնել իրենց սիրելի թուրքերին։
Միայն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ Տեր-Պետրոսյանը տիկնոջ հետ միացավ իր հեղափոխական ակտիվիստներին։ Եւ անմար կրակի մոտ միայն այս կիսախելագարները ստիպված եղան մի քանի րոպե լռել։ Հետո վերադարձան ու կրկին լցվեցին Հյուսիսային պողոտա։
Սրանց համար ինչ սգո օր, ինչ բան։ Սգալու միայն մի պատճառ ունեն։ Այն, որ իրենց պայքարը չեն կարողանում հաղթանակով պսակել։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
kari գրել է:
Բա ինչի չպետքա անեն,մնացին անպատիժ դրա համար էլ ամեն սրբություն ավիրելով առաջ են գնում:
ArMan գրել է:
Ով կպատկերացներ որ հայ պետության մեջ ազգի դավաճաները և օտարերկրյա գործակալները այդքան լկտի,ցինիկ կպահեն հայ ազգի համազգային սգո օրը.իրենց հետեվից տանելով բազմաթիվ ոչխարների:Ինչ է մտածում պետությունը:
ARAM գրել է:
Տ. Կիմա, պայքարը հաղթանակով պսակվելու է, հեեեեեեեչ մի կասկածի ու թաքուն հույսեր մի կապի. Բոլոր մեղավորները հատ-հատ պատժվելու են, դրսում քսանմեկերորդ դարն է, մի մոռացիր. Հա, մի բան էլ-----էդ որ մայթերով ջիպերը հելնում են մարդկանց վրա էս տաս տարի,ինչի՞ չես անհանգստանում.
ARAM գրել է:- ArMan
Ով կպատկերացներ որ հայ պետության մեջ ազգի դավաճաները և օտարերկրյա գործակալները այդքան լկտի,ցինիկ կպահեն հայ ազգի համազգային սգո օրը.իրենց հետեվից տանելով բազմաթիվ ոչխարների:Ինչ է մտածում պետությունը:
- ArMan
Txmarnerin գրել է:- ARAM
Տ. Կիմա, պայքարը հաղթանակով պսակվելու է, հեեեեեեեչ մի կասկածի ու թաքուն հույսեր մի կապի. Բոլոր մեղավորները հատ-հատ պատժվելու են, դրսում քսանմեկերորդ դարն է, մի մոռացիր. Հա, մի բան էլ-----էդ որ մայթերով ջիպերը հելնում են մարդկանց վրա էս տաս տարի,ինչի՞ չես անհանգստանում.
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքների ալիքի վրա խմբագրությունը Շվեյցարիայից բաց նամակ է ստացել` ուղղված Սերժ Սարգսյանին, որի պատճենը փոստով ուղարկված է նաեւ հասցեատիրոջը: Նամակի հեղինակը Շվեյցարիայի հայտնի փաստաբաններից մեկն է` Ֆրիբուրգի կանտոնի Փաստաբանների միության նախագահ, Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Անդրե Քլերը: Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը կրճատումներով:
ՙ...Պարոն Սարգսյան, կարծ՟ում եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով թույլ չի տալիս իր ժողովրդին սխալ գործել: Վստահ չլինելով ընտրությունների արդյունքների վրա` քվեարկության գործընթացն անցել է օրինախախտումներով: Կարծու՟մ եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով պահպանում է ընտրությունների կեղծման ավանդույթը: 2003-ի նաաագահական ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ էին` ըստ Եւրամիության հայտարարության: Դուք վստա՟հ եք, որ 2,82 % ձայները, որոնց տարբերության շնորհիվ Դուք հռչակվել եք ընտրյալ նախագահ` կեղծված չէին: Ոչ ոք չի կարող դա բացառել, եւ Դուք թերահավատների մեջ պետք է որ առաջինը լինեք: Իսկ եթե Դուք վստահ չեք, որ ընտրվել եք նախագահ, ի՟նչ վստահությամբ կարող եք դառնալ նախագահ:
Պետության գոյության համար անհրաժեշտ է երեք բան: Առաջինը` ժողովուրդ, ապա` այդ ժողովրդին պաշտպանող օրենսդրություն, եւ վերջապես` տարածք, որ այդ ժողովուրդը պետք է պաշտպանի: Դուք կարծես թե կորցնում եք երեքն էլ: Խոսենք հայ ժողովրդից: Առանց իր ժողովրդի ոչ մի երկիր արժեք չունի: Սա այն ժողովուրդն է, որի ձայներն ըստ Ձեզ ստացել եք: Ես ուրեմն չեմ հասկանում, թե ինչու՟ եւ ինչի՟ց եք վախենում: Աշխարհը չի հասկանում, թե ինչպես կարելի է համակերպվել նրանց վիրավորելու եւ սպանելու մտքի հետ: Ընտրություններին հաջորդած օրերին հազարավոր մարդիկ ճամբարել էին Ազատության հրապարակում` երգելով եւ պարելով: Դուք իհարկե չեք կարող հավատալ, թե նրանք դա անում էին գոհունակությունից դրդված, որի դեպքում, ինչ խոսք, համաձայնեք, որ նրանք պատժամիջոցների չէին արժանանա: Ձեր քաղաքացիները չեն հավատում ընտրությունների արդյունքներին: Ինչպե՟ս նրանք կարող էին հավատալ, եթե Դուք ինքներդ դրան չեք հավատում: Ինչու՟ ուրեմն Դուք չարտահայտվեցիք: Ինչու՟ թույլ չտվեցիք նրանց արտահայտվել: Ղեկավարել մի երկիր, ուր մարդիկ չեն համարձակվում ասել ինչ մտածում են եւ ուր միայն խոսում են նրանք, ովքեր այլեւս չեն մտածում` մեծ ամբիցիա չէ: Դուք հավանաբար ծանոթ եք ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերին եւ ցանկացած ժողովրդավարության հիմք կազմող նախադասությունը. ՙես չեմ բաժանում ձեր հայացքները, բայց պատրաստ եմ կռիվ տալ մինչեւ մահ, որպեսզի կարողանաք դրանք արտահայտել՚ : Ահա թե ինչը վայել կլիներ նախագահին: Դուք կռիվ չտվեցիք նրանց համար, բայց ընդունեցիք, որ նրանց դեմ կռիվ տրվի: Խնդրում եմ Ձեզ, մտածեք այս մասին: Որեւէ ժողովրդի ուժը չափվում է ազատության հանդեպ նրա ունեցած սիրով: Այն իշխանությունը, որ ցանկանում է իշխել կոխկրտված արժանապատվության վրա` ինքնասիրահարված իշխանություն է: Կարդացեք ձեր սահմանադրության 2-րդ հոդվածը. իշխանությունը Ձեզ չի պատկանում, այլ հայ ժողովրդին, որը կորոշի կամ ոչ այն Ձեզ վստահել:
... Հայաստանի Հանրապետությունը հիմնված է մարդու ազատության եւ իրավունքի սկզբունքների վրա: Ինչու՟ ուրեմն չհարգվեցին ձեր սահմանադրության հոդվածները: Ինչպե՟ս եք ցանկանում ժողովրդավարական հռչակված պետության նախագահ դառնալ, եթե չեք կարողանում երաշխավորել ցանկացած ժողովրդավարության հիմքերի հիմքը` խոսքի ազատությունը, խոսքն արտահայտելու ազատությունը: Քավ լիցի, թույլ տվեք ձեր քաղաքացիներին պարել, թույլ տվեք ազատ արտահայտվել մյուս թեկնածուներին: Գտեք փաստարկներ եւ մի ընդունեք, որ դրանց փոխարինի զենքը: Շատերը կարող են մտածել, թե Դուք իշխանությունն ավելի շատ եք սիրում, քան այն ժողովրդին, որից – ըստ Ձեր հայտարարության – ստացել եք այդ իշխանությունը: Կասեք, թե ցուցարարները խանգարել են հասարակական կարգը: Գուցեեւ ճիշտ եք: Սակայն հատկապես չձեւացնեք, թե վերականգնեցիք այդ կարգը: Պետական միջամտությունը պետք է նախեւառաջ համակշիռ լինի: Մահակավոր ոստիկաններն ընդդեմ պարողների` չի կարող այդպիսին լինել: Կրակահերթերը չեն կարող լռեցնել երգողներին:
... Ահավոր ծանր էր տեսնել այդ կադրերը, այդ ագրեսիան եւ հիմարությունը: Մերկ վիճակում աշխարհին ցուցադրվող մի ժողովրդի տառապանքը` անարդարացի է: Բացարձակ անարդարացի էր մեզ` եւրոպացիներիս մատուցվող հայացքը ձեր ժողովրդի եւ ձեր իրադարձությունների վերաբերյալ: Հայաստանը եւ հայերը այնպիսին չեն, ինչպիսին ցուցադրվեցին մեր հեռուստաէկրաններին: Դուք դա ինձանից լավ պետք է իմանաք: Ասում եք` այդ ժողովրդի մեծամասնությունը Ձեզ սատարել է: Այստեսակ սատարը ինչպես կարող է վստահեցնող լինել:
... Կրկին մեջբերեմ, այս անգամ` Դեպրոժին. ՙԹշնամին հիմար է, կարծելով, որ մենք ենք թշնամին, այնինչ ինքն է: Ծիծաղելի է:՚ Իսկ Դուք բաժանո՟ւմ եք այդ ծիծաղը: Ի±նչ եք ասում հայ ժողովրդին այն մասին, որ հայը հայ սպանեց:
... Ոստիկանությունն ու բանակը կոչված են ժողովրդի խաղաղությունն ու պաշտպանությունն ապահովելու: Ոչինչ ավելի աբսուրդ չէ, քան երբ պաշտպանող ուժերը հարձակվում են նրանց վրա, ում կոչված են պաշտպանելու: Այդպիսի բանակն այլեւս չի կարող հավակնել լեգիտիմության: 1932 թ շվեյցարական բանակը Ժնեւում կրակ բացեց ցուցարաների վրա` սպանելով 13 եւ վիրավորելով 60 մարդ: 75 տարի անց շվեյցարական բանակը դեռ չի սրբել իր ամոթը: Խորհեք նաեւ այս մասին, խնդրում եմ: Զրահամեքենքները քաղաքում` նախագահին վայել պատասխան չէ: Եւ հետո, պետությունը առանց նախագահի` այնքան էլ սարսափելի չէ, ժողովուրդը կարող է ուրիշ նախագահ ընտրել: Բայց նախագահ առանց ժողովրդի` զավեշտ է: Ի՟նչի վրա եք ուզում իշխել` վախից, արգելքներից եւ ճնշումներից փշրված հոգիների՟: Ես գրում եմ այս տողերը, որովհետեւ հավատացած եմ, որ սիրում եք ձեր ժողովրդին եւ հոգու խորքում ցանկանում եք նրանց տեսնել պարելիս եւ եգելիս:
... Ժողովրդավարական ընտրություններում նա ով պարտվում է` պակաս արժանիքներ չունի քան նա, ով հաղթում է: Նույնիսկ ավելին, որովհետեւ պարտվող թեկնածուն ինքնիշխանության ազատության արտացոլանքն է:
...Ես կարծում եմ, որ կեղծված ընտրություններում Դուք ոչ պակաս զոհ եք, քան մյուս թեկնածուները: Մի ընդունեք այդ ընտրությունները: Պահանջեք նոր ընտրություններ: Թող ձեր քաղաքացիները կարողանան ազատորեն տալ կամ մերժել Ձեզ իշխանությունը: Քանզի մի մոռացեք, պարոն Նախագահ, որ առավելագույնը տաս տարի հետո Ձեզ ոչինչ չի մնա Ձեր նախագահությունից: Ուրեմն արեք այնպես, հարգելի պարոն Սարգսյան, որպիսին դուք պարզապես կանվանվեք այդ ժամանակ, որ Ձեր նախագահության տարիներից Ձեզ չմնա միայն ամոթը` իշխանություն բանեցնելու համար հակառակ նրանց կամքին, որոնց Դուք, ըստ Ձեր կարծիքի, ներկայացնելու եք: Խորին հարգանքների արտահայտությամբ` Անդրե Քլեր, Ֆրիբուրգ, 7 մարտի 2008 թ՚:
Ֆրանսերենից թարգմանեց Նազենի Ղարիբյանը- ARAM
ArMan գրել է:
անուղեղ հայվան խեռս ել չք ուտելու .ադպես ել մնալու եք դատարկաձեռն-մանթո,ձեր թույնը ձեր փորում..հա..հա..հա..հա..- ARAM
Տ. Կիմա, պայքարը հաղթանակով պսակվելու է, հեեեեեեեչ մի կասկածի ու թաքուն հույսեր մի կապի. Բոլոր մեղավորները հատ-հատ պատժվելու են, դրսում քսանմեկերորդ դարն է, մի մոռացիր. Հա, մի բան էլ-----էդ որ մայթերով ջիպերը հելնում են մարդկանց վրա էս տաս տարի,ինչի՞ չես անհանգստանում.
- ARAM
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Հարկային պետական ծառայությունը հրապարակել է այս տարվա 300 խոշոր հարկատուների ցանկը, որի առաջին եռյակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ենթարկվել է որոշակի փոփոխության
Առաջին անգամ խոշոր հարկատուների ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԵՌՈՒ Է ՕԲՅԵԿՏԻՎ ԼԻՆԵԼՈՒՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ապրիլի 17-ին ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործառույթի վերաբերյալ թիվ 1609 բանաձեւը։
Անցած օրերին նույնիսկ հայաստանյան ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի հետ կապված ողջ աշխարհում կազմակերպված ցույցերը, երթերը, հանդիպումները, գիտաժողովները, հիշատակի այլ արարողությունները կրկին հաստատեցին այն իրողությունը, որ թուրքական ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԵՐՏԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համայն հայությունը երեկ նշում էր Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարելիցը։ Երեւանում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մարդկանց հոսքը սկսվել էր դեռ նախորդ օրվա երեկոյան։ Ծիծեռնակաբերդի բարձունք առաջինը ձգվեց երիտասարդական ...ԱՇԽԱՐՀԻՍ ԵՐԵՍԻՆ ԱՄԵՆ ՍՈՒՐԲ ԲԱՆ ԵՆԹԱԿԱ Է ԳՌԵՀԿԱՑՄԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ
-Դուք այն տեսակետն ունեք, որ Ցեղասպանության ճանաչման հարցում մշակույթի առանձին դրսեւորումները, գեղարվեստը չպետք ...ԾՈՒԽ ԷԼ ԿԱ, ԾՈՒԽ ԷԼ...
«Հայոց Աշխարհ»-ի հակածխախոտային բաժին
Երեկ՝ 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մատուցվեց պատարագ։ Հիշելով, որ պատարագի ժամանակ խունկ են ծխում, չգիտես ինչ պիղծ զուգորդությամբ վառում ենք հերթական ծխախոտը։ ...ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՄԱԶՈԽԻՍՏՆԵՐ ԵՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Այն ժամանակից ի վեր, երբ 1876 թվականին Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը իր «Psychopathia Sexualis» հանրահայտ աշխատությունում սահմանեց «մազոխիզմ» հասկացությունը, նշված երեւույթի մասին միշտ արտահայտվել են բացասաբար։ ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
Շարունակելի ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ տարբեր երկրներում։ Այսօր մենք կծանոթանանք Ճապոնիայի փորձին։ ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ, տեղական ժամանակով ժ.16:47-ին, Հայաստանի տարածքում՝ Աշոցք քաղաքից 7 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում եղել է 4-5 բալ: Ցնցումը զգացվել է ...ՏՈՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ
Հրատարակության է պատրաստվում հայկական տոների ու տոնակատարությունների մասին գիրք: Ինչպես ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իր նախաձեռնությամբ անցած տարի երեք ազգագրագետներ՝ Ռուզաննա Ծատուրյանը, Զարուհի ...ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂԱԿ ԷԻՆ
Շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցող Հայաստանի 15 մարզիկներից միայն 4-ին հաջողվեց 3-րդ տուրում հաղթական միավորներ գրանցել իրենց հաշվին։ Նրանց մասնակցությամբ եւս 6 պարտիա ...«ԲԱՐՍԵԼՈՆԸ» ՓՐԿՎԵՑ ՌՈՆԱԼԴՈՒԻՑ
«Բարսելոնը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը», 0։0 հաշվով ավարտելով Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, շարունակեցին ընթացիկ մրցաշարում առանց պարտությունների շարքը։
Տեւական ընդմիջումից հետո ...ԿՈՒՄԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ՀՈՒՆԳԱՐԱՑԻՆԵՐԻՆ
Մինչ իսպանական «Վալենսիայի» ղեկից պաշտոնանկ արված Ռոնալդ Կումանը գործազուրկ է համարվում, նրա եղբայր Էրվինը պայմանագիր է կնքել Հունգարիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ՝ գլխավորելով այդ երկրի ազգային հավաքականը։ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԵՎ ԱՂԱՍԻՆ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱրգենտինահայ հայտնի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը այս տարի կայցելի Հայաստան: Ինչպես տեղեկացրեց թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը, Դ.Նալբանդյանը Հայաստան կայցելի մի քանի օրով, ինչը նրա առաջին ...ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Երեւանում ընթացող Ֆեդերացիայի գավաթի 3-րդ եվրոաֆրիկյան գոտու մրցաշարի երրորդ խաղում Հայաստանի թենիսի կանանց հավաքականը երեկ 2:1 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) թիմին եւ վաստակեց 2 միավոր: Հայաստանի ...ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԽՈՍՈՂՆԵՐԻՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
3
Երեկ հարյուր հազարավոր քաղաքացիներ, ինչպես միշտ՝ ապրիլի 24-ին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ծիծեռնակաբերդի բարձունք ձգվող անվերջանալի մարդկային «հարահոսը» եւս մեկ ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՃԱՆԱՉԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆՆ էր
Ըստ թուրքագետի, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը վերջին մեկ տարում յուրահատկություններ է ձեռք բերել։ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելել է Փարիզի քաղաքապետարան եւ ելույթ ունեցել քաղաքապետարանի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության հիշատակի ընդունելությանը, ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԸ
2«Աքսա»-ի փոխհատուցման գրասենյակն ստացել է ֆրանսիական «Աքսա» բանկում ապահովագրական պոլիսներ, ավանդներ, բանկային արկղեր ունեցած եւ Հայոց ցեղասպանության տարիներին զոհված անձանց իրավահաջորդների ավելի քան ...«ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹ» ՉՈՒՆԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 7
Միայն Լեւոնի բարդույթով են տառապում
«Ապրիլի 24-ը 1915թ. ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր լինելով, 1988-ից ի վեր ձեռք է բերել նաեւ այլ խորհուրդ, դարձել ազատության եւ արդարության համար համաժողովրդական ...ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 16
Եւ այսպես, «Լեւոնի վկաները» Ցեղասպանության տարելիցի պատեհ առիթը բաց չթողեցին յուրայիններին եւս մեկ անգամ փողոց հանելու եւ «օտար» իշխանությունների վրա քսի տալու համար։
Օգտագործել ցանկացած հնարավորություն՝ ...ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի անցյալ տարի հունվարի 19-ին ազգայնական շրջանակների կողմից սպանությունը «Հայկական հարցի ...ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մոսկվայում երեկ նոր կառուցվող հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, ...ՊԱՏԱՐԱԳ
Երեկ՝ 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ պատարագ Մայր Աթոռի դիվանապետ, գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից։ Պատարագի ավարտին Մայր Տաճարի ...ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Պրահայի բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին: Կհանդիպեն Ստրասբուրգում, ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Լոս Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսության մոտ, երեկ տեղի ունեցավ բողոքի ակցիա Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ: «Ապրիլի 24-ը նշվում է որպես հայ մտավորականների համատարած արյունալի սպանդի ...ՆԵՂ ԱՐԱ, ՏԵՂ ԱՐԱ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե «Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում տեղ չկա չորրորդ պետության համար»: «Հայաստանի իշխանությունները ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ոգեկոչման հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին։ Միջոցառմանը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի ...ՄՅՈՒԶԻՔԼ ԵՂԵՌՆԻ ԹԵՄԱՅՈՎ
Սեփ.լրտվ.
«Մի քանի տարի առաջ մեր թատրոններից մեկի գեղարվեստական ղեկավարը հայտ էր ներկայացրել կառավարությանը, թե պատրաստվում է բեմադրել եղեռնի թեմայով մյուզիքլ։ Այսպես էլ գրված էր։ Այդ հայտը եկավ ակադեմիա, տվեցին ...ՈՒԺԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ ԽԵԼՔՈՎ
Պետք է ստեղծել հատուկ հանձնաժողով Ցեղասպանության ճանաչման գործընթացի իրավական հենքը նախապատրաստելու եւ դրա հետ կապված բոլոր խնդիրները կոորդինացնելու նպատակով ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ...ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ըստ քաղաքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ. «Ստեղծված իրավիճակում արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները ոչ մի նոր արդյունք չեն կարող տալ։ Ինչ-որ բան փոխելու համար քաղաքական ուժը ոչ թե պետք է ձգտի ...
ԱԼԹԻՆԹՈՓԸ ԵՎՍ ՉԻ ԽԱՂԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊԵՏՔ Է ՆԱՅԵԼ ԳՈՐԾԵՐԻՆ, ՈՉ ԹԵ ԽՈՍՔԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՑԱՎ ՌՈՒԲԻԿՈՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

