
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
- Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելել է Փարիզի քաղաքապետարան եւ ելույթ ունեցել քաղաքապետարանի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության հիշատակի ընդունելությանը, որին ներկա են եղել Ֆրանսիայի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, Ֆրանսիայի հայկական, հրեական եւ իսլամական կազմակերպությունների ղեկավարներ, հոգեւոր հարանվանությունների պետեր, մտավորականներ, մոտ հազար ֆրանսահայեր:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Բերտրան Դելանոյեին արդեն ավանդույթ դարձած այդ քաղաքացիական միջոցառման նախաձեռնման կապակցությամբ՝ ԱԳ նախարարը նշել է. «Ինչպես վերջին մի քանի տարիներին, այս տարի նույնպես հավաքվել ենք Փարիզի քաղաքապետարանում՝ միասին կատարելու հիշողության մեր պարտքը Օսմանյան կայսրությունում 1915թ. իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հանդեպ:
Քսաներորդ դարի այս առաջին, սակայն դժբախտաբար ոչ վերջին ցեղասպանության ոգեկոչումը մեր բոլորիս ընդհանրական պատասխանատվությունն է ապագա սերունդների առջեւ, որպեսզի մարդկության ապագան չմթագնվի նոր ոճիրներով, որպեսզի ցեղասպանությունները դատապարտվեն եւ կանխվեն համաձայն ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված համապատասխան բանաձեւերի, որին միացել են բազմաթիվ երկրներ:
Պատմությունը մեզ ցույց է տվել ազգերի ու պետական այրերի օրինակներ, որոնք իրենց մեջ ուժ եւ կարողություն են գտել հաշտվելու անցյալի հետ: Այդ փորձությունից նրանք դուրս եկան պատվով ու մեծությամբ: Այսօր արժանին է մատուցվում նրանց իմաստնությանը եւ խիզախությանը, ինչը նրանց ժողովուրդներին հնարավորություն տվեց վերագտնելու արժանապատվությունը եւ մեր մոլորակ վերադարձրեց ապահով ապագայի հույսը:
Մեր հիշողության մեջ հառնում են Ֆրանսուա Միտերանի եւ Հելմուտ Կոլի խորհրդանշական կերպարները, որոնք ձեռք ձեռքի գլուխ են խոնարհել 1870-ից մինչեւ 1945 թվականն ընկած երեք մահաբեր պատերազմներին զոհ գնացած ֆրանսիացի ու գերմանացի զինվորների գերեզմանների առջեւ: Պատմությունից լուրջ դասեր քաղելով՝ այս երկու ղեկավարները պարտքի խոր գիտակցությամբ օգնեցին իրենց ժողովուրդներին՝ հաղթահարելու անցյալի ծանր փորձությունները, հաշտվելու եւ միասին կառուցելու խաղաղ ու բարգավաճ ապագան: Նրանք քանիցս վճռականություն ցուցաբերեցին գործելու ի շահ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հաշտեցման, ի շահ պատերազմներից եւ թշնամանքներից ջլատված եվրոպական բոլոր ազգերի հաշտեցման: Եվրոպական շինարարությունը դրա լավագույն օրինակն է: Իրենց մեծ նախորդների՝ գեներալ դը Գոլի եւ կանցլեր Ադենհաուերի նման, նրանք վաստակեցին իրենց ժողովուրդների երախտագիտությունը եւ առհավետ մտան մարդկության պատմության մեջ:
Եղբայրասպան եւ մահաբեր այդքան պատերազմներից հետո վերածնվելու ուժ գտնելով եւ ժողովուրդների հաշտ ու միասնական ճակատագիրը կերտելով` Եվրոպան ողջ մարդկության համար մեկ անգամ եւս դարձավ լույսի եւ իմաստնության աղբյուր: Նա մեզ բոլորիս ցույց տվեց այն ուղին, որը մեզ տանում է դեպի խաղաղություն, այն ուղին, որը ժողովուրդներին վերադարձնում է արժանապատվությունը եւ ապագայի նկատմամբ վստահությունը:
Հուսով եմ, որ մի օր էլ հայ եւ թուրք ղեկավարները միասին կխոնարհվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշի առջեւ, եւ անցյալի բեռից ազատված մեր ժողովուրդները միասին կկառուցեն ապահով ապագա:
Մեր ժողովուրդների ապագան անհնար է պատկերացնել առանց հաշտեցման, իսկ հաշտության ուղին ոչ թե մոռացությունն է, այլ գիտակցված հիշողությունը, քանի որ միասին շրջելով մեր պատմության սեւ էջը, կարելի է վստահությամբ ու հավատով նայել մեր ապագային:
Հավատում եմ մեր երկու երկրների ղեկավարների եւ ժողովուրդների իմաստնությանը: Հայաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:
Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել այդ ուղղությամբ այնպիսի լուծումներ գտնելու, որտեղ հաշվի կառնվեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերը եւ կիրականանան խաղաղ եւ բարեկեցիկ կյանքով ապրելու մեր ժողովուրդների իղձերը: Հուսով ենք, որ նույն մոտեցումը կցուցաբերի նաեւ Թուրքիան:
Հարավային Կովկասի ռազմավարական կարեւորությունը պայմանավորված է ոչ միայն նրա բնական հարստություններով, այլեւ Հարավ-Հյուսիս եւ Արեւելք-Արեւմուտք կարեւոր առանցքների վրա ընկած աշխարհագրական դիրքով, որոնք կարող են լիարժեք օգտագործվել հակամարտությունների լուծվելուց եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատվելուց հետո միայն: Դրանից կշահեն մեր երկրները, դրանից կշահեն մեր ժողովուրդները: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը այդ օրը մոտեցնելու համար»:
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Հարկային պետական ծառայությունը հրապարակել է այս տարվա 300 խոշոր հարկատուների ցանկը, որի առաջին եռյակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ենթարկվել է որոշակի փոփոխության
Առաջին անգամ խոշոր հարկատուների ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԵՌՈՒ Է ՕԲՅԵԿՏԻՎ ԼԻՆԵԼՈՒՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ապրիլի 17-ին ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործառույթի վերաբերյալ թիվ 1609 բանաձեւը։
Անցած օրերին նույնիսկ հայաստանյան ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի հետ կապված ողջ աշխարհում կազմակերպված ցույցերը, երթերը, հանդիպումները, գիտաժողովները, հիշատակի այլ արարողությունները կրկին հաստատեցին այն իրողությունը, որ թուրքական ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԵՐՏԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համայն հայությունը երեկ նշում էր Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարելիցը։ Երեւանում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մարդկանց հոսքը սկսվել էր դեռ նախորդ օրվա երեկոյան։ Ծիծեռնակաբերդի բարձունք առաջինը ձգվեց երիտասարդական ...ԱՇԽԱՐՀԻՍ ԵՐԵՍԻՆ ԱՄԵՆ ՍՈՒՐԲ ԲԱՆ ԵՆԹԱԿԱ Է ԳՌԵՀԿԱՑՄԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ
-Դուք այն տեսակետն ունեք, որ Ցեղասպանության ճանաչման հարցում մշակույթի առանձին դրսեւորումները, գեղարվեստը չպետք ...ԾՈՒԽ ԷԼ ԿԱ, ԾՈՒԽ ԷԼ...
«Հայոց Աշխարհ»-ի հակածխախոտային բաժին
Երեկ՝ 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մատուցվեց պատարագ։ Հիշելով, որ պատարագի ժամանակ խունկ են ծխում, չգիտես ինչ պիղծ զուգորդությամբ վառում ենք հերթական ծխախոտը։ ...ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՄԱԶՈԽԻՍՏՆԵՐ ԵՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Այն ժամանակից ի վեր, երբ 1876 թվականին Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը իր «Psychopathia Sexualis» հանրահայտ աշխատությունում սահմանեց «մազոխիզմ» հասկացությունը, նշված երեւույթի մասին միշտ արտահայտվել են բացասաբար։ ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
Շարունակելի ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ տարբեր երկրներում։ Այսօր մենք կծանոթանանք Ճապոնիայի փորձին։ ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ, տեղական ժամանակով ժ.16:47-ին, Հայաստանի տարածքում՝ Աշոցք քաղաքից 7 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում եղել է 4-5 բալ: Ցնցումը զգացվել է ...ՏՈՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ
Հրատարակության է պատրաստվում հայկական տոների ու տոնակատարությունների մասին գիրք: Ինչպես ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իր նախաձեռնությամբ անցած տարի երեք ազգագրագետներ՝ Ռուզաննա Ծատուրյանը, Զարուհի ...ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂԱԿ ԷԻՆ
Շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցող Հայաստանի 15 մարզիկներից միայն 4-ին հաջողվեց 3-րդ տուրում հաղթական միավորներ գրանցել իրենց հաշվին։ Նրանց մասնակցությամբ եւս 6 պարտիա ...«ԲԱՐՍԵԼՈՆԸ» ՓՐԿՎԵՑ ՌՈՆԱԼԴՈՒԻՑ
«Բարսելոնը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը», 0։0 հաշվով ավարտելով Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, շարունակեցին ընթացիկ մրցաշարում առանց պարտությունների շարքը։
Տեւական ընդմիջումից հետո ...ԿՈՒՄԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ՀՈՒՆԳԱՐԱՑԻՆԵՐԻՆ
Մինչ իսպանական «Վալենսիայի» ղեկից պաշտոնանկ արված Ռոնալդ Կումանը գործազուրկ է համարվում, նրա եղբայր Էրվինը պայմանագիր է կնքել Հունգարիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ՝ գլխավորելով այդ երկրի ազգային հավաքականը։ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԵՎ ԱՂԱՍԻՆ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱրգենտինահայ հայտնի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը այս տարի կայցելի Հայաստան: Ինչպես տեղեկացրեց թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը, Դ.Նալբանդյանը Հայաստան կայցելի մի քանի օրով, ինչը նրա առաջին ...ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Երեւանում ընթացող Ֆեդերացիայի գավաթի 3-րդ եվրոաֆրիկյան գոտու մրցաշարի երրորդ խաղում Հայաստանի թենիսի կանանց հավաքականը երեկ 2:1 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) թիմին եւ վաստակեց 2 միավոր: Հայաստանի ...ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԽՈՍՈՂՆԵՐԻՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
3
Երեկ հարյուր հազարավոր քաղաքացիներ, ինչպես միշտ՝ ապրիլի 24-ին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ծիծեռնակաբերդի բարձունք ձգվող անվերջանալի մարդկային «հարահոսը» եւս մեկ ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՃԱՆԱՉԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆՆ էր
Ըստ թուրքագետի, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը վերջին մեկ տարում յուրահատկություններ է ձեռք բերել։ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելել է Փարիզի քաղաքապետարան եւ ելույթ ունեցել քաղաքապետարանի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության հիշատակի ընդունելությանը, ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԸ
2«Աքսա»-ի փոխհատուցման գրասենյակն ստացել է ֆրանսիական «Աքսա» բանկում ապահովագրական պոլիսներ, ավանդներ, բանկային արկղեր ունեցած եւ Հայոց ցեղասպանության տարիներին զոհված անձանց իրավահաջորդների ավելի քան ...«ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹ» ՉՈՒՆԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 7
Միայն Լեւոնի բարդույթով են տառապում
«Ապրիլի 24-ը 1915թ. ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր լինելով, 1988-ից ի վեր ձեռք է բերել նաեւ այլ խորհուրդ, դարձել ազատության եւ արդարության համար համաժողովրդական ...ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 16
Եւ այսպես, «Լեւոնի վկաները» Ցեղասպանության տարելիցի պատեհ առիթը բաց չթողեցին յուրայիններին եւս մեկ անգամ փողոց հանելու եւ «օտար» իշխանությունների վրա քսի տալու համար։
Օգտագործել ցանկացած հնարավորություն՝ ...ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի անցյալ տարի հունվարի 19-ին ազգայնական շրջանակների կողմից սպանությունը «Հայկական հարցի ...ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մոսկվայում երեկ նոր կառուցվող հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, ...ՊԱՏԱՐԱԳ
Երեկ՝ 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ պատարագ Մայր Աթոռի դիվանապետ, գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից։ Պատարագի ավարտին Մայր Տաճարի ...ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Պրահայի բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին: Կհանդիպեն Ստրասբուրգում, ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Լոս Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսության մոտ, երեկ տեղի ունեցավ բողոքի ակցիա Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ: «Ապրիլի 24-ը նշվում է որպես հայ մտավորականների համատարած արյունալի սպանդի ...ՆԵՂ ԱՐԱ, ՏԵՂ ԱՐԱ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե «Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում տեղ չկա չորրորդ պետության համար»: «Հայաստանի իշխանությունները ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ոգեկոչման հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին։ Միջոցառմանը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի ...ՄՅՈՒԶԻՔԼ ԵՂԵՌՆԻ ԹԵՄԱՅՈՎ
Սեփ.լրտվ.
«Մի քանի տարի առաջ մեր թատրոններից մեկի գեղարվեստական ղեկավարը հայտ էր ներկայացրել կառավարությանը, թե պատրաստվում է բեմադրել եղեռնի թեմայով մյուզիքլ։ Այսպես էլ գրված էր։ Այդ հայտը եկավ ակադեմիա, տվեցին ...ՈՒԺԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ ԽԵԼՔՈՎ
Պետք է ստեղծել հատուկ հանձնաժողով Ցեղասպանության ճանաչման գործընթացի իրավական հենքը նախապատրաստելու եւ դրա հետ կապված բոլոր խնդիրները կոորդինացնելու նպատակով ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ...ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ըստ քաղաքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ. «Ստեղծված իրավիճակում արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները ոչ մի նոր արդյունք չեն կարող տալ։ Ինչ-որ բան փոխելու համար քաղաքական ուժը ոչ թե պետք է ձգտի ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ 9-ՐԴՆ Է
ՑԱՆԿԱՑՈՂԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՑԱՆԿԱՑՈՂԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԼԱՎՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՆՎԱԶՆ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵԹԵ ՃԱՆԱՉԵՆՔ, ՄԵԶ ԿՀԱՍԿԱՆԱՆ
Սեփ.լրտվ.
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

