
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
- Սկիզբը՝ նախորդիվ

«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ տարբեր երկրներում։ Այսօր մենք կծանոթանանք Ճապոնիայի փորձին։
ԱՌԱՆՑ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՅԱՆՔ ՉԿԱ
Խցանումների դեմ պայքարելիս Ճապոնիայի իշխանությունները օգտվում են գիտատեխնիկական նվաճումներից։ Քանզի երկրում նոր ճանապարհներ կառուցելու հնարավորություն գրեթե չկա։
2007 թվականի օգոստոսի կեսին Ճապոնիայում արձանագրվեց ռեկորդ. Ճապոնիայի գլխավոր կղզու՝ Հոնսյուի հյուսիսարեւելյան շրջանների հետ Տոկիոն կապող «Տոհոկու» վճարովի մայրուղու խցանման երկարությունը հասավ 112 կիլոմետրի։ Ճապոնացիներն այդ նվաճումն ընդունեցին փիլիսոփայորեն. առանց խցանումների կյանք չկա։
Ճապոնական ճանապարհներով երթեւեկում է գրեթե 76 միլիոն մեքենա, իսկ վարորդական վկայական ունի 79,3 միլիոն ճապոնացի, այսինքն՝ երկրի բնակիչների ընդհանուր քանակի գրեթե երեք քառորդը։
Հաշվարկվել է, որ ամեն տարի խցանումները Ճապոնիային պատճառում են մոտ 12 տրիլիոն իենի վնաս (գրեթե 100 մլրդ դոլար)։ Այդ գումարից 1,55 տրիլիոն իենը բաժին է ընկնում Տոկիոյին։ Չնայած բոլորին էլ պարզ է, որ խցանումներն իսպառ վերացնելն անհնար է, գործն ինքնահոսի թողնել չի կարելի։ Պայքարի միջոցները բազմազան են. կարգախոսներից մինչեւ գիտության եւ տեխնիկայի նվաճումներ։
ՊԱՅՔԱՐ ԱՐԱՏԻ ԴԵՄ
Կարգախոսները. իսկ ճապոնացիները՝ իրենց մենթալիտետի հետեւանքով անչափ սիրում են դրանք, երկրի ճանապարհներին հանդիպում են ամենուր։ Դրա նպաստը մեծ չէ, բայց նման քարոզչությունն այնուամենայնիվ կարգապահություն է մտցնում։
Նույն ուղղությամբ չորս գծուղի ունեցող ճանապարհները Ճապոնիայի մայրաքաղաքում սակավ են։ Իրավիճակը է՛լ ավելի է բարդացնում այն, որ առանց այդ էլ նեղ փողոցների ճամփեզրերը հաճախ, հակառակ բոլոր արգելքների, խճողված են մեծ տարածում ունեցող հեծանիվներով, իսկ ավելի լայն ճանապարհներինը՝ մեքենաներով։ Ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ կարգազանցների դեմ իշխանությունները պայքարում են վճռականորեն. օրինակ, երկանիվ ընկերոջը չթույլատրվող տեղում թողած հեծանվորդը պետք է որպես տուգանք վճարի մի գումար, որ գրեթե հավասար է հեծանվի գնին։
Վերջին ժամանակներս նկատելիորեն խստացել է պայքարը ավտոկայանման կանոնները խախտողների նկատմամբ։ Վերադառնալով սխալ տեղում կայանված իր մեքենայի մոտ, վարորդը դիմապակուն կպցրած ծանուցում է տեսնում խոշոր տուգանքի մասին։ Վիճելն անօգուտ է, քանի որ ամեն ինչ արձանագրված է թվային ֆոտոխցիկով։
Խցանումների դեմ արմատական պայքարի մյուս միջոցը ճանապարհային ցանցի ընդարձակումն է։ Միայն Տոկիոյի սահմանագծում գոյություն ունի ութ անվճար օղակաձեւ ավտոճանապարհ։ Բացի դրանից, Տոկիոյում եւ մերձակա արվարձաններում լիովին կամ մասամբ կառուցված է չորս վճարովի օղակաձեւ ճանապարհ, որոնք մայրաքաղաքում վեր են խոյանում բետոնե հենասյուների վրա կամ հակառակը՝ անցնում գետնի տակով։
Ընդհանուր առմամբ ծրագրված է կառուցել 12 օղակ, եւ քաղաքային իշխանությունները վստահ են, որ խցանումների խնդիրն այդ կերպ կլուծվի։
Բացառիկ եւ աշխարհում նմանը չունեցող նախագիծ դարձավ Տոկիոյում տրանսպորտային հանգույցի կառուցումը, որը կոչված է միացնել սովորական ավտոճանապարհից 35 մետր բարձրությամբ անցնող ճեպընթաց վճարովի հայվեյը Յամատո-դորի փողոցի (նույն ինքը՝ 5-րդ օղակաձեւ ճանապարհ) տակով 35 մետր խորությամբ անցնող թունելի հետ։
ՕԳՆՈՒԹՅԱՆ Է ՀԱՍՆՈՒՄ
ՏԵԽՆԻԿԱՆ
Սպառնացող խցանումների մասին յուրաժամանակ ստացած տեղեկատվությունը հնարավորություն է տալիս կողմնորոշվել եւ ընտրել ամենանպատակահարմար երթուղին։ Տոկիոյում նման տեղեկատվություն կարելի է ստանալ ինչպես վաղօրոք` ռադիոյով, հեռուստատեսությամբ, համակարգչի կամ բջջային հեռախոսի օգնությամբ, այնպես էլ երթեւեկության ընթացքում։
Վճարովի եւ մի շարք անվճար ճանապարհներին տեղադրված բազմաթիվ վահանակները կտեղեկացնեն, թե առջեւում ինչ երկարության խցանում է սպասում վարորդին, ինչպես նաեւ թե որքան ժամանակ կպահանջի դրա հաղթահարումը։ Գիտությունը ոչ միայն ուժ է, այլեւ արագություն, եւ վահանակից քաղած տեղեկությունները հնարավորություն են ընձեռում ճիշտ ժամանակին շրջադարձ կատարել ու խուսափել խցանումից։
Հիրավի հեղափոխական քայլ դարձավ ներկայումս իրականացվող, այսպես կոչված, խելացի տրանսպորտային համակարգերի (Intelligent Transport Sistems - ITS) համատարած ներդրումը։ 1990 թվականից ի վեր Ճապոնիայում սկսել են օգտագործել ավտոմոբիլային նավիգատորներ՝ ճանապարհների թվային քարտեզներով, որոնք թույլ են տալիս որոշել դեպի նշանակման կետ տանող առավել նպատակահարմար երթուղին, եթե նույնիսկ վարորդը չգիտի հասցեն. միայն հեռախոսահամարն էլ բավական է։
Վճարովի ավտոպողոտաներում խցանումները նվազեցրեց նաեւ 2001 թվականից ներդրված վճարումների էլեկտրոնային գանձման սխեման։ Եթե նախկինում դարպասի տակով վճարովի մայրուղի մտնելու, այնտեղից դուրս գալու կամ հսկիչ կետերն անցնելու ժամանակ յուրաքանչյուր վարորդ պարտավոր էր կանգնել կտրոնը ստանալու կամ վարձավճարը մուծելու համար, ապա ներկայումս միայն թեթեւակի դանդաղեցնում է ընթացքը։ Մեքենայում տեղադրված սարքի չիպը ազդանշան է ուղարկում դարպասի անտենաներին։ Այդպիսով խցանումներն այդ ճանապարհներին հաջողվեց կրճատել 70 տոկոսով։
- Շարունակելի ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Հարկային պետական ծառայությունը հրապարակել է այս տարվա 300 խոշոր հարկատուների ցանկը, որի առաջին եռյակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ենթարկվել է որոշակի փոփոխության
Առաջին անգամ խոշոր հարկատուների ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԵՌՈՒ Է ՕԲՅԵԿՏԻՎ ԼԻՆԵԼՈՒՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ապրիլի 17-ին ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործառույթի վերաբերյալ թիվ 1609 բանաձեւը։
Անցած օրերին նույնիսկ հայաստանյան ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի հետ կապված ողջ աշխարհում կազմակերպված ցույցերը, երթերը, հանդիպումները, գիտաժողովները, հիշատակի այլ արարողությունները կրկին հաստատեցին այն իրողությունը, որ թուրքական ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԵՐՏԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համայն հայությունը երեկ նշում էր Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարելիցը։ Երեւանում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մարդկանց հոսքը սկսվել էր դեռ նախորդ օրվա երեկոյան։ Ծիծեռնակաբերդի բարձունք առաջինը ձգվեց երիտասարդական ...ԱՇԽԱՐՀԻՍ ԵՐԵՍԻՆ ԱՄԵՆ ՍՈՒՐԲ ԲԱՆ ԵՆԹԱԿԱ Է ԳՌԵՀԿԱՑՄԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ
-Դուք այն տեսակետն ունեք, որ Ցեղասպանության ճանաչման հարցում մշակույթի առանձին դրսեւորումները, գեղարվեստը չպետք ...ԾՈՒԽ ԷԼ ԿԱ, ԾՈՒԽ ԷԼ...
«Հայոց Աշխարհ»-ի հակածխախոտային բաժին
Երեկ՝ 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մատուցվեց պատարագ։ Հիշելով, որ պատարագի ժամանակ խունկ են ծխում, չգիտես ինչ պիղծ զուգորդությամբ վառում ենք հերթական ծխախոտը։ ...ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՄԱԶՈԽԻՍՏՆԵՐ ԵՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Այն ժամանակից ի վեր, երբ 1876 թվականին Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը իր «Psychopathia Sexualis» հանրահայտ աշխատությունում սահմանեց «մազոխիզմ» հասկացությունը, նշված երեւույթի մասին միշտ արտահայտվել են բացասաբար։ ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
Շարունակելի ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ տարբեր երկրներում։ Այսօր մենք կծանոթանանք Ճապոնիայի փորձին։ ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ, տեղական ժամանակով ժ.16:47-ին, Հայաստանի տարածքում՝ Աշոցք քաղաքից 7 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում եղել է 4-5 բալ: Ցնցումը զգացվել է ...ՏՈՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ
Հրատարակության է պատրաստվում հայկական տոների ու տոնակատարությունների մասին գիրք: Ինչպես ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իր նախաձեռնությամբ անցած տարի երեք ազգագրագետներ՝ Ռուզաննա Ծատուրյանը, Զարուհի ...ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂԱԿ ԷԻՆ
Շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցող Հայաստանի 15 մարզիկներից միայն 4-ին հաջողվեց 3-րդ տուրում հաղթական միավորներ գրանցել իրենց հաշվին։ Նրանց մասնակցությամբ եւս 6 պարտիա ...«ԲԱՐՍԵԼՈՆԸ» ՓՐԿՎԵՑ ՌՈՆԱԼԴՈՒԻՑ
«Բարսելոնը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը», 0։0 հաշվով ավարտելով Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, շարունակեցին ընթացիկ մրցաշարում առանց պարտությունների շարքը։
Տեւական ընդմիջումից հետո ...ԿՈՒՄԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ՀՈՒՆԳԱՐԱՑԻՆԵՐԻՆ
Մինչ իսպանական «Վալենսիայի» ղեկից պաշտոնանկ արված Ռոնալդ Կումանը գործազուրկ է համարվում, նրա եղբայր Էրվինը պայմանագիր է կնքել Հունգարիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ՝ գլխավորելով այդ երկրի ազգային հավաքականը։ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԵՎ ԱՂԱՍԻՆ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱրգենտինահայ հայտնի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը այս տարի կայցելի Հայաստան: Ինչպես տեղեկացրեց թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը, Դ.Նալբանդյանը Հայաստան կայցելի մի քանի օրով, ինչը նրա առաջին ...ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Երեւանում ընթացող Ֆեդերացիայի գավաթի 3-րդ եվրոաֆրիկյան գոտու մրցաշարի երրորդ խաղում Հայաստանի թենիսի կանանց հավաքականը երեկ 2:1 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) թիմին եւ վաստակեց 2 միավոր: Հայաստանի ...ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԽՈՍՈՂՆԵՐԻՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
3
Երեկ հարյուր հազարավոր քաղաքացիներ, ինչպես միշտ՝ ապրիլի 24-ին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ծիծեռնակաբերդի բարձունք ձգվող անվերջանալի մարդկային «հարահոսը» եւս մեկ ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՃԱՆԱՉԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆՆ էր
Ըստ թուրքագետի, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը վերջին մեկ տարում յուրահատկություններ է ձեռք բերել։ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելել է Փարիզի քաղաքապետարան եւ ելույթ ունեցել քաղաքապետարանի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության հիշատակի ընդունելությանը, ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԸ
2«Աքսա»-ի փոխհատուցման գրասենյակն ստացել է ֆրանսիական «Աքսա» բանկում ապահովագրական պոլիսներ, ավանդներ, բանկային արկղեր ունեցած եւ Հայոց ցեղասպանության տարիներին զոհված անձանց իրավահաջորդների ավելի քան ...«ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹ» ՉՈՒՆԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 7
Միայն Լեւոնի բարդույթով են տառապում
«Ապրիլի 24-ը 1915թ. ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր լինելով, 1988-ից ի վեր ձեռք է բերել նաեւ այլ խորհուրդ, դարձել ազատության եւ արդարության համար համաժողովրդական ...ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 16
Եւ այսպես, «Լեւոնի վկաները» Ցեղասպանության տարելիցի պատեհ առիթը բաց չթողեցին յուրայիններին եւս մեկ անգամ փողոց հանելու եւ «օտար» իշխանությունների վրա քսի տալու համար։
Օգտագործել ցանկացած հնարավորություն՝ ...ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի անցյալ տարի հունվարի 19-ին ազգայնական շրջանակների կողմից սպանությունը «Հայկական հարցի ...ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մոսկվայում երեկ նոր կառուցվող հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, ...ՊԱՏԱՐԱԳ
Երեկ՝ 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ պատարագ Մայր Աթոռի դիվանապետ, գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից։ Պատարագի ավարտին Մայր Տաճարի ...ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Պրահայի բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին: Կհանդիպեն Ստրասբուրգում, ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Լոս Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսության մոտ, երեկ տեղի ունեցավ բողոքի ակցիա Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ: «Ապրիլի 24-ը նշվում է որպես հայ մտավորականների համատարած արյունալի սպանդի ...ՆԵՂ ԱՐԱ, ՏԵՂ ԱՐԱ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե «Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում տեղ չկա չորրորդ պետության համար»: «Հայաստանի իշխանությունները ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ոգեկոչման հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին։ Միջոցառմանը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի ...ՄՅՈՒԶԻՔԼ ԵՂԵՌՆԻ ԹԵՄԱՅՈՎ
Սեփ.լրտվ.
«Մի քանի տարի առաջ մեր թատրոններից մեկի գեղարվեստական ղեկավարը հայտ էր ներկայացրել կառավարությանը, թե պատրաստվում է բեմադրել եղեռնի թեմայով մյուզիքլ։ Այսպես էլ գրված էր։ Այդ հայտը եկավ ակադեմիա, տվեցին ...ՈՒԺԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ ԽԵԼՔՈՎ
Պետք է ստեղծել հատուկ հանձնաժողով Ցեղասպանության ճանաչման գործընթացի իրավական հենքը նախապատրաստելու եւ դրա հետ կապված բոլոր խնդիրները կոորդինացնելու նպատակով ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ...ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ըստ քաղաքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ. «Ստեղծված իրավիճակում արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները ոչ մի նոր արդյունք չեն կարող տալ։ Ինչ-որ բան փոխելու համար քաղաքական ուժը ոչ թե պետք է ձգտի ...
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

