
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
- Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի հետ կապված ողջ աշխարհում կազմակերպված ցույցերը, երթերը, հանդիպումները, գիտաժողովները, հիշատակի այլ արարողությունները կրկին հաստատեցին այն իրողությունը, որ թուրքական ժխտողականությունը պարտվել է միջազգային ասպարեզում։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի եւ Սփյուռքի կատարած հսկայական աշխատանքները միջազգային-քաղաքական գետնի վրա վերջնականապես ամրագրել են Հայոց ցեղասպանության փաստի անհերքելիությունը։ Արդեն իսկ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում վեճի առարկա է ոչ թե Հայոց ցեղասպանության իսկությունը, այլ նրա գնահատման կամ մեկնաբանության այս կամ այն դիտանկյունը։
Այսպես՝ Միացյալ Նահանգների նախագահի կողմից յուրաքանչյուր ապրիլի 24-ին հրապարակվող հայտարարությունները իրենց բովանդակությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթեր են, քանզի նրանցում առկա է «ցեղասպանություն» հանցագործության բոլոր հիմնական հատկանիշների ամբողջական թվարկումը եւ բացակայում է միայն տվյալ հասկացության իրավական ձեւակերպումը։
Նույնն է նաեւ այն քաղաքակիրթ երկրների պարագան, որոնք դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Թուրք-ադրբեջանական ժխտողականությունն այսօր ներփակվել է պաշտոնական Անկարայի ու նրան ամեն կերպ աջակցող Ադրբեջանի քաղաքական կեցվածքների ու պետական քարոզչության շրջանակներում՝ յուրաքանչյուր ապրիլի 24-ի նախօրեին ասպարեզ նետելով մեկը մյուսից ավելի զառանցական բնույթի հերյուրանքներ, ասեկոսներ եւ այլն։
Դրանց վերջին «խմբաքանակի» ուսումնասիրությունը վկայում է, որ ինչպես պատմական, այնպես էլ քաղաքական առումով մեր հակառակորդները սպառել են իրենց։ Պատմության վերաբերյալ նրանց պատկերացումները շարունակում են մնալ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայի կազմած զանազան կեղծագրերի ու Թալեաթ փաշայի՝ հայերի բնաջնջումն ու տեղահանությունը «արդարացնելու» եւ պատասխանատվությունից խուսափելու համար ձեռնարկած քարոզչական քայլերի շրջագծում։
Ներկայումս այս խոցելի եւ որեւէ քննադատության չդիմացող հայեցակարգին փորձ է արվում գումարել հայերիս համար գենոցիդի գաղափարն իբր «ազգային բրենդ» լինելու մասին տեսակետը, որի հետեւանքով այն իբր ձեռք է բերել յուրահատուկ էգրեգորի՝ սեփական էներգետիկան ունեցող կառույցի նշանակություն։ Այսինքն՝ այն իբր մեր ազգային գիտակցությունից վերածվել է սեփական գոյության պահպանման մոտիվացիայի։
Նման մեկնաբանության միջոցով փորձ է արվում միջազգային հանրությանը համոզել, թե իբր Հայոց ցեղասպանության մասին մեր պատկերացումների համակարգը ոչ թե պատմական փաստի ընկալում է, այլ մի առասպել, որը ծառայում է միջազգային ասպարեզում հայերի բացառիկության ցուցադրմանը եւ միաժամանակ օտար միջավայրերում ինքնապաշտպանական գործառույթի իրականացմանը։
Ադրբեջանի քարոզչամեքենայի տարածած այս վերջին հերյուրանքի հեղինակներին անշուշտ հայտնի է, որ ժամանակին նման մեկնաբանության են արժանացել նաեւ Հոլոքոստի մասին հրեաների պատկերացումները, սակայն այդ ամենից միայն առանձին, հստակորեն հակասեմիտական տրամադրություններ ունեցող անձինք են կասկածի տակ դրել Հոլոքոստը որպես պատմական փաստ։ Նույն հնարքը Հայոց ցեղասպանության ժխտման գործիքի վերածող թուրք-ադրբեջանական ներկա քարոզչությունը չգիտես ինչու «մոռանում է» միջազգային հանրությանը բացատրել, թե ինչու են աշխարհով մեկ սփռված հայերն ընտրել սեփական «բացառիկության ցուցադրման» նման եղանակը։
Փորձելով Հայոց ցեղասպանության մասին մեր պատկերացումները կտրել իրենց պատմական ենթահողից եւ դիտարկել որպես «ազգային միֆեր»՝ ադրբեջանա-թուրքական քարոզչության ներկայացուցիչներն իրենք են իրենց հակասում, չկարողանալով բացատրել, թե ո՞րն է նման գաղափարների՝ իրենց իսկ կողմից արձանագրվող «զարմանալի կենսունակության» գաղտնիքը։
Պատահական չէ, որ վերջին շրջանում թուրք ազգայնական որոշ գործիչներ սկսել են Հայոց ցեղասպանությունը հերքելու համար հայկական տպագիր սկզբնաղբյուրների կամ աշխատությունների կեղծված տարբերակների տպագրության ու թուրք ընթերցողներին մատուցելու գործընթացը։ Վերջին նման օրինակը Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ՀՅԴ-ի մասին հայտնի աշխատության հետ կատարված խարդախությունն է՝ նրա թուրքերեն տարբերակի արտատպումը ԽՍՀՄ շրջանի ռուսերեն ձեւախեղված թարգմանությունից։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հաղթարշավին զուգընթաց թուրք-ադրբեջանական ժխտողականությունը աստիճանաբար ձեռք է բերում տոտալիտար վարչակարգերին բնորոշ միակարծության պարտադրման գործառույթ։ Նման պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը միջազգային հանրության համար հայ ժողովրդի ողբերգության հանդեպ դիրքորոշում ցուցաբերելու առաջադրանքից զատ դառնում է նաեւ մեր հարեւան երկրներում ժողովրդավարության ու բազմակարծության հաստատման, այսինքն՝ համամարդկային արժեքների տարածման պարտադիր պայմաններից մեկը։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Հարկային պետական ծառայությունը հրապարակել է այս տարվա 300 խոշոր հարկատուների ցանկը, որի առաջին եռյակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ենթարկվել է որոշակի փոփոխության
Առաջին անգամ խոշոր հարկատուների ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԵՌՈՒ Է ՕԲՅԵԿՏԻՎ ԼԻՆԵԼՈՒՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ապրիլի 17-ին ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործառույթի վերաբերյալ թիվ 1609 բանաձեւը։
Անցած օրերին նույնիսկ հայաստանյան ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի հետ կապված ողջ աշխարհում կազմակերպված ցույցերը, երթերը, հանդիպումները, գիտաժողովները, հիշատակի այլ արարողությունները կրկին հաստատեցին այն իրողությունը, որ թուրքական ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԵՐՏԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համայն հայությունը երեկ նշում էր Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարելիցը։ Երեւանում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մարդկանց հոսքը սկսվել էր դեռ նախորդ օրվա երեկոյան։ Ծիծեռնակաբերդի բարձունք առաջինը ձգվեց երիտասարդական ...ԱՇԽԱՐՀԻՍ ԵՐԵՍԻՆ ԱՄԵՆ ՍՈՒՐԲ ԲԱՆ ԵՆԹԱԿԱ Է ԳՌԵՀԿԱՑՄԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ
-Դուք այն տեսակետն ունեք, որ Ցեղասպանության ճանաչման հարցում մշակույթի առանձին դրսեւորումները, գեղարվեստը չպետք ...ԾՈՒԽ ԷԼ ԿԱ, ԾՈՒԽ ԷԼ...
«Հայոց Աշխարհ»-ի հակածխախոտային բաժին
Երեկ՝ 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մատուցվեց պատարագ։ Հիշելով, որ պատարագի ժամանակ խունկ են ծխում, չգիտես ինչ պիղծ զուգորդությամբ վառում ենք հերթական ծխախոտը։ ...ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՄԱԶՈԽԻՍՏՆԵՐ ԵՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Այն ժամանակից ի վեր, երբ 1876 թվականին Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը իր «Psychopathia Sexualis» հանրահայտ աշխատությունում սահմանեց «մազոխիզմ» հասկացությունը, նշված երեւույթի մասին միշտ արտահայտվել են բացասաբար։ ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
Շարունակելի ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ տարբեր երկրներում։ Այսօր մենք կծանոթանանք Ճապոնիայի փորձին։ ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ, տեղական ժամանակով ժ.16:47-ին, Հայաստանի տարածքում՝ Աշոցք քաղաքից 7 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում եղել է 4-5 բալ: Ցնցումը զգացվել է ...ՏՈՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ
Հրատարակության է պատրաստվում հայկական տոների ու տոնակատարությունների մասին գիրք: Ինչպես ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իր նախաձեռնությամբ անցած տարի երեք ազգագրագետներ՝ Ռուզաննա Ծատուրյանը, Զարուհի ...ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂԱԿ ԷԻՆ
Շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցող Հայաստանի 15 մարզիկներից միայն 4-ին հաջողվեց 3-րդ տուրում հաղթական միավորներ գրանցել իրենց հաշվին։ Նրանց մասնակցությամբ եւս 6 պարտիա ...«ԲԱՐՍԵԼՈՆԸ» ՓՐԿՎԵՑ ՌՈՆԱԼԴՈՒԻՑ
«Բարսելոնը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը», 0։0 հաշվով ավարտելով Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, շարունակեցին ընթացիկ մրցաշարում առանց պարտությունների շարքը։
Տեւական ընդմիջումից հետո ...ԿՈՒՄԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ՀՈՒՆԳԱՐԱՑԻՆԵՐԻՆ
Մինչ իսպանական «Վալենսիայի» ղեկից պաշտոնանկ արված Ռոնալդ Կումանը գործազուրկ է համարվում, նրա եղբայր Էրվինը պայմանագիր է կնքել Հունգարիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ՝ գլխավորելով այդ երկրի ազգային հավաքականը։ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԵՎ ԱՂԱՍԻՆ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱրգենտինահայ հայտնի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը այս տարի կայցելի Հայաստան: Ինչպես տեղեկացրեց թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը, Դ.Նալբանդյանը Հայաստան կայցելի մի քանի օրով, ինչը նրա առաջին ...ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Երեւանում ընթացող Ֆեդերացիայի գավաթի 3-րդ եվրոաֆրիկյան գոտու մրցաշարի երրորդ խաղում Հայաստանի թենիսի կանանց հավաքականը երեկ 2:1 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) թիմին եւ վաստակեց 2 միավոր: Հայաստանի ...ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԽՈՍՈՂՆԵՐԻՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
3
Երեկ հարյուր հազարավոր քաղաքացիներ, ինչպես միշտ՝ ապրիլի 24-ին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ծիծեռնակաբերդի բարձունք ձգվող անվերջանալի մարդկային «հարահոսը» եւս մեկ ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՃԱՆԱՉԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆՆ էր
Ըստ թուրքագետի, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը վերջին մեկ տարում յուրահատկություններ է ձեռք բերել։ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելել է Փարիզի քաղաքապետարան եւ ելույթ ունեցել քաղաքապետարանի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության հիշատակի ընդունելությանը, ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԸ
2«Աքսա»-ի փոխհատուցման գրասենյակն ստացել է ֆրանսիական «Աքսա» բանկում ապահովագրական պոլիսներ, ավանդներ, բանկային արկղեր ունեցած եւ Հայոց ցեղասպանության տարիներին զոհված անձանց իրավահաջորդների ավելի քան ...«ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹ» ՉՈՒՆԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 7
Միայն Լեւոնի բարդույթով են տառապում
«Ապրիլի 24-ը 1915թ. ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր լինելով, 1988-ից ի վեր ձեռք է բերել նաեւ այլ խորհուրդ, դարձել ազատության եւ արդարության համար համաժողովրդական ...ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 16
Եւ այսպես, «Լեւոնի վկաները» Ցեղասպանության տարելիցի պատեհ առիթը բաց չթողեցին յուրայիններին եւս մեկ անգամ փողոց հանելու եւ «օտար» իշխանությունների վրա քսի տալու համար։
Օգտագործել ցանկացած հնարավորություն՝ ...ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի անցյալ տարի հունվարի 19-ին ազգայնական շրջանակների կողմից սպանությունը «Հայկական հարցի ...ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մոսկվայում երեկ նոր կառուցվող հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, ...ՊԱՏԱՐԱԳ
Երեկ՝ 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ պատարագ Մայր Աթոռի դիվանապետ, գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից։ Պատարագի ավարտին Մայր Տաճարի ...ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Պրահայի բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին: Կհանդիպեն Ստրասբուրգում, ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Լոս Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսության մոտ, երեկ տեղի ունեցավ բողոքի ակցիա Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ: «Ապրիլի 24-ը նշվում է որպես հայ մտավորականների համատարած արյունալի սպանդի ...ՆԵՂ ԱՐԱ, ՏԵՂ ԱՐԱ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե «Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում տեղ չկա չորրորդ պետության համար»: «Հայաստանի իշխանությունները ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ոգեկոչման հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին։ Միջոցառմանը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի ...ՄՅՈՒԶԻՔԼ ԵՂԵՌՆԻ ԹԵՄԱՅՈՎ
Սեփ.լրտվ.
«Մի քանի տարի առաջ մեր թատրոններից մեկի գեղարվեստական ղեկավարը հայտ էր ներկայացրել կառավարությանը, թե պատրաստվում է բեմադրել եղեռնի թեմայով մյուզիքլ։ Այսպես էլ գրված էր։ Այդ հայտը եկավ ակադեմիա, տվեցին ...ՈՒԺԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ ԽԵԼՔՈՎ
Պետք է ստեղծել հատուկ հանձնաժողով Ցեղասպանության ճանաչման գործընթացի իրավական հենքը նախապատրաստելու եւ դրա հետ կապված բոլոր խնդիրները կոորդինացնելու նպատակով ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ...ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ըստ քաղաքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ. «Ստեղծված իրավիճակում արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները ոչ մի նոր արդյունք չեն կարող տալ։ Ինչ-որ բան փոխելու համար քաղաքական ուժը ոչ թե պետք է ձգտի ...
Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ, Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԻՐԱԽԱՂԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԻՐԱԽԱՂԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

