
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
- Հարկային պետական ծառայությունը հրապարակել է այս տարվա 300 խոշոր հարկատուների ցանկը, որի առաջին եռյակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ենթարկվել է որոշակի փոփոխության

Առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հեռահաղորդակցության ոլորտում ընդամենը երկամյա գործունեություն իրականացնող «Ղ-Տելեկոմ» ընկերությունը, որը վճարել է ավելի քան 6,8 մլրդ դրամի հարկ։ Ընդ որում, գերակշիռ մասը եղել են ուղղակի հարկերը։ Միայն որպես շահութահարկ եւ եկամտահարկ ընկերությունը վճարել է 3,8 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ «Ղ-Տելեկոմի» վճարած հարկերն ավելի քան կրկնապատկվել են։
Սա վկայում է, որ, ի տարբերություն հեռահաղորդակցության ոլորտում գործող մյուս ընկերության, «Ղ-Տելեկոմը» կարողանում է իրականացնել հաջող տնտեսական գործունեություն։ Պատահական չէ, որ ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային կապի շուկայում գործող «ԱրմենՏելը», որը չնայած շարունակում է զբաղեցնել ցանկի երրորդ հորիզոնականը, այնուհանդերձ առաջին եռամսյակում վճարել է գրեթե կրկնակի քիչ գումար, քան «Ղ-Տելեկոմը»։
Նվազել են նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության հարկային պարտավորությունները։ Նշենք, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում ընկերությունը գլխավորում էր խոշոր հարկատուների ցանկը։ Այս տարի «ՀայՌուսգազարդը» վճարել է ավելի քան 6,746 մլրդ դրամի հարկ, ինչը շուրջ 55 մլն դրամով պակաս է 2007թ. ցուցանիշից։ Տարօրինակ է այնքանով, որ անցած տարի ընկերությունը գրեթե 7 մլրդ դրամով ավել հարկ էր վճարել, քան 2006 թվականին։
Առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ ավելի քան 1,6 մլրդ դրամի պակաս հարկային վճարում է կատարել նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ 2008թ. պետական բյուջե է փոխանցել գրեթե 3 մլրդ դրամ։ Սա, ըստ էության, ժամանակավոր երեւույթ է եւ կապված է հիմնականում միջազգային շուկայում տարեսկզբին սովորաբար արձանագրվող գնային տեղաշարժերով։ Պատահական չէ, որ ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ 2007թ. արդյունքներով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» համարվում էր Հայաստանի թիվ մեկ հարկատուն։ Միայն անցած տարի պետական բյուջե է փոխանցել ընդհանուր առմամբ 33,6 մլրդ դրամ կամ 100 մլն դոլար։
Ցանկի հաջորդ երկու տեղերը զբաղեցնում են վառելանյութ ներկրող երկու ընկերություններ՝ «Ֆլեշը» եւ «Քաղ. Պետրոլ Սերվիսը», որոնք վճարել են համապատասխանաբար՝ 2,442 մլրդ եւ 2,301 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ այս ընկերությունները պետական բյուջե են փոխանցել շուրջ 220-ական մլն դրամով ավել գումար։
Հակառակ դրան, նվազել են ներմուծման ոլորտում գործող Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Պարես-Արմենիա» եւ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս գրուփ» ընկերության վճարները։ Վերջինս նախորդ տարվա հինգերորդ հորիզոնականից տեղափոխվել է ութերորդը։ 2007թ. առաջին եռամսյակում «Սալեքս գրուփը» պետական բյուջե էր փոխանցել 2,3 մլրդ դրամ, մինչդեռ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 1,3 մլրդ դրամ։
Ծխախոտի ներմուծման ոլորտում գործող «Պարես-Արմենիա» ընկերության հարկային վճարներն այս տարի նվազել են 320 մլն դոլարով։ Սա, ըստ էության, պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը որոշակի խնդիրների է բախվել մաքսային մարմինների հետ։
Ի տարբերություն «Պարես-Արմենիայի», ծխախոտի ներմուծման ոլորտում գործող մեկ այլ՝ «Արսօյլ» ընկերության հարկային պարտավորություններն ավելացել են. առաջին եռամսյակում պետական բյուջե է փոխանցել 494 մլն դրամ, որը գրեթե 70 միլիոնով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։
Ներմուծման ոլորտում գործող եւ ցորենի ներկրում իրականացնող «Մանանա գրեյն» ընկերության հարկային վճարները նույնպես պակասել են։ Փոխարենը գրեթե կրկնակի ավելացել են կարագի ներկրման ոլորտում գործող «Վալետտա» ընկերության պարտավորությունները։ Մեքենաների ներկրմամբ զբաղվող «Կարկոմավտո» եւ «Արմենիա-Լադա» ընկերությունների վճարները կտրուկ դրսեւորումներ են ունեցել։ Եթե «Կարկոմավտոյի» դեպքում նվազել են, ապա «Արմենիա-Լադայի» դեպքում կտրուկ ավելացել՝ 279 մլն դրամից հասնելով 615 միլիոնի։
Խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակը եզրափակում է տեղական արտադրող «Գրանդ Տոբակոն», որը վճարել է 1 մլրդ 76 մլն դրամի հարկ։ Նախորդ տարվա համեմատ ընկերության վճարներն ավելացել են 120 մլն դրամով։ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» պետական բյուջե է փոխանցել 962 մլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 84 մլն դրամով։ Գրեթե կրկնապատկվել են նաեւ «Գրանդ Քենդի» ընկերության հարկային վճարները՝ 337 միլիոնից հասնելով 626 մլն դրամի։
Ներքին արտադրության ոլորտում գործող «Գրանդ Հոլդինգի» մեջ մտնող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», «Գրանդ Տոբակոն», «Գրանդ Քենդին», «Մասիս Տոբակոն», «Գրանդ Կոմերցը» եւ «Հ.Մ.Կ.» ընկերություններն այս տարվա առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել 2 մլրդ 981 մլն դրամ։ Այս ցուցանիշով «Գրանդ Հոլդինգը» 5-րդն է խոշորների ցանկում։ Հոլդինգի մեջ մտնող մյուս ընկերությունների վճարները եւս հաշվի առնելու դեպքում, վերջինս դուրս կգա չորրորդ հորիզոնական։
Ակնհայտ է, որ տարբեր ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնող այս խումբը ներքին արտադրության մեջ շարունակում է մնալ առաջատար հարկատուներից մեկը։
Հարկային պարտավորությունների փոփոխական զարգացումներ են արձանագրել մի շարք խոշոր գործարարներ։ Ավելացել են «Միկա» ապրանքանիշը կրող ընկերությունների վճարները։ Այս տարվա առաջին եռամսյակում «Միկ մետալի» վճարած հարկերը կտրուկ աճել են՝ նախորդ տարվա 235 մլն դրամից հասնելով 549 միլիոնի։ 100 մլն դրամով ավել հարկային պարտավորություն է կատարել նաեւ «Միկա Քորփորեյշնը»։ «Միկա ցեմենտը» այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 81 մլն դրամի հարկ՝ վերադառնալով 300 խոշորների ցանկ։ Մինչդեռ նախորդ տարվա ինչպես առաջին եռամսյակում, այնպես էլ առաջին կիսամյակում վերջինս ընդհանրապես տեղ չէր գտել այնտեղ։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Քննարկում
ANAHIT գրել է:
Լավ է, թող հարկատուները մուծեն, Քաքիկ Խաչատրեանը Ծաղկաձորում վիլաներ առնի: Ով շատ փող ունի Սէրժ Սարգսյանն էլ նրան առաջ է տանում, ոնց որ կռոլիկի բերան ունեցող Տիգրան Սարգսեան ավազակին, որ Լոսից ուղարկված փողերի ուղիղ կէսը հոշոտում էին Քոչարյան-Սարգսյան-Տիգրան եռյակը: Ցավս ուտեք:
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Հարկային պետական ծառայությունը հրապարակել է այս տարվա 300 խոշոր հարկատուների ցանկը, որի առաջին եռյակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ենթարկվել է որոշակի փոփոխության
Առաջին անգամ խոշոր հարկատուների ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԵՌՈՒ Է ՕԲՅԵԿՏԻՎ ԼԻՆԵԼՈՒՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 7
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ապրիլի 17-ին ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործառույթի վերաբերյալ թիվ 1609 բանաձեւը։
Անցած օրերին նույնիսկ հայաստանյան ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի հետ կապված ողջ աշխարհում կազմակերպված ցույցերը, երթերը, հանդիպումները, գիտաժողովները, հիշատակի այլ արարողությունները կրկին հաստատեցին այն իրողությունը, որ թուրքական ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԵՐՏԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համայն հայությունը երեկ նշում էր Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարելիցը։ Երեւանում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մարդկանց հոսքը սկսվել էր դեռ նախորդ օրվա երեկոյան։ Ծիծեռնակաբերդի բարձունք առաջինը ձգվեց երիտասարդական ...ԱՇԽԱՐՀԻՍ ԵՐԵՍԻՆ ԱՄԵՆ ՍՈՒՐԲ ԲԱՆ ԵՆԹԱԿԱ Է ԳՌԵՀԿԱՑՄԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ
-Դուք այն տեսակետն ունեք, որ Ցեղասպանության ճանաչման հարցում մշակույթի առանձին դրսեւորումները, գեղարվեստը չպետք ...ԾՈՒԽ ԷԼ ԿԱ, ԾՈՒԽ ԷԼ...
«Հայոց Աշխարհ»-ի հակածխախոտային բաժին
Երեկ՝ 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մատուցվեց պատարագ։ Հիշելով, որ պատարագի ժամանակ խունկ են ծխում, չգիտես ինչ պիղծ զուգորդությամբ վառում ենք հերթական ծխախոտը։ ...ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՄԱԶՈԽԻՍՏՆԵՐ ԵՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Այն ժամանակից ի վեր, երբ 1876 թվականին Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը իր «Psychopathia Sexualis» հանրահայտ աշխատությունում սահմանեց «մազոխիզմ» հասկացությունը, նշված երեւույթի մասին միշտ արտահայտվել են բացասաբար։ ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
Շարունակելի ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ տարբեր երկրներում։ Այսօր մենք կծանոթանանք Ճապոնիայի փորձին։ ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ, տեղական ժամանակով ժ.16:47-ին, Հայաստանի տարածքում՝ Աշոցք քաղաքից 7 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում եղել է 4-5 բալ: Ցնցումը զգացվել է ...ՏՈՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ
Հրատարակության է պատրաստվում հայկական տոների ու տոնակատարությունների մասին գիրք: Ինչպես ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իր նախաձեռնությամբ անցած տարի երեք ազգագրագետներ՝ Ռուզաննա Ծատուրյանը, Զարուհի ...ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂԱԿ ԷԻՆ
Շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցող Հայաստանի 15 մարզիկներից միայն 4-ին հաջողվեց 3-րդ տուրում հաղթական միավորներ գրանցել իրենց հաշվին։ Նրանց մասնակցությամբ եւս 6 պարտիա ...«ԲԱՐՍԵԼՈՆԸ» ՓՐԿՎԵՑ ՌՈՆԱԼԴՈՒԻՑ
«Բարսելոնը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը», 0։0 հաշվով ավարտելով Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, շարունակեցին ընթացիկ մրցաշարում առանց պարտությունների շարքը։
Տեւական ընդմիջումից հետո ...ԿՈՒՄԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ՀՈՒՆԳԱՐԱՑԻՆԵՐԻՆ
Մինչ իսպանական «Վալենսիայի» ղեկից պաշտոնանկ արված Ռոնալդ Կումանը գործազուրկ է համարվում, նրա եղբայր Էրվինը պայմանագիր է կնքել Հունգարիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ՝ գլխավորելով այդ երկրի ազգային հավաքականը։ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԵՎ ԱՂԱՍԻՆ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱրգենտինահայ հայտնի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը այս տարի կայցելի Հայաստան: Ինչպես տեղեկացրեց թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը, Դ.Նալբանդյանը Հայաստան կայցելի մի քանի օրով, ինչը նրա առաջին ...ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Երեւանում ընթացող Ֆեդերացիայի գավաթի 3-րդ եվրոաֆրիկյան գոտու մրցաշարի երրորդ խաղում Հայաստանի թենիսի կանանց հավաքականը երեկ 2:1 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) թիմին եւ վաստակեց 2 միավոր: Հայաստանի ...ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԽՈՍՈՂՆԵՐԻՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
3
Երեկ հարյուր հազարավոր քաղաքացիներ, ինչպես միշտ՝ ապրիլի 24-ին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ծիծեռնակաբերդի բարձունք ձգվող անվերջանալի մարդկային «հարահոսը» եւս մեկ ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՃԱՆԱՉԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆՆ էր
Ըստ թուրքագետի, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը վերջին մեկ տարում յուրահատկություններ է ձեռք բերել։ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելել է Փարիզի քաղաքապետարան եւ ելույթ ունեցել քաղաքապետարանի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության հիշատակի ընդունելությանը, ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԸ
2«Աքսա»-ի փոխհատուցման գրասենյակն ստացել է ֆրանսիական «Աքսա» բանկում ապահովագրական պոլիսներ, ավանդներ, բանկային արկղեր ունեցած եւ Հայոց ցեղասպանության տարիներին զոհված անձանց իրավահաջորդների ավելի քան ...«ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹ» ՉՈՒՆԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 7
Միայն Լեւոնի բարդույթով են տառապում
«Ապրիլի 24-ը 1915թ. ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր լինելով, 1988-ից ի վեր ձեռք է բերել նաեւ այլ խորհուրդ, դարձել ազատության եւ արդարության համար համաժողովրդական ...ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 16
Եւ այսպես, «Լեւոնի վկաները» Ցեղասպանության տարելիցի պատեհ առիթը բաց չթողեցին յուրայիններին եւս մեկ անգամ փողոց հանելու եւ «օտար» իշխանությունների վրա քսի տալու համար։
Օգտագործել ցանկացած հնարավորություն՝ ...ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի անցյալ տարի հունվարի 19-ին ազգայնական շրջանակների կողմից սպանությունը «Հայկական հարցի ...ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մոսկվայում երեկ նոր կառուցվող հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, ...ՊԱՏԱՐԱԳ
Երեկ՝ 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ պատարագ Մայր Աթոռի դիվանապետ, գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից։ Պատարագի ավարտին Մայր Տաճարի ...ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Պրահայի բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին: Կհանդիպեն Ստրասբուրգում, ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Լոս Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսության մոտ, երեկ տեղի ունեցավ բողոքի ակցիա Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ: «Ապրիլի 24-ը նշվում է որպես հայ մտավորականների համատարած արյունալի սպանդի ...ՆԵՂ ԱՐԱ, ՏԵՂ ԱՐԱ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե «Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում տեղ չկա չորրորդ պետության համար»: «Հայաստանի իշխանությունները ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ոգեկոչման հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին։ Միջոցառմանը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի ...ՄՅՈՒԶԻՔԼ ԵՂԵՌՆԻ ԹԵՄԱՅՈՎ
Սեփ.լրտվ.
«Մի քանի տարի առաջ մեր թատրոններից մեկի գեղարվեստական ղեկավարը հայտ էր ներկայացրել կառավարությանը, թե պատրաստվում է բեմադրել եղեռնի թեմայով մյուզիքլ։ Այսպես էլ գրված էր։ Այդ հայտը եկավ ակադեմիա, տվեցին ...ՈՒԺԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ ԽԵԼՔՈՎ
Պետք է ստեղծել հատուկ հանձնաժողով Ցեղասպանության ճանաչման գործընթացի իրավական հենքը նախապատրաստելու եւ դրա հետ կապված բոլոր խնդիրները կոորդինացնելու նպատակով ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ...ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ըստ քաղաքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ. «Ստեղծված իրավիճակում արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները ոչ մի նոր արդյունք չեն կարող տալ։ Ինչ-որ բան փոխելու համար քաղաքական ուժը ոչ թե պետք է ձգտի ...
ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ Է
ԲԱՆԱՆԱՅՈՒՂԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԵՂԾ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԵԹԵ ՆԵՐՄՈՒԾՈՂՆ ՈՒ ՄԱՔՍԱՎՈՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԳԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ«ԶԵՆԻԹԸ» ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է «ԲԱՎԱՐԻԱՅԻՆ» ԿԱՇԱՌԵԼՈՒ ՄԵՋ
ԱՂՈԹԵԼՈՒ ՏԵՂ ԿՈՒՆԵՆԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

