
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ
- «Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցն է լուծարված եւ ՀՌԱԿ-ին միացած «Դաշինք» կուսակցության քաղաքական քարտուղար ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ

-Այսօր հասարակական լարվածությունը հասել է այն մակարդակին, որ նույնիսկ անկողմնակալ գնահատականներն ու առարկայական իրողությունները մարդիկ սուբյեկտիվորեն են ընկալում։ Հասարակությանը որեւէ կարծիք մատուցելը որոշակի դժվարություններ է առաջացնում։ Ներքաղաքական ու տնտեսական իրավիճակը ճգնաժամայինին մոտ եմ գնահատում։ Նախընտրական, ընտրական եւ հետընտրական իրադարձությունները չստեղծեցին հասարակական համերաշխության միջավայր, այլ առաջացրին հասարակական բեւեռացվածություն։
Հասկանալու համար, թե ինչու է յուրաքանչյուր համապետական ու հատկապես նախագահական ընտրություններից հետո մեր երկրում լարվածություն առաջանում, պետք է բացահայտել, թե Հայաստանում ինչպես է հնարավոր գալ իշխանության, պահել այդ իշխանությունը եւ հանձնել այն։ Քանի որ մեր երկրում դեռ չկան այս գործընթացների ժողովրդավարական մեխանիզմները, դեռեւս հնարավոր չէ ապահովել հասարակության մասնակցության գործոնը։ Բանն այն է, որ երբ խորհրդայինից անցում կատարվեց ազատ շուկայական տնտեսակարգի, մասնավոր սեփականության համակարգը սխալ ձեւավորվեց ու անմիջականորեն հայտնվեց լեգիտիմության ճգնաժամի վիճակում, ինչը շարունակվում է մինչ օրս։
Սա է պատճառը, որ քաղաքական զարգացումներին զուգահեռ մշտապես ակնկալվում կամ տեղի են ունենում սեփականության վերաբաշխման գործընթացներ։ Որոշակի բիզնես-համակարգեր նման պայմաններում ճնշումների են ենթարկվում, քանի որ սեփականության իրավունքը ինստիտուցիոնալ ձեւով պաշտպանված չէ։ Իշխանության ու սեփականության սերտաճած համակարգում իշխանությունը մշտապես փորձում է պահպանել սեփականության նկատմամբ ունեցած ոչ ֆորմալ ռենտան։ Ընտրությունների ժամանակ իշխանությունն առաջնորդվում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով, ընդդիմությունն էլ հայտնվում է «հիմա կամ երբեք» կարգավիճակում։
-Իսկ ո՞րն է ելքը։
-Հայաստանում իշխանության համար պայքարը վերածվում է կենաց-մահու պայքարի։ Եթե իշխանությունը հանձնելու է իշխանությունը, չի կարող երաշխիքներ ունենալ, որ անձի ու սեփականության անվտանգությունը կապահովվի։ Արդյունքը ամեն ընտրությանը հաջորդած ճգնաժամն է։ Մեծ հաշվով, սա արդարության բացակայության հետեւանք է։
Այսօր շատ է խոսվում արմատական ընդդիմության մասին։ Իմ կարծիքով, մեր երկրում իշխանությունն է արմատական։ Իշխանությունը որեւէ պարագայում պատրաստ չէ հանձնել իշխանությունը։
Ելքը, լուծումը իշխանության ապակենտրոնացումն է, իշխանական բաց համակարգ ձեւավորելը։ Մինչեւ չունենանք մրցակցային քաղաքական հարաբերություններ, չենք կարող ակնկալել, որ ընտրությունը հասարակական համերաշխություն կբերի։
-Չէ՞ որ հենց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու դիտորդները նախագահական ընտրությունները գնահատեցին «աննախադեպ մրցակցային», եւ ճգնաժամն էլ առաջացավ, երբ պարտված թեկնածուներից մեկը իրեն հռչակեց նախագահ ու չարձագանքեց երկխոսության առաջարկին։
-Կարծում եմ, իշխանության ու իրեն նախագահ հռչակած ընդդիմադիր թեկնածուի միջեւ երկխոսություն հնարավոր չէ։ Դրա հիմքերն իրականում չկան։ Լ.Տեր-Պետրոսյանն իրեն աջակցող մամուլի միջոցով ամեն օր պնդում է, որ գնալու են «մինչեւ վերջ»։ Նրանց համար երկխոսությունը կա՛մ իշխանությունը վերցնելն է, կա՛մ նոր ընտրություններ նշանակելը։ Իշխանությունը նման քայլի երբեք չի դիմի։ Երկխոսություն նման պարագայում չի կարող տեղի ունենալ ու թուլացնել հասարակական լարվածությունը։
Եթե անգամ պատկերացնենք, որ Լ.Տեր-Պետրոսյանն ինչ-որ պատճառով համաձայնի երկխոսության, ապա իշխանության դեմ դուրս եկած զանգվածը չի ընդունի այդ վճիռը։ Լարվածությունը թուլացնելու հնարավորություն ունի միայն իշխանությունը եւ այս նպատակով անհրաժեշտ է կատարել արմատական բարեփոխումներ։
Առաջիկայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, կարծում եմ, կարող են վերածվել փոքր կամ մեծ լարվածության կենտրոնների։ Քաղաքական մրցակցություն այս պարագայում դժվար թե ծավալվի։
Այս ամենը պետք է փոխել։ Անհրաժեշտ է կատարել ցավոտ բարեփոխումներ։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
Հայեր միացեք գրել է:
Վերջապես մեկր ազնվորեն մեկնաբանեց իրավիճակը:
Սակայն վերջում վախեցավ ասել ամբողջ ճշմարտությունը,
մտածելով որ իրեն հետո կարող են մեղադրել ժողովրդին գրգռելու մեջ:
Պարզ զգացվում է ,որ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ շատ լավ է հասկացել
իրադրության լրջությունը և հիմնավորված վախ ունի հնարավոր
զարգացումների հանդեպ:
Նա շատ լավ տեսնում է ,որ Լևոնի սկսած իշխանության համար պայքարը
կարող է վերածվել իսկական ժողովրդական հեղափոխության:
Եվ այսօր թե իշխանության և թե Լևոնի 1-ին նպատակն է չթողնել,
որ իսկապես իշխանությունը անցնի ժողովրդի ձեռքը,
որովհետև այդ դեպքում տասնամյակներով նրանց թալանածին վտագ կսպառնա:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԱՐԾԱՐԾՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 9
«Ցեղասպանության ճանաչո՞ւմ, թե՞ Հայկական հարցի արծարծում. վերադիրքորոշման հնարավորությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ»։ Երեկ հյուրընկալվելով «Հայացք» ակումբում՝ այս թեմայի ...ՍՊԻՏԱԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սպիտակում մայիսի 4-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին կմասնակցի 7 թեկնածու։ Նրանցից 4-ը անկուսակցական են, 2-ը, այդ թվում՝ եւ գործող քաղաքապետ Վանիկ Ասատրյանը, ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը, ...ԴՈՒՐՍՊՐԾՈՒԿ ՍՈԿՈՐՆԵՐԸ
Սեփ. լրտվ.Օրերս ադրբեջանական «Day. Az»-ին տված հարցազրույցում ամերիկյան քաղաքագետ Վլադիմիր Սոկորը հայտարարել էր, թե «այսօր ԵԱՀԿ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ պետությունն է, որը տարածքային պահանջներ ...30 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱ ԳՏՆՎՈՒՄ Է ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտական մոնիտորինգ է իրականացնում լայն սպառման շուրջ 30 ապրանքային շուկաներում
Այստեղ, ըստ հանձնաժողովի նախագահ Ա.Շահնազարյանի, գնային էական աճ չկա։ ...ՋՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ 90 ՏՈԿՈՍԻ
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մասիսի տարածաշրջանի Գեղանիստ, ինչպես նաեւ հարեւան Արգավանդ, Ղուկասավան գյուղերի՝ վերջին մոտ մեկ ամսում սրված ջրամատակարարման խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ...ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ 10
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների «անմխիթար վիճակի» մասին Եվրախորհրդի 1609 բանաձեւին անդրադառնում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ
...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
«Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցն է լուծարված եւ ՀՌԱԿ-ին միացած «Դաշինք» կուսակցության քաղաքական քարտուղար ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ
-Այսօր հասարակական լարվածությունը հասել է այն մակարդակին, որ նույնիսկ անկողմնակալ ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Արտաշես Մաթեւոսյանին երեկ մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով («Զանգվածային անկարգությունները») ...ԶԻՆԱՆՈՑ
Ապրիլի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ նախկին տոնավաճառի տարածքում ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում սպորտային պայուսակի ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Վերջերս, հատկապես «Լեւոնի վկաների» տուժածների շրջանում, շատացել են Ցեղասպանության ճանաչման հաշվին թուրքերի հետ բարեկամանալու մասին խոսողները։ Ընդսմին՝ եթե ժամանակին «զոհի բարդույթից» հնարավորինս արագ ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
Շարունակելի ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ տարբեր երկրներում։ Եկեք տեսնենք, թե ինչպես է լուծվում այդ ...ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Արդարությունը՝ խաղաղություն
Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը միայն անմեղ զոհերի հիշատակը հարգելու արարողությունների օր չէ։ Դա նաեւ սեփական կյանքն ու գործը մեր նախնիների նահատակության խորհրդով չափելու ...ԱՆՎՃԱՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ
2
Այսօր «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից կգործեն անվճար երթուղիներ:
Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով, ...ՊԱՅԹՅՈՒՆ
Երեւանի Հյուսիսային ավտոկայանի տարածքում ապրիլի 22-ին, ժամը 13:50-ին տեղի է ունեցել ԳԱԶԵԼ մակնիշի 1877 Տ պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետեւանքով ավտոմեքենայի կողքին կանգնած ուղեւորները ...ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 46
Դատելով ամենից, հանցավոր վարչախմբի դեմ պայքարի սրբազան գործում կանայք վերջնականապես իրենց ձեռքն են վերցրել նախաձեռնությունը։ Վերջին ժամանակների գործնականում բոլոր բողոքի ակցիաներն անցկացվում են նրանց ...ՀԱՎԱՍԱՐ ԵՎ ԱՐԴԱՐԱՑԻ ՄՈՏԵՑՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ: Վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում տեղի են ունեցել խորհրդարանական ...ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
1«Արեւմտյան ժողովրդավարության ջատագովները արտահերթ քննարկումներ չկազմակերպեցին անգամ այն ժամանակ, երբ քաղաքակիրթ ժողովրդավար երկրների աչքի առաջ ամիսներ, տարիներ շարունակ ազերի բարբարոսները հիմնահատակ ոչնչացնում ...ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Երկրի առջեւ ծառացած կարեւոր խնդիր է կրթության որակի ապահովումը։ Հիմա բարեփոխումների այն փուլում ենք, որ արդեն կարող ենք խոսել որակի մասին։ Այն, որ կրթության որակից բոլոր մակարդակներում դժգոհություն կա, ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԽԱՂԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, Ավստրիայի արտգործնախարարի հետ ապրիլի 21-ի իր հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին: Դավիթ Սարգսյանը մինչ նոր նշանակումը զբաղեցնում ...ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Մ.Շվիդկոյը համոզված է, որ Ռուսաստանում ապրող հայերը պետք է ունենան հայկական մշակույթն այդ երկրում զարգացնելու եւ պետական աջակցությունից օգտվելու ...ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ
«Քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի մասնակցությամբ Հարավային Կովկասի Խորհրդարանական վեհաժողովի ստեղծումն անհնարին է, եւ ադրբեջանական կողմը դրան համաձայնություն ...ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍԱդրբեջանցի զինծառայողը, որը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը եւ գտնվում էր Երեւանում, վերադարձվել է Ադրբեջան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ: Գործողությունը տեղի է ունեցել ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Այս օրերին Բուլղարիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մրցանակներն են վիճարկում նաեւ Հայաստանի 9 մարզիկ եւ 5 մարզուհի։ Նման մրցաշարերի մեկնարկային տուրերից դժվար է հեռուն գնացող հետեւություններ ...ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆՓՈՓՈԽ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, մասնակիցների կազմով լինելով անցյալ տարվա վճռական հանդիպման կրկնությունը, ռեւանշի բնույթ է ունենալու։ Մայիսի 9-ին բյուրեղապակե մրցանակն են վիճարկելու ...ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ` ԽԱՂԻ ՎԵՐՋՈՒՄ
Հիրավի անգլիական դասական ոճի հանգուցալուծում անցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումը «Լիվերպուլի» եւ «Չելսիի» միջեւ։ Փոխհատուցած ժամանակի 4-րդ րոպեին դաշտի տերերի նորվեգացի լեգեոներ Յոն Արնե ...ՄԵՐՈՆՔ ՊԱՐՏՎԵՑԻՆ ՄԱՐՈԿԿՈՅԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանում ընթացող Ֆեդերացիայի գավաթի՝ կանանց աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության 3-րդ եվրոաֆրիկյան գոտու «Բ» ենթախմբի երկրորդ խաղում Հայաստանի թենիսի կանանց հավաքականը երեկ 1:2 հաշվով պարտվեց Մարոկկոյի ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1
Սիրելի հայրենակիցներ
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրված եւ իրականացված եղեռնի հետեւանքով հայ ժողովրդի մի հսկայական հատված բնաջնջվեց ...ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՐԱԳ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է, վերջին տարիներին մեզանում փոխվել են ընդդիմության մի շարք առաջնորդներ։ «Կարճ ժամանակահատվածում ընդդիմության առաջնորդի արագ փոփոխությունն ապացուցում է, որ երկրում իշխանության համար պայքարը ...ԱԶԳՈՎԻՆ ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ
5
Ըստ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ. «Իրապես եկել է ազգովին լրջանալու պահը: Բայց լրջանալու՝ ոչ ըստ Լեւոնի ու նրա վկաների պատկերացումների, որ հհշական թերթերի էջերում անթաքույց ցնծություն են ապրում: Հիացած են, որ «օգտագործելով ...ՇԵՂՈՒՄ ԵՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Էդ.Նալբանդյանին ուղղված Թուրքիայի արտգործնախարարի՝ Ա.Բաբաջանի շնորհավորական ուղերձում ոմանք դրական շեշտադրումներ նկատեցին։ Մինչդեռ, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ կարծիքով, դա հերթական խաբկանք է. «Ամեն տարի ...ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ Է
Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանից, մայրաքաղաքում այսօր հանրահավաք, երթ կամ ցույց անցկացնելու մասին քաղաքապետարանը որեւէ իրազեկում չի ստացել։ Օրենքի համաձայն, առանց նշված իրազեկման, որեւէ հրապարակային ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ ԴԵՊԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները երեկ կազմակերպել էին ջահերով ավանդական երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր: Երթը մեկնարկեց ժամը 20:00-ին՝ Ազատության հրապարակից, ...
ՍԱ Է ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԽԱՂԱՂ ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐԸ» ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ ԷԻՆ ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆԹԱԼԱՆՉԻՆԵՐԻՆ ԵՎ ՋԱՐԴԱՐԱՐՆԵՐԻՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԷԻՆ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆԳՅՈՒԼԻ ԱՅՑՆ ՈՒ ԳՅՈԴԵԼԻ ԹԵՈՐԵՄԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ՓՈՂԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ֆինանսների բաժին
- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

