
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
- «Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների «անմխիթար վիճակի» մասին Եվրախորհրդի 1609 բանաձեւին անդրադառնում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ

-Ուշադրությամբ հետեւելով այն իրարանցմանը, որ ծավալվել էր հանրապետության լրատվամիջոցներում ԵԽԽՎ բանաձեւի շուրջ, առաջին զգացումը, որ ունեցա, խորին հիասթափությունն էր: Մի՞թե կարելի է մեր երկրի համար այս բախտորոշ ժամանակաշրջանում սեփական իսկ կամքով հայտնվել ստրուկի կարգավիճակում, երբ պետությանդ ճակատագիրը կամ բախտը կրկին ու կրկին կապում ես օտարի, իսկ ավելի ճիշտ` նրանց շահերի հետ մեր տարածաշրջանում: Ուղղակի անհարմար ես զգում, երբ դառնում ես ականատես, թե ինչպես մերօրյա քաղաքական այրերը «թղթի շերեփը» ձեռքներին հիմա էլ Ստրասբուրգից են ուզում «հարիսայի» մեզ հասանելիք բաժնին արժանանալ:
Ավելին՝ իրենց գործողություններով այդ մարդիկ հիշեցնում են Գոգոլի հերոսներին, ովքեր ձայնի եւ մարմնի դողէրոցքով սարսափահար բացականչում էին՝ «Խ վՈՎ պՊպՑ ՐպՉՌջՏՐ»: Ժամանակակից տերմինաբանությամբ՝ գալիս է ինքը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, Վենետիկի հանձնաժողովը, Ագոյի խումբը, Եվրամիության Հարավային Կովկասի պատասխանատու Պիտեր Սեմնեբին, էլի շատ-շատերը:
Թող ընթերցողի մեջ թյուր տպավորություն չստեղծվի, թե դեմ եմ երկրիս հետագա ժողովրդավարացմանը, Եվրախորհրդին անդամակցելիս մեր հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը: Քավ լիցի, երիցս՝ ո՛չ: Ես դեմ եմ մեր հանդեպ երկակի ստանդարտների կիրառմանը, երբ մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես են գալիս կառույցներ, որոնք տարիներ շարունակ իրենց լռելյայն համաձայնությամբ, ըստ էության, խրախուսել են մի ամբողջ ժողովրդի, մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության իրավունքների ոտնահարումը: Այսպես, 1993թ. մինչ օրս Եվրախորհրդի անդամ երկրներ Թուրքիան իր հովանավորյալ Ադրբեջանի հետ միասին (վերջինս՝ 1988-ից) շրջափակման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունը՝ ծայր աստիճան ծանր կացության մեջ դնելով տասնյակ հազարավոր ձեռներեցների, Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ:
Իսկ ինչպե՞ս են սրան արձագանքում աշխարհիս ժողովրդավարները: ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, Մեթյու Բրայզան, Պիտեր Սեմնեբին, Ագոյի խումբն ու Վենետիկի հանձնաժողովը, էլի շատ ու շատ եկող ու գնացողներ, մեզ «խելք սովորեցնող» մեծ ու փոքր տրամաչափի գործիչներ, բերանները ջուր առած, տարիներ շարունակ լռում են: Ավելին՝ աջակցում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու ջանքերին, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովներում, ամերիկյան Կոնգրեսի հանձնաժողովներում արտահերթ քննարկումներ չեն կազմակերպում, Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահների օգնականներին էլ մերի նման գժի պիտակ չեն հանդգնում կպցնել:
-Բանաձեւը, ի շարս ԵԽԽՎ այլ հանձնարարականների, իշխանություններին հորդորում է պայմաններ ստեղծել երկրում ընթացող գործառույթներում ընդդիմության, այդ թվում՝ արտախորհրդարանական ուժերի ավելի լայն ընդգրկումն ապահովելու համար: Սա ինչպե՞ս հասկանալ. իշխանությունը պետք է «դայակությո՞ւն» անի ընդդիմությանը:
-Առաջնային եմ համարում երկրի զարգացման գերակայության ապահովումը մնացած բոլոր գաղափարների եւ մոտեցումների նկատմամբ: Նախեւառաջ բոլորս պետք է գիտակցենք, որ նախագահական ընտրություններին նախորդած եւ հաջորդած զարգացումները խստագույնս վտանգեցին Հայոց պետականությունը: Եւ սա բնավ էլ չափազանցություն չէ:
Եկեք անկողմնակալ բնութագրենք երկրում ստեղծված իրավիճակը. հհշական քարոզչամեքենան ամեն ինչ անում է, որ խորացնի մարդկանց անվստահությունը իշխանությունների եւ վաղվա օրվա նկատմամբ՝ թշնամություն սերմանելով մեր հիասթափված, հուսահատված ժողովրդի ամենատարբեր տարիքի ու խավերի մեջ: Իշխանատենչության մոլուցքը հասել է այն աստիճանի, որ ամենաանբարո ձեւերով խարխլում են մեր հավատը, մեր դավանանքը՝ ստվեր գցելով անգամ իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի վրա: Լեւոնը եւ նրա վկաները չեն կարողանում ներել Վեհափառ հայրապետի գիտակցված քայլը, երբ Հայոց Աստծո սպասավորը գնաց նեռի դուռը, արյունահեղությունը կանխելու համար գնաց երկխոսության, ինչը մերժվեց. բանակցությունների «մուտքը» փակ մնաց նրա առջեւ:
Այդժամ արդեն իսկ ազդարարվեց, որ Սեւ տանը պատրաստվում են սատանայական արյունալի խրախճանքի: Երբ համադրում ես մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա ողբերգական դեպքերը, միաժամանակ վերհիշում ամիսներ շարունակ լեւոնականների կողմից ազգը պառակտող դավադիր գործողությունների շարքը եւ այդ տեսանկյունից մոտենում ԵԽԽՎ-ում, ամերիկյան Կոնգրեսում օրերս տեղի ունեցած քննարկումներին, ակնհայտ է դառնում, որ Լեւոնի թիկունքում կանգնած միջազգային ուժի կենտրոններն ամենեւին էլ չեն հաշտվել երկիրն ապակայունացնելու իրենց նպատակների ձախողման, 2008թ. փետրվարի 19-ին կրած պարտության հետ:
Նրանք շատ լավ գիտակցում են, որ խաղասեղանին դրված են ոչ միայն տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրներ, այլեւ աշխարհաքաղաքական, չափազանցություն չի լինի ասել՝ նոր աշխարհակարգի ձեւավորման հեռահար հարցեր (սակայն սա առանձին վերլուծության նյութ է): Եթե այս դիտանկյունից ես գնահատում ԵԽԽՎ բանաձեւի, մասնավորապես ընդդիմության համար «հատուկ պայմաններ» ստեղծելու վերաբերյալ հատվածը, կամա-ակամա ուզում ես քյավառցու պես բացականչել՝ «մեր խալ, քո խավես»:
-Իշխանություն-ընդդիմություն երկխոսության հեռանկարն ինչպե՞ս եք գնահատում։
-Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ այսօր Հայաստանում յուրաքանչյուր քաղաքական ուժի հասունության վկայությունը պայմանավորված է ոչ թե եվրոպացիներին, ամերիկացիներին դուր գալու համար դիմություն-ընդդիմություն ձեւական երկխոսության ծավալմամբ, այլ հետեւյալ պարզ ճշմարտության գիտակցմամբ: Եթե երկրի ներսում պառակտվածության աստիճանը հասել է այնտեղ, որ մեզանում գտնվում են տարրեր, որոնք հայերիս համար ապրիլի 24-ի սուրբ օրն անգամ փորձում են օգտագործել դրսից թելադրված, Հայոց պետականության խարխլմանն ուղղված նպատակների իրագործման համար, ապա թե՛ իշխանությունները, թե՛ բոլոր լրջմիտ քաղաքական այրերը պետք է գնան ստեղծված իրավիճակում պահանջված զոհողության:
Հիմա ժամանակը չէ եվրոպաներին, միջազգային զանազան կառույցներին գոհացնելու համար վտանգել Հայոց պետականությունը: Ո՞րն է իմ պատկերացմամբ զոհաբերության հիմնական տրամաբանությունը: Այն, ինչը զոհաբերում ես, հասկանալի է, որ պետք է ավելի ցածր լինի նրանից, հանուն ինչի զոհաբերում ես: Ես գիտակցում եմ, որ հիմա ժողովրդավարությունից այս թվացյալ հետնահանջը կարող է միայն եւ միայն ժամանակավոր բնույթ ունենալ: Մենք պարտավոր ենք մեր ժողովրդին հնարավորություն ընձեռել առանց ավելորդ կրքերի, անկողմնակալ վերլուծել երկրի առաջ ծառացած մարտահրավերների վտանգավորության աստիճանը, հասկանալ, որ նախ անհրաժեշտ է պահպանել եւ ամրապնդել Հայաստանի Հանրապետությունը, որ հետո հնարավոր լինի այն ժողովրդավարացնել: Եւ հիմա մենք կանգնած ենք ճիշտ նման իրավիճակի առաջ:
- Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Քննարկում
HerosakanHai. գրել է:
Ashxarhi ais 'divanagetnere' miain tnkum en zaviz vor chen karoganum Haikakan chnchin petutean dem.
Ierb hska Gagiate ekav Israeli vra, voch vok cher karoganum krvel nra dem, isk pokrik 15 tarekan Davite spanez nran...ragatkov, mi pokrik karov, mi harvaziz. Haiastane Mardkain Divahar Kagakakrtutean(666) hamar aid Davitn e(Hai Dati hagtanakov*, Karabagi hagtanakov).Nrank zuiz en talis hetuik u arhamarhank- aid irenz nerkin katagutiuniz e.
*Hai date 100% baroiakan hagtanak e aprum.
ABG գրել է:
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Մի բուռ խավար թաղելով հողում՝ սպասում են (թուրքերը),
թե ուր որ է բուսնելու է լուսաբացը,
այնինչ ելնո՜ւմ են հողաթմբից ծաղիկներ Ոսկորի... * * *
Պատմության ծաղրից ելած խառնամբոխ,
որ ջարդում է խաչքար, փշրում դիմագիծ,
այրում այն ամենն, ինչ հայկակա՜ն է,
ինչ մեզ է հասել Ոգու աստղերից։
Կոտորած։
Վարագույր։
Կամարներ մտքի, որոնցից հոսում է արյունն օրորոցի,
խառնվում ցեխաջրին համատարած Տենդի։
(Անդունդ է եւ... ցա՜վ)։
Ջարդերի դասե՜րը
փոխանցվում են արյան ճշգրիտ կոդերով
(Համիդից-Թալեաթ, Թալեաթից-Բաղիրով),
վերածվում սո՜ւր-սուր կացինների,
փոխարկվում մահվան հրդեհների...
փողոցից-փողոց եւ քաղաքից-քաղաք...
Ամենուր ավե՜ր է, ավա՜ր է ու թալա՜ն,
ուր սահմռկեցուցիչ ճենճերահոտը
հեռո՜ւ է վանում հրեշտակներին...
Երկինքը ապակե մի զոհարա՜ն է...
Պատմության շեմքը պղծո՜ղ խառնամբոխ,
որ պատուհանն է փակում երազի,
բացո՜ւմ դժոխային փեղկերը ահի...
Մոխրի հորիզոն, շատրվան ցավի,
դիվային կրքեր եւ անհայտի դո՜ւռ... ՀԱՅԱՍՏԱՆ...
Ազատության լույսն է աղաղակում
եկեղեցիներիդ քարե բռունցքներում։
Արցունքիդ մեն մի կաթիլի տակ փլվում է տանիքը մրջնանոցի...
Պատմության մութից ելած խառնամբոխ,
որ կոխկրտո՜ւմ է ծիրը հավատի...
Ոխի անապատ, կայծակնահար ծառ,
մոլո՜ր ուղեւոր ու ցավի անտառ... ***
Ես հատում եմ սահմանը Խղճի։
Եղեռնական անտառներով ես տանում եմ ոսկորները նախնիներիս,
որ շիվերի՜ պես տնկեմ ազատագրված հողում...
Բողբոջո՜ւմ են ճյուղերն իմ հիշողության...
Նախնիներիս հետքերում մոմեր եմ վառում,
ինչպես ... տաճարո՜ւմ ...
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Երանի գտնվեր մեկն ու թարգմաներ և տարածեր ինտերնետով համայն աշխարհին այն ամենը, ինչ գրում է Ազատ Արցախն իր էջերում՝ արցախյան պատերազմի վերաբերյալ.
Դա իսկապես ազգանվեր գործ կլիներ. Ափսոս ես բանասեր չեմ.
Քննարկում
HerosakanHai. գրել է:
Astvaz orhni kez, Robert jan. Iiiinch hanchareg toger es grel, axper jan!
Sirts avervum e, hogis hpartanum HEROSAKAN ARZAXZINERID shnchiz!
ABG գրել է:
ԿԱՐԴԱՑԵՔ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրված եւ իրականացված եղեռնի հետեւանքով հայ ժողովրդի մի հսկայական հատված բնաջնջվեց իր բնօրրանում եւ զրկվեց իր կենսատարածքից։ Ոչնչացվեցին եւ այսօր էլ շարունակում են ոչնչացվել քաղաքակրթական, մշակութային եւ նյութական բազում արժեքներ, որ հայ ժողովուրդն արարել է հազարամյակներ շարունակ։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի օրինաչափ եւ անխուսափելի մասն է։ Համայն հայության հայրենիք Հայաստանն իր ջանքերը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ պետք է շարունակի բազմապատկված փութաջանությամբ: Ցեղասպանության դատապարտման հարցում մերժողականությունն ապագա չունի. հատկապես այսօր, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ իրենց ձայնն են միացրել ճշմարտության ձայնին։
Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի նեղ ազգային հարցը չէ։ Մարդկության դեմ կատարված ոճիրն ունի համամարդկային նշանակություն եւ հնչեղություն. ուրեմն եւ՝ պետք է ստանա համամարդկային արձագանք։ Մեր նպատակներն ընդհանուր ոչինչ չունեն վրեժի եւ թշնամանքի հետ։ Անմեղ զոհերի սուրբ հիշատակը վառ պահելով հանդերձ` մենք պատրաստ ենք հենց վաղը բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի։
Սիրելի հայրենակիցներ
Հայոց եղեռնի պատճառների եւ նախապատմության մասին շատ է խոսվել ու գրվել։ Բազմաթիվ նոր փաստեր ու վերլուծություններ սպասում են իրենց հրապարակմանը, բայց մի բան պարզ էր ի սկզբանե. նման հանցագործություն հնարավոր էր իրականացնել միմիայն հայկական պետականության բացակայության պայմաններում։
Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք պարտավոր ենք առանձնահատուկ սրությամբ գիտակցել հայոց պետականության բացառիկ նշանակությունը։ Համայն հայությունը պետք է զարգանա եւ հզորանա՝ փարված իր պետությանը, որ մեր ժողովրդի անվտանգության գրավականն է։
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
ԱԲԳ գրել է:
Լավ է գրել.
Ես ինչ-որ չեմ հիշքւմ, որ կա՛մ ԼՏՊ-ն իր կառավարման ժամանակ, կամ էլ Քոչարյանն այսպիսի խոսք ասած լինեն եղեռնի օրվա կապակցությամբ.
Աստված օգնի մեզ՝ ուժեղ պետականություն ունենանք ու հաղթենք աշխարհի հզորների ՉԿԱՄՈՒԹՅԱՆԸ.
ԱԱ գրել է:
Տղերք էսոր սուգ է դուդուկը տեղ ունի դատարկ դհոլի ժամանակը չի
Q... գրել է:
ara es dholi kashin der kendani e? ay esh,vonts er knojd azganun@? karog e irakanutyun e da? du el het@ iharke...
karabaxskiy գրել է:
թմբուկ՞՞՞...
ABG գրել է:- karabaxskiy
թմբուկ՞՞՞...
թմբուկ չի, եղբայր karabaxskiy՛
դհոլ է, դհոլ...
էն էլ դատարկ ...
- ինչպես մեր հանճարեղ առաջնորդ Սեռջիկ Արմենբաշին է որակավորել...
.- karabaxskiy
karabaxskiy գրել է:- ABG
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸՄի բուռ խավար թաղելով հողում՝ սպասում են (թուրքերը),
թե ուր որ է բուսնելու է լուսաբացը,
այնինչ ելնո՜ւմ են հողաթմբից ծաղիկներ Ոսկորի... * * *
Պատմության ծաղրից ելած խառնամբոխ,
որ ջարդում է խաչքար, փշրում դիմագիծ,
այրում այն ամենն, ինչ հայկակա՜ն է,
ինչ մեզ է հասել Ոգու աստղերից։
Կոտորած։
Վարագույր։
Կամարներ մտքի, որոնցից հոսում է արյունն օրորոցի,
խառնվում ցեխաջրին համատարած Տենդի։
(Անդունդ է եւ... ցա՜վ)։
Ջարդերի դասե՜րը
փոխանցվում են արյան ճշգրիտ կոդերով
(Համիդից-Թալեաթ, Թալեաթից-Բաղիրով),
վերածվում սո՜ւր-սուր կացինների,
փոխարկվում մահվան հրդեհների...
փողոցից-փողոց եւ քաղաքից-քաղաք...
Ամենուր ավե՜ր է, ավա՜ր է ու թալա՜ն,
ուր սահմռկեցուցիչ ճենճերահոտը
հեռո՜ւ է վանում հրեշտակներին...
Երկինքը ապակե մի զոհարա՜ն է...
Պատմության շեմքը պղծո՜ղ խառնամբոխ,
որ պատուհանն է փակում երազի,
բացո՜ւմ դժոխային փեղկերը ահի...
Մոխրի հորիզոն, շատրվան ցավի,
դիվային կրքեր եւ անհայտի դո՜ւռ... ՀԱՅԱՍՏԱՆ...
Ազատության լույսն է աղաղակում
եկեղեցիներիդ քարե բռունցքներում։
Արցունքիդ մեն մի կաթիլի տակ փլվում է տանիքը մրջնանոցի...
Պատմության մութից ելած խառնամբոխ,
որ կոխկրտո՜ւմ է ծիրը հավատի...
Ոխի անապատ, կայծակնահար ծառ,
մոլո՜ր ուղեւոր ու ցավի անտառ... ***
Ես հատում եմ սահմանը Խղճի։
Եղեռնական անտառներով ես տանում եմ ոսկորները նախնիներիս,
որ շիվերի՜ պես տնկեմ ազատագրված հողում...
Բողբոջո՜ւմ են ճյուղերն իմ հիշողության...
Նախնիներիս հետքերում մոմեր եմ վառում,
ինչպես ... տաճարո՜ւմ ...
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Երանի գտնվեր մեկն ու թարգմաներ և տարածեր ինտերնետով համայն աշխարհին այն ամենը, ինչ գրում է Ազատ Արցախն իր էջերում՝ արցախյան պատերազմի վերաբերյալ.
Դա իսկապես ազգանվեր գործ կլիներ. Ափսոս ես բանասեր չեմ.
Քննարկում
HerosakanHai. գրել է:
Astvaz orhni kez, Robert jan. Iiiinch hanchareg toger es grel, axper jan!
Sirts avervum e, hogis hpartanum HEROSAKAN ARZAXZINERID shnchiz!
ես էլ լաց տի լեմ, ձեզ մատաղ, ախր մունք շատ հերոս էնք ու HerosakanHai,
մեր անվախ հերոս Սեռջիկն ու Ռօբիկը ձեզ նապրիմեր;
հալալ ա ...- ABG
Q... գրել է:- Xelk
Սրա հայրն էլ սրա նման տակնք էր:Դա հլա ոչինչ: Սրա որդին գալիս է հետևից: Այ նրան արդեն անձամբ չեմ ճանաչում: Իմանալով պապին ու հորը կարող եմ ասել որ մեր ապագա պատուհասներց մեկն ել սրա որդին է լինելու: Պարոն ԴՀՈԼԸ այս թերթին սազական "հաճախորդ" է:
miankamayn iravatsi ek- Xelk
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԱՐԾԱՐԾՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 9
«Ցեղասպանության ճանաչո՞ւմ, թե՞ Հայկական հարցի արծարծում. վերադիրքորոշման հնարավորությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ»։ Երեկ հյուրընկալվելով «Հայացք» ակումբում՝ այս թեմայի ...ՍՊԻՏԱԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սպիտակում մայիսի 4-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին կմասնակցի 7 թեկնածու։ Նրանցից 4-ը անկուսակցական են, 2-ը, այդ թվում՝ եւ գործող քաղաքապետ Վանիկ Ասատրյանը, ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը, ...ԴՈՒՐՍՊՐԾՈՒԿ ՍՈԿՈՐՆԵՐԸ
Սեփ. լրտվ.Օրերս ադրբեջանական «Day. Az»-ին տված հարցազրույցում ամերիկյան քաղաքագետ Վլադիմիր Սոկորը հայտարարել էր, թե «այսօր ԵԱՀԿ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ պետությունն է, որը տարածքային պահանջներ ...30 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱ ԳՏՆՎՈՒՄ Է ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտական մոնիտորինգ է իրականացնում լայն սպառման շուրջ 30 ապրանքային շուկաներում
Այստեղ, ըստ հանձնաժողովի նախագահ Ա.Շահնազարյանի, գնային էական աճ չկա։ ...ՋՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ 90 ՏՈԿՈՍԻ
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մասիսի տարածաշրջանի Գեղանիստ, ինչպես նաեւ հարեւան Արգավանդ, Ղուկասավան գյուղերի՝ վերջին մոտ մեկ ամսում սրված ջրամատակարարման խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ...ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ 10
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների «անմխիթար վիճակի» մասին Եվրախորհրդի 1609 բանաձեւին անդրադառնում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ
...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
«Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցն է լուծարված եւ ՀՌԱԿ-ին միացած «Դաշինք» կուսակցության քաղաքական քարտուղար ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ
-Այսօր հասարակական լարվածությունը հասել է այն մակարդակին, որ նույնիսկ անկողմնակալ ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Արտաշես Մաթեւոսյանին երեկ մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով («Զանգվածային անկարգությունները») ...ԶԻՆԱՆՈՑ
Ապրիլի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ նախկին տոնավաճառի տարածքում ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում սպորտային պայուսակի ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Վերջերս, հատկապես «Լեւոնի վկաների» տուժածների շրջանում, շատացել են Ցեղասպանության ճանաչման հաշվին թուրքերի հետ բարեկամանալու մասին խոսողները։ Ընդսմին՝ եթե ժամանակին «զոհի բարդույթից» հնարավորինս արագ ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
Շարունակելի ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ տարբեր երկրներում։ Եկեք տեսնենք, թե ինչպես է լուծվում այդ ...ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Արդարությունը՝ խաղաղություն
Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը միայն անմեղ զոհերի հիշատակը հարգելու արարողությունների օր չէ։ Դա նաեւ սեփական կյանքն ու գործը մեր նախնիների նահատակության խորհրդով չափելու ...ԱՆՎՃԱՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ
2
Այսօր «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից կգործեն անվճար երթուղիներ:
Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով, ...ՊԱՅԹՅՈՒՆ
Երեւանի Հյուսիսային ավտոկայանի տարածքում ապրիլի 22-ին, ժամը 13:50-ին տեղի է ունեցել ԳԱԶԵԼ մակնիշի 1877 Տ պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետեւանքով ավտոմեքենայի կողքին կանգնած ուղեւորները ...ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 46
Դատելով ամենից, հանցավոր վարչախմբի դեմ պայքարի սրբազան գործում կանայք վերջնականապես իրենց ձեռքն են վերցրել նախաձեռնությունը։ Վերջին ժամանակների գործնականում բոլոր բողոքի ակցիաներն անցկացվում են նրանց ...ՀԱՎԱՍԱՐ ԵՎ ԱՐԴԱՐԱՑԻ ՄՈՏԵՑՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ: Վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում տեղի են ունեցել խորհրդարանական ...ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
1«Արեւմտյան ժողովրդավարության ջատագովները արտահերթ քննարկումներ չկազմակերպեցին անգամ այն ժամանակ, երբ քաղաքակիրթ ժողովրդավար երկրների աչքի առաջ ամիսներ, տարիներ շարունակ ազերի բարբարոսները հիմնահատակ ոչնչացնում ...ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Երկրի առջեւ ծառացած կարեւոր խնդիր է կրթության որակի ապահովումը։ Հիմա բարեփոխումների այն փուլում ենք, որ արդեն կարող ենք խոսել որակի մասին։ Այն, որ կրթության որակից բոլոր մակարդակներում դժգոհություն կա, ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԽԱՂԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, Ավստրիայի արտգործնախարարի հետ ապրիլի 21-ի իր հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին: Դավիթ Սարգսյանը մինչ նոր նշանակումը զբաղեցնում ...ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Մ.Շվիդկոյը համոզված է, որ Ռուսաստանում ապրող հայերը պետք է ունենան հայկական մշակույթն այդ երկրում զարգացնելու եւ պետական աջակցությունից օգտվելու ...ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ
«Քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի մասնակցությամբ Հարավային Կովկասի Խորհրդարանական վեհաժողովի ստեղծումն անհնարին է, եւ ադրբեջանական կողմը դրան համաձայնություն ...ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍԱդրբեջանցի զինծառայողը, որը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը եւ գտնվում էր Երեւանում, վերադարձվել է Ադրբեջան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ: Գործողությունը տեղի է ունեցել ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Այս օրերին Բուլղարիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մրցանակներն են վիճարկում նաեւ Հայաստանի 9 մարզիկ եւ 5 մարզուհի։ Նման մրցաշարերի մեկնարկային տուրերից դժվար է հեռուն գնացող հետեւություններ ...ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆՓՈՓՈԽ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, մասնակիցների կազմով լինելով անցյալ տարվա վճռական հանդիպման կրկնությունը, ռեւանշի բնույթ է ունենալու։ Մայիսի 9-ին բյուրեղապակե մրցանակն են վիճարկելու ...ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ` ԽԱՂԻ ՎԵՐՋՈՒՄ
Հիրավի անգլիական դասական ոճի հանգուցալուծում անցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումը «Լիվերպուլի» եւ «Չելսիի» միջեւ։ Փոխհատուցած ժամանակի 4-րդ րոպեին դաշտի տերերի նորվեգացի լեգեոներ Յոն Արնե ...ՄԵՐՈՆՔ ՊԱՐՏՎԵՑԻՆ ՄԱՐՈԿԿՈՅԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանում ընթացող Ֆեդերացիայի գավաթի՝ կանանց աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության 3-րդ եվրոաֆրիկյան գոտու «Բ» ենթախմբի երկրորդ խաղում Հայաստանի թենիսի կանանց հավաքականը երեկ 1:2 հաշվով պարտվեց Մարոկկոյի ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1
Սիրելի հայրենակիցներ
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրված եւ իրականացված եղեռնի հետեւանքով հայ ժողովրդի մի հսկայական հատված բնաջնջվեց ...ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՐԱԳ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է, վերջին տարիներին մեզանում փոխվել են ընդդիմության մի շարք առաջնորդներ։ «Կարճ ժամանակահատվածում ընդդիմության առաջնորդի արագ փոփոխությունն ապացուցում է, որ երկրում իշխանության համար պայքարը ...ԱԶԳՈՎԻՆ ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ
5
Ըստ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ. «Իրապես եկել է ազգովին լրջանալու պահը: Բայց լրջանալու՝ ոչ ըստ Լեւոնի ու նրա վկաների պատկերացումների, որ հհշական թերթերի էջերում անթաքույց ցնծություն են ապրում: Հիացած են, որ «օգտագործելով ...ՇԵՂՈՒՄ ԵՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Էդ.Նալբանդյանին ուղղված Թուրքիայի արտգործնախարարի՝ Ա.Բաբաջանի շնորհավորական ուղերձում ոմանք դրական շեշտադրումներ նկատեցին։ Մինչդեռ, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ կարծիքով, դա հերթական խաբկանք է. «Ամեն տարի ...ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ Է
Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանից, մայրաքաղաքում այսօր հանրահավաք, երթ կամ ցույց անցկացնելու մասին քաղաքապետարանը որեւէ իրազեկում չի ստացել։ Օրենքի համաձայն, առանց նշված իրազեկման, որեւէ հրապարակային ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ ԴԵՊԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները երեկ կազմակերպել էին ջահերով ավանդական երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր: Երթը մեկնարկեց ժամը 20:00-ին՝ Ազատության հրապարակից, ...
ԱՎԱՐՏՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ
ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԾԵԼ ԱՐՇԻՊԵԼԱԳԸ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ՓՈՂԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ֆինանսների բաժին
- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

