
ԱՌԱՋԻՆ ՀՆԱԳՈՒՅՆԸ ՆՈՐԻՑ ՀԱՐԳԻ Է
- «Հիմարությունը, տեր իմ, շրջում է աշխարհով մեկ, արեւի պես այն շողում է բոլորին»

Վիլյամ Շեքսպիր
«Տասներկուերորդ գիշերը»
Շատերի մեջ տպավորություն է ստեղծվել, թե հանձին Հայաստանի քաղաքագետների միության (ավելի ճիշտ՝ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի, քանզի Քաղաքագետների միությունը գոյություն ունի լոկ թղթի վրա), մենք ունենք սաստիկ տեղեկացված խուլուհամր, որը վաղուց ու կրքոտ մրթմրթում է ընդդիմության հետ իշխանության երկխոսության մասին, սակայն ոչ մի հոդաբաշխ խոսք նրանից չես լսի։
Օրերս, սակայն, այդ մրթմրթոցն ինչ-որ հրաշքով փոխակերպվեց Քաղաքագետների միության վարչության (պարզվում է՝ Հմայակ Հովհաննիսյանը մարմնավորում է նաեւ գոյություն չունեցող կազմակերպության վարչությունը) հայտարարության, որը երեկ տպագրեցին բոլոր հհշական թերթերը։
Դատելով ամենից, սրանց համար սույն հայտարարությունը դարձավ իսկական Երկնային նշան։ Ֆելդկուրատ Օտտո Կացի ծալովի խորանի պես մի բան՝ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածներից»։ Այդ խորանը, եթե հիշում եք, ֆելդկուրատ Կացը պահում էր բազմոցի դարակում եւ մոռացել էր դրա մասին մշտական հարբեցողության պատճառով։ Իսկ երբ բազմոցը՝ խորանով հանդերձ, գնեց մի չափազանց բարեպաշտ հավատացյալ, նրա կողմից դարակի պարունակությունը գնահատվեց որպես ակնհայտ Երկնային նշան։
Վերլուծության խորությունը միանշանակ վկայում է, որ հայտարարությանը նախորդել է տեւական ու մանրակրկիտ նախապատրաստական աշխատանք։ Չի բացառվում, օրինակ, որ Տեր-Պետրոսյանն ու Հմայակը, զգեստափոխվելով եւ բեղ-մորուք կպցնելով, բազմիցս թափառել են քաղաքի փողոցներում՝ ավելի լավ ծանոթանալու բազմաչարչար ժողովրդի տրամադրություններին։
Դե ինչ, միապետների համար նախկինում էլ բնավ ինչ-որ արտակարգ բան չի եղել ուրիշի հագուստով «փողոց» ելնելը։ Երբեմն դա արվում էր հպատակների տրամադրություններին ծանոթանալու, երբեմն էլ պարզապես նրա համար, որ մի որոշ ժամանակով փախչեն պալատի հանդիսավորությունից ու պայմանականությունից։ Խեղկատակները հաճախ էին ուղեկցում տիրոջը այդօրինակ ձեռնարկների ժամանակ։
Հայտնի է, որ խալիֆ Հարուն ալ Ռաշիդը, զգեստափոխվելով, գիշերները թափառում էր Բաղդադում՝ Աբու Նուվասի ուղեկցությամբ։ Հենրիխ 3-րդին նման դեպքում ուղեկցում էր Շիկո ծաղրածուն։ Հնդկաստանի տիրակալ Ակբարը նույնպես սիրում էր ուրիշի հագուստով թափառել քաղաքում՝ կա՛մ միայնակ, կա՛մ էլ իր հավատարիմ Բիրբալի հետ։ Հայտնի է, որ երբ Չինաստանի կայսր Հույ Ցզունը ցանկացավ ծպտված դուրս գալ պալատից եւ պիտի մագլցեր պարսպի վրայով, խեղկատակը ցատկեց առաջինը, որպեսզի նորին մեծությունը կարողանա կանգնել իր ուսերին։
Եւ այսպես, ի՞նչ եզրահանգումների եկան Տեր-Պետրոսյանն ու Հմայակ Հովհաննիսյանը ժողովրդի մեջ թափառումների արդյունքում։
«Որքան ծանոթ ձեռագիր է. 1915թ. երիտթուրքերը հայերի ջարդերն արդարացնում էին նրանց խուզարկելու եւ զինաթափելու «անհրաժեշտությամբ»։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ սույն թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում»։ «Իր հայաստանյան գործունեության ընթացքում Ռոբերտ Քոչարյանն այնպիսի վիհ առաջացրեց միեւնույն ժողովրդի երկու հատվածների միջեւ, որ վերջում խելագարի «տրամաբանությամբ» ստիպված էր մտածել այդ վիհը նորանոր ռեպրեսիվ մեթոդներով վերացնելու մասին»...
Մի խոսքով, ոչ թե վարչության հայտարարություն է, այլ իսկական Սուրբ գիրք՝ «Լեւոնի վկաներ» աղանդի համար։ Եւ դրա հանդեպ վերաբերմունքն էլ պիտի համապատասխան լինի։ Չի կարելի կարդալ ու քամահրանքով դեն նետել։ Օրինակ՝ սիքհերի Սուրբ գիրքը Գուրու Գրանտհ Սահիբն է։ Հին ձեռագրին աստվածային մեծարանքներ են մատուցում, էջերը զարդարում մետաքսով ու թարմ ծաղիկներով, հով անում սպիտակ եզնուղտի բրդից պատրաստած հովհարով, անուշահոտություններ ծխում, իսկ կեսգիշերին՝ տեղափոխում հատուկ սենյակ, որտեղ Գուրու Գրանտհ Սահիբը «ննջում» է մինչեւ առավոտ։
Մոտավորապես նույն կերպ էլ այսուհետ պիտի վերաբերվեն աղանդավորները Քաղաքագետների միության վարչության հայտարարությանը։ Հետո՞ ինչ, որ հեղինակը Հմայակ Հովհաննիսյանն է։ Ի՞նչ կապ ունեն այստեղ կոնկրետ անձինք, եթե խոսքը հանճարեղ երկի մասին է։ Կարեւո՞ր է արդյոք մեզ համար, որ, օրինակ, Բեթհովենը թքած ուներ անձնական հիգիենայի վրա, եւ ընկերները ստիպված էին լինում վերցնել ու լվանալու տալ նրա կեղտոտ հագուստը այն ժամանակ, երբ հանճարը քնած էր։ Բացարձակապես կարեւոր չէ։ Դա բնավ չի ստվերում Բեթհովենի հանճարը։
Ճիշտ է՝ Հմայակ Հովհաննիսյանի դեպքում կա մի անհաղթահարելի խոչընդոտ։ «Մենք պատրաստվում ենք մեր մասնագիտական կարողություններով նպաստել երկխոսության ծավալմանը»,- գրում է նա իր հայտարարության վերջում։
Ուրեմն ասում ես՝ «մասնագիտական կարողություն»... Ի՞նչ եք կարծում, ի՞նչ մասնագիտություն ունի մարդը, որը լքեց ՀՅԴ-ն՝ կուսակցության համար ամենածանր տարիներին, միացավ Կարեն Դեմիրճյանին ու դարձավ պատգամավոր, այնուհետ միացավ Արտաշես Գեղամյանին ու նորից դարձավ պատգամավոր, հետո լքեց «Ազգային միաբանություն» խմբակցությունը՝ իշխանությունների «խորհրդով», նրանց օգնությամբ չնչին գնով սեփականաշնորհեց քաղաքի կենտրոնում ահռելի մի տարածք եւ սկսեց ամեն կերպ պախարակել ընդդիմությանը, միացավ Սամվել Բաբայանին, բայց պատգամավոր դառնալ այս անգամ չհաջողվեց, չստացավ իշխանություններից ցանկալին ու հայտնվեց Տեր-Պետրոսյանի կողքին։
Գիտե՛նք, գիտե՛նք, թանկագին Հմայակ, թե ինչպես է կոչվում այդ առաջին հնագույն մասնագիտությունը։ Եւ թքեք նրա աչքին, ով կասի, թե այն մեզանում հարգի չէ։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
Xelk գրել է:
Գագիկ այս մի հոդվածն էլ կարդա, միգուցե մի քիչ մակարդակդ բարձրանա: Ախ շատ բութ ես, վախենամ ինձ չհաջողվի քեզ կրթել: Չնայած դաստիարակությունդ էլ մի բան չի: Անխիղճ ծնողներդ քեզնով լրջորեն չեն զբաղվել:
Դաշբուլա՞ղ, թե՞ Ստրասբուրգ
12:44 Yerevan | 8:44 GMT | Wednesday 23 April 2008
Միքայէլ Հայրապետեան
Պահպանողական կուսակցության նախագահ
Ի սկզբանե ասեմ, որ ՀՀՇ անդամ չեմ եղել. եւ ընդհանրապես միակ կուսակցությունը, որին կյանքումս անդամագրվել եմ` Պահպանողական կուսակցությունն է:
Թեկուզ հիմա ամենեւին չէի ամաչի, որ ՀՀՇ-ական լինեի, քանի որ այն մաքրվելով իշխանության ժամանակ կուտակած աղտից (ինչպես օրինակ` Ռ.Քոչարյան, Ս.Սարգսյան, Ա.Բաղդասարյան ու նմաններ)` հիմա ամենաազնիվներից է մեր երկրում: Ավելին` Հայաստանի ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահական ընտրություններում քվես չեմ տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին, թեեւ հիմա Աստված ողորմաց մեղավորիս` հնարավորություն տալով ոչ միայն քվեարկել նրա օգտին, այլեւ լինել նրա վստահված անձը. դա մեծ, շատ մեծ պատիվ է ինձ համար: Գրադարանները դեռ Արդարադատության նախարարության օրինակով չեն հասցրել վառվել, իսկ այնտեղ պահվում են իմ խմբագրած ու իմ թղթակցած թերթերը` «Անկախություն», «Շրջան», «Օրեր», «Երեւանյան օրեր» եւ այլն: Այնտեղ կտեսնեք իմ քննադատությունն ու հայհոյանքը խեղճ ՀՀՇ-ի, Տեր-Պետրոսյանի ու իր թիմի հասցեին, մինչդեռ այդ ժամանակ ներկա իշխանության ներկայացուցիչները պնակալեզությամբ ու քծնանքով էին զբաղված: Այսքանն ասում եմ, որ պարզ լինի, թե ինչ ստախոս են նախկին կոմունիստ, նախկին նարիմանովական, նախկին ՀՀՇ-ական, նախկին Լեւոնական Քոչարյանն ու ադրբեջանական ծայրագավառից մայրաքաղաքում հայտնվածները, ովքեր ինձ ու ընկերներիս են երբեմն ՀՀՇ-ական, երբեմն` ռեւանշիստ, երբեմն` գործազուրկ անվանում: Ես մանկավարժ եմ եւ դրանով` երջանիկ: Ուրեմն ինչու՞ եմ ուժերիս ներածի չափով ելել սրանց դեմ, իսկ գարնան առաջին լուսաբացից ի վեր` ատելությամբ լցվել իրենց հանդեպ: Շատ պարզ մի պատճառով` իրենք ուղիղ գծով Հայաստանը տանում են դեպի խավար միջնադար, Արցախը` կործանման: Դա կարող է իրենց պես թերուսներին չերեւալ, բայց հո բանական մարդկանց պա՞րզ է: Բանական, բայց նաեւ բարոյական. թե չէ` բանական մարդիկ նաեւ իշխանության մեջ կան, ովքեր լավ էլ տեսնում եւ հասկանում են, սակայն իրենց անբարո ընչաքաղցության պատճառով լռում են: Ասում եմ նաեւ, որ պարզ լինի, որ կրկին լկտիաբար ստում է իշխանական խաժամուժը, երբ այնտեղ հավաքված հարյուր հազարավորներիս գործազուրկ ու բոմժ է ասում: Թեեւ ավելի լավ է լինել գործազուրկ, քան իրենց պես արյունարբուի գործ ունենալ: Ես ցայսօր երբեք գործազուրկ չեմ եղել, սակայն եթե իրենք բարոյականություն ունենային, պիտի գործազրկությունն ընտրեին 1990-ից ի վեր, քանի որ հակառակը դավաճանությունն է: Դավաճանություն իրենց հարազատ աթեիստական, կոմունիստական, ադրբեջանական, կեւորկովյան համակարգի նկատմամբ, որից սնվում էին իրենք եւ իրենց երեխաները:
Սա բարոյական ընկալման մի կերպ է, որ հազար տարի էլ Երեւանի «ցենտրում» ապրեն` իրենց գավառական ուղեղներին հասու չի լինելու: Նրանք Հաագայում իրենց ցմահ բանտարկության վճիռը լսելիս` հիշելու ոչինչ չեն ունենալու, ի տարբերություն Մարկեսի վեպի հերոս գեներալ Աուրելիանո Բուենդիայի, ով գնդակահարության պատի մոտ հիշեց, թե ինչպես մանուկ հասակում հայրն իրեն առաջին անգամ տարավ սառույց տեսնելու: Նրանց ոչ ոք երբեք ոչինչ ցույց չի տվել: Ու մենք հիմա դարձել ենք իրենց մանկության վրեժն աշխարհից: Չկայացած մանկության բարդույթավորված կարոտը փորձեցին փարատել Մոնումենտի այգու տեղում հյուրանոց ու առանձնատներ սարքելով, որտեղից կերեւային կարուսելները, որոնց մասին լսել էին Բաքվից ամառները դաշբուլաղ հանգստանալու եկող նավթային «ռազրյադնիյ» բանվորներ դարձած իրենց համագյուղացիների` կարճ շալվար ու ռետուզ հագած զավակներից, ովքեր նախանձ շարժող ռուսական ինչ-որ հնչերանգով էին արտասանում բառերը: Նրանց խոհերն ու խոկումները հավերժորեն թաղված մնացին «կլիզմայի», «Զապորոժեցի-Մերսեդեսի», «ջեմով լցված կոնֆետների խորհրդավոր անցքերի», «սանտեխնիկի աշխատանքային պլպլան գործիքների» ու այլ փայլուն բաների բեռան տակ:
Իսկ իմ տեսակը Երեւանում պարտվել էր արդեն 10 տարի. եթե ավելի անաչառ լինեմ` մի փոքր ավելի վաղ, երբ իր` մտավորականի բարձր արշինով մարդկանց չափեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: 1990-ականներին ուղեփակոց էր պետք դնել Երեւանի մուտքին, որ խորհրդային մեծ բնակավայր Երեւանը հասցներ կերպափոխվել որպես անկախ երկրի մայրաքաղաք, ոչ թե դառնար գավառական բաբելոնյան խառնարան: Օրինակ` խայտառակություն է, երբ գրողների միության (զազրելի վերապրուկ) նախագահ է դառնում անհասկանալի ինչ-որ մեկը, երբ մշակույթի, կրթության նախարարներ են դառնում գյուղական «կլուբների մշակույթով» սնված կիսաֆաբրիկատներ: Սրանցից ավելին ակնկալելը մեր էլ անմտության չափաբաժնի մասին է խոսում:
Մենք այլ Հայաստան ենք ուզում: Այնպիսի Հայաստան, որը դաշբուլաղ չէ (Դաշբուլաղը Քոչարյանի հայրենի գյուղն է, որ հայերեն կնշանակի «քարե աղբյուր»), այլ աշխարհի հետ լիաթոք շնչող Հայրենիք: Մի՞թե քաղաքակիրթ մարդն իր իսկ նշանակած մարդու իրավունքների պաշտպանի մասին կասեր. «Նա ոչ թե Ստրասբուրգի, այլ Հայաստանի պաշտոնյա է»: Այդ դեպքում ինչու՞ է իմ աշխատավարձից պահում կատարվում ու վճարվում միջազգային այդ եւ այլ կառույցներին: Ես երազում եմ այնպիսի մի Հայաստանի մասին, ուր պաշտոնյան, իրո՛ք, նաեւ Ստրասբուրգն է ներկայացնում, ներկայացնում է ողջ առաջավոր մարդկությունը, մարդկային քաղաքակրթության նախընթաց բոլոր ձեռքբերումները: Սա՛ է մեր եւ քոչարյանների տարբերությունը: Նրանք խանություն են ուզում` խանական արժեհամակարգով, մենք` Ազատ Հայրենիք, ուր հարգվում են Մարդու բոլոր իրավունքները, ուր օրենքը կախված չէ ոչ մի նախագահի կամքից, եթե նա անգամ լուսավոր անհատ է:
Բայց մենք էլ ենք մեղավոր: Այդ խեղճ ֆունկցիոները 10 տարի առաջ, մի անգամ, երեւի հեռուստատեսային լույսերից ու լրագրողների բազմությունից խլշկոտած ու խրտնած, իր պատկերացրած տղամարդկությունից խոսեց: Ու մենք, փոխանակ նրան հոգատարությամբ դաստիարակելու, սկսեցինք քարկոծել ու ծաղրել: Ու այդպես էլ թույլ չտվեցինք, որ նա հասկանա, թե ինչ հիմարություն է դուրս տվել: Իր այդ պատկերացումները ցածրակարգ էին ու պլեբեյական, սակայն, այնուամենայնիվ, պատկերացում էին: Մենք այնքան գազազեցրինք ու բարդույթավորեցինք խեղճին, նրա ուղեղում այնպիսի խճողում ու խառնիճաղանջություն ստեղծեցինք, որ քաղաքացի երեւալու համար հետագայում լռեց, նույնիսկ ծպտուն չհանեց, երբ հենց Երեւանում արեւմուտքցի բարձրաստիճան պաշտոնյան ասաց, թե Ղարաբաղի հարցը չի տարբերվում սեռական փոքրամասնությունների հարցից: Ժողովրդական խոսք կա, ասում են` էշի խրտնածը ձիուց արագ է վազում: Նա սուպեր-քաղաքացի էր դարձել պապանձման այդ պահին: Մոռացել էր դաշբուլաղյան կոդեքսը տղամարդկության մասին: Սակայն վերջերս նորից հիշեց` կապված գողացած քվեների պատճառով արվող մեր ցույցերի հետ: Բայց հենց նույն օրը` մարտի 1-ին («Ազատություն» ռադիոկայանով ինքս եմ լսել), արմավիրցիներն իրենց քաղաքի ավտոկայանից հարցազրույց էին տալիս ու բողոքում, որ տղամարդկանց արգելում են տրանսպորտ նստել եւ Երեւան գնալ: Իսկ կանանց Քոչարյանը թույլ էր տալիս: Նա վախեցած էր հայ տղամարդկանցից, ինչպես ազերիները, որ թողեցին իրենց տարածքի 20 տոկոսն ու փախան: Ինչու՞ է տղամարդկանցից այդքան վախենում Քոչարյանը:
Տղամարդկանցից այդքան սարսափած «նախագահը» օրերս կրկին խոսեց «դրսից տղա բերելու» մասին: «Դուրս» ասելով էլ` հասկանում էր Արեւմուտքը: Ինչպե՞ս բացատրես նրան, որ իր պատկերացրած դուրսը մեզ համար ներս է: Մենք Եվրախորհրդի անդամ երկիր ենք ու դեռ երազում ենք Եվրամիության անդամ էլ դառնալ: Իսկ «տղա բերել» կատեգորիան վերապրում է թերեւս միայն դաշբուլաղում: Ինչպե՞ս բացատրես, որ դրսից «տղա» բերելն այն է, երբ դիակապտիչներ ես բերում ու արյուն թափում միլիոնանոց ցույցեր տեսած ու երբեւէ ոչ մի անկարգություն չապրած քաղաքակիրթ Երեւանում: Մեծ մեղք է դրանց «տղա» կոչելը: Դրանք ո՛չ տղա են, ո՛չ հայ, ո՛չ մարդ: Քոչարյանի պատկերացրած տղամարդը նա է, ով կարող է բանակցել մարդասպան-ահաբեկիչ Նաիրիի հետ. իսկ տղամարդ չէ նա, ով չի ուզում, որ իրեն առանց թիկնազորի սպանեն ու մեղքը գցեն ինչ-որ «ռոմանտիկների» վրա: Այդ դեպքում, ինչու՞ պարոն Քոչարյանն ինքը, եթե այդքան տղամարդ է, մարտի 1-ին թեկուզ թիկնազորով չգնաց Մյասնիկյանի արձանի մոտ. չէ՞ որ այնտեղ ոչ թե զինված նաիրիներ էին, այլ Ղարաբաղի բնակչությանը մի քանի անգամ գերազանցող անզեն հայեր` իր «եղբայր Վազգենի» եղբայր Արամը, բարեկիրթ Ստեփան Դեմիրճյանը... Ամոթալի է տղամարդկության մասին այդպիսի պատկերացում ունենալը, եւ կրկնակի ամոթալի` բանավեճի դաշտը փոխելու գեղջկական խորամանկությունը:
Քոչարյանի Հայաստան գալուց հետո տղամարդկանցից շատերը սպանվեցին` գեներալ Արծրուն Մարգարյան, գնդապետ Վահրամ Խոռխոռունի, Արցախի հերոս Վազգեն Սարգսյան, հանրության սիրելի Կարեն Դեմիրճյան, բյուրեղյա Յուրա Բախշյան... իսկ այլ տղամարդիկ հայտնվեցին բանտերում` Ազատ Արշակյան, Պետրոս Մակեյան, Վազգենի եղբայր` Արմեն Սարգսյան, ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Մալխասյան, Դավիթ Մաթեւոսյան, Հակոբ Հակոբյան, Մուշեղ Սաղաթելյան, Արարատ Զուրաբյան... Շատ տղամարդիկ էլ ընդհատակում են, որ կարողանան արդյունավետ կազմակերպել դաշբուլաղյան ու տարոնա-դաշքեսանյան ամոթից մեր երկրի ազատագրման գործը: Որձակոտոր անելու այսպիսի աղետ մեր պատմությունը տեսել էր երեք անգամ` մեկ միջնադարում արաբների կողմից, մեկ 1915-ին` թուրքերի կողմից, մեկ էլ 1930-ականներին` բոլշեւիկների կողմից: Քոչարյանը չորրորդն է:
Կարելի է ասել, թե ես անարդար եմ ու շատ կտրուկ այս հարցում, թե` բա հո չէ՞ր թողնելու, որ հանցագործներն անպատիժ մնային: Առաջին երեքն էլ` արաբը, թուրքը, բոլշեւիկը, հենց այնպես չէին որձակոտոր անում հայությանը, նրանք էլ մոտիվացիա ունեին եւ դարձյալ քաղաքա-քրեական «մեղադրանքներով»: Սա կա՛մ անափ ատելություն է Հայաստանի բնակչության հանդեպ, կա՛մ պաթոլոգիկ վախ տղամարդ տեսակից:
Չկարծեք, թե կլլել եմ Քոչարյանի խայծը եւ իր թակարդն ընկել` տղամարդկության իր թեման քննարկելով: Ամենեւին ո՛չ: Սա իրոք թեմա է, որ նոր Հայաստան ու նոր քաղաքացի՛ հայ կերտելիս պարտավոր է սպառիչ պատասխաններ ունենալ: Մեր արժեքային համակարգի այս դաշտը բաց թողնել պետք չէ, այլապես, ինչպես տեսնում ենք, կլցվի քարանձավային, 21-րդ դարի հետ կապ չունեցող աղբով: Հիմա ասում ենք` տղամարդը նա չէ, ով եզ է, այլ նա, ով բարեկիրթ է եւ արժանապատիվ: Տղամարդը նա չէ, ով քաղաքաբնակ է, այլ նա, ով քաղաքացի է: Տղամարդը նա չէ, ով ամեն առիթով խոսում է դրանից` մանկության ինչ-որ բարդույթներ հաղթահարելու համար, այլ նա, ով չի ապավինում հրասայլերի ու ավտոմատավորների ողորմածությանը` գողացված իշխանությունը մի քանի օրով երկարաձգելու համար: Տղամարդը նա չէ, ով հագարացու պես գաղտագողի հարձակվում է քնած մարդկանց վրա, այլ նա, ով իր քաղաքական մտադրությունների մասին համարձակվում է հրապարակավ հայտարարել: Տղամարդը նա չէ, ով արեւելյան շողոքորթությամբ նետվում է մեծ տերության նախագահի մեքենայի անիվների տակ, այլ նա, ով հակադարձում է, երբ իրեն ու իր հայրենակիցներին հանիրավի սեռական փոքրամասնություն են անվանում: Տղամարդը նա չէ, ով նախամարդու վայրենությամբ արյուն է հեղում ու փորձում պատասխանատվությունը նետել այլոց վրա, այլ նա, ով իր օրն աղոթքով է սկսում ու աղոթքով ավարտում: Տղամարդը նա չէ, ով թեկուզ Բելի նման շրջապատված զինյալ բազմությամբ` արգելում է տղամարդկանց շարժն ու իրեն առավել ապահով զգում կանանց միջավայրում, այլ նա, ով չի կատակաբանում սպանվածների դիակները դեռ հողին չհանձնած: Տղամարդը նա չէ, ով սարսափում է իրենց տղամարդկանց հոգիների համար մարտի 8-ին մոմավառության ելած կանանցից ու նրանց շրջապատում ոստիկաններով, այլ նա, ով մարտի 8-ին ոչ մի դեպքում հարցաքննության չէր կանչի նախկին պատգամավոր Ռուզան Խաչատրյանին: Տղամարդը նա չէ, ով իր զավակներին տեղափոխել է Երեւան, իսկ երեւանցիների 18-20 տարեկան արու զավակներին հեռացրել Ղարաբաղ, այլ նա, ով լույսը դեռ չբացված Ազատության հրապարակում` գարնան առաջին օրը երախտագիտությամբ ծաղիկներ կնվիրեր հայ ազատամարտիկների մայրերին ու քույրերին: Միով բանիվ` տղամարդը նա է, ով Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան չէ. նա է, ով ապրում է 21-րդ դարում` 21-րդ դարի արժեքներով:
ANUSH գրել է:
DU SHAT ANSHNORK MEK@ DURS EKAR.INCH ES MANKAKAN HEQIATNER NERKAYATSNUM AYS
TERTUM. QEZ MOT SHAT AVELI LAVE STATSVUM SUT LRATVAKAN BAJIN@ REKAVAREL AYD "CHEZOQ"KOCHVATS @NYANEKAN TV YETERUM.
ARAM գրել է:
Գագիկ ,Շեքսպիրն այդ նախադասությունը - հիմարության մասին, ճիշտ քո ու քո թերթի մասին ա ասել.
HAY ZAVAK գրել է:- VOCH @NDIMADIRNER ==== KREAKAN HANCAGORTSNER
Ա1+,գրել է:"ԵՐԹ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ"
----
Ընդդիմության առաջնորդներ lyudmila tp'n, melissa brown կգլխավորեն ժողովրդի քայլերթը դեպի 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Այդ մասին տեղեկացնում է Համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած հաղորդագրությունը:
NERKA KLINEN rabayner ltp'n, alik arzumanyan@
----
<<< VOCH @NDIMADIRNER ==== KREAKAN HANCAGORTSNER >>>- VOCH @NDIMADIRNER ==== KREAKAN HANCAGORTSNER
դժվար թե հաջողվի կրթել գրել է:
Գագիկ այս մի հոդվածն էլ կարդա, միգուցե մի քիչ մակարդակդ բարձրանա: Ախ շատ բութ ես, վախենամ ինձ չհաջողվի քեզ կրթել: Yerevan | 8:44 GMT | Wednesday 23 April 2008 ----------- "վախենամ ինձ չհաջողվի քեզ կրթել": Իսկապես ,դժվար թե հաջողվի կրթել,բայց կարծում եմ կարելի է փորձել "կրտել": Ինչ ես կարծում?
20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԱԿ ԱՂԲՅՈՒՐԸ
ՍԻԼՎԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 2
Հայաստանյայց եկեղեցու փառապանծ Հայոց հայրապետներից այսօր պատմությունը հաճախ է անդրադառնում 20-րդ դարի առաքինապաշտ, հրապարակագիր ու գիտնական, լուսաճաճանչ հումանիստ ու հայրենասեր Ամենայն Հայոց կաթողիկոս ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 5
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ աշխարհի տարբեր երկրներում։ Այսօր մենք կլինենք Թեհրանում։ ...ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Նշելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ապրիլի 24-ին համայն հայ ժողովուրդը՝ Հայաստանում ու Սփյուռքում, հերթական անգամ ոգեկոչելու է իր մեկուկես միլիոն զավակների հիշատակը եւ աշխարհին ցույց է տալու ...ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 41
Նորից ենք սկսում գրոհը
Մինչ հհշական լրատվամիջոցները ախուվախ քաշելով ստորագրում են իրենց բաց նամակը, որով գլխավոր դատախազից պահանջում են դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «իրականացվող ակնհայտ քաղաքական ...ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Երեկ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ եղավ Լինսի հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքում կառուցվող Հերացի-Սարալանջ մայրուղու եւ տրանսպորտային հանգույցի շինհրապարակում, թունելի հատվածում, ապա եւ հիմնանորոգվող Երեւանի ...ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Այս օրերին ոմանք զարմանքով, ոմանք՝ զայրույթով, շատերը՝ տարակուսանքով հարցնում են. ժամանակին նախագահի պաշտոն զբաղեցրած մեկը, որն ընտրություններից առաջ դրամատիկ տողեր էր արտասանում Չարենցից («Թող ոչ մի ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԱՃԸ ԴԱՆԴԱՂԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 4
Առաջին եռամսյակում գործարքները նվազել են 15 տոկոսով
Դեռեւս անցած տարվանից Երեւանի բնակարանային շուկայում նկատված պասիվությունն այս տարեսկզբին ավելի է խորացել
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, ...ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԳՆԵՐԸ` ԲԱՐՁՐԱՑԵԼ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
2008թ. առաջին եռամսյակում երկրում անշարժ գույքի նկատմամբ, ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացած տեղեկատվության, իրականացվել է ընդհանուր առմամբ 35085 գործարք, որոնց քանակը նախորդ տարվա չորրորդ ...ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
1Հանրապետություն ներմուծվող բեռների մաքսային արժեքների փոփոխություն տեղի չի ունեցել: Վերջին օրերին տոնավաճառների աշխատակիցների հնչեցրած դժգոհությունները կապված են հիմնականում այդ ապրանքները տեղափոխող ընկերությունների ...ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏՎՈՎ
«Գյումրին՝ Եվրոպայի չեմպոն», «Գյումրին ծանրամարտի դարբնոց է». այսպիսի կարգախոսների ներքո երեկ մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանի բարձրաստիճան անձանց սպասարկման սրահի դիմաց՝ դիմավորելու ...ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՄԵՐ ՄԻԱԿ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍարգիս Սարգսյանը, որը արդեն մի քանի տարի հեռացել է պրոֆեսիոնալ թենիսից, հնարավոր է ժամանակավոր վերադառնա մեծ սպորտ: Նա միգուցե հանդես գա ՀՀ թենիսի հավաքականի կազմում Դեւիսի գավաթի 3-րդ խմբի մրցաշարում, ...ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով 2007 թվականի մրցանակ է շնորհվել. ՅՈՒՐԻ ԲԱՐՍԵՂՈՎԻՆ ...ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի հետ: Է.Նալբանդյանը կրկին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունը ...ԿՀԱՆԴԻՊԵՆ
Գալիք հունվարին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում տեղի կունենա հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպումը: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽԽՎ-ում Լեռնային ...ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Հայաստանում բջջային հեռախոսակապի շուկայում երրորդ օպերատորի ընտրության համար մրցույթ կհայտարարվի մայիսի սկզբին: Ինչպես տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար ...ԵՎՍ 3 ԳՈՐԾ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ ապրիլի 18-22-ը քրեական դատարան է մուտքագրվել եւս 3 գործ: Ապրիլի 18-ին դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Արմեն ...ՎՐԱԵՐԹ
Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 11 շենքի մոտ ապրիլի 21-ին Դավիթ Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գեւորգ Խուդաթյանին, այնուհետեւ բախվել նշված վայրում կայանված ԳԱԶ-3110 մակնիշի ...ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ԵՆ
Ա.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Երեւանի չորս համայնքներում ընտրելու են համայնքի նոր ղեկավարների: Այս թեմայի շուրջ է մեր հարցազրույցը Դավիթաշենի համայնքի ղեկավարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, որը, ըստ ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայության մեջ կար մի շրջանակ, որի համար ապրիլի 24-ը դարձավ նաեւ պայքարի օր։ Խորհրդային պայմաններում նրանք դուրս եկան քաղաքական կոչերով։ Նրանք վանկարկում էին «հո-ղե-րը» եւ իրականում այդպես վանկարկողների ...ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 2
Դատելով ամենից՝ Երկրագնդի վրա վաղուց արդեն ընթանում է Երրորդ համաշխարհային պատերազմը։ Եւ եթե պայթյուններ չեք լսում, ապա պարզապես անուշադիր եք։ Համաշխարհային ֆինանսական համակարգը գահավիժում է անդունդ, ...«ԿՈՇՏ, ԲԱՅՑ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ» ԲԱՆԱՁԵՎԸ ԵՎ ՀԱՅ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ-ում հրավիրված ասուլիսում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւս մեկ անգամ ներկայացրեց իր դիրքորոշումը Հայաստանի մասին ընդունված «կոշտ, բայց հավասարակշիռ» բանաձեւի վերաբերյալ
...ԱՌԱՋԻՆ ՀՆԱԳՈՒՅՆԸ ՆՈՐԻՑ ՀԱՐԳԻ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
«Հիմարությունը, տեր իմ, շրջում է աշխարհով մեկ, արեւի պես այն շողում է բոլորին»
Վիլյամ Շեքսպիր
«Տասներկուերորդ գիշերը»
Շատերի մեջ տպավորություն է ստեղծվել, թե հանձին Հայաստանի քաղաքագետների միության ...ՏԱՐԲԵՐ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
Սեփ.լրտվ.Անընդմեջ խոսելով «անկախ հետաքննություն» անցկացնելու մասին, դրանով իսկ ի սկզբանե կասկածի տակ դնելով նախաքննության անաչառությունը՝ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Եվրախորհուրդը, ուղղակի ճնշում ...ԸՆԴԱՄԵՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻՆ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼ
Ըստ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, մեր երկրին վերաբերող «բանաձեւը կոշտ է։ Եւ մեր առաջարկությունները չփոխեցին կոշտությունը, նաեւ այդպիսի նպատակ չէին հետապնդում։
Մենք ընդամենը ...ԴՆԵՆՔ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
1
Ըստ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ, որքան էլ ձգտենք հայ-թուրքական հարաբերությունները կառուցել առանց նախապայմանների, միեւնույն է, դրանք ճակատագրով են սահմանված եւ դրանցից մեկը 1921 թվականի պայմանագիրն է. «Այն չեղյալ ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները այսօր կազմակերպում են ջահերով ավանդական երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր: Երթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ազատության հրապարակից: ...ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ
Եվրոպայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովը 53 «կողմ», 2 «դեմ» եւ 4 «ձեռնպահ» ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ հոլանդացի քրիստոնեա-դեմոկրատ պատգամավոր Ռայա Օոմեն Ռուիջթենի պատրաստած զեկույցը, որում ...100 ԽՈՇՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Այս տարվա առաջին եռամսյակում մաքսային վճարներ մուծող 100 խոշոր ընկերությունների ցուցակը գլխավորում է «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 2 մլրդ 322,89 հազար դրամ վճարումով: Ինչպես տեղեկացրին կառավարությանն առընթեր մաքսային ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության երկու անդամների՝ Մհեր Շահգելդյանի եւ Գուրգեն Սարգսյանի նախարարական պաշտոններում նշանակվելուց հետո պատգամավորական թափուր տեղերը կզբաղեցնեն կուսակցության համամասնական ...ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ
Երեւան վերադառնալուց անմիջապես հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեր թիմի հաղթանակը արտահայտող երեք գավաթ փոխանցեց ՀԱՕԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Գավաթներից մեկը հանձնվել ...
ԳԵՆԵՐԻ ՈՐՍ
ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ Է
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՌԵՖՈՐՄԻԶՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՈՉ ԹԵ ԱՆՁԻՆ, ԱՅԼ ՆՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՈՒՅՍԵՐԸ
ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԴԱՐՁԱՎ ԾԱՂԿՈՒՆ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ՓՈՂԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ֆինանսների բաժին
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

