
ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
- Դատելով ամենից՝ Երկրագնդի վրա վաղուց արդեն ընթանում է Երրորդ համաշխարհային պատերազմը։ Եւ եթե պայթյուններ չեք լսում, ապա պարզապես անուշադիր եք։ Համաշխարհային ֆինանսական համակարգը գահավիժում է անդունդ, նավթի եւ էներգակիրների գները հասել են երկնային բարձունքների։ Բայց ամենագլխավորը. ողջ աշխարհում սկսել են կտրուկ բարձրանալ պարենամթերքի գները։

Ճիշտ է, ՄԱԿ-ի պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության փորձագետները համարում են, թե ամեն ինչում մեղավոր են չինացիները։ Փորձագետների կարծիքով, սննդամթերքի գնի ռեկորդային աճի պատճառը եղանակի ծայրահեղ քմայքներն են, նավթի բարձր գները, ինչպես նաեւ Չինաստանի եւ Հնդկաստանի բնակչության սրընթաց աճող ախորժակը։ Արագ տեմպերով զարգացող տնտեսությամբ այդ երկրների բնակիչները հանկարծ փորձեցին մսի ու կաթի համը։ Հետաքրքիր է, դրանից հետո Հնդկաստանում կովերը դեռ երկա՞ր կմնան անձեռնմխելի։
Ահավասիկ արդեն Չինաստանում սպառողական գները հունվարին աճեցին 7,1 տոկոսով։ Գների սրընթաց աճը պայմանավորված էր հենց մթերքի 18,2 տոկոսի թանկացմամբ։
Իսկ հետո սկսվեց շղթայական ռեակցիա։ Եգիպտոսում հացի գինը բարձրացավ 35 տոկոսով, բուսական յուղը թանկացավ գրեթե մեկ քառորդով։ Անցած տարի սննդամթերքի ներկրման ծախսերը զարգացող երկրներում ավելացան 25 տոկոսով՝ սննդամթերքի արժեքի աննախադեպ աճի պայմաններում։
Եգիպտացորենի գինը վերջին երկու տարիների ընթացքում կրկնապատկվեց։ Հացահատիկինը՝ հասավ առավելագույն թվանիշի վերջին 28 տարիների ընթացքում։ Ավստրալիայում տեղի ունեցած երաշտն ու Արգենտինայի ջրհեղեղը հանգեցրին նրան, որ 2006-ից մինչեւ 2007 թվականն ընկած ժամանակահատվածում կարագի գինը աճեց 37 տոկոսով։ Ըստ կանխատեսումների, հացահատիկի պաշարներն այս տարի շարունակաբար նվազում են. դրանք ամենացածրն են 1982 թվականից ի վեր։
Եւ որ ամենավիրավորականն է, այս ամենը սադրած ԱՄՆ-ի համար դա անցողիկ երեւույթ է։ Ամերիկյան ընտանիքների նույնիսկ ամենաաղքատ մասը սննդամթերքի վրա ծախսում է իր բյուջեի ընդամենը 16 տոկոսը։ Իսկ ի՞նչ կհրամայեք անել Նիգերիայում, որտեղ ընտանիքները սննդի համար ծախսում են եկամուտների 73 տոկոսը, Հայաստանում, որտեղ մթերքը խլում է ընտանեկան բյուջեի գրեթե կեսը։
Ի դեպ, մասնագետների, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զոլլիկի կարծիքով, ավելի քան երեք տասնյակ երկրներում սննդամթերքի գնաճը կարող է հանգեցնել սոցիալական անկայունության։
Եւ մեղավոր է դարձյալ ԱՄՆ-ը։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով, եգիպտացորենի համաշխարհային պահանջարկի աճը վերջին երեք տարիներին առնվազն կիսով չափ պայմանավորված է ԱՄՆ-ում եգիպտացորենից էթանոլի արտադրությամբ։ Եգիպտացորենի հետ թանկացան նաեւ այլ խարային կուլտուրաներ։ Այնպես որ՝ չինացիների ախորժակն այստեղ կարծես թե ոչ մի կապ չունի։
Իսկ ահա սովածների խռովությունները աղքատ երկրներում ի վերջո կհանգեցնեն համաշխարհային ասպարեզում ուժերի հերթական վերաբաշխման։ Եւ այդ պատերազմը, որն ամերիկացիները սանձազերծել են ընդդեմ ողջ աշխարհի, նրանք, ըստ երեւույթին, արդեն տանուլ են տվել։
- ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Քննարկում
HerosakanHai. գրել է:
1990akanneriz heto AMNe durs hanez ir azgain ardiunaberutiune ev ir nerdrumnere drez drsum.Mtazum er vor mekin 10 piti shahi, sakain ain erkrnere vor hamazainel ein kamakatar linel, zuiz talov irenz atamnere dollare sksezin kamaz-kamaz hanel shrjanarutiuniz.Ete hetevek aisorva dollari nerdrman charti gzin, ktesnek vor ain horizonakan che artadrutean gzi het.aid gize korchum e. AMNi capitale korsvez.chgiten te ur e.Ete AMni economistnere mi ban chmatazen, menk tevakoxelu enk 30-akannere.
Սարգիս գրել է:
Գների բարձրացում նաև այստեղ: Մեք բուխանկայի գինը հասել է չորս դոլլարի, չնայած այս երկիրը ցորեն արտհանող երկիր է, սակայն անձրևի սակավության պատճառով ալյուրի գինը բարձրացել է: Բենզինի գինը այսօր մեկ լիտրը 1.59 դոլլար: Այդ իսկ պատճառով տրանսպորտի տոմսը թանգացել է: Այդ պատճառով մթերքի գինը կրկնապատկվել է: Մսի գինը կիլոն 20 դոլլար: Իմ կարծիքով աշխարհը շուտով կգտնվի հետպատերազմյան ճգնաժամի իրավիճակում: Հայաստանը պիտի աշխատի սննդամթերքի արտադրման ուղությամբ: Մեր հողերը հարուստ են և բերի: Գյուղատնտեսությունը պիտի զարգանա կառավարության օժանդակությամբ:
20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԱԿ ԱՂԲՅՈՒՐԸ
ՍԻԼՎԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 2
Հայաստանյայց եկեղեցու փառապանծ Հայոց հայրապետներից այսօր պատմությունը հաճախ է անդրադառնում 20-րդ դարի առաքինապաշտ, հրապարակագիր ու գիտնական, լուսաճաճանչ հումանիստ ու հայրենասեր Ամենայն Հայոց կաթողիկոս ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 5
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ աշխարհի տարբեր երկրներում։ Այսօր մենք կլինենք Թեհրանում։ ...ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Նշելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ապրիլի 24-ին համայն հայ ժողովուրդը՝ Հայաստանում ու Սփյուռքում, հերթական անգամ ոգեկոչելու է իր մեկուկես միլիոն զավակների հիշատակը եւ աշխարհին ցույց է տալու ...ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 41
Նորից ենք սկսում գրոհը
Մինչ հհշական լրատվամիջոցները ախուվախ քաշելով ստորագրում են իրենց բաց նամակը, որով գլխավոր դատախազից պահանջում են դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «իրականացվող ակնհայտ քաղաքական ...ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Երեկ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ եղավ Լինսի հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքում կառուցվող Հերացի-Սարալանջ մայրուղու եւ տրանսպորտային հանգույցի շինհրապարակում, թունելի հատվածում, ապա եւ հիմնանորոգվող Երեւանի ...ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Այս օրերին ոմանք զարմանքով, ոմանք՝ զայրույթով, շատերը՝ տարակուսանքով հարցնում են. ժամանակին նախագահի պաշտոն զբաղեցրած մեկը, որն ընտրություններից առաջ դրամատիկ տողեր էր արտասանում Չարենցից («Թող ոչ մի ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԱՃԸ ԴԱՆԴԱՂԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 4
Առաջին եռամսյակում գործարքները նվազել են 15 տոկոսով
Դեռեւս անցած տարվանից Երեւանի բնակարանային շուկայում նկատված պասիվությունն այս տարեսկզբին ավելի է խորացել
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, ...ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԳՆԵՐԸ` ԲԱՐՁՐԱՑԵԼ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
2008թ. առաջին եռամսյակում երկրում անշարժ գույքի նկատմամբ, ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացած տեղեկատվության, իրականացվել է ընդհանուր առմամբ 35085 գործարք, որոնց քանակը նախորդ տարվա չորրորդ ...ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
1Հանրապետություն ներմուծվող բեռների մաքսային արժեքների փոփոխություն տեղի չի ունեցել: Վերջին օրերին տոնավաճառների աշխատակիցների հնչեցրած դժգոհությունները կապված են հիմնականում այդ ապրանքները տեղափոխող ընկերությունների ...ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏՎՈՎ
«Գյումրին՝ Եվրոպայի չեմպոն», «Գյումրին ծանրամարտի դարբնոց է». այսպիսի կարգախոսների ներքո երեկ մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանի բարձրաստիճան անձանց սպասարկման սրահի դիմաց՝ դիմավորելու ...ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՄԵՐ ՄԻԱԿ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍարգիս Սարգսյանը, որը արդեն մի քանի տարի հեռացել է պրոֆեսիոնալ թենիսից, հնարավոր է ժամանակավոր վերադառնա մեծ սպորտ: Նա միգուցե հանդես գա ՀՀ թենիսի հավաքականի կազմում Դեւիսի գավաթի 3-րդ խմբի մրցաշարում, ...ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով 2007 թվականի մրցանակ է շնորհվել. ՅՈՒՐԻ ԲԱՐՍԵՂՈՎԻՆ ...ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի հետ: Է.Նալբանդյանը կրկին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունը ...ԿՀԱՆԴԻՊԵՆ
Գալիք հունվարին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում տեղի կունենա հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպումը: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽԽՎ-ում Լեռնային ...ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Հայաստանում բջջային հեռախոսակապի շուկայում երրորդ օպերատորի ընտրության համար մրցույթ կհայտարարվի մայիսի սկզբին: Ինչպես տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար ...ԵՎՍ 3 ԳՈՐԾ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ ապրիլի 18-22-ը քրեական դատարան է մուտքագրվել եւս 3 գործ: Ապրիլի 18-ին դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Արմեն ...ՎՐԱԵՐԹ
Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 11 շենքի մոտ ապրիլի 21-ին Դավիթ Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գեւորգ Խուդաթյանին, այնուհետեւ բախվել նշված վայրում կայանված ԳԱԶ-3110 մակնիշի ...ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ԵՆ
Ա.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Երեւանի չորս համայնքներում ընտրելու են համայնքի նոր ղեկավարների: Այս թեմայի շուրջ է մեր հարցազրույցը Դավիթաշենի համայնքի ղեկավարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, որը, ըստ ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայության մեջ կար մի շրջանակ, որի համար ապրիլի 24-ը դարձավ նաեւ պայքարի օր։ Խորհրդային պայմաններում նրանք դուրս եկան քաղաքական կոչերով։ Նրանք վանկարկում էին «հո-ղե-րը» եւ իրականում այդպես վանկարկողների ...ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 2
Դատելով ամենից՝ Երկրագնդի վրա վաղուց արդեն ընթանում է Երրորդ համաշխարհային պատերազմը։ Եւ եթե պայթյուններ չեք լսում, ապա պարզապես անուշադիր եք։ Համաշխարհային ֆինանսական համակարգը գահավիժում է անդունդ, ...«ԿՈՇՏ, ԲԱՅՑ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ» ԲԱՆԱՁԵՎԸ ԵՎ ՀԱՅ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ-ում հրավիրված ասուլիսում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւս մեկ անգամ ներկայացրեց իր դիրքորոշումը Հայաստանի մասին ընդունված «կոշտ, բայց հավասարակշիռ» բանաձեւի վերաբերյալ
...ԱՌԱՋԻՆ ՀՆԱԳՈՒՅՆԸ ՆՈՐԻՑ ՀԱՐԳԻ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
«Հիմարությունը, տեր իմ, շրջում է աշխարհով մեկ, արեւի պես այն շողում է բոլորին»
Վիլյամ Շեքսպիր
«Տասներկուերորդ գիշերը»
Շատերի մեջ տպավորություն է ստեղծվել, թե հանձին Հայաստանի քաղաքագետների միության ...ՏԱՐԲԵՐ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
Սեփ.լրտվ.Անընդմեջ խոսելով «անկախ հետաքննություն» անցկացնելու մասին, դրանով իսկ ի սկզբանե կասկածի տակ դնելով նախաքննության անաչառությունը՝ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Եվրախորհուրդը, ուղղակի ճնշում ...ԸՆԴԱՄԵՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻՆ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼ
Ըստ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, մեր երկրին վերաբերող «բանաձեւը կոշտ է։ Եւ մեր առաջարկությունները չփոխեցին կոշտությունը, նաեւ այդպիսի նպատակ չէին հետապնդում։
Մենք ընդամենը ...ԴՆԵՆՔ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
1
Ըստ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ, որքան էլ ձգտենք հայ-թուրքական հարաբերությունները կառուցել առանց նախապայմանների, միեւնույն է, դրանք ճակատագրով են սահմանված եւ դրանցից մեկը 1921 թվականի պայմանագիրն է. «Այն չեղյալ ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները այսօր կազմակերպում են ջահերով ավանդական երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր: Երթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ազատության հրապարակից: ...ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ
Եվրոպայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովը 53 «կողմ», 2 «դեմ» եւ 4 «ձեռնպահ» ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ հոլանդացի քրիստոնեա-դեմոկրատ պատգամավոր Ռայա Օոմեն Ռուիջթենի պատրաստած զեկույցը, որում ...100 ԽՈՇՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Այս տարվա առաջին եռամսյակում մաքսային վճարներ մուծող 100 խոշոր ընկերությունների ցուցակը գլխավորում է «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 2 մլրդ 322,89 հազար դրամ վճարումով: Ինչպես տեղեկացրին կառավարությանն առընթեր մաքսային ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության երկու անդամների՝ Մհեր Շահգելդյանի եւ Գուրգեն Սարգսյանի նախարարական պաշտոններում նշանակվելուց հետո պատգամավորական թափուր տեղերը կզբաղեցնեն կուսակցության համամասնական ...ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ
Երեւան վերադառնալուց անմիջապես հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեր թիմի հաղթանակը արտահայտող երեք գավաթ փոխանցեց ՀԱՕԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Գավաթներից մեկը հանձնվել ...
ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ՀԱՅԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ՓՈՂԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ֆինանսների բաժին
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

