
ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏՎՈՎ
- «Գյումրին՝ Եվրոպայի չեմպոն», «Գյումրին ծանրամարտի դարբնոց է». այսպիսի կարգախոսների ներքո երեկ մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանի բարձրաստիճան անձանց սպասարկման սրահի դիմաց՝ դիմավորելու Եվրոպայի թիմային չեմպիոն, ծանրամարտի Հայաստանի հավաքականին։ Ներկաները նույնիսկ կատակում էին, որ այստեղ է հանրապետության երկրորդ քաղաքի ողջ բնակչությունը։ Եւ այս պարագայում նրանց գնահատականներն ու մեկնաբանությունները, թեպետ երբեմն փոքր-ինչ չափազանցված, ոչ թե գյումրեցիներին վերագրվող ինքնագովություն են, այլ իրականության հաստատագրում։

Եվրոպայի չորս չեմպիոններն ու արծաթե մրցանակակիրը գյումրեցիներ են։ Թեպետ, ինչպես ասում են, ուրիշ էլ որտեղի՞ց կարող են լինել լավ ծանրորդները... Այստեղի ծանրամարտի դպրոցը ավանդաբար ուժեղագույնն է աշխարհում։
Եվրոպան նվաճողներին դիմավորեցին զուռնադհոլով, ծաղիկներով եւ ծափահարություններով։ Մեր մարզիկներն ու մարզուհիները հաղթողներին արժանի դափնեպսակներով, շենքից դուրս գալուց անմիջապես հետո հայտնվեցին հարազատների գրկում։ ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ այնքան էր հուզված, որ չկարողացավ թաքցնել արցունքները եւ հենց այդ հոգեվիճակում էլ պատասխանեց լրագրողների հարցերին։ «Մարզիկը պետք է պատրաստ լինի ոչ միայն հաղթանակների, այլեւ պարտությունների։ Պետք է պատրաստ լինել անհաջողությունների։ Հիմա դժվարանում եմ ասել, թե ինչ կատարվեց ինձ հետ պոկում վարժության ժամանակ։ Անհաջողության պատճառը թերեւս հոգեբանական է։ Որքան տեղյակ եմ, դեռ հնարավորություն ունեմ մասնակցելու օլիմպիական խաղերին։ Եթե դա հաջողվի, ապա կանեմ ամեն ինչ, ապացուցելու, որ Իտալիայում ինձ հետ կատարվածը օրինաչափություն չէր»,- նշեց Խուրշուդյանը։
85 կգ քաշային կարգի չեմպիոն ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ կարծիքով, հաղթանակի գրավականներից է մրցմանը ճիշտ տրամադրվելը. «Մարզիկը պետք է կարողանա իրեն տրամադրել մրցապայքարին, այլապես որքան էլ ուժեղ լինի, կարող է եւ չհասնել բարձունքի։ Նաեւ հարկավոր է հաղթողի հոգեբանություն ունենալ, առանց որի մեծ սպորտում մարզիկը անելիք չունի։ Ինչը, սակայն, չի նշանակում, որ մրցումներից առաջ կարող ես վստահ լինել արդյունքիդ վրա։ Սպորտը լի է անակնկալներով։ Անձամբ ինձ ոգեւորեց եւ դրական լիցքեր հաղորդեց նաեւ մարզադահլիճում հավաքված մեր սակավաթիվ հայրենակիցների աջակցությունը»։
Թիմակցի կարծիքին համամիտ է ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ. «Շատ կարեւոր է չխրտնեցնել մարզական հաջողությունը, որը, բարեհամբույր լինելով հանդերձ, կարող է նաեւ դաժան անակնկալներ մատուցել։ Ոսկե մեդալի փայլը անմիջականորեն զգացի պոկում վարժությունից հետո, իսկ հրում մրցաձեւում հակառակորդներս պարզապես չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ։ Դրանից ելնելով` հարկ չեղավ լիարժեք դրսեւորելու ունակություններս։ Անհրաժեշտության դեպքում կարող եմ ավելի բարձր ցուցանիշների հասնել»։
ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԻՆ էլ չեմպիոնի տիտղոսին է առաջնորդել պատասխանատվության զգացումը. «Չորրորդ անգամ էի մասնակցում այս կարգի մրցման։ Բայց հիմա ավելի հավաքված հանդես եկա, քանզի գիտակցում էի, որ իմ ելույթներից կախված է ոչ միայն անհատական արդյունքս, այլեւ կանանց հավաքականի ցուցանիշը՝ օլիմպիական վարկանիշերի հաշվարկման սանդղակում։ Իհարկե, հարկ եղած դեպքում կարող էի զարգացնել արդյունքս, սակայն բարձրացրածն էլ բավականացրեց չեմպիոնի կոչումը նվաճելու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր մարզիչներին, հազարավոր մարզասերներին, որոնք հեռուստատեսությամբ հուզմունքով հետեւել են մեր ելույթներին։ Իսկ Մելինե Դալուզյանին հաջողություններ եմ մաղթում օլիմպիական մրցահարթակում»։
77 կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացած ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ գոնե արտաքնապես վհատված չէր այն հանգամանքից, որ ձեռքից բաց թողեց չեմպիոնի տիտղոսը. «Չէի ասի, թե այս տարվա արծաթն իր արժեքով եւ նշանակությամբ որեւէ բանով տարբերվում է նախորդից։ Ուրախությունս նույնն է։ Իսկ հրում վարժությունում համեմատական նահանջս առայժմ դժվարանում եմ որեւէ կերպ հիմնավորել։ Կարծում եմ, ուժերս դրսեւորելու հնարավորություն դեռ կունենամ»։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ԱՇՈՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ մարզասերներին համբերության կոչ է անում. «Մենք մեծ ներուժ ունենք։ Սպասեք, Աստծո աջակցությամբ օլիմպիադայից ձեռնունայն չենք վերադառնա։ Այս առաջնությունում արձանագրված արդյունքները նման բարձրահունչ պնդման հիմք են տալիս։ Հավատացեք, ասածս գյումրեցու սնապարծություն չէ։ Իսկ մասնակցությունն ընդհանուր առմամբ լավ էր, թեպետ եղան վրիպումներ։ Որոշ մարզիկներ, թող նրանք չվիրավորվեն, բայց անհրաժեշտ հայրենասիրություն եւ ընդհանուր գաղափարին նվիրվածություն չդրսեւորեցին։ Չեմ թաքցնում, երկու մարզիկ զրոյական ցուցանիշ ունեցան, բայց նրանք պարզապես իրավունք չունեին չբարձրացնելու պատվիրած քաշը։ Հավատացեք, նրանց չենք «քշել», ուժերից վեր կիլոգրամներ չենք պատվիրել։ Պետք էր, ինչպես գյումրեցին է ասում, պատվախնդրություն դրսեւորել»։
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐՏԱՇԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ փոքր-ինչ ընկճված տպավորություն թողեց։ Ճիշտ է, նրա սաները 7 ոսկե մեդալ են նվաճել, սակայն երկրորդ օլիմպիական ուղեգիրը նվաճելու խնդիրն իրականացնել չի հաջողվել։ Ահա թե ինչ ասաց մարզիչը. «Հայաստանի կանանց հավաքականը բարձրագույն արժողության պարգեւների քանակով առաջին տեղը զբաղեցրեց թիմային հաշվարկով։ Սակայն զուգահեռ անցկացվող օլիմպիական վարկանիշերի սանդղակում մեր թիմը, ցավոք, զբաղեցրեց 4-րդ տեղը՝ առաջ թողնելով ոչ միայն ֆրանսուհիներին եւ իտալուհիներին, այլեւ գլխավոր հակառակորդ Թուրքիայի հավաքականին։
Խուրշուդյանի անսպասելի սայթաքումը, ինչպիսին թերեւս հազվադեպ է լինում սպորտում, մեզ զրկեց Թուրքիային շրջանցելու հնարավորությունից։ Չբավականացրեց հենց այն 28 հաշվարկային միավորը, որը, հուսով էի, թիմին կբերի Հռիփսիմեն՝ չեմպիոն դառնալու պարագայում։ Խուրշուդյանը ֆիզիոլոգիական խնդիր ուներ, որը համադրվեց հոգեբանականի հետ։ Մնում է միայն ափսոսալ, քանզի բոլոր հաշվարկներով մեր մարզուհին պոտենցիալ չեմպիոն էր. այդ չարաբաստիկ 115 կիլոգրամը մարզումների ժամանակ նա բարձրացրել է առանց ճիգ գործադրելու։ Սակայն ուզում եմ նշել, որ մինչեւ մայիսի 30-ը ՄՕԿ-ը հնարավոր է, այսպես կոչված, «սպիտակ քարտ» հատկացնի մեր թիմին, եւ այդ դեպքում երկրորդ օլիմպիական ուղեգիրը, որին մեր թիմը արժանի է, ընձեռված կլինի»։
Հ.Գ.- Իսկ վերջում, ինչպես ասում են, սրտում կուտակվածի մասին։ ՀԱՕԿ-ի լրատվության ծառայությունը օդանավակայանի աշխատակիցների ներկայացրած ինչ-որ ցուցակում, որում ընդգրկվածներն իրավունք ունեին Հայաստանի մարզական պատվիրակությանը դիմավորել անմիջապես ինքնաթիռի մոտ, ներառել է միայն հեռուստալրագրողներին եւ օպերատորներին։ Թերթերի թղթակիցները դարձյալ անտեսված էին եւ իրենց մասնագիտական պարտականությունները ստիպված էին կատարել համատարած թոհուբոհի եւ հրմշտոցի մեջ։ Մնում է միայն զարմանալ մեր սպորտային կառույցի համապատասխան ծառայությունների կազմակերպչական տաղանդի վրա։ Սակայն, կարծում ենք, ընթերցողին ամենեւին էլ չի հետաքրքրում, թե ինչ պայմաններում է պատրաստվել նյութը. կարեւորը տեղեկատվությունն է։
20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԱԿ ԱՂԲՅՈՒՐԸ
ՍԻԼՎԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 2
Հայաստանյայց եկեղեցու փառապանծ Հայոց հայրապետներից այսօր պատմությունը հաճախ է անդրադառնում 20-րդ դարի առաքինապաշտ, հրապարակագիր ու գիտնական, լուսաճաճանչ հումանիստ ու հայրենասեր Ամենայն Հայոց կաթողիկոս ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 5
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ աշխարհի տարբեր երկրներում։ Այսօր մենք կլինենք Թեհրանում։ ...ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Նշելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ապրիլի 24-ին համայն հայ ժողովուրդը՝ Հայաստանում ու Սփյուռքում, հերթական անգամ ոգեկոչելու է իր մեկուկես միլիոն զավակների հիշատակը եւ աշխարհին ցույց է տալու ...ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 41
Նորից ենք սկսում գրոհը
Մինչ հհշական լրատվամիջոցները ախուվախ քաշելով ստորագրում են իրենց բաց նամակը, որով գլխավոր դատախազից պահանջում են դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «իրականացվող ակնհայտ քաղաքական ...ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Երեկ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ եղավ Լինսի հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքում կառուցվող Հերացի-Սարալանջ մայրուղու եւ տրանսպորտային հանգույցի շինհրապարակում, թունելի հատվածում, ապա եւ հիմնանորոգվող Երեւանի ...ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Այս օրերին ոմանք զարմանքով, ոմանք՝ զայրույթով, շատերը՝ տարակուսանքով հարցնում են. ժամանակին նախագահի պաշտոն զբաղեցրած մեկը, որն ընտրություններից առաջ դրամատիկ տողեր էր արտասանում Չարենցից («Թող ոչ մի ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԱՃԸ ԴԱՆԴԱՂԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 4
Առաջին եռամսյակում գործարքները նվազել են 15 տոկոսով
Դեռեւս անցած տարվանից Երեւանի բնակարանային շուկայում նկատված պասիվությունն այս տարեսկզբին ավելի է խորացել
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, ...ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԳՆԵՐԸ` ԲԱՐՁՐԱՑԵԼ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
2008թ. առաջին եռամսյակում երկրում անշարժ գույքի նկատմամբ, ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացած տեղեկատվության, իրականացվել է ընդհանուր առմամբ 35085 գործարք, որոնց քանակը նախորդ տարվա չորրորդ ...ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
1Հանրապետություն ներմուծվող բեռների մաքսային արժեքների փոփոխություն տեղի չի ունեցել: Վերջին օրերին տոնավաճառների աշխատակիցների հնչեցրած դժգոհությունները կապված են հիմնականում այդ ապրանքները տեղափոխող ընկերությունների ...ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏՎՈՎ
«Գյումրին՝ Եվրոպայի չեմպոն», «Գյումրին ծանրամարտի դարբնոց է». այսպիսի կարգախոսների ներքո երեկ մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանի բարձրաստիճան անձանց սպասարկման սրահի դիմաց՝ դիմավորելու ...ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՄԵՐ ՄԻԱԿ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍարգիս Սարգսյանը, որը արդեն մի քանի տարի հեռացել է պրոֆեսիոնալ թենիսից, հնարավոր է ժամանակավոր վերադառնա մեծ սպորտ: Նա միգուցե հանդես գա ՀՀ թենիսի հավաքականի կազմում Դեւիսի գավաթի 3-րդ խմբի մրցաշարում, ...ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով 2007 թվականի մրցանակ է շնորհվել. ՅՈՒՐԻ ԲԱՐՍԵՂՈՎԻՆ ...ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի հետ: Է.Նալբանդյանը կրկին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունը ...ԿՀԱՆԴԻՊԵՆ
Գալիք հունվարին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում տեղի կունենա հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպումը: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽԽՎ-ում Լեռնային ...ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Հայաստանում բջջային հեռախոսակապի շուկայում երրորդ օպերատորի ընտրության համար մրցույթ կհայտարարվի մայիսի սկզբին: Ինչպես տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար ...ԵՎՍ 3 ԳՈՐԾ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ ապրիլի 18-22-ը քրեական դատարան է մուտքագրվել եւս 3 գործ: Ապրիլի 18-ին դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Արմեն ...ՎՐԱԵՐԹ
Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 11 շենքի մոտ ապրիլի 21-ին Դավիթ Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գեւորգ Խուդաթյանին, այնուհետեւ բախվել նշված վայրում կայանված ԳԱԶ-3110 մակնիշի ...ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ԵՆ
Ա.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Երեւանի չորս համայնքներում ընտրելու են համայնքի նոր ղեկավարների: Այս թեմայի շուրջ է մեր հարցազրույցը Դավիթաշենի համայնքի ղեկավարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, որը, ըստ ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայության մեջ կար մի շրջանակ, որի համար ապրիլի 24-ը դարձավ նաեւ պայքարի օր։ Խորհրդային պայմաններում նրանք դուրս եկան քաղաքական կոչերով։ Նրանք վանկարկում էին «հո-ղե-րը» եւ իրականում այդպես վանկարկողների ...ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 2
Դատելով ամենից՝ Երկրագնդի վրա վաղուց արդեն ընթանում է Երրորդ համաշխարհային պատերազմը։ Եւ եթե պայթյուններ չեք լսում, ապա պարզապես անուշադիր եք։ Համաշխարհային ֆինանսական համակարգը գահավիժում է անդունդ, ...«ԿՈՇՏ, ԲԱՅՑ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ» ԲԱՆԱՁԵՎԸ ԵՎ ՀԱՅ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ-ում հրավիրված ասուլիսում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւս մեկ անգամ ներկայացրեց իր դիրքորոշումը Հայաստանի մասին ընդունված «կոշտ, բայց հավասարակշիռ» բանաձեւի վերաբերյալ
...ԱՌԱՋԻՆ ՀՆԱԳՈՒՅՆԸ ՆՈՐԻՑ ՀԱՐԳԻ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
«Հիմարությունը, տեր իմ, շրջում է աշխարհով մեկ, արեւի պես այն շողում է բոլորին»
Վիլյամ Շեքսպիր
«Տասներկուերորդ գիշերը»
Շատերի մեջ տպավորություն է ստեղծվել, թե հանձին Հայաստանի քաղաքագետների միության ...ՏԱՐԲԵՐ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
Սեփ.լրտվ.Անընդմեջ խոսելով «անկախ հետաքննություն» անցկացնելու մասին, դրանով իսկ ի սկզբանե կասկածի տակ դնելով նախաքննության անաչառությունը՝ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Եվրախորհուրդը, ուղղակի ճնշում ...ԸՆԴԱՄԵՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻՆ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼ
Ըստ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, մեր երկրին վերաբերող «բանաձեւը կոշտ է։ Եւ մեր առաջարկությունները չփոխեցին կոշտությունը, նաեւ այդպիսի նպատակ չէին հետապնդում։
Մենք ընդամենը ...ԴՆԵՆՔ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
1
Ըստ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ, որքան էլ ձգտենք հայ-թուրքական հարաբերությունները կառուցել առանց նախապայմանների, միեւնույն է, դրանք ճակատագրով են սահմանված եւ դրանցից մեկը 1921 թվականի պայմանագիրն է. «Այն չեղյալ ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները այսօր կազմակերպում են ջահերով ավանդական երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր: Երթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ազատության հրապարակից: ...ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ
Եվրոպայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովը 53 «կողմ», 2 «դեմ» եւ 4 «ձեռնպահ» ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ հոլանդացի քրիստոնեա-դեմոկրատ պատգամավոր Ռայա Օոմեն Ռուիջթենի պատրաստած զեկույցը, որում ...100 ԽՈՇՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Այս տարվա առաջին եռամսյակում մաքսային վճարներ մուծող 100 խոշոր ընկերությունների ցուցակը գլխավորում է «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 2 մլրդ 322,89 հազար դրամ վճարումով: Ինչպես տեղեկացրին կառավարությանն առընթեր մաքսային ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության երկու անդամների՝ Մհեր Շահգելդյանի եւ Գուրգեն Սարգսյանի նախարարական պաշտոններում նշանակվելուց հետո պատգամավորական թափուր տեղերը կզբաղեցնեն կուսակցության համամասնական ...ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ
Երեւան վերադառնալուց անմիջապես հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեր թիմի հաղթանակը արտահայտող երեք գավաթ փոխանցեց ՀԱՕԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Գավաթներից մեկը հանձնվել ...
ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅԴՉԱՓ ԲԱԶՄԱՑԵԼ ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԻ ԱՆԳԱՄ ԷԼ ՄԵԶ ԺՊՏԱՐ
ԱՍԱ ՈՎՔԵՐ ԵՆ ԱՋԱԿԻՑՆԵՐԴ, ԱՍԵՄ՝ ՈՎ ԵՍ ԴՈՒ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ՓՈՂԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ֆինանսների բաժին
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

