
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԳՆԵՐԸ` ԲԱՐՁՐԱՑԵԼ
- 2008թ. առաջին եռամսյակում երկրում անշարժ գույքի նկատմամբ, ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացած տեղեկատվության, իրականացվել է ընդհանուր առմամբ 35085 գործարք, որոնց քանակը նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 25,4 տոկոսով։ Գործարքների մեծ մասը (35,8 տոկոս) կատարվել է Երեւանում, երկրորդ տեղում Կոտայքի մարզն է (12,2 տոկոս)։

Ինչպես ընդհանուր գործարքների քանակը, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը, նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ, նույնպես նվազել է, ընդ որում, նվազումը, ընդհանուրի համեմատ, հասել է առավել մեծ ցուցանիշի՝ 29,8 տոկոսի։ Եթե այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ընդհանուր գործարքների քանակն աճել է 14,1 տոկոսով, ապա այդ գործարքներից անշարժ գույքի օտարման գործարքների քանակը, ընդհակառակը, նվազել է 3,3 տոկոսով։
Օտարման գործարքների քանակի նվազմանը զուգահեռ, մարզերում (բացի Երեւանից) 2008թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների (1 քմ մակերեսի հաշվարկով) շուկայական միջին գների աճ 6,4 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում մարզերում, բացի Երեւանից, վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 1253 բնակարան, որոնց քանակը 2007թ. չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 22, 4 տոկոսով, իսկ 2007թ. առաջին եռամսյակի համեմատ՝ 12,3 տոկսով։ Այս տարվա անցած երեք ամսվա ընթացքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները Երեւանից հետո (բացի Նուբարաշենից) ամենաբարձրը Աբովյանում են՝ 1 քմ մակերեսի հաշվարկով 158700 դրամ, այնուհետեւ Վաղարշապատում՝ 154500 դրամ։
Փոփոխություններ է կատարվել նաեւ անհատական բնակելի տների շուկայում։ Սակայն նախ տեղեկացնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում երկրում արձանագրվել է անհատական բնակելի տների 1447 առքուվաճառքի գործարք, այդ թվում Երեւանում՝ 321, մարզերում միասին հաշվարկած՝ 1126։ Նշված տների առքուվաճառքի գործարքների քանակը նույնպես նվազել է. 2007թ. չորրորդ եռամսյակի համեմատ՝ 29,6 տոկսով (Երեւանում՝ 43,7 տոկոսով), իսկ մյուս մարզերում միասին հաշվարկած՝ 24,2 տոկոսով։
Սակայն, եթե համեմատենք 2007թ. առաջին եռամսյակի հետ, անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը երկրում աճել է 0,2 տոկոսով, ընդ որում, Երեւանում՝ 21,1 տոկոսով։ Միաժամանակ, եթե առանց Երեւանի դիտարկենք միայն մարզերի տվյալները, դարձյալ արձանագրվել է նվազում (4,5 տոկոս)։
Ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ 2008թ. առաջին եռամսյակում մարզերում (բացի Երեւանից) անհատական բնակելի տների շինության 1 քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2007թ. չորրորդ եռամսյակի համեմատ աճել են 7 տոկոսով։
Այս տարվա առաջին եռամսյակում նշված տների շուկայական միջին գները Երեւանից հետո (բացի Նուբարաշենից) ամենաբարձրը Ծաղկաձորում են եղել՝ շինության 1 քմ մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը) հաշվարկված՝ 200100 դրամ, այնուհետեւ Աբովյանում՝ 164100 դրամ։
Առանձին դիտարկման կամ ուսումնասիրության է ենթարկվել նաեւ հողի շուկան։ 2008թ. առաջին եռամսյակում երկրում, ընդհանուր առմամբ, օտարվել են 5152 միավոր (3314,12 հա) հողեր, որից Երեւանում՝ 339 միավոր (43,12 հա)։
Հանրապետությունում օտարված հողերն ըստ նպատակային նշանակության բաշխվել են. բնակելի կառուցապատման հողեր՝ 1876 միավոր (165,77 հա), որից Երեւանում՝ 200 միավոր (15,95 հա), արդյունաբերական օբյեկտների հողեր՝ 69 միավոր (49,46 հա), որից Երեւանում՝ 6 միավոր (4,19 հա), ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության, հասարակական կառուցապատման, առողջարարական նպատակներով եւ հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածքի, հիդրոէլեկտրակայանների համար նախատեսված էներգետիկայի օբյեկտների, տրանսպորտի օբյեկտների հողեր։
Նույն ժամանակաընթացքում Հայաստանում օտարված հողերից 4793 միավորի (3036,75 հա) նկատմամբ իրականացվել են առքուվաճառքի գործարքներ, որից Երեւանում՝ 309 միավորի (40,67 հա)։ 2007թ. առաջին եռամսյակի համեմատ հողերի առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 8,9 տոկոսով։ Երկրում 2008թ. առաջին եռամսյակում արձանագրվել է նաեւ գյուղատնտեսական նշանակության հողերի ուղղակի վաճառքի 14 գործարք (14,26 հա ընդհանուր մակերեսով)։
- Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԱԿ ԱՂԲՅՈՒՐԸ
ՍԻԼՎԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 2
Հայաստանյայց եկեղեցու փառապանծ Հայոց հայրապետներից այսօր պատմությունը հաճախ է անդրադառնում 20-րդ դարի առաքինապաշտ, հրապարակագիր ու գիտնական, լուսաճաճանչ հումանիստ ու հայրենասեր Ամենայն Հայոց կաթողիկոս ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 5
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ աշխարհի տարբեր երկրներում։ Այսօր մենք կլինենք Թեհրանում։ ...ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Նշելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ապրիլի 24-ին համայն հայ ժողովուրդը՝ Հայաստանում ու Սփյուռքում, հերթական անգամ ոգեկոչելու է իր մեկուկես միլիոն զավակների հիշատակը եւ աշխարհին ցույց է տալու ...ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 41
Նորից ենք սկսում գրոհը
Մինչ հհշական լրատվամիջոցները ախուվախ քաշելով ստորագրում են իրենց բաց նամակը, որով գլխավոր դատախազից պահանջում են դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «իրականացվող ակնհայտ քաղաքական ...ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Երեկ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ եղավ Լինսի հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքում կառուցվող Հերացի-Սարալանջ մայրուղու եւ տրանսպորտային հանգույցի շինհրապարակում, թունելի հատվածում, ապա եւ հիմնանորոգվող Երեւանի ...ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Այս օրերին ոմանք զարմանքով, ոմանք՝ զայրույթով, շատերը՝ տարակուսանքով հարցնում են. ժամանակին նախագահի պաշտոն զբաղեցրած մեկը, որն ընտրություններից առաջ դրամատիկ տողեր էր արտասանում Չարենցից («Թող ոչ մի ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԱՃԸ ԴԱՆԴԱՂԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 4
Առաջին եռամսյակում գործարքները նվազել են 15 տոկոսով
Դեռեւս անցած տարվանից Երեւանի բնակարանային շուկայում նկատված պասիվությունն այս տարեսկզբին ավելի է խորացել
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, ...ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԳՆԵՐԸ` ԲԱՐՁՐԱՑԵԼ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
2008թ. առաջին եռամսյակում երկրում անշարժ գույքի նկատմամբ, ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացած տեղեկատվության, իրականացվել է ընդհանուր առմամբ 35085 գործարք, որոնց քանակը նախորդ տարվա չորրորդ ...ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
1Հանրապետություն ներմուծվող բեռների մաքսային արժեքների փոփոխություն տեղի չի ունեցել: Վերջին օրերին տոնավաճառների աշխատակիցների հնչեցրած դժգոհությունները կապված են հիմնականում այդ ապրանքները տեղափոխող ընկերությունների ...ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏՎՈՎ
«Գյումրին՝ Եվրոպայի չեմպոն», «Գյումրին ծանրամարտի դարբնոց է». այսպիսի կարգախոսների ներքո երեկ մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանի բարձրաստիճան անձանց սպասարկման սրահի դիմաց՝ դիմավորելու ...ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՄԵՐ ՄԻԱԿ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍարգիս Սարգսյանը, որը արդեն մի քանի տարի հեռացել է պրոֆեսիոնալ թենիսից, հնարավոր է ժամանակավոր վերադառնա մեծ սպորտ: Նա միգուցե հանդես գա ՀՀ թենիսի հավաքականի կազմում Դեւիսի գավաթի 3-րդ խմբի մրցաշարում, ...ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով 2007 թվականի մրցանակ է շնորհվել. ՅՈՒՐԻ ԲԱՐՍԵՂՈՎԻՆ ...ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի հետ: Է.Նալբանդյանը կրկին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունը ...ԿՀԱՆԴԻՊԵՆ
Գալիք հունվարին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում տեղի կունենա հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպումը: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽԽՎ-ում Լեռնային ...ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Հայաստանում բջջային հեռախոսակապի շուկայում երրորդ օպերատորի ընտրության համար մրցույթ կհայտարարվի մայիսի սկզբին: Ինչպես տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար ...ԵՎՍ 3 ԳՈՐԾ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ ապրիլի 18-22-ը քրեական դատարան է մուտքագրվել եւս 3 գործ: Ապրիլի 18-ին դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Արմեն ...ՎՐԱԵՐԹ
Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 11 շենքի մոտ ապրիլի 21-ին Դավիթ Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գեւորգ Խուդաթյանին, այնուհետեւ բախվել նշված վայրում կայանված ԳԱԶ-3110 մակնիշի ...ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ԵՆ
Ա.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Երեւանի չորս համայնքներում ընտրելու են համայնքի նոր ղեկավարների: Այս թեմայի շուրջ է մեր հարցազրույցը Դավիթաշենի համայնքի ղեկավարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, որը, ըստ ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայության մեջ կար մի շրջանակ, որի համար ապրիլի 24-ը դարձավ նաեւ պայքարի օր։ Խորհրդային պայմաններում նրանք դուրս եկան քաղաքական կոչերով։ Նրանք վանկարկում էին «հո-ղե-րը» եւ իրականում այդպես վանկարկողների ...ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 2
Դատելով ամենից՝ Երկրագնդի վրա վաղուց արդեն ընթանում է Երրորդ համաշխարհային պատերազմը։ Եւ եթե պայթյուններ չեք լսում, ապա պարզապես անուշադիր եք։ Համաշխարհային ֆինանսական համակարգը գահավիժում է անդունդ, ...«ԿՈՇՏ, ԲԱՅՑ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ» ԲԱՆԱՁԵՎԸ ԵՎ ՀԱՅ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ-ում հրավիրված ասուլիսում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւս մեկ անգամ ներկայացրեց իր դիրքորոշումը Հայաստանի մասին ընդունված «կոշտ, բայց հավասարակշիռ» բանաձեւի վերաբերյալ
...ԱՌԱՋԻՆ ՀՆԱԳՈՒՅՆԸ ՆՈՐԻՑ ՀԱՐԳԻ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
«Հիմարությունը, տեր իմ, շրջում է աշխարհով մեկ, արեւի պես այն շողում է բոլորին»
Վիլյամ Շեքսպիր
«Տասներկուերորդ գիշերը»
Շատերի մեջ տպավորություն է ստեղծվել, թե հանձին Հայաստանի քաղաքագետների միության ...ՏԱՐԲԵՐ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
Սեփ.լրտվ.Անընդմեջ խոսելով «անկախ հետաքննություն» անցկացնելու մասին, դրանով իսկ ի սկզբանե կասկածի տակ դնելով նախաքննության անաչառությունը՝ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Եվրախորհուրդը, ուղղակի ճնշում ...ԸՆԴԱՄԵՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻՆ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼ
Ըստ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, մեր երկրին վերաբերող «բանաձեւը կոշտ է։ Եւ մեր առաջարկությունները չփոխեցին կոշտությունը, նաեւ այդպիսի նպատակ չէին հետապնդում։
Մենք ընդամենը ...ԴՆԵՆՔ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
1
Ըստ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ, որքան էլ ձգտենք հայ-թուրքական հարաբերությունները կառուցել առանց նախապայմանների, միեւնույն է, դրանք ճակատագրով են սահմանված եւ դրանցից մեկը 1921 թվականի պայմանագիրն է. «Այն չեղյալ ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները այսօր կազմակերպում են ջահերով ավանդական երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր: Երթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ազատության հրապարակից: ...ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ
Եվրոպայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովը 53 «կողմ», 2 «դեմ» եւ 4 «ձեռնպահ» ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ հոլանդացի քրիստոնեա-դեմոկրատ պատգամավոր Ռայա Օոմեն Ռուիջթենի պատրաստած զեկույցը, որում ...100 ԽՈՇՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Այս տարվա առաջին եռամսյակում մաքսային վճարներ մուծող 100 խոշոր ընկերությունների ցուցակը գլխավորում է «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 2 մլրդ 322,89 հազար դրամ վճարումով: Ինչպես տեղեկացրին կառավարությանն առընթեր մաքսային ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության երկու անդամների՝ Մհեր Շահգելդյանի եւ Գուրգեն Սարգսյանի նախարարական պաշտոններում նշանակվելուց հետո պատգամավորական թափուր տեղերը կզբաղեցնեն կուսակցության համամասնական ...ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ
Երեւան վերադառնալուց անմիջապես հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեր թիմի հաղթանակը արտահայտող երեք գավաթ փոխանցեց ՀԱՕԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Գավաթներից մեկը հանձնվել ...
ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԻ ՆՎԱԶԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԴՊՐՈՑԱԿԱՆ ԲՈՒՖԵՏՆԵՐՈՒՄ ՍՆՎԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԻ՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ՓՈՂԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ֆինանսների բաժին
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

