
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
- Այս օրերին ոմանք զարմանքով, ոմանք՝ զայրույթով, շատերը՝ տարակուսանքով հարցնում են. ժամանակին նախագահի պաշտոն զբաղեցրած մեկը, որն ընտրություններից առաջ դրամատիկ տողեր էր արտասանում Չարենցից («Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»), հետընտրական շուրջօրյա հանրահավաքներում, հազարավոր մարդկանց առջեւ ցնցվելով ու ծռմռվելով, փարիսեցիաբար հայտարարում էր՝ «եթե սա հեղափոխություն է, ապա միայն երգի-պարի հեղափոխություն», մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո ինչպե՞ս կարող էր գոնե կեսբերան չընդունել պատասխանատվության իր բաժինը տեղի ունեցածի համար։

«Լավագույն պաշտպանությունը հարձակումն է». ահավասիկ այն «ունիվերսալ» բանաձեւը, որին ապավինելով՝ Տեր-Պետրոսյանը, անէությունից երկրորդ անգամ հառնելով, կարողացավ անել գրեթե անհնարինը. 350 հազար մարդու համոզել, որ հենց ինքն է այն եզակի «փրկիչմենը», որին ի վերուստ վերապահված է կերտել Հայաստանի լուսավոր ապագան։ Ընդսմին՝ այդպես էլ իրեն եւ իր «քաղաքական թիմի» խաղացողներին, իմա՝ հհշական բանդիտներին մեղավոր չճանաչեց երբեմնի բարգավաճ երկիրը քանդելու, տնտեսությունը ավերելու եւ ժողովրդին զանգվածային ընչազրկության մատնելու համար։
Սեփական անսխալականության բարդույթին համահունչ՝ ընդամենը թեական տոնով ասաց՝ «եթե մեղավոր եմ...», եւ անմիջապես հերքեց սույն «անհավանական» վարկածը՝ սեփական ապաշնորհ կառավարման ավերիչ հետեւանքները վերագրելով պատերազմին ու շրջափակմանը։ Հետո առանց աչք թարթելու լայնածավալ հարձակման անցավ ընդդեմ «ավազակապետության պարագլուխների»՝ նախագահ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի։ Որոնց աններելի հանցանքը, պարզվեց ղարաբաղցի լինելը եւ անցած 10 տարիներին Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների չգնալն էր։
«Խփիր, որ չխփեն» մեկնակետից էլ աշխարհի բոլոր «հհշների» նախագահը հարաճուն ագրեսիվությամբ չարության եւ ատելության նախընտրական, ապա հետընտրական տոնահանդեսներ սարքեց Թատերական հրապարակում, որոնք մարտի 1-ին սահուն կերպով վերաճեցին մետաղաձողերով հեղաշրջման փորձի։ Որի պատասխանատվությունը, դարձյալ առանց աչքը թարթելու, իշխանությունների ուսերին բարդեց։
Տասը մարդու մահվան պատճառ դարձած խայտառակ իրադարձությունների հենց հաջորդ օրը (հետո պիտի տեղեկանայինք, որ այդ գիշեր մանկան պես անխռով քնել էր, իմանալով, որ կան զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ) յուրային լրագրողներին հավաքեց, ձեռքերը «լվաց» եւ առանց ամաչելու` ի լուր աշխարհի ծանուցեց, որ այդ ամենից բացարձակապես անմասն է։ Ճիշտ այնպես, ինչպես անմասն էր 90-ականների համատարած անկումից, ընտրազեղծարարության գլուխգործոցներից ու հհշական բռի հակաժողովրդավարության մյուս դրսեւորումներից։
Նախահարձակ լինելով՝ քաղաքական դիվիդենտներ շահել, սահմանազատվել պատասխանատվությունից, սրբագրել պատմությունը։ Թուրք եւ ադրբեջանցի պատմաբանների եւ կառավարիչների զինանոցից փոխառնված այս տրյուկը ԼՏՊ-ն հաջողությամբ շարունակում է կիրառել թե՛ ներսում, թե՛ դրսում։ Եւ որքան էլ «տարօրինակ» է` կարողանում է որոշակի հասարակական կարծիք ստեղծել թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային բեմերում։
Բանը հասավ նրան, որ ձեռնոցի պես կարծիքներ փոխող տխրահռչակ Բրայզան, ոչ ավել, ոչ պակաս, «ամրագրեց», որ «Հայաստանի ընտրված կառավարությունն է պատասխանատու մարտի 1-ի համար». ընդսմին՝ չիմանալու տալով, որ մարտի 1-ի դրությամբ «ընտրված կառավարություն» չկար, կար ընտրված նախագահ, որը չէր անցել իր պարտականությունների կատարմանը։ Այնպես որ, իշխանությանը քավության նոխազ դարձնելու գայթակղությանը տրվելու դեպքում «լավագույն դեպքում» կարելի էր «գործող կառավարության» պատասխանատվության մասին խոսել՝ անտեսելով իրողությունը, որ Տեր-Պետրոսյանն էր մերժել երկխոսության հրավերը եւ պարզել «մահ կամ իշխանություն» կարգախոսը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
Սեփական մեղքերն այլոց ուսերին բարդելուն զուգահեռ՝ ԼՏՊ-ն եւս մի խնդիր է լուծում. «գրում է» հետիշխանափոխական տարիների «նոր պատմությունը», որտեղ իրողությունները ներկայացված են գլխիվայր եւ նեգատիվ արտապատկերով. լեւոնական անգերազանցելի ցինիզմի չափանիշներին համապատասխան։
- Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
SERJ գրել է:
Ինչ անհաջող հոդվաց Էք գրել,
տո այ համբալ բոմժ, ով կարա մեզ կպնի, եթե մենք չկպնենք:
Էսենց տուֆտա սուտ Էլ չգրես, գոնե կարդա մյուս թերթերն ինչ են գրում
ABG գրել է:
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
«ԿՈԼՑՈ» ռազմագործողությունը, որ իրականացրին Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատները (օմօն)՝ օգտագործելով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները, սկսվեց 1991-ի ապրիլի 30-ին՝ Խանլարի շրջանի հայկական Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերից, այնուհետեւ ծավալվեց բուն Լեռնային Ղարաբաղում։ Մայիսին բռնատեղահանվեցին Հադրութի շրջանի 15 գյուղեր, իսկ մայիսի 15-16-ին՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը՝ բնակչության հետեւյալ թվաքանակով. Հին Շեն՝ 240, Մեծ Շեն՝ 163, Եղծահող՝ 140, Ծաղկաձոր՝ 20։ Թալան, կողոպուտ, սպանություն, բռնաբարություն. 20-րդ դարավերջին թուրքի յաթաղանը նորից շողաց Բերդաձորի գլխին՝ կրկնվեց դարասկզբի ցեղասպանությունը ավելի փոքր մասշտաբներով։ Չորս գյուղերի տղամարդկանց, առանց տարիքի մեջ խտրություն դնելու, լցրին ավտոբուսները եւ տարան ադրբեջանական Լաչին քաղաքը, որի ներքին գործերի մեկուսարանները վերածվեցին համակենտրոնացման ճամբարի։ Արտակարգ դրության պարետությունը նման վայրերը կոչել էր ֆիլտրման կետ, որտեղ, իբր, ստուգում էին կալանվածների անձը, փաստաթղթերը։ Սպառնալիքների եւ հարկադրանքի տակ մարդկանց ստորագրել էին տալիս, իբր, կամավոր լքում են իրենց մշտական բնակության վայրը։ 1991-ի մայիսի 15-16-ին Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն գյուղում կատարված ջարդերի մասին վկայում է ականատես Սվետլանա րիգորյանը, որը գրի է առնվել 1991-ի մայիսի 28-ին, քաղաք Մոսկվայում, «Մեմորիալի» շտաբ գրասենյակում։ «Մայիսի 15-ին՝ առավոտյան ժամը 7.00-ին զրահատանկերի ուղեկցությամբ մեր Մեծ Շեն գյուղը ներխուժեցին ԽՍՀՄ ՆՆ ներքին զորքերի զինվորներն ու ադրբեջանական օմօնականները՝ զինված ավտոմատներով, նռնակներով, դանակներով, շատերի մոտ կացիններ կային։ Մեր տունն առաջինն էր գյուղի ճանապարհին։ Ամուսնուս եւ ավագ եղբորս սկսեցին ծեծել երկաթե շղթաներով։ Այնուհետեւ նրանց շպրտեցին գետնին եւ կապկպեցին։ Իսկ մյուս եղբորս՝ Անուշավան րիգորյանին հրեցին դեպի ներքնահարկ։ Միեւնույն ժամանակ կանանց ու երեխաներին հրամայվեց մտնել տուն եւ դուրս չգալ առանց թույլտվության։ Ես չհամբերեցի, գնացի ներքնահարկ՝ եղբորս հետեւից։ Օմօնականներն ինձ հրամայեցին ներքնահարկի բանալիները բերել, իբր զենք են փնտրում։ Ես հազիվ հասցրած՝ բանալիներով վերադառնալ, կրակոցներ լսեցի։ Այդ գազաններն իմ աչքի առաջ սպանեցին եղբորս։ Նա երկու երեխա ուներ, եւ կինը հղի էր, ու ուր-որ է պետք է ծննդաբերեր։ Մոտեցա եղբորս, նրանք սպառնացին սպանել, բայց ինձ հաջողվեց դուրս պրծնել եւ փախչել։ Անուշավանի որդիներին՝ 9 եւ 10 տարեկան, եւս ուզում էին սպանել, եւ դեմ էին տվել պատին եւ ասում էին, որ նրանց աչքերը նման են գրոհայինի։ Երբ մեծանան, կարող են վրեժ լուծել։ Միջամտեցին ռուս զինվորները եւ երեխաներին հեռացրին։ Այդ ժամանակ բոլոր տղամարդկանց հավաքել էին գյուղի հրապարակում եւ լցրել ավտոբուսները։ Այնուհետեւ տարան Լաչին։ Հաջորդ օրը, ովքեր վերադարձան, ծեծված, խոշտանգված էին եւ հազիվ էին կանգնում ոտքի վրա։ Իմ ավագ եղբայրը եւս խիստ ծեծված էր, բեղերը քաշելքանդել էին, եւ սարսափելի տեսք ուներ։ Լաչինից Հետ եկածները սարսափելի բաներ էին պատմում։ Մահվան սպառնալիքի եւ ծաղրուծանակի տակ նրանց ստիպել են դիմումներ ստորագրել կամավոր Հայաստան գնալու մասին։ Հետո մենք իմացանք, որ մեր հարեւան Եղծահող գյուղում օմօնականները մոր աչքի առաջ բռնաբարել են մի աղջկա։ Եղել են եւ ուրիշ գազանություններ։ Մեր գյուղում փորձել են մեկ տարեկանի լեզուն կտրել, բայց, բարեբախտաբար, երկու ռուս զինվոր վրա են հասել եւ փրկել։ Երբ տղամարդկանց տարել են, գյուղում մնացել էին կանայք ու երեխաներ։ Այս ամբողջ ընթացքում մեր տները թալանել են, բարձել մեքենաները եւ տարել Լաչինի շրջան։ Այս ամբողջը կատարվել է զինվորականների եւ Շուշիի շրջանի ղեկավարության աչքի առաջ (եկել էին շրջանի դատախազ Ալեսկերովը, շրջկոմի քարտուղար՝ յոզալովը)։ Այնտեղ էին նաեւ Լաչինի շրջանի ՊԱԿի ներկայացուցիչները։ Զինվորները մեզնից փող վերցրին՝ խոստանալով, որ մեզ կպաշտպանեն, բայց թողին գնացին, եւ մենք անպաշտպան մնացինք։ «Անձնագրային ռեժիմի ստուգումը» տեւեց 4 օր։ Սպանված եղբորս կնոջն ու երեխաներին ուղղաթիռով տարան Ստեփանակերտ, այնտեղից ինքնաթիռով՝ Հայաստան։ Եղբորս դիակը հայրենի գյուղում հապշտապ հողին հանձնվեց. զինվորները եւ օմօնականները թույլ չտվեցին դիակը հանել։ Հասկանալի է, որ խոսք չեղավ մարդասպանին դատապրտելու մասին, չնայած մենք նրան մտապահել էինք։ Մայիսի 19-ին մեզ լցրին ավտոբուսները եւ տարան որիսի շրջանի Տեղ գյուղը»։ * * * Երկու եղբայրները՝ Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի ընդհատակյա շտաբի պետ Առնո Մկրտչյանը եւ 24 տարեկան Արտաշեսը, որ շտաբի վարորդն էր, Լաչին տարվածների մեջ էին։ Ավագ եղբայրը դատապարտվեց մահապատժի, որը հետո փոխարինվեց ցմահ բանտարկության։ Իսկ Արտաշը՝ 15 տարվա բանտարկության։ Մեկ տարի մեկ ամիս թուրքական բանտերում Քրիստոսի չարչարանքները կրելուց հետո Արտաշեսն ազատվում է՝ փոխանակվելով ադրբեջանցի գերիների հետ։ 25-ամյա երիտասարդը զինվորագրվում է 7-րդ պաշտպանական շրջանին, 51-րդ գումարտակին եւ որպես ավագ սպա՝ կռվում հայրենի երկրի ազատագրության համար, մասնակցում Մարտակերտի, Քարվաճառի, Կուբաթլուի, Ֆիզուլիի ազատագրմանը։ * * * Լաչին։ Ոստիկանության մեկուսարան։ 40-50 բերդաձորցիներ նույն խցում են։ Իրար վրա հենված, չոքած, իրար գլխի թափված, օդը՝ հեղձուցիչ։ Մարմինները՝ խոշտանգված, ծխախոտով վառած, դանակով ու երկաթե ձողերով ծակծկված։ Կալանվածների մեջ կային 80-ամյա ծերունիներ, անգամ 16 տարեկան պատանիներ։ Մեկի գրպանում փող կար, տվեցին հսկիչին եւ մի բաժակ ջուր վերցրին։ Բոլորը ծարավից տոչորվում են, բայց թրջում են կիսամեռ կալանավորների շրթունքները։ Դուռը բացում ու մարդկանց տանում են հարցաքննության։ Տարածների մի մասը հետ է գալիս։ Ծեծի, խոշտանգման հարկադրանքի տակ շատերն առանց կարդալու թղթեր են ստորագրում, այսպես ստեղծվում են քրեական գործի կեղծ հիմքերը։ Մեկին հրեցին ներս։ Արմանն էր, արնաշաղախ, ոտքի վրա կանգնել չէր կարողանում, ոչ էլ կանգնելու տեղ կար։ Փլվեց գետնին եւ գլուխը խփեց պատին. - Չդիմացա, Առնո։ Առնոն ցնցվեց. - Խո՞սք են քաշել։ Արմանը լռեց, եւ Առնոն հասկացավ կատարվածը։ - Դու հասկանո՞ւմ ես՝ ինչ ես արել։ - Հասկանում եմ, բայց չդիմացա։ - Բոլորի՞ անուններն ես տվել։ - Առաջինը հենց իմ անունն եմ գրել։ Ստիպեցին,- արդարացավ կալանավորը։ - Հարիֆ,- Առնոն գլուխն առավ ձեռքերի մեջ։ - Ինձ ասացին, որ Բահաթուրը խոստովանել է։ Թղթերը ցույց տվեցին։ - Գոնե ինքդ քեզ խղճայիր։- Առնոն այլեւս ասելիք չուներ։ Մեկ ժամ հետո քարշ տալով՝ խուց շպրտեցին Պետրոսյան Հրաչիկին։ - Ստորագրածդ թղթերը աչքս կոխեցին։- Ու բոլորը հասկացան, որ Հրաչիկն էլ է ստորագրել։ Երեք օրվա ընթացքում կատարվեց «զտում», եւ 39 բերդաձորցիներ հայտնվեցին Շուշիի բանտում։ * * * «Վտանգավորներին» առանձնացնում ու պահում են մեկուսախցերում։ Արտաշը 10 հոգու հետ թիվ 10 խցում է։ 6 օր անընդհատ հանել-ծեծելուց հետո տանում են հարցաքննության։ - Մկրտչյան Արտաշես։ Առնոյի եղբա՞յրն ես։ - Այո։ - Ուրեմն, գրոհային ես։ - Ես Ստեփանակերտի բնակիչ եմ։ Ամիսը մեկ գալիս էի մերոնց տեսնելու։ - Եղբայրդ ինչո՞վ էր զբաղվում։ - Հայաստանից օգնություն էին բերում՝ բաժանում էր։ Քննիչը նայեց սեղանի մոտ նստած երկու աժդահա թուրքերին, եւ... մի քանի րոպեից կալանավորը թավալվում էր գետնին։ Ջուր շփեցին գլխին ու նստեցրին։ - Օգնություն էր, հա՞, բաժանում։- Քննիչը թղթերը բռնեց կալանավորի աչքերի դեմ, եւ Արտաշը ճանաչեց. շտաբի գաղտնի փաստաթղթերն էին, որ խուզարկություններից առաջ սովորաբար թաքցնում էին շտաբին մոտիկ գտնվող իրենց պապի՝ Սահակի լքված տան տանիքում։ Ուրեմն, շտաբի թաքստոցը հայտնաբերվել է։ - Տեղյակ չեմ։ Առաջին անգամ եմ տեսնում։ - Ավտոմատդ որտե՞ղ ես թաքցրել։ Տեղն ասա։ - Զենքն ինչի՞ս էր։ Չունեմ։ - Էդ ո՞նց է՝ բոլորին զենք է տվել, քեզ՝ չէ՞։ - Չունեմ։ Իմ մասին հոգ է տարել՝ չի տվել։ - Սա դեռ կարողանում է լեզուն շարժել,- քննիչը հավաքեց թղթերը, իսկ ծեծողները գործի անցան։ Ի դեպ, արխիվի հետ թուրքերի ձեռքն էր անցել նաեւ համարակալված զենքերի ցուցակը։ - Եղբորդ մեքենայով տարել ես Եղցահող, ճանապարհին ի՞նչ խոսակցություն է եղել։ - Չեմ տարել։ Չեմ տեսել։ Չեմ լսել։ Ներս են բերում Առնոյին, որը տեսնելով եղբոր վիճակը՝ ասում է. դրա մեջ ի՞նչ կա, Արտաշ, խոստովանիր։ Չեմ տարել։ Ոչ մի ժողովում չեմ եղել։ 10 րոպե անց կալանավորն ուշագնաց փռված էր գետնին, եւ տնքոց էլ չէր լսվում։ Մեկ տարի մեկ ամիս հետո, երբ Արտաշն ազատվեց գերությունից, իջավ ձորը, որտեղ տնից 200 մետր հեռավորության վրա՝ իրենց բանջարանոցում, աղբյուրի մոտ, մոշի թփի տակ, ցելոֆանե տոպրակի մեջ թաքցված էր ավտոմատը, հանեց, զնվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը։ Դուռը բացվեց, եւ մի մարմին թմփաց գետնին։ Տղաներն իմացան, որ Ստեփանակերտից շատ մարդ են բերել։ Խցում լռություն տիրեց. մի՞թե վերջ Ղարաբաղին՝ մտածում էին տղաները։ Արտաշին տարան հարցաքննության։ - Սաքոյին, Խեչոյին, Անդրանիկ Հարությունյանին ճանաչո՞ւմ ես։- Բաքվից քննչական նոր խմբեր են եկել, եւ հարցաքննողը հատուկ գործերի գծով քննիչ Ֆիլմամեդովն էր։ - Ճանաչում եմ։ յուղում տեսել եմ։- Տղան հասկացավ, որ հրաժարվելը իմաստ չուներ։ - Նրանց հասցեներն ասա։ - Չգիտեմ։ Նրանց մոտիկ չեմ եղել։ - 90-ի հունվարին որտե՞ղ ես եղել, երբ մերոնց ոչխարները քշել են։ - Ստեփանակերտում։ - Իսկ Կանաչ Թալան վառելու ժամանա՞կ... - Ստեփանակերտում։ - Լաչին-Շուշի ավտոբուսներն ովքե՞ր են քարկոծել։ - Տեղեկություն չունեմ։ Ես միայն հյուր էի գնում մեր տուն՝ հարազատներիս տեսնելու։ Արտաշին զարմացրեց օրվա հարցաքննության մեղմ տոնը, գնդապետի բարեսիրտ վերաբերմունքը, որի պատճառը հաջորդ օրը պիտի իմանար։ * * * Շուշիի բանտում գտնվելու 25-րդ օրն էր։ 25 օր եղբայրներն իրար չէին տեսել։ Միայն ծեծի ձայներն էին լսվում. Արտաշին խցում ծեծում էին, Առնոյին դիտմամբ միջանցքով տանում կամ հակառակը։ Առնոյին ներս բերեցին քննչական սենյակ։ Երկուսի վրա էլ հալ չկար՝ ոսկոր ու կաշի։ - Մոտեցեք, իրար ձեռք սեղմեք, ինչքան ժամանակ է՝ իրար չեք տեսել,- ասաց գնդապետ Ֆիլմամեդովը։ - Ո՞նց ես,- ձեւականորեն հարցրեց Արտաշը՝ շատ լավ հասկանալով հարցի անհեթեթությունը։ - Ինչպես տեսնում ես։- Մի բան ասած լինելու համար պատասխանեց Առնոն։ - Կարող եք իրար հետ զրուցել։ Եղբայրների լռությունը խախտեց քննիչը։ - Արտաշին ազատում ենք, ասա, թե իրեն ինչպես պիտի պահի։ Որ գնաս, Անդրանիկի, Սաքոյի ու Խեչոյի հասցեները կհայտնես։ Ասաց Առնոն, իսկ Ֆիլմամեդովը Բաքվի իր ծառայողական համարը գրում ու մեկնում է Արտաշին։ Արտաշը նայում է եղբորը ու հասկանում, թե ինչ պիտի ասի։ - Կիմանամ՝ կզանգեմ։ Գնդապետը կանչեց քննիչ Բաղիրովին, որը 20 րոպե ռուսերեն լեզվով գրում է, հետո մի սպիտակ թուղթ է դնում Արտաշի առաջ։ - Ստորագրիր եւ ազատ ես։ - Կարդամ՝ հետո,- ասաց Արտաշը։ - Եղբորդ հետ պիտի որ պայմանավորված լինեք։ - Հա, պիտի գնամ հասցեներ ուղարկեմ։ - Հենց դա է գրած։ Ստորագրիր։ - Կարդամ՝ հետո,- պնդեց կալանավորը։ Բաղիրովը թղթերը հավաքեց, դրեց թղթապանակի մեջ. - Մենք քեզ լավություն էինք ուզում անել՝ չուզեցիր։ Մտածեցինք՝ եղբայրներից գոնե մեկին բաց թողնել։ Վերջին անգամ եմ հարցնում՝ լավ մտածիր, ստորագրո՞ւմ ես, թե՝ չէ։ Արտաշը լուռ էր։ - Ստիպված ես եղբորդ հետ Բաքու գնալ։ * * * Հուլիսի վերջին օրերն են։ Բաքու գնացող «Սեւ ագռավի» մեջ 17 բերդաձորցիներ են եւ Սարգսյան Մանվելը, Դանիելյան Նորայրը, ասպարյան Լեւոնը։ Առնոն բարձրացավ՝ աչքը հպեց դռան ճեղքին։ - Մազե կամրջի մոտ ենք, տղերք,- ասաց կարոտով, կարծես կանխազգում էր, որ հետդարձի ճանապարհ չի ունենալու։ * * * Բաքու։ Բայիլ։ Շոգից խեղդվում են։ Երեք օր դուռը չեն բացում, ոչ հաց, ոչ՝ ջուր։ 6-րդ օրը մեկը դուռը բացեց. - Առնոն ո՞վ է։ Առնոն կանգնեց. երեւի նորից տանում են ծեծելու։ - Ինձ չե՞ս ճանաչում։ Կալանավորը հարցական նայեց։ - Եկել էի քո հարսանիքին։ Հարեւան գյուղից եմ։ Կալանավորը հիշեց, թե ինչպես մեկը նվեր-ոչխարներն առաջն արած՝ իջնում էր Թումա սարի լանջով։ Նա էր։ - Ստեփանակերտում ի՞նչ կա-չկա։- Կալանավորը առիթն օգտագործեց, ինչ-որ բան իմանալու համար։ - Չգիտեմ ինչ ասեմ։ Էհ, Ինչո՞ւ էսպես ստացվեց։ Ձերոնց մեջ լավ ընկերներ ունեի։- Կարոտն արտահայտեց թուրքը, ապա ետ գնաց չորս բոքոն, մի-մի բաժակ թեյ ձեռքին եկավ։ - Դու մուալիմ ես, Առնո, ես գիտեմ, որ դու մարդ սպանող չես։- Թուրք սպային այլեւս չտեսան։ * * * Շուվելյան։ Բոլորին հանեցին աշխատելու։ Խցում երկու եղբայրները մնացին։ Արտաշը մոտ քաշվեց։ - Ինչո՞ւ չփախար, Առնո, ախր կարող էիր։ - Կարող էի... Դպրոցի մոտով գնայի՝ ձորը կանցնեի... Չկարողացա։ Ժողովուրդը կասեր՝ փախել է՝ մեզ անտեր-անտիրական թողել։ - Ժողովո՜ւրդը... - Հեգնական ձգեց Արտաշը։- Լաչինում մեկ-մեկ քո դեմ ստորագրություն տվին ու դուրս եկան... - Իմ խիղճն էսպես հանգիստ է։ - Նրանք գնացին, ազատության մեջ են, միայն դու .. - Արտաշը ներքին տվայտանքներն էր արտահայտում, եւ եղբայրը դա շատ լավ էր հասկանում։ - Ո՞ւր են դաշնակ ընկերներդ։ Ես տեսել եմ, թե ինչ ակնածանքով էին ձեռքդ սեղմում։ ոնե մի տող գրած ուղարկեն, հույս տան... Սրանից նեղ տեղ էլ չկա։- Արտաշի ձայնի մեջ հանդիմանություն չկար, չէր էլ կարող լինել։ Առնոն մեծ հեղինակություն էր թե՛ որպես ավագ եղբայր, թե՛ որպես հրամանատար։ Նրա խոսքը վիճարկելու ենթակա չէր, բոլորը լուռումունջ ենթարկվում էին։ - Դու դրսում լինեիր՝ բոլորիս կօգնեիր։ - Ես այստեղ պիտի լինեի... Եթե ես դրսում լինեի, ինչ-որ մեկն այստեղ, թեկուզ մեկ հոգի, խիղճս հանգիստ չէր լինի։ - Ինչո՞ւ օգնության չեկան։ Դու միշտ ասում էիր՝ մի կրակոց լինի, օգնության են հասնելու։ Ո՞ւր են, ինչո՞ւ չեկան։ Մեծ-մեծ, հայտնի մարդկանց անուններ էր տալիս... - Իմ խիղճը մաքուր է։ Իմ սիրտը բոլորի հանդեպ պարզ է։ - Առնո,- Արտաշի ձայնը շշնջոցի հասավ։- Բերդաձորը ինչո՞ւ ընկավ։ Հրամայեիր՝ սրանց ձորը կլցնեինք։ Մենք քո հրամանին էինք սպասում։ Բայց առանց մի կրակոցի... - Իրավունք չունեի, ինքնագլուխ չէի կարող գործել։ Զանգել էի որիս ու Ստեփանակերտ։ Ասել են՝ ոչինչ ձեռնարկել պետք չէ՝ անձնագրային ռեժիմի ստուգում է։ Եթե թույլտվություն լիներ... - Դու տուն, ընտանիք մոռացած՝ միայն թե զենք հասցնեին, միայն թե... Իսկ գյուղացիները քեզ ուրիշ կերպ էին վերաբերվում։ Դու արդար էիր, բայց լավ արած, վատ արած՝ նրանց համար մեկ էր... - Նրանք ինձ հետո, շատ ուշ են հասկանալու... Աղջիկներիս մի կարգին չտեսա։- Խոսքը շրջեց Առնոն։ Անուշիս միայն մեկ անգամ եմ տեսել։ Անահիտս, Աստղիկս, Արփիկս, տեսնես որտեղ են, ինչ են անում։ - Շտաբը՝ լիքը, պահեստը՝ լիքը, դու նրանց մասին չէիր մտածում։- Առնոն հասկանում էր Արտաշին. եղբայրը իր ներքին մտածումներն էր բարձրաձայնում։ - Ես ուրիշ կերպ չէի կարող։ Ժողովուրդը ի՞նչ կասեր... - Ժողովո՜ւրդը ... բոլորը քեզ ծախեցին... հիշու՞մ ես, հայրիկն ասում էր՝ ետ դառ... - Սա՛ էր իմ ճանապարհը, Արտաշ։ Միայն ափսոսում եմ, որ առանց մի կրակոցի Բերդաձորը հանձնեցինք։ Սա ինձ վառում է, հանգիստ չի տալիս։ Առանց կռվի, առանց դիմադրության, առանց կրակոցի... Ո՜նց խաբվեցի... * * * Գերագույն դատարանի դահլիճը։ Կարդում են Առնոյի գրառումներից։ Կարդում են նաեւ Հունաստանի հայ համայնքից ստացած նամակը. «Քաջարի բերդաձորցիներին, Դուք, որ երկու տարի շրջափակման մեջ հերոսաբար դիմադրել եք ...» եւ այլն, եւ այլն։ Դատավորը կարդում է քրեական գործով դատավճիռը. Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 67 հոդվածի 3-րդ կետով, 70 հոդվածով, 94 հոդվածի 4-րդ կետով, 15,94 հոդվածների 4-րդ կետով, 220 հոդվածի առաջին կետով Մկրտչյան Առնոն դատապարտվում է մահապատժի։ 67-րդ հոդվածի 3-րդ կետով, 70 հոդվածով, 17, 94 հոդվածների 4-րդ կետով, 17,15, 94 հոդվածների 4-րդ կետով Արտաշես Մկրտչյանը դատապարտվում է ազատազրկման 15 տարի ժամկետով։ * * * Դատապարտյալներին իջեցնում են երագույն դատարանի ներքնահարկը։ Մի տասնյակի չափ թուրքեր ներս են լցվում, եւ դագանակները շաչում են, ձեռնաշղթաները՝ խուլ տնքում։ Բաքվի հեռուստատեսությամբ ցուցադրելու համար հարցազրույց են վերցնում։ Հարցազրույցից հետո՝ նորից շաչում են դագանակները։ Ծեծելով լցնում են մեքենան ու տանում Բայիլի բանտ, ներքնահարկը։ Կարդում են 11 բերդաձորցիների անուն -ազգանունները։ Կարդում են եւ մահապարտներին առանձնացնում։ Ծեծ։ Նախճիր։ Արտաշը հասկացավ, որ սա իր ու եղբոր վերջին հանդիպումն է։ 5 մահապարտներին ծեծելով հանում են խցից։ Իրար մոտենալու հնար չկար։ Արտաշը որսաց Առնոյի հայացքը ու տեսավ եղբոր արցունքները։ Առնոն նայեց ու տեսավ Արտաշի արցունքները։ Երկու եղբայրները, նրանք, որ երկաթե կամք ունեին, իրար արցունքներ տեսան։ Դա ակնթարթներ տեւեց, եւ երկուսի համար էլ միակ լացն էր...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ARAM գրել է:
Դե լավա, ամբողջ աշխարհը հասկացավ, թե անմեղ զոհերի համար ովա մեղավոր, մենակ դու չհասկացար,պ.Ս. Հաությունյան.
AA գրել է:
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,երեվի մարտի 1-ի գիշերը ԼՏՊ-ի կողքը պառկած ես եղել,որ տեղյակ ես ու
շատ վիրավորված նրա անխռով քնելու համար:
Txmarnerin գրել է:- SERJ
Ինչ անհաջող հոդվաց Էք գրել, տո այ համբալ բոմժ, ով կարա մեզ կպնի, եթե մենք չկպնենք:
Էսենց տուֆտա սուտ Էլ չգրես, գոնե կարդա մյուս թերթերն ինչ են գրում
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈ՛ՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Հիմա քեզ Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցի են տանում: Քո ոտքը չեն գալիս, ինչպես Շուրիշկանում, այլ քեզ են տանում: Տանում են , որ բուժես, տանում են , որ լույս ու հավատ սփռես, քանզի շատացել է սուտը, մեղքը, անարդարությունը, ոճրագործությունը, ազգադավությունը, դավաճանությունը... Կրկին քո զորությանն են ապավինում, քանզի իրենք մեղավոր են ու անզոր:
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Մենք չորս հարյուր տարվա բարեկամներ ենք, հարազատներ ենք: Հավատա՛, որ ամբողջ կյանքում անկեղծ հավատացել եմ քեզ ու քո անունով միայն ճշմարիտն եմ խոսել: Դու մեր խորհրդատուն ես եղել, չարից ու վատից պաշտպանել ես մեզ, բուժել ես հիվանդություններից: Հիմա իմ սիրտը հարազատի պես դողում է քեզ համար, չլինի խաբեն քեզ, քո անունով սուտ երդվեն՝ իրենց աններելի մեղքերը քավելու համար:
Ծնկաչոք համբուրում եմ քեզ, ուշադիր եղիր...
Պապիս պապը պատմել է .- Երբ շահը հրաման տվեց անցեք՝ « հետևից սուր, առաջից ջուր...» , դու նրա մեջքին կապված ես եղել, այծի մորթուց պատրաստված ջուր չքաշող տիկի մեջ, հացի ու պանրի հետ: Նա պատմել է նաև, որ քո զորությամբ ու հոrդորանքով գոտեպնդվել , քաջացել ու տասնյակ հազարավոր հայեր ձեռք ձեռքի բռնած անցել են Արաքսը... «Արաքսն ելման...»
Գաղթականներից շատերն են իմացել , որ դու իրենց հետ ես, ուստի չեն վախեցել արհավիրքներից, շահի ղոշունի անմարդկային հալածանքներից, ֆառաշների այրող մտրակներից, նրանք հավատացել են իրար, օգնել են իրար, սուտ չեն ասել, հավատարիմ են եղել, իրենց ունեցած հացը նշխարի պես կիսել են իրար մեջ, մինչև հասել են շահանիստ Իսֆահան քաղաքը:
Շահ Աբբաս արքան հրաման է արձակել. « Գնացե'ք, շենացրեք Փերիա գավառը, դուք անկրոն եք, բայց մշակ ժողովուրդ եք, շինարար...»:
Պապս լսել է իր պապից, պատմում էր, որ Փերիայում, մի գեղատեսիլ վայրում գյուղ շինեցին Շուրիշկան անունով, քեզ համար եկեղեցի կառուցեցին, ժամ պատարագ արին ու քեզ անվանեցին «ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»:
Մենք չորս հարյուր տարի շարունակ ապրեցինք միասին , Դու պաշտպանեցիր մեզ զուլումից, ձուլումից, դավադրություններից, դավանափոխությունից, դու մեզ հետ եղար մեր կյանքի լավ ու վատ օրերին, դու հավատ ներշնչեցիր մեզ գոյատևելու ու ապրելու, պահպանելու մեր լեզուն: Դու մեզ հորդորեցիր լինել ազնիվ, աշխատասեր, ճշտապահ, ճշտախոս օտար երկրում, օտար ազգի մեջ, որպեսզի նվաճենք նրանց հարգանքն ու համակրանքը : Դու մեր ռահվիրան եղար մինչև մեր վաթան վերադառնալու բաղձալի օրը:
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Դու էլ վերադարձար քո վերածնված հայրենիք, եկար լիուլի կատարած քեզ վրա դրված՝ ազգի բոլոր պարտականությունները: Եկար ու քո պատվավոր հանգիստը գտար Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում: Թե ինչե՞ր ես պատմել քո հասակակիցներին մատենադարանում, քո դեգերումների մասին, այդ միայն քեզ է հայտնի...
Հիմա կրկին հիշել են քեզ ու Մուղնի են տանում: « Քո զորությանը մեռնեմ, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»,- մշտապես ասում էր մայրս: Մենք քո զորությանը ապավինեցինք, որպեսզի պարսից շահերից ու խաներից պաշտպանվենք, որ օտար ազգի լծի դեմ պայքարելու ուժ ամբարենք: Հիմա մեր երկրին՝ Հայաստանին տիրացած հայալեզու խաներն ու իշխանները, ցանկանում են մեզ ստրկացնել, ֆեոդալիզմի դարը տանել, մեր ազատ, մարդավայել ապրելու իրավունքները ոտնակոխ անել, փականք դնել մեր լեզվի ու գրի ազատության վրա: Հիմա էլ ուզում են քեզ խաբել, ժողովրդից հեռացնել: Սրանց ոգին՝ ծույլ ու օտար, չի կարողանում հասկանալ, որ դու դարեր շարունակ ժողովրդի կողքին ես եղել և նրան այս ծանր պահին չես լքելու:
Գիտենք, որ Դու էլ ես տառապում տեղեկատվության խավար զնդանում: Լույսի ու գիտության թշամիները մի քանի օր առաջ շղթայեցին քո մշակին, քո հոգևոր սպասավորներից մեկին՝ Մատենադարանի փոխտնօրենին:
Ասա', հրամյի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել այս՝ լույսի ու ազնվության թշնամիների հետ:
Տարիներ շարունակ կեղեքում ու հարստահարում են ազնիվ աշխատանքով ապրող ժողովրդին՝ քաղաքացուն, գյուղացուն, մտավորականին: Սրանք կշտում չունեն, քչով չեն բավարարվում: Դու գիտես, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, բայց իշխանավորները, «ազգային ժողովի» անդամները, Ղարաբաղի կռվում անտառների մեջ գեներալ ու հերոս դարձածները իրանի շահից քիչ հարստություն չեն դիզել: Սրանք Իսկական պատուհաս են դարձել ժողովրդի գլխին, ղարաբաղի պատերազմում զոհվածների հաղթանակն են մսխում: Արդարություն, ազնվություն, ազգասիրություն, հայրենասիրություն, մարդասիրություն հասկացողությունները խորթ բաներ են Երևանի նոր Սարդար խաների համար:
Ասա', հրամայի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
Այս գազազած ավազակապետները, ժողովրդի հացը խլելով չեն բավարարվում, հիմա էլ ժողովրդի կյանքն են խլում: Քեզ հայտնի եղավ, թե ինչպիսի օրինախախտումներով պահեցին իրենց հանցավոր իշխանությունը և պահանջատեր ժողովրդի արյունը թափեցին իր հայրենքի ու իր քաղաքի՝ Մաշտոցի փողոցի վրա: Այսպիսի բան պարսից շահերն ու թուրքական սուլթաններն են արել մեր դեմ, սրբությունդ վկա է:
Այս արնահեղությունը կազմակերպեցին, վերարտադրվելու ու կատարած ծանր հանցանքները պարտկելու նպատակով, որպեսզի լուրջ «փաստարկներ» ունենան , լեռան գետի պես վարարող շարժումը կանգնեցնելու համար: Ռեժիմի գեներալները, ստրատեգները, ազգային անվտանգության ծառայողները, խորհրդատու հոգեբանները, պետք էր որ մանրամասն քննարկումներ ու վերլուծություններ արած լինեին, իրենց կատարելիք օպերացիայի ու նրա անխուսափելի հետևանքների շուրջ: Հարդը և կրակը իրար կողքի անվտանգ չես պահի: Հազիվ թե այս պարզ դատողությունը դժվար հասկանալի լիներ գլխավոր հրամանատարի ու նրա գեներալիտետի համար: ...Նրանց պետք էր բախումը և դրա համար էլ հարյուր հազարավոր, մինչև հոգու խորքը վիրավորված մարդկանց «կարգ ու կանոն հասկացնելու համար», դեմ դիմաց հանեցին զինված ոստիկանությանը, բանակը և ժողովրդի մեջ խցկեցին իրենց արհեստավարժ սադրիչներին ու օլիգարխների սափրագլուխ զինյալներին :
Շարժման ղեկավարները թերագնահատեցին բռնապետության դաժանության աստիճանը, միաժամանակ գերագնահատելով ուժայինների ժողովրդին մոտ կանգնած լինելու պատրանքը: Ամեն գնով պետք էր բացառվեր ռեժիմի նախապատրաստած ու նրան օդի պես անհրաժեշտ բախումը:
Ռեժիմը ավելի հստակ աշխատեց՝ գլխատեց շարժումը և անկառավարելի դարձրեց այն: Հետագա քայլերը կատարվեցին ըստ իրենց նախագծած սցենարի...
Երկրին տեր ու տիրական դարձաց արտոնյալ օլիգարխները ու նրանց հովանավորող կաշառակեր պետական չինովնիկները, իրենց շահերը վտանգի մեջ տեսնելով, բոլոր միջոցներով ցանկանում են կանգնեցնել համաժողովրդական շարժման ու, ազգային վերելքի բուռն ընթացքը: Իրավունքի ու ապրուստի համար պայքարը անթույլատրելի ու աններելի մեղք են համարում ու զնդանները լցրել են ամենահայրենասեր մարդկանցով, շարժման ղեկավարներով, պարզ քաղաքացիներով: Հրամայական դատավարություններ ու շինծու քրեական մեղադրանքներ են հարուցում քաղաքական բանտարկյալների դեմ: Ստալինիզմի ուրվականն է շրջում այսօր Հայաստանի գյուղերում ու քաղաքներում:
Մեջլիսում իրենց գործին հարմար «օրենքներ» են հորինում ու հանձնում են իրենց տաշտակից սնվող դաժան ոստիկանապետներին՝ ի կատար ածելու դրանք:
Իրենց շահերին են ծառայեցնում երկրի լրատվության բոլոր միջոցները: Հ1-ը, Վայ լուրը ստի ու կեղծիքի ծանր հրետանիով օրնիբուն ռմբակոծում է երկրի բնակչությանը...
Տիեզերքում հարդ են գողանում, գիշերները երևում է հարդագողի ճանապարհը պարզ երկնքում, դու արի ու տես, սրբությունդ, օրը ցերեկով հյուսիսային պողոտան դարձրել են մարդագողի ճանապարհ: Քայլելն ու նստելը, կարդալն ու բարձրաձայն մտածելն էլ հանցաք է մեր օրերին, սրանք բռնակալ շահերից առաջ անցան: Սրանք կրակեցին մեր հայրենասիրության վրա, մեր իրար սիրելու զգացմունքների վրա, սրանք ատելություն են սփռում Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքը հեռացնում են Հայաստանից: Վտանգել են մեր ազգային համերաշխությունն ու անվտանգությունը:
Ղարաբաղցիները մեր արյունակիցներն են ու բախտակիցները: Սրանք ղարաբաղցի աշխատավոր ժողովրդին էլ են հարստահարում, թալանում իրենց դրածոների ձեռքով: Անմեղ զոհերի արյունը դեռ չցորացած Երևանում, դեռ նրանց մահվան քառասուն օրը չլրացած, գլխավոր հանցագործին Ստեփանակերտում պարգևատրեցին Լուսավորչի մեդալով:
«Դե ե'կ վարդապետ ու մի խենթանա»:
Ղարաբաղի հանցախմբակը, որը Թրոյայի ձիու դերն է կատարում ազգային կյանքում, իր արարքով աղ լցրեց ազգին ցավ պատճառող բաց վերքի վրա՝ դրանով իսկ խորացնելով Հայաստանցի, Ղարաբաղցի անմիտ հակադրությունները:
Սրբությունդ, դու տես, մեծ շեյթանի մտքով ինչպիսի դավադիր մտքեր է անցնում: Ուզում է օրենք անցկացնել, որ «ղարաբաղցիներն ու հայաստանցիները իրար դեմ խոսելու իրավուք չունենան»: Պարզից էլ պարզ է, որ մեծ շեյթանը ցանկանում է «օրենքով» խեղդել ժողովրդի ձայնը, Ղարաբաղի կլանի դեմ քննադատական խոսքը:
Ասա՛, հրամայի՛ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
Իշխանությունը զավթողների ջրաղացին ջուր լցրեցին զառամյալ հարյուրքսանամյա «հեղափոխական » պոչով կուսակցությունն ու դեռ նոր քայլել սկսած անօրինաց երկրի կուսակցությունը: Քաղաքակիրթ աշխարհի բոլոր սկզբունքներին հակառակ, ընդդիմադիրների ձայները տոպրակեցին և քաղաքական իրենց բնորոշ շառլաթանությաբ հանձնեցին բռնապետությանը: Թվաբանության խառնաշփոթություն է: Իշխանությունները այդ ձայները գումարում են իրար, իսկ ժողովուրդը՝ հանում է ու իր ձայները հետ է պահանջում: Երեկ «դավաճան », այսօր երկրի անվտանգության քարտուղար: Դավաճանությունն էլ պետք է մարդավարի լինի: Տեսնես Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ինչպիսի՞ մեղք է սահմանում այս տիպի քաղաքական աճպարարների համար:
Կեղծիքներով տարած իրենց հաղթանակը տոնելու են զինվորական շքերթով, հրասայլերով, օդային ուժով՝ իրենց չունեցած «պատիվը» բարձր պահելու համար: Ցուցադրել մի պետություն ու բանակ, որը ցուցարարները իբր «բռնի ուժով գրավելու» փորձ էին անում փայտերով ու քարերով, մեծ ամոթ է, բայց սրանք ամոթ չունեն...
Սրբությունդ, դու միշտ հնազանդության, համերաշխության ու մեծահոգի լինելու խորհուրդ ես տվել մեզ... Ասա', ինչպես բարի լինել և հնազանդվել մարդկային արհամարհանքին ու նվաստացմանը: ժողովրդի ձայնը խլել , գողացել են և դեռ ապտակ էլ են հասցնում : Ասա սրբությունդ, ինչպես բարի լինել, երբ ծեծում ու ջարդում են ոչ թե՛ հարյուր մարդ, հազար մարդ, այլ հայրուր հազարավոր երկրի քաղաքացիներին, որոնց պահանջները պարզ, մարդկային իրավունքի, արդարության, աշխատանքի, առօրյա կյանքի, իրենց ընտանիքների ու երեխաների կյանքի ապահովության խնդիրներ են: Եթե այս բոլոր պահանջները անիրավացին են ու արժանի ջարդի՝ ապա, սրբությունդ, ինձ համարիր վերջին անուղղելի հեթանոսը: Եթե հարյուր հազարավոր մարդիք «սխալ» են, ուրեմն մի կարևոր բան ճիշտ է՝ այս իշխանությունը հակաժողովրդական ու հակաազգային է : Սրանք իրենց հոգիները ծախել են սատանային արծաթով ու ոսկով:
Չարի դեմ բարի լինելը, անկասկած, սրբությունդ, դու չես ընդունի: Սրանք պետք է հեռանան:
Պետության ծաղրանկար այս իշխանության զավեշտական արարողությունների գագաթնակետը լինելու է, այսպես կոչված, նախագահի երդման արարողությունը: Եթե այդ կեղծ ու ամոթալի արարողությունները սահմանափակվեին միայն իրենց գրած ու փոխած սահմանադրության վրա ձեռք դնելով, կարելի էր այն վերագրել նրանց հերթական կեղծարարությանն ու խեղկատակությանը, բայց արի ու տես, ավազակապետները Աստծոն էլ են խաբում, իրենց անազնիվ ձեռքը դնելով նաև ավետարանի վրա, իրենց գործընկեր, Էջմածնի սպասավորի ներկայությամբ ու մեղսակցությամբ:
Վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ այս ազգադավերի մտքով չանցնի քեզ էլ մեղսակից դարձնեն: Ծնկաչոք աղաչում եմ, զգուշացիր դավադրությունից: Եթե պատահի դավադրություն կազմակերպեն, ու նա իր արնոտ ձեռքը քեզ մոտեցնի, չորացրո'ւ տեղն ու տեղը...
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Քո աչքի առաջ, Ազատության հրապարակում՝ ժողովուրդը դարձավ լիարժեք քաղաքացի, գիտակից իր քաղաքացիական իրավունքներին: Մեր նորածին քաղաքացին իմաստուն է, հզոր , անվախ ու անպարտելի: Գիտակից զանգվածը ցուցադրեց իր անմնացորդ սիվիլ քուրաժը և այլևս պատրաստ չէ ենթարկվելու այս բռնապետության անօրինություններին:
ՈՒ Քանի դեռ սրանք կան,
Հայաստանում չի լինելու՝ «...ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...» :
Նարեկ Դավթյան
Ծնած ի Փերիայ
03.04.2008- SERJ
serjik@ gral a գրել է:
[quote=ABG[/quote]
երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել...
-
-Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
.
Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել: Ազատիչը բավարարվել է միայն Գարեգին Բ-ի աջը սեղմելով: Վեհափառը, փաստորեն, այնքան է զիջել իր դիրքերը, որ անգամ այն ծառայություններից հետո, որ նա մատուցեց նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին, վերջինս նրան չի արժանացնում անգամ աջը համբուրելուն:
- երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել...
-Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել: Ազատիչը բավարարվել է միայն Գարեգին Բ-ի աջը սեղմելով: Վեհափառը, փաստորեն, այնքան է զիջել իր դիրքերը, որ անգամ այն ծառայություններից հետո, որ նա մատուցեց նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին, վերջինս նրան չի արժանացնում անգամ աջը համբուրելուն:
- երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել...
-
-Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
.
-Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
Քիչ է մնում Լևոնի ատելությունից պայթեg,Այդ դու մենակ չես: Քո մարդասպան թալանչիների ավազակախումբը հսկայական նյութական միջոցներ է հատկացրել գիտնական , քաղաքական մեծ գործիչ ու հայրենասեր Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու գործին: Կլանների, օլիգարխիների թաթար մոնղոլական պետությունը պարզապես սարսափում է Տեր-Պետրոսյանի մտքի ու գործի կարողությունից: Ռեժիմը նրան մոգական կարողություններ է վերագրում ,չուզելով ասել, որ նա հզոր կազմակերպիչ ու գործիչ է: Տեր-Պետրոսյանը ամենակարճ ժամանակամիջոցում , մաֆիայի, պետական բարձրաստիճան
կաշառակերների հաշիվները խառնեց : Տեր-Պետրոսյանին մի հզոր համաժողովրդական շարժում ու կազմակերպություն ոտքի հանեց, որից ղարաբաղյան կլանը և հակաժողովրդական էլեմենտները ահ ու սարսափի մեջ են ընկել: Մարտի 1-ի եղեռնագործությունը, սարսափի կուլմինացիոն կետն էր: Ֆաշիստական ռեժիմի համակարգը լավ է հասկանում,
որ ժողովրդի հաղթանակը իր մահն է նշանակում: Ահա թե որտեղ է թաքնված Տեր-Պետրոսյանի դեմ բուռն ատելության գաղտնիքը: Ռեժիմի թշվառությունը այնտեեղ է հասել, որ հույսը դրել է ասոցիալ Խաչիկ Ստամբոլցիանի վրա: Ստամբոլցիանին ամեն օր կարելի է հանդիպել Երևանի փողոցներում ավետարանը գրպանում, խաչը կրծքին մի քանի տղաների ու աղջիկների հետ ֆռֆռալով և Էջիածնի դեմ հակաքարոզչություն անելով, հիմա ռեժիմի պատվերով կաթողիկոս է պաշտպանում:
Տեր-Պետրոսյանի արարքը կաթողիկոսին չընդունելու գործում մի
պատմական ժեստ էր ու շառաչյուն ապտակ այն մարդուն, որ զբաղվում է իր պաշտոնին անհարիր գործերով: Գարեգին բ-ն ինչո՞ւ մարտի մեկին չեկավ ու չկանգնեց ցուցարների
ու զինվորների միջև, հավանական բախումները կանխելու համար...(Անկախ այն բանից, որ ռեժիմը իրեն փրկելու համար բախունները նախապես ծրագրել էր):
Ինչքան ուզում եք վայրահաչեք,Լևոն Տեր-Պետրոսյանը պատմական անձնավորություն է, որին արժեքազրկել ոչ մեկին չի հաջողվի: Տեռորի ռեժիմը Տեր-Պետրոսյանին վարկաբեկելով նպատակ ունի նսեմացնելու տասնյակ քաղաքական, հասարակական կուսակցությունների, կազմակերպությունների ու հարյուր հազարավոր քաջ, ազնիվ ու իրենց իրավունքնրին գիտակից մարդկանց իրավացի պահանջները տարրերային որակել...Այստեղ ոչ մեկ տարօրինակ բան չկա, այս բոլորը բռնակալ ռեժիմների վարվելակերպն է և Երևանի բռնապետությունը բացառություն չի կազմում:
Քաջ իմացեք, Հայաստանը մերն էր առաջ և մերն է հիմա:
Ժողովուդ ջան,ապարանցուն հարցնում են. ապրիլին կանանց ինչ տոն գիտես, սա էլ թե. ,,պառվի ուլերը… Սա տրամադրության բարձրացնելու համար:Նեորեղություն կանացից:
Իրականում ինչ է կատարվում.
-Ունենք իշխանություն զավթած մարդիկ, որոնք ոչ մի կերպ չկարողացան ձերբազատվել կոռումպացված նույն իշխանավորներից և օլիգարխներից, ավելացնելով ժողովրդի ատելությունը:
-Ունենք թեև ոչ մեր ուզածի չափ, բայց աննախադեպ արտաքին ճնշում:
-Ունենք Հյուսիսային պողոտա, որ արդեն մերն է, ուր ամենաքիչը 200 մարդ պատրաստ էր ձերբակալվելու, բայց մեր հզոր կամքի շնորհիվ դրա վտանգը վերացել է:
-Ունենք հազարավոր ընկերներ, որոնք հոգով մետ հետ են, սակայն խուսափում են անիմաստ ձերբակալությունից: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի 1-ին իսկ կանչի դեպքում կկանգնեն մեր կողքին:
-Ունենք հազարավոր երիտասարդներ, որոնցից յուրաքանչյուրը հազար բազեական ու հանրապետական արժի:
-Ունենք խելացի և քաղաքական հզոր առաջնորդներ, որոնք ցանկացած իշխանավորի հետ քաղաքական բանավեճի ժամանակ նրան հողին կհավասարեցնի:
-Եվ ամենակարևորը..ունենք Լևոն Տես-Պետրոսյան, որի առաջնորդությամբ մենք երջանկություն ունեցանք լինելու նրա զինակիցները:
Մի խոսքով անվերջ կարելի է շարունակել մեր ունեցածը:
Ինչ ունեն իրենք, միայն կրակող անասուններ և դրանց ղեկավարող վախեցած մարդիկ:
Նրանք նմանվել են հայտնի կինոյի մեջ տրվող պատասխանին.,, ամենաուժեղ կենդանին վախեցած ոչխարն է,,:
Ընտրություններից 2 ամիս չի անցել, բայց նրանց վրա արդեն ծանրացել է ընտրությունների ողջ կեղծիքների համար քրեական պատասխանատվությունը, գների աննախադեպ թանկացումը, Ղարաբաղի հետ կապված խնդրի բարդացումը, միջազգային և ներքին արհամարանքը և ատելությունը, իսկ ամենածանրը` մարտի 1-ի արյունը:
Խնդրում եմ Ձեզ, մի քիչ հանգիտ վերաբերվեք ժամանակին, ամեն վարկյանը ավելացնում է սրանց շաքարի քանակը:
Եվ 3 խնդրանք.
1.փորձեք գրել հայերեն
2. Արհամարեք բլոգի մեջ մտած ապուշներին
3. Բոյկոտը բոլոր ուղղություններով, ցավոք, անհրաժեշտ է:
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»:
Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն:
PAYKAR,PAYKAR MINCHEV VERjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj
20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԱԿ ԱՂԲՅՈՒՐԸ
ՍԻԼՎԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 2
Հայաստանյայց եկեղեցու փառապանծ Հայոց հայրապետներից այսօր պատմությունը հաճախ է անդրադառնում 20-րդ դարի առաքինապաշտ, հրապարակագիր ու գիտնական, լուսաճաճանչ հումանիստ ու հայրենասեր Ամենայն Հայոց կաթողիկոս ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 5
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ աշխարհի տարբեր երկրներում։ Այսօր մենք կլինենք Թեհրանում։ ...ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Նշելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ապրիլի 24-ին համայն հայ ժողովուրդը՝ Հայաստանում ու Սփյուռքում, հերթական անգամ ոգեկոչելու է իր մեկուկես միլիոն զավակների հիշատակը եւ աշխարհին ցույց է տալու ...ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 41
Նորից ենք սկսում գրոհը
Մինչ հհշական լրատվամիջոցները ախուվախ քաշելով ստորագրում են իրենց բաց նամակը, որով գլխավոր դատախազից պահանջում են դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «իրականացվող ակնհայտ քաղաքական ...ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Երեկ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ եղավ Լինսի հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքում կառուցվող Հերացի-Սարալանջ մայրուղու եւ տրանսպորտային հանգույցի շինհրապարակում, թունելի հատվածում, ապա եւ հիմնանորոգվող Երեւանի ...ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Այս օրերին ոմանք զարմանքով, ոմանք՝ զայրույթով, շատերը՝ տարակուսանքով հարցնում են. ժամանակին նախագահի պաշտոն զբաղեցրած մեկը, որն ընտրություններից առաջ դրամատիկ տողեր էր արտասանում Չարենցից («Թող ոչ մի ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԱՃԸ ԴԱՆԴԱՂԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 4
Առաջին եռամսյակում գործարքները նվազել են 15 տոկոսով
Դեռեւս անցած տարվանից Երեւանի բնակարանային շուկայում նկատված պասիվությունն այս տարեսկզբին ավելի է խորացել
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, ...ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԳՆԵՐԸ` ԲԱՐՁՐԱՑԵԼ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
2008թ. առաջին եռամսյակում երկրում անշարժ գույքի նկատմամբ, ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացած տեղեկատվության, իրականացվել է ընդհանուր առմամբ 35085 գործարք, որոնց քանակը նախորդ տարվա չորրորդ ...ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
1Հանրապետություն ներմուծվող բեռների մաքսային արժեքների փոփոխություն տեղի չի ունեցել: Վերջին օրերին տոնավաճառների աշխատակիցների հնչեցրած դժգոհությունները կապված են հիմնականում այդ ապրանքները տեղափոխող ընկերությունների ...ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏՎՈՎ
«Գյումրին՝ Եվրոպայի չեմպոն», «Գյումրին ծանրամարտի դարբնոց է». այսպիսի կարգախոսների ներքո երեկ մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանի բարձրաստիճան անձանց սպասարկման սրահի դիմաց՝ դիմավորելու ...ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՄԵՐ ՄԻԱԿ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍարգիս Սարգսյանը, որը արդեն մի քանի տարի հեռացել է պրոֆեսիոնալ թենիսից, հնարավոր է ժամանակավոր վերադառնա մեծ սպորտ: Նա միգուցե հանդես գա ՀՀ թենիսի հավաքականի կազմում Դեւիսի գավաթի 3-րդ խմբի մրցաշարում, ...ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով 2007 թվականի մրցանակ է շնորհվել. ՅՈՒՐԻ ԲԱՐՍԵՂՈՎԻՆ ...ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի հետ: Է.Նալբանդյանը կրկին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունը ...ԿՀԱՆԴԻՊԵՆ
Գալիք հունվարին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում տեղի կունենա հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպումը: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽԽՎ-ում Լեռնային ...ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Հայաստանում բջջային հեռախոսակապի շուկայում երրորդ օպերատորի ընտրության համար մրցույթ կհայտարարվի մայիսի սկզբին: Ինչպես տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար ...ԵՎՍ 3 ԳՈՐԾ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ ապրիլի 18-22-ը քրեական դատարան է մուտքագրվել եւս 3 գործ: Ապրիլի 18-ին դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Արմեն ...ՎՐԱԵՐԹ
Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 11 շենքի մոտ ապրիլի 21-ին Դավիթ Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գեւորգ Խուդաթյանին, այնուհետեւ բախվել նշված վայրում կայանված ԳԱԶ-3110 մակնիշի ...ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ԵՆ
Ա.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Երեւանի չորս համայնքներում ընտրելու են համայնքի նոր ղեկավարների: Այս թեմայի շուրջ է մեր հարցազրույցը Դավիթաշենի համայնքի ղեկավարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, որը, ըստ ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայության մեջ կար մի շրջանակ, որի համար ապրիլի 24-ը դարձավ նաեւ պայքարի օր։ Խորհրդային պայմաններում նրանք դուրս եկան քաղաքական կոչերով։ Նրանք վանկարկում էին «հո-ղե-րը» եւ իրականում այդպես վանկարկողների ...ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 2
Դատելով ամենից՝ Երկրագնդի վրա վաղուց արդեն ընթանում է Երրորդ համաշխարհային պատերազմը։ Եւ եթե պայթյուններ չեք լսում, ապա պարզապես անուշադիր եք։ Համաշխարհային ֆինանսական համակարգը գահավիժում է անդունդ, ...«ԿՈՇՏ, ԲԱՅՑ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ» ԲԱՆԱՁԵՎԸ ԵՎ ՀԱՅ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ-ում հրավիրված ասուլիսում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւս մեկ անգամ ներկայացրեց իր դիրքորոշումը Հայաստանի մասին ընդունված «կոշտ, բայց հավասարակշիռ» բանաձեւի վերաբերյալ
...ԱՌԱՋԻՆ ՀՆԱԳՈՒՅՆԸ ՆՈՐԻՑ ՀԱՐԳԻ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
«Հիմարությունը, տեր իմ, շրջում է աշխարհով մեկ, արեւի պես այն շողում է բոլորին»
Վիլյամ Շեքսպիր
«Տասներկուերորդ գիշերը»
Շատերի մեջ տպավորություն է ստեղծվել, թե հանձին Հայաստանի քաղաքագետների միության ...ՏԱՐԲԵՐ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
Սեփ.լրտվ.Անընդմեջ խոսելով «անկախ հետաքննություն» անցկացնելու մասին, դրանով իսկ ի սկզբանե կասկածի տակ դնելով նախաքննության անաչառությունը՝ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Եվրախորհուրդը, ուղղակի ճնշում ...ԸՆԴԱՄԵՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻՆ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼ
Ըստ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, մեր երկրին վերաբերող «բանաձեւը կոշտ է։ Եւ մեր առաջարկությունները չփոխեցին կոշտությունը, նաեւ այդպիսի նպատակ չէին հետապնդում։
Մենք ընդամենը ...ԴՆԵՆՔ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
1
Ըստ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ, որքան էլ ձգտենք հայ-թուրքական հարաբերությունները կառուցել առանց նախապայմանների, միեւնույն է, դրանք ճակատագրով են սահմանված եւ դրանցից մեկը 1921 թվականի պայմանագիրն է. «Այն չեղյալ ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները այսօր կազմակերպում են ջահերով ավանդական երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր: Երթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ազատության հրապարակից: ...ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ
Եվրոպայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովը 53 «կողմ», 2 «դեմ» եւ 4 «ձեռնպահ» ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ հոլանդացի քրիստոնեա-դեմոկրատ պատգամավոր Ռայա Օոմեն Ռուիջթենի պատրաստած զեկույցը, որում ...100 ԽՈՇՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Այս տարվա առաջին եռամսյակում մաքսային վճարներ մուծող 100 խոշոր ընկերությունների ցուցակը գլխավորում է «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 2 մլրդ 322,89 հազար դրամ վճարումով: Ինչպես տեղեկացրին կառավարությանն առընթեր մաքսային ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության երկու անդամների՝ Մհեր Շահգելդյանի եւ Գուրգեն Սարգսյանի նախարարական պաշտոններում նշանակվելուց հետո պատգամավորական թափուր տեղերը կզբաղեցնեն կուսակցության համամասնական ...ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ
Երեւան վերադառնալուց անմիջապես հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեր թիմի հաղթանակը արտահայտող երեք գավաթ փոխանցեց ՀԱՕԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Գավաթներից մեկը հանձնվել ...
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ՓՈՂԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ֆինանսների բաժին
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

