
ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
- Նշելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ապրիլի 24-ին համայն հայ ժողովուրդը՝ Հայաստանում ու Սփյուռքում, հերթական անգամ ոգեկոչելու է իր մեկուկես միլիոն զավակների հիշատակը եւ աշխարհին ցույց է տալու սեփական համախմբվածությունն ու միասնականությունը՝ Մեծ եղեռնի զոհ դարձած հայության իրավունքները վերականգնելու հարցում։

Ամեն մի հայի համար սրբազան այդ օրը մի պահ մոռանում ենք բոլոր մեծ ու փոքր տարաձայնությունները, մոռանում ենք ընդդիմադիր կամ իշխանամետ լինելը, սոցիալական, քաղաքական, կրոնական եւ այլ տարբերություններն ու հակասությունները, հանդես գալիս որպես մեկ ամբողջության՝ հայ ժողովրդի զավակներ։
Նույն կերպ են մոտենում ապրիլի 24-ի սգո ու հիշատակի արարողություններին ամեն տարի Ծիծեռնակաբերդ բարձրացող օտարերկրյա հյուրերը։ Նրանք Հայաստան են գալիս, որպեսզի իրենց համերաշխությունը հայտնեն ողջ հայ ժողովրդին, արդարության ու մարդկային իրավունքների վերականգնմանը նպատակաուղղված նրա պայքարին։
Ապրիլի 24-ի սգո առիթը ներքաղաքական վեճերն ու հաշիվները վերաբացելու հարմար պահ չէ։
1988-ի կամ 1989-ի Ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի օրինակով այդ օրն իբրեւ «օտար բռնապետության» դեմ բողոքի գործողության առիթ օգտագործելու՝ ոմանց ցանկությունը ոչ միայն անհասկանալի է, այլեւ տարօրինակ։ Ապրիլի 22-ին «Համաժողովրդական շարժման կենտրոնի» կամ որ նույնն է՝ Տեր-Պետրոսյանի աջակիցների տարածած հայտարարության մեջ անթաքույց արտահայտվում է ապրիլի 24-ի սգո արարողությունները իշխանության դեմ պայքարի թատերաբեմի վերածելու մտադրությունը։ Հիմնավորվում է հետեւյալ «փաստարկով». «Անցած նախագահական ընտրություններով եւ դրան հաջորդած իրադարձություններով տեղի ունեցավ ոչ թե հասարակության բաժանում, այլ զատում։ Հասարակությունը ոչ թե պառակտվել, այլ բացառիկ համախմբվել, սահմանազատվել է»։
Հայտարարությունից պարզվում է, իսկ ավելի ճիշտ՝ նոր ենք իմանում, որ ինչպես 1988-ի Սումգայիթյան իրադարձությունների ժամանակ, այնպես էլ այսօր, մեր ողջ ժողովուրդը համախմբվել է մեկ ճամբարում, ուստի «1988 թվականից ի վեր ապրիլի 24-ը 1915 թվականի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր լինելով՝ ձեռք է բերել նաեւ այլ խորհուրդ, դարձել ազատության եւ արդարության համար համաժողովրդական պայքարի շարունակման մեկնակետ»։
Հայտարարությունից ստացվում է, որ իշխանությանն աջակցող քաղաքական ուժերը եւ ժողովրդի այն ստվար հատվածը, որը գնում է նրանց հետեւից, մեր հասարակության մասը չեն: Կամ նրանք եւս համախմբվել են «ազգային-ազատագրական շարժման» մեջ, կամ էլ ուղղակի հայ չեն։ Ավելին` ստացվում է, որ մենք բոլորս իրականում ոչ թե հայեր ենք, ովքեր սովորաբար ապրիլի 24-ին միասնանում ու բռունցքվում են, այլ սոսկ «համաժողովրդական շարժման» մասնակիցներ, կամ ուղղակի «զատվածներ»՝ պատմությանը դեռեւս անհայտ մի ազգ։
Պարզվում է նաեւ, որ այդ «նոր ազգը» Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, ապրիլի 24-ին, ժամը 15-ին շարժվելու է Ծիծեռնակաբերդ, իրականում ոչ թե սգալու է մեր անմեղ նահատակների հիշատակը, այլ «հանցավոր վարչախմբի» դեմ «պայքարը շարունակելու եւ հաղթելու հավատն ու վճռականությունը» ցուցադրելու համար։
Այստեղ առաջանում են մի շարք հարցեր։
Առաջին, ո՞վ է իրավունք տվել իրեն «Համաժողովրդական շարժման կենտրոն» հռչակած մարդկանց խմբին հանդես գալու ողջ հայ ժողովրդի անունից եւ ներկայանալու իբրեւ ինչ-որ նոր ու անհասկանալի «զատվածների ազգ»։
Երկրորդ, այդ ո՞ր իրավունքով են պատրաստվում «զատվածները» բոլոր այն հայերին, ովքեր ավանդական ձեւով են հասկանում ապրիլի 24-ի խորհուրդը եւ այդ օրը համարում են մեր ողջ ազգի համախմբման առիթ, պարտադրել «հիմա», «հիմա» կարգախոսով սեփական սուգը անարգելու զավեշտը։
Երրորդ, բոլոր նրանք, ովքեր հայ են, բայց իրենք իրենց «համաժողովրդական շարժում» կամ «զատվածներ» հռչակող եւ ապրիլի 24-ի սուգը անտեսող շարժման մեջ չեն, իրավունք ունե՞ն արդյոք պահանջելու նորահայտ աղանդի անդամներից՝ տարվա մեջ գոնե մի օր վերհիշելու իրենց հայկական ծագումը եւ միանալու համազգային սգո արարողությանը՝ իրենց կողմից այդքան ռեկլամվող 1988-ի բուն կարգախոսով՝ «Հայեր, միացեք»։
Ապրիլի 24-ը ցեղասպանության ենթարկված ողջ հայության հիշատակի, ընդվզման ու միասնության օրն է, եւ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են այն վերածել իշխանության հասնելու սեփական նպատակները փողոցում վանկարկելու առիթի ու ստվեր նետել համազգային սգո արարողությունների վրա, իրականում իրավունք չունեն հայ կոչվելու։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Քննարկում
HAY ZAVAK գրել է:
Ա1+,գրել է:"ԵՐԹ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ"
----
Ընդդիմության առաջնորդներ lyudmila tp'n, melissa brown կգլխավորեն ժողովրդի քայլերթը դեպի 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Այդ մասին տեղեկացնում է Համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած հաղորդագրությունը:
NERKA KLINEN rabayner ltp'n, alik arzumanyan@
----
Սարգիս գրել է:
Անմեղ ու անպաշտպան Մեր նահատակների Սուրբ Հոգիերին հանգստություն:
ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ իմ Լավ Իմ Գեղեցիկ իմ ԱՆՆՄԱՆ Հայ Ժողովուրդ:
20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԱԿ ԱՂԲՅՈՒՐԸ
ՍԻԼՎԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 2
Հայաստանյայց եկեղեցու փառապանծ Հայոց հայրապետներից այսօր պատմությունը հաճախ է անդրադառնում 20-րդ դարի առաքինապաշտ, հրապարակագիր ու գիտնական, լուսաճաճանչ հումանիստ ու հայրենասեր Ամենայն Հայոց կաթողիկոս ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 5
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ աշխարհի տարբեր երկրներում։ Այսօր մենք կլինենք Թեհրանում։ ...ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Նշելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ապրիլի 24-ին համայն հայ ժողովուրդը՝ Հայաստանում ու Սփյուռքում, հերթական անգամ ոգեկոչելու է իր մեկուկես միլիոն զավակների հիշատակը եւ աշխարհին ցույց է տալու ...ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 41
Նորից ենք սկսում գրոհը
Մինչ հհշական լրատվամիջոցները ախուվախ քաշելով ստորագրում են իրենց բաց նամակը, որով գլխավոր դատախազից պահանջում են դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «իրականացվող ակնհայտ քաղաքական ...ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Երեկ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ եղավ Լինսի հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքում կառուցվող Հերացի-Սարալանջ մայրուղու եւ տրանսպորտային հանգույցի շինհրապարակում, թունելի հատվածում, ապա եւ հիմնանորոգվող Երեւանի ...ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Այս օրերին ոմանք զարմանքով, ոմանք՝ զայրույթով, շատերը՝ տարակուսանքով հարցնում են. ժամանակին նախագահի պաշտոն զբաղեցրած մեկը, որն ընտրություններից առաջ դրամատիկ տողեր էր արտասանում Չարենցից («Թող ոչ մի ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԱՃԸ ԴԱՆԴԱՂԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 4
Առաջին եռամսյակում գործարքները նվազել են 15 տոկոսով
Դեռեւս անցած տարվանից Երեւանի բնակարանային շուկայում նկատված պասիվությունն այս տարեսկզբին ավելի է խորացել
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, ...ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԳՆԵՐԸ` ԲԱՐՁՐԱՑԵԼ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
2008թ. առաջին եռամսյակում երկրում անշարժ գույքի նկատմամբ, ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացած տեղեկատվության, իրականացվել է ընդհանուր առմամբ 35085 գործարք, որոնց քանակը նախորդ տարվա չորրորդ ...ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
1Հանրապետություն ներմուծվող բեռների մաքսային արժեքների փոփոխություն տեղի չի ունեցել: Վերջին օրերին տոնավաճառների աշխատակիցների հնչեցրած դժգոհությունները կապված են հիմնականում այդ ապրանքները տեղափոխող ընկերությունների ...ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏՎՈՎ
«Գյումրին՝ Եվրոպայի չեմպոն», «Գյումրին ծանրամարտի դարբնոց է». այսպիսի կարգախոսների ներքո երեկ մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանի բարձրաստիճան անձանց սպասարկման սրահի դիմաց՝ դիմավորելու ...ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՄԵՐ ՄԻԱԿ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍարգիս Սարգսյանը, որը արդեն մի քանի տարի հեռացել է պրոֆեսիոնալ թենիսից, հնարավոր է ժամանակավոր վերադառնա մեծ սպորտ: Նա միգուցե հանդես գա ՀՀ թենիսի հավաքականի կազմում Դեւիսի գավաթի 3-րդ խմբի մրցաշարում, ...ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով 2007 թվականի մրցանակ է շնորհվել. ՅՈՒՐԻ ԲԱՐՍԵՂՈՎԻՆ ...ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի հետ: Է.Նալբանդյանը կրկին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունը ...ԿՀԱՆԴԻՊԵՆ
Գալիք հունվարին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում տեղի կունենա հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպումը: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽԽՎ-ում Լեռնային ...ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Հայաստանում բջջային հեռախոսակապի շուկայում երրորդ օպերատորի ընտրության համար մրցույթ կհայտարարվի մայիսի սկզբին: Ինչպես տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար ...ԵՎՍ 3 ԳՈՐԾ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ ապրիլի 18-22-ը քրեական դատարան է մուտքագրվել եւս 3 գործ: Ապրիլի 18-ին դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Արմեն ...ՎՐԱԵՐԹ
Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 11 շենքի մոտ ապրիլի 21-ին Դավիթ Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գեւորգ Խուդաթյանին, այնուհետեւ բախվել նշված վայրում կայանված ԳԱԶ-3110 մակնիշի ...ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ԵՆ
Ա.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Երեւանի չորս համայնքներում ընտրելու են համայնքի նոր ղեկավարների: Այս թեմայի շուրջ է մեր հարցազրույցը Դավիթաշենի համայնքի ղեկավարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, որը, ըստ ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայության մեջ կար մի շրջանակ, որի համար ապրիլի 24-ը դարձավ նաեւ պայքարի օր։ Խորհրդային պայմաններում նրանք դուրս եկան քաղաքական կոչերով։ Նրանք վանկարկում էին «հո-ղե-րը» եւ իրականում այդպես վանկարկողների ...ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 2
Դատելով ամենից՝ Երկրագնդի վրա վաղուց արդեն ընթանում է Երրորդ համաշխարհային պատերազմը։ Եւ եթե պայթյուններ չեք լսում, ապա պարզապես անուշադիր եք։ Համաշխարհային ֆինանսական համակարգը գահավիժում է անդունդ, ...«ԿՈՇՏ, ԲԱՅՑ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ» ԲԱՆԱՁԵՎԸ ԵՎ ՀԱՅ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ-ում հրավիրված ասուլիսում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւս մեկ անգամ ներկայացրեց իր դիրքորոշումը Հայաստանի մասին ընդունված «կոշտ, բայց հավասարակշիռ» բանաձեւի վերաբերյալ
...ԱՌԱՋԻՆ ՀՆԱԳՈՒՅՆԸ ՆՈՐԻՑ ՀԱՐԳԻ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
«Հիմարությունը, տեր իմ, շրջում է աշխարհով մեկ, արեւի պես այն շողում է բոլորին»
Վիլյամ Շեքսպիր
«Տասներկուերորդ գիշերը»
Շատերի մեջ տպավորություն է ստեղծվել, թե հանձին Հայաստանի քաղաքագետների միության ...ՏԱՐԲԵՐ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
Սեփ.լրտվ.Անընդմեջ խոսելով «անկախ հետաքննություն» անցկացնելու մասին, դրանով իսկ ի սկզբանե կասկածի տակ դնելով նախաքննության անաչառությունը՝ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Եվրախորհուրդը, ուղղակի ճնշում ...ԸՆԴԱՄԵՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻՆ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼ
Ըստ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, մեր երկրին վերաբերող «բանաձեւը կոշտ է։ Եւ մեր առաջարկությունները չփոխեցին կոշտությունը, նաեւ այդպիսի նպատակ չէին հետապնդում։
Մենք ընդամենը ...ԴՆԵՆՔ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
1
Ըստ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ, որքան էլ ձգտենք հայ-թուրքական հարաբերությունները կառուցել առանց նախապայմանների, միեւնույն է, դրանք ճակատագրով են սահմանված եւ դրանցից մեկը 1921 թվականի պայմանագիրն է. «Այն չեղյալ ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները այսօր կազմակերպում են ջահերով ավանդական երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր: Երթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ազատության հրապարակից: ...ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ
Եվրոպայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովը 53 «կողմ», 2 «դեմ» եւ 4 «ձեռնպահ» ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ հոլանդացի քրիստոնեա-դեմոկրատ պատգամավոր Ռայա Օոմեն Ռուիջթենի պատրաստած զեկույցը, որում ...100 ԽՈՇՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Այս տարվա առաջին եռամսյակում մաքսային վճարներ մուծող 100 խոշոր ընկերությունների ցուցակը գլխավորում է «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 2 մլրդ 322,89 հազար դրամ վճարումով: Ինչպես տեղեկացրին կառավարությանն առընթեր մաքսային ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության երկու անդամների՝ Մհեր Շահգելդյանի եւ Գուրգեն Սարգսյանի նախարարական պաշտոններում նշանակվելուց հետո պատգամավորական թափուր տեղերը կզբաղեցնեն կուսակցության համամասնական ...ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ
Երեւան վերադառնալուց անմիջապես հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեր թիմի հաղթանակը արտահայտող երեք գավաթ փոխանցեց ՀԱՕԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Գավաթներից մեկը հանձնվել ...
ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՍՏԵՂԾՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԹԻՐԱԽԸ ՆԵՐՍԻ ԵՎ ԴՐՍԻ «ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐՆ» ԵՆ
Կ.ՍՏԵՓԱՆՅԱՆՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ՓՈՂԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ֆինանսների բաժին
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

