
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՈՒՂՈՒ ՄԵՋ Է
- Եւ երկխոսությունը հենց նրան է հարկավոր

Ապրիլի 19-ին, երբ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանն ընդունում էր «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» թիվ 1609 բանաձեւը, Երեւանի Մանկական զբոսայգում ընդդիմությունը հանրահավաք էր անցկացնում։
Ժամանակային առումով այս երկու իրադարձությունների համընկնելու փաստը ոմանք կարող են համարել Հայաստանի իշխանությունների վրա միջազգային հանրության գործադրած ճնշումների հետեւանք, մյուսները՝ արտաքին աշխարհի ուշադրությունը գրավելու ընդդիմության փորձ, երրորդները՝ դեպքերի պատահական զուգադիպում։
Սակայն կարծիքների այս բազմազանությունը չի կարող տվյալ երեւույթը զատել իր էությունից։
Եթե մեզանում անգամ ԵԽԽՎ-ի քննադատությանն արժանացած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վերջին փոփոխությունների հիման վրա էլ հնարավոր է հանրահավաք կազմակերպել մայրաքաղաքի հենց կենտրոնում, ուրեմն Հայաստանում սկիզբ է առել ժողովրդավարության նորմերի հարկադրված, բայց ժամանակավոր սահմանափակումների ողջ համակարգի աստիճանական կազմաքանդումը։
Քաղաքական պայքարի հակադիր բարիկադներում հայտնված մեր հայրենակիցների հարցերը լուծելու համար այսուհետ, կարծում ենք, ամենեւին էլ կարիք չկա կազմակերպել լսումներ Ստրասբուրգում կամ Վաշինգտոնում, այնտեղ հրավիրել մարտի 1-2-ի դիմակայության երկու կողմերի ներկայացուցիչներին, նրանց «ռինգ հրավիրել» ու թույլ տալ մի լավ հայհոյել իրար, մրոտել մեր երկրի հեղինակությունը եւ ուրախացնել՝ հայաստանյան վերջին իրադարձությունների հետ կապված միջազգային հանրությանը՝ «երկակի չափանիշների» կիրառման մեջ մեղադրող Ադրբեջանի ղեկավարությանը։
Պարզապես պետք է գիտակցել, որ մենք՝ որպես 5 հազարամյա քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ, ունենք այնքան ներքին կուլտուրա եւ միմյանց հասկանալու կարողություն, որ առանց ԵԽԽՎ-ի կամ ԱՄՆ Կոնգրեսի «Հելսինկյան կոմիտեի» աջակցության էլ կարող ենք իրականացնել այն կետերը, որոնք դրված են նրանց ընդունած բանաձեւերի ու «խորհուրդների» հիմքում։
Ժամանակն է, որ վերջին քաղաքական դիմակայության բոլոր մասնակիցները մի կողմ դնեն ապրիլի 19-ի հանրահավաքում «հաղթելու ենք» կարգախոսի փոխարեն ասպարեզ նետված «հաղթել ենք» ամպագոռգոռ հայտարարությունը եւ սթափ նայեն իրականությանը։ ԵԽԽՎ-ի ապրիլի 19-ի բանաձեւը ոչ միայն որոշակի պահանջներ է դրել Հայաստանի իշխանությունների առջեւ, այլեւ պարտավորեցրել է ընդդիմությանը ճանաչել փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները կամ էլ դրանք բողոքարկել քաղաքակիրթ ձեւով՝ դիմելով Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Իշխանությունը հենց ապրիլի 19-ից սկսած իր քայլերով արդեն դրսեւորել է այդ պահանջները կատարելու իր պատրաստակամությունը եւ որպես դրա առաջին վկայություն՝ արտոնվել է ընդդիմության հանրահավաքի կազմակերպումը։ Դրան անկասկած հետեւելու է նաեւ բանաձեւում նշված մյուս կետերի կատարումը։
Հարց է առաջանում. իսկ ի՞նչ է անելու ընդդիմությունը, երբ առաջիկայում ազատ արձակվեն մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ բռնություն չգործադրած բոլոր անձինք, մեղմացվեն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վերջին փոփոխություններով ամրագրված սահմանափակումները եւ այլն։ Նորից սկսելո՞ւ է երթեր ու ցույցեր կազմակերպել, որ նորից լինեն ընդհարումներ, բռնություններ ու որպես դրանց հետեւանք՝ նոր ձերբակալություններ, թե՞ կատարելու է իրեն եւս վերաբերող ԵԽԽՎ-ի թիվ 1609 բանաձեւում ամրագրված՝ փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները ճանաչելու կամ Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու առաջարկը։ Բայց ողջ խնդիրը այն է, որ իրեն փակուղի մտցրած Տեր-Պետրոսյանի քաղաքական ճամբարը արդեն իսկ զրկվել է նշված տարբերակներից որեւէ մեկն ընտրելու հնարավորությունից։ ԵԽԽՎ-ի բանաձեւի ընդունումից հետո ընդդիմությունն այլեւս հնարավորություն չունի չարաշահել փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները «փողոցներում վիճարկելու» հնարավորությունը, իսկ Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու պարագայում ընդհանրապես զրկվելու է այդ թեմայով խոսելու իրավունքից, որովհետեւ ինչպես Հայաստանի Սահմանադրական դատարանում, այդպես էլ Ստրասբուրգում չի կարողանալու ապացուցել իր մերկապարանոց պնդումները։
Ուրեմն՝ Տեր-Պետրոսյանը կանգնել է քաղաքական ինքնասպանություն գործելու կամ էլ իշխանությունների հետ երկխոսություն սկսելու պարտադրանքի առջեւ։ Երրորդ ճանապարհ ուղղակի գոյություն չունի, քանզի կարելի է եւս մի քանի ամիս «ձգել» ներկա ոչ նորմալ կացությունը եւ սպասել, որ նոր իշխանությունները սխալներ գործեն՝ նրանց քննադատելու համար, որից ըստ էության ոչինչ չի փոխվի։
Երկխոսությունը ներկայումս ավելի շատ հարկավոր է ոչ թե իշխանությանը, այլ հենց ընդդիմությանը, քանի որ առաջինը փաստորեն որեւէ խնդիր չունի ո՛չ ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւը կատարելու, ո՛չ էլ անցած ընտրությունների արդյունքները որեւէ միջազգային դատարանում վիճարկելու հարցերում։
Իսկ ահա փետրվարի 19-ից հետո ժողովրդին փողոցներ դուրս բերած ընդդիմությունն ու նրա առաջնորդը եթե առաջիկայում չկարողանան դառնալ երկրում ձեւավորվող նոր քաղաքական հակակշիռների մասը, ապա քաղաքական գործընթացների հաջորդ շրջափուլերում կկորցնեն նաեւ ներկա փաստացի կարգավիճակը։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Քննարկում
Xelk գրել է:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքների ալիքի վրա խմբագրությունը Շվեյցարիայից բաց նամակ է ստացել` ուղղված Սերժ Սարգսյանին, որի պատճենը փոստով ուղարկված է նաեւ հասցեատիրոջը: Նամակի հեղինակը Շվեյցարիայի հայտնի փաստաբաններից մեկն է` Ֆրիբուրգի կանտոնի Փաստաբանների միության նախագահ, Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Անդրե Քլերը: Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը կրճատումներով:
ՙ...Պարոն Սարգսյան, կարծ՟ում եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով թույլ չի տալիս իր ժողովրդին սխալ գործել: Վստահ չլինելով ընտրությունների արդյունքների վրա` քվեարկության գործընթացն անցել է օրինախախտումներով: Կարծու՟մ եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով պահպանում է ընտրությունների կեղծման ավանդույթը: 2003-ի նաաագահական ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ էին` ըստ Եւրամիության հայտարարության: Դուք վստա՟հ եք, որ 2,82 % ձայները, որոնց տարբերության շնորհիվ Դուք հռչակվել եք ընտրյալ նախագահ` կեղծված չէին: Ոչ ոք չի կարող դա բացառել, եւ Դուք թերահավատների մեջ պետք է որ առաջինը լինեք: Իսկ եթե Դուք վստահ չեք, որ ընտրվել եք նախագահ, ի՟նչ վստահությամբ կարող եք դառնալ նախագահ:
Պետության գոյության համար անհրաժեշտ է երեք բան: Առաջինը` ժողովուրդ, ապա` այդ ժողովրդին պաշտպանող օրենսդրություն, եւ վերջապես` տարածք, որ այդ ժողովուրդը պետք է պաշտպանի: Դուք կարծես թե կորցնում եք երեքն էլ: Խոսենք հայ ժողովրդից: Առանց իր ժողովրդի ոչ մի երկիր արժեք չունի: Սա այն ժողովուրդն է, որի ձայներն ըստ Ձեզ ստացել եք: Ես ուրեմն չեմ հասկանում, թե ինչու՟ եւ ինչի՟ց եք վախենում: Աշխարհը չի հասկանում, թե ինչպես կարելի է համակերպվել նրանց վիրավորելու եւ սպանելու մտքի հետ: Ընտրություններին հաջորդած օրերին հազարավոր մարդիկ ճամբարել էին Ազատության հրապարակում` երգելով եւ պարելով: Դուք իհարկե չեք կարող հավատալ, թե նրանք դա անում էին գոհունակությունից դրդված, որի դեպքում, ինչ խոսք, համաձայնեք, որ նրանք պատժամիջոցների չէին արժանանա: Ձեր քաղաքացիները չեն հավատում ընտրությունների արդյունքներին: Ինչպե՟ս նրանք կարող էին հավատալ, եթե Դուք ինքներդ դրան չեք հավատում: Ինչու՟ ուրեմն Դուք չարտահայտվեցիք: Ինչու՟ թույլ չտվեցիք նրանց արտահայտվել: Ղեկավարել մի երկիր, ուր մարդիկ չեն համարձակվում ասել ինչ մտածում են եւ ուր միայն խոսում են նրանք, ովքեր այլեւս չեն մտածում` մեծ ամբիցիա չէ: Դուք հավանաբար ծանոթ եք ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերին եւ ցանկացած ժողովրդավարության հիմք կազմող նախադասությունը. ՙես չեմ բաժանում ձեր հայացքները, բայց պատրաստ եմ կռիվ տալ մինչեւ մահ, որպեսզի կարողանաք դրանք արտահայտել՚ : Ահա թե ինչը վայել կլիներ նախագահին: Դուք կռիվ չտվեցիք նրանց համար, բայց ընդունեցիք, որ նրանց դեմ կռիվ տրվի: Խնդրում եմ Ձեզ, մտածեք այս մասին: Որեւէ ժողովրդի ուժը չափվում է ազատության հանդեպ նրա ունեցած սիրով: Այն իշխանությունը, որ ցանկանում է իշխել կոխկրտված արժանապատվության վրա` ինքնասիրահարված իշխանություն է: Կարդացեք ձեր սահմանադրության 2-րդ հոդվածը. իշխանությունը Ձեզ չի պատկանում, այլ հայ ժողովրդին, որը կորոշի կամ ոչ այն Ձեզ վստահել:
... Հայաստանի Հանրապետությունը հիմնված է մարդու ազատության եւ իրավունքի սկզբունքների վրա: Ինչու՟ ուրեմն չհարգվեցին ձեր սահմանադրության հոդվածները: Ինչպե՟ս եք ցանկանում ժողովրդավարական հռչակված պետության նախագահ դառնալ, եթե չեք կարողանում երաշխավորել ցանկացած ժողովրդավարության հիմքերի հիմքը` խոսքի ազատությունը, խոսքն արտահայտելու ազատությունը: Քավ լիցի, թույլ տվեք ձեր քաղաքացիներին պարել, թույլ տվեք ազատ արտահայտվել մյուս թեկնածուներին: Գտեք փաստարկներ եւ մի ընդունեք, որ դրանց փոխարինի զենքը: Շատերը կարող են մտածել, թե Դուք իշխանությունն ավելի շատ եք սիրում, քան այն ժողովրդին, որից – ըստ Ձեր հայտարարության – ստացել եք այդ իշխանությունը: Կասեք, թե ցուցարարները խանգարել են հասարակական կարգը: Գուցեեւ ճիշտ եք: Սակայն հատկապես չձեւացնեք, թե վերականգնեցիք այդ կարգը: Պետական միջամտությունը պետք է նախեւառաջ համակշիռ լինի: Մահակավոր ոստիկաններն ընդդեմ պարողների` չի կարող այդպիսին լինել: Կրակահերթերը չեն կարող լռեցնել երգողներին:
... Ահավոր ծանր էր տեսնել այդ կադրերը, այդ ագրեսիան եւ հիմարությունը: Մերկ վիճակում աշխարհին ցուցադրվող մի ժողովրդի տառապանքը` անարդարացի է: Բացարձակ անարդարացի էր մեզ` եւրոպացիներիս մատուցվող հայացքը ձեր ժողովրդի եւ ձեր իրադարձությունների վերաբերյալ: Հայաստանը եւ հայերը այնպիսին չեն, ինչպիսին ցուցադրվեցին մեր հեռուստաէկրաններին: Դուք դա ինձանից լավ պետք է իմանաք: Ասում եք` այդ ժողովրդի մեծամասնությունը Ձեզ սատարել է: Այստեսակ սատարը ինչպես կարող է վստահեցնող լինել:
... Կրկին մեջբերեմ, այս անգամ` Դեպրոժին. ՙԹշնամին հիմար է, կարծելով, որ մենք ենք թշնամին, այնինչ ինքն է: Ծիծաղելի է:՚ Իսկ Դուք բաժանո՟ւմ եք այդ ծիծաղը: Ի±նչ եք ասում հայ ժողովրդին այն մասին, որ հայը հայ սպանեց:
... Ոստիկանությունն ու բանակը կոչված են ժողովրդի խաղաղությունն ու պաշտպանությունն ապահովելու: Ոչինչ ավելի աբսուրդ չէ, քան երբ պաշտպանող ուժերը հարձակվում են նրանց վրա, ում կոչված են պաշտպանելու: Այդպիսի բանակն այլեւս չի կարող հավակնել լեգիտիմության: 1932 թ շվեյցարական բանակը Ժնեւում կրակ բացեց ցուցարաների վրա` սպանելով 13 եւ վիրավորելով 60 մարդ: 75 տարի անց շվեյցարական բանակը դեռ չի սրբել իր ամոթը: Խորհեք նաեւ այս մասին, խնդրում եմ: Զրահամեքենքները քաղաքում` նախագահին վայել պատասխան չէ: Եւ հետո, պետությունը առանց նախագահի` այնքան էլ սարսափելի չէ, ժողովուրդը կարող է ուրիշ նախագահ ընտրել: Բայց նախագահ առանց ժողովրդի` զավեշտ է: Ի՟նչի վրա եք ուզում իշխել` վախից, արգելքներից եւ ճնշումներից փշրված հոգիների՟: Ես գրում եմ այս տողերը, որովհետեւ հավատացած եմ, որ սիրում եք ձեր ժողովրդին եւ հոգու խորքում ցանկանում եք նրանց տեսնել պարելիս եւ եգելիս:
... Ժողովրդավարական ընտրություններում նա ով պարտվում է` պակաս արժանիքներ չունի քան նա, ով հաղթում է: Նույնիսկ ավելին, որովհետեւ պարտվող թեկնածուն ինքնիշխանության ազատության արտացոլանքն է:
...Ես կարծում եմ, որ կեղծված ընտրություններում Դուք ոչ պակաս զոհ եք, քան մյուս թեկնածուները: Մի ընդունեք այդ ընտրությունները: Պահանջեք նոր ընտրություններ: Թող ձեր քաղաքացիները կարողանան ազատորեն տալ կամ մերժել Ձեզ իշխանությունը: Քանզի մի մոռացեք, պարոն Նախագահ, որ առավելագույնը տաս տարի հետո Ձեզ ոչինչ չի մնա Ձեր նախագահությունից: Ուրեմն արեք այնպես, հարգելի պարոն Սարգսյան, որպիսին դուք պարզապես կանվանվեք այդ ժամանակ, որ Ձեր նախագահության տարիներից Ձեզ չմնա միայն ամոթը` իշխանություն բանեցնելու համար հակառակ նրանց կամքին, որոնց Դուք, ըստ Ձեր կարծիքի, ներկայացնելու եք: Խորին հարգանքների արտահայտությամբ` Անդրե Քլեր, Ֆրիբուրգ, 7 մարտի 2008 թ՚:
Ֆրանսերենից թարգմանեց Նազենի Ղարիբյանը
HAY ZAVAK գրել է:
Ա1+,գրել է:"ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԷՐ» "
----
""" REZERVIC, HAKA HARVATSI DURS EKATS, HERTAKAN jhud hayrikyan """
HARGELI HAYER, AHA NORIC MEK jhud > ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ, VORI jhud kin@ ev erek jhud erexaner@ BNAKVMU EN NEW YOURK'UM. HISHUM EK, INCHPES 25 KRVOGH TGHEKI GLUXNER@ KERAV GORISUM, EV INCH PAYMANNERUM ???
OV KAROGH ES ASEL, VOR TVIN ??? NORIC KAROGH EK ASEL, TE HAYRIKYAN@ INCH LAV GORTS E AREL HAYASTANI HAMAR ??? MILLIONER SHINELUC BACI,,,,,
OV KAROGH E ASEL, HAYRIKYANI KAGHAKAKAN TSRAGIR@ INCH E ???
VONC E KAGHAKAKAN ASPAREZ DURS EKEL ???
HAYER INCHKAN VOR ??? NSHANNER KAN,,VSTAH EM 1000 ANGAM AVELI DUK KAROGH EK AVELACNEL ,, HAYRIKYANI MASIN XOSELIS ..........HISHEK HAYRIKYANI KAZMAKERPATS CUYCER@,, EV AMEN INCH PARZ KLINI DZEZ HAMAR ...
HIMA, VOR ltp'n NEGHNA ,, AYS harikyan jhudin EN MESHTEGH GCEL VORPES
""""" R E Z E R V """"
----
Vahe գրել է:
De menak ira tun@ tesnoxner@ karan mtacen te vortexic etqan pox.
Yani susik pusik lrvela mi hat e sran nrana kpnum.
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն 9
Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը թուրք պետականության կողմից (1919թ.)
«... Թուրք ժողովուրդը խոնարհում է իր գլուխը.
նա դա անում է հայ ժողովրդի համար տխրությամբ, իր համար՝ ամոթով»։
Թուրքական ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ
2
Երեւանում այս տարվա հունվար-մարտին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ-ի շուկայական միջին գները 2007թ. հոկտեմբեր-դեկտեմբերի համեմատ աճել են 2,5 %-ով:
Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Ծանրամարտի հայկական դպրոցը վերահաստատեց ուժեղագույնի համարումը Եվրոպայում։ Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը թիմային հաշվարկով դարձավ աշխարհամասի չեմպիոն, իր հաշվին ունենալով ընդհանուր առմամբ 17 մեդալ. ...ՏԵՍՈՂԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 2
Միջնադարյան եվրոպական մեդալիոնների վրա հաճախ խեղկատակ էին պատկերում եւ լատիներեն մակագրում «Veritas», այսինքն՝ «ճշմարտություն»։ Դա հարյուրամյակների միջով անցած վկայությունն է այն բանի, թե որքան սերտորեն ...ԵՐԿՈՒ ՈՒՂԵԳԻՐ, ՄԵԿ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄ
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները օլիմպիական երկու ուղեգիր են նվաճել Շվեյցարիայում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում։ Քառամյակի գլխավոր իրադարձությանը մասնակցելու իրավունք են նվաճել Սուրեն Մարկոսյանը (66 ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրերով ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ նշանակվել է էկոնոմիկայի նախարար, ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ տրանսպորտի եւ կապի նախարար, ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ՝ արտակարգ իրավիճակների նախարար, ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ՝ ...ԵՐԵՔ ԱՌԱՋԱՏԱՐ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2-րդ տուրից հետո եռիշխանություն է. 6-ական միավորով առաջատարներն են «Միկան», «Արարատը» եւ «Փյունիկը»։
Տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոնը Գեւորգ Ղազարյանի գոլի (33-րդ ...ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 23
Եւ թնդացին ռեմիքս տարբերակով
«Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության նախաձեռնությամբ շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, Մանկական զբոսայգում տեղի ունեցավ արտոնված հանրահավաք
Հուսադրող էր, անշուշտ, միտինգը ...ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն ՄԱՔՍԱՅԻՆՆ ՈՒ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Մաքսային պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնից Արմեն Ավետիսյանին ազատելը եւ Գագիկ Խաչատրյանին ոչ թե պետ, այլ պաշտոնակատար նշանակելը ենթադրում է, որ այս ոլորտում կատարվելու են նոր, այդ թվում` նաեւ կառուցվածքային ...ՃԿՈՒՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՌԵԺԻՄԸ
Լավագույն ընտրությունն է Հայաստանի համար
«2007 թվականին Հայաստանում արձանագրվել են մակրոտնտեսական շատ բարձր ցուցանիշներ. վեցերորդ տարին է, ինչ անընդմեջ ձեւավորվում է երկանիշ տնտեսական աճ եւ միանիշ ...ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵՂՄԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մայիսի 1-ից բնական գազի օգտագործման կապակցությամբ տրվող սուբսիդավորման դադարեցման, ինչպես նաեւ սպասելի սոցիալական լարվածությունը մեղմելու հնարավոր միջոցների շուրջ է մեր հարցազրույցը «Սպառողների իրավունքների ...ՈՎ ԱՆՄԵՂ Է, ԹՈՂ ԱՌԱՋԻՆ ՔԱՐԸ ՆԵՏԻ
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ 1
Տարիներ շարունակ քար նետողների տեսակը քար էր հավաքում։ Նրանք ներքին զգացողությամբ թե իրենց անալիտիկ ուղեղներով զգում էին, հաշվարկել էին, որ գալու է քարերը նետելու ժամանակը։ Նրանք գիտեին, որ կառավարման, ...ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ այցելել են Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Նշելով, որ հանգամանքների բերումով չի կարողացել մասնակցել նորընտիր ...ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւը մեկնաբանում է Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
-Նախ նշեմ, ...ՀՈՒՇԱՔԱՐ
1
Երեւանի Նալբանդյան 7 հասցեում երեկ բացվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի հիշատակը հավերժացնող հուշաքար: Այն տեղադրվել է կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ:ՀԻՇԱՏԱԿ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա շվեյցարացի նշանավոր միսիոներ եւ հայասեր Յակոբ Կյունցլերի գերեզմանից բերված հողի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՈՒՂՈՒ ՄԵՋ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 3
Եւ երկխոսությունը հենց նրան է հարկավոր
Ապրիլի 19-ին, երբ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանն ընդունում էր «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» թիվ 1609 բանաձեւը, ...ՆԱՀԱՏԱԿ ԱԶԳԵՐ
Նահատակ ազգերի միջազգային դաշինքին, որում ընդգրկված են Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված ազգերը, միացել են Ասորական կազմակերպությունների ֆեդերացիան, «Բոնցո» հունական կազմակերպությունը, Աշխարհի ...ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԴԱՇՏԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակության ստեփանակերտյան հանդիպումների խճանկարը եւ արդյունքները, մեր հարցերին ի պատասխան, մանրամասնում է ՀՀ-ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խորհրդարանական ...Ո՞Ր ՀԻՄՔԻ ՎՐԱ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ
Ըստ պատգամավորի, մենք ապրում ենք այնպիսի մի բարդ տարածաշրջանում, որ արտաքին մարտահրավերներին ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Ըստ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի, գլխավոր դատախազությունը տարածել եւ տարածում է բացառապես ստուգված տեղեկություններ՝ հիմնվելով կոնկրետ փաստերի վրա: Հիշեցնենք, որ մարտի 1-ի իրադարձությունների ...ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆ
2Ղարաբաղում անհանգստացած չե՞ն ղարաբաղցի-հայաստանցի «հակասությունների» նորօրյա սրացումներով։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ երեկ նշեց. «Իհարկե, անհանգստացած են։ Ավելին՝ շատ ...Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՍ ԹՈՒՐՔԻՑ
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը երեկ հայտարարել է, որ իր երկիրը տրամադրված է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ: «Մենք հանդես ենք գալիս Հայաստանի հետ հարաբերություններում նոր գործընթաց ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Եվրախորհուրդը, կարծում եմ, ոչ թե մեր երկրում կարգ ու կանոնի հաստատումով է մտահոգ, ոչ թե մեր երկրի ու ժողովրդի անվտանգության խնդիրներով է անհանգստացած, այլ պարզ թղթային աշխատանք է կատարում, թղթային մտածողություն ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները ապրիլի 23-ին կազմակերպելու են ջահերով ավանդական երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր: Երթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ազատության ...ԶԻՆՎՈՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ
Վաղը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում կիրականացվի Ադրբեջանի քաղաքացի, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովի հանձնումը Ադրբեջանի ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ապրիլի 20-ին, ժամը 15:10-ին, Սեւանա լճում՝ Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից երկու մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է կնոջ դիակ: Ժամը 15:25-ին փրկարարները ջրից դուրս են բերել 60-65 տարեկան, անձը չպարզված ...
ԻՐ ԿԻԶԱԿԵՏԸ ՈՒՆԵՑԱՎ-ԱՆՑԱՎ
ԱՍԱ ՈՎՔԵՐ ԵՆ ԱՋԱԿԻՑՆԵՐԴ, ԱՍԵՄ՝ ՈՎ ԵՍ ԴՈՒ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Ս. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԻՄՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐՔԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՕԴԻ ԵՎ ՋՐԻ ՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ՓՈՂԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ֆինանսների բաժին
ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

