
ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵՂՄԵԼ
- Մայիսի 1-ից բնական գազի օգտագործման կապակցությամբ տրվող սուբսիդավորման դադարեցման, ինչպես նաեւ սպասելի սոցիալական լարվածությունը մեղմելու հնարավոր միջոցների շուրջ է մեր հարցազրույցը «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ ԱԲԳԱՐ ԵՂՈՅԱՆԻ հետ

-Նախ հիշենք, թե 2006թ. ինչպես ձեւավորվեց 1000 խմ-ի համար 90000 դրամ սակագինը (խոսքն ամսական մինչեւ 10000 խմ գազ սպառողների մասին է)։ Այն ժամանակ՝ 2006թ. մարտին, երբ քննարկվում էր խնդիրը, կատարվեցին մի քանի փոփոխություններ, որոնց հետեւանքով գինը բարձրացավ։ Սակագինը առաջին հերթին բարձրացավ այն պատճառով, որ սահմանի վրա դոլարային արժեքով թանկացավ Հայաստան ներկրվող գազը։ Սակայն դա համընկավ մի քանի այլ փոփոխությունների հետ, որոնք, մեր կարծիքով, ժամանակավրեպ էին ու չէր կարելի կատարել։
Դրանցից մեկը, օրինակ, այն էր, որ, չգիտես ինչու, բարձրացվեց նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության շահույթի տոկոսը, ինչը նույնպես պատճառ հանդիսացավ սակագինը 90000 դրամ բարձրացնելու։ Եթե մինչ այդ ընկերության շահույթը սակագնի մեջ հաշվարկվում էր 6%, այդ որոշման ժամանակ՝ 10%։ Ըստ մեզ, այդ սակագինն այն ժամանակ կարող էր սահմանվել 10-15 դրամ ավելի պակաս, այսինքն՝ 1000 խմ-ի հաշվով 75000 դրամ։
-Ձեր այս դիրքորոշմանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինչպե՞ս վերաբերվեց։
-Անտեսեց մեր դիրքորոշումը։ Հանձնաժողովը հստակ ասաց, որ ինքը սոցիալական հարցեր լուծող կառույց չէ, այդ հարցերի լուծմամբ պետք է զբաղվի կառավարությունը։ Ի վերջո, կառավարությունը գտավ ինչ-որ միջոց, հայտարարվեց, որ 188,5 մլն դոլար կտրվի որպես սուբսիդիա։ Բայց խնդիրը նաեւ այն է, թե ինչպես բաշխվեց այդ սուբսիդիան։
-Ինչպե՞ս...
-Ըստ մեզ, բաշխվեց, մեղմ ասած, ոչ արդյունավետ։ Այսինքն՝ ստացվեց, որ սուբսիդիա ստացան ոչ միայն բնակիչ-բաժանորդները, այլեւ նույնիսկ ամսական 10000 խմ-ից ավելի գազ սպառողները։ Ընդ որում, 1 խմ-ի հաշվով հավասար սուբսիդիա ստացան ե՛ւ մինչեւ 300 խմ, ե՛ւ մինչեւ 1000 խմ գազ սպառողները, եւ դրանից ավելին՝ մինչեւ 10000 խմ ու նույնիսկ 10000 խմ-ից ավելի գազ սպառողները, որոնք բացառապես իրավաբանական անձինք են։
Պատկերացրեք՝ աղքատ տատիկը, որը միայնակ թոշակառու է, ստացավ նույնչափ սուբսիդիա, որքան այն գազալցավորման կայանը, որը, չնայած նույնիսկ դրան, շարունակեց ստվերով աշխատել։ Եթե 10000 խմ եւ ավելի գազ սպառողների համար գազը չսուբսիդավորվեր, ապա բնակչությունը սուբսիդավորումից անհամեմատ երկար՝ թերեւս մինչեւ 10 տարի օգտվեր։ Թույլ տրված սխալի հետեւանքով սուբսիդավորման գումարը նույնիսկ նախատեսվածից (2008թ. դեկտեմբերի 31) մոտ մեկ տարի շուտ սպառվեց։ Հստակ երեւում է, որ Հայաստանում գազ սպառողների թիվն ավելացել է, միաժամանակ աճել են նաեւ իրավաբանական անձանց կողմից սպառման ծավալները։
Անարդար է նաեւ, որ սակագինը բնակիչների համար դրամով է սահմանված, իսկ 10000 խմ եւ ավելի գազ սպառող ձեռնարկությունների համար՝ դոլարով։ Նկատի ունենանք, որ իրավաբանական այդ անձինք ընթացքում, բացի նրանից, որ սուբսիդիա են ստացել, անընդհատ օգտվել են, որովհետեւ փոխարժեքի փոփոխություն է եղել, այսինքն՝ գերշահույթներ են ստացել, մինչդեռ բնակչության այն հատվածի պարագայում, որը դրսից գումարներ է ստանում, փոխարժեքի փոփոխությունն ի վնաս է գործել, հիմա էլ հավելվեց այն, որ սուբսիդիան նախատեսվածից շուտ վերջացավ։
-Ի՞նչ կարելի է ձեռնարկել սուբսիդավորման դադարեցման հետեւանքով սպասելի սոցիալական լարվածությունը մեղմելու համար։
-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2006թ. մարտի 10-ի որոշմամբ ամսական մինչեւ 10000 խմ գազի սպառման դեպքում յուրաքանչյուր 1000 խմ-ի սակագինը սահմանեց 90000 դրամ, իսկ նույն թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ սահմանեց 84000 դրամ, այսինքն՝ 1 խմ-ի հաշվով սակագինը նվազեցրեց 6 դրամով (յուրաքանչյուր խորանարդ մետրի հաշվով տրվող 25 դրամ սուբսիդավորման շնորհիվ, մինչեւ 10000 խմ գազ սպառողները յուրաքանչյուր խմ-ի դիմաց դեռ վճարում են 59 դրամ)։
Այս նվազեցումը կատարվեց շնորհիվ նրա, որ դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազեց. եթե 2006թ. մարտին 1 դոլարը փոխարկելի էր 452 դրամի հետ, ապա նոյեմբերին՝ 371 դոլարի (տարբերությունը՝ 81 դրամ)։ Այժմ փոխարժեքը մոտ 310 դրամ է, այսինքն՝ 2006թ. նոյեմբերից դոլարի փոխարժեքը նվազել է 60 դրամով։ Եթե հաշվարկում ենք այս տարբերությունները, ապա այսօր իրական հնարավորություն կա սակագինը վերանայելու։ Կարծում ենք, միայն այս գործոնի հաշվին գազի 1 խմ-ի սակագինը կարելի է նվազեցնել 4-5 դրամով։
Բնակչությանը տրվող գազի սակագինը նվազեցնելու մյուս միջոցը մենաշնորհային վիճակում գտնվող «ՀայՌուսգազարդի» շահույթի ներկայիս 10 տոկոսը որոշ չափով նվազեցնելն է՝ հաշվի առնելով նաեւ այն, որ անցած 2 տարվա ընթացքում, բաժանորդների քանակի եւ գազի սպառման ծավալների աճին զուգընթաց, այդ ընկերության ընդհանուր եկամուտներն աճել են։
Ի վերջո, բնակչությանը տրվող գազի սակագնի նվազեցմանը հասնելու նպատակով, անհրաժեշտ է նաեւ վերանայել խոշորածավալ (ամսական 10000 խմ եւ ավելի) գազ սպառող ձեռնարկություններին տրվող գազի սակագինը։
Այս միջոցառումների շնորհիվ, մեր հաշվարկներով, բնակչությանը տրվող գազի 1 խմ-ի սակագինը կարելի է, ընդհանուր առմամբ, 10-12 դրամ նվազեցնել։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն 9
Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը թուրք պետականության կողմից (1919թ.)
«... Թուրք ժողովուրդը խոնարհում է իր գլուխը.
նա դա անում է հայ ժողովրդի համար տխրությամբ, իր համար՝ ամոթով»։
Թուրքական ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ
2
Երեւանում այս տարվա հունվար-մարտին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ-ի շուկայական միջին գները 2007թ. հոկտեմբեր-դեկտեմբերի համեմատ աճել են 2,5 %-ով:
Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Ծանրամարտի հայկական դպրոցը վերահաստատեց ուժեղագույնի համարումը Եվրոպայում։ Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը թիմային հաշվարկով դարձավ աշխարհամասի չեմպիոն, իր հաշվին ունենալով ընդհանուր առմամբ 17 մեդալ. ...ՏԵՍՈՂԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 2
Միջնադարյան եվրոպական մեդալիոնների վրա հաճախ խեղկատակ էին պատկերում եւ լատիներեն մակագրում «Veritas», այսինքն՝ «ճշմարտություն»։ Դա հարյուրամյակների միջով անցած վկայությունն է այն բանի, թե որքան սերտորեն ...ԵՐԿՈՒ ՈՒՂԵԳԻՐ, ՄԵԿ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄ
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները օլիմպիական երկու ուղեգիր են նվաճել Շվեյցարիայում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում։ Քառամյակի գլխավոր իրադարձությանը մասնակցելու իրավունք են նվաճել Սուրեն Մարկոսյանը (66 ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրերով ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ նշանակվել է էկոնոմիկայի նախարար, ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ տրանսպորտի եւ կապի նախարար, ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ՝ արտակարգ իրավիճակների նախարար, ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ՝ ...ԵՐԵՔ ԱՌԱՋԱՏԱՐ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2-րդ տուրից հետո եռիշխանություն է. 6-ական միավորով առաջատարներն են «Միկան», «Արարատը» եւ «Փյունիկը»։
Տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոնը Գեւորգ Ղազարյանի գոլի (33-րդ ...ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 23
Եւ թնդացին ռեմիքս տարբերակով
«Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության նախաձեռնությամբ շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, Մանկական զբոսայգում տեղի ունեցավ արտոնված հանրահավաք
Հուսադրող էր, անշուշտ, միտինգը ...ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն ՄԱՔՍԱՅԻՆՆ ՈՒ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Մաքսային պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնից Արմեն Ավետիսյանին ազատելը եւ Գագիկ Խաչատրյանին ոչ թե պետ, այլ պաշտոնակատար նշանակելը ենթադրում է, որ այս ոլորտում կատարվելու են նոր, այդ թվում` նաեւ կառուցվածքային ...ՃԿՈՒՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՌԵԺԻՄԸ
Լավագույն ընտրությունն է Հայաստանի համար
«2007 թվականին Հայաստանում արձանագրվել են մակրոտնտեսական շատ բարձր ցուցանիշներ. վեցերորդ տարին է, ինչ անընդմեջ ձեւավորվում է երկանիշ տնտեսական աճ եւ միանիշ ...ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵՂՄԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մայիսի 1-ից բնական գազի օգտագործման կապակցությամբ տրվող սուբսիդավորման դադարեցման, ինչպես նաեւ սպասելի սոցիալական լարվածությունը մեղմելու հնարավոր միջոցների շուրջ է մեր հարցազրույցը «Սպառողների իրավունքների ...ՈՎ ԱՆՄԵՂ Է, ԹՈՂ ԱՌԱՋԻՆ ՔԱՐԸ ՆԵՏԻ
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ 1
Տարիներ շարունակ քար նետողների տեսակը քար էր հավաքում։ Նրանք ներքին զգացողությամբ թե իրենց անալիտիկ ուղեղներով զգում էին, հաշվարկել էին, որ գալու է քարերը նետելու ժամանակը։ Նրանք գիտեին, որ կառավարման, ...ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ այցելել են Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Նշելով, որ հանգամանքների բերումով չի կարողացել մասնակցել նորընտիր ...ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւը մեկնաբանում է Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
-Նախ նշեմ, ...ՀՈՒՇԱՔԱՐ
1
Երեւանի Նալբանդյան 7 հասցեում երեկ բացվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի հիշատակը հավերժացնող հուշաքար: Այն տեղադրվել է կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ:ՀԻՇԱՏԱԿ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա շվեյցարացի նշանավոր միսիոներ եւ հայասեր Յակոբ Կյունցլերի գերեզմանից բերված հողի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՈՒՂՈՒ ՄԵՋ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 3
Եւ երկխոսությունը հենց նրան է հարկավոր
Ապրիլի 19-ին, երբ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանն ընդունում էր «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» թիվ 1609 բանաձեւը, ...ՆԱՀԱՏԱԿ ԱԶԳԵՐ
Նահատակ ազգերի միջազգային դաշինքին, որում ընդգրկված են Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված ազգերը, միացել են Ասորական կազմակերպությունների ֆեդերացիան, «Բոնցո» հունական կազմակերպությունը, Աշխարհի ...ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԴԱՇՏԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակության ստեփանակերտյան հանդիպումների խճանկարը եւ արդյունքները, մեր հարցերին ի պատասխան, մանրամասնում է ՀՀ-ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խորհրդարանական ...Ո՞Ր ՀԻՄՔԻ ՎՐԱ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ
Ըստ պատգամավորի, մենք ապրում ենք այնպիսի մի բարդ տարածաշրջանում, որ արտաքին մարտահրավերներին ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Ըստ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի, գլխավոր դատախազությունը տարածել եւ տարածում է բացառապես ստուգված տեղեկություններ՝ հիմնվելով կոնկրետ փաստերի վրա: Հիշեցնենք, որ մարտի 1-ի իրադարձությունների ...ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆ
2Ղարաբաղում անհանգստացած չե՞ն ղարաբաղցի-հայաստանցի «հակասությունների» նորօրյա սրացումներով։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ երեկ նշեց. «Իհարկե, անհանգստացած են։ Ավելին՝ շատ ...Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՍ ԹՈՒՐՔԻՑ
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը երեկ հայտարարել է, որ իր երկիրը տրամադրված է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ: «Մենք հանդես ենք գալիս Հայաստանի հետ հարաբերություններում նոր գործընթաց ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Եվրախորհուրդը, կարծում եմ, ոչ թե մեր երկրում կարգ ու կանոնի հաստատումով է մտահոգ, ոչ թե մեր երկրի ու ժողովրդի անվտանգության խնդիրներով է անհանգստացած, այլ պարզ թղթային աշխատանք է կատարում, թղթային մտածողություն ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները ապրիլի 23-ին կազմակերպելու են ջահերով ավանդական երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր: Երթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ազատության ...ԶԻՆՎՈՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ
Վաղը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում կիրականացվի Ադրբեջանի քաղաքացի, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովի հանձնումը Ադրբեջանի ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ապրիլի 20-ին, ժամը 15:10-ին, Սեւանա լճում՝ Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից երկու մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է կնոջ դիակ: Ժամը 15:25-ին փրկարարները ջրից դուրս են բերել 60-65 տարեկան, անձը չպարզված ...
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Թոշակառուների հայկական միավորման վարչության նախագահ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻՐԱՐ ՀԱՍԿԱՑԱՆ
786-ՐԴ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԵՌԸ ԿԸՆԿՆԻ ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՎՐԱ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ՓՈՂԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ֆինանսների բաժին
ՄԵՐ ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԱԽԵՂԿԱՏԱԿՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

