
ՏԵՍՈՂԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Միջնադարյան եվրոպական մեդալիոնների վրա հաճախ խեղկատակ էին պատկերում եւ լատիներեն մակագրում «Veritas», այսինքն՝ «ճշմարտություն»։ Դա հարյուրամյակների միջով անցած վկայությունն է այն բանի, թե որքան սերտորեն էին տվյալ հասկացությունները կապված միմյանց։

Բազմաթիվ ասացվածքները նույնպես վկայում են, որ հիմարը, լինի իսկական թե շինծու, միշտ պատրաստակամությամբ կասի ճշմարտությունը, նույնիսկ եթե չխնդրեն էլ։ Սույն հատկանիշն առանձնացնում էր ծաղրածուին պալատական «զվարճախոսների» բազմությունից, եւ թերեւս հենց դա էր նրանց հանդեպ սիրո կամ ատելության գլխավոր պատճառը։
Պուսմանին՝ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ 1-ինի ծաղրածուին, հոգեւորականների պահանջով չթույլատրեցին հուղարկավորել եկեղեցական ծիսակարգով, քանզի մի առիթով կտրուկ էր արտահայտվել եպիսկոպոսների հասցեին։ Տեղեկանալով այդ մասին, Ֆրիդրիխը կարգադրեց թաղել խեղկատակին գլխավոր եկեղեցում՝ խորանի կողքին, եւ գրեց իր հրամանագրում. «Պուսմանը ճշմարտության առաքինի ջատագով էր եւ չէր խնայում նույնիսկ ինձ։ Հենց դրա համար էլ նա արժանի է թաղված լինելու եկեղեցու հենց կենտրոնում. այնտեղ, որտեղ բացի զուտ ճշմարտությունից ուրիշ ոչինչ չպետք է քարոզվի»։
Հայոց աշխարհի խեղկատակների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրանք, հակառակը, երբեք եւ ոչ մի դեպքում չեն ասում ճշմարտությունը։ Հայրենի խեղկատակները գնալով ավելի են հիշեցնում վնասատուների, որոնք, թափառելով աշխարհով մեկ, դիտավորյալ առիթ են տալիս օտարներին՝ ծաղրելու մեր ազգն ու վերաբերվելու հայերին որպես մտավոր թերարժեք սրիկաների։
Օրինակ` ՀՀՇ վարչության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԸ, անցած շաբաթ հայտնվելով Ստրասբուրգում, հայտարարեց. «Հայաստանի ներկա իրողությունների պայմաններում երեւի 2 տարբերակ կար. կա՛մ ես պետք է հայտնվեի բանտում՝ իմ ընկերների հետ, եւ երեւի դա բարոյապես ավելի ճիշտ էր, կա՛մ էլ հայտնվեի Եվրոպայում եւ օգտագործեի իմ բոլոր կապերը, որոնք ունեցել եմ այստեղ՝ այս հարցն արծարծելու համար։ Ընտրել եմ երկրորդ տարբերակը»։
Դե ինչ, հետապնդման մոլուցքը ներկայումս համակել է բազմաթիվ հհշականների, որոնք դարձել են մի քիչ մանդելշտամներ։ Ինչպես հայտնի է, կյանքի վերջին ամիսներին ստալինյան ճամբարում նստած Օսիպ Մանդելշտամին՝ անցած դարի տաղանդավորագույն ռուս պոետներից մեկին, լիովին համակեց հետապնդման մոլուցքը։ Դժբախտը վստահ էր, թե իրեն ուզում են թունավորել։ Ձեռք չտալով իր բաժին ուտելիքին, պոետը գողանում էր մյուս կալանավորների օրաբաժինները։ Նրան ծաղրում էին, ծեծում, հետո ընդհանրապես դուրս նետեցին բարաքից, բայց Մանդելշտամը, ավելի ու ավելի խորն ընկղմվելով խելագարության մեջ, շարունակում էր գողանալ, օրեր անցկացնում աղբանոցներում, իսկ սառնամանիքներն սկսվելուն պես մահացավ։
Թեպետ, հանուն արդարության, հարկ է նշել, որ եվրոպացիները կարող են եւ որոշակի օգուտ քաղել -2 միավոր ստացած Հ.Իգիթյանի հետ շփումից։ Ինչպես ժամանակին նկատել է Ռաբլեն. «Ինձ հաճախ է վիճակվել լսել ժողովրդական արտահայտությունը. կան հիմարներ, որոնք խելոքին էլ դաս կտան։ Եթե խելացի մարդկանց պատասխանները ձեզ այնքան էլ չեն բավարարել, խորհրդակցեք որեւէ հիմարիկի հետ. նրա հետ զրույցը ձեզ ավելի լիարժեք գոհունակություն կպատճառի»։
Եվրոպայում ճշմարտությունն ասելու ազատությունը խեղկատակին տրվում էր միայն նրա հիմարության դիմաց։ Համենայն դեպս՝ այդպես էր տեսականորեն. իրականում խեղկատակի թասակ դրած յուրաքանչյուր ոք ստանում էր նույնպիսի արտոնություններ։ Շինծու հիմարությունը դառնում էր շահավետ գործ։ 15-րդ դարում Շոտլանդիայում այդ երեւույթն այնքան լայնորեն տարածվեց, որ 1449 թվականի հունվարի 18-ին նույնիսկ ընդունվեց Կեղծ խեղկատակների մասին ակտը, որով ծաղրածու ձեւանալ փորձողների համար սահմանվում էր այնպիսի պատիժներ, ինչպիսիք են ականջները մեխով գամելն ու վերջույթներն անդամահատելը։
Փա՜ռք Աստծո, որ մենք միջնադարյան Շոտլանդիայում չենք ապրում, այլապես նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ականջներին լուրջ վտանգ կսպառնար։ Բացելով բերանը թերթի երկու էջի չափով՝ նա անցած շաբաթ հայտարարեց. «Ամենակարեւոր դասն այն է, որ հայ ժողովուրդը առաջին անգամ իր պատմության մեջ միավորվեց սոցիալական արդարություն, ներքաղաքական կարգ ու կանոն, ազատություն եւ օրենքի գերիշխանություն հաստատելու ձգտումով։ Սա աննախադեպ իրադարձություն է հայերիս համար»։
Քանի որ հայոց աշխարհում ապրում են մեծ մասամբ տոկուն ու բարեհոգի մարդիկ, այդ Բագրատյանին նրանք լսեցին, մտածեցին, թե գանգրահերը լրիվ խելքը թռցրել է, բայց ցույց չտվեցին, ծիծաղեցին ու ցրվեցին իրենց տները։ Սակայն տհաճ նստվածք հոգու մեջ մնաց։ Այնուամենայնիվ համաձայնեք. տարօրինակ է, երբ 90-ականների սկզբին երկիրը քանդած ու թալանած տականքներից մեկը խոսում է սոցիալական արդարության (!), կարգ ու կանոնի (!!), ազատության եւ օրենքի գերիշխանության (!!!) մասին.
Թե՞ -3 միավոր ստացած Հ.Բագրատյանն արդեն երկիրը քանդած տականքներից մեկը չէ, այլ անցած տասը տարիների ընթացքում վերանվանվել է երկնային հրեշտակի։ Ի դեպ, հրաշալի անվանափոխությունները հայտնի են դեռեւս աստվածաշնչյան ժամանակներից։ Աբրամը, որ նշանակում է «արժանավոր հայր», իր ընտանիքի կամ կլանի ղեկավարն էր, մինչեւ որ ստիպված եղավ ստանձնել ողջ հրեա ժողովրդի առաջնորդի դերը։ Դրանից հետո նրան սկսեցին անվանել Աբրահամ, ինչը նշանակում է «հայր բազմաց», իսկ նրա կնոջը, որի անունը նախկինում Սարայ էր՝ «բծախնդիր», վերանվանեցին Սարրա, այսինքն՝ «իշխանուհի»։
Հռոմեացի պատմագիր Պլինիուսը գրել է, որ սեփական աչքերով է տեսել, թե ինչպես են աստվածները երկինք համբարձվում Տիրոս քաղաքի Հերկուլեսի տաճարում։ Տպավորությունը ստեղծվում էր տեսողական խաբկանքի հաշվին։ Աստվածների արձանները պղնձե ողորկ հայելիների օգնությամբ գծագրվում էին տաճարի բուրվառների ծխի վրա, ինչի հետեւանքով թվում էր, թե սավառնում են օդում։ Կրակի մեջ լցնում էին հատուկ փոշենյութեր, որոնք ծուխը դարձնում էին ճերմակ (ինչը թույլ էր տալիս էկրանի դեր կատարել), մնացած վառելափոշին պարունակում էր թմրանյութեր, որոնք ուժգնացնում էին ներկաների ներշնչվածությունը։
Գրեթե նույն կերպ էլ հհշական քարոզչությունը տեսողական խաբկանքի օգնությամբ երկար ժամանակ փորձում էր ներկայացնել նախկին նախագահ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ իբրեւ երկինք համբարձվող աստված։ Թռիչքը դեպի երկինք այդպես էլ չստացվեց, եւ անցած շաբաթ նա հանդես եկավ միանգամայն երկրային հայտարարությամբ. «Հասարակության կողմից սրվելու է ատելությունը իշխանությունների դեմ։ Այսինքն, եթե կուզեք՝ դասական «գանդիզմ», քաղաքացիական անհնազանդություն, եւ մենք ուղղորդելու ենք այդ տրամադրությունները։ Եթե հարցնեք ինձ, թե ի՞նչ եմ անելու, կասեմ՝ ձեւավորելու եմ որոշակի հասարակական կարծիք, որ այս իշխանությունը չճանաչվի»։
Ընդհանրապես երկրում քաղաքացիական անհնազանդություն ծավալելու մտադրությունը պարունակում է ցինիզմի որոշակի բաժին։ Քանզի քաղաքական դաշտում Տեր-Պետրոսյանի գոյության բուն փաստն արդեն իսկ հայ ժողովրդի անսահման հնազանդության, ցանկացած դժվարությունների ու այլանդակությունների դիմանալու պատրաստակամության անհերքելի ապացույց է։
Ինչեւէ, առ այսօր հստակ պատասխան չկա ամենաէական հարցին. արդյոք -4 միավոր ստացած Լ.Տեր-Պետրոսյանը իսկապես հայոց աշխարհի պատմության արարի՞չն է, թե՞ մեր երկրի պատմությունն է նրա հետ անում այն, ինչը հարկ է համարում հավերժացնել յուր վշտալից էջերում։
Համենայն դեպս, հայրենի Գանդիի վիթխարի ծրագրերին ծանոթանալուց հետո պիտի փարատվեն նորմալ քաղաքացու վերջին կասկածները երկրի վրա կյանքի նպատակահարմարության վերաբերյալ։ Կարո՞ղ է արդյոք հիասքանչ չլինել այսպիսի պանծալի խեղկատակներ ունեցող երկիրը։ Կարո՞ղ է արդյոք տառապել այսպիսի ժողովուրդը։ Կարո՞ղ են արդյոք անկեղծ երջանկության լույս չճառագել նրա աչքերը։ Չե՛ն կարող. ահա ճիշտ պատասխանը։
Մեզ, թանկագին քույրեր եւ եղբայրներ, ըստ երեւույթին, ինչ-որ չար ճակատագիր է հետապնդում։ Արդեն երկար տարիներ, հանգամանքների հրեշավոր բերումով, ամեն մեկը, որին ընդունված է անվանել «ընդդիմության առաջնորդ», սկսում է համարել, թե հենց ինքն է որ կա Մայր հայրենիքը։ Հենց ինքն է որ կա այբբենարանի այն նկարը, բարդին, իմաստը, գաղափարն ու ճշմարտությունը, որը պետք է սիրել։
Բացի այդ, «ընդդիմության առաջնորդները» մեզանում օժտված են եւս մեկ զարմանահրաշ հատկանիշով. նրանք այնտեղ ակնհայտորեն զբաղմունք չունեն։ Ասես փականագործ լինեն, որոնց ձեռքը աստղադիտակ են տվել. կարծես թե խոշոր առարկա է, վրան բազմաթիվ մանեկներ կան, պտտեցնելը հետաքրքիր է, բայց նայում ես անցքից, ոչ մի բան չես ջոկում։ Բնական է, որ սրանք պետք է մերժեն ամեն ինչ, այդ թվում՝ նաեւ երկխոսության վերաբերյալ առաջարկները։
Այդ կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ անցած շաբաթ արեց հետեւյալ իմաստուն հայտարարությունը. «Չեն ուզում, իրենց խնդիրն է. յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր տեղն ու դերը այս երկրի, այս հասարակության կյանքում։ Եթե ինչ-որ մեկը որոշել է, որ իր տեղն ու դերը նեղացածի կեցվածք ընդունելը եւ ամեն ինչ մեժելն է, թող մերժի։ «Տոտալ» մերժողը, որպես կանոն, ինքն է մերժվում բոլորի կողմից»։
Դժվար է չհամաձայնել +2 միավոր ստացած Ս.Սեյրանյանի հետ։ Մխիթարում է լոկ այն, որ ե՛ւ հեղափոխական ճամբարում, ե՛ւ իշխանության շարքերում սակավաթիվ ընկնավորների առկայության պայմաններում դիտարկվում է քաղաքացիների անհամեմատ ավելի մեծաթիվ խավ, որոնք իշխանական ակնհայտ անհեթեթություններից հոգնել են ճիշտ նույնքան, որքան խորշում են հեղափոխական նորացում հիշեցնող որեւէ դրսեւորումներից։ Քանզի, երբ մազապուրծ դուրս ես եկել քաոսային մի ժամանակաշրջանից ու դեռ նոր ես փոքր-ինչ ուշքի եկել, ոչ մի ցանկություն չկա գահավիժելու նոր քաոսի մեջ, որքան էլ լուսապայծառ գույներով դա նկարագրեն։
Իսկ ի՞նչ պետք է անի այս պայմաններում շարքային քաղաքացին։ Փորձենք բացատրել խորհրդային ժամանակների լեգենդար դարպասապահ Խոմիչի օրինակով։ Դպրոցական տարիներին ամառային արձակուրդների ժամանակ ծնողները գնում էին աշխատանքի ու նրա խնամքին թողնում փոքրիկ քրոջը։ Երբ տղաները կանչում էին նրան բակ՝ ֆուտբոլ խաղալու, վերցնում էր երկու տարեկան քույրիկին իր հետ ու նստեցնում որպես աջ դարպասաձող ծառայող քարին։
Հավանաբար՝ հասկանալի է, որ աջ անկյուն Խոմիչը երբեք գոլ բաց չէր թողնում։ Երբե՛ք։ Եւ նույնիսկ երբ կանգնած էր արդեն իսկական դարպասի առջեւ, դարպասապահի իսկական ձեռնոցներով, իսկ հասակ առած քույրն արդեն նստած էր մարզադաշտի տրիբունայում, միեւնույն է. Խոմիչի դարպասի աջ անկյուն հարվածելն անիմաստ էր։
Խոմիչը, միեւնույն է, կբռներ գնդակը, որքան էլ դժվար լիներ դա, քանզի նրա համար աջ կողմի քար-դարպասաձողին նստած էր փոքրիկ աղջնակը։
Ահա ուրեմն, մեզանից՝ շարքային քաղաքացիներիցս յուրաքանչյուրը պետք է ունենա իր աջ անկյունը, որտեղ մենք երբեք գոլ բաց չենք թողնի։ Պահի՛ր աջ անկյունը, Սպո։
- Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Քննարկում
Xelk գրել է:
Շատ ուշադիր կարդացի հոդվածդ ու քեզ շատ խզճացի, որովհետև համ բութ ես, համ անգրագետ համ էլ տգետ: Ստորև բերում եմ Միքայել Հայրապետյանի հոդվածը, կարդա որ մակարդակդ մի քիչ բարցրանա: Համ ել գուցե թե հասկանաս Շարժման իմաստը:
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ - 4
(ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ)
Ընդդիմության իմ գործընկերները կվկայեն, որ տարիներ շարունակ, երբ արտասանվել է «ղարաբաղյան կլան» արտահայտությունը, ես ընդվզել, վիճել, երբեմն վիրավորել եմ իրենց: Հիմա հրապարակավ ներողություն եմ խնդրում բոլորից հատ-հատ: Այսպես վարվելուս վերջին կաթիլը «էքսպերտ» ներկայացող, կեղծանվամբ հանդես եկող ոմն «Վիկտոր Յակուբյան» է, որի էթնիկ ականջները թաքցնել հնարավոր չէ: Որեւէ մեկը թող չհանդգնի ինձ մեղադրել Ղարաբաղը կամ ղարաբաղցիներին պակաս սիրելու մեջ. սերս ես ապացուցել եմ դեռ 18 տարեկանից` Խորհրդային ԿԳԲ-ից նեղությունների գնով, իմ 20-ամյա հրապարակային գործունեությամբ, երբ իրենք երանելի քիրվայության ու խորհրդաադրբեջանական ծառայության մեջ էին:
Ըստ Հայաստանի անվտանգության խորհրդի մի նիստի մասնակի հրապարակման` 1998-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին հրաժարականի մղած անձինք, ըստ ամենայնի, եղել են ՀՀ վարչապետ Ռ.Քոչարյանը (Ղարաբաղից Հայաստան փոխադրված), ՀՀ ազգային անվտանգության եւ ներքին գործերի միացյալ նախարար Ս.Սարգսյանը (Ղարաբաղից Հայաստան փոխադրված), ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանը (նա սպանվեց հեղաշրջումից մեկ ու կես տարի անց), ԼՂ պաշտպանական բանակի հրամանատար Ս.Բաբայանը: Բացի միակ հայաստանցուց` Վ.Սարգսյանից, մնացյալ բոլորը ողջ-առողջ են. Աստված երկար կյանք տա: Պատմությունը ցույց կտա` այդ հեղաշրջումն օգնե՞ց հայկական շահին, թե՞ կորստաբեր եղավ: Այստեղ որեւէ մեղադրանք չունեմ ներկայացնելու, քանի դեռ պատմության այս արարն ընթացքի մեջ է, թեեւ իմ կարծիքով` մեր երկիրն աղետաբեր ճամփա է ընտրել:
1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո աստիճանաբար սկսվեց, եթե կարելի է ասել, պետության բոլոր նյարդահանգույցների «ղարաբաղցիացումը»: Թվարկենք միայն նրանք, որոնք բավական են իշխանությունը ձեռքում պահելու համար: Նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, զինված ուժերի շտաբի պետ, Երեւանի քաղաքապետ, հեռուստատեսության նախագահ, Ակադեմիայի նախագահ, ՕՎԻՐ-ի պետ – սրանք բոլորը ղարաբաղցիներ են: Երբ այս մասին ժամանակին ասում էին ընկերներս, նեղսրտում եւ կռիվ էի անում: Մարտի 1-ի եւ հաջորդող օրերի անցքերը ցույց տվեցին, որ նրանք ամեն բան լավ հաշվարկել էին, երբ չվստահելով իրենց զինվորագրված տեղացիներին` ֆինանսների, բանկերի, ոստիկանության եւ այլ ոլորտների լիակատար վերահսկողությունն իրականացնում էին դարձյալ ղարաբաղից բերված պաշտոնյաների միջոցով: Միջնադարում այդպես վարվում էին օտար նվաճողները, ովքեր անբարեհույս էին համարում թեկուզ իրենց նվիրված աբորիգեններին: Ի դեպ, մի ամիս առաջ ձեռքս ընկավ մի գրքույկ, ուր անուններով նշված են այն անհաշիվ չբացահայտված սպանությունները, հալածանքները, բռնությունները, անօրինականությունները, որ գործվել են Ռ.Քոչարյանի նախագահության օրոք. եթե մեկը զորի այսօր կազմել մի ցուցակ, թե որոնք են երկրի կարեւորագույն պոստերը, հասարակական գիտակցության, քաղաքական դաշտի առանցքային հանգույցները եւ դրանց որ մասն են կազմում ղարաբաղցիները, ապա պատկառելի ծավալով գիրք կստացվի: Այդպես կարելի էր վարվել, եթե վստահություն չլիներ Հայաստանի չարքաշ բնակչության հայրենասիրության հանդեպ, մինչդեռ սկսած 1988-ից Հայաստանը չզլացավ անգամ երկրաշարժի ավերակների միջից իր տունը կառուցելու փոխարեն ավելի քան հինգ հազար մատաղ դնել Ղարաբաղի Ազատության զոհասեղանին, տարիներ շարունակ ապրել ցրտի, խավարի ու քաղցի պայմաններում, զարգացման տեմպերով ետ ընկնել իր բոլոր հարեւաններից: Այդ դեպքում` ո՞րն էր անվստահության պատճառը, ո՞րն էր պատճառը, որ հաղթանակից հետո, Ղարաբաղը դատարկելով, Հայաստան տեղափոխվեցին հազարավոր ղարաբաղցիներ, ում հենց Արցախում Ազատ ապրելու համար էին մեր բոլոր զոհերն ու զոհողությունները:
Եթե Հայաստան չգար, ասենք, Սերժ Սարգսյանը, մի՞թե Ղարաբաղն ընտանիքով կլքեր ու Հայաստան եւ այժմ էլ ԱՄՆ կգնար ԼՂ-ում ավտոբուսի համեստ վարորդ իր Սաշիկ անունով եղբայրը, ով նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր է, մինչդեռ բազում ուսյալ քաղաքական գործիչ-մտավորականներ հեռացված են քաղաքական գործընթացներից: Հետաքրքիր է` Շուշիի ազատարարներից մեկը` ԼՂ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ինչու՞ եկավ Հայաստան եւ քանի հոգի բերեց իր հետ` այդքանով դատարկելով մեր հայրենիքի այդ վիրավոր հատվածը, որն այնքան կարիք ունի բնակեցման: Ամեն եկող պաշտոնյան իր հետ բերեց իր մերձավորներին ու մերձավորների մերձավորներին: Սա ծրագի՞ր է, թե՞ ոչ: Եվ ի՞նչ ծրագիր է:
Մեր երկրի գավառամիտ իշխանությունները տարիներ շարունակ քարոզչական, ապա նաեւ օրենսդրական տոտալ պատերազմ էին վարում ժողովրդավարական պետության ամենակարեւոր ինստիտուտներից մեկի` կուսակցությունների դեմ` տրտնջալով դրանց «շատությունից»: Այդ դեպքում, ի՞նչ գործ ուներ Հայաստանի կենտրոն Երեւանում գեներալ Սամվել Բաբայանը, ով անմիջապես բացեց «Դաշինք» անունով կուսակցություն: Նայեք ՀՀ-ում մնացած կուսակցություններին` եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր - դրանց մեծամասնությունը ղարաբաղցիների կողմից ստեղծված արհեստածին կառույցներ են, որոնց նպատակն է լղոզել, թույլ չտալ, որ հասարակական գիտակցության մեջ կայանա դասական իմաստով կուսակցություն անվանվածը, որպեսզի ժողովրդավարության առաջին դողդոջ քայլերն անող մեր երկրում կուսակցությունն ընկալվի որպես խմբակային շահեր սպասարկող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Վտանգավորը ոչ թե կուսակցությունների շատությունն է, այլ որակը. իսկ ի՞նչ որակ կարելի է ակնկալել գավառական հարաբերությունների միջավայրում:
Նայեք «քաղաքական վերլուծաբան» կամ «փորձագետ» կոչվողների բանակին. նույնիսկ ապօրինաբար հայտարարված արտակարգ դրության պայմաններում հրապարակում են Վիկտոր Յակուբյան կեղծանվամբ հանդես եկողի տիպի բացառապես ղարաբաղցիները: Այս վտանգավոր տիպին կուզեի անդրադառնալ մի քանի խոսքով: Այս տիպը նախ կեղծարար է եւ ստախոս: Տեր-Պետրոսյանի վերադարձը նա պատճառաբանում է հետեւյալ կերպ. «Ահա թե ով կարող է վերցնել իր վրա Ղարաբաղը հանձնելու առաքելությունը…»: Սա անբարոյական լինելուց հետո նաեւ խորը զրպարտություն է Ղարաբաղի բոլոր ռազմական նվաճումների գերագույն գլխավոր հրամանատարի հասցեին: Եվ դա արվում է երախտամոռությամբ ու ներքինիի հանդարտությամբ: Սա է առաջին հուշարարը քոչարյանական այն բարբաջանքի, թե Տեր-Պետրոսյանի գիտությամբ չէ, որ իր պես «հերոսները» իրականացրել են Շուշիի գործողությունը: Վատ, անբարո հուշարարներ ունի մեր երկրի նախագահի պոստը զբաղեցնող մարդը: Նույն Յակուբյանը դեռեւս փետրվարի 25-ին սարսափով իր հայրենակիցներին «Ռեգնում» գործակալության միջոցով լեղապատառ հրահրում է այն հակաօրինականությանը, ինչն արեցին նրանք գարնան առաջին օրն արյունով պղծելով. «Եթե հանրապետության իշխանությունները մոտ ժամանակներս չկարողանան կոտրել ընդդիմադիր կամքը, ապա նրանք անկասկած կկորցնեն վերահսկողությունը հասարակության եւ բյուրոկրատական ապարատի զգալի մասի վրա»: Աշակերտ Քոչարյանը կատարեց ուսուցչի այս ցուցումը եւս: Այդ Յակուբյան կոչվածն հայերենին չտիրապետելու, թե դավադիր հայատյաց լինելու պատճառով նույն «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում նենգափոխում է Հիմնադիր-նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքը, ով ասում է, որ պետք է կազմաքանդել «կոռումպացված, հանցագործ վարչակազմը», «լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված ռեժիմը, համակարգը», իսկ այս մանիպուլյատորն այն ներկայացնում է որպես պետական ինստիտուտների կազմաքանդում: Սա պարզապես ստոր տեխնոլոգիա է, որ որեւէ բարոյական անձ իրեն երբեք թույլ չի տա: Հիմա ես էլ եմ կրկնում, որ` այո՛, կազմաքանդել է պետք այն համակարգը, որտեղ ի թիվս այլոց` առանց նախազգուշացման հարձակվում են քնած ցուցարարների վրա, որտեղ Ազատության հրապարակում կարող են ոչնչացնել Ավետարան ու Մովսես Խորենացի, որտեղ բարգավաճում են յակուբյանների տիպի կեղծարարները…. Եվ սա պետության դեմ չէ, պետական ինստիտուտների դեմ չէ: Պետությունն այդ յակուբյանները հասկանալ չեն կարող, որ իմ երազանքն է եղել, որի համար ես ուժերիս ներածի չափով պայքարել եմ պատանեկությունից, մինչդեռ իրպեսները զլացել են այդ պետության հոգին` հայերենն անգամ սովորել: Զզվելի է: Երիցս զզվելի:
Եվ հիմա ամենամեծ լկտիությունը. «Ողբերգության պատճառների պատասխանատվությունն ընկած է ընդդիմության վրա` Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ով իր գործողությունների համար պետք է պատասխան տա օրենքի եւ իշխանության առջեւ, իսկ հետեւանքներինը` երկրի նախագահի եւ իր հաջորդի` Սերժ Սարգսյանի վրա, ովքեր իրենց գործողությունների համար պատասխան պետք է տան Հայաստանի ժողովրդի առջեւ»: Արդյո՞ք մտագարի այսպիսի ցինիզմը չէ պատճառը, որ ժպտադեմ եւ գավառական կատակաբան Քոչարյանը զոհերին ցավակցելու փոխարեն իր վարչապետի հետ պերմանենտ հոխորտում է ընդդիմության վրա` նրանց կատարվածի պատասխանատու կոչելով, բանտ նստեցնելու սպառնալիքով եւ արդեն իսկ իրականացրած անբարո ձերբակալություններով, ծեծով, ջարդով: Քոչարյանն այդպես վարվեց նաեւ տարիներ առաջ. երբ թիկնապահը սպանեց Քոչարյանի ուսանողական ընկերջը, նա, էկրաններից հազարավոր մարդկանց աչքերին նայելով, ասաց, թե մեռածի բախտը բերել է, այլապես ինքը այլ խոսելիք էր ունենալու իր զոհի հետ: Սա վերջն է: Վերջն է բարոյականության, վերջն է պետության ու նրա իշխանության հանդեպ ունեցած վստահության, սա վերջն է այն սիրո, որ կար Հայաստանի եւ Արցախի հանդեպ: Ինչու՞: Ո՞ր մեղքի համար: Որտեղի՞ց Քոչարյանին ու նրա ուսուցչին, ղարաբաղյան կլանի մնացյալ ձայնակցողներին այսքան ատելություն հայ ժողովրդի հանդեպ, մի՞թե նվազ ենք սիրել Ղարաբաղը, նրա Ազատության ու պայծառության համար անմնացորդ չենք տվել մեր զավակների ապագան, մեր կորսված երիտասարդությունը: Եվ մի՞թե իրավունք չունենք երազելու խանականից տարբեր` ժողովրդավարական հայրենիք:
Իսկ հիմա մարդկանց գիտակցությունների մեջ երեւութական անկողմնակալության կշեռք ստեղծելու համար ոմն ռուսախոս Յակուբյան, որ սեփական անունից ամաչում է, Տեր-Պետրոսյանին, ինձ, ընկերներիս օրենքի (թեեւ այդպիսին չի գործում ներկա քյոխվայական ՀՀ-ում) առջեւ շուտափույթ կանգնեցնելու հրահանգ է տալիս իր դաշբուլաղցի աշակերտներին: Այլապես վաղը կարող է իրական օրենք գործել, եւ գործել Հաագայում, ուր որպես մարդկության դեմ գործած ոճիրների հեղինակներ կդատվեն ինքն ու իր աշակերտները: Եվ որպեսզի դա չլինի, արագ պետք է լուծել մեր հարցերը` սպանել, հաշմանդամ դարձնել: Ավելին, ուշադրություն դարձրեք, ոչ միայն օրենքի, այլեւ իշխանության դատին է ասում. հազար տարի էլ Երեւանում ապրեն սրանք, միեւնույնէ` չեն հասկանալու, որ իշխանության առջեւ միայն Փանահ խանի ժամանակներում են պատասխան տվել. այս դրույթը դրանց աուլային ենթագիտակցությունից է վիժել: Իսկ Հայաստանի ժողովրդի դատին է թողնում իրենց` հուսալով, թե Հայաստանի ժողովրդին նորից կխաբեն ժամանակավոր կաշառումներով, սահմանամերձ ընդհարումներ հրահրելով ու արտաքին վտանգի դեմ ուշադրությունը շեղելով, Երեւանում զորքերի երկարատեւ ցուցադրությամբ քաղաքացիական խիզախությունը մաշեցնելով ու կրկին ճորտացնելով:
Պատերազմի տարիներին, երբ փորձեցի, թողնելով ցրտի մեջ սառչող դստերս ու կիսաքաղց եւ հիվանդ մորս, գնալ ճակատ, նախ Վազգեն Սարգսյանն արգելեց` ասելով, թե իմ տեսողությամբ ես ավելի շատ վնաս կտամ, քան օգուտ, ու ինքն էլ ավելի վատը չէ, քան Դրոն, ով իրեն երգիծող Լեռ Կամսարին թույլ չտվեց ճակատ գնալ: Ես հետո հպարտությամբ կրկնում էի, որ Վազգենն ինձ Լեռ Կամսարի հետ էր համեմատել: Ապա մայրս էր արգելում` ասելով, թե նախ թող մեր մուտքում ապրող ղարաբաղցիներից գոնե մեկը գնա, հետո ես: Հիմա ներողություն եմ խնդրում հանգուցյալ մորս հոգուց, որ կռիվ էի անում իր այդպես մտածելու համար: Մեր մուտքի ղարաբաղցիներից ոչ մեկը, իհարկե, չգնաց ճակատ, սակայն վերջերս «մտավորական» անվանված ծախուների բանակի հետ` մեր մուտքեցի ղարաբաղցիներից մեկը ստորագրեց այն քսու հայտարարությունը, թե իբր մենք` հարյուրհազարներս, Ազատության հրապարակում խանգարում ենք արձանների հանգիստը: Շանթահարիչ է այդչափ աներեսությունը. դարձյա՞լ հույսերը դնում են իմ ընկերներ Թաթուլի, Վարդանի, Միհրանի, Խաչիկի… վրա, որ կգնան ու կպաշտպանեն անտեր թողած իրենց հանգիստարանների հանգիստը: Մեր զինված ուժերի շտաբի պետը, որ ըստ իս ամենակիրթ ղարաբաղցին է, հարցազրույցներից մեկում ասաց, թե Ղարաբաղում երբեք չի տեսել երկրապահ կամավորականների միության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանին: Մեր հինգ հազար զոհերին տեսե՞լ է, բանտարկված Ժիրայր Սեֆիլյանին տեսե՞լ է, Եռաբլուրում հանգչող Վազգեն Սարգսյանին տեսե՞լ է, Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու պատրաստակամություն հայտնած ու հաջորդ օրվանից այլեւս հրապարակավ չերեւացած, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին տեսե՞լ է, Սասուն Միքայելյանին տեսե՞լ է, Հարություն Ուռուտյանին տեսե՞լ է, Հիմնադիր-նախագահին սատարելու համար ձերբակալված երկրապահներին տեսե՞լ է. նրանցից ոչ մեկին Ղարաբաղում չտեսնելու՞ համար դուրս եկավ Երկրապահ կամավորականների միությունից, որի հավերժ նախագահն է Վազգեն Սարգսյանը, ու ներկա (՞) նախագահը` պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը:
Ցավալի է, սակայն չեմ ուզում կեղծել. եթե ես 18 տարեկան արու զավակ ունենայի, մարտի 1-ի լուսաբացից հետո թույլ չէի տա, որ նա գնար Ստեփանակերտում, Հադրութում, իմ սիրելի Մարտակերտում, Հորադիզում… ծառայելու. ես նրան կասեի. «Դու այստեղ` Երեւանի Ազատության հրապարակում պետք է պաշտպանես քո հոր, մոր, քույրերի ու եղբայրների ազատության ու արժանապատվության սահմանները, դու այստեղ ղարաբաղցի գեներալ Գրիշայից պիտի պաշտպանես քո հոր երազած պետության հիմնադրին. միջնաբերդդ է գրավված, տղաս. եթե Ղարաբաղի սրբությունները նրանց պետք չեն, քեզ առավել եւս պետք չեն»: Կկրկնեի պոետի խոսքերը. «Դու պաշտպանը չես պաղ գերեզմանի»:
Նեղացածությունս այս օրերին միայն ղարաբաղյան կլանից չէ, այլ Ղարաբաղի ամբողջ ժողովրդից: Պարզաբանեմ: Մեկ տարի առաջ լուրջ կռիվ ունեցա այժմ Ղարաբաղում չափազանց բարձր պաշտոն զբաղեցնող մի ազնիվ մարդու եւ հիմա էլ լուրջ վերլուծություններով զբաղվող ու 88-ի շարժման մեջ մեծ ավանդ ունեցած մի ղարաբաղցու հետ: Նրանք ասում էին, որ եթե Ղարաբաղում ապրող որեւէ ղարաբաղցի մինչեւ այսօր հրապարակավ չի դատապարտել Քոչարյանի եւ Սարգսյանի գործունեությունը, ապա համամիտ է նրանց հետ, նրանց երազանքն էլ է Երեւանում հայտնվելը: Այս մտածողությունը գուցե երկաթյա, բայց, պարզվում է, ճիշտ էր. սա նման է այն բանին, որ Երկրորդ համաշխարհայինից հետո, ըստ էության, պատժվեց ամբողջ գերմանացի ժողովուրդը` նացիոնալ-սոցիալիզմը հանդուրժելու համար: Իսկ ես վիճում էի, առարկում, օրինակ բերում իմ ազգականից էլ մոտ ղարաբաղցի բարեկամներիս, ովքեր ոչ մի կապ չեն կարող ունենալ իշխանության հայտնի դեմքերի խայտառակության հետ: Սխալվել էի: Երբ սկսվել էր քարոզարշավը, եւ ես քարոզում էի Տեր-Պետրոսյանին, մեր տուն բազմիցս զանգահարեցին եւ՛ չքավորության մեջ ապրող իմ ղարաբաղցի բարեկամները, եւ՛ արտասահման տեղափոխված նրանց արյունակիցները, որ «Սերժի կողմը բռնեմ»: Ես ապշած էի. չէ՞ որ իրենք ավելի շատ էին դժգոհ Հայաստանի` իրենց հայրենակից իշխանություններից: Հանրահավաքների ժամանակ ես դիմեցի Ղարաբաղի ժողովրդին` խնդրելով օգնել մեզ օրինական իշխանություն հաստատելու, ինչպես մենք էինք օգնել` 1988-ի նրանց առաջին իսկ դիմելու օրվանից մինչեւ պատերազմի սարսափներ ու ներկա Ղարաբաղի պետական բյուջեն մեր հարկերով լցնելով: Բացի հանգուցյալ Մարիուս Յուզբաշյանի պատվարժան եղբոր խոսքից, ես ոչ մի ազնիվ մոտեցում չեմ տեսել առ այսօր. նույնիսկ նրանք լռեցին, ովքեր, ինչպես քիչ վերեւում նշեցի, մեկ տարի առաջ նյուրենբերգյան մոտեցում էին ցույց տալիս ամբողջ Ղարաբաղին:
Սակայն մի ուրիշ կողմ էլ կա. շատ, շատ ցավալի: Գուցե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրականացնում են մի սոսկալի ծրագի՞ր. գուցե հենց սա՞ է նրանց ուզածը, որ ես ու ինձպեսները հիասթափվենք Ղարաբաղից ու ղարաբաղցուց: Գուցե Ղարաբաղը նրանց պաշտոնի վճա՞րն է, որ այսպես ցինիկաբար ոչնչացնում են նախ մեր սրտերում, որ հետո հեշտ լինի նաեւ իրականում հանձնելը. չէ՞ որ իրենց ոչինչ չի պատահի, իրենք արդեն մոտիկ ու հեռու ազգուտակով տեղափոխվել են Հայաստան ու արտասահմաններ, եւ խաչն ընկնելու է դարձյալ ղարաբաղցի չարքաշ ժողովրդի կրծքին: Դա է յակուբյանների ծրագիրը գուցե: Այդ դեպքում ինչպե՞ս եմ նայելու Մարտակերտի Գետավանում իր մորական պապի ավերված տան նկուղում երկու երեխա մեծացրած իմ մանկության եղբոր` Ռուդիկի աչքերին իմ այսչափ հիասթափված ու ատելությամբ լցված աչքերով: Մի՞թե կուլ եմ տալու այս մի քանի հոգու նետած խայծը, եւ ես` քաղաքացիս` երես եմ թեքելու Ղարաբաղի չարքաշ ժողովրդից, ով ավելի լավ վիճակում չէ, քան հայաստանցին:
Հիմա ու՞մ վրա է արյունոտված գարնան մեղքը – վստահաբար, յակուբյանների մտածողության, ովքեր խանական համակարգից բացի այլ բան պատկերացնել չեն կարող, ովքեր հանուն իշխանության եւ փողի ունակ են ամեն բանի, միով բանիվ` սատանայության, ինչպես կասեր այս ամենի համահեղինակներից մեկը` Սերժ Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանն արտասահմանյան մի ամբիոնից տարիներ առաջ ասաց, եւ ես էլ հպարտացա նրա մոտեցմամբ, թե իր որդին չի տեսել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, ու որդուն այլ բան համոզել չի լինի: Գրքի պաշտամունքով դաստիարակված իմ զավակն էլ «Սասնա ծռերից» գիտե, որ հայը նախ զգուշացնում` հետո է հարձակվում, չի տեսել Ավետարանը կոխկռտած հայ, ես նրան ինչպե՞ս համոզեմ, որ Ազատության հրապարակում իր քնած հոր վրա հարձակվելու ու Ավետարանը ոտքի տակ առնելու հրաման տվողները հայ են եղել: Պետության հանդեպ քաղաքացիաբար դաստիարակված իմ զավակը գիտե, որ փողոցն արգելված տեղից չեն հատում, ես հիմա իրեն ինչպե՞ս համոզեմ, թե իր մտավորական հայրը պետք է լինի ընդհատակում կամ բանտում, իսկ Երեւանի փողոցները կարմիր լույսի տակով ակոսող ու մեր էկրաններից հառնող թերուս գավառամիտները «պետական» այրեր են: Չեմ կարող եւ չեմ ուզում. զատկական գիծն իրենք են քաշել մարտի 1-ի արյունով:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ
Մարտի 9, 2008թ.
«Նոր Հայաստան» օրաթերթ (ԱՄՆ
Xelk գրել է:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքների ալիքի վրա խմբագրությունը Շվեյցարիայից բաց նամակ է ստացել` ուղղված Սերժ Սարգսյանին, որի պատճենը փոստով ուղարկված է նաեւ հասցեատիրոջը: Նամակի հեղինակը Շվեյցարիայի հայտնի փաստաբաններից մեկն է` Ֆրիբուրգի կանտոնի Փաստաբանների միության նախագահ, Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Անդրե Քլերը: Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը կրճատումներով:
ՙ...Պարոն Սարգսյան, կարծ՟ում եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով թույլ չի տալիս իր ժողովրդին սխալ գործել: Վստահ չլինելով ընտրությունների արդյունքների վրա` քվեարկության գործընթացն անցել է օրինախախտումներով: Կարծու՟մ եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով պահպանում է ընտրությունների կեղծման ավանդույթը: 2003-ի նաաագահական ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ էին` ըստ Եւրամիության հայտարարության: Դուք վստա՟հ եք, որ 2,82 % ձայները, որոնց տարբերության շնորհիվ Դուք հռչակվել եք ընտրյալ նախագահ` կեղծված չէին: Ոչ ոք չի կարող դա բացառել, եւ Դուք թերահավատների մեջ պետք է որ առաջինը լինեք: Իսկ եթե Դուք վստահ չեք, որ ընտրվել եք նախագահ, ի՟նչ վստահությամբ կարող եք դառնալ նախագահ:
Պետության գոյության համար անհրաժեշտ է երեք բան: Առաջինը` ժողովուրդ, ապա` այդ ժողովրդին պաշտպանող օրենսդրություն, եւ վերջապես` տարածք, որ այդ ժողովուրդը պետք է պաշտպանի: Դուք կարծես թե կորցնում եք երեքն էլ: Խոսենք հայ ժողովրդից: Առանց իր ժողովրդի ոչ մի երկիր արժեք չունի: Սա այն ժողովուրդն է, որի ձայներն ըստ Ձեզ ստացել եք: Ես ուրեմն չեմ հասկանում, թե ինչու՟ եւ ինչի՟ց եք վախենում: Աշխարհը չի հասկանում, թե ինչպես կարելի է համակերպվել նրանց վիրավորելու եւ սպանելու մտքի հետ: Ընտրություններին հաջորդած օրերին հազարավոր մարդիկ ճամբարել էին Ազատության հրապարակում` երգելով եւ պարելով: Դուք իհարկե չեք կարող հավատալ, թե նրանք դա անում էին գոհունակությունից դրդված, որի դեպքում, ինչ խոսք, համաձայնեք, որ նրանք պատժամիջոցների չէին արժանանա: Ձեր քաղաքացիները չեն հավատում ընտրությունների արդյունքներին: Ինչպե՟ս նրանք կարող էին հավատալ, եթե Դուք ինքներդ դրան չեք հավատում: Ինչու՟ ուրեմն Դուք չարտահայտվեցիք: Ինչու՟ թույլ չտվեցիք նրանց արտահայտվել: Ղեկավարել մի երկիր, ուր մարդիկ չեն համարձակվում ասել ինչ մտածում են եւ ուր միայն խոսում են նրանք, ովքեր այլեւս չեն մտածում` մեծ ամբիցիա չէ: Դուք հավանաբար ծանոթ եք ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերին եւ ցանկացած ժողովրդավարության հիմք կազմող նախադասությունը. ՙես չեմ բաժանում ձեր հայացքները, բայց պատրաստ եմ կռիվ տալ մինչեւ մահ, որպեսզի կարողանաք դրանք արտահայտել՚ : Ահա թե ինչը վայել կլիներ նախագահին: Դուք կռիվ չտվեցիք նրանց համար, բայց ընդունեցիք, որ նրանց դեմ կռիվ տրվի: Խնդրում եմ Ձեզ, մտածեք այս մասին: Որեւէ ժողովրդի ուժը չափվում է ազատության հանդեպ նրա ունեցած սիրով: Այն իշխանությունը, որ ցանկանում է իշխել կոխկրտված արժանապատվության վրա` ինքնասիրահարված իշխանություն է: Կարդացեք ձեր սահմանադրության 2-րդ հոդվածը. իշխանությունը Ձեզ չի պատկանում, այլ հայ ժողովրդին, որը կորոշի կամ ոչ այն Ձեզ վստահել:
... Հայաստանի Հանրապետությունը հիմնված է մարդու ազատության եւ իրավունքի սկզբունքների վրա: Ինչու՟ ուրեմն չհարգվեցին ձեր սահմանադրության հոդվածները: Ինչպե՟ս եք ցանկանում ժողովրդավարական հռչակված պետության նախագահ դառնալ, եթե չեք կարողանում երաշխավորել ցանկացած ժողովրդավարության հիմքերի հիմքը` խոսքի ազատությունը, խոսքն արտահայտելու ազատությունը: Քավ լիցի, թույլ տվեք ձեր քաղաքացիներին պարել, թույլ տվեք ազատ արտահայտվել մյուս թեկնածուներին: Գտեք փաստարկներ եւ մի ընդունեք, որ դրանց փոխարինի զենքը: Շատերը կարող են մտածել, թե Դուք իշխանությունն ավելի շատ եք սիրում, քան այն ժողովրդին, որից – ըստ Ձեր հայտարարության – ստացել եք այդ իշխանությունը: Կասեք, թե ցուցարարները խանգարել են հասարակական կարգը: Գուցեեւ ճիշտ եք: Սակայն հատկապես չձեւացնեք, թե վերականգնեցիք այդ կարգը: Պետական միջամտությունը պետք է նախեւառաջ համակշիռ լինի: Մահակավոր ոստիկաններն ընդդեմ պարողների` չի կարող այդպիսին լինել: Կրակահերթերը չեն կարող լռեցնել երգողներին:
... Ահավոր ծանր էր տեսնել այդ կադրերը, այդ ագրեսիան եւ հիմարությունը: Մերկ վիճակում աշխարհին ցուցադրվող մի ժողովրդի տառապանքը` անարդարացի է: Բացարձակ անարդարացի էր մեզ` եւրոպացիներիս մատուցվող հայացքը ձեր ժողովրդի եւ ձեր իրադարձությունների վերաբերյալ: Հայաստանը եւ հայերը այնպիսին չեն, ինչպիսին ցուցադրվեցին մեր հեռուստաէկրաններին: Դուք դա ինձանից լավ պետք է իմանաք: Ասում եք` այդ ժողովրդի մեծամասնությունը Ձեզ սատարել է: Այստեսակ սատարը ինչպես կարող է վստահեցնող լինել:
... Կրկին մեջբերեմ, այս անգամ` Դեպրոժին. ՙԹշնամին հիմար է, կարծելով, որ մենք ենք թշնամին, այնինչ ինքն է: Ծիծաղելի է:՚ Իսկ Դուք բաժանո՟ւմ եք այդ ծիծաղը: Ի±նչ եք ասում հայ ժողովրդին այն մասին, որ հայը հայ սպանեց:
... Ոստիկանությունն ու բանակը կոչված են ժողովրդի խաղաղությունն ու պաշտպանությունն ապահովելու: Ոչինչ ավելի աբսուրդ չէ, քան երբ պաշտպանող ուժերը հարձակվում են նրանց վրա, ում կոչված են պաշտպանելու: Այդպիսի բանակն այլեւս չի կարող հավակնել լեգիտիմության: 1932 թ շվեյցարական բանակը Ժնեւում կրակ բացեց ցուցարաների վրա` սպանելով 13 եւ վիրավորելով 60 մարդ: 75 տարի անց շվեյցարական բանակը դեռ չի սրբել իր ամոթը: Խորհեք նաեւ այս մասին, խնդրում եմ: Զրահամեքենքները քաղաքում` նախագահին վայել պատասխան չէ: Եւ հետո, պետությունը առանց նախագահի` այնքան էլ սարսափելի չէ, ժողովուրդը կարող է ուրիշ նախագահ ընտրել: Բայց նախագահ առանց ժողովրդի` զավեշտ է: Ի՟նչի վրա եք ուզում իշխել` վախից, արգելքներից եւ ճնշումներից փշրված հոգիների՟: Ես գրում եմ այս տողերը, որովհետեւ հավատացած եմ, որ սիրում եք ձեր ժողովրդին եւ հոգու խորքում ցանկանում եք նրանց տեսնել պարելիս եւ եգելիս:
... Ժողովրդավարական ընտրություններում նա ով պարտվում է` պակաս արժանիքներ չունի քան նա, ով հաղթում է: Նույնիսկ ավելին, որովհետեւ պարտվող թեկնածուն ինքնիշխանության ազատության արտացոլանքն է:
...Ես կարծում եմ, որ կեղծված ընտրություններում Դուք ոչ պակաս զոհ եք, քան մյուս թեկնածուները: Մի ընդունեք այդ ընտրությունները: Պահանջեք նոր ընտրություններ: Թող ձեր քաղաքացիները կարողանան ազատորեն տալ կամ մերժել Ձեզ իշխանությունը: Քանզի մի մոռացեք, պարոն Նախագահ, որ առավելագույնը տաս տարի հետո Ձեզ ոչինչ չի մնա Ձեր նախագահությունից: Ուրեմն արեք այնպես, հարգելի պարոն Սարգսյան, որպիսին դուք պարզապես կանվանվեք այդ ժամանակ, որ Ձեր նախագահության տարիներից Ձեզ չմնա միայն ամոթը` իշխանություն բանեցնելու համար հակառակ նրանց կամքին, որոնց Դուք, ըստ Ձեր կարծիքի, ներկայացնելու եք: Խորին հարգանքների արտահայտությամբ` Անդրե Քլեր, Ֆրիբուրգ, 7 մարտի 2008 թ՚:
Ֆրանսերենից թարգմանեց Նազենի Ղարիբյանը
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն 9
Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը թուրք պետականության կողմից (1919թ.)
«... Թուրք ժողովուրդը խոնարհում է իր գլուխը.
նա դա անում է հայ ժողովրդի համար տխրությամբ, իր համար՝ ամոթով»։
Թուրքական ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ
2
Երեւանում այս տարվա հունվար-մարտին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ-ի շուկայական միջին գները 2007թ. հոկտեմբեր-դեկտեմբերի համեմատ աճել են 2,5 %-ով:
Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Ծանրամարտի հայկական դպրոցը վերահաստատեց ուժեղագույնի համարումը Եվրոպայում։ Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը թիմային հաշվարկով դարձավ աշխարհամասի չեմպիոն, իր հաշվին ունենալով ընդհանուր առմամբ 17 մեդալ. ...ՏԵՍՈՂԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 2
Միջնադարյան եվրոպական մեդալիոնների վրա հաճախ խեղկատակ էին պատկերում եւ լատիներեն մակագրում «Veritas», այսինքն՝ «ճշմարտություն»։ Դա հարյուրամյակների միջով անցած վկայությունն է այն բանի, թե որքան սերտորեն ...ԵՐԿՈՒ ՈՒՂԵԳԻՐ, ՄԵԿ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄ
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները օլիմպիական երկու ուղեգիր են նվաճել Շվեյցարիայում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում։ Քառամյակի գլխավոր իրադարձությանը մասնակցելու իրավունք են նվաճել Սուրեն Մարկոսյանը (66 ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրերով ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ նշանակվել է էկոնոմիկայի նախարար, ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ տրանսպորտի եւ կապի նախարար, ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ՝ արտակարգ իրավիճակների նախարար, ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ՝ ...ԵՐԵՔ ԱՌԱՋԱՏԱՐ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2-րդ տուրից հետո եռիշխանություն է. 6-ական միավորով առաջատարներն են «Միկան», «Արարատը» եւ «Փյունիկը»։
Տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոնը Գեւորգ Ղազարյանի գոլի (33-րդ ...ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 23
Եւ թնդացին ռեմիքս տարբերակով
«Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության նախաձեռնությամբ շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, Մանկական զբոսայգում տեղի ունեցավ արտոնված հանրահավաք
Հուսադրող էր, անշուշտ, միտինգը ...ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն ՄԱՔՍԱՅԻՆՆ ՈՒ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Մաքսային պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնից Արմեն Ավետիսյանին ազատելը եւ Գագիկ Խաչատրյանին ոչ թե պետ, այլ պաշտոնակատար նշանակելը ենթադրում է, որ այս ոլորտում կատարվելու են նոր, այդ թվում` նաեւ կառուցվածքային ...ՃԿՈՒՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՌԵԺԻՄԸ
Լավագույն ընտրությունն է Հայաստանի համար
«2007 թվականին Հայաստանում արձանագրվել են մակրոտնտեսական շատ բարձր ցուցանիշներ. վեցերորդ տարին է, ինչ անընդմեջ ձեւավորվում է երկանիշ տնտեսական աճ եւ միանիշ ...ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵՂՄԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մայիսի 1-ից բնական գազի օգտագործման կապակցությամբ տրվող սուբսիդավորման դադարեցման, ինչպես նաեւ սպասելի սոցիալական լարվածությունը մեղմելու հնարավոր միջոցների շուրջ է մեր հարցազրույցը «Սպառողների իրավունքների ...ՈՎ ԱՆՄԵՂ Է, ԹՈՂ ԱՌԱՋԻՆ ՔԱՐԸ ՆԵՏԻ
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ 1
Տարիներ շարունակ քար նետողների տեսակը քար էր հավաքում։ Նրանք ներքին զգացողությամբ թե իրենց անալիտիկ ուղեղներով զգում էին, հաշվարկել էին, որ գալու է քարերը նետելու ժամանակը։ Նրանք գիտեին, որ կառավարման, ...ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ այցելել են Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Նշելով, որ հանգամանքների բերումով չի կարողացել մասնակցել նորընտիր ...ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւը մեկնաբանում է Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
-Նախ նշեմ, ...ՀՈՒՇԱՔԱՐ
1
Երեւանի Նալբանդյան 7 հասցեում երեկ բացվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի հիշատակը հավերժացնող հուշաքար: Այն տեղադրվել է կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ:ՀԻՇԱՏԱԿ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա շվեյցարացի նշանավոր միսիոներ եւ հայասեր Յակոբ Կյունցլերի գերեզմանից բերված հողի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՈՒՂՈՒ ՄԵՋ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 3
Եւ երկխոսությունը հենց նրան է հարկավոր
Ապրիլի 19-ին, երբ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանն ընդունում էր «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» թիվ 1609 բանաձեւը, ...ՆԱՀԱՏԱԿ ԱԶԳԵՐ
Նահատակ ազգերի միջազգային դաշինքին, որում ընդգրկված են Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված ազգերը, միացել են Ասորական կազմակերպությունների ֆեդերացիան, «Բոնցո» հունական կազմակերպությունը, Աշխարհի ...ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԴԱՇՏԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակության ստեփանակերտյան հանդիպումների խճանկարը եւ արդյունքները, մեր հարցերին ի պատասխան, մանրամասնում է ՀՀ-ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խորհրդարանական ...Ո՞Ր ՀԻՄՔԻ ՎՐԱ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ
Ըստ պատգամավորի, մենք ապրում ենք այնպիսի մի բարդ տարածաշրջանում, որ արտաքին մարտահրավերներին ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Ըստ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի, գլխավոր դատախազությունը տարածել եւ տարածում է բացառապես ստուգված տեղեկություններ՝ հիմնվելով կոնկրետ փաստերի վրա: Հիշեցնենք, որ մարտի 1-ի իրադարձությունների ...ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆ
2Ղարաբաղում անհանգստացած չե՞ն ղարաբաղցի-հայաստանցի «հակասությունների» նորօրյա սրացումներով։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ երեկ նշեց. «Իհարկե, անհանգստացած են։ Ավելին՝ շատ ...Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՍ ԹՈՒՐՔԻՑ
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը երեկ հայտարարել է, որ իր երկիրը տրամադրված է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ: «Մենք հանդես ենք գալիս Հայաստանի հետ հարաբերություններում նոր գործընթաց ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Եվրախորհուրդը, կարծում եմ, ոչ թե մեր երկրում կարգ ու կանոնի հաստատումով է մտահոգ, ոչ թե մեր երկրի ու ժողովրդի անվտանգության խնդիրներով է անհանգստացած, այլ պարզ թղթային աշխատանք է կատարում, թղթային մտածողություն ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները ապրիլի 23-ին կազմակերպելու են ջահերով ավանդական երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր: Երթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ազատության ...ԶԻՆՎՈՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ
Վաղը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում կիրականացվի Ադրբեջանի քաղաքացի, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովի հանձնումը Ադրբեջանի ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ապրիլի 20-ին, ժամը 15:10-ին, Սեւանա լճում՝ Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից երկու մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է կնոջ դիակ: Ժամը 15:25-ին փրկարարները ջրից դուրս են բերել 60-65 տարեկան, անձը չպարզված ...
ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
ՄԻԱՄԻՏ ԼԱՎՐՈՎԸ
ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՞ ԽՈՍԵԼՈՒ
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ
ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՐՑԸ
Սեփ.լրտվ.
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ՓՈՂԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ֆինանսների բաժին
ՄԵՐ ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԱԽԵՂԿԱՏԱԿՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

