ԻՆՉ ՆՊԱՏԱԿ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ
- Հատկանշական է, որ ԵԽԽՎ-ի կողմից «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի ընդունման օրը՝ ապրիլի 17-ին, ԱՄՆ Կոնգրեսի «Եվրոպայի անվտանգության ու համագործակցության», կամ՝ «Հելսինկյան հանձնաժողովը» նույնպես քննության առավ «Հայաստանը ընտրություններից հետո» օրակարգը։

Ավելի քան հասկանալի է, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում տեղի ունեցած երկարատեւ ու մանրամասն լսումներից ու բանավեճերից եւ դրանց հիման վրա ընդունված զեկույցից հետո Կոնգրեսի «Հելսինկյան հանձնաժողովում» ծավալված քննարկումները բովանդակային առումով ոչինչ չէին ավելացնելու մեր երկրում ստեղծված հետընտրական կացությանը միջազգային հանրության կողմից տրվող գնահատականներին։
Ավելին՝ եվրոպացիները մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների վիճակին հետեւելու, համապատասխան առաջարկներ ներկայացնելու, դրանց ընդունմանը հասնելու տեսանկյունից, համենայն դեպս, վերջին տարիներին շատ ավելի բծախնդիր են ու խստապահանջ, քան հստակորեն աշխարհաքաղաքական շահերով ղեկավարվող ԱՄՆ հանրապետական վարչակազմը։
Սակայն անգամ նման բծախնդրության ու խստապահանջության պայմաններում էլ մարտի 17-ին Ստրասբուրգում ընդունված զեկույցը բավական հավասարակշռված է եւ հնարավորություն է տալիս Հայաստանի նոր ղեկավարությանը մինչեւ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի սկիզբը կյանքի կոչել ներկայացված կոնկրետ առաջարկները։
Այնպես որ ներկայումս մեր երկրին անհանգստացնող գործոնը ամենեւին էլ մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու, քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց ազատ արձակելու, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխություններից հրաժարվելու մասին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում միջազգային հանրության ներկայացրած պահանջների բովանդակությունը չէ։ Համոզված ենք, որ առաջիկա ամիսների ընթացքում դրանց փուլ առ փուլ իրականացումը ամենեւին էլ «ուժից վեր» առաջադրանք չէ Հայաստանի իշխանությունների եւ քաղաքական ուժերի համար։
Իրական խնդիրն այն է, թե կոնկրետ ի՞նչ նպատակներ է հետապնդում տվյալ միջազգային ատյանի կամ գերտերության ղեկավարությունը զեկուցագրերի, առաջարկների ու «խորհուրդների» միջոցով։ Եւ հենց այս առումով ուշադրության է արժանի այն փաստը, որ նախքան Կոնգրեսում տեղի ունեցած քննարկումները, ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավար դեմքերը եւ առաջին հերթին՝ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, սկսել են անթաքույց ակնարկներ անել առաջիկա ամիսներին Ղարաբաղի հարցի լուծման նոր հնարավորության գոյության մասին։
Է՛լ ավելի մտահոգիչ է Կոնգրեսի «Հելսինկյան հանձնաժողովի» կողմից «Հայաստանը ընտրություններից հետո» հարցի քննարկման օրը՝ ապրիլի 17-ին, ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունը առ այն, որ Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղն իբրեւ անկախ պետություն։ Հատկանշական է նաեւ, որ Կոնգրեսի հանձնաժողովում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ ծավալված քննարկումների զեկուցաբերն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան, որը կոշտ ու միակողմանի գնահատականներ տվեց մեր երկրում ստեղծված կացության վերաբերյալ։
Միաժամանակ քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն էր դարձվում այն հարցին, թե ինչպե՞ս կարող են ազդել հայաստանյան վերջին իրադարձությունները Ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա։ Մ.Բրայզան ներկաներին հավաստիացրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի բանակցությունները նախապատրաստելու համար հանդիպելու են մեկամսյա ժամկետում։ Սա վկայում է, որ Միացյալ Նահանգները հույս ունի ավարտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազային սկզբունքների համաձայնեցումը նախքան հոկտեմբերի 15-ին տեղի ունենալիք Ադրբեջանի նախագահական ընտրությունները։
Ակնհայտ է, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացի արագացման փորձերը հայաստանյան վերջին իրադարձությունների հետաքննության ու ժողովրդավարական ինստիտուտների վիճակի հետ կապելու պաշտոնական Վաշինգտոնի մտադրությունը կարող է երկիմաստ դրություն ստեղծել մեր երկրի համար։ Դա հասկանում են նաեւ Ադրբեջանում, ուստի վերջին օրերին արտգործնախարար Է.Մամեդյարովն արդեն «կառուցողական հայտարարություններ» է անում բանակցային գործընթացը վերսկսելու Ադրբեջանի պատրաստակամության մասին։
Ադրբեջանին թվում է, թե ժողովրդավարության զարգացման առումով Հայաստանը այսուհետ կարող է դիտվել որպես նահանջ ապրող երկիր եւ անգամ համեմատվել իր հետ։ Հենց սրանով կարելի է բացատրել նաեւ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակների դրսեւորած «մտահոգությունը» Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի շուրջ եւ նրանց կողմից ասպարեզ նետված Ադրբեջանի ու Հայաստանի հանդեպ «երկակի ստանդարտներ» չկիրառելու շինծու պահանջը։
Կարծում ենք, որ առաջիկա ամիսներին, նախքան հոկտեմբերի 15-ին նշանակված Ադրբեջանի նախագահի ընտրությունները, մեր արտգործնախարարությունը պետք է որդեգրի Ադրբեջանի ղեկավարության կոշտ դիրքորոշումներին նույնիմաստ պատասխաններ տալու մարտավարություն։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քննարկում
Ete chgitek imatsek գրել է:
Արման Գրիգորյան. «ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը աներկբայորեն պետք է սատարեն ազատությունն ընդդեմ բռնակալության»
15:45 Yerevan | 11:45 GMT | Saturday 19 April 2008
Էմմա Գաբրիելյան
«Իսկ սրանք ճիշտ այն երկու կողմերն են, որ առկա են այսօրվա Հայաստանի պայքարում», - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Արման Գրիգորյանը ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներում:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հելսինկյան հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 17-ին կայացան հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումները, որին մասնակցել են ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Գրիգորյանը, Ս.Սարգսյանի օգնական Վիգեն Սարգսյանը:
Ա.Գրիգորյան. «Մենք հասկանում ենք, որ պետք է լինելու բանակցել ռեժիմի հետ, նույնիսկ եթե չենք ընդունում դրա օրինականությունը»:
Արման Գրիգորյանի` «Հայաստանի ճգնաժամը. Պատճառներն ու հետեւանքները» վերտառությամբ բանավոր խոսքը Կոնգրեսում խիստ ուշագրավ գնահատականներ է պարունակում: Լ.Տեր-Պետրոսյանի խորհրդականը նախ երախտագիտություն է հայտնել լսումները կազմակերպելու առիթով` միաժամանակ նկատելով. «Դրա կարեւորությունն ու հրատապությունը գերագնահատվել չեն կարող, քանի որ Հայաստանի ճգնաժամն օրեցօր խորանում է: Դրա հրատապությունը գերագնահատվել չի կարող նաեւ հարաբերական այն անտարբերության պատճառով, որով Հայաստանում ժողովրդավարության վիժեցումը դիմավորվեց Արեւմուտքի, մասնավորապես` եվրոպական կառույցների կողմից ընդհուպ մինչեւ վերջերս: Այդ անտարբերությունը եւ մեր երկրի դեպքում անհանդուրժելին հանդուրժելու պատրաստակամությունը թերեւս ամենահիասթափեցնող զարգացումն էին նրանց համար, ովքեր մինչեւ վերջերս գրեթե կասկած չունեին ժողովրդավարությանն Արեւմուտքի նվիրվածության վերաբերյալ: Իրադրությունը կարծես սկսվում է փոխվել, ինչի վկայությունն է Եվրախորհրդի Խորհրդարանական Ասամբլեայի դիտորդական հանձնախմբի ներկայացրած բանաձեւի նախագիծը: Այս ունկնդրումները նույնպես մեկ քայլ առաջ են ճիշտ ուղղությամբ»:
Ա.Գրիգորյանը տեղեկացրել է, որ 2008թ. փետրվարի 20-ին Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները` Ս.Սարգսյանին ձայների 52.8 տոկոսով հաղթող հռչակելով, ապա ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը իր նախնական զեկույցում նշեց, թե Հայաստանում ընտրություններն անցկացվել են «հիմնականում երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան», այնուհետեւ հետեւեցին ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր ներկայացուցչի, արտաքին հարաբերություններով Եվրոպայի հատուկ պատասխանատուի շնորհավորական ուղերձները. «Նման ուղերձները սովորաբար հանդարտեցնում են թերահավատ ընտրողներին, քանի որ այդ կառույցները եւ նրանցում աշխատող անձինք անկողմնակալի եւ օրենքի ու ժողովրդավարության նվիրյալների համբավ ունեն: Սակայն ընտրակեղծիքների բացահայտությունն ու ահռելի ծավալը Հայաստանի ժողովրդին համոզեցին, որ այդ կառույցների հանդեպ իրենց ունեցած կարծիքն է որ հարկավոր է վերանայել, այլ ոչ թե վարչակազմի թեկնածուի կողմից հաղթանակ հռչակելու հանդեպ իրենց թերահավատությունը: Հետագայում, սակայն, ԵԱՀԿ դիտորդական առաքելության դիրքորոշումն սկսեց փոխվել եւ մերձենալ Հայաստանի հանրության տեսակետին, ինչպես նաեւ ընտրությունների օրվա իրականության պատկերի արտացոլմանը: Մարտի 1-ին հրապարակված միջանկյալ զեկույցն ուրվագծում էր մի պատկեր, որը շատ ավելի նվազ շնորհավորական էր եւ որեւէ կասկած չէր թողնում կեղծարարության ծավալների վերաբերյալ: Զեկույցն ամրագրում է ընտրողների ու ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ կիրառված լայնածավալ ահաբեկումները, քվեաթերթիկների հաշվվման գործընթացի ընթացակարգային խախտումները եւ քվեատուփերի լցոնումը: Ընտրակեղծիքների անուղղակի վկայությունները, սակայն, շատ ավելի հետաքրքրական են: Օրինակ` զեկույցից տեղեկանում ենք, որ ձայների հաշվարկումը դիտվել է 111 տեղամասում: Դրանցից 17-ում, որ կազմում է ավելի քան 15%, հաշվարկումները գնահատվել են «վատ կամ շատ վատ»: Նույնիսկ եթե այս թիվն ունի հինգ տոկոսի սխալ, եւ ողջ երկրի ընտրական տեղամասերի միայն 10%-ում է եղել ձայների հաշվարկման նման որակ, դժվար է հավատալ Ս.Սարգսյանի առաջին փուլով հաղթանակի մասին ԿԸՀ-ի հայտարարությանը, քանի որ առաջին փուլում 50%-ի պատնեշը հաղթահարվել է ոչ ավելի քան 48000 քվեով», - պարզաբանել է Լ.Տեր-Պետրոսյանի խորհրդականը, ապա հավելել, որ զեկույցն ընթերցելուն զուգընթաց թվերն ավելի ու ավելի կասկածելի են դառնում. «Մենք տեղեկանում ենք, որ 95 տեղամասում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 90 տոկոսը, որ այդ 95-ից 44-ում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 95%-ը, եւ որ մասնակցության ավելի մեծ տոկոսները կատարելապես համընկնում են Ս.Սարգսյանի օգտին գրանցված ավելի մեծ թվով քվեներին: Տեղամասերից մեկում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 100.36-ն է ներկայացել ընտրություններին»: Ա.Գրիգորյանը նկատել է, որ ընտրությունների կեղծումները սոսկ 2008թ. փետրվարի 19-ին չեն մեկնարկել. դրանք սկսվել են շատ ավելի վաղ, երբ քոչարյանասարգսյանական ռեժիմը որոշեց հայաստանյան հեռուստատեսությունը վերածել խորհրդային դարաշրջանի պրոպագանդայի գործիքի, եւ ընդդիմության համար այն դարձավ անհասանելի: Ա.Գրիգորյանը հիշեցրել է նաեւ, որ Ս.Սարգսյանը ընտրարշավի ընթացքում հրաժարական չտվեց վարչապետի պաշտոնից, ինչը Սահմանադրության խախտում էր, որ նախագահի երկու թեկնածուների բողոքները քննելու համար Սահմանադրական դատարանը նիստը գումարեց արտակարգ իրադրության պայմաններում:
Գալով մարտի 1-ի ողբերգական դեպքերին Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ռեժիմն առանց որեւէ զգուշացման հարձակում գործեց խաղաղ ցուցարարների վրա եւ մի քանի հարցեր է բարձրացրել` ի պատասխան իշխանությունների այն պնդումներին, թե հեղաշրջում են փորձել կանխել եւ իբր ուժ են գործադրել միայն ցուցարարների նախաձեռնած վայրագություններին ի պատասխան. «Ինչու՞ է ոստիկանությունն այդքան քիչ մարդ ձերբակալել կողոպուտների ու անկարգությունների մասնակիցների շարքերից: Ինչու՞ մարտի 1-ին զոհված ցուցարարների սպանությունների որեւէ հետաքննություն չի ընթանում: Եվ փոխարենն ինչու՞ Քոչարյանը խոսք տվեց, որ ոստիկանության այդ օրվա գործողությունների հետաքննություն չի կատարվելու: Ինչու՞ էր ոստիկանությունը լրագրողներից կամ կատարվածը նկարել փորձող որեւէ մեկից այդպես տենդագին կերպով առգրավում բոլոր լուսանկարչական եւ տեսագրման սարքերը: Ինչպե՞ս կարելի է բացատրել այն տեսաժապավենները, ուր քաղաքացիական հանդերձանքով մարդիկ զենքեր են ստանում հայկական բանակի սպաներից: Շատ ու շատ նման հարցեր կարելի է առաջադրել, սակայն կարծում եմ, որ ներկայացված անպատասխան հարցերն արդեն իսկ ռեժիմի հավաստիացումները, մեղմ ասած, կասկածելի են դարձնում: Սակայն մենք չենք հավակնում այս հարցերի վերջնական դատավորը լինելու: Մենք պնդում ենք, որ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ անկախ միջազգային հետաքննություն անցկացվի: Փաստերի վերհանումը կենսական նշանակություն ունի, եւ եթե ռեժիմը իրադարձությունների իր մեկնաբանության հարցում նույնքան վստահ է, որքան մենք, ապա պատճառ չունի հակադրվելու այդ գաղափարին:
Անդրադառնալով ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալու ընդդիմության տեսակետներին` Ա.Գրիգորյանը տեղեկացնում է, որ ընդդիմությանը հորդորում են կառավարության հետ բանակցությունների նստել առանց նախապայմանների` նկատի ունենալով այն, որ առնվազն որոշ պատասխանատվություն է կրում ներկա կացության համար. «Ռեժիմը իրավիճակի մեղքը դնում է մեր արմատականության ու անզիջումնայնության վրա` միեւնույն ժամանակ մեծապես ջանալով միջազգային հանրությանը համոզել, թե ինքը ձգտում է բանակցությունների, միաբանության, լարվածության մեղմացման եւ այլ լավ բաների: Սակայն եկեք արձանագրենք կատարվածը: Ռեժիմը մարտի 20-ին հռչակեց արտակարգ իրադրության ավարտը, սակայն փողոցները դեռեւս լեցուն են ոստիկանական ստորաբաժանումներով, իսկ մարդիկ ձերբակալվում են ընդամենը Հյուսիսային պողոտայում զբոսնելու համար: Ռեժիմը հավաստում է, թե երկխոսության է ձգտում, սակայն ձերբակալել է ավելի քան 145 մարդու` մեծ մասին մտացածին մեղադրանքներով: Հավաստում է, թե վերացրել է ազատ խոսքի արգելքը, սակայն հարկային տեսչությանը կարգադրում է ստուգել ընդդիմադիր թերթերի հաշիվները: Խոսում է անվստահության պատը վերացնելու մասին, սակայն հեռացող նախագահը խոստանում է, որ ոստիկանության գործողությունների հետաքննություն չի կատարվելու, ինչը ոչ միայն իրավական ընթացակարգի խախտում է, այլեւ ողջ ժողովրդին նվաստացնելու սադիստական ճիգ»:
Լ.Տեր-Պետրոսյանի խորհրդականը ընդգծում է, որ ընդդիմությունը գիտակցում է, որ պետք է բանակցել ռեժիմի հետ, նույնիսկ եթե չեն ընդունում դրա օրինականությունը. «Սակայն այս կերպ վարվող ռեժիմի հետ դա բանակցություն չի լինի. դա կնշանակի հանձնվել նրա դաժանություններին: Եվ մենք դա չենք պատրաստվում անել: Եթե ռեժիմն անկեղծորեն շահագրգռված է բանակցություններով, պետք է կատարի մեր նվազագույն եւ ավելի քան տրամաբանական պահանջը. այն է` ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ ոստիկանական ստորաբաժանումները վերադառնան զորանոց: Դա լավ սկիզբ կլինի, սակայն որեւէ հետագա երկխոսություն դատապարտված կլինի, եթե ռեժիմը մերժի թույլ տալ մարտի 1-ի դեպքերի միջազգային հետաքննությունը եւ եթե մերժի վերացնել հանրահավաքների անցկացման օրենքում վերջերս կատարած փոփոխությունը: Մենք այլեւս չենք կարող թույլ տալ նաեւ մեր տեղեկատվական դաշտի օրվելյան իրավիճակը: Ռեժիմը պետք է հեռարձակման արտոնագիր շնորհի «Ա1+» անկախ ալիքին եւ դադարեցնի «ԳԱԼԱ» անկախ հեռուստաընկերության հանդեպ հալածանքները: Այսօր պարզվեց, սակայն, որ «ԳԱԼԱ»-ն այլեւս դադարեցվել է, ինչն ավելի վաղ կատարվել էր «Ա1+»-ի հետ», - նշել է բանախոսը եւ շեշտել, որ միայն այս քայլերից հետո կարելի կլինի անմիջապես սկսել երկիրը ճգնաժամից դուրս բերելու բանակցությունների գործընթացը. «Մենք եւ մեզ սատարող հայաստանցիների մի մեծ բանակ բանակցությունների մեջ չենք ներքաշվի` ռեժիմից սոսկ մարտավարական զիջումներ ստանալու համար: Նրանք պետք է ընդունեն այն գաղափարը, որ ներկա ավազակապետական համակարգի լուծարումը, որ եղել է մեր ընտրարշավի կենտրոնական նյութը, այս կամ այն ձեւով պետք է լինի այդ բանակցությունների նպատակը, եւ կամ բանակցություններն աննպատակ կլինեն»: Ա.Գրիգորյանը ցավով շեշտել է, որ ընդդիմությունը լավատես չէ ռեժիմի կողմից երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության հարցում. «Ռեժիմը, մեր կարծիքով, այլ նպատակ ունի: Այն ձգտում է կոտրել մեր քաղաքացիների կամքը եւ նրան վերածել վախեցած, տձեւ զանգվածի, որը երբեք ի վիճակի չլինի իրեն կառավարողներին պատասխանատվության կոչելու: Հարցը, հետեւաբար, հետեւյալն է. մեր օրինական, խաղաղ քաղաքական պայքարը կարո՞ղ է պտուղներ տալ: Այս հարցին պատասխանելու վերջնական պատասխանատվությունն ընկած է Հայաստանի ժողովրդի եւ ներկայումս նրան կառավարող ռեժիմի վրա: Սակայն մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ն եւ արեւմտյան մյուս ժողովրդավարությունները պատասխանատվության իրենց բաժինն ունեն Հայաստանին օգնելու այս հարցին դրական պատասխան տալու: Նրանք առնվազն պետք է գիտակ լինեն իրենց գնահատականների ու բառերի կշռին: Իսկ լավագույն դեպքում` աներկբայորեն պետք է սատարեն ազատությունն ընդդեմ բռնակալության, իսկ սրանք ճիշտ այն երկու կողմերն են, որ առկա են այսօրվա Հայաստանի պայքարում», - այսպես է եզրափակել իր ելույթը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Գրիգորյանը Կոնգրեսում: Մ.Բրայզա. «Մարտի 1-ի պատասխանատվությունն ընկնում է ընտրված կառավարության վրա»:
Իսկ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան իր ելույթում նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է խստորեն քննադատել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ազատությունները սահմանափակելու առումով. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կոչ ենք անում ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով: Մարտի 1-ից հետո տեղի ունեցան ընդդիմադիր գործիչների զանգվածային ձերբակալություններ, շատերը դեռ բանտում են մեղադրանքներով, որոնք թվում է, թե քաղաքական միտում ունեն», - ընդգծել է Մ.Բրայզան: Ամերիկացի դիվանագետը նաեւ ընդգծել է. «Մենք շարունակում ենք «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքը դիտարկել որպես սահմանափակող: Ցավոք, տեսնում ենք, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում ընդդիմադիր լրատվամիջոցներում, ինչը վերջինների կողմից դիտարկվում է որպես հետապնդում: Բացի այդ, վերջին շաբաթներին նաեւ որոշ անհավատալի բաներ տեսանք Երեւանում... Մի խումբ մարդիկ հավաքվում էին, իրականում ոչ մի բան չէին անում, խոսում էին իրար հետ, լուռ ցույց էին անում եւ արդյունքում` ձերբակալվում ոստիկանության կողմից»: ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալը առանձնացրել է մի քանի կարեւոր խնդիր. «Առաջինը` հստակ պետք է լինի, թե որքան խստորեն է Միացյալ Նահանգները դատապարտում մարտիմեկյան բռնությունները, անկախ այն հանգամանքից` ում կողմից են դրանք իրականացվել: Այժմ շատ դժվար է ասել` ով է սկսել դրանք, սակայն, միեւնույն ժամանակ նման իրավիճակներում կատարվածի պատասխանատվությունն ընկնում է ընտրված կառավարության վրա»:
Մ.Բրայզան կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է անկողմնակալ հետաքննություն անցկացնել եւ պատժել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են այդ բռնություններում, անկախ այն հանգամանքից` ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության ներկայացուցիչ են. «Մենք հույս ունենք, որ բոլոր հիմնարար իրավունքները կվերականգնվեն` թե օրենսդրորեն, թե գործնականում, կհետաքննվեն եւ պատժի կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր խախտել են Ընտրական օրենսգիրքը: Ինչպես նաեւ շատ մեծ հույս ունենք տեսնել ազգային երկխոսություն` ընդդիմության, իշխանությունների, քաղաքացիական հասարակության միջեւ, որը կուրվագծի նոր ընտրական բարեփոխումները, կերաշխավորի, մի կողմից, ազատ հավաքներ ացկացնելու իրավունքը, մյուս կողմից` դրանք խաղաղ կազմակերպելու պարտականությունը», - ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալը` ընդգծելով. «Ցույցերի վրա դրված արգելանքը չի մեղմի զայրացած մարդկանց վրդովմունքը, ընդդիմադիր ձայները լռեցնելը չի հանգեցնի տեսակետների մերձեցման, ժողովրդավարական ինստիտուտների խաթարումը չի բերի կայունության»: Մ.Բրայզան այնուհետեւ նախազգուշացրել է, որ եթե պաշտոնական Երեւանը չկատարի Վաշինգտոնի պահանջները, ամենայն հավանականությամբ, կդադարեցվի «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում համագործակցությունը Հայաստանի հետ: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, Մ.Բրայզան, ով վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը` ԼՂ-ի խնդիրը չունի ռազմական լուծում, նկատել է, թե «ամենամոտ ապագայում» հնարավոր է Ս.Սարգսյան-Ի.Ալիեւ հանդիպում եւ այդ հանդիպման կազմակերպումը կարող է «ամիսների աշխատանք» պահանջել, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է կայանալ մոտավորապես մեկ ամիս հետո:
Գ.Գոգիա. «Հայաստանի կառավարությունը պատասխանատու է այդ ճգնաժամի համար»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Կովկասի հարցերով հետազոտող` Գեորգի Գոգիան իր ելութի սկզբում նախ նկատել է, որ «Human Rights Watch» կազմակերպությունը ողջունել է լսումների անցկացումը, եւ որ Հայաստանի վերջին իրադարձությունների վերաբերյալ հանձնաժողովի լսումները խիստ կարեւոր են: Այնուհետեւ նա նշել է. «Անցյալ ամսվա իրադարձությունները ոչ միայն երկիրը ներքաշեցին քաղաքական ճգնաժամի մեջ, այլ նաեւ հաստատեցին լուրջ ճգնաժամ մարդու իրավունքի ոլորտում: Հայաստանի կառավարությունը պատասխանատու է այդ ճգնաժամի համար եւ քննության է ենթարկվում այս երկրի ժողովրդավարական հաստատությունների ամբողջականությունը եւ պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների առումով: Սա նաեւ հնարավորություն է ԱՄՆ-ին, որպեսզի կառուցողական կերպով մասնակցի մարդու իրավունքների վատթարագույն վիճակի կարգավորմանը»: Մենք Հայաստանում 80 հարցազրույց ենք վարել տուժածների, պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, լրագրողների եւ այլոց հետ ապրիլի 1-ից մինչեւ 10-ը ընկած ժամանակահատվածում»:
Խոսելով հետազոտության արդյունքների մասին` Գ.Գոգիան նշել է, որ մարտի 1-ին Հայաստանի ոստիկանությունը «կիրառել է ուժ եւ բռնություն, որպեսզի ցրի խաղաղ ցուցարարներին Ազատության հրապարակից»: «Առանց նախազգուշացնելու` ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա եւ նրանց ծեծի ենթարկել: Ոմանք փախել են, երբ ոստիկանությունը հարձակվել է նրանց վրա: «Human Rights Watch»-ը նաեւ վավերացրել է, որ որոշ ոստիկաններ զսպվածություն են դրսեւորել` ելք թողնելով ցուցարարների համար, որպեսզի նրանք կարողանան փախչել: Նույն օրը ցուցարարները եւ անվտանգության ուժերը կատաղի բախվել են, ինչի հետեւանքով 8 մարդ է մահացել, հարյուրավորները վիրավորվել են: Սա միջազգային իրավունքի չափորոշիչների խախտման ակնհայտ դրսեւորում է ` մահացու ուժի կիրառմամբ», - հայտարարել է Գ.Գոգիան:
Այնուհետեւ Գ.Գոգիան պարզաբանել է. «Զանգվածային ձերբակալություններ են սկսվել մարտի 1-ից. ձերբակալել են ընդդիմության կողմնակիցներին եւ ցույցի մասնակիցներին` նրանց մեղադրելով չարտոնված հավաքներ կազմակերպելու համար: «Human Rights Watch»-ը արձանագրել է ֆիզիկական չարաշահումներ եւ դաժանություններ` մինչ ձերբակալությունը եւ ոստիկանության բաժիններ տեղափոխելը: Որոշ դեպքերում չարաշահումները շարունակվել են կալանավորման ժամանակ: Կազմակերպությունը ձերբակալությունների լայն հետազոտություն է անցկացրել եւ արձանագրել է բազմաթիվ լուրջ խախտումներ: Ավելի քան 100 մարդ է ձերբակալվել մարտի 1-ի իրադարձություններից հետո, 102 քաղաքացիներ մեղադրվել են մինչ մարտի 1-ը իրականացված հանցագործությունների համար: Կալանավորվածներից ոմանք արտաքին աշխարհից կտրվել են, նրանց հարազատները տեղյակ չեն եղել նրանց կալանավայրի կամ ընդհանրապես կալանավորման մասին. խափանման վերաբերյալ արձանագրությունները կեղծվել են: Որոշ դեպքերում արգելքներ են ստեղծվել, որպեսզի կանխվեն կալանավորվածների դատաբժշկական փորձաքննությունները, ովքեր ունեցել են բռնության ակնհայտ նշաններ: Մեծ ճնշում է գործադրվել ընդդիմադիր մամուլի վրա: Սահմանափակվել է հավաքների ազատությունը, ինչը քննադատության է ենթարկվել ԵԱՀԿ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Կալանավորվել է նաեւ 90 մարդ, ովքեր մասնակցել են «հասարակական խաղաղ զբոսանքներին»», - ասել է Գ.Գոգիան իր ելույթում:
Կովկասի հարցերով հետազոտող Գեորգի Գոգիայի եզրակացությամբ` ԱՄՆ-ի կառավարությունը պետք է հաստատի պարզ էտալոնային թեստերը` «Հազարամյակների մարտահրավերների» հաշվին` Հայաստանի որակավորման համար եւ այդ էտալոնային թեստերը պետք է ներառեն հետեւյալը. «Հետազոտել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում ոստիկանության կողմից արտակարգ ուժի կիրառումը: Երաշխավորել, թե արդյոք այդ հետազոտությունը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին` ընդունելով միջազգային փորձաքննությունը եւ օգնությունը: Դա կերաշխավորի գործընթացի անկախությունը եւ կօգնի վերականգնելու հասարակության վստահությունը: Հետազոտել ձերբակալության ընթացքում դաժանության դրսեւորումների վերաբերյալ պնդումները: Չեղյալ համարել ազատ հավաքների վրա դրված սահմանափակումները, հետեւել Վենետիկի եւ ԵԱՀԿ մարդու իրավունքների հանձնաժողովների հանձնարարականներին: Դադարեցնել մամուլի եւ ընդդիմության կողմնակիցների հետապնդումները` ներառյալ խափանումը, կրկնակի հարցաքննությունը, խառնաշփոթությունները, հարկային ստուգումները` որպես քաղաքական ճնշման միջոց»:
HAJER գրել է:- Ete chgitek imatsek
Արման Գրիգորյան. «ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը աներկբայորեն պետք է սատարեն ազատությունն ընդդեմ բռնակալության»15:45 Yerevan | 11:45 GMT | Saturday 19 April 2008

Հարգելի՞ բարեկամ, սրանք լավ Էլ գիտե՞ն, այդ ամեն կատարվացի՞ մասին,
բայց սրանք( այսսինքն, ազգի՞ տականքներն ) իրենց անձնական ջահն ավելին
են դասում, քանց թե՞ ազգային ջահերն:- Ete chgitek imatsek
HAYORDI գրել է:- Ete chgitek imatsek
Արման Գրիգորյան. «ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը աներկբայորեն պետք է սատարեն ազատությունն ընդդեմ բռնակալության»15:45 Yerevan | 11:45 GMT | Saturday 19 April 2008
Էմմա Գաբրիելյան
«Իսկ սրանք ճիշտ այն երկու կողմերն են, որ առկա են այսօրվա Հայաստանի պայքարում», - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Արման Գրիգորյանը ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներում:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հելսինկյան հանձնաժողովի նախաձեռնությամբ :
էս գելերին բացատրւմ եք թե գառն ինչքան համովա, կոնգրոսականները թե դրանց միջի հրյաներն են միամիտները, իրենք են ձեզ գցել քաքը: հիմա եկել եք հույս ւնեք որ ձեզ մաքրեն, լողացնեն.......այ ձեզ տխմարներ, խելքի աշեցեք,,,,,- Ete chgitek imatsek
ANiO գրել է:- Ete chgitek imatsek
Արման Գրիգորյան. «ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը աներկբայորեն պետք է սատարեն ազատությունն ընդդեմ բռնակալության»
ISK UM HAR E GAXTNIQ, VOR LTP -i arjev drvac er shat parz u matcheli handznararutyun ( nra hamar ) hnaravorins shat stexcel xarnashpot u qaos, isk mnacac masov kzbaxven arden patviratuner@ !!!
AHA EV ARDEN ZBAXVUM EN- Ete chgitek imatsek
ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՊԱՀԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 12
Այլ ազգային գիտակցությունը
Հուշարձանների պահպանության միջազգային օրվա կապակցությամբ երեկ «Ուրբաթ» ակումբը հյուրընկալել էր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության հայաստանյան ...ՓՈՂԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ֆինանսների բաժին 6
Նոր կառավարությունն սկսում է իր գործունեությունը բավական բարդ պայմաններում։ Մի կողմից՝ հասարակության մեջ դեռ չեն հանդարտվել հետընտրական կրքերը, մյուս կողմից՝ շարունակում են աճել գները, ինֆլյացիան գերազանցել ...ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ՀԿԿ առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ էր
Ըստ գլխավոր կոմունիստի, նախագահական ընտրություններում կուսակցության չեզոք դիրքորոշումը տակտիկական խնդիրներով էր պայմանավորված եւ նպատակ ...ԻՆՉ ՆՊԱՏԱԿ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4
Հատկանշական է, որ ԵԽԽՎ-ի կողմից «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի ընդունման օրը՝ ապրիլի 17-ին, ԱՄՆ Կոնգրեսի «Եվրոպայի անվտանգության ու համագործակցության», կամ՝ «Հելսինկյան ...ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 38
Եւ այսպես, այսօր Երեւանի մանկական զբոսայգում «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպությունը միտինգ կանցկացնի։ Ճիշտ է, միտինգին հրավիրված են մասնակցելու «համաժողովրդական շարժման» ներկայացուցիչները, սակայն ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրերով ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ նշանակվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆԸ՝ առողջապահության նախարար, ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` բնապահպանության ...ՎԵՐԱՆՎԱՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով էներգետիկայի նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն:ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԶԳԱՅՈՒՆ Է ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Սեփ.լրտվ.«Ընդհանրապես մեր հասարակությունը շատ զգայուն է անարդարության նկատմամբ։ Երեւի դա նաեւ հային բնորոշ հատկանիշ է։ Սոցիալական դժվարությունները մարդիկ կարող են տանել, բայց արդարության պակասը չեն հանդուրժում։ ...ԱՄԵՆԱՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումը հնարավոր է «ամենամոտ ժամանակներս»: Այդ մասին հայտարարել է Մեթյու Բրայզան: ...ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՎՃՌԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Հարցազրույց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ
-Ընտրություններից առաջ հոգեբանները եւ սոցիոլոգները շարունակ մատնանշում էին, թե մեր երիտասարդությունը ապաքաղաքական է։ ...Ո՞Վ ՊԵՏՔ Է ԿՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ԲԵՌԸ
ԶԱՐՈՒՀԻ ԹԵՐԶՅԱՆ
Առաջիկա օրերին խորհրդարանը քննարկելու է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Նկատենք, որ երկու շաբաթ առաջ այն բուռն քննարկման ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ՓԱՅԼՈՒՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ
Ա.ՎԱՀԱՆՅԱՆ
Ապրիլին նշանակվեց «Արմավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրենը։ Այդ պաշտոնը զբաղեցրեց ԺՅՈՒԼԻԵՆ ԴՅՈՒՖՈՒՐԸ՝ ֆրանսիացի բարձրակարգ մասնագետ, որը եվրոպական խոշոր ավիաընկերություններում աշխատանքի մեծ փորձ ունի։ ...ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Էական ազդեցություն չի սպասվում
Գազի սակագնի սուբսիդավորման վերացումը տպավորություն է ձեւավորել, թե դա կհանգեցնի բազմաթիվ ապրանքատեսակների գների համարժեք բարձրացման։ Բերվում են նույնիսկ կոնկրետ թվեր, ...ՈՄԱՆՑ ԲԱՐԻ ԳՈՐԾՆ Է ՉԱՐԱՑՆՈՒՄ
ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ 1
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ, «Տոնուս» շինարարական ձեռնարկության սեփականատեր ԱՇՈՏ ՏՈՆՈՅԱՆԸ «Փակագիծ» թերթում իր հասցեին հրապարակված հերյուրանքների հերքումը նույն պարբերականում ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ աշխարհի տարբեր երկրներում։ Այսօր կտեղափոխվենք ԱՄՆ-ի ամենամեծ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 9
Պահանջը՝ հստակ ու հասկանալի
Գաղտնիք չէ, որ կոռուպցիան մեզանում դատական, հարկային, իրավապահ եւ այլ մարմիններից բացի, սերտորեն կապված է նաեւ մաքսային համակարգի հետ
Բայց սառույցը կարծես սկսում է հալվել։ ...ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴԸ ՍԿՍՈՒՄ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Մեր հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մամուլի խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
-Ինչպե՞ս եք գնահատում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ ընդունված ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Մեղրի-Երեւան ավտոճանապարհին, ապրիլի 17-ին, ժամը 10:30-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Մոտ 100 մետր բարձրությունից գետն է ընկել ՎԱԶ-2106 մակնիշի 53 ՏԼ 810 պետհամարանիշով ավտոմեքենան: ...3 ՏԱՐԻ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ, քննելով քրեական գործը, Սարգիս Պարունակյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի ...ՄԵՐՈՆՔ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
2Երեկ Մոսկվայի կենտրոնում կալանել են մոտ հարյուր անօրինական միգրանտների, որոնք փաստաթղթեր չեն ունեցել: Վաղ առավոտյան Խաղաղության պողոտայի թիվ 9 հասցեում գտնվող շենքի ստուգում է անցկացվել, որի բնակիչները ...ՔԱՄԻ
Արագածոտնի մարզի Արտենի գյուղում ապրիլի 17-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ուժեղ քամուց վնասվել են 15 տների տանիքներ:ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՐԱՆԶԻՏ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Հայկական ձյուդոյի առաջատարների վերջին տարիների միջազգային նվաճումները այնքան սովորական են դարձել, որ վերջերս Եվրոպայի առաջնությունում նրանց զբաղեցրած 7-րդ տեղը, ճիշտն ասած, հակասական զգացումներ առաջացրեց։ ...ԱՌԱՋԻՆ ՌԵՎԱՆՇԸ
69 կգ քաշային կարգում իրականացավ մեր ծանրամարտիկների մասնակցությամբ առաջին հեռակա ռեւանշը, որի մասին հայրենի մասնագետները բարձրաձայնել էին մինչ Եվրոպայի առաջնությունը։ Տիգրան Մարտիրոսյանը, որ անցյալ տարի ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԲրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, վաստակելով 5 միավոր 8 հնարավորից, զբաղեցնում է 3-րդ տեղը Բրազիլիայի Հեբրայիկա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում: Նա 1 միավոր է զիջում մրցաշարի առաջատար, ...ԱՐԾՎԱՆԻՍՏ ԶԵՅԹՈՒՆ
Սեփ. լրտվ. 1
Դեռ XX դարի 60-ականներին ԱՄՆ-ում բնակվող ավելի քան 50 հազար զեյթունցիներին հայ պահելու եւ ավետյաց երկրի երազանքով Պողոս Մելքոնյանը, Վարուժան Բշտիկյանը, Մնացական Սասունյանը եւ Կարապետ Բարձումյանը Կալիֆոռնիայում ...ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ ԹԵԼԱԴՐՈՒՄ
«Բայց մի բան լավ իմացեք, մենք որեւէ բան Հայաստանին չենք թելադրում: Ընդամենը տալիս ենք մեր տեսակետն առ այն, թե ինչ է անհրաժեշտ անել, եթե ցանկանում եք շարունակել ձեր ընթացքը ավելի հաշվետու եւ դեմոկրատական ...ՈՒՆԻ՞ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
3Ըստ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի, ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ կոնգրեսական Հաստինքսը հայտարարել է, որ հանձնաժողովն ունի շատ լուրջ ինստիտուցիոնալ հիշողություն ...ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱԴՐԵՐ ՈՒՆԵՆ
2«Ցավոք սրտի, ՀԿԿ-ին որեւէ առաջարկ չի արվել։ Միգուցե նրանք ուրիշ քաղաքականություն ունեն կադրային հարցում, կամ նրանց այնքան շատ մարդիկ են շրջապատել, որ այդ օղակից դուրս գալ չի հաջողվում, որպեսզի տեսնեն ...ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՍԿԵ ԲԱՐՁՈՒՆՔԸ
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրը երկամարտի գումարով երրորդ ոսկե մեդալը գրանցվեց Հայաստանի հավաքականի հաշվին։
Աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը առաջին անգամ նվաճեց տակավին երիտասարդ ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ...«ՏՈՏԱԼ» ՄԵՐԺՈՂԸ ԻՆՔՆ Է ՄԵՐԺՎՈՒՄ
«Իհարկե, ցանկալի է, որ երկրում լինի երկխոսություն քաղաքական ուժերի միջեւ։ Բայց եթե կողմերից մեկը պատրաստ է երկխոսության, մյուսը համառորեն մերժում է երկխոսության ցանկացած ձեւաչափ, չեմ կարծում, թե դա գերնպատակ ...ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով. «Մենք միայն մշակույթով կարող ենք այսօր տեղ ունենալ աշխարհի ժողովուրդների շարքում։ Մինչդեռ անգամ բողոքի ձայն չենք հնչեցնում, երբ Ջուղայի գերեզմանոցի հազարավոր խաչքարերը 1998-ից ...ՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առիթով հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական ...
ԴԻՏԱՐԿՈՒՄ
«ՓՅՈՒՆԻԿԸ» ՇԱՀԵՑ «ՈՍԿԵ» ԽԱՂԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՍԱԴՐԱՆՔ
ԿԵՆՏՐՈՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ, ՈՉ ԹԵ ՏԱՐԱԾՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱՅԴ Ի՞ՆՉ ՀԱՆՑԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՅՈԳԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի բուսակերության բաժին
ԵԹԵ ԿԻՆԸ ՍԿՍԻ ԽՈՍԵԼ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՏԱՍԸ ՍԽԱԼՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում