
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԵՆ ԿԱՅԱՑԱԾ Է
Հարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս եք վերաբերվում կադրային փոփոխություններին։ Ընդհանրապես ի՞նչ ակնկալիքներ ունեք նորընտիր նախագահից։
-Ոգեւորված եմ՝ չեմ թաքցնում։ Բոլոր այս կադրային փոփոխություններն արդեն իսկ վկայում են, որ ասպարեզ են գալիս լուրջ պրոֆեսիոնալներ, պարկեշտ, գիտելիքներ ունեցող եւ չվարկաբեկված մարդիկ։
Կուզենայի, որ սկսված գործընթացը շարունակվի, որովհետեւ հսկայական բացասական ազդեցություն ունի նաեւ ժողովրդի հետ առավել շատ շփվող միջին չինովնիկական շերտը։ Միջին օղակներում պիտի խիստ մոտեցումներ կիրառվեն. չինովնիկը պիտի հասկանա, որ իրեն այնտեղ չեն նստեցրել ձեռքը քաղաքացու գրպանը տանելու նպատակով։ Այս առումով յուրաքանչյուր գերատեսչություն պիտի կոշտ քայլեր ձեռնարկի։ Իսկ այն բոլոր խոսակցությունները, թե գիտեք, մարդիկ են, տուն են պահում եւ այլն, ոչ միայն խայտառակ դեմագոգիա է, այլեւ ուղղակի դավաճանություն։
Աշխատանքի բերումով ինքս եմ տեսել, որ պետական բազմաթիվ պաշտոնյաներ օրվա հսկայական մասը ծախսում են լուծելու բացառապես իրենց անձնական խնդիրները։ Յուրաքանչյուր նոր բարձրաստիճան պաշտոնյա իր պարտքն էր համարում երկրորդ օրը զանգել եւ ասել՝ «բա իմ բենզակայանը, բա իմ սրճարանը, իմ առանձնատան հողը»։ Ի մոտո ծանոթ եմ նաեւ այդ մարդկանց գայլային ախորժակին, որ երբեք հագուրդ չի ստանում։
Դա մեծագույն չարիք է, եւ ես իրոք ոգեւորված եմ՝ տեսնելով առաջին իսկ մի քանի փոփոխությունները։ Չեմ ուզում անձնավորել, բոլորին ճանաչում եմ։ Կարող եմ ասել, որ ընտրված են լավագույնները։
-Բազմիցս խոսվում է հասարակական եւ քաղաքական դաշտում առաջացած երկփեղկվածության, լարվածության թուլացման ուղիների, երկխոսություն ծավալելու մասին։ Բայց կարծեք թե այս առումով փնտրտուքը դեռ արդյունք չի տվել...
-Ինչ վերաբերում է երկխոսությանը, ըստ իս, արդեն կայացել է։ Որպես Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետ շատ լավ եմ ընդունում զբոսանքները պողոտայում։ Չեմ էլ թաքցնում։ Երբ գնում եմ այնտեղ շինարարական աշխատանքների ընթացքին հետեւելու եւ տեսնում եմ զբոսնող ժողովրդին, պարզապես ուրախանում եմ։
Բայց օրեր առաջ անսպասելի անդրադարձա (ինչը նաեւ խորհրդանշական է), որ Հյուսիսային պողոտան կառուցեց Ռոբերտ Քոչարյանը, բայց այն այս պահին կայացնում է Տեր-Պետրոսյանը։ Փաստորեն մի նախագահը կառուցեց, մյուսը կայացնում է։ Ըստ էության, այսօր միայն Հյուսիսային պողոտայի հետիոտն մասը կա, շենքերը չեն գործում, մեծավ մասամբ ավարտված չեն, բայց այստեղ արդեն կյանք կա, բոլոր տարիքի, սեռի մարդիկ զբոսնում են, զրուցում...
Մի կողմ թողնենք քաղաքական նպատակները, բայց որ մարդիկ հաճույքով են ման գալիս, դա այն է, ինչի մասին ժամանակին մտածում էինք։ Դեռ տարիներ առաջ այն կարծիքին էի, թե հենց Հյուսիսային պողոտան պիտի լինի Երեւանի թիվ մեկ փողոցը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ քայլելը մեր մշակույթի մեջ կա։ Երեւանը քայլելու քաղաք է։ Մեր ժողովրդի մեջ մի տեսակ թատերայնություն կա, որ քայլելու մեջ լավագույնս արտահայտվում է։ Ի դեպ, այս ավանդույթը կա նաեւ մեր գյուղերում, ուր փողոցով աղջիկները քայլում, իրենց են ցուցադրում, տղաները՝ իրենց։ Եւ այս դեկորատիվ-թատերականությունը Հյուսիսային պողոտայի համար ուղղակի գտնված բան է։
-Ուզում եք ասել, որ հասարակության մեջ առկա բեւեռների երկխոսությունը Հյուսիսային պողոտա՞ն է կայացնում։
-Կարծում եմ, այո։ Կանցնեն տարիներ, թեկուզ 10 տարի, սերունդ կփոխվի եւ այդ սերունդը չի մտածի, թե այստեղով մեկը ցուցադրաբար քայլել է մյուսի դեմ։ Հյուսիսային պողոտան ոչ մեկի սեփականությունը չէ. ո՛չ կառուցողների, ո՛չ նախագծողների, ո՛չ մտահղացողի։ Հյուսիսային պողոտան հանրային սեփականություն է։ Իսկ հանրությունը բաղկացած չէ միայն իշխանության կողմնակիցներից. հանրությունը բաղկացած է նաեւ իշխանության ընդդիմախոսներից, ապաքաղաքական մարդկանցից։ Ի դեպ, զբոսնողների շարքում ամեն տեսակ մարդ էլ կա։ Ես իրոք համարում եմ, որ Հյուսիսային պողոտան մեծագույն դեր ունի երկխոսության մեջ։ Իսկ այս վերջին փոփոխությունների ֆոնին պարզապես վստահ եմ, որ, ի վերջո, ազգային գիտակցությունը հաղթահարելու է կուսակցական գիտակցությանը։
-Պարոն Սարգսյան, նախորդ 10 տարիները քաղաքաշինական ծրագրերի, մայրաքաղաքում շինարարության ծավալման ակտիվ փուլ էր։ Հիմա մի տեսակ քաղաքաշինական գաղափարների առումով կարծես թե պասիվ շրջան է...
-Քաղաքաշինական առումով ակտիվ նախորդ շրջանը ներդրումների առումով էլ բուռն եղավ։ Դա կարելի է առաջին փուլը համարել, ուստիեւ ամնիստիա հայտարարել քաղաքաշինական սխալների նկատմամբ՝ փորձելով արդեն նոր էջ բացել այս ասպարեզում։
Նոր էջը պետք է լինի խորապես գիտակցված, յուրաքանչյուրը չպետք է կառուցի իր ճաշակով, իր ուզած տեղում։ Մենք պետք է գիտակցենք, որ ճանաչելի ենք մեր ճարտարապետական մշակույթով։ Ճարտարապետությունը պիտի լինի բարձրակարգ եւ բուն ազգային։ Այսինքն՝ այստեղ պետք է լինենք խիստ պահպանողական։ Չպետք է ոգեւորվենք փայլուն նյութերով՝ Դուբայներում եւ այլ տեղերում տեսնված։ Դա մեր ճանապարհը չէ։ Մեր նախնիներից ոչ ոք այդ ճանապարհը չի ընտրել. ո՛չ Մոմիկը, ո՛չ Տրդատը, ո՛չ Թամանյանը, ո՛չ Թորամանյանը։
Ես ակնկալում եմ, որ սա պիտի դառնա ներկա իշխանության թիվ մեկ խնդիրներից մեկը եւ այս առումով պիտի կոշտ քաղաքականություն որդեգրել։ Իսկ կոշտ եւ հստակ քաղաքականության համար պիտի այն մարմինը ստեղծել, որը կոչված կլինի իրականացնել այդ ամենը։
Մեր մասնագիտությունը, ցավոք, այս առումով տարրալուծված է (եթե չասենք՝ կազմաքանդված է). մարզերում պարզապես գոյություն չունի, իսկ մայրաքաղաքում խիստ թուլացած է։ Խնդրով զբաղվում են տարբեր մարդիկ եւ գերատեսչություններ, բայց չկա մի կենտրոնացված մարմին, որը բացառապես կոչված կլինի պատասխան տալու հայ մշակույթի հուշարձանների պահպանման գոտիներում շենք-շինությունների ճարտարապետության համար։
Թիվ մեկ կողմնակիցն եմ այն գաղափարի, որ հանրապետական մակարդակով ճարտարապետական ուժեղ կառույցը անհրաժեշտություն է։ Կառույց, որը կդառնա քաղաքաշինական եւ ճարտարապետական մտքերի ու գաղափարների շարժիչը։ Երեւանը պիտի դառնա տարածաշրջանի թիվ մեկ քաղաքը, իր ճարտարապետության որակով, իր հավակնոտ, համաշխարհային նշանակության ծրագրերով։
Ի վերջո, Հայաստանը առաքելություն ունի, եւ մենք հին քաղաքակրթություն կրող ժողովրդի մեր խաչից չենք կարող փախչել։ Պիտի ապացուցենք, որ մեր հողում կարող ենք նոր վերածննդի Հայաստան կառուցել։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ 30Գնալով ավելի մեծ թվով գիտնականներ կապ են հայտնաբերում հեռուստաէկրանի առջեւ չափազանց երկար նստելու եւ հանցավոր պահվածքի միջեւ Վերջերս ամերիկյան The Western Journal of Medicine ամսագիրը հրապարակեց մի ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1Սկիզբը՝ նախորդիվ «Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ աշխարհի տարբեր երկրներում։ Այսօր մենք կլինենք Հռոմում։ ...ՊԱՅՔԱՐԻ ՀՆԱՑԱԾ ՁԵՎԵՐԸ ԿԿՈՐԾԱՆԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ երեկ «Տեսակետ» ակումբում հանդիպեց լրագրողների հետ Տեր-Պետրոսյանի հետ չմիանալու իր որոշումը ԱԺՄ առաջնորդը բացատրեց հետեւյալ կերպ. «Մենք լրիվ հակադիր գաղափարներով էինք ներկայացել ...ՀԱՄԵՐԳ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԱյս օրերին հհշական հանրությունը տիեզերական աղմուկ է բարձրացրել Գյումրիում գործող ԳԱԼԱ հեռուստաընկերությանը իբր եթերազրկելու շուրջ։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Ինչպես հայտնի է, վերաքննիչ դատարանի ...ԿՈՇՏ, ԲԱՅՑ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
5Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) երեկ ընդունել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձեւը, որը ներկայացրել էին Հայաստանի հարցով զեկուցող Ժորժ Կոլումբիեն ...ՖԻՖԹԻ-ՖԻՖԹԻ՝ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՄԲ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԵրեկ մամուլի ասուլիս էր հրավիրել «Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը Վարչության անդամ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ տեղեկացմամբ, ապրիլի 14-ին ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը, որը վարում ...ԼՏՊ-Ի ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ՝ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԶՈՀԵՐ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆՆախագահական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկեցին նախագահի երկու թեկնածուներ. նախ՝ Տիգրան Կարապետյանը, ապա՝ Լ.Տեր-Պետրոսյանը։ Ընտրությունների արդյունքների կեղծման վերաբերյալ այս երկու թեկնածուների ...ԲԱ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՂՔ ՉԵ՞Ն
Շիրակի մարզի մի խումբ զայրացած ծնողներՀետաքրքիր է, մեր կրթական «բարեփոխումների» հեղինակները երբեւէ այցելե՞լ են դպրոցներ, տեսե՞լ են իրենց եփած «շիլան» ինչպես են ուտում այն երեխաները, որոնց գրքերով մի տարի «թռցրեցիք»: Ուզում եք ապացուցել, ...ԲԱՐԻ ԽՈՍՔՈՎ ՀԻՇԵՆՔ ՆՐԱՆՑ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈվքեր փորձել են բարելավել մեր կյանքի որակը Մինչ քառակողմ կոալիցիան, նախագահը եւ վարչապետը վերջնականապես կհստակեցնեն կառավարության նոր կազմը, ավելորդ չէ եւս մեկ անգամ փաստել, որ նախորդ կառավարությունները, ...ՄԻԱՎՈՐՎՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՆԵԼ 6-Ի
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1«Փակագիծ» ակումբի երեկվա հյուրը ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ էր Ըստ բանախոսի, նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքակիրթ քաղաքական պայքար ծավալելու համար հասարակական-քաղաքական մտքի ...ԵՐԿՐԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1Նախընտրական շրջանում քաղաքական դաշտում ծավալված սուր ու անզիջում պայքարն իր ավարտին հասավ նոր իշխանության շուրջ քառակողմ կոալիցիայի ձեւավորման հետ մեկտեղ, մինչդեռ իշխանությանը հակադրվող քաղաքական ճամբարը ...ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 10Օրերս ԼՏՊ-ի քարոզչության գծով առաջին զինակիցը «բացահայտեց» շեֆի առաքելությունը, մեջբերելով թեւավոր արտահայտությունը, որ վերջինս երկնել էր Թատերական հրապարակում. «Եթե կուզեք, պետությունից էլ բարձր է մարդը ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Գեւորգ Դանիելյանին: «Գ.Դանիելյանը վայելում է իրավական համակարգի բոլոր աշխատակիցների վստահությունը. ...ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: ...«ՉԵԼՍԻՆ» ՄԵԾ ՎԵՐԱՎԱՃԱՌՔ Է ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ
Հնարավոր են զեղչեր Ըստ ամենայնի, երբեմնի երազանքի թիմ համարվող «Չելսին» հաշված օրերի ընթացքում կարող է զրկվել իր այցեքարտը հանդիսացող ֆուտբոլիստներից։ Եւ այդ դեպքում, համաձայն որոշ կանխատեսումների, ...ՀԱՅՈՑ ՈՒԺԻ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Իտալական Լինյանո քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնների ցանկը համալրել է եւս մի հայ մարզիկ։ Ճիշտ է, նրա նվաճած ոսկե մեդալը գրանցվել է Ռուսաստանի հաշվին։ Մինչեւ 62 կգ քաշային ...ՍԱՄՓՐԱՍԸ ԿԽԱՂԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԵՏ
Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Փիթ Սամփրասը, որ որոշ ընդմիջումից հետո մտադիր է մեծ սպորտ վերադառնալ, կարծես ուժերը փորձելու համար մայիսին ցուցադրական հանդիպում է անցկացնելու Արգենտինան ներկայացնող Դավիթ Նալբանդյանի ...ՍՈՉԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
2014թ. ձմեռային օլիմպիական մայրաքաղաքի ղեկավար Վիկտոր Կոլոդյաժնին երեկ հայտարարել է ժամկետից շուտ լիազորությունները վայր դնելու մասին։ Նա գլխավորելու է օլիմպիական խաղերի նախապատրաստությանը միտված «Օլիմպշին» ...ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ՄԱՔՍԱՅԻՆԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Նախագահի խոսքերով, բոլոր նրանք, ովքեր պատրաստ չեն իրենց պարտականությունները ...ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ ընդունել է պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների թվով շուրջ վաթսուն նախագահներին: Համահայկական միջազգային երիտասարդական ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԵՆ ԿԱՅԱՑԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՀարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ -Ինչպե՞ս եք վերաբերվում կադրային փոփոխություններին։ Ընդհանրապես ի՞նչ ակնկալիքներ ունեք նորընտիր նախագահից։ -Ոգեւորված եմ՝ չեմ թաքցնում։ Բոլոր այս կադրային ...ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԲԱԶՄԱԶԱՆ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԳազի սակագնի սուբսիդավորման վերացման հետեւանքները ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսության վրա հնարավորինս թեթեւացնելու նպատակով կառավարությունը մշակել է միջոցառումների մի ողջ համալիր։ Այս մասին երեկ ...ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ
8«Մեր երկրում հարկային եւ մաքսային մուտքերից բացի սոցիալական խնդիրներ լուծելու այլ աղբյուրներ չկան: Հետեւաբար մենք պետք է գնանք ինքնամաքրման ճանապարհով, պետք է բարձրացնենք մատուցվող ծառայության որակը, ...ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ
1Հատուկ քննչական ծառայությունը երեկ որոշում է կայացրել Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու ...ՍԱ ՊԻՏԻ ՍԹԱՓԵՑՆԻ ՄԵԶ
Սեփ.լրտվ.«Ժողովուրդը պիտի լրջորեն անդրադառնա 10 զոհերի խնդրին։ Ի վերջո, մարդիկ չմահացան օտարի ձեռքով, թշնամու հարվածից՝ պատերազմի դաշտում։ Ինձ համար ավելի մեծ ապտակ, քան այն, որ Եվրախորհրդում Ադրբեջանը վայնասուն ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ. լրտվ. 2«Մարտի 1-ին «Ազատություն» ռադիոկայանը եթերում հայտարարեց, թե առավոտյան ցուցարարներին Ազատության հրապարակից հանող զինվորները ղարաբաղյան բարբառով էին խոսում։ Երբ շիկացած մթնոլորտում «Ազատությունը» նման ...ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԱՐՎՈՒՄ
Առանցքը կարգավիճակի հարցն է «Անհնար է փոխզիջման կոչեր անել եւ միաժամանակ հայտարարել, որ լուծումը կլինի միայն մի կողմի օգտին, խոսել կոնստրուկտիվ մոտեցման մասին եւ դրա հետ մեկտեղ անել ռազմատենչ հայտարարություններ ...ՀԻՇԱՏԱԿԻ ՇԱԲԱԹ
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 20-27-ը նահանգում հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի շաբաթ: «Ամեն ապրիլ մենք հիշատակում ենք նրանց, որոնց կյանքը խորտակվեց Հայոց ցեղասպանությամբ: ...ՀՐԴԵՀ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երեկ Ալեք Մանուկյան 15ա հասցեում գտնվող Հյուսիսային համալսարանում հրդեհ էր բռնկվել: Այրվել էր համալսարանի տանիքը: Հրդեհը մեկուսացվեց ժամը 15:55 րոպեին, մարվեց 16:19-ին:
ԱՅԺՄ ԿԱՐԵԼԻ Է ԽՈՍԵԼ ՄԻԱՅՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է «ՃՈՃԱՆԱԿԻ» ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ՀԱՑԱՀԱՏԻԿ ՈՒ ԲԵՆԶԻՆ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ՝ ԴՈՊԻՆԳԻ ՎՐԱ
ԱՅԴ Ի՞ՆՉ ՀԱՆՑԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՅՈԳԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի բուսակերության բաժին
ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
...ԵՎ ԱՂԲԸ ՄԵԴՈՒԶԱՅԻ ՊԵՍ ԿՉՈՐԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

