
ԵՐԿՐԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական շրջանում քաղաքական դաշտում ծավալված սուր ու անզիջում պայքարն իր ավարտին հասավ նոր իշխանության շուրջ քառակողմ կոալիցիայի ձեւավորման հետ մեկտեղ, մինչդեռ իշխանությանը հակադրվող քաղաքական ճամբարը շարունակում է պահպանել մինչեւ փետրվարի 19-ը իր ունեցած մտայնություններն ու կարգավիճակը։
Սրանով փաստորեն կրկնվում է 1998 եւ 2003 թվականների նախագահական ընտրություններին հաջորդած անորոշ կացությունը, երբ ընտրապայքարի նախօրեին ընդդիմադիր որեւէ անհատի շուրջ համախմբված ուժերը հետընտրական շրջանում հայտնվում էին երկարատեւ ու ցավագին գործընթացների մեջ։
1998-ին նման անհատի դերը վերապահված էր Կարեն Դեմիրճյանին, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանին, որոնց «կարգավիճակում» այսօր հայտնվել է Տեր-Պետրոսյանը։
Որքանո՞վ է ձեռնտու երկրին ու քաղաքական դաշտին ընտրությունների հետընտրական զարգացումների հետեւանքով ձեւավորված երկբեւեռ դիմակայության մոդելի պահպանումը։
Ակնհայտ է, որ.
Առաջին. շարունակվող դիմակայության շրջագծում հնարավոր երկխոսությունը կարող է, անշուշտ, որոշ չափով մեղմել ներքաղաքական լարվածությունը, սակայն երբեք չի կարող դառնալ իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերությունների հիմք, որոնք ձեւավորվում են միայն այն պարագայում, երբ բանավեճը ծավալվում է երկրի հետագա զարգացման ուղիների բայց ոչ ավարտված քաղաքական գործընթացների շուրջ։
Երկրորդ. տարածաշրջանում ծավալվող նոր զարգացումների պայմաններում նման դիմակայության տեւականացումը կարող է դառնալ Հայաստանի նոր իշխանություններին արտաքին ճակատում լուրջ զիջումներ պարտադրելու մեխանիզմ, քանի որ ընդդիմադիր դաշտը վերահսկվում է իշխանություններից շատ ավելի չափավոր արտաքին քաղաքական ուղեգծի կողմնակից ուժերի ու նրանց առաջնորդի կողմից։
Երրորդ. ընդդիմադիր դաշտում գոյություն ունեցող ականապատված վիճակը անընդհատ հարկադրելու է նոր իշխանությանը մտածել ոչ թե քաղաքական դաշտի բարեփոխման, այլ ընդդիմության ճամբարից եկող վտանգների չեզոքացման մասին։
Հետեւաբար նախընտրական շրջանում ձեւավորված երկբեւեռ դիմակայության մոդելը դարձել է խոչընդոտ երկրի հետագա զարգացման ճանապարհին։ Այդ խոչընդոտի գոյության պայմաններում սահմանափակվում են Հայաստանի հետագա ժողովրդավարացման, տնտեսական լուրջ բարեփոխումների եւ Ղարաբաղյան հիմնահարցի արդարացի ու խաղաղ լուծման հնարավորությունները, քանի որ նման առաջադրանքները շարունակում են դիտարկվել անցած ընտրությունների արդյունքների վիճարկման պրիզմայով։
Այսինքն՝ ընտրություններում պարտված ընդդիմությունը փորձում է շրջափակել ու «կոնսերվացնել» հետընտրական կացությունը՝ սպասելով իշխանության քաղաքականության ձախողմանը։ Մինչդեռ ցանկացած նորմալ ընդդիմություն, որպես երկրի քաղաքական համակարգի անբաժան մաս, իր քաղաքական քայլերը պետք է տեղափոխի երկրի ապագային միտված նախաձեռնությունների ու ծրագրերի քննադատության հարթություն։
Անցած նախագահական ընտրությունների արդյունքում հիմնականում արդեն «խփվել են» այն ազդեցիկ քաղաքական ուժերի մեծ մասի խաղաքարտերը, որոնք մեզանում եղանակ էին ստեղծում անցած տասնամյակում։ Դաշտը տրորվել ու հիմնավորապես ցնցվել է՝ պայմաններ ստեղծելով նոր քաղաքական ուժերի ձեւավորման համար։ Ժողովուրդը նույնպես երկփեղկվել է՝ բաժանվելով իշխանամետների ու «լեւոնականների» ճամբարների միջեւ։
Ուստի մեզանում դեռեւս պահպանվող «լեւոնական այլընտրանքի» ժամանակավոր խաբկանքը կթուլանա, եթե ավելանա գործող իշխանության քաղաքական գծին հակադրվող «նոր այլընտրանքների» քանակն ու որակը։ Վերջին առումով հետընտրական շրջանը հենց այն ժամանակահատվածն է, երբ բարենպաստ պայմաններ են ստեղծվում նախընտրական պայքարում ուղղակի բացառվող երրորդ ուժի կամ ուժերի ձեւավորման համար։ Դրանք կարող են ձեւավորվել ասպարեզում եղած մանր քաղաքական կուսակցությունների միավորման, կամ էլ նորերի ստեղծման ճանապարհով։
Առաջին միտումը նկատվում էր դեռ նախքան ընտրությունները, երբ Ռամկավար-ազատական կուսակցության «անոթի» մեջ համախմբվեցին մի քանի ազգային-ազատական ուժեր։ Նույն գործընթացի ծավալման վկայությունն էր նաեւ նախկին ԱԺՄ-ի բեկորների ժամանակավոր համախմբումը՝ «մայր կուսակցության» ու նրա առաջնորդի շուրջ։
Իսկ ահա երկրորդ միտումի ծավալման անխուսափելիությունը թելադրվում է հետեւյալ ակնհայտ իրողությամբ. ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքացիների մեծամասնությանը խորթ է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի ինչպես արտաքին-քաղաքական, այնպես էլ ներքաղաքական նախապատվությունները։ Առավել եւս անընդունելի են այն քաղաքական թիմի առանցքային դեմքերը, որոնց հետ անցած ընտրություններում Տեր-Պետրոսյանը ցանկանում էր գալ իշխանության։ Այդ ընդդիմադիր ընտրազանգվածը արդեն կատարել է նախկին նախագահի՝ «ինձ դարձրեք ձեր գործիքը» առաջարկը եւ այժմ քաղաքական ապատիայի մեջ է, քանի որ «հնացած գործիքը» ակնհայտորեն նպատակին չի ծառայել։
Կարծում ենք, ներկայումս ստեղծվել են բոլոր անհրաժեշտ քաղաքական նախադրյալները նոր իշխանության կողքին նաեւ նոր ընդդիմության ձեւավորման համար, որը կլինի իշխանությունից ավելի արմատական՝ արտաքին ճակատում, իսկ երկրի ներսում հանդես կգա բարեփոխումների տեմպերն ու նրանց սոցիալական ուղղվածությունը մեծացնելու պահանջներով։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Քննարկում
HAY ZAVAK գրել է:
* HAYER UZUM EK MI KICH TRAMADRUTYUNNERT BARDZRANA )))
KARDACEK ES """ P A N O R A M A N """""
ՄԱՀԱՑԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՀԱՅ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԻ ՈՐԴԻՆ
*
Հանրահայտ հրեա դաշնակահար ու դիրիժոր Վահան Պապիյանի 21-ամյա որդին` Գիվատի խմբի սերժանտ Դավիթ Պապիյանը մահացել է նախօրեի առավոտյան Գազայի մոտակայքում` Բերիայի կիբբուցայի մոտ: Ինչպես տեղեկացնում է հրեական IzRus ինտերնետ-պորտալը, նրա հետ մահացել են ևս երկու հրեա զինվոր` Մենաշ ալ-Բինտն ու սերժանտ Մատան Ուվդատին: 1991 թվականին 4 տարեկան հասակում Դավիթն ընտանիքի հետ` մշտական բնակության նպատակով տեղափոխվել է Իսրայել: Դ. Պապիյանի ընկերներից մեկը ինտերնետ-պորտալին տեղեկացրել է, որ Դավիթն ունի քույր և կին, ով նույնպես երաժիշտ է: Նրա հայրը, որդու մահվան ժամանակ հյուրախաղերով գտնվել է Ղազախստանում: Դժբախտության լուրն իմանալով, Վ. Պապիյանն անմիջապես Իսրայել է վերադարձել: Դ. Պապիյանը մահացել է մարտական առաջադրանքի կատարման ժամանակ: Հիշեցնենք, որ Վ. Պապիյանը եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, Իսրայելի ակադեմիայում երաժշտություն է դասավանդել և Աշդոդսկու սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր է եղել: Այսօր նա ղեկավարում է Աշկելոնի սիմֆոնիկ նվագախումբը և Թել-Ավիվի ինստիտուտի երաժշտության համալսրանի պրոֆեսոր է: Դ. Պապիյանի ծնողները հայրենադարձված են Հայաստանից 1991 թվականին: Այդ ժամանակ լրացել էր նրանց առաջնեկի երկու տարին:
ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ 30Գնալով ավելի մեծ թվով գիտնականներ կապ են հայտնաբերում հեռուստաէկրանի առջեւ չափազանց երկար նստելու եւ հանցավոր պահվածքի միջեւ Վերջերս ամերիկյան The Western Journal of Medicine ամսագիրը հրապարակեց մի ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1Սկիզբը՝ նախորդիվ «Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ աշխարհի տարբեր երկրներում։ Այսօր մենք կլինենք Հռոմում։ ...ՊԱՅՔԱՐԻ ՀՆԱՑԱԾ ՁԵՎԵՐԸ ԿԿՈՐԾԱՆԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ երեկ «Տեսակետ» ակումբում հանդիպեց լրագրողների հետ Տեր-Պետրոսյանի հետ չմիանալու իր որոշումը ԱԺՄ առաջնորդը բացատրեց հետեւյալ կերպ. «Մենք լրիվ հակադիր գաղափարներով էինք ներկայացել ...ՀԱՄԵՐԳ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԱյս օրերին հհշական հանրությունը տիեզերական աղմուկ է բարձրացրել Գյումրիում գործող ԳԱԼԱ հեռուստաընկերությանը իբր եթերազրկելու շուրջ։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Ինչպես հայտնի է, վերաքննիչ դատարանի ...ԿՈՇՏ, ԲԱՅՑ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
5Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) երեկ ընդունել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձեւը, որը ներկայացրել էին Հայաստանի հարցով զեկուցող Ժորժ Կոլումբիեն ...ՖԻՖԹԻ-ՖԻՖԹԻ՝ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՄԲ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԵրեկ մամուլի ասուլիս էր հրավիրել «Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը Վարչության անդամ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ տեղեկացմամբ, ապրիլի 14-ին ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը, որը վարում ...ԼՏՊ-Ի ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ՝ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԶՈՀԵՐ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆՆախագահական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկեցին նախագահի երկու թեկնածուներ. նախ՝ Տիգրան Կարապետյանը, ապա՝ Լ.Տեր-Պետրոսյանը։ Ընտրությունների արդյունքների կեղծման վերաբերյալ այս երկու թեկնածուների ...ԲԱ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՂՔ ՉԵ՞Ն
Շիրակի մարզի մի խումբ զայրացած ծնողներՀետաքրքիր է, մեր կրթական «բարեփոխումների» հեղինակները երբեւէ այցելե՞լ են դպրոցներ, տեսե՞լ են իրենց եփած «շիլան» ինչպես են ուտում այն երեխաները, որոնց գրքերով մի տարի «թռցրեցիք»: Ուզում եք ապացուցել, ...ԲԱՐԻ ԽՈՍՔՈՎ ՀԻՇԵՆՔ ՆՐԱՆՑ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈվքեր փորձել են բարելավել մեր կյանքի որակը Մինչ քառակողմ կոալիցիան, նախագահը եւ վարչապետը վերջնականապես կհստակեցնեն կառավարության նոր կազմը, ավելորդ չէ եւս մեկ անգամ փաստել, որ նախորդ կառավարությունները, ...ՄԻԱՎՈՐՎՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՆԵԼ 6-Ի
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1«Փակագիծ» ակումբի երեկվա հյուրը ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ էր Ըստ բանախոսի, նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքակիրթ քաղաքական պայքար ծավալելու համար հասարակական-քաղաքական մտքի ...ԵՐԿՐԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1Նախընտրական շրջանում քաղաքական դաշտում ծավալված սուր ու անզիջում պայքարն իր ավարտին հասավ նոր իշխանության շուրջ քառակողմ կոալիցիայի ձեւավորման հետ մեկտեղ, մինչդեռ իշխանությանը հակադրվող քաղաքական ճամբարը ...ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 10Օրերս ԼՏՊ-ի քարոզչության գծով առաջին զինակիցը «բացահայտեց» շեֆի առաքելությունը, մեջբերելով թեւավոր արտահայտությունը, որ վերջինս երկնել էր Թատերական հրապարակում. «Եթե կուզեք, պետությունից էլ բարձր է մարդը ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Գեւորգ Դանիելյանին: «Գ.Դանիելյանը վայելում է իրավական համակարգի բոլոր աշխատակիցների վստահությունը. ...ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: ...«ՉԵԼՍԻՆ» ՄԵԾ ՎԵՐԱՎԱՃԱՌՔ Է ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ
Հնարավոր են զեղչեր Ըստ ամենայնի, երբեմնի երազանքի թիմ համարվող «Չելսին» հաշված օրերի ընթացքում կարող է զրկվել իր այցեքարտը հանդիսացող ֆուտբոլիստներից։ Եւ այդ դեպքում, համաձայն որոշ կանխատեսումների, ...ՀԱՅՈՑ ՈՒԺԻ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Իտալական Լինյանո քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնների ցանկը համալրել է եւս մի հայ մարզիկ։ Ճիշտ է, նրա նվաճած ոսկե մեդալը գրանցվել է Ռուսաստանի հաշվին։ Մինչեւ 62 կգ քաշային ...ՍԱՄՓՐԱՍԸ ԿԽԱՂԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԵՏ
Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Փիթ Սամփրասը, որ որոշ ընդմիջումից հետո մտադիր է մեծ սպորտ վերադառնալ, կարծես ուժերը փորձելու համար մայիսին ցուցադրական հանդիպում է անցկացնելու Արգենտինան ներկայացնող Դավիթ Նալբանդյանի ...ՍՈՉԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
2014թ. ձմեռային օլիմպիական մայրաքաղաքի ղեկավար Վիկտոր Կոլոդյաժնին երեկ հայտարարել է ժամկետից շուտ լիազորությունները վայր դնելու մասին։ Նա գլխավորելու է օլիմպիական խաղերի նախապատրաստությանը միտված «Օլիմպշին» ...ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ՄԱՔՍԱՅԻՆԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Նախագահի խոսքերով, բոլոր նրանք, ովքեր պատրաստ չեն իրենց պարտականությունները ...ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ ընդունել է պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների թվով շուրջ վաթսուն նախագահներին: Համահայկական միջազգային երիտասարդական ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԵՆ ԿԱՅԱՑԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՀարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ -Ինչպե՞ս եք վերաբերվում կադրային փոփոխություններին։ Ընդհանրապես ի՞նչ ակնկալիքներ ունեք նորընտիր նախագահից։ -Ոգեւորված եմ՝ չեմ թաքցնում։ Բոլոր այս կադրային ...ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԲԱԶՄԱԶԱՆ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԳազի սակագնի սուբսիդավորման վերացման հետեւանքները ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսության վրա հնարավորինս թեթեւացնելու նպատակով կառավարությունը մշակել է միջոցառումների մի ողջ համալիր։ Այս մասին երեկ ...ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ
8«Մեր երկրում հարկային եւ մաքսային մուտքերից բացի սոցիալական խնդիրներ լուծելու այլ աղբյուրներ չկան: Հետեւաբար մենք պետք է գնանք ինքնամաքրման ճանապարհով, պետք է բարձրացնենք մատուցվող ծառայության որակը, ...ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ
1Հատուկ քննչական ծառայությունը երեկ որոշում է կայացրել Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու ...ՍԱ ՊԻՏԻ ՍԹԱՓԵՑՆԻ ՄԵԶ
Սեփ.լրտվ.«Ժողովուրդը պիտի լրջորեն անդրադառնա 10 զոհերի խնդրին։ Ի վերջո, մարդիկ չմահացան օտարի ձեռքով, թշնամու հարվածից՝ պատերազմի դաշտում։ Ինձ համար ավելի մեծ ապտակ, քան այն, որ Եվրախորհրդում Ադրբեջանը վայնասուն ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ. լրտվ. 2«Մարտի 1-ին «Ազատություն» ռադիոկայանը եթերում հայտարարեց, թե առավոտյան ցուցարարներին Ազատության հրապարակից հանող զինվորները ղարաբաղյան բարբառով էին խոսում։ Երբ շիկացած մթնոլորտում «Ազատությունը» նման ...ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԱՐՎՈՒՄ
Առանցքը կարգավիճակի հարցն է «Անհնար է փոխզիջման կոչեր անել եւ միաժամանակ հայտարարել, որ լուծումը կլինի միայն մի կողմի օգտին, խոսել կոնստրուկտիվ մոտեցման մասին եւ դրա հետ մեկտեղ անել ռազմատենչ հայտարարություններ ...ՀԻՇԱՏԱԿԻ ՇԱԲԱԹ
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 20-27-ը նահանգում հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի շաբաթ: «Ամեն ապրիլ մենք հիշատակում ենք նրանց, որոնց կյանքը խորտակվեց Հայոց ցեղասպանությամբ: ...ՀՐԴԵՀ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երեկ Ալեք Մանուկյան 15ա հասցեում գտնվող Հյուսիսային համալսարանում հրդեհ էր բռնկվել: Այրվել էր համալսարանի տանիքը: Հրդեհը մեկուսացվեց ժամը 15:55 րոպեին, մարվեց 16:19-ին:
ՀԻՄՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԿԻՆԸ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժինԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ ԻՆՁ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ
ԳՈՂԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻԴԵԱԼ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՍԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԱՅԴ Ի՞ՆՉ ՀԱՆՑԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՅՈԳԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի բուսակերության բաժին
ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
...ԵՎ ԱՂԲԸ ՄԵԴՈՒԶԱՅԻ ՊԵՍ ԿՉՈՐԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

