
ԲԱՐԻ ԽՈՍՔՈՎ ՀԻՇԵՆՔ ՆՐԱՆՑ
Ովքեր փորձել են բարելավել մեր կյանքի որակը
Մինչ քառակողմ կոալիցիան, նախագահը եւ վարչապետը վերջնականապես կհստակեցնեն կառավարության նոր կազմը, ավելորդ չէ եւս մեկ անգամ փաստել, որ նախորդ կառավարությունները, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո, նախ Անդրանիկ Մարգարյանի, ապա Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, աշխատել են արդյունավետ՝ 2000 թվականից հետո ամեն տարի երկանիշ տնտեսական աճ արձանագրելով, եւ այդ տեմպերը պահպանել ընդհուպ 2008 թվականը
Եւ դրանում, ինչ խոսք, անուրանալի է հանրապետության երկրորդ նախագահի ներդրումը, որ երբեք տուրք չտվեց կառավարության ղեկավարներին եւ նախարարներին «ձեռնոցի պես» փոխելու գործելակերպին, կարողացավ ձեւավորել պրոֆեսիոնալ կառավարիչների մի սերունդ, որ տիրապետում էին իրենց ոլորտներին եւ, տարիներ շարունակ աշխատելով նույն բնագավառում, մասնագիտացել էին իրենց աշխատանքում։
«Պաշտոնաթող բարձրաստիճանների մասին կամ վատ, կամ ոչինչ» արատավոր ավանդույթը խախտելով՝ անդրադառնանք մասնավորապես կառավարության երկարակյաց անդամներից մեկի՝ տրանսպորտի եւ կապի նախարար ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ յոթնամյա գործունեությանը։ Նա, ինչպես հայտնի է, նոր կառավարության կազմում ներկայացված չի լինի, իհարկե ո՛չ այն պատճառով, որ թերացել է իր պատականությունների մեջ, այլ որովհետեւ այդ է թելադրում կոալիցիոն համագործակցության տրամաբանությունը։
Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարման տարիներն առանձնացել են ճանապարհաշինության բուռն վերելքով։ Նրա օրոք վերականգնվել, բարեկարգվել կամ կապիտալ նորոգման են ենթարկվել հանրապետական նշանակության գրեթե բոլոր ճանապարհները, ավարտին են հասցվել Արցախը Հայաստանին կապող տրանսպորտային զարկերակի շինարարական աշխատանքները։ Ընթացքի մեջ են միջքաղաքային եւ համայնքային ճանապարհների վերականգնման եւ արդիականացման ծրագրերը, որ, նկատենք, իրականացվում են ոչ միայն արտաքին ֆինանսավորման, այն է՝ վարկային ծրագրերի հաշվին, այլ նաեւ պետական բյուջեի միջոցներով։
Ավելին՝ պետությունը ձեռնամուխ եղավ ռազմավարական նշանակության այնպիսի ծրագրի իրականացմանը, ինչպիսին Հայաստանը Իրանի հետ կապող երկրորդ ճանապարհի շինարարությունը՝ կարճ ժամկետում շահագործման հանձնելով Մեղրի-Ղափան ավտոմոբիլային խճուղին։ Այդպիսով միաժամանակ երկրորդ շնչառություն ստացան մինչ այդ մեկուսացման մեջ հայտնված ճանապարհամերձ բնակավայրերը։
Ի շարս կյանքի ուղեգիր ստացած այլ ծրագրերի, արժե հիշատակել նաեւ Դիլիջանի թունելի շինարարությունը, որ մի կողմից՝ թույլ տվեց ժամանակ խնայել, մյուս կողմից՝ կրճատել փոխադրամիջոցների շահագործման ծախսերը։
Վերջին տարիներին հետեւողական աշխատանք է կատարվել նաեւ երկաթուղային հաղորդակցության աշխուժացման ուղղությամբ։ Նկատելիորեն ավելացել է Երեւան-Թբիլիսի երկաթգծով իրականացվող բեռնափոխադրումների ծավալը, ստեղծվել են նախադրյալներ մինչ այդ բարձիթողի վիճակում գտնվող, վնասով աշխատող եւ պետության համար ուղղակի բեռ դարձած «Հայկական երկաթուղին» շահութաբեր դարձնելու եւ արդիականացնելու համար։ Իհարկե, այդ ամենը դեռեւս բավարար չէ ներքին ռեսուրսների հաշվին վերականգնելու հետխորհրդային շրջանում մոռացության մատնված, ներդրումների կարոտ երկաթուղու մաշվածությունը, բայց որ սառույցը տեղից շարժվել է՝ անվիճելի է։
Հիմնախնդիրը վերջնականապես լուծելու նպատակով «Հայկական երկաթուղին» հանձնվել է հավատարմագրային կառավարման՝ ռուսաստանյան ընկերությանը։ Մասնագետների գնահատմամբ, սա երկաթուղին վերահաս կործանումից փրկելու միակ հնարավորությունն է, քանզի դրա արդիականացումը խոշոր ներդրումների հետ է կապված։
Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարման տարիներին էական առաջընթաց է արձանագրվել նմանապես հեռախոսային հաղորդակցության, առաջին հերթին՝ շարժական կապի ոլորտում։ Սկսենք նրանից, որ նախարարությունը արդարադատության գերատեսչության համագործակցությամբ կարելին արեց՝ մեղմելու Տեր-Պետրոսյանի օրհնությամբ տխրահռչակ Պողպատյանի ձեռամբ ստորագրված «ԱրմենՏելի» գործարքի՝ Հայաստանի հեռահաղորդակցության ցանցը հունական OTE ընկերությանը օտարելու «կապիտուլյանտական» պայմանագրով ֆիքսված կապի շուկայում նախատեսված սակագնային թռիչքները։
Ա.Մանուկյանը քայլ առ քայլ հետամուտ եղավ բնակչության շահերին՝ OTE-ի չարդարացված հավակնությունները վիճարկելով իրավասու միջազգային ատյաններում եւ երկարատեւ բանակցություններից հետո հասավ նրան, որ սակագների բարձրացումը տեղի ունեցավ պայմանագրում ամրագրվածից շատ ավելի մեղմ տարբերակով եւ ցավագին չեղավ «ԱրմենՏելի» բաժանորդների ընտանեկան բյուջեի համար։
Ա.Մանուկյանը հետեւողականորեն իրականացրեց նաեւ բջջային կապի շուկայում «ԱրմենՏելի» մենաշնորհը վերացնելու իր հանձնառությունը։ Հայկական կողմի փաստարկների ճնշման տակ ընկերությունը ստիպված եղավ հրաժարվել իր մենաշնորհային դիրքից եւ չափավորել ախորժակը՝ զրկվելով առասպելական գերշահույթներից։ Ազատ մրցակցության պայմաններում շարժական կապի շուկան սկսեց «շնչել», սակագները կտրուկ նվազեցին, բարձրացավ ծառայությունների որակը, եւ բջջային քարտերը, որ մինչ այդ խիստ սահմանափակ էին եւ «տակից» էին իրացվում, մատչելի դարձան բոլորին։ Այսօր բջջային հեռախոսը շքեղություն չէ, հասանելի է բնակչության մեծամասնությանը, նույնիսկ դպրոցականներին, ինչպես բոլոր նորմալ երկրներում։
Հավելենք, որ մինչեւ տարեվերջ բջջային շուկան կհամալրվի եւս մեկ օպերատորով, ինչը իր հերթին կընդլայնի մրցակցային դաշտը եւ լրացուցիչ նախադրյալներ կստեղծի՝ բարձրացնելու ծառայությունների որակը եւ մատչելիությունը։
Ուրեմն՝ եկեք բարի խոսքով հիշենք այն մարդկանց, ովքեր անցած տարիներին փորձել են բարելավել մեր կյանքը եւ շատ դեպքերում կարողացել են, քարը քարի վրա դնելով, իրենց ներդրումը բերել Հայաստանի կայացման դժվարին, բայցեւ շնորհակալ գործին։
- Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ 30Գնալով ավելի մեծ թվով գիտնականներ կապ են հայտնաբերում հեռուստաէկրանի առջեւ չափազանց երկար նստելու եւ հանցավոր պահվածքի միջեւ Վերջերս ամերիկյան The Western Journal of Medicine ամսագիրը հրապարակեց մի ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1Սկիզբը՝ նախորդիվ «Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որտեղ պատմում է, թե ինչպես են պայքարում ճանապարհային խցանումների դեմ աշխարհի տարբեր երկրներում։ Այսօր մենք կլինենք Հռոմում։ ...ՊԱՅՔԱՐԻ ՀՆԱՑԱԾ ՁԵՎԵՐԸ ԿԿՈՐԾԱՆԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ երեկ «Տեսակետ» ակումբում հանդիպեց լրագրողների հետ Տեր-Պետրոսյանի հետ չմիանալու իր որոշումը ԱԺՄ առաջնորդը բացատրեց հետեւյալ կերպ. «Մենք լրիվ հակադիր գաղափարներով էինք ներկայացել ...ՀԱՄԵՐԳ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԱյս օրերին հհշական հանրությունը տիեզերական աղմուկ է բարձրացրել Գյումրիում գործող ԳԱԼԱ հեռուստաընկերությանը իբր եթերազրկելու շուրջ։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Ինչպես հայտնի է, վերաքննիչ դատարանի ...ԿՈՇՏ, ԲԱՅՑ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
5Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) երեկ ընդունել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձեւը, որը ներկայացրել էին Հայաստանի հարցով զեկուցող Ժորժ Կոլումբիեն ...ՖԻՖԹԻ-ՖԻՖԹԻ՝ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՄԲ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԵրեկ մամուլի ասուլիս էր հրավիրել «Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը Վարչության անդամ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ տեղեկացմամբ, ապրիլի 14-ին ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը, որը վարում ...ԼՏՊ-Ի ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ՝ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԶՈՀԵՐ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆՆախագահական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկեցին նախագահի երկու թեկնածուներ. նախ՝ Տիգրան Կարապետյանը, ապա՝ Լ.Տեր-Պետրոսյանը։ Ընտրությունների արդյունքների կեղծման վերաբերյալ այս երկու թեկնածուների ...ԲԱ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՂՔ ՉԵ՞Ն
Շիրակի մարզի մի խումբ զայրացած ծնողներՀետաքրքիր է, մեր կրթական «բարեփոխումների» հեղինակները երբեւէ այցելե՞լ են դպրոցներ, տեսե՞լ են իրենց եփած «շիլան» ինչպես են ուտում այն երեխաները, որոնց գրքերով մի տարի «թռցրեցիք»: Ուզում եք ապացուցել, ...ԲԱՐԻ ԽՈՍՔՈՎ ՀԻՇԵՆՔ ՆՐԱՆՑ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈվքեր փորձել են բարելավել մեր կյանքի որակը Մինչ քառակողմ կոալիցիան, նախագահը եւ վարչապետը վերջնականապես կհստակեցնեն կառավարության նոր կազմը, ավելորդ չէ եւս մեկ անգամ փաստել, որ նախորդ կառավարությունները, ...ՄԻԱՎՈՐՎՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՆԵԼ 6-Ի
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1«Փակագիծ» ակումբի երեկվա հյուրը ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ էր Ըստ բանախոսի, նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքակիրթ քաղաքական պայքար ծավալելու համար հասարակական-քաղաքական մտքի ...ԵՐԿՐԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1Նախընտրական շրջանում քաղաքական դաշտում ծավալված սուր ու անզիջում պայքարն իր ավարտին հասավ նոր իշխանության շուրջ քառակողմ կոալիցիայի ձեւավորման հետ մեկտեղ, մինչդեռ իշխանությանը հակադրվող քաղաքական ճամբարը ...ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 10Օրերս ԼՏՊ-ի քարոզչության գծով առաջին զինակիցը «բացահայտեց» շեֆի առաքելությունը, մեջբերելով թեւավոր արտահայտությունը, որ վերջինս երկնել էր Թատերական հրապարակում. «Եթե կուզեք, պետությունից էլ բարձր է մարդը ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Գեւորգ Դանիելյանին: «Գ.Դանիելյանը վայելում է իրավական համակարգի բոլոր աշխատակիցների վստահությունը. ...ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: ...«ՉԵԼՍԻՆ» ՄԵԾ ՎԵՐԱՎԱՃԱՌՔ Է ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ
Հնարավոր են զեղչեր Ըստ ամենայնի, երբեմնի երազանքի թիմ համարվող «Չելսին» հաշված օրերի ընթացքում կարող է զրկվել իր այցեքարտը հանդիսացող ֆուտբոլիստներից։ Եւ այդ դեպքում, համաձայն որոշ կանխատեսումների, ...ՀԱՅՈՑ ՈՒԺԻ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Իտալական Լինյանո քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնների ցանկը համալրել է եւս մի հայ մարզիկ։ Ճիշտ է, նրա նվաճած ոսկե մեդալը գրանցվել է Ռուսաստանի հաշվին։ Մինչեւ 62 կգ քաշային ...ՍԱՄՓՐԱՍԸ ԿԽԱՂԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԵՏ
Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Փիթ Սամփրասը, որ որոշ ընդմիջումից հետո մտադիր է մեծ սպորտ վերադառնալ, կարծես ուժերը փորձելու համար մայիսին ցուցադրական հանդիպում է անցկացնելու Արգենտինան ներկայացնող Դավիթ Նալբանդյանի ...ՍՈՉԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
2014թ. ձմեռային օլիմպիական մայրաքաղաքի ղեկավար Վիկտոր Կոլոդյաժնին երեկ հայտարարել է ժամկետից շուտ լիազորությունները վայր դնելու մասին։ Նա գլխավորելու է օլիմպիական խաղերի նախապատրաստությանը միտված «Օլիմպշին» ...ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ՄԱՔՍԱՅԻՆԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Նախագահի խոսքերով, բոլոր նրանք, ովքեր պատրաստ չեն իրենց պարտականությունները ...ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ ընդունել է պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների թվով շուրջ վաթսուն նախագահներին: Համահայկական միջազգային երիտասարդական ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԵՆ ԿԱՅԱՑԱԾ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՀարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ -Ինչպե՞ս եք վերաբերվում կադրային փոփոխություններին։ Ընդհանրապես ի՞նչ ակնկալիքներ ունեք նորընտիր նախագահից։ -Ոգեւորված եմ՝ չեմ թաքցնում։ Բոլոր այս կադրային ...ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԲԱԶՄԱԶԱՆ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԳազի սակագնի սուբսիդավորման վերացման հետեւանքները ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսության վրա հնարավորինս թեթեւացնելու նպատակով կառավարությունը մշակել է միջոցառումների մի ողջ համալիր։ Այս մասին երեկ ...ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ
8«Մեր երկրում հարկային եւ մաքսային մուտքերից բացի սոցիալական խնդիրներ լուծելու այլ աղբյուրներ չկան: Հետեւաբար մենք պետք է գնանք ինքնամաքրման ճանապարհով, պետք է բարձրացնենք մատուցվող ծառայության որակը, ...ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ
1Հատուկ քննչական ծառայությունը երեկ որոշում է կայացրել Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու ...ՍԱ ՊԻՏԻ ՍԹԱՓԵՑՆԻ ՄԵԶ
Սեփ.լրտվ.«Ժողովուրդը պիտի լրջորեն անդրադառնա 10 զոհերի խնդրին։ Ի վերջո, մարդիկ չմահացան օտարի ձեռքով, թշնամու հարվածից՝ պատերազմի դաշտում։ Ինձ համար ավելի մեծ ապտակ, քան այն, որ Եվրախորհրդում Ադրբեջանը վայնասուն ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ. լրտվ. 2«Մարտի 1-ին «Ազատություն» ռադիոկայանը եթերում հայտարարեց, թե առավոտյան ցուցարարներին Ազատության հրապարակից հանող զինվորները ղարաբաղյան բարբառով էին խոսում։ Երբ շիկացած մթնոլորտում «Ազատությունը» նման ...ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԱՐՎՈՒՄ
Առանցքը կարգավիճակի հարցն է «Անհնար է փոխզիջման կոչեր անել եւ միաժամանակ հայտարարել, որ լուծումը կլինի միայն մի կողմի օգտին, խոսել կոնստրուկտիվ մոտեցման մասին եւ դրա հետ մեկտեղ անել ռազմատենչ հայտարարություններ ...ՀԻՇԱՏԱԿԻ ՇԱԲԱԹ
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 20-27-ը նահանգում հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի շաբաթ: «Ամեն ապրիլ մենք հիշատակում ենք նրանց, որոնց կյանքը խորտակվեց Հայոց ցեղասպանությամբ: ...ՀՐԴԵՀ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երեկ Ալեք Մանուկյան 15ա հասցեում գտնվող Հյուսիսային համալսարանում հրդեհ էր բռնկվել: Այրվել էր համալսարանի տանիքը: Հրդեհը մեկուսացվեց ժամը 15:55 րոպեին, մարվեց 16:19-ին:
ԳԵՆԵՐԻ ՈՐՍ
ԽՆԴՐՈՒՄ, ԹԱԽԱՆՁՈՒՄ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԿԱՄԲՐՈՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԵՎ ԴԱՆՏՈՆԻ ԳԼՈՒԽԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸԲԶԶԱԼ ԴԵՌԵՎՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ, ԽԱՅԹԵԼ՝ ՈՉ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՋԱՋՈՒՌ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԱՅԴ Ի՞ՆՉ ՀԱՆՑԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՅՈԳԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի բուսակերության բաժին
ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
...ԵՎ ԱՂԲԸ ՄԵԴՈՒԶԱՅԻ ՊԵՍ ԿՉՈՐԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

