
ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ՉԻ ՎԵՐԱՆՈՒՄ
- Պարզապես փոխվել է սուբսիդավորման ձեւը

Գազի սակագնի սուբսիդավորումը մայիսի 1-ից ոչ թե վերանում է, այլ փոխվում է սուբսիդավորման ձեւը։ Տոտալ սուբսիդավորումից կառավարությունն անցնում է հասցեական սուբսիդավորման։ Այս մասին երեկվա մամուլի ասուլիսում նշեց «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
Նրա կարծիքով, սա ավելի արդարացի մոտեցում է. ամենեւին պարտադիր չէր համատարած բոլորին սուբսիդավորելը։ Մանավանդ որ այդ դեպքում ոչ բոլորն են միարժեք օգտվում դրանից։ Մեկը շատ է գազ սպառում, օգտվում է ավելի մեծ ծավալի սուբսիդավորման գումարից, իսկ մյուսը քիչ է սպառում՝ քիչ է օգտվում։ Դրան զուգահեռ, կա նաեւ հասարակության մի զանգված, որը գազ չունի եւ ընդհանրապես չի օգտվում սուբսիդավորումից.
-Դրանից ելնելով, կառավարությունը որոշել է սուբսիդավորումը հասցեական ձեւով ուղղել անապահովին։ Այդ թվում՝ սոցիալապես այն անապահովին, որը գազ չունի։
Կ.Կարապետյանի կարծիքով, սուբսիդավորման դադարեցումը կատարվել է ճիշտ ժամանակին։ Սա համընկնում է այն ժամանակահատվածին, երբ բնակչությունը սկսում է շատ ավելի քիչ գազ սպառել.
-Վճարման պայմանների փոփոխությունը կատարվել է ճիշտ ժամանակին։ Ձմռան երեք-չորս ամիսներին բաժանորդներն սպառում են ամբողջ տարվա ընթացքում օգտագործվող գազի մոտ 40-45 տոկոսը։ Ես պնդում եմ, որ մինչեւ ձմեռ ոչ մի բնակիչ-բաժանորդ չի զգա վճարման պայմանների փոփոխության բեռը, քանի դեռ գազը օգտագործում է սուրճ կամ ձվածեղ պատրաստելու համար։
Իրավիճակը այլ կարող է լինել ձմռանը, բայց «ես գիտեմ, որ կառավարությունը մտադիր է սոցիալապես անապահով քաղաքացիների համար այդ սեզոնին որոշակի քայլեր կատարել»։
Մայիսի 1-ից, ըստ Կ.Կարապետյանի, Հայաստանում գազի իրական սակագինն ամենեւին չի փոխվում. «Դա սահմանված էր 2006 թվականին, եւ բոլորը գիտեին այդ մասին։ Այնպես որ, սա անակնկալ չէր»։ Պարզապես փոխվում են վճարման պայմանները։ Դադարում է գործել համատարած սուբսիդավորման մեխանիզմը։ Դրանով հանդերձ, Հայաստանում գազի սակագները տարածաշրջանում շարունակելու են մնալ լավագույնը։ Դրանք ձեռնտու են լինելու ինչպես բնակչության, այնպես էլ բիզնես միջավայրի համար.
-Որպեսզի այլ երկրներով չզարմացնենք, խոսենք այն երկրների մասին, որոնց տնտեսությունները չափանիշներով շատ մոտ են մեզ։ Վրաստանում բնակչության համար միջինացված սակագինը 356 դոլար է, արդյունաբերության՝ 357,6 դոլար խոշոր եւ 283,1 դոլար մանր սպառողների համար։ Մայիսի 1-ից հետո Հայաստանի բնակիչ-բաժանորդը վճարելու է 200 դոլարից մի քիչ ավելին։ 153 դոլար վճարելու է արդյունաբերողը։ Նույնն են գնային տարբերությունները Մոլդովայի, Ուկրաինայի եւ այլ երկրների դեպքում։
Այնպես որ, վճարման պայմանների փոփոխությունից, Կ.Կարապետյանի կարծիքով, բիզնես միջավայրը չի տուժելու, որովհետեւ.
-Տարածաշրջանում որեւիցե այլ մրցակից չունի ավելի լավ պայմաններ, քան Հայաստանը։ Նույնիսկ այն դեպքում, երբ մեր տրանսպորտային ծախսերն ավելի շատ են։
Եւ դա այն պայմաններում, երբ Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որ չունի սեփական գազ եւ գազի տարանցման ուղիներ. «ԱՊՀ բոլոր երկրները դրանցից կա՛մ երկուսն ունեն, կա՛մ մեկը։ Բայց նույնիսկ այդ պարագայում Հայաստանում գազի սակագներն ավելի մատչելի են, քան տարածաշրջանի մյուս երկրներում եւ ԱՊՀ-ում»։
Սա պայմանավորված է երկու հանգամանքով.
-Մենք ունենք էքսկլյուզիվ սակագին մեր մատակարարի հետ։ Երկրորդ՝ Հայաստանում գազի շուկան մեծացնելով, մենեջմենթը եւ կառավարումն արդյունավետ դարձնելով, կարողացել ենք հասնել նրան, որ բաժանորդի վրա ավելի քիչ բեռ ենք թողնում։
Ըստ «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի, Հայաստանին մատակարարվող գազի նոր սակագները պարզ կլինեն առաջիկայում։ Մայիսին Հայաստան կգա «Գազպրոմի» վարչության նախագահը, որի հետ կքննարկվեն գազամատակարարման նոր պայմանները։ Նշենք, որ նախորդ եռամյա պայմանագրի գործողության ժամկետը լրանում է տարեվերջին։ Այդ փաստաթղթով մինչեւ 2009թ. Ռուսաստանը Հայաստանին գազ կմատակարարի 1000 խոր. մետրի համար 110 դոլարով։
Նոր պայմանագրով, ըստ Կ.Կարապետյանի, ունենալու ենք սակագնի երեք տարվա բանաձեւ։ Այդ մասին տեղեկացվելու է հանրությանը, որպեսզի նա պատրաստ լինի դրան։ Թե ինչպիսին կլինեն նոր սակագները, Կ.Կարապետյանը գերադասում է այս պահին չխոսել։ Ամեն դեպքում վստահեցնում է, որ անկախ դրանից գազի սպառումը շարունակելու է ձեռնտու լինել բոլորին.
-Բայց խոստանում եմ, որ բնակիչ-բաժանորդի համար ցանկալի է լինելու գազ սպառել։ Բիզնես ոլորտի համար չենք ստեղծելու այնպիսի պայմաններ, որ մեր բիզնեսմենը գտնվի ավելի վատ վիճակում, քան իր մրցակիցը։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 46
Հարցազրույց քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
-Պարոն Խաչատրյան, մարտի 1-ի զանգվածային անկարգությունների կազմակերպիչները այսօր էլ շարունակում են պնդել, որ կատարվածի միակ պատասխանատուն իշխանություններն ...ՍԿԻԶԲԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիա կազմած կուսակցությունների ղեկավարների շաբաթօրյա հանդիպման ...ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է ԳՏՆՎՈՒՄ 75 ԱՆՁ
1Մարտի 1-2-ի քրեական գործի շրջանակներում ավարտվել է Արմեն Մովսիսյանի, Էդիկ Խաչատրյանի, Խաչիկ Գասպարյանի, Ավետիք Ներսիսյանի մասով նախաքննությունը, եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ: ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ջրակորուստը դեռ ահռելի է
Երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԸ
Վերջինս նախ տեղեկացրեց, որ ծախսերի 80 տոկոսը վերաբերում է խմելու ջրի բնագավառին՝ ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Մեքենա վարելը Երեւանում օրըստօրե դժվարանում է։ Հատկապես ծանրաբեռնված է քաղաքի կենտրոնը. մի խցանումից ընկնում ես մյուսի մեջ։ Ավտոմեքենաների քանակի կտրուկ աճը, որն ընթանում է չափազանց վատ ճանապարհների եւ ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆ
ԼՂՀ Ազգային ժողովը երեկվա նիստում փակ, գաղտնի քվերակությամբ ԼՂՀ օմբուդսմեն է ընտրել խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանին: Համաձայն ԼՂՀ սահմանադրության՝ օմբուդսմենը ...ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՓԱՍՏՈՒՄ ԵՎ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Այսօր Ռուսաստանում, Բորիս Պիոտրովսկու եւ Իգոր Դիակոլովի մահվանից հետո, ուրարտագետներ չեն մնացել։ Ուրարտական սեպագրերով զբաղվող մասնագետներ չկան նաեւ Բրիտանիայում։ Ֆրանսիայում 2-3 հոգի են, Իտալիայում ...Ի՞ՆՉ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒԶԱԾԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Առավել մեծաթիվ մարդկային զոհե՞ր...
Սկիզբը՝ նախորդիվ
Ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախնական եզրակացություն է ներկայացվել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր ...ՇՈՇԱՓԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՏԵՍԱՆԵԼԻ ԿԴԱՌՆԱՆ
1
Նախագահ Ս.Սարգսյանը երեկ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին
Իր ելույթում ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ մասնավորապես ասաց. «Ստացվեց այնպես, որ ապրիլի 13-ին ...ԵԽԽՎ-Ի ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԵՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քննարկմանն է դրվում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձեւի նախագիծը։ Փաստաթուղթն ընդունելուց 3 ամիս հետո, իր ամառային ...ԱԶԱՏՆ ԷԼ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԽՂՃԻՆ
Ինչպես հայտնի է, Աթենքի վարկանիշային մրցաշարում չարդարացան օլիմպիական թիմի կազմը համալրելու բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ՌԱՖԱՅԵԼ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ակնկալիքները։ Բաղձալի ուղեգրերը, ...ԴԱԼՈՒԶՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
Իտալիայի Լինյանո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցաշարում 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի բացարձակ չեմպիոնուհու կոչումը: Ցույց տալով ...ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻՆԵՐ ԵՆ. Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Գ.Մ. 5
1962 թվականին լոնդոնյան «Թայմսը» հրապարակեց ծաղրանկարչության ժանրի մեծ վարպետ Օլիֆանթի երգիծանկարը։ Այնտեղ պատկերված էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մաքմիլանը եւ Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Ֆիտցջերալդ ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴՆԵԼ ԽԵՂԿԱՏԱԿԻ ԹԱՍԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Դեռեւս ԱՄՆ նախագահ Ալեքսանդր Համիլտոնն էր հարցնում. «Կնպաստի՞ արդյոք հասարակական խաղաղությանը կամ իշխանության կայունությանը, եթե երկրով մեկ թափառեն կես դյուժին մարդիկ, որոնք ժամանակին արժանի են համարվել ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրերով ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար, ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԸ՝ ՀՀ գյուղատնտեսության ...ՉԵՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ
1Դեռեւս մարտին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հանդիպելով Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ, առաջարկել էր ներգրավել ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսում ավելացել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի աջակիցների թիվը՝ հասնելով 59-ի: Բանաձեւին միանալու որոշում կոնգրեսականներ Միշել Բախմանը (հանրապետական, Մինեսոտա), Չարլզ Գոնսալեսը ...ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ՉԻ ՎԵՐԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պարզապես փոխվել է սուբսիդավորման ձեւը
Գազի սակագնի սուբսիդավորումը մայիսի 1-ից ոչ թե վերանում է, այլ փոխվում է սուբսիդավորման ձեւը։ Տոտալ սուբսիդավորումից կառավարությունն անցնում է հասցեական սուբսիդավորման։ ...ՕԵԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր ձեւավորվող կառավարության եւ նրա առջեւ դրված խնդիրների մասին «Հայացք» ակումբում երեկ իր տեսակետները ներկայացրեց պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԱՎՈՅԱՆԸ
Նոր կառավարության մաս կազմելով` ՕԵԿ-ը ...ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Սեփ. լրտվ.«Երեւան Ջուր» ընկերության սպասարկած տարածքում 2008թ. խմելու ջրի սակագների բարձրացման հարցը դեռ որոշված չէ։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ընկերության գլխավոր տնօրեն ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԸ անդրադառնալով այս հարցին, ...ԳԱԶԱՄՈՒՂ
Իրանից Հայաստան ներկրվող բնական գազը Հայաստանի կենտրոնական շրջաններ հասցնելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ընդլայնում է գործող գազափոխադրման համակարգը հարավային ուղղությամբ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ...ԱՆԴԱՌՆԱԼԻ ՓԱՍՏ
1
Ըստ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Մենք պետք է ստեղծենք միջազգային բարենպաստ պայմաններ Արցախի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման համար: Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ընկալի այն պարզ իրողությունը, որ Լեռնային ...ՍՐԲԱԳՐՎԱԾ ՍԽԱԼԸ
«Ի վերջո, բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանը երբեք Արցախի հիմնախնդրի համատեքստում զիջումների չի գնալու, Արցախը չի զիջելու։ Հայ ժողովուրդը գերությունից հետ է բերել իր պատմական տարածքի մի մասը, որի գերեվարման ...ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ-ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՕԵԿ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԱՎՈՅԱՆԻ, հասարակության բողոքավոր եւ իշխանություններին ընդդիմադիր տրամադրված հատվածը պիտի գիտակցի, որ ինքը փոքրամասնություն է. «Լավ, ասենք, նրանք նորից գնացին Թատերական հրապարակ, ...ԴՐԱ ՀԵՏ Ի՞ՆՉ ԽՈՍԵՍ
Սեփ.լրտվ. 5
Երկխոսելու թեմա չկա
«Զավեշտ է, երբ Արեւմուտքը այսօր էլ պնդում է, թե պետք է երկխոսություն սկսել ընդդիմության հետ։ Ես դա ուղղակի չեմ պատկերացնում։ Ի՞նչ թեմայի շուրջ պետք է երկխոսեն նորընտիր նախագահն ...ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ՓՈՓՈԽՎԻ
2008 թվականի ընթացքում սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի մատակարարման՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագների փոփոխություն չի նախատեսվում: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Երեկ՝ ժամը 00:05-ին, հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 26 տանը: Երեւանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Հրդեհը մարվել է ժամը 01:47-ին: ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
Մեքենա վարելը Երեւանում օրըստօրե դժվարանում է։ Հատկապես ծանրաբեռնված է քաղաքի կենտրոնը. մի խցանումից ընկնում ես մյուսի մեջ։ Ավտոմեքենաների քանակի կտրուկ աճը, որն ընթանում է չափազանց վատ ճանապարհների եւ ...ՄԻ՛ ՎՆԱՍԵՔ
Սեփ. լրտվ. 4«Նորաստեղծ Սփյուռքն է ակտիվ մասնակցում դրսում կազմակերպվող հակապետական ցույցերին։ Նորաստեղծ Սփյուռքին մենակ մի բան կարող եմ ասել. մի՛ գնացեք այնտեղից մեզ վրա մատ թափ տվեք։ Եթե դուք որոշել եք որպես սփյուռքահայ ...ԿՈՂՄԵՐԸ ՄՈՏ ԵՆ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: «Ես հանդիպել եմ երկու երկրների արտգործնախարարներին եւ քննարկումներ անցկացրել ...ՀԵՏ ԵՆՔ ԳՆՈՒՄ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն նախատեսում է Ռուսաստանից հետ գնել Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 4 բլոկները, որոնք ՌԴ-ին հանձնվել են «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով: Ինչպես նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, ...
ԱՅԴ Ի՞ՆՉ ՀԱՆՑԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՅՈԳԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի բուսակերության բաժին
ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
...ԵՎ ԱՂԲԸ ՄԵԴՈՒԶԱՅԻ ՊԵՍ ԿՉՈՐԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՏԱՍԸ ՍԽԱԼՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

