
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴՆԵԼ ԽԵՂԿԱՏԱԿԻ ԹԱՍԱԿԸ
- Դեռեւս ԱՄՆ նախագահ Ալեքսանդր Համիլտոնն էր հարցնում. «Կնպաստի՞ արդյոք հասարակական խաղաղությանը կամ իշխանության կայունությանը, եթե երկրով մեկ թափառեն կես դյուժին մարդիկ, որոնք ժամանակին արժանի են համարվել բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու, իսկ այժմ՝ անդադրում ուրվականների պես, նայում են նրան, ինչն այլեւս երբեք իրենցը չի լինի»։

Սույն հռետորական հարցադրման պատասխանը միանշանակ է. խաղաղությանն ու կայունությանը դա, անշուշտ, չի նպաստի։ Տեր-Պետրոսյանն ու մյուս ուրվականները հղի են հեղափոխության գաղափարով եւ դժվար թե տեսանելի ապագայում հանգիստ նայեն նրան, ինչն այլեւս երբեք իրենցը չի լինի։
Ի դեպ, ափսոս, որ հղի չեն այդ բառի բուն իմաստով։ Հայտնի է, որ Չառլի Չապլինը մահից առաջ թողեց իր ամենասրամիտ կատակներից մեկը. կտակի մեջ մտցրեց մի կետ, համաձայն որի՝ հղիանալ ու ծննդաբերել կարողացած տղամարդը կստանա 1 միլիոն դոլար։
Դե ինչ, հեղափոխության ամենահաղթ ուժի նկատմամբ հավատն իսկապես ապացույցների կարիք չունեցող եւ հակաօրինակներից չշփոթվող հավատ է։ Ասվում է՝ ամենահաղթ, ուրեմն ամենահաղթ։
Ճիշտ է, մարտի 1-ի օրինակով հեղափոխական ջարդարարություններն ու թալանը լավագույն ուղին չեն դեպի հարուստ եւ կուշտ կյանք, բայց մյուս կողմից՝ բնավ մենք չենք հորինել մարտիկների «Հացը կուտենք, իսկ հացի խանութները կհրկիզենք» կարգախոսը։ Ի վերջո, ողջամիտը, բարին, հավերժականը սերմանելու հակումը բնորոշ է բնավ ոչ բոլորին։
Թեպետ, կարծում ենք, Տեր-Պետրոսյանը կարող էր ավելի արժանավայել զբաղմունք գտնել իր համար, քան հարցազրույցներ բաժանելն է, ինչպես նաեւ յուր այցով Ստրասբուրգին երջանկացրած Հովհաննես Իգիթյանի կամ Երեւանում «քաղաքական զբոսանքներ» կատարող Դավիթ Շահնազարյանի ու ՀԺԿ-ի Ռուզանի համար հրահանգներ կազմելը։
Ֆրանկ Վեդեկինդի «Նիկոլո արքան» պիեսում ապաշնորհ ու եսամոլ միապետը գահընկեց է արվում Պիետրո անունով արհեստավորի կողմից, որը շատ ավելի տաղանդավոր տիրակալ է դուրս գալիս։ Նիկոլոն որոշ ժամանակ թափառում է անապատում իր դստեր՝ Ալմայի հետ, որը նրա համար, ինչպես Լիր արքայի պարագայում, կատարում է խեղկատակի պարտականությունները։ Կշռադատելով սեփական աղետալի վիճակը` Նիկոլոն հանգում է հետեւյալ եզրակացության. եթե գահին նստած է արհեստավորը, ապա միակ տեղը, որ կարող է զբաղեցնել գահընկեց միապետը, պալատական խեղկատակի պաշտոնն է։
Նիկոլոն պալատական ծաղրածու է դառնում է նոր թագավորի արքունիքում, ստանում խեղկատակի թասակն ու գավազանը, իսկ նրա դուստրը դառնում է երկրորդ ծաղրածուն։ Որպես խեղկատակ Նիկոլոն խորհուրդներ է տալիս թագավորին եւ ընդհանուր առմամբ շատ ավելի մեծ օգուտ բերում երկրին, քան սեփական թագավորության օրոք։
Տեր-Պետրոսյանը բավական երկար թափառեց անապատում, ժամանակն է դնել խեղկատակի թասակն ու ձեռքը վերցնել գավազանը։ Իսկ Ռուզանը կդառնա երկրորդ ծաղրածուն։ Գուցե այդժամ գոնե ինչ-որ օգուտ լինի նրանցից։
Այլապես միավորված ընդդիմությանն առաջնորդելու մասին բոլոր այդ փուչ երազանքները հիշեցնում են հակասովետական վտարանդիների կյանքի մասին պատմող հին ֆիլմից մի դրվագ։ Այնտեղ ոմն գործիչ հայտարարում է քաղաքական հզոր կազմակերպության՝ «Բազմամիլիոնանոց ռուս ժողովուրդ» կուսակցության հիմնադրման մասին։ «Եւ շա՞տ եք»,- հարցնում են նրան։ «Առայժմ ինձ հետ միասին՝ երեք հոգի»։
Առանձնապես համոզիչ չեն նաեւ երկու հարյուր քաղբանտարկյալների դիմանկարներով «քաղաքական զբոսանքները»։ Որտեղի՞ց դրանք այդչափ բազմացան։ Դեռեւս Մարտին Լյութերն է հարցրել. «Այդ ինչպե՞ս կարող է պատահել, որ Գերմանիայի տարածքում կան տասնութ առաքյալների մասունքներ, եթե Քրիստոսն ընտրել է միայն տասներկուսին»։
Քաղտեխնոլոգիայի տեսանկյունից ավելի լավ չէ՞ր լինի ընտրել հանցավոր վարչախմբի զնդաններում կտտանքների ենթարկված մեկ քաղբանտարկյալի եւ գունագեղ շոու կազմակերպել՝ հանուն ազատության թափված նրա արյան ցուցադրումով։ Սուրբ Յանուարիոսի պես մի բան, որի պատմությունը սկսվում է 305 թվականին, երբ Բենեվենտոյի եպիսկոպոսն էր ու մխիթարում էր հռոմեացիների կողմից ձերբակալված քրիստոնյաներին։ Այնուհետ նրան նույնպես ձերբակալեցին եւ դատապարտեցին մահապատժի։ Վեց այլ մահապարտների հետ միասին Յանուարիոսին գլխատեցին Պոցցուոլի քաղաքի ամֆիթատրոնում` նախ կտրելով մատը։ Սրբի հետեւորդները նրա արյունով լցրեցին երկու անոթ։ Ներկայումս Յանուարիոսի արյունը գտնվում է Նեապոլի մայր տաճարի Դել Տեսորո կապելլայում։
Տարին երեք անգամ Յանուարիոսի արյունը դուրս է բերվում ի տես ամենքի։ Սկզբում արյունը գտնվում է պինդ վիճակում, բայց հետո ողջ աշխարհից հրաշքի ակնկալիքով եկած բազմահազար մարդկանցից եւ ոչ մեկը հիասթափված չի մնում։ Արյունը վերածվում է հեղուկի։
Բայց պետք է շտապել։ Քանզի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների եւ ձախողված հեղաշրջման կազմակերպիչ ու ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանին, որի խղճին է ծանրացած 10 հոգու մահը, կարող են ձերբակալել ցանկացած պահի, եւ այդժամ բոլոր այդ փայլուն մտահղացումները բացարձակ զուր կգտնվեն։ Ի դեպ, ինչո՞ւ նրան առ այսօր չեն ձերբակալել։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
karo գրել է:
Ի դեպ, ինչո՞ւ նրան առ այսօր չեն ձերբակալել։
Բա մենք դրան ենք սպասում,մեզ եք հարցնում:Ինչքան եվրոպան նրան շատ հաշվի առնի, էնքան նա ավելի շատ կառհամարվի իր հայրենիքում,դա փաստ է:Եթե ոչ հիմա , ապա մի քանի տարի հետո -դա էլ է փաստ:
yan գրել է:
հոդվածագիր Գագիկ Մկրտչյանին;դուք արժանի եք նօբելյան մրցանակի,ձեր վերլուծությունների համար:Ես ձեզ ճանաչում եմ դեռ շատ վաղուց,իննսունականների սկզբից,Հայոց Աշխարհի խմբագիր էիք.կեցցեք
yan գրել է:
Հ.Գ.
Հարգելի Գագիկ,ողջույնս հղեք նաեվ Սպարտակ Սեյրանյանին.
Ընկերական բարեվներով
ABG գրել է:- yan
Հ.Գ.Հարգելի Գագիկ,ողջույնս հղեք նաեվ Սպարտակ Սեյրանյանին.
Ընկերական բարեվներով
Սրանց (սեռջիկ-ռօբիկ)մայր չի ծնել` որդնոտած կաղամբի թփերի տակից են քչփորել հանել, մանկուրտ դարձրել ու քսի տվել մեր հոգիներն ու մարմինները հոշոտելու: Ու բնական է, որ սրանց նմանների ճիվաղային գիտակցությանը հասու չէ, թե ինչ է նշանակում անզորությունից արտասվող զինվոր, որը երդվել է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ենիչերիի պես հալածել, ծեծել, ձերբակալել ու սպանել այդ նույն Հանրապետության քաղաքացիներին:- yan
ABG գրել է:- Kakikin
Ara jan du iravatsi es. Ays kakik@ ir ays vayots ashkhar tertov tog ira vor@ srbi inchpes menk enk anum.
Ջոն Հյուզ
«ԱրմենիաՆաուի» խմբագիր
Published: 10 Ապրիլ, 2008
Article tools
printable version
email to friend
comments (13)
share the article
Ես ուզում եմ վերադառնալ
Դեպի ներս` քեզ հետ
Լիթլ Էնթոնի «Դրսում կանգնած` ներս նայելիս»
Նա միայնակ մարդու տեսք ուներ:
Օպերայի շենքի հարթակում կանգնած` սեփական ժողովրդից ապահով հեռավորության վրա (բարձրաստիճան շքախումբն էլ, երևի, հետևում էր նրան հեռուստատեսային մոնիթորով), նախագահ Սերժ Ա. Սարգսյանը շա~տ-շա~տ միայնակ մարդու տեսք ուներ:
Նա արդեն 30 րոպե նախագահ էր, և սա նրա առաջին քայլն էր այդ պաշտոնում` ստանձնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարությունը: Զորքն էլ պետք է քայլերթով ողջուներ իր հրամանատարին:
Սակայն շքերթը վերածվեց պաշտոնակալության օրվա ֆարսի, և նույնիսկ պետական քարոզչահեռուստատեսությունը չկարողացավ մոնտաժել Հայաստանի երրորդ նախագահի առաջին րոպեների անհեթեթությունը:
Այդ օրը, երբ նախագահ Սարգսյանը պետք է ողջուներ իր ժողովրդին, նա այդ ժողովրդից վախենալու պատճառներ ուներ: Նրան ձայն տված ընտրողների 52,8 տոկոսը սահմանադրորեն պահանջում էր, որ նա դառնար նախագահ: Սակայն նույնիսկ նրանց չէին թողել մոտենալ Օպերայի շենքին, որպեսզի ցույց տային իրենց սերը:
Այն մարդը, որի կուսակցությունը մի քանի շաբաթ առաջ ավտոբուսներով հազարավոր մարդիկ էր բերել հետընտրական հանրահավաքի, այժմ կանգնած էր իր անվտանգությունն ապահովող ուժերի արգելապատնեշի հետևում: Ընդ որում, այդ պատնեշն այնքան արդյունավետ էր, որ հեռուստատեսությամբ երևում էր միայն ամայի տարածք, որից այն կողմ Սերժ Սարգսյանի ժողովուրդն էր:
Նա անվտանգ էր: Նա անձեռնմխելի էր: Նա անհասանելի էր:
There were many detours on Inauguration day
Նրա հետ էր նրա բանակը, և զինվորները հանդիսավոր քայլերթով անցան նրա առջևով` դատարկ սրճարաններով շրջապատված Օպերայի շենքի բակով` մինչև հետնամասում իրար գլխի կուտակվելը:
Նա եղել էր նրանց պաշտպանության նախարարը, իսկ այսօր ինքն ուներ նրանց պաշտպանության կարիքը: Պատերազմի հերոս Սերժ Սարգսյանը, ով քաջաբար դիմագրավել էր թշնամական Ադրբեջանի ոտնձգություններին, փակել էր Երևանի փողոցները` անհարմարություններ ստեղծելով հազարավոր քաղաքացիների համար` թույլ չտալով մայրերին իրենց զավակներին դպրոց տանել, տաքսու վարորդներին օրվա հացի փող վաստակել, քանի որ այդ օրը, որը պետք է դառնար ազգային համերաշխության օր, վախենում էր սեփական ժողովրդից:
Բաղդադից երեք հարյուր մղոն դեպի հյուսիս` Երևանը պաշտոնակալության օրով ստացել էր սեփական «կանաչ գոտին»: Դրա մեղավորներից մեկը` նորընտիր նախագահը, մեն-մենակ կանգնած էր կարմիր գորգի վրա, և նրա միակ հանդիսականը հեռուստախցիկն էր: Մյուսը` Լևոն Տեր-Պետրոսյանը, հավանաբար, հետևում էր նրան մարտի 1-ից փաստորեն տնային կալանքի սեփական «բոժոժից»:
Ոչ ոք չէր կարող մեղադրել նախագահ Սարգսյանին վախենալու համար, և հարթակում նրա կանգնելը` երկու թաղամաս անվտանգության գոտու հետևում, ինքնին քաջության նշան էր: Այն, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նրա կողքին չէր, կարող էր ցույց տալ, թե նրանից ինչ խիզախություն էր պահանջվել այստեղ կանգնելու համար:
Իսկ այդ ժամանակ քաղաքում իրենց նորընտիր նախագահից օտարված մարդիկ, որոնց նա պետք է առաջնորդի, նայում էին հեռուստացույցի էկրանին, իսկ հետո փողոցներին` իմանալու, թե երբ են իրենց կրկին թույլ տալու տեղաշարժվել ազատ մարդկանց նման:
2001-ին այցելելով Հայաստան` Հովհաննես Պողոս Երկրորդ պապն արժանացավ փողոցների երկայնքով շարված հազարավոր մարդկանց խանդավառ ընդունելությանը:
2006-ին այցելելով Հայաստան` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն արժանացավ փողոցների երկայնքով շարված հազարավոր մարդկանց խանդավառ ընդունելությանը և նույնիսկ շեղվեց արարողակարգից, որպեսզի սեղմի այդ մարդկանց ձեռքը:
Իսկ այս օրը, որը պետք է դառնար լավագույնը Սերժ Սարգսյանի կյանքում, քաղաքի կենտրոնական փողոցների մայթերին կանգնելն արգելված էր: Եվ այսպիսով, Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահն ընդունեց քայլերթն ու վերադարձավ Օպերայի շենք, որտեղ սպասում էին նրա վտահությունը վայելող բարձրաստիճան պաշտոնյաները:
Սկսվում է մերժված ժողովրդի մերժված նախագահի պաշտոնավարման ժամկետը:
Այ սա կլինի իսկական ազգային միասնություն,
ղարաբաղցի Սերժը նախագահ,
ղարաբաղցի Ռոբերտը` թիվ մեկ երեւանցու կարգավիճակում,
ղարաբաղցի Ալիկը` «Հ1»-ի ղեկավար,
ղարաբաղցի Սեյրանը` գլխավոր շտաբի պետ,
ղարաբաղցի Գրիշան` Պետական պահպանության ծառայության պետ,
ղարաբաղցի Արկաշան` Սփյուռքի հետ կապերի նախարար:
Իսկ այնտեղ, ուր Արկաշան իշխանություն է, այնտեղ
ղարաբաղցի Սյամոն` ընդդիմություն է:- Kakikin
ABG գրել է:- ABG
Սրանց (սեռջիկ-ռօբիկ)մայր չի ծնել` որդնոտած կաղամբի թփերի տակից են քչփորել հանել, մանկուրտ դարձրել ու քսի տվել մեր հոգիներն ու մարմինները հոշոտելու: Ու բնական է, որ սրանց նմանների ճիվաղային գիտակցությանը հասու չէ, թե ինչ է նշանակում անզորությունից արտասվող զինվոր, որը երդվել է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ենիչերիի պես հալածել, ծեծել, ձերբակալել ու սպանել այդ նույն Հանրապետության քաղաքացիներին:
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Այ շիզոֆրենիկ, էլի իմ անվան տակ սկսեցիր զառանցե՞լ. Էս ի՞նչ տականքներ են հավաքվել ԱՄՆ-ում.
Դու իսկապես հոգեկան հիվանդ ես.- ABG
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 46
Հարցազրույց քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
-Պարոն Խաչատրյան, մարտի 1-ի զանգվածային անկարգությունների կազմակերպիչները այսօր էլ շարունակում են պնդել, որ կատարվածի միակ պատասխանատուն իշխանություններն ...ՍԿԻԶԲԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիա կազմած կուսակցությունների ղեկավարների շաբաթօրյա հանդիպման ...ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է ԳՏՆՎՈՒՄ 75 ԱՆՁ
1Մարտի 1-2-ի քրեական գործի շրջանակներում ավարտվել է Արմեն Մովսիսյանի, Էդիկ Խաչատրյանի, Խաչիկ Գասպարյանի, Ավետիք Ներսիսյանի մասով նախաքննությունը, եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ: ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ջրակորուստը դեռ ահռելի է
Երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԸ
Վերջինս նախ տեղեկացրեց, որ ծախսերի 80 տոկոսը վերաբերում է խմելու ջրի բնագավառին՝ ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Մեքենա վարելը Երեւանում օրըստօրե դժվարանում է։ Հատկապես ծանրաբեռնված է քաղաքի կենտրոնը. մի խցանումից ընկնում ես մյուսի մեջ։ Ավտոմեքենաների քանակի կտրուկ աճը, որն ընթանում է չափազանց վատ ճանապարհների եւ ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆ
ԼՂՀ Ազգային ժողովը երեկվա նիստում փակ, գաղտնի քվերակությամբ ԼՂՀ օմբուդսմեն է ընտրել խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանին: Համաձայն ԼՂՀ սահմանադրության՝ օմբուդսմենը ...ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՓԱՍՏՈՒՄ ԵՎ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Այսօր Ռուսաստանում, Բորիս Պիոտրովսկու եւ Իգոր Դիակոլովի մահվանից հետո, ուրարտագետներ չեն մնացել։ Ուրարտական սեպագրերով զբաղվող մասնագետներ չկան նաեւ Բրիտանիայում։ Ֆրանսիայում 2-3 հոգի են, Իտալիայում ...Ի՞ՆՉ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒԶԱԾԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Առավել մեծաթիվ մարդկային զոհե՞ր...
Սկիզբը՝ նախորդիվ
Ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախնական եզրակացություն է ներկայացվել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր ...ՇՈՇԱՓԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՏԵՍԱՆԵԼԻ ԿԴԱՌՆԱՆ
1
Նախագահ Ս.Սարգսյանը երեկ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին
Իր ելույթում ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ մասնավորապես ասաց. «Ստացվեց այնպես, որ ապրիլի 13-ին ...ԵԽԽՎ-Ի ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԵՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քննարկմանն է դրվում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձեւի նախագիծը։ Փաստաթուղթն ընդունելուց 3 ամիս հետո, իր ամառային ...ԱԶԱՏՆ ԷԼ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԽՂՃԻՆ
Ինչպես հայտնի է, Աթենքի վարկանիշային մրցաշարում չարդարացան օլիմպիական թիմի կազմը համալրելու բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ՌԱՖԱՅԵԼ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ակնկալիքները։ Բաղձալի ուղեգրերը, ...ԴԱԼՈՒԶՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
Իտալիայի Լինյանո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցաշարում 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի բացարձակ չեմպիոնուհու կոչումը: Ցույց տալով ...ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻՆԵՐ ԵՆ. Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Գ.Մ. 5
1962 թվականին լոնդոնյան «Թայմսը» հրապարակեց ծաղրանկարչության ժանրի մեծ վարպետ Օլիֆանթի երգիծանկարը։ Այնտեղ պատկերված էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մաքմիլանը եւ Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Ֆիտցջերալդ ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴՆԵԼ ԽԵՂԿԱՏԱԿԻ ԹԱՍԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Դեռեւս ԱՄՆ նախագահ Ալեքսանդր Համիլտոնն էր հարցնում. «Կնպաստի՞ արդյոք հասարակական խաղաղությանը կամ իշխանության կայունությանը, եթե երկրով մեկ թափառեն կես դյուժին մարդիկ, որոնք ժամանակին արժանի են համարվել ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրերով ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար, ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԸ՝ ՀՀ գյուղատնտեսության ...ՉԵՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ
1Դեռեւս մարտին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հանդիպելով Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ, առաջարկել էր ներգրավել ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսում ավելացել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի աջակիցների թիվը՝ հասնելով 59-ի: Բանաձեւին միանալու որոշում կոնգրեսականներ Միշել Բախմանը (հանրապետական, Մինեսոտա), Չարլզ Գոնսալեսը ...ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ՉԻ ՎԵՐԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պարզապես փոխվել է սուբսիդավորման ձեւը
Գազի սակագնի սուբսիդավորումը մայիսի 1-ից ոչ թե վերանում է, այլ փոխվում է սուբսիդավորման ձեւը։ Տոտալ սուբսիդավորումից կառավարությունն անցնում է հասցեական սուբսիդավորման։ ...ՕԵԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր ձեւավորվող կառավարության եւ նրա առջեւ դրված խնդիրների մասին «Հայացք» ակումբում երեկ իր տեսակետները ներկայացրեց պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԱՎՈՅԱՆԸ
Նոր կառավարության մաս կազմելով` ՕԵԿ-ը ...ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Սեփ. լրտվ.«Երեւան Ջուր» ընկերության սպասարկած տարածքում 2008թ. խմելու ջրի սակագների բարձրացման հարցը դեռ որոշված չէ։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ընկերության գլխավոր տնօրեն ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԸ անդրադառնալով այս հարցին, ...ԳԱԶԱՄՈՒՂ
Իրանից Հայաստան ներկրվող բնական գազը Հայաստանի կենտրոնական շրջաններ հասցնելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ընդլայնում է գործող գազափոխադրման համակարգը հարավային ուղղությամբ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ...ԱՆԴԱՌՆԱԼԻ ՓԱՍՏ
1
Ըստ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Մենք պետք է ստեղծենք միջազգային բարենպաստ պայմաններ Արցախի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման համար: Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ընկալի այն պարզ իրողությունը, որ Լեռնային ...ՍՐԲԱԳՐՎԱԾ ՍԽԱԼԸ
«Ի վերջո, բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանը երբեք Արցախի հիմնախնդրի համատեքստում զիջումների չի գնալու, Արցախը չի զիջելու։ Հայ ժողովուրդը գերությունից հետ է բերել իր պատմական տարածքի մի մասը, որի գերեվարման ...ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ-ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՕԵԿ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԱՎՈՅԱՆԻ, հասարակության բողոքավոր եւ իշխանություններին ընդդիմադիր տրամադրված հատվածը պիտի գիտակցի, որ ինքը փոքրամասնություն է. «Լավ, ասենք, նրանք նորից գնացին Թատերական հրապարակ, ...ԴՐԱ ՀԵՏ Ի՞ՆՉ ԽՈՍԵՍ
Սեփ.լրտվ. 5
Երկխոսելու թեմա չկա
«Զավեշտ է, երբ Արեւմուտքը այսօր էլ պնդում է, թե պետք է երկխոսություն սկսել ընդդիմության հետ։ Ես դա ուղղակի չեմ պատկերացնում։ Ի՞նչ թեմայի շուրջ պետք է երկխոսեն նորընտիր նախագահն ...ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ՓՈՓՈԽՎԻ
2008 թվականի ընթացքում սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի մատակարարման՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագների փոփոխություն չի նախատեսվում: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Երեկ՝ ժամը 00:05-ին, հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 26 տանը: Երեւանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Հրդեհը մարվել է ժամը 01:47-ին: ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
Մեքենա վարելը Երեւանում օրըստօրե դժվարանում է։ Հատկապես ծանրաբեռնված է քաղաքի կենտրոնը. մի խցանումից ընկնում ես մյուսի մեջ։ Ավտոմեքենաների քանակի կտրուկ աճը, որն ընթանում է չափազանց վատ ճանապարհների եւ ...ՄԻ՛ ՎՆԱՍԵՔ
Սեփ. լրտվ. 4«Նորաստեղծ Սփյուռքն է ակտիվ մասնակցում դրսում կազմակերպվող հակապետական ցույցերին։ Նորաստեղծ Սփյուռքին մենակ մի բան կարող եմ ասել. մի՛ գնացեք այնտեղից մեզ վրա մատ թափ տվեք։ Եթե դուք որոշել եք որպես սփյուռքահայ ...ԿՈՂՄԵՐԸ ՄՈՏ ԵՆ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: «Ես հանդիպել եմ երկու երկրների արտգործնախարարներին եւ քննարկումներ անցկացրել ...ՀԵՏ ԵՆՔ ԳՆՈՒՄ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն նախատեսում է Ռուսաստանից հետ գնել Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 4 բլոկները, որոնք ՌԴ-ին հանձնվել են «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով: Ինչպես նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, ...
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՄ
ԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ ԱՊՀ-Ն
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՐԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՅԴ Ի՞ՆՉ ՀԱՆՑԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՅՈԳԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի բուսակերության բաժին
ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
...ԵՎ ԱՂԲԸ ՄԵԴՈՒԶԱՅԻ ՊԵՍ ԿՉՈՐԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՏԱՍԸ ՍԽԱԼՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

