
ԱԶԱՏՆ ԷԼ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԽՂՃԻՆ
- Ինչպես հայտնի է, Աթենքի վարկանիշային մրցաշարում չարդարացան օլիմպիական թիմի կազմը համալրելու բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ՌԱՖԱՅԵԼ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ակնկալիքները։ Բաղձալի ուղեգրերը, որոնցից առնվազն մեկը միանգամայն կարող էր մերը լինել, համառորեն խուսափեցին հայկական ազգանունով մակագրված լինելուց։ Անբացատրելի, որոշ չափով անսպասելի անհաջողության պատճառների մասին էլ զրուցեցինք ազգային հավաքականի ղեկավարի հետ։

-Միանգամից դժվար է հիշել վերջին տարիներին մեր բռնցքամարտիկների մասնակցությամբ այսքան հիասթափություն պատճառած միջազգային մրցաշար։
-Մեկնելուց առաջ էլ հայտարարել էի, որ դժվարին պայքար է սպասվում։ Սակայն եթե խոչընդոտները միայն մարզական գործոններով պայմանավորված լինեին, գուցե դժգոհությունս էլ այլ բնույթի լիներ։ Իրականում դժվար է առանց զայրույթը զսպելու խոսել մի մրցաշարի մասին, որտեղ շատ բան պայմանավորված էր մրցավարների քմահաճույքով։ Նախապես ծանոթանալով Ազատ Հովհաննիսյանի, Սամվել Մաթեւոսյանի, Ցոլակ Անանիկյանի վիճակահանության արդյունքներին եւ նրանց մրցաշարային ուղուն, կարծում էի, որ նրանցից առնվազն մեկը կնվաճի օլիմպիական ուղեգիր։ Առաջին հերթին լավատեսորեն էի տրամադրված Ազատի հեռանկարների նկատմամբ։ Առանց ավելորդ համեստության շեշտեմ, որ նա բացահայտ ուժեղ էր մրցակիցներից։
-Այսինքն՝ մեկնարկային մենամարտում Ազատի պարտությունը մրցավարների խղճի՞ն է։
-Անտարակույս։ Եւ դա միայն իմ գնահատականը չէ։ Պարզապես ամենաթողություն էր։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենամարտից առաջ փոխեցին մրցավարներին եւ այլ անձնակազմ նշանակեցին։ Մրցավարները հայտնվեցին մեր ռինգ դուրս գալուց շուրջ 5 րոպե անց։ Արդյոք դա կանոնակարգի խախտո՞ւմ է, դժվարանում եմ ասել։ Սակայն փոփոխության մասին իմացել եմ ավելի ուշ։
-Ո՞րն էր պատճառը։
-Հավանաբար պետք է նկատի ունենալ, որ իտալական ֆեդերացիայի նախագահը ղեկավարում էր մրցաշարի մրցավարական հանձնաժողովը եւ, բացի այդ, բավական նշանակալի դեմք է եվրոպական եւ միջազգային ֆեդերացիաներում։ Ազատը օբյեկտիվորեն բացահայտ առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Դա տեսան բոլորը, բացի մրցավարներից։ Մենամարտի ավարտից շուրջ 30 վայրկյան առաջ մեր մարզիկը հաղթում էր 21։20 հաշվով։ Այն դեպքում, երբ երկրորդ ռաունդի կեսին մրցակիցը 12 միավորի առավելություն ուներ հաշվի մեջ։ Ահա եւ հաշվեք՝ որքան հարված պետք է կատարած լինի Ազատը, որ մրցավարները դրանց գոնե մեկ երրորդ մասը հարկադրված գրանցել են։ Չխոսեմ, որ հաշվեցին երկու նոկդաուններից մեկը։ Իսկ վերջին վայրկյաններին մերձամարտի խառը իրավիճակում ռեֆերիները անչափ վիճելի 2 միավոր եւ հաղթանակ շնորհեցին իտալացուն։
Անկեղծ ասած, չդիմացա, բողոքարկեցի որոշումը, սակայն այն նույնիսկ չքննարկեցին։ Պարզվում է` գործող կանոնակարգով կողային մրցավարները ազատ են իրենց որոշումներում, իսկ բողոքարկման ենթակա են միայն ռինգի մրցավարի վճիռները։ Նոր օրենքը, որը, ըստ էության, ամենաթողության սանձազերծում է, անծանոթ էր ինձ։
-Մեր մյուս մասնակիցների անհաջողությունը նույնպե՞ս կարելի է վերագրել մրցավարներին։
-Դիցուք, այդպիսի իրավունք միանգամայն ունի Ցոլակ Անանիկյանը։ Նրա մրցակից բոսնիացի բռնցքամարտիկին, պատկերավոր ասած, ականջներից ձգելով, չեմպիոն դարձրին։ Նույնիսկ եզրափակիչում, երբ բալկանցի մարզիկը մրցեց Հունաստանի պատվիրակի հետ, մրցավարները չխորշեցին ոտնահարել նույնիսկ հյուրընկալության տարրական կարգը։ Իսկ Ցոլակն ուղղակի ջարդուփշուր էր արել այդ բոսնիացուն։ Առաջին նոկդաունը մրցավարը հրաժարվեց գրանցել, եւ միայն քիչ ուշ, երբ մեր մարզիկի հարվածից հետո հակառակորդը ծնկի եկավ, մրցավարը սրտի կսկիծով նոկդաուն արձանագրեց։ Բայց վերջում իրենց սեւ գործը արին՝ մի քանի միավորի տարբերությամբ հաղթանակը շնորհելով բոսնիացուն։ Մինչդեռ Ցոլակը օլիմպիական ուղեգրի իրական հնարավորություն ուներ։
Նույնը, օրինակ, չեմ կարող ասել Սամվել Մաթեւոսյանի մասին, որը, ճիշտ է, հաղթեց երեք մենամարտում, սակայն չկարողացավ տրամադրվել վրացի Ժվանիայի հետ կիսաեզրափակիչին։ Նրա պարագայում մրցավարներին մեղադրել չեմ կարող։
-Իսկ Գիժլարյա՞նը։
-Այ, Դերենիկից խիստ դժգոհ եմ։ Նրա վրա թերեւս ազդեցին մրցակցի տիտղոսները. ֆրանսիացի Ժերոմ Թոմասը աշխարհի գործող չեմպիոնն է, օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր։ Հատկանշական է, որ նրանց ուղիները պետք է հատվեին դեռ նախորդ վարկանիշային մրցումներում՝ Իտալիայում։ Ֆրանսիացին, պատճառաբանելով վատառողջությունը, ռինգ դուրս չեկավ, եւ հաղթանակը շնորհեցին Գիժլարյանին։ Եւ ահա նրանք հանդիպեցին, սակայն Դերենիկը չդրսեւորեց կամային հատկանիշներ, չհավատալով իր հնարավորություններին, պարտվեց։ Իսկ ֆրանսիացին, հասնելով եզրափակիչ եւ լուծելով գլխավոր խնդիրը, դարձյալ հրաժարվեց պայքարից։ Եւ, իրոք, Թոմասի դեմքը այնքան այտուցված էր, որ դժվար էր առանց զարհուրելու նայել։
-Փաստորեն Մաթեւոսյանը չօգտագործեց ուղեգիր նվաճելու եւս մեկ հնարավորություն՝ պարտվելով նաեւ երրորդ տեղի համար մենամարտում։
-Դա արդեն դժվար էր անել, քանզի նրա մրցակիցն էր Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Բալանովը։ Ճիշտն ասած, չէի մտածում, որ Անդրեյը կիսաեզրափակիչում կպարտվի իրենից անհամեմատ թույլ ֆրանսիացուն։ Անչափ ուրախ կլինեի, եթե ֆրանսիացուն հանդիպեր մեր բռնցքամարտիկը, քանզի նա միանգամայն անցանելի հակառակորդ էր։
-Ինչեւէ, բոլոր սպասումները արդեն հետեւում են, սկսվում է օլիմպիադային անմիջական նախապատրաստությունը։
-Նախապատրաստական ծրագրի համաձայն, ապրիլի 26-ից ուղեգիր ունեցող 4 բռնցքամարտիկի հետ հավաք կանցկացնենք Աբովյանում` նախապատրաստվելով մայիսի 11-17-ը Իսպանիայի միջազգային մրցաշարին, որի ընտրությունը պայմանավորված է տարբեր աշխարհամասերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Տարբեր դպրոցների ներկայացուցիչների հետ հանդիպումը միայն կհարստացնի մեր տղաների մրցափորձը։ Այնուհետեւ կորոշենք՝ կա՞ արդյոք այլ մրցաշարի մասնակցելու անհրաժեշտություն։ Թերեւս նման կարիք լինի միայն Անդրանիկ Հակոբյանի եւ Էդուարդ Համբարձումյանի համար։
Ամփոփելով, նշեմ, որ հատկապես ցավում եմ Ազատ Հովհաննիսյանի անհաջողության համար։ Կարծում եմ, նրա պարագայում պոտենցիալ օլիմպիական մեդալ կորցրինք, քանզի նա ասպարեզում առկա միայն մեկ-երկու բռնցքամարտիկի հետ թերեւս դժվարությամբ մրցեր։ Եթե սա լիներ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն, հնարավոր է այդքան չափսոսայի, բայց օլիմպիական խաղերին կյանքում գուցե մի անգամ է հնարավորություն ընձեռվում մասնակցել։ Ուստի նման անհաջողությունը հոգեբանական մեծ հարված է մարզիկի համար։
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 46
Հարցազրույց քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
-Պարոն Խաչատրյան, մարտի 1-ի զանգվածային անկարգությունների կազմակերպիչները այսօր էլ շարունակում են պնդել, որ կատարվածի միակ պատասխանատուն իշխանություններն ...ՍԿԻԶԲԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիա կազմած կուսակցությունների ղեկավարների շաբաթօրյա հանդիպման ...ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է ԳՏՆՎՈՒՄ 75 ԱՆՁ
1Մարտի 1-2-ի քրեական գործի շրջանակներում ավարտվել է Արմեն Մովսիսյանի, Էդիկ Խաչատրյանի, Խաչիկ Գասպարյանի, Ավետիք Ներսիսյանի մասով նախաքննությունը, եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ: ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ջրակորուստը դեռ ահռելի է
Երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԸ
Վերջինս նախ տեղեկացրեց, որ ծախսերի 80 տոկոսը վերաբերում է խմելու ջրի բնագավառին՝ ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Մեքենա վարելը Երեւանում օրըստօրե դժվարանում է։ Հատկապես ծանրաբեռնված է քաղաքի կենտրոնը. մի խցանումից ընկնում ես մյուսի մեջ։ Ավտոմեքենաների քանակի կտրուկ աճը, որն ընթանում է չափազանց վատ ճանապարհների եւ ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆ
ԼՂՀ Ազգային ժողովը երեկվա նիստում փակ, գաղտնի քվերակությամբ ԼՂՀ օմբուդսմեն է ընտրել խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանին: Համաձայն ԼՂՀ սահմանադրության՝ օմբուդսմենը ...ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՓԱՍՏՈՒՄ ԵՎ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Այսօր Ռուսաստանում, Բորիս Պիոտրովսկու եւ Իգոր Դիակոլովի մահվանից հետո, ուրարտագետներ չեն մնացել։ Ուրարտական սեպագրերով զբաղվող մասնագետներ չկան նաեւ Բրիտանիայում։ Ֆրանսիայում 2-3 հոգի են, Իտալիայում ...Ի՞ՆՉ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒԶԱԾԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Առավել մեծաթիվ մարդկային զոհե՞ր...
Սկիզբը՝ նախորդիվ
Ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախնական եզրակացություն է ներկայացվել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր ...ՇՈՇԱՓԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՏԵՍԱՆԵԼԻ ԿԴԱՌՆԱՆ
1
Նախագահ Ս.Սարգսյանը երեկ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին
Իր ելույթում ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ մասնավորապես ասաց. «Ստացվեց այնպես, որ ապրիլի 13-ին ...ԵԽԽՎ-Ի ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԵՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քննարկմանն է դրվում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձեւի նախագիծը։ Փաստաթուղթն ընդունելուց 3 ամիս հետո, իր ամառային ...ԱԶԱՏՆ ԷԼ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԽՂՃԻՆ
Ինչպես հայտնի է, Աթենքի վարկանիշային մրցաշարում չարդարացան օլիմպիական թիմի կազմը համալրելու բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ՌԱՖԱՅԵԼ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ակնկալիքները։ Բաղձալի ուղեգրերը, ...ԴԱԼՈՒԶՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
Իտալիայի Լինյանո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցաշարում 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի բացարձակ չեմպիոնուհու կոչումը: Ցույց տալով ...ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻՆԵՐ ԵՆ. Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Գ.Մ. 5
1962 թվականին լոնդոնյան «Թայմսը» հրապարակեց ծաղրանկարչության ժանրի մեծ վարպետ Օլիֆանթի երգիծանկարը։ Այնտեղ պատկերված էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մաքմիլանը եւ Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Ֆիտցջերալդ ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴՆԵԼ ԽԵՂԿԱՏԱԿԻ ԹԱՍԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Դեռեւս ԱՄՆ նախագահ Ալեքսանդր Համիլտոնն էր հարցնում. «Կնպաստի՞ արդյոք հասարակական խաղաղությանը կամ իշխանության կայունությանը, եթե երկրով մեկ թափառեն կես դյուժին մարդիկ, որոնք ժամանակին արժանի են համարվել ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրերով ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար, ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԸ՝ ՀՀ գյուղատնտեսության ...ՉԵՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ
1Դեռեւս մարտին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հանդիպելով Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ, առաջարկել էր ներգրավել ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսում ավելացել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի աջակիցների թիվը՝ հասնելով 59-ի: Բանաձեւին միանալու որոշում կոնգրեսականներ Միշել Բախմանը (հանրապետական, Մինեսոտա), Չարլզ Գոնսալեսը ...ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ՉԻ ՎԵՐԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պարզապես փոխվել է սուբսիդավորման ձեւը
Գազի սակագնի սուբսիդավորումը մայիսի 1-ից ոչ թե վերանում է, այլ փոխվում է սուբսիդավորման ձեւը։ Տոտալ սուբսիդավորումից կառավարությունն անցնում է հասցեական սուբսիդավորման։ ...ՕԵԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր ձեւավորվող կառավարության եւ նրա առջեւ դրված խնդիրների մասին «Հայացք» ակումբում երեկ իր տեսակետները ներկայացրեց պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԱՎՈՅԱՆԸ
Նոր կառավարության մաս կազմելով` ՕԵԿ-ը ...ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Սեփ. լրտվ.«Երեւան Ջուր» ընկերության սպասարկած տարածքում 2008թ. խմելու ջրի սակագների բարձրացման հարցը դեռ որոշված չէ։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ընկերության գլխավոր տնօրեն ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԸ անդրադառնալով այս հարցին, ...ԳԱԶԱՄՈՒՂ
Իրանից Հայաստան ներկրվող բնական գազը Հայաստանի կենտրոնական շրջաններ հասցնելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ընդլայնում է գործող գազափոխադրման համակարգը հարավային ուղղությամբ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ...ԱՆԴԱՌՆԱԼԻ ՓԱՍՏ
1
Ըստ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Մենք պետք է ստեղծենք միջազգային բարենպաստ պայմաններ Արցախի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման համար: Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ընկալի այն պարզ իրողությունը, որ Լեռնային ...ՍՐԲԱԳՐՎԱԾ ՍԽԱԼԸ
«Ի վերջո, բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանը երբեք Արցախի հիմնախնդրի համատեքստում զիջումների չի գնալու, Արցախը չի զիջելու։ Հայ ժողովուրդը գերությունից հետ է բերել իր պատմական տարածքի մի մասը, որի գերեվարման ...ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ-ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՕԵԿ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԱՎՈՅԱՆԻ, հասարակության բողոքավոր եւ իշխանություններին ընդդիմադիր տրամադրված հատվածը պիտի գիտակցի, որ ինքը փոքրամասնություն է. «Լավ, ասենք, նրանք նորից գնացին Թատերական հրապարակ, ...ԴՐԱ ՀԵՏ Ի՞ՆՉ ԽՈՍԵՍ
Սեփ.լրտվ. 5
Երկխոսելու թեմա չկա
«Զավեշտ է, երբ Արեւմուտքը այսօր էլ պնդում է, թե պետք է երկխոսություն սկսել ընդդիմության հետ։ Ես դա ուղղակի չեմ պատկերացնում։ Ի՞նչ թեմայի շուրջ պետք է երկխոսեն նորընտիր նախագահն ...ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ՓՈՓՈԽՎԻ
2008 թվականի ընթացքում սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի մատակարարման՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագների փոփոխություն չի նախատեսվում: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Երեկ՝ ժամը 00:05-ին, հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 26 տանը: Երեւանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Հրդեհը մարվել է ժամը 01:47-ին: ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
Մեքենա վարելը Երեւանում օրըստօրե դժվարանում է։ Հատկապես ծանրաբեռնված է քաղաքի կենտրոնը. մի խցանումից ընկնում ես մյուսի մեջ։ Ավտոմեքենաների քանակի կտրուկ աճը, որն ընթանում է չափազանց վատ ճանապարհների եւ ...ՄԻ՛ ՎՆԱՍԵՔ
Սեփ. լրտվ. 4«Նորաստեղծ Սփյուռքն է ակտիվ մասնակցում դրսում կազմակերպվող հակապետական ցույցերին։ Նորաստեղծ Սփյուռքին մենակ մի բան կարող եմ ասել. մի՛ գնացեք այնտեղից մեզ վրա մատ թափ տվեք։ Եթե դուք որոշել եք որպես սփյուռքահայ ...ԿՈՂՄԵՐԸ ՄՈՏ ԵՆ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: «Ես հանդիպել եմ երկու երկրների արտգործնախարարներին եւ քննարկումներ անցկացրել ...ՀԵՏ ԵՆՔ ԳՆՈՒՄ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն նախատեսում է Ռուսաստանից հետ գնել Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 4 բլոկները, որոնք ՌԴ-ին հանձնվել են «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով: Ինչպես նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, ...
ԱՅԴ Ի՞ՆՉ ՀԱՆՑԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՅՈԳԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի բուսակերության բաժին
ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
...ԵՎ ԱՂԲԸ ՄԵԴՈՒԶԱՅԻ ՊԵՍ ԿՉՈՐԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՏԱՍԸ ՍԽԱԼՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

