
Ի՞ՆՉ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒԶԱԾԸ
- Առավել մեծաթիվ մարդկային զոհե՞ր...

Սկիզբը՝ նախորդիվ
Ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախնական եզրակացություն է ներկայացվել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ։
Մեր օտարերկրյա «բարեկամների» եզրակացության 26-րդ կետում նույնպես օրենքի տվյալ դրույթի վերաբերյալ սխալ հետեւություն է կատարված. «Նմանապես՝ ուղղակի ժամկետային սահմանափակման բացակայությունը (բացառությամբ՝ «մինչեւ հանցագործության հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը» ձեւակերպման) նշանակում է, որ այս դրույթը կարող է հեռահար եւ վնասակար հետեւանքներ ունենալ»։
Դե, եթե օրենքում կա հենց եզրակացության հեղինակների խոստովանած այդ բացառությունը՝ արգելման ժամկետի՝ «մինչեւ» բառով սկսվող սահմանափակումը, ապա էլ ի՞նչ խոսք կարող է լինել ժամկետային սահմանափակման բացակայության մասին։ Հակասությունն ինքնին ակնհայտ է։
«Չնայած որ նորմը վերաբերում է ժամանակավոր արգելք կիրառելու իրավասությանը,- նշված է եզրակացության նույն կետում,- արգելքը, այնուհանդերձ, կարող է ըստ երեւույթին շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ պետական իշխանությունները չեն ավարտել քրեական հանգամանքների հետ կապված բոլոր գործերի քննությունը։ Դա կարող է իշխանություններին հնարավորություն ընձեռել կամայականորեն արգելել հավաքները նույնիսկ այն ժամանակ, երբ այլեւս չկա բռնության վտանգ կամ նման արգելքի որեւէ իրավաչափ նպատակ»։
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարող է բռնության կամ նոր հանցագործությունների վտանգ չլինել, եթե նախկինում կատարված հանցագործության (մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների) բոլոր հանգամանքները դեռ բացահայտված չեն։ Այս դեպքում, ընդհանրապես, ի՞նչ խոսք կարող է լինել օրենքի տվյալ դրույթի հեռահար եւ վնասակար հետեւանքների, իշխանությունների կողմից հավաքների կամայական արգելքի մասին։
Եզրակացության մեջ այս հարցերի պատասխանները, իհարկե, չկան, եւ պարզ է, որ մեր «բարեկամների» հետեւություններն ուղղակի զուրկ են առողջ տրամաբանությունից, իսկ իրենց դիտավորությունները եւ առաջարկներն իսկապես հեռահար են։
Ըստ եզրակացության 22-րդ կետի, «9-րդ հոդվածի 6-րդ մասը՝ չմանրամասնելով, թե ինչպես պետք է մարդիկ զոհված լինեն, ոստիկանությանը կամ ազգային անվտանգության ծառայությանը հնարավորություն է ընձեռում ցրել ցանկացած հավաք, որում իշխանություններն իրենք են անհարկի ուժի գործադրմամբ հանգեցրել մարդկային զոհերի առաջացման»։
Նախ դարձյալ ընդգծենք, որ 9-րդ հոդվածի 6-րդ մասով զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը ժամանակավորապես արգելելու հնարավորությունն ընձեռված է ոչ թե ոստիկանությանը կամ ազգային անվտանգության ծառայությանը, այլ լիազոր մարմնին։
Երկրորդ. 9-րդ հոդվածի 6-րդ մասի ձեւակերպումը լիազոր մարմնին հնարավորություն չի ընձեռում արգելել ցանկացած հավաք, որում իշխանություններն իրենք են անհարկի (անհամաչափ) ուժի գործադրմամբ հանգեցրել մարդկային զոհերի։ Օրենքի տվյալ դրույթն այդ հնարավորությունը չի ընձեռում այն պարզ պատճառով, որ, դրա համաձայն, հավաքի արգելման համար, մարդկային զոհերի առկայությունից բացի, կարեւոր նախապայման է համարվում նոր հանցագործությունների կանխման նպատակը, «եթե սպառվել են կանխման մյուս միջոցները»։
Կարծում ենք, ինքնին հասկանալի է, որ իշխանությունների կողմից անհարկի ուժի գործադրման հետեւանքով մարդկային զոհերի առաջացման դեպքում վերը շարադրված 2-րդ նախապայմանի առկայության մասին խոսք չի կարող լինել։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ ընդունենք, որ օրենքի տվյալ դրույթը տարընթերցումների տեղիք է տալիս, ապա այն հնարավոր է ենթարկել համապատասխան խմբագրման։
Համաձայն եզրակացության 25-րդ կետի՝ դարձյալ 9-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերյալ, «օրինակ, պարզ չէ, թե արդյոք կարող են արգելվել հավաքները միայն անմիջապես հարակից տարածքներում, թե կարող է կիրառվել համապետական մասշտաբի արգելք»։
Եթե եզրակացության հեղինակները բավարար ծանոթ լինեին Հայաստանի օրենսդրությանը կամ չունենային ինչ-որ հետին նպատակ, ապա նրանց պարզ կլիներ, որ համապետական մասշտաբի արգելք չի կարող կիրառվել այն պարզ պատճառով, որ օրենքի տվյալ դրույթով սահմանված է լիազոր մարմնի լիազորությունը, իսկ Հայաստանում լիազոր մարմինը մեկը չէ, դրանք բազմաթիվ են։ Հետեւաբար վերջինիս կողմից ժամանակավոր արգելքը կարող է կիրառվել միայն այն ժամանակ, երբ 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքը տեղի է ունեցել իր սպասարկման կամ լիազորության տարածքում։
Ի վերջո, նկատենք, որ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը ոչ թե պետք է ուժը կորցրած ճանաչել, այլ վերանայել, քանզի օրենսդիրը նկատի է ունեցել միայն մարդկանց զոհվելու դեպքը։ Իսկ եթե չեն զոհվել, բայց տասնյակ կամ հարյուրավոր մարդկանց զանգվածային անկարգությունների հետեւանքով պատճառվել է միջին կամ ծանր մարմնական վնասվածք, ժամանակավորապես չարգելե՞լ զանգվածային հրապարակային միջոցառումները՝ նոր հանցագործությունների կանխման նպատակով եւ 6-րդ մասում նշված նույն պայմանների առկայության դեպքում։
Իհարկե, արգելքն այս դեպքում նույնպես անհրաժեշտություն է։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
karo գրել է:
Ճիշտ է Հայաստանը ծանր վիճակի մեջ է,շավ ֆինանս է անհրաժեշտ,բայց արժի էդ աստիճան ցածրանալ եվրոպական ինչ-ինչ կազմակերպությունների դեմ թեկուզև միլիոնների համար:Բա մենք կարծում էինք թե ազատությունից լավ բան չկա,բա էդ ինչ եղավ:Վենետիկ-Բրյուսել եք խաղացնում, բա հետո:
ABG գրել է:
Սրանց (սեռջիկ-ռօբիկ) մայր չի ծնել` որդնոտած կաղամբի թփերի տակից են քչփորել հանել, մանկուրտ դարձրել ու քսի տվել մեր հոգիներն ու մարմինները հոշոտելու: Ու բնական է, որ սրանց նմանների ճիվաղային գիտակցությանը հասու չէ, թե ինչ է նշանակում անզորությունից արտասվող զինվոր, որը երդվել է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ենիչերիի պես հալածել, ծեծել, ձերբակալել ու սպանել այդ նույն Հանրապետության քաղաքացիներին:
xareb գրել է:- ABG
Սրանց (սեռջիկ-ռօբիկ) մայր չի ծնել` որդնոտած կաղամբի թփերի տակից են քչփորել հանել, մանկուրտ դարձրել ու քսի տվել մեր հոգիներն ու մարմինները հոշոտելու: Ու բնական է, որ սրանց նմանների ճիվաղային գիտակցությանը հասու չէ, թե ինչ է նշանակում անզորությունից արտասվող զինվոր, որը երդվել է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ենիչերիի պես հալածել, ծեծել, ձերբակալել ու սպանել այդ նույն Հանրապետության քաղաքացիներին:
Այ սա կլինի իսկական ազգային միասնություն,
ղարաբաղցի Սերժը նախագահ,
ղարաբաղցի Ռոբերտը` թիվ մեկ երեւանցու կարգավիճակում,
ղարաբաղցի Ալիկը` «Հ1»-ի ղեկավար,
ղարաբաղցի Սեյրանը` գլխավոր շտաբի պետ,
ղարաբաղցի Գրիշան` Պետական պահպանության ծառայության պետ,
ղարաբաղցի Արկաշան` Սփյուռքի հետ կապերի նախարար:
Իսկ այնտեղ, ուր Արկաշան իշխանություն է, այնտեղ
ղարաբաղցի Սյամոն` ընդդիմություն է:- ABG
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 46
Հարցազրույց քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
-Պարոն Խաչատրյան, մարտի 1-ի զանգվածային անկարգությունների կազմակերպիչները այսօր էլ շարունակում են պնդել, որ կատարվածի միակ պատասխանատուն իշխանություններն ...ՍԿԻԶԲԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիա կազմած կուսակցությունների ղեկավարների շաբաթօրյա հանդիպման ...ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է ԳՏՆՎՈՒՄ 75 ԱՆՁ
1Մարտի 1-2-ի քրեական գործի շրջանակներում ավարտվել է Արմեն Մովսիսյանի, Էդիկ Խաչատրյանի, Խաչիկ Գասպարյանի, Ավետիք Ներսիսյանի մասով նախաքննությունը, եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ: ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ջրակորուստը դեռ ահռելի է
Երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԸ
Վերջինս նախ տեղեկացրեց, որ ծախսերի 80 տոկոսը վերաբերում է խմելու ջրի բնագավառին՝ ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Մեքենա վարելը Երեւանում օրըստօրե դժվարանում է։ Հատկապես ծանրաբեռնված է քաղաքի կենտրոնը. մի խցանումից ընկնում ես մյուսի մեջ։ Ավտոմեքենաների քանակի կտրուկ աճը, որն ընթանում է չափազանց վատ ճանապարհների եւ ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆ
ԼՂՀ Ազգային ժողովը երեկվա նիստում փակ, գաղտնի քվերակությամբ ԼՂՀ օմբուդսմեն է ընտրել խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանին: Համաձայն ԼՂՀ սահմանադրության՝ օմբուդսմենը ...ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՓԱՍՏՈՒՄ ԵՎ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Այսօր Ռուսաստանում, Բորիս Պիոտրովսկու եւ Իգոր Դիակոլովի մահվանից հետո, ուրարտագետներ չեն մնացել։ Ուրարտական սեպագրերով զբաղվող մասնագետներ չկան նաեւ Բրիտանիայում։ Ֆրանսիայում 2-3 հոգի են, Իտալիայում ...Ի՞ՆՉ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒԶԱԾԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Առավել մեծաթիվ մարդկային զոհե՞ր...
Սկիզբը՝ նախորդիվ
Ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախնական եզրակացություն է ներկայացվել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր ...ՇՈՇԱՓԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՏԵՍԱՆԵԼԻ ԿԴԱՌՆԱՆ
1
Նախագահ Ս.Սարգսյանը երեկ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին
Իր ելույթում ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ մասնավորապես ասաց. «Ստացվեց այնպես, որ ապրիլի 13-ին ...ԵԽԽՎ-Ի ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԵՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քննարկմանն է դրվում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձեւի նախագիծը։ Փաստաթուղթն ընդունելուց 3 ամիս հետո, իր ամառային ...ԱԶԱՏՆ ԷԼ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԽՂՃԻՆ
Ինչպես հայտնի է, Աթենքի վարկանիշային մրցաշարում չարդարացան օլիմպիական թիմի կազմը համալրելու բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ՌԱՖԱՅԵԼ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ակնկալիքները։ Բաղձալի ուղեգրերը, ...ԴԱԼՈՒԶՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
Իտալիայի Լինյանո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցաշարում 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի բացարձակ չեմպիոնուհու կոչումը: Ցույց տալով ...ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻՆԵՐ ԵՆ. Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Գ.Մ. 5
1962 թվականին լոնդոնյան «Թայմսը» հրապարակեց ծաղրանկարչության ժանրի մեծ վարպետ Օլիֆանթի երգիծանկարը։ Այնտեղ պատկերված էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մաքմիլանը եւ Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Ֆիտցջերալդ ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴՆԵԼ ԽԵՂԿԱՏԱԿԻ ԹԱՍԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Դեռեւս ԱՄՆ նախագահ Ալեքսանդր Համիլտոնն էր հարցնում. «Կնպաստի՞ արդյոք հասարակական խաղաղությանը կամ իշխանության կայունությանը, եթե երկրով մեկ թափառեն կես դյուժին մարդիկ, որոնք ժամանակին արժանի են համարվել ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրերով ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար, ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԸ՝ ՀՀ գյուղատնտեսության ...ՉԵՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ
1Դեռեւս մարտին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հանդիպելով Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ, առաջարկել էր ներգրավել ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսում ավելացել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի աջակիցների թիվը՝ հասնելով 59-ի: Բանաձեւին միանալու որոշում կոնգրեսականներ Միշել Բախմանը (հանրապետական, Մինեսոտա), Չարլզ Գոնսալեսը ...ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ՉԻ ՎԵՐԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պարզապես փոխվել է սուբսիդավորման ձեւը
Գազի սակագնի սուբսիդավորումը մայիսի 1-ից ոչ թե վերանում է, այլ փոխվում է սուբսիդավորման ձեւը։ Տոտալ սուբսիդավորումից կառավարությունն անցնում է հասցեական սուբսիդավորման։ ...ՕԵԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր ձեւավորվող կառավարության եւ նրա առջեւ դրված խնդիրների մասին «Հայացք» ակումբում երեկ իր տեսակետները ներկայացրեց պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԱՎՈՅԱՆԸ
Նոր կառավարության մաս կազմելով` ՕԵԿ-ը ...ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Սեփ. լրտվ.«Երեւան Ջուր» ընկերության սպասարկած տարածքում 2008թ. խմելու ջրի սակագների բարձրացման հարցը դեռ որոշված չէ։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ընկերության գլխավոր տնօրեն ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԸ անդրադառնալով այս հարցին, ...ԳԱԶԱՄՈՒՂ
Իրանից Հայաստան ներկրվող բնական գազը Հայաստանի կենտրոնական շրջաններ հասցնելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ընդլայնում է գործող գազափոխադրման համակարգը հարավային ուղղությամբ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ...ԱՆԴԱՌՆԱԼԻ ՓԱՍՏ
1
Ըստ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Մենք պետք է ստեղծենք միջազգային բարենպաստ պայմաններ Արցախի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման համար: Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ընկալի այն պարզ իրողությունը, որ Լեռնային ...ՍՐԲԱԳՐՎԱԾ ՍԽԱԼԸ
«Ի վերջո, բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանը երբեք Արցախի հիմնախնդրի համատեքստում զիջումների չի գնալու, Արցախը չի զիջելու։ Հայ ժողովուրդը գերությունից հետ է բերել իր պատմական տարածքի մի մասը, որի գերեվարման ...ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ-ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՕԵԿ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԱՎՈՅԱՆԻ, հասարակության բողոքավոր եւ իշխանություններին ընդդիմադիր տրամադրված հատվածը պիտի գիտակցի, որ ինքը փոքրամասնություն է. «Լավ, ասենք, նրանք նորից գնացին Թատերական հրապարակ, ...ԴՐԱ ՀԵՏ Ի՞ՆՉ ԽՈՍԵՍ
Սեփ.լրտվ. 5
Երկխոսելու թեմա չկա
«Զավեշտ է, երբ Արեւմուտքը այսօր էլ պնդում է, թե պետք է երկխոսություն սկսել ընդդիմության հետ։ Ես դա ուղղակի չեմ պատկերացնում։ Ի՞նչ թեմայի շուրջ պետք է երկխոսեն նորընտիր նախագահն ...ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ՓՈՓՈԽՎԻ
2008 թվականի ընթացքում սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի մատակարարման՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագների փոփոխություն չի նախատեսվում: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Երեկ՝ ժամը 00:05-ին, հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 26 տանը: Երեւանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Հրդեհը մարվել է ժամը 01:47-ին: ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
Մեքենա վարելը Երեւանում օրըստօրե դժվարանում է։ Հատկապես ծանրաբեռնված է քաղաքի կենտրոնը. մի խցանումից ընկնում ես մյուսի մեջ։ Ավտոմեքենաների քանակի կտրուկ աճը, որն ընթանում է չափազանց վատ ճանապարհների եւ ...ՄԻ՛ ՎՆԱՍԵՔ
Սեփ. լրտվ. 4«Նորաստեղծ Սփյուռքն է ակտիվ մասնակցում դրսում կազմակերպվող հակապետական ցույցերին։ Նորաստեղծ Սփյուռքին մենակ մի բան կարող եմ ասել. մի՛ գնացեք այնտեղից մեզ վրա մատ թափ տվեք։ Եթե դուք որոշել եք որպես սփյուռքահայ ...ԿՈՂՄԵՐԸ ՄՈՏ ԵՆ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: «Ես հանդիպել եմ երկու երկրների արտգործնախարարներին եւ քննարկումներ անցկացրել ...ՀԵՏ ԵՆՔ ԳՆՈՒՄ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն նախատեսում է Ռուսաստանից հետ գնել Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 4 բլոկները, որոնք ՌԴ-ին հանձնվել են «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով: Ինչպես նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, ...
ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ԱՆԱՉԱՌ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵ՞ՐԲ ԵՎ Ի՞ՆՉ ԵՂԱՆԱԿՈՎ
ՈՄԱՆՑ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ
ԱՅԴ Ի՞ՆՉ ՀԱՆՑԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՅՈԳԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի բուսակերության բաժին
ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
...ԵՎ ԱՂԲԸ ՄԵԴՈՒԶԱՅԻ ՊԵՍ ԿՉՈՐԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՏԱՍԸ ՍԽԱԼՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

