
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՓԱՍՏՈՒՄ ԵՎ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
- «Այսօր Ռուսաստանում, Բորիս Պիոտրովսկու եւ Իգոր Դիակոլովի մահվանից հետո, ուրարտագետներ չեն մնացել։ Ուրարտական սեպագրերով զբաղվող մասնագետներ չկան նաեւ Բրիտանիայում։ Ֆրանսիայում 2-3 հոգի են, Իտալիայում եւս մի այդքան, Գերմանիայում թող լինի 4 մարդ, բայց Թուրքիայում (անձամբ տեսել եւ հանդիպել եմ իրենց) 15 հոգի եւ ավելի զբաղվում են ուրարտական սեպագրերի եւ մշակույթի ուսումնասիրությամբ։

Եւ եթե մոտակա 3-4 տարում չստեղծենք ուրարտական հետազոտությունների կենտրոն եւ չհամախմբենք մասնագետներին, համոզված եղեք, որ մեր պատմության եւ մշակույթի մի լավագույն կտորը 15 տարի հետո ներկայացնելու են մեր «հարեւան» պետության ներկայացուցիչները»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ահազանգեց «Էրեբունի» թանգարանի տնօրեն, հնագետ ԱՇՈՏ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ։
Բնականաբար նա անդրադարձավ նաեւ «Էրեբունի» թանգարանի հիմնահարցերին, որոնց լուծման առումով, ի դեպ, արդեն պետական մակարդակով որոշակի առաջընթաց կա։
Մասնավորապես, միջնաբերդի պարիսպային հատվածի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար պետությունը հատկացրել է շուրջ 30 մլն դրամ։ Նախագծային աշխատանքները ավարտական փուլում են, իսկ աշխատանքի հիմնական մասը առջեւում է։
«Արդեն կիսաքայքայված կառույցները հեռացվելու են, դրանց փոխարեն ամրացվելու են պատերը, ընդ որում՝ հատուկ նյութերով, որ բետոնային շաղախը չերեւա։ Ընդհանրապես վերակառուցումը պիտի աշխատենք այնպես անել, որ կոնտրաստը չերեւա։ Նաեւ առաջարկ եմ արել վերակառուցողներին, որ պատերի վերին հատվածը փոքր-ինչ թեք անեն, որ ե՛ւ ջրի հոսքը հեշտ լինի, ե՛ւ դպրոցականները չբարձրանան պատերի վրա»։
Ըստ տնօրենի, «2008-ի մայիսից կսկսվեն Էրեբունի բերդաքաղաքի պեղումները, իսկ մինչ այդ թանգարանի տարածքում զգալի վերանորոգչական աշխատանք է կատարվել՝ թանգարանի մուտքի հատվածը, սանհանգույցը նորոգվել են, բացի դրանից, թանգարանի պահպանության խնդիրն է լուծվել»։
Աշոտ Փիլիպոսյանի իրազեկմամբ, վերականգնողները այս տարի հավանաբար անդրադառնան նաեւ պալատական համալիրի դիմաց գտնվող տաճարի վերանորոգմանը։
Ովքե՞ր են իրականացնելու Էրեբունի բերդաքաղաքի պեղումները եւ ի՞նչ միջոցներով։ Պարզվում է, այն կիրականացնի հենց թանգարանի արշավախումբը՝ Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ։ Բայց պեղումներին կմասնակցեն նաեւ ԵՊՀ-ն եւ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը։
«Մենք բազային ֆինանսավորում ենք ստացել՝ շահելով ԿԳ նախարարության բազային ֆինանսավորման հանրապետական դրամաշնորհներից մեկը, եւ այս տարի ամրոցի տարածքում պեղումները սկսելու ենք։ Արդեն իսկ երկրաբանների հետ պայմանավորվել ենք, որոնք ամրոցի տարածքում, հատկապես քաղաքային թաղամասերում եւ հարակից բլուրների վրա էլեկտրամագնիսական հետազոտություններ կանցկացնեն։ Սա շատ հետաքրքիր ուսումնասիրություն է։ Փաստորեն սարքի միջոցով հնարավոր է լինում որոշել, թե գետնի տակ, 5-6 մետրի վրա քարե կոնստրուկցիաների ինչպիսի հետքեր կան»։
Նկատենք, որ նախորդ տարիների ընթացքում «Էրեբունի» թանգարանում Արգիշտի արքայի ժամանակների սեպագրերի կողքին ավելացած հայկական անուն-մականունները (որոնց տերերը այդպիսով են փորձել անմահանալ) նույնպես կվերացվեն վերակառուցման ընթացքում. «Որմնանկարներից կվերացվեն բոլոր այդ կարգի գրառումները, կվերականգնվեն պատկերների գունային նախշերանգները»։
Հավելենք, որ ամռան սկզբին հնագիտական աշխատանքներին կմասնակցեն նաեւ օտարերկրյա արշավախմբերը։ Սա արդեն այն ճշմարտության հավաստումն է, որ Էրեբունի բերդաքաղաքը միջազգային նշանակություն ունեցող հուշարձան է, ուստիեւ պեղվում է միջազգային արշավախմբերի կողմից, միջազգային բոլոր մեթոդներով։
Էրեբունի բերդաքաղաքը հուշարձան լինելուց զատ գիտական արժեք ներկայացնող կենտրոն է, ինչը նշանակում է, որ պիտի գիտահետազոտական ուսումնասիրությունների հիմք դառնա եւ այդպիսով հրավիրի նաեւ գիտնականների ուշադրությունը։ Ա.Փիլիպոսյանը, ի դեպ, այս առումով արդեն իսկ լուրջ ծրագիր ունի։ Այն է՝ թանգարանի հենքի վրա ստեղծել ուրարտական հետազոտությունների կենտրոն։
Ինչ խոսք, ուրախալի է, որ «Էրեբունի» թանգարանի տնօրինությունը շուրջ 7 ամիս առաջ ստանձնած Աշոտ Փիլիպոսյանը խոսում է ոչ թե եւ ոչ միայն թանգարանի տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրներից, այլեւ թանգարանի Երեւանի պատմության սկիզբը նախանշող բերդաքաղաքի հանդեպ պետական հոգածության մասին փաստող դրվագներ է ներկայացնում։
- Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 46
Հարցազրույց քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
-Պարոն Խաչատրյան, մարտի 1-ի զանգվածային անկարգությունների կազմակերպիչները այսօր էլ շարունակում են պնդել, որ կատարվածի միակ պատասխանատուն իշխանություններն ...ՍԿԻԶԲԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիա կազմած կուսակցությունների ղեկավարների շաբաթօրյա հանդիպման ...ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է ԳՏՆՎՈՒՄ 75 ԱՆՁ
1Մարտի 1-2-ի քրեական գործի շրջանակներում ավարտվել է Արմեն Մովսիսյանի, Էդիկ Խաչատրյանի, Խաչիկ Գասպարյանի, Ավետիք Ներսիսյանի մասով նախաքննությունը, եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ: ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ջրակորուստը դեռ ահռելի է
Երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԸ
Վերջինս նախ տեղեկացրեց, որ ծախսերի 80 տոկոսը վերաբերում է խմելու ջրի բնագավառին՝ ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Մեքենա վարելը Երեւանում օրըստօրե դժվարանում է։ Հատկապես ծանրաբեռնված է քաղաքի կենտրոնը. մի խցանումից ընկնում ես մյուսի մեջ։ Ավտոմեքենաների քանակի կտրուկ աճը, որն ընթանում է չափազանց վատ ճանապարհների եւ ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆ
ԼՂՀ Ազգային ժողովը երեկվա նիստում փակ, գաղտնի քվերակությամբ ԼՂՀ օմբուդսմեն է ընտրել խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանին: Համաձայն ԼՂՀ սահմանադրության՝ օմբուդսմենը ...ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՓԱՍՏՈՒՄ ԵՎ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Այսօր Ռուսաստանում, Բորիս Պիոտրովսկու եւ Իգոր Դիակոլովի մահվանից հետո, ուրարտագետներ չեն մնացել։ Ուրարտական սեպագրերով զբաղվող մասնագետներ չկան նաեւ Բրիտանիայում։ Ֆրանսիայում 2-3 հոգի են, Իտալիայում ...Ի՞ՆՉ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒԶԱԾԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Առավել մեծաթիվ մարդկային զոհե՞ր...
Սկիզբը՝ նախորդիվ
Ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախնական եզրակացություն է ներկայացվել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր ...ՇՈՇԱՓԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՏԵՍԱՆԵԼԻ ԿԴԱՌՆԱՆ
1
Նախագահ Ս.Սարգսյանը երեկ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին
Իր ելույթում ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ մասնավորապես ասաց. «Ստացվեց այնպես, որ ապրիլի 13-ին ...ԵԽԽՎ-Ի ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԵՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քննարկմանն է դրվում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձեւի նախագիծը։ Փաստաթուղթն ընդունելուց 3 ամիս հետո, իր ամառային ...ԱԶԱՏՆ ԷԼ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԽՂՃԻՆ
Ինչպես հայտնի է, Աթենքի վարկանիշային մրցաշարում չարդարացան օլիմպիական թիմի կազմը համալրելու բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ՌԱՖԱՅԵԼ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ակնկալիքները։ Բաղձալի ուղեգրերը, ...ԴԱԼՈՒԶՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
Իտալիայի Լինյանո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցաշարում 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի բացարձակ չեմպիոնուհու կոչումը: Ցույց տալով ...ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻՆԵՐ ԵՆ. Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Գ.Մ. 5
1962 թվականին լոնդոնյան «Թայմսը» հրապարակեց ծաղրանկարչության ժանրի մեծ վարպետ Օլիֆանթի երգիծանկարը։ Այնտեղ պատկերված էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մաքմիլանը եւ Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Ֆիտցջերալդ ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴՆԵԼ ԽԵՂԿԱՏԱԿԻ ԹԱՍԱԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Դեռեւս ԱՄՆ նախագահ Ալեքսանդր Համիլտոնն էր հարցնում. «Կնպաստի՞ արդյոք հասարակական խաղաղությանը կամ իշխանության կայունությանը, եթե երկրով մեկ թափառեն կես դյուժին մարդիկ, որոնք ժամանակին արժանի են համարվել ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրերով ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար, ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԸ՝ ՀՀ գյուղատնտեսության ...ՉԵՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ
1Դեռեւս մարտին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հանդիպելով Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ, առաջարկել էր ներգրավել ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսում ավելացել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի աջակիցների թիվը՝ հասնելով 59-ի: Բանաձեւին միանալու որոշում կոնգրեսականներ Միշել Բախմանը (հանրապետական, Մինեսոտա), Չարլզ Գոնսալեսը ...ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ՉԻ ՎԵՐԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պարզապես փոխվել է սուբսիդավորման ձեւը
Գազի սակագնի սուբսիդավորումը մայիսի 1-ից ոչ թե վերանում է, այլ փոխվում է սուբսիդավորման ձեւը։ Տոտալ սուբսիդավորումից կառավարությունն անցնում է հասցեական սուբսիդավորման։ ...ՕԵԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր ձեւավորվող կառավարության եւ նրա առջեւ դրված խնդիրների մասին «Հայացք» ակումբում երեկ իր տեսակետները ներկայացրեց պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԱՎՈՅԱՆԸ
Նոր կառավարության մաս կազմելով` ՕԵԿ-ը ...ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Սեփ. լրտվ.«Երեւան Ջուր» ընկերության սպասարկած տարածքում 2008թ. խմելու ջրի սակագների բարձրացման հարցը դեռ որոշված չէ։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ընկերության գլխավոր տնօրեն ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԸ անդրադառնալով այս հարցին, ...ԳԱԶԱՄՈՒՂ
Իրանից Հայաստան ներկրվող բնական գազը Հայաստանի կենտրոնական շրջաններ հասցնելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ընդլայնում է գործող գազափոխադրման համակարգը հարավային ուղղությամբ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ...ԱՆԴԱՌՆԱԼԻ ՓԱՍՏ
1
Ըստ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Մենք պետք է ստեղծենք միջազգային բարենպաստ պայմաններ Արցախի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման համար: Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ընկալի այն պարզ իրողությունը, որ Լեռնային ...ՍՐԲԱԳՐՎԱԾ ՍԽԱԼԸ
«Ի վերջո, բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանը երբեք Արցախի հիմնախնդրի համատեքստում զիջումների չի գնալու, Արցախը չի զիջելու։ Հայ ժողովուրդը գերությունից հետ է բերել իր պատմական տարածքի մի մասը, որի գերեվարման ...ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ-ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՕԵԿ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԱՎՈՅԱՆԻ, հասարակության բողոքավոր եւ իշխանություններին ընդդիմադիր տրամադրված հատվածը պիտի գիտակցի, որ ինքը փոքրամասնություն է. «Լավ, ասենք, նրանք նորից գնացին Թատերական հրապարակ, ...ԴՐԱ ՀԵՏ Ի՞ՆՉ ԽՈՍԵՍ
Սեփ.լրտվ. 5
Երկխոսելու թեմա չկա
«Զավեշտ է, երբ Արեւմուտքը այսօր էլ պնդում է, թե պետք է երկխոսություն սկսել ընդդիմության հետ։ Ես դա ուղղակի չեմ պատկերացնում։ Ի՞նչ թեմայի շուրջ պետք է երկխոսեն նորընտիր նախագահն ...ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ՓՈՓՈԽՎԻ
2008 թվականի ընթացքում սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի մատակարարման՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագների փոփոխություն չի նախատեսվում: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Երեկ՝ ժամը 00:05-ին, հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 26 տանը: Երեւանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Հրդեհը մարվել է ժամը 01:47-ին: ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
Մեքենա վարելը Երեւանում օրըստօրե դժվարանում է։ Հատկապես ծանրաբեռնված է քաղաքի կենտրոնը. մի խցանումից ընկնում ես մյուսի մեջ։ Ավտոմեքենաների քանակի կտրուկ աճը, որն ընթանում է չափազանց վատ ճանապարհների եւ ...ՄԻ՛ ՎՆԱՍԵՔ
Սեփ. լրտվ. 4«Նորաստեղծ Սփյուռքն է ակտիվ մասնակցում դրսում կազմակերպվող հակապետական ցույցերին։ Նորաստեղծ Սփյուռքին մենակ մի բան կարող եմ ասել. մի՛ գնացեք այնտեղից մեզ վրա մատ թափ տվեք։ Եթե դուք որոշել եք որպես սփյուռքահայ ...ԿՈՂՄԵՐԸ ՄՈՏ ԵՆ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: «Ես հանդիպել եմ երկու երկրների արտգործնախարարներին եւ քննարկումներ անցկացրել ...ՀԵՏ ԵՆՔ ԳՆՈՒՄ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն նախատեսում է Ռուսաստանից հետ գնել Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 4 բլոկները, որոնք ՌԴ-ին հանձնվել են «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով: Ինչպես նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, ...
ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ԳՏԵԼ
ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻՆ ԵՎ ՋԱՐԴԱՐԱՐՆԵՐԻՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԷԻՆ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ«ԽԱՂԱՂ ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐԸ» ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ ԷԻՆ ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆԴԻԱԿԱՅԻՆ ԲԾԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՎՆԱՍՎԱԾՔ
ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՀՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՅԴ Ի՞ՆՉ ՀԱՆՑԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՅՈԳԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի բուսակերության բաժին
ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՃՈ՞ՐՏ ԵՆՔ, ԹԵ՞ ՍՈՒՎԵՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
...ԵՎ ԱՂԲԸ ՄԵԴՈՒԶԱՅԻ ՊԵՍ ԿՉՈՐԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԷԹՆԻԿ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՏԱՍԸ ՍԽԱԼՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

