
ՓՉԻՐ ԳԱՎՐԻԼԱ
- Մտահան անելով ամենակարեւորը

Շարունակելով պահպանել «հավասարակշռությունը», Տեր-Պետրոսյանը հերթով հարցազրույց է տալիս կամ հոդվածով հանդես գալիս մեկ ամերիկյան, մեկ ռուսական պարբերականներում։
Օրերս դարձյալ հերթը «Նովիե իզվեստիա»-ինն էր, որին տված հարցազրույցում, անդրադառնալով մինչ նախագահական ընտրությունները եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին, հայաստանյան «ընդդիմության լիդերը» իր արտահայտած գնահատականների, ընդհանրապես ասելիքի առումով առանձնակի թարմությամբ չփայլեց։ Այսինքն՝ ինչպես քաղաքական ասպարեզ վերադառնալու առաջին օրերին, շարունակում է նույն երիտասարդական ավյունով հորինել, ստեր փչել։
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նախագահական եւ հետընտրական իրողությունները, Տեր-Պետրոսյանը մի առասպելապատում է ներկայացնում, հայտարարելով, թե իշխանությունները մինչեւ փետրվարի 19-ը բացառապես զբաղված են եղել իր դեմ խոչընդոտներ հարուցելով. «Իմ հազարավոր կողմնակիցներին ձերբակալել են, ահաբեկել, վախեցրել, որպեսզի նրանք չմասնակցեն իմ քարոզարշավին։ Իմ միտինգների ժամանակ իշխանությունները սադրանքներ են կազմակերպել, բոլոր հեռուստաընկերությունները միակողմանի են լուսաբանել նախընտրական քարոզարշավը»։
Հասկանալի է, «Նովիե իզվեստիա» թերթի զրուցակից «հալածյալ» թեկնածուն չի մանրամասնում, թե քարոզարշավի փուլում այդ ինչ ձերբակալությունների, ահաբեկումների դեպքեր են արձանագրվել։ Քանի որ նախընտրական շրջանում տեղի ունեցած միտինգների ժամանակ ԼՏՊ-ն մշտապես հիշեցնում էր ընդամենը աշնանային մի դեպք, այս անգամ էլ հավանաբար նկատի ունի հենց 2007-ի հոկտեմբերի 23-ի դիպվածը։
Չենք կարծում, թե մոռացել եք, բայց վատ չէր լինի կրկին վերհիշել այդ օրվա անցուդարձը, երբ անսթափ վիճակում ԼՏՊ-ի կողմնակիցներն ու ակտիվիստները, մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպած երթի ընթացքում խախտելով հասարակական կարգը եւ խաթարելով երթեւեկությունը, մի քանի ժամով բերման ենթարկվեցին Կենտրոնի ոստիկանության բաժին։ Նույն օրը, ուշ երեկոյան, ԼՏՊ-ն հայտնվեց ոստիկանության շենքում եւ իր բոլոր անսթափներին տուն տարավ։
Ինչ վերաբերում է իշխանությունների սադրանքներին, ապա ընդամենը այն միջադեպն ենք հիշում, երբ նույն ԼՏՊ-ի ակտիվիստները հարձակվեցին ու ծեծեցին միտինգի մասնակից ազատամարտիկին միայն նրա համար, որ հանդգնել էր դեմ արտահայտվել իրենց առաջնորդի թեկնածությանը։
Դե, իսկ հեռուստաընկերությունների միակողմանի լուսաբանման մասին դժգոհությունն ընդհանրապես ծիծաղելի է. 30 օր շարունակ բոլոր բնակավայրերն արշավող թեկնածուի քարոզչական «էսկորդը» պատկերող կադրերը անջնջելի են։ Իսկ Տեր-Պետրոսյանից ակնկալել, թե ռուսական պարբերականին տված հարցազրույցում կխոստովաներ, որ հենց ինքն է մերժել հեռուստաբանավեճերին մասնակցելու հեռուստաընկերությունների հրավերները, իհարկե, միամտություն կլիներ։
Ինչպես արդեն նկատեցիք, թեպետ իր այս վերջին հարցազրույցում էլ ԼՏՊ-ն ոչ մի նոր բան չի ասում, այնուամենայնիվ «Նովիե իզվեստիա»-ի հարցազրույցը առանձնանում է ԼՏՊ-ի նախորդ ելույթներից նրանով, որ այստեղ առկա է ամենաէական բացթողումը։ Մարտի 1-ից շատ ժամանակ չի անցել, բայց ահա «համաժողովրդական շարժման» առաջնորդն արդեն հիշողության հետ կապված խնդիրներ ունի։
Պատասխանելով հաջորդ հարցին՝ ի՞նչ կասեք ներկա իրավիճակի մասին, ԼՏՊ-ն, ակնհայտորեն շրջանցելով պատճառը, խոսում է միայն հետեւանքի մասին, արձանագրելով, թե «Հայաստանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 150-ի։ Ես չգիտեմ Եվրախորհրդի անդամ որեւէ այլ երկիր, որտեղ քաղբանտարկյալներ կան։ Ձերբակալվել են իմ գրեթե բոլոր վստահված անձինք, իմ շտաբների բոլոր ղեկավարները»։
Իսկ թե որտեղի՞ց եւ ինչպե՞ս ծլեցին «քաղբանտարկյալները», ե՞րբ, ո՞ր օրը, ո՞ր ժամին սանձազերծված վայրագ գործողությունների, կատարած հանցանքների համար իր զինակիցները հայտնվեցին կալանավայրերում, առաջնորդը «խոհեմաբար» լռում է։ Մարտի 1-ին տեղի ունեցած սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչն ու պատասխանատուն, «մտահան անելով» օրացուցային այդ սեւ օրը, միանգամից արձանագրում է «քաղբանտարկյալների» փաստը։
Կարելի է կարծել, որ մարտի 1-ին իր զինակիցներն ու ակտիվիստները ընդհանրապես Մյասնիկյանի արձանի շրջակայքում չեն երեւացել։ Այլ գարնան առաջին օրը զբաղված են եղել ձկնորսությամբ, մի մասն էլ քաղաքամերձ լճակին հարակից անտառում ծաղիկներ ու սունկ հավաքելով... ու հանկարծ հայտնվել են իրավապահները եւ, սրանց վզակոթին տալով, անտառից դուրս են բերել ու ձերբակալել։
Միտումնավոր չնշելով մարտի 1-ի դեպքերի մասին, հետաքրքիր է, իր «մոռացկոտությամբ» ի՞նչ խնդիր էր փորձում լուծել ԼՏՊ-ն։ Չէ՞ որ մարտի 1-ի զանգվածային անկարգությունները բոլոր մանրամասներով, րոպե առ րոպե նկարահանված են եւ պարզորոշ երեւում է, թե «քաղբանտարկյալները» ինչպես էին բարիկադներ կառուցում, մեքենաներ հրկիզում, խանութներ ավերում եւ կրակում ոստիկանների վրա։
Մյուս կողմից էլ, ախր, ԼՏՊ-ն մարտի 1-ի «ինքնապաշտպանական» մարտերի օրը հիշողությունից իսպառ ջնջելու խնդիր ունի, քանի որ օրերս կոչով ազդարարեց, որ ապրիլի 9-ից նոր-նոր է միայն սկսվում պայքարը։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
kari գրել է:
Եթե այս բոլորը հասկանում եք , ԼՏՊ-ին ինչու մինչև հիմա չեն ձեռբակալում,որպես դավաճան:Այդքան ապացույցներ կան , բա հերիք չեն:Ժողովուրդը մեխքա , ազատեք նրանց էդ վիժվացքից:
ՀՈՒԶԱԽԱՌՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ
Ապրիլը ավանդաբար միջազգային մրցումներով հագեցած ամիս է Հայաստանի մարզիկների համար։ Խոսքը պաշտոնական ստուգատեսների, գլխավորապես մենապայքարային մարզաձեւերի Եվրոպայի առաջնությունների մասին է, որոնցում մերոնք, ...ՀԱՅ ՌԵԳԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Ռեգբիի ազգային հավաքականը Աբովյանում Եվրոպայի առաջնության «Ա» խմբի 3-րդ ենթախմբի ընտրական մրցաշարում 23:11 հաշվով հաղթել է Դանիայի թիմին: Հայաստանի ռեգբիստների հաջորդ մրցակիցն է Սերբիայի հավաքականը:ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՑԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՎ
Իտալիայի Կատանիա քաղաքում ավարտված սուսերամարտի երիտասարդական եւ պատանեկան աշխարհի առաջնությունում հայաստանցի ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը եւ խոցասուսերակիր Սպարտակ Հարությունյանը չկարողացան դուրս ...ԻՍԿ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՊԱՐՏՎԵՑԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մինչեւ 21 տարեկանների Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Մակեդոնիայում 0:2 հաշվով զիջեցին այս երկրի թիմին: Առաջին խաղում մեր թիմը 2:6 հաշվով պարտվեց չեխերին, ...ԳԱՎԱԹԱՅԻՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ
Հայաստանի գավաթը վիճարկող թիմերը հերթական քայլը կատարեցին եզրափակիչ հանդիպման ուղղությամբ։ Երեկ պայքարը շարունակող քառյակը անցկացրեց կիսաեզրափակիչի առաջին խաղը, որոնց արդյունքներով գլխավոր մրցանակին տիրելու ...ՀԱԿՈԲՅԱՆԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
Դագոմիսում ավարտված Ռուսաստանի շախմատի ակումբային առաջնությունում Վլադիմիր Հակոբյանը նվաճել է չեմպիոնի կոչումը : Նա հանդես է եկել Եկատերինբուրգի «Ուրալ» թիմի կազմում: Իսկ Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) ...ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐԾԱԹ
Իրանում ավարտված «Տաֆթան տուր» միջազգային մրցաշարի խմբային եւ անհատական մրցավազքում հայաստանցի հեծանվորդ Սերգեյ Սարգսյանը արժանացել է արծաթե մեդալների:Ի՞ՆՉ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒԶԱԾԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Առավել մեծաթիվ մարդկային զոհե՞ր...
Ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախնական եզրակացություն է ներկայացվել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ...ՆՈՐ ՈՐԱԿ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 1
Միգրացիոն գործընթացներում
Անկախության հաստատումից ի վեր, միգրացիոն գործընթացներում լուրջ տեղաշարժեր են կատարվել
90-ականների սկզբի համեմատ, այսօր ոչ միայն Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների ...ԿԱՐԵԼԻ՞ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 3
Նոր իշխանությունից հասարակությունը շատ բան է սպասում եւ առաջին հերթին՝ արդյունավետ պայքար մեր այնպիսի հին հիվանդությունների դեմ, ինչպիսին է, օրինակ, կոռուպցիան։
Կոռուպցիան, անշուշտ, հաղթահարել կարելի ...ԳՆԱՃԸ ՇՈՒՐՋ 3 ՏՈԿՈՍՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ՍՊԱՍԵԼԻՔԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպիսին են նոր կանխատեսումները
Հայաստանում արձանագրված գնաճի մակարդակն այս տարվա առաջին եռամսյակում գերազանցեց կանխատեսվող ցուցանիշը։ Չնայած Կենտրոնական բանկը կանխատեսել էր 6,8, այնուհանդերձ 12-ամսյա ...ԱՌԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ստացած մարմնական վնասվածքներից 2 անձ, առանց գիտակցության գալու, ապրիլի 11-ին հիվանդանոցում մահացել են: Ինչպես հայտնեցին ...ՄԵՐ ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԱԽԵՂԿԱՏԱԿՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 21
Սակայն թարմացման անհրաժեշտություն է զգացվում
Մարդիկ բոլոր ժամանակներում էլ սիրել են խեղկատակներին։ Բավական էր խեղկատակը՝ իր ծամածռություններով, ցատկերով ու զվարճախոսություններով, հայտնվեր արեւոտ օրը ...ԵԿԵՔ ԲԱՆԱԿՑԵՆՔ
Սեփ.լրտվ.Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Մենք կարող ենք բավարարված չլինել մեր առօրյայով, դժգոհել այն բազմաթիվ պրոբլեմներից, որոնք կոռոզիայի են ենթարկում մեր ամենօրյա կյանքը։ Բայց դա չի կարող հիմք լինել կասկածի տակ ...2 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Մեսրոպ Զաքարյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին ...ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է եւս մեկ դատավճիռ: Արագացված դատաքննության ...ԿՈՐՑՐԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 8
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
-Առաջվա պես հավատո՞ւմ եք, որ ընդդիմություն-իշխանություն «բանակցությունների» օրակարգը ...ԱՐԵՎՄՏՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծին անդրադառնալով՝ ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրապետությունում ապրիլ-մայիսին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 24 համայնքներում: Ինչպես տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանը, ապրիլի 20-ին համայնքի ղեկավարի ...ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններ Ֆեթիե Չեթինը, Բահրի Բայրամ Բելենը եւ Էնգին Ջինմենը Դինքի գործով հետաքննություն վարող Ստամբուլի հանրապետական դատախազին են ներկայացրել 18 էջից բաղկացած դիմում, որով պահանջել ...ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, 2008 թվականի ապրիլի 13-ին, ժամը 00:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ավագ ...ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 26
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, Տեր-Պետրոսյանը շարունակում է օտարերկրյա մամուլում հարցազրույցներով հանդես գալ եւ փորձում է ներկայացնել հայաստանյան իրականությունը ...ՓՉԻՐ ԳԱՎՐԻԼԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Մտահան անելով ամենակարեւորը
Շարունակելով պահպանել «հավասարակշռությունը», Տեր-Պետրոսյանը հերթով հարցազրույց է տալիս կամ հոդվածով հանդես գալիս մեկ ամերիկյան, մեկ ռուսական պարբերականներում։
Օրերս դարձյալ ...ԱՄԵՆԱՄԵԾ ԴԵՖԻՑԻՏԸ. ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Օրերս վարչապետի պաշտոնում նշանակվեց Տիգրան Սարգսյանը։ Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հնարավորությունները՝ իրականացնելու երկրորդ սերնդի բարեփոխումների «հավակնոտ» ծրագիրը։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի ...ՆԱ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՆ Է՝ ՈՐՊԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
2
«Լ.Տեր-Պետրոսյանի նպատակը փաստորեն ոչ թե հասարակական համերաշխությունն է, այլ պառակտումը, լարվածությունը ծայրահեղորեն սրելը։ Երկխոսության սեղանի շուրջ նստելու նոր իշխանության առաջարկը նա մերժում է, քանի ...ՄԻԱՅՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
«Կառուցողական մեկնակետը պետք է լինի այն, որ մենք ունենք ընտրված նախագահ, ձեւավորվող կառավարություն եւ քաղաքական խնդիրներ, որոնք պահանջում են քաղաքական լուծումներ, որոնց շուրջ բոլորս պետք է համախմբվենք։ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
3Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում ղարաբաղյան կողմն անցնելիս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող։ Ձերբակալվածն անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել։ ...ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ
2Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից եւ նշանակվել պաշտպանության նախարար։ ...ԱՍՏԾՈ ՄԱՏՈՒՑԱԾ ՊՐՈԲԼԵՄԸ
Սեփ. լրտվ.
Ընտրությունների հետ կապ չունեն
«Մարտի 1-ին տեղի ունեցած զարգացումները ընտրությունների հետ որեւէ կապ չունեն։ Բացի իրենցից, ով էլ հաղթեր, նույնն էր լինելու։
Իսկ ապազգային ուժերի համար Արցախի հիմնախնդիրը ...ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 10-Ի
Այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին, ժամը 19։00-ի սահմաններում մահացավ Արարատի մարզի Լուսառատ գյուղի 29-ամյա բնակիչ Սամվել Հարությունյանը, որն ստացել էր կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային ծանր վնասվածքներ, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Ստրասբուրգի Եվրոպայի պալատում երեկ աշխատանքն սկսեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կշարունակվի մինչեւ ապրիլի 18-ը։ Նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է նաեւ «Հայաստանի ...
ԱՅԴ Ի՞ՆՉ ՀԱՆՑԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՅՈԳԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի բուսակերության բաժին
ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
...ԵՎ ԱՂԲԸ ՄԵԴՈՒԶԱՅԻ ՊԵՍ ԿՉՈՐԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՏԱՍԸ ՍԽԱԼՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐ ՀԱՅՐԵՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՍՏԱՆՁՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ...»
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

