
ՄԵՐ ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԱԽԵՂԿԱՏԱԿՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
- Սակայն թարմացման անհրաժեշտություն է զգացվում

Մարդիկ բոլոր ժամանակներում էլ սիրել են խեղկատակներին։ Բավական էր խեղկատակը՝ իր ծամածռություններով, ցատկերով ու զվարճախոսություններով, հայտնվեր արեւոտ օրը քաղաքային հրապարակում, նրա շուրջ անմիջապես մեծ բազմություն էր հավաքվում, որտեղ մեծահասակները, որպես կանոն, ավելի շատ էին, քան երեխաները։
Խեղկատակը գլոբալ երեւույթ է։ Միջնադարում եւ Վերածննդի դարաշրջանում այն կարելի է հայտնաբերել գործնականում ցանկացած եվրոպական երկրում, Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Ամերիկայում, Աֆրիկայում եւ այլուր։ Խեղկատակների շքերթը՝ գլուխկոնծի տալով ու պարելով, ընթանում է մայրցամաքների ու դարերի միջով եւ, պարզապես գնալով նրանց հետքերով, կարելի է շուրջերկրյա ճամփորդություն կատարել։
Համարվում է, որ դափնիներն այստեղ պատկանում են Չինաստանին։ Չինական խեղկատակների պատմությունն, անշուշտ, ամենահինավուրցն է, իրադարձություններով ամենահարուստն ու փաստաթղթերով առավելագույնս վավերացվածը։ Խեղկատակը նկարագրվում է նշանակալից եւ հանրահայտ այնպիսի երկերում, ինչպիսին է, օրինակ, չինական Հերոդոտի՝ Սիմ Ցյանի (145-86թթ. մ.թ.ա.) «Պատմական գրառումները»։
Փոխարենը՝ հայոց աշխարհի խեղկատակները, զիջելով չինականներին իրենց վաղեմությամբ, զգալիորեն գերազանցում են նրանց (ասենք՝ նաեւ մնացած բոլորին) գունագեղությամբ։ Կարելի է նույնիսկ հպարտությամբ արձանագրել, որ մեր խեղկատակներն ամենախեղկատակն են աշխարհում։
Դե, իսկ անցած շաբաթը չափազանց բազմազան ստացվեց. բոլոր խեղկատակները ջերմեռանդություն դրսեւորեցին, արդյունքում «Շաբաթական վարկանիշ» վարողի համար ամեն կողմից այնպիսի՜ նվերներ են կախված, որ մնում է միայն թուքդ սրբես։
Վերցնենք թեկուզ գլխավոր խեղկատակին՝ նախկին նախագահ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, որն անցած շաբաթ հայտարարեց. «Ապրիլի 9-ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը։ Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական հալածանքների եւ խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված սահմռկեցուցիչ սպանդի միջոցով։ Արեւմուտքը բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով»։
Դե ինչ, զգացի՞ք վերը մեջբերված խոսքերի հեղինակից տարածվող սրբության բույրը։ Այդ հազվագյուտ ֆենոմենը բնորոշ է միայն հատուկենտ սրբերի։ Հայտնի է, որ Սուրբ Թերեզա Ավիլացու՝ քրիստոնեության ամենաառեղծվածային սրբուհիներից մեկի արձակած անուշահոտությունը, տարածվում էր նրա մենաստանի ողջ տարածքում։ 16-րդ դարում մահացած Սուրբ Կատերինա դե Ռիչին ավելի անուշաբույր էր, քան ցանկացած օծանելիք։ 18-րդ դարում ապրած Սուրբ Ժեռար Մայելլան նույնպես անասելի քաղցր բույր էր արձակում, նույնիսկ մահամերձ վիճակում։ Եւ ահավասիկ՝ հայոց աշխարհի գլխավոր խեղկատակը։
Իսկ դուք ուշադրություն դարձրեցի՞ք հայտարարության լեզվական կատարելությանը։ Աշխարհին հայտնի է միայն մեկ կերպար, որն այդ առումով կարող է համեմատվել Տեր-Պետրոսյանի հետ։ Ամեն տարի հունիսին ողջ աշխարհից ուխտավորներ են այցելում Պադուայի Սան Անտոնիո բազիլիկա։ Այնտեղ ներսի մատուռում գտնվում է Սուրբ Անտոնիոսի դամբարանը, որտեղ դրված են նրա լեզուն, ծնոտն ու ձայնալարերը։ Դրանք պահվում են մնացյալ մարմնից առանձին, քանզի Անտոնիոսը քրիստոնեության լավագույն հռետորներից մեկն էր։
Երբ 1231 թվականին բացեցին դամբարանը, հայտնաբերեցին, որ սրբի մարմինը վաղուց փոշի է դարձել, սակայն լեզուն մնացել է թարմ ու կարմիր, ինչպես կենդանի մարդունը։ Սուրբ Բոնավենտուրան, լինելով այդ երեւույթի ականատեսը, հռչակեց դա հրաշք։
Սակայն մեզ, չգիտես ինչու, թվում է, որ Արեւմուտքի եւ Բուշի՝ թզուկի դեմքով ու կոկորդիլոսի վարքուբարքով այդ ընդհանուր առմամբ ոչ վատ տղայի ուղղությամբ շանթեր արձակելու փոխարեն, -5 միավոր ստացած Լ.Տեր-Պետրոսյանը լավ կաներ, եթե ապաշխարեր սեփական մեղքերի համար։ Չէ՞ որ «սահմռկեցուցիչ սպանդի» հեղինակը հենց ինքն է։ Եւ տասը զոհերը նույնպես ծանրացած են հենց իր խղճին։
Այլապես տպավորություն է ստեղծվում, թե գլխավոր խեղկատակին բաժին է ընկել պիտանելության ժամկետանց ուղեղ։ Ինքն է մեղավոր, պետք էր նայել պիտակին։
Ցանկացած քաղաքական գործչի գերագույն հատկանիշ է համարվում շրջապատող իրականության մեջ գլխավորը գտնելու եւ ավելորդը բացառելու կարողությունը։ Որպեսզի ավելորդը չխանգարի գլխավորին։ Անցած շաբաթ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ հերթական անգամ ապացուցեց բոլորին, որ ճիշտ է ըմբռնում գերակայությունները։
Նա հայտարարեց. «Պայքար, պայքար մինչեւ վերջ։ Չպայքարելը դավաճանություն է, դավաճանություն՝ 20-ամյա ձեռքբերումներին... Երկխոսության պետք է գնալ ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ ժողովրդի հետ՝ նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելով։ Երկխոսության այլ թեմա անձամբ ես չեմ տեսնում»։
Ես համարում եմ, որ եթե ոչ շքանշանի, ապա գոնե մեդալի հումանիզմի սույն օազիսն ու օջախը հաստատ արժանի է։ Կեցցե՛ս։ Դե իհարկե՝ արտահերթ ընտրություննե՛ր։ Դարձյալ համընդհանուր պսիխոզ, երթեր, միտինգներ Թատերական հրապարակում։
Ի դեպ, Թատերական հրապարակում միտինգը կշարունակվեր առ այսօր, եթե հհշական ակտիվիստները իրավապահներին կատաղի դիմադրություն ցուցաբերելու փոխարեն կիրառեին անգլիական Նոթինգհեմփշիրի՝ լեգենդար Հիմարների քաղաքի բնակիչների մարտավարությունը։ Եթե հիշում եք, Ջոն արքան զինվորներ ուղարկեց այնտեղ՝ ինչ-որ զանցանքի համար բնակիչներին պատժելու, զինվորները տեղ հասան ու տեսան հիմարներով լեցուն քաղաք։ Թափառում են փողոցներով ապուշի տեսքով, ջրի մեջ ձուկ խեղդում, մկրատով անցքեր բացում հագուստի վրա... Հավատացին միամիտ զինվորները, թե իրենց առջեւ հիմարներ են, ու հեռացան։
Բայց ինչքա՜ն իմաստուն գտնվեցին այնուամենայնիվ իրավապահները՝ ազատության մեջ թողնելով -4 միավոր ստացած Ս.Ղազարյանին։ Երբ ժամանակին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ա.Մ.Կոսիգինին առաջարկ ներկայացրին թեկնածուական եւ դոկտորական աստիճանի համար աշխատավարձի հավելումը վերացնելու մասին, նա հարցրեց հեղինակներին. «Ասացեք, իսկ դուք փորձե՞լ եք խոզ խուզել։ Ահա ուրեմն, վայնասունը մեծ կլինի, իսկ բուրդը՝ չափազանց քիչ»։
Ահավասիկ գրում եմ այս ամենն ու կատաղության արցունքները մշուշում են աչքերս, գրիչն ընկնում է ձեռքիցս, ցանկություն է առաջանում անհապաղ հարցնել հանցավոր վարչախմբին, թե ինչպե՞ս կարողացավ այս վիճակի հասցնել հայոց աշխարհը։ Սպասում ես, թե նրանց մեջ վերջապես գլուխ կբարձրացնի խիղճը, գոնե ինչ-որ լուսավոր բան կարթնանա խավար հոգիներում։ Չի՛ արթնանում։ Համառորեն շարունակում են իրենց կեղտոտ գործը, ուզում են հասցնել դա ավարտին։
Եւ այդժամ. գրում եմ սա, եւ արցունքները նորից հոսում են աչքերիցս, բայց այս անգամ երջանկության ու գորովանքի արցունքներ, քանզի նախկին արտգործնախարար ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶՅԱՆԸ անցած շաբաթ հայտարարեց. «Հայաստանը ծանրագույն վիճակի մեջ է հայտնվել ոչ միայն արտաքին քաղաքական եւ ներքաղաքական պատճառներով, այլեւ տնտեսական։ Հայաստանի տնտեսությունը գահավիժում է։ Եթե այսպես շարունակվի՝ Հայաստանի տնտեսություն գոյություն չի ունենա։ Մարդիկ այլեւս չեն կարող ապրել»։
Ասում են, միայն Վ.Փափազյանին է հայտնի հայրենի տնտեսությունը փրկելու հրաշալի միջոցը, որը հանցավոր վարչախմբին հայտնելը խորապես անբարո կլիներ։ Նա չի մատնի մեծագույն գաղտնիքը, նույնիսկ եթե ենթարկվի զարհուրելի կտտանքների, ինչպես Սուրբ Լավրենտիոսը։ Վերջինս նահատակվեց 258 թվականի օգոստոսի 10-ին, երբ Հռոմի կայսր Վալերիանոսի հրամանով նրան տապակեցին՝ գրիլի պես։
Ինչպես գրել է Սուրբ Ամբրոսիոսը, նույնիսկ մահապատժի ժամանակ Լավրենտիոսը չէր կորցնում հումորի զգացումը։ Երբ նրան տապակում էին դանդաղ կրակի վրա, խնդրեց դահիճներին՝ շուռ տալ իրեն, քանզի մի կողմն արդեն լավ եփվել է։
Այո՛, ամեն ինչ գահավիժում է անդունդը, այսպես շարունակելու դեպքում Հայաստանը ոչինչ չի ունենա, ու մարդիկ էլ չեն կարողանա ապրել։ Չնայած օրացույցով գարուն է, սակայն դրսում՝ խոր աշուն, իսկ հորթերին աշնանն են հաշվում։ Խոստովանենք. մտածել անգամ չէինք ցանկանա այն մասին, թե ինչ կլինի հորթերի հետ, երբ նրանց բոլորին հաշվեն։ Միակ հույսը -3 միավոր ստացած Վ.Փափազյանն է։ Հհշական կոդլից յուրաքանչյուրը ցուցադրում է իր տխմարությունը, ուրախանալով, որ մյուսներն ավելի տխմար են։
Դե, իսկ այժմ՝ last but not least. վերջինն ըստ հերթականության, բայց ոչ՝ ըստ կարեւորության։
Ժամանակին պալատական ծաղրածուներ դառնում էին ամենատարբեր ծագումով մարդիկ. ազատամիտ ուսյալներ, որոնց հանգամանքները ստիպել էին լքել համալսարանը, քահանաներ, որոնց վռնդել էին մենաստանից «Քրիստոսի հարսնացուների» հետ չարաճճիությունների համար, արտակարգ ճարպիկ ու սրալեզու ինչ-որ ձեռնածուներ կամ գյուղական դարբնի աշակերտներ, որոնց կատակները զվարճացրել էին անցվոր ասպետին։ Մի խոսքով, պալատական խեղկատակ դառնալու համար պետք էր ուշադրություն գրավել։
Լեւոն 7-րդ թագավորի պալատական ծաղրածուին՝ մարքսիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ դա փայլուն կերպով հաջողվում է։ Ասենք, ինչպե՞ս կարելի է ուշադրություն չդարձնել հետեւյալ հայտարարությունն անողի վրա. «Մարտիմեկյան արյունոտ շաբաթը վերջնականապես շեփորահարեց՝ ազդարարելով երրորդ բուրժուական հանրապետության վախճանը եւ նոր Հայաստանի չորրորդ հանրապետության երկունքը։ Ժողովրդավարությունը Հայաստանի երրորդ հանրապետությունում ընկավ կտրուկ, միանգամից, հնձած գառան նման, ինչպես Լեւ Տոլստոյի Հաջի Մուրատը»։
Լեւոն 7-րդը, հանձին -2 միավոր ստացած Դ.Հակոբյանի, ունի լավ ծաղրածու, սակայն վերջինս բոլորին վաղուց արդեն ձանձրացրել է եւ ժամանակն է մտածել արժանի փոխարինողի մասին։ Ի դեպ, ազնվականները մշտապես զբաղվում էին նոր խեղկատակների որոնումներով, ինչի մասին վկայում է հենց թեկուզ պալատական Բեդիլի նամակը Թոմաս Կրոմվելին, որտեղ հնարավոր թեկնածություն է առաջարկվում թագավորի զառամյալ ծաղրածուի տեղի համար.
«Ինչպես Ձեզ հայտնի է, Նորին մեծություն Թագավորը մի ծեր ծաղրածու ունի՝ Սեքստոնը։ Նա դեռ լավն է, սակայն նկատի առնելով տարիքը՝ այդպես հավերժ շարունակվել չի կարող։ Կրոլանդում ես մի երիտասարդ խեղկատակ եմ գտել եւ կարծում եմ, որ նա ձեր Սեքստոնից շատ ավելի զվարճալի կլինի... Դեռ տասնհինգ տարեկան էլ չկա»։
Ինչ-ինչ, բայց երիտասարդ խեղկատակները լեւոնականների մեջ առավել քան շատ են, փոխարինողների հարցում առանձնակի խնդիրներ պիտի որ չառաջանան։
- Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Քննարկում
kari գրել է:
Հիանալի և բովանդակալից հոդված էր,բռավո:
ABG գրել է:- ArAzArM
համաձայն եմ, եղբայր...
Դա ես չեմ գրել. Ինչ-որ մեկն է խաղում comp-ով.- ArAzArM
hay գրել է:
Ազգային Ժողովդ -բոլորը ղեղկատակ են,ինչու ես սար ու ձոր ընկել, գագիկ ,,իմաստուն,,
HerosakanHai գրել է:
Shat dipuk es grel. Apres.
Ierb 16rd darum Janna D'Arke azatum er Fransian Angliakan hrosakneriz, mi angam na xgjaz ir gerinerin ev azat arzakez nranz. Henz aid azat arzakvaznere heto miazan u geri brnezin Jannain irenz Angliakan trkahogi sut kahanai mijozov varelu nran xaruiki vra. Ierb Petutean ev Azgi hamar e gorze- tshnaminerin NO MERCY! inchu chek karog apazuzel, vor spanutiunnere katarvezin ltpi hatuk jokatneri mijozov? Aid e chshmartutiune. Ies GITEM!Bazkakapes hanel LTpin aspareziz!
ABG գրել է:- Xelk
Նշեմ որ քո և Նիկոլի համեմատական տարբերությունը նույնն ինչ Սերժի և Լևոնի:
Էս դու չես գրե՞լ. Հիմա ինչ ես ասում՝ ԼՏՊ-ն մարդ ա՞
Xelk
es el qez mi irakan patmutjun nerkajaznem,depq@ texi e unezel abovjanzi mi eritasardi het vor@ zarajum er 1994 tvin banakum,txan inqnaspan exav,harzer er zakum inchi hamar txan inqnaspan exav axr arden zunadadar er ete hishum es 1994 tvi majisiz arden znadadar er isk txan ashnan havaqov banak er gnazel,harzer@ shat ein u patasxan chkar,bajz baniz parzvez vor banakum txajin brnabarel ein zezel u jardel ein,cher dimazel dimel er inqnaspanutjan,hima inch kases?????depq@ irakan e txan abovjanci,isk inchi et lragrox@ chi grum levoni vaxtov kazarvaz depqeri masin,voronq mnazin aranz bazahajtvelu,isk levon@ en jamanak ski et gocic erevi texjak el cher ira hamar inchkan mard merner u jahel eti iran ogut er,isk ete grazs horinvac e uremn alam ashxarh tox im majrs :::::::::::: haskazar,sranz inch kases????????inch kases nran wor 1995 tvin viravor txeqin tarav 10 or zezin jardin,sran inch kases,es mi depq@,banakum txajin enkan ein zezel enkan ein xpel pochkanerin,mahazav chkarazan prken,u shat shat depqer kan banakajin vor tenz el mnazin .asa lsum em,ete karas es graznerin patasxan tas,ba sranz arjun@ um xxji vra e,asa- Xelk
ABG գրել է:- Xelk
Գագիկ դու տխմար մարդ ես քո հոդվածների նման: Բացի դրանից դու նաև տգետ ես ու բութ: Դու կախվելուց բացի ուրիշ ելք չունես, որովհետև որպես լրագրող Նիկոլի եղունգն էլ չարժես: Որպես ասածիս ապացույց կարդա Նիկոլի այսօրվա տպած հոդվածը ու դու կզգաս թե ինչքան ողորմելի մարդ ես դու:
Ընկեր քեզ ո՞նց հասկանանք. Դու գրել եիր.
Xelk
es el qez mi irakan patmutjun nerkajaznem,depq@ texi e unezel abovjanzi mi eritasardi het vor@ zarajum er 1994 tvin banakum,txan inqnaspan exav,harzer er zakum inchi hamar txan inqnaspan exav axr arden zunadadar er ete hishum es 1994 tvi majisiz arden znadadar er isk txan ashnan havaqov banak er gnazel,harzer@ shat ein u patasxan chkar,bajz baniz parzvez vor banakum txajin brnabarel ein zezel u jardel ein,cher dimazel dimel er inqnaspanutjan,hima inch kases?????depq@ irakan e txan abovjanci,isk inchi et lragrox@ chi grum levoni vaxtov kazarvaz depqeri masin,voronq mnazin aranz bazahajtvelu,isk levon@ en jamanak ski et gocic erevi texjak el cher ira hamar inchkan mard merner u jahel eti iran ogut er,isk ete grazs horinvac e uremn alam ashxarh tox im majrs :::::::::::: haskazar,sranz inch kases????????inch kases nran wor 1995 tvin viravor txeqin tarav 10 or zezin jardin,sran inch kases,es mi depq@,banakum txajin enkan ein zezel enkan ein xpel pochkanerin,mahazav chkarazan prken,u shat shat depqer kan banakajin vor tenz el mnazin .asa lsum em,ete karas es graznerin patasxan tas,ba sranz arjun@ um xxji vra e,asa
Սրանով ի՞նչ եիր ուզում ասել և հիմա ի՞նչ է ասածդ- Xelk
ABG գրել է:
ԿԱՐԴԱ ՈՒ ՏԵՍ ԹԵ ԴՈՒ ԻՆՉՔԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՆՌԱ ՀԱՄԵՄԱՏ:ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ
ԵՎ ՈՉ ԹԵ ՄԱՐԴԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Այդ բանավեճի իմաստը հետեւյալն է. պետությո՞ւնն է մարդու համար, թե մարդը պետության, օրինականությո՞ւնն է քաղաքացու համար, թե քաղաքացին օրինականության, կայունությո՞ւնը պետք է ծառայի մարդուն, թե մարդը կայունությանը: Եւ իրականում վերջին ամիսների քաղաքական պայքարի հիմքում հենց այս երկընտրանքն էր դրված: Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծեմ փետրվարի 16-ի հանրահավաքում մի այսպիսի նախադասություն արտասանեց. «Եթե կուզեք, պետությունից էլ բարձր է մարդը եւ նրա ազատությունը»: Եւ հենց նախադասության մեջ էր ամփոփված Տեր-Պետրոսյանի թիմի կողմից Հայաստանին առաջարկվող գաղափարական այլընտրանքը:
Եվ դու հավատում ես, որ էս թուրքի լամուկը պաշտոն ստանալուց հերո էլ է այսպես երգելու՞.
ԼՏՊ-ն 1988-90 այնպիսի համաժողովրդական սեր ու հարգանք ուներ, որ ոչ մեկը կառավարողներից երեվի չի ունեցել Հայաստանում. Բայց ի՞նչ, հետո ինչ դրեց իրեն սիրող ու հավատացող ժողովրդի գլխի՞ն. Քո Նիկուլիկն էլ վախենաս մի նոր Նաիրի Հունանյան չի՞.
Այ եղբայր, նայիր վերջապես այս ֆիլմերը ու եթե ռուսերենդ բավարարում է, ապա ամեն ինչ քեզ հասկանալի կլինի.
rutube.ru/tracks/269210.html?v=269487fa04b9a790907f276e1555e337
rutube.ru/tracks/38992.html?related=1&v=429556299de71b5df45419734b34fb30
ash գրել է:
hajuyqov kardaci, ev hima hajuuqov kgnam gorci, de isk himarner misht el kgtnven, vorpeszi anun kpcnen ays hoyakap lragroxin,
Es miayn karox em asel.shnorhakalutyun
ara գրել է:- kari
Հիանալի և բովանդակալից հոդված էր,բռավո:
tak derzhat- kari
Xelk գրել է:- ABG
ԿԱՐԴԱ ՈՒ ՏԵՍ ԹԵ ԴՈՒ ԻՆՉՔԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՆՌԱ ՀԱՄԵՄԱՏ:ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ
ԵՎ ՈՉ ԹԵ ՄԱՐԴԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Այդ բանավեճի իմաստը հետեւյալն է. պետությո՞ւնն է մարդու համար, թե մարդը պետության, օրինականությո՞ւնն է քաղաքացու համար, թե քաղաքացին օրինականության, կայունությո՞ւնը պետք է ծառայի մարդուն, թե մարդը կայունությանը: Եւ իրականում վերջին ամիսների քաղաքական պայքարի հիմքում հենց այս երկընտրանքն էր դրված: Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծեմ փետրվարի 16-ի հանրահավաքում մի այսպիսի նախադասություն արտասանեց. «Եթե կուզեք, պետությունից էլ բարձր է մարդը եւ նրա ազատությունը»: Եւ հենց նախադասության մեջ էր ամփոփված Տեր-Պետրոսյանի թիմի կողմից Հայաստանին առաջարկվող գաղափարական այլընտրանքը:
Եվ դու հավատում ես, որ էս թուրքի լամուկը պաշտոն ստանալուց հերո էլ է այսպես երգելու՞.
ԼՏՊ-ն 1988-90 այնպիսի համաժողովրդական սեր ու հարգանք ուներ, որ ոչ մեկը կառավարողներից երեվի չի ունեցել Հայաստանում. Բայց ի՞նչ, հետո ինչ դրեց իրեն սիրող ու հավատացող ժողովրդի գլխի՞ն. Քո Նիկուլիկն էլ վախենաս մի նոր Նաիրի Հունանյան չի՞.
Այ եղբայր, նայիր վերջապես այս ֆիլմերը ու եթե ռուսերենդ բավարարում է, ապա ամեն ինչ քեզ հասկանալի կլինի.
rutube.ru/tracks/269210.html?v=269487fa04b9a790907f276e1555e337
rutube.ru/tracks/38992.html?related=1&v=429556299de71b5df45419734b34fb30
Հարգելի ABG իմ գրածներից չի բխում որ Լևոնը ավելի լավ կառավարիչ էր, կամ էլ թե չէ Նիկոլը կլինի լավ պաշտոնյա: Ես ասում եմ երկու բան: Նախ որ չի կարելի գրել այն ինչ գրում են այս թերթում Գագիկն ու Կիման: Երկուսն էլ անմակարդակ ու ահավոր վտանգավոր մարդիկ են: Երկրորդ, որ Նիկելն ու Լևոնը անհամեմատելի բարձր ինտելեկտ ունեն Գագիկի ու Սերժի հետ համեմատած:- ABG
SkyFlyer գրել է:- Xelk
Հարգելի ABG իմ գրածներից չի բխում որ Լևոնը ավելի լավ կառավարիչ էր, կամ էլ թե չէ Նիկոլը կլինի լավ պաշտոնյա: Ես ասում եմ երկու բան: Նախ որ չի կարելի գրել այն ինչ գրում են այս թերթում Գագիկն ու Կիման: Երկուսն էլ անմակարդակ ու ահավոր վտանգավոր մարդիկ են: Երկրորդ, որ Նիկելն ու Լևոնը անհամեմատելի բարձր ինտելեկտ ունեն Գագիկի ու Սերժի հետ համեմատած:
Հարգելիս, չես հավատա, սակայն այս թերթը ամենակարդացվածներից է այս նախագծում ու դու նրա գլխավոր դեմքին անվանում ես տխմար։ Միգուցե գրելավոճը բավական ցինիկ է, բայց շատ մտքեր վերցված են իրական կյանքից ու իրական մարդկանց են ներկայացնում (հենց միայն այս հոդվածը նկատի չունեմ)։ Համենայնդեպս երբեմն անցնում են սահմանները, սակայն դա ել են դիտավորությամբ անում ու որ երկար մտածես կհասկանաս ինչու։
Մյուս կողմից ես ել չեմ ընդունում քո նշած Նիկոլի գրելավոճը ու համարում եմ այն բառիս բուն իմաստով ագիտացիա, որը բավական հեռու է լրագրությունից։ Այսինքն համեմատությունտ տեղին չէ։
Նախքան ԼՏՊ այդ Նիկոլ կոչեցյալը իրան պատեպատ էր տալիս որ մի 100 մարդ հավաքի ցույցի համար։ Այսինքն ասելիքս այն է, որ նմանատիպ դեմքերը, որոնք թաթախված են քաղաքականության կեղտի մեջ ու կարողանում են մեր նմանների զգացմունքները չարաշահել, հիշատակության արժանի ել չեն։- Xelk
ABG գրել է:
Սակայն հոդվածն ինձ էլ դուր եկավ.
ԱՅՈ գրել է:- Xelk
Հարգելի ABG իմ գրածներից չի բխում որ Լևոնը ավելի լավ կառավարիչ էր, կամ էլ թե չէ Նիկոլը կլինի լավ պաշտոնյա: Ես ասում եմ երկու բան: Նախ որ չի կարելի գրել այն ինչ գրում են այս թերթում Գագիկն ու Կիման: Երկուսն էլ անմակարդակ ու ահավոր վտանգավոր մարդիկ են: Երկրորդ, որ Նիկելն ու Լևոնը անհամեմատելի բարձր ինտելեկտ ունեն Գագիկի ու Սերժի հետ համեմատած:
Ստորությունը մի շփոթիր ինտելեկտի հէտ: Այո, Լեւոնն ու Նիկոլը ավելի ստոր են քան Գագիկն ու Սերժը1- Xelk
ARAM գրել է:
Գագիկ, էս տաս տարի Հայաստանի ամենաարժանի խեղկատակը հաստատ դու ես, քեզ պիտի մրցանակ տան.Հենց քո նման խեղկատակների պատճառով էլ Հայաստանն այսօր հայտնվել է այս իրավիճակում, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը թքում է երեսներիս.Իսկ դու, էդ քո նշած երիտասարդների ճկույթը չարժես.
ARAM գրել է:
Գագիկ, հլա մի հատ քեզ նեղություն տուր, կարդա աշխարհի ամենահայտնի ԶԼՄ-ները ի՞նչ են գրում Հայաստանի մասին, տես, որեւէ հոդված կա՞, որ ,գոնե մի փոքր նման լինի քո թերթի կարծիքին. Հո ամբողջ աշխարհին Լեվոնը չի՞ կաշառել.
XIXJ գրել է:- ARAM
Գագիկ, հլա մի հատ քեզ նեղություն տուր, կարդա աշխարհի ամենահայտնի ԶԼՄ-ները ի՞նչ են գրում Հայաստանի մասին, տես, որեւէ հոդված կա՞, որ ,գոնե մի փոքր նման լինի քո թերթի կարծիքին. Հո ամբողջ աշխարհին Լեվոնը չի՞ կաշառել.
POQRIK DMBO, AYD ZLMnern EN KASHAREL LEVONIN- ARAM
Xelk գրել է:- ABG
Էս դու չես գրե՞լ. Հիմա ինչ ես ասում՝ ԼՏՊ-ն մարդ ա՞
Xelk
es el qez mi irakan patmutjun nerkajaznem,depq@ texi e unezel abovjanzi mi eritasardi het vor@ zarajum er 1994 tvin banakum,txan inqnaspan exav,harzer er zakum inchi hamar txan inqnaspan exav axr arden zunadadar er ete hishum es 1994 tvi majisiz arden znadadar er isk txan ashnan havaqov banak er gnazel,harzer@ shat ein u patasxan chkar,bajz baniz parzvez vor banakum txajin brnabarel ein zezel u jardel ein,cher dimazel dimel er inqnaspanutjan,hima inch kases?????depq@ irakan e txan abovjanci,isk inchi et lragrox@ chi grum levoni vaxtov kazarvaz depqeri masin,voronq mnazin aranz bazahajtvelu,isk levon@ en jamanak ski et gocic erevi texjak el cher ira hamar inchkan mard merner u jahel eti iran ogut er,isk ete grazs horinvac e uremn alam ashxarh tox im majrs :::::::::::: haskazar,sranz inch kases????????inch kases nran wor 1995 tvin viravor txeqin tarav 10 or zezin jardin,sran inch kases,es mi depq@,banakum txajin enkan ein zezel enkan ein xpel pochkanerin,mahazav chkarazan prken,u shat shat depqer kan banakajin vor tenz el mnazin .asa lsum em,ete karas es graznerin patasxan tas,ba sranz arjun@ um xxji vra e,asa
Լատինատառը իմ գրածը չի, իմ անունից մեկ ուրիշն է գրել:- ABG
ArAzArM գրել է:
Եվ վերջում մի դեպք, որը, կարծում եմ, բնորոշ է մեր փառապանծ ուժայինների համար. մարտի 1-ին Լեոյի փողոցում ոստիկանների կողմից ծեծված երեք կանայք ապաստան գտան մոտակա շենքի բնակարաններից մեկում, տանտերը նրանց առաջին օգնություն ցուցաբերեց, եւ երբ իրավիճակը խաղաղվեց, ճանապարհեց: Երկու օր հետո նրա մոտ եկան անվտանգության աշխատակիցները եւ սկսեցին հարցաքննել, թե ինչու է նա ապաստան տվել «հանցագործներին»: Հիշեցնենք, որ Սումգայիթում եւ Բաքվում կային ադրբեջանցիներ, որոնք իրենց տներում թաքցրել են հայերին՝ փրկելով վերջիններիս գազազած ամբոխից: Որքան հայտնի է, ադրբեջանական անվտանգությունը այդ մարդկանց չի հարցաքննել:
habavonc գրել է:
http://www.radioarmenie.com/inter/index.php?option=com_content&task=view&id=786&Itemid=1
ՀՈՒԶԱԽԱՌՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ
Ապրիլը ավանդաբար միջազգային մրցումներով հագեցած ամիս է Հայաստանի մարզիկների համար։ Խոսքը պաշտոնական ստուգատեսների, գլխավորապես մենապայքարային մարզաձեւերի Եվրոպայի առաջնությունների մասին է, որոնցում մերոնք, ...ՀԱՅ ՌԵԳԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Ռեգբիի ազգային հավաքականը Աբովյանում Եվրոպայի առաջնության «Ա» խմբի 3-րդ ենթախմբի ընտրական մրցաշարում 23:11 հաշվով հաղթել է Դանիայի թիմին: Հայաստանի ռեգբիստների հաջորդ մրցակիցն է Սերբիայի հավաքականը:ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՑԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՎ
Իտալիայի Կատանիա քաղաքում ավարտված սուսերամարտի երիտասարդական եւ պատանեկան աշխարհի առաջնությունում հայաստանցի ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը եւ խոցասուսերակիր Սպարտակ Հարությունյանը չկարողացան դուրս ...ԻՍԿ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՊԱՐՏՎԵՑԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մինչեւ 21 տարեկանների Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Մակեդոնիայում 0:2 հաշվով զիջեցին այս երկրի թիմին: Առաջին խաղում մեր թիմը 2:6 հաշվով պարտվեց չեխերին, ...ԳԱՎԱԹԱՅԻՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ
Հայաստանի գավաթը վիճարկող թիմերը հերթական քայլը կատարեցին եզրափակիչ հանդիպման ուղղությամբ։ Երեկ պայքարը շարունակող քառյակը անցկացրեց կիսաեզրափակիչի առաջին խաղը, որոնց արդյունքներով գլխավոր մրցանակին տիրելու ...ՀԱԿՈԲՅԱՆԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
Դագոմիսում ավարտված Ռուսաստանի շախմատի ակումբային առաջնությունում Վլադիմիր Հակոբյանը նվաճել է չեմպիոնի կոչումը : Նա հանդես է եկել Եկատերինբուրգի «Ուրալ» թիմի կազմում: Իսկ Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) ...ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐԾԱԹ
Իրանում ավարտված «Տաֆթան տուր» միջազգային մրցաշարի խմբային եւ անհատական մրցավազքում հայաստանցի հեծանվորդ Սերգեյ Սարգսյանը արժանացել է արծաթե մեդալների:Ի՞ՆՉ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒԶԱԾԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Առավել մեծաթիվ մարդկային զոհե՞ր...
Ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախնական եզրակացություն է ներկայացվել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ...ՆՈՐ ՈՐԱԿ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 1
Միգրացիոն գործընթացներում
Անկախության հաստատումից ի վեր, միգրացիոն գործընթացներում լուրջ տեղաշարժեր են կատարվել
90-ականների սկզբի համեմատ, այսօր ոչ միայն Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների ...ԿԱՐԵԼԻ՞ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 3
Նոր իշխանությունից հասարակությունը շատ բան է սպասում եւ առաջին հերթին՝ արդյունավետ պայքար մեր այնպիսի հին հիվանդությունների դեմ, ինչպիսին է, օրինակ, կոռուպցիան։
Կոռուպցիան, անշուշտ, հաղթահարել կարելի ...ԳՆԱՃԸ ՇՈՒՐՋ 3 ՏՈԿՈՍՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ՍՊԱՍԵԼԻՔԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպիսին են նոր կանխատեսումները
Հայաստանում արձանագրված գնաճի մակարդակն այս տարվա առաջին եռամսյակում գերազանցեց կանխատեսվող ցուցանիշը։ Չնայած Կենտրոնական բանկը կանխատեսել էր 6,8, այնուհանդերձ 12-ամսյա ...ԱՌԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ստացած մարմնական վնասվածքներից 2 անձ, առանց գիտակցության գալու, ապրիլի 11-ին հիվանդանոցում մահացել են: Ինչպես հայտնեցին ...ՄԵՐ ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԱԽԵՂԿԱՏԱԿՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 21
Սակայն թարմացման անհրաժեշտություն է զգացվում
Մարդիկ բոլոր ժամանակներում էլ սիրել են խեղկատակներին։ Բավական էր խեղկատակը՝ իր ծամածռություններով, ցատկերով ու զվարճախոսություններով, հայտնվեր արեւոտ օրը ...ԵԿԵՔ ԲԱՆԱԿՑԵՆՔ
Սեփ.լրտվ.Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Մենք կարող ենք բավարարված չլինել մեր առօրյայով, դժգոհել այն բազմաթիվ պրոբլեմներից, որոնք կոռոզիայի են ենթարկում մեր ամենօրյա կյանքը։ Բայց դա չի կարող հիմք լինել կասկածի տակ ...2 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Մեսրոպ Զաքարյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին ...ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է եւս մեկ դատավճիռ: Արագացված դատաքննության ...ԿՈՐՑՐԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 8
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
-Առաջվա պես հավատո՞ւմ եք, որ ընդդիմություն-իշխանություն «բանակցությունների» օրակարգը ...ԱՐԵՎՄՏՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծին անդրադառնալով՝ ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրապետությունում ապրիլ-մայիսին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 24 համայնքներում: Ինչպես տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանը, ապրիլի 20-ին համայնքի ղեկավարի ...ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններ Ֆեթիե Չեթինը, Բահրի Բայրամ Բելենը եւ Էնգին Ջինմենը Դինքի գործով հետաքննություն վարող Ստամբուլի հանրապետական դատախազին են ներկայացրել 18 էջից բաղկացած դիմում, որով պահանջել ...ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, 2008 թվականի ապրիլի 13-ին, ժամը 00:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ավագ ...ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 26
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, Տեր-Պետրոսյանը շարունակում է օտարերկրյա մամուլում հարցազրույցներով հանդես գալ եւ փորձում է ներկայացնել հայաստանյան իրականությունը ...ՓՉԻՐ ԳԱՎՐԻԼԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Մտահան անելով ամենակարեւորը
Շարունակելով պահպանել «հավասարակշռությունը», Տեր-Պետրոսյանը հերթով հարցազրույց է տալիս կամ հոդվածով հանդես գալիս մեկ ամերիկյան, մեկ ռուսական պարբերականներում։
Օրերս դարձյալ ...ԱՄԵՆԱՄԵԾ ԴԵՖԻՑԻՏԸ. ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Օրերս վարչապետի պաշտոնում նշանակվեց Տիգրան Սարգսյանը։ Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հնարավորությունները՝ իրականացնելու երկրորդ սերնդի բարեփոխումների «հավակնոտ» ծրագիրը։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի ...ՆԱ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՆ Է՝ ՈՐՊԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
2
«Լ.Տեր-Պետրոսյանի նպատակը փաստորեն ոչ թե հասարակական համերաշխությունն է, այլ պառակտումը, լարվածությունը ծայրահեղորեն սրելը։ Երկխոսության սեղանի շուրջ նստելու նոր իշխանության առաջարկը նա մերժում է, քանի ...ՄԻԱՅՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
«Կառուցողական մեկնակետը պետք է լինի այն, որ մենք ունենք ընտրված նախագահ, ձեւավորվող կառավարություն եւ քաղաքական խնդիրներ, որոնք պահանջում են քաղաքական լուծումներ, որոնց շուրջ բոլորս պետք է համախմբվենք։ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
3Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում ղարաբաղյան կողմն անցնելիս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող։ Ձերբակալվածն անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել։ ...ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ
2Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից եւ նշանակվել պաշտպանության նախարար։ ...ԱՍՏԾՈ ՄԱՏՈՒՑԱԾ ՊՐՈԲԼԵՄԸ
Սեփ. լրտվ.
Ընտրությունների հետ կապ չունեն
«Մարտի 1-ին տեղի ունեցած զարգացումները ընտրությունների հետ որեւէ կապ չունեն։ Բացի իրենցից, ով էլ հաղթեր, նույնն էր լինելու։
Իսկ ապազգային ուժերի համար Արցախի հիմնախնդիրը ...ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 10-Ի
Այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին, ժամը 19։00-ի սահմաններում մահացավ Արարատի մարզի Լուսառատ գյուղի 29-ամյա բնակիչ Սամվել Հարությունյանը, որն ստացել էր կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային ծանր վնասվածքներ, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Ստրասբուրգի Եվրոպայի պալատում երեկ աշխատանքն սկսեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կշարունակվի մինչեւ ապրիլի 18-ը։ Նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է նաեւ «Հայաստանի ...
ԻՍԿԱԿԱՆ ՏԵՐԵՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ԵՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆՉ ԼՈՒՅՍ Է ՎԱՌՎՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԱԾ ՔԱՂԱՔՈՒՄ
ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԱՐՆԱՔԱՄ ՉԻ՞ ԱՐՎԻ ՍԵՎԱՆԸ՝ ԵՐԱՇՏԻ ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՅԴ Ի՞ՆՉ ՀԱՆՑԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՅՈԳԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի բուսակերության բաժին
ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
...ԵՎ ԱՂԲԸ ՄԵԴՈՒԶԱՅԻ ՊԵՍ ԿՉՈՐԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՏԱՍԸ ՍԽԱԼՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐ ՀԱՅՐԵՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՍՏԱՆՁՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ...»
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

