
Ի՞ՆՉ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒԶԱԾԸ
- Առավել մեծաթիվ մարդկային զոհե՞ր...

Ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախնական եզրակացություն է ներկայացվել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ։
«Հայոց Աշխարհ»-ն արդեն անդրադարձել է այդ եզրակացության չհիմնավորված ու խոցելի առանձին կետերի։ Աչքի ընկնելով Հայաստանի սահմանադրության եւ միջազգային իրավական համապատասխան փաստաթղթերի անտեսմամբ, ինչպես նաեւ երկակի ստանդարտների կիրառմամբ, դրանք միաժամանակ այնպիսի դիտողություններ ու մտահոգություններ (ըստ էության՝ առաջարկներ) են պարունակում, որոնք հաշվի առնելը, ընդունելը, այն է՝ առկա օրենքն իրենց ուզածով վերափոխելը պարզապես կնշանակի ական դնել պետության առանց այն էլ խաթարված կայունության տակ։
Անդրադառնանք հիշյալ եզրակացության մի քանի այլ կետերի։ Փաստաթղթի հեղինակներն իրենց առարկություններն են ներկայացրել օրենքի 9-րդ հոդվածում լրացված 6-րդ մասի վերաբերյալ, որով նախատեսվում է. «Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով, եթե սպառվել են կանխման մյուս միջոցները, լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչեւ կատարված հանցագործության հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը»։
Ըստ եզրակացության. «Պարզ չէ, թե արդյոք այս դրույթի նպատակն է հնարավորություն ընձեռել հենց այն զանգվածային միջոցառումը դադարեցնելու համար, որի ընթացքում մարդիկ են զոհվել, թե մարդկային զոհերի առկայության դեպքում ժամանակավորապես արգելել այլ՝ հետագա միջոցառումները, թե երկուսը միաժամանակ»։
Թեեւ, կարծում ենք, պարզ է, որ լիազոր մարմնին ընձեռված այդ լիազորությունը վերաբերում է ե՛ւ տվյալ միջոցառման, ե՛ւ հետագա միջոցառումների արգելմանը (մինչեւ...), սակայն մի պահ ընդունենք, թե խնդրո առարկա կետի ձեւակերպումն անորոշ է, ենթակա է հստակեցման եւ առաջիկայում կհստակեցվի։ Հետո՞...
Արի ու տես, որ եզրակացության հեղինակների համար, սակայն, խնդիրը ձեւակերպման սոսկ հստակեցումը չէ, քանզի նշված մեջբերումից անմիջապես հետո շարունակել են. «Անկախ այն հանգամանքից, թե վերոհիշյալ մեկնաբանություններից որն է ճիշտ, այս դրույթն անհարկի ընդլայնում է ոստիկանությանը եւ ազգային անվտանգության ծառայությանը վերապահված հայեցողությունը՝ այդ կերպ մեծ չափով ավելացնելով կամայական սահմանափակումների հնարավորությունը»։
«Անկախ այն հանգամանքից» ձեւակերպմամբ ստացվում է, որ լիազոր մարմինը նույնիսկ այն դեպքում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումը վերածվել է զանգվածային անկարգությունների, ընդ որում, ընդգծում ենք, մարդկային զոհերի հանգեցրած, նոր հանցագործությունների կանխման նպատակով, եթե մինչեւ իսկ սպառվել են կանխման մյուս միջոցները, իրավունք չունի արգելել նաեւ տվյալ միջոցառման անցկացումը մինչեւ հանցագործության հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը։
Ի՞նչ է եզրակացության հեղինակների ուզածը. որ ավելի շատ արյուն հեղվի՞, մարդկային զոհերն ավելի մեծաթի՞վ լինեն։ Ավելի պարզ ու շիտակ չէ՞ր լինի, առանց դիվանագիտական խաղերի ու պաճուճանքների, եզրակացության մեջ միանգամից հենց այդպես էլ գրվեր։
Օրենքի տվյալ դրույթը մեկնաբանելով կամ գնահատելով իբրեւ ոստիկանությանը եւ ազգային անվտանգության ծառայությանը վերապահված հայեցողության «անհարկի ընդլայնում», եզրակացության հեղինակները միանգամից երկու կոպիտ սխալ են թույլ տվել։ Նախ՝ որեւէ հայեցողության անհարկի ընդլայնում չի եղել (այս առումով ուղղակի անտեսել են նաեւ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում տեղ գտած վերապահումը՝ «եթե սպառվել են կանխման մյուս միջոցները»)։
Նշենք նաեւ, որ այս առումով բացարձակապես անտեղի է եզրակացության 24-րդ կետում Ուղենիշերի դրույթներից մեկի հիշեցումը. «Արգելքը... վերջին ատյանի միջոցառում է, որի կիրառության հարցը պետք է քննարկել միայն այն դեպքում, երբ նվազ խիստ միջոցառումը չի ապահովի այլ էական շահեր երաշխավորելու առումով իշխանությունների հետապնդած նպատակի իրագործումը»։
Երկրորդ սխալն այն է, որ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության հայեցողության կամ լիազորության որեւէ ընդլայնման մասին խոսք անգամ չի կարող լինել, քանզի օրենքի տվյալ դրույթով զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը ժամանակավորապես արգելելու լիազորությունը վերապահված է լիազոր մարմնին, որը Երեւանի պարագայում Երեւանի քաղաքապետարանն է։ Ընդհանրապես Հայաստանի ցանկացած բնակավայրում լիազոր մարմինը ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը չէ։
Եզրակացության 21-րդ կետի համաձայն, «... հարկ է ընդգծել, որ բռնությունը մասնակիցների փոքրամասնության կողմից չպետք է ինքնաբերաբար հանգեցնի ողջ միջոցառումը ցրելուն, եւ ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը պետք է մշտապես տարբերակեն բռնի եւ ոչ բռնի մասնակիցներին»։
Չափազանց հետաքրքիր է, թե եզրակացության հեղինակները «մասնակիցների փոքրամասնության» ասելով ի՞նչ նկատի ունեն (տվյալ փաստաթղթում այդ մասին բառ անգամ չկա), եւ իրենց նկատի ունեցածը օրենքում ինչպե՞ս են առաջարկում ձեւակերպել։ Օրինակ` տասը հազար մարդու մասնակցությամբ հանրահավաքի կամ երթի պարագայում նրանցից, ասենք, 4000-ը կամ 1000-ը փոքրամասնություն է։ Հետեւաբար, եթե մասնակիցներից թեկուզ 1000 մարդ բռնություն է գործադրում, ապա դա, ըստ եզրակացության, «չպետք է ինքնաբերաբար հանգեցնի ողջ միջոցառումը ցրելուն»։
Այլ կերպ ասած, ինչպես կարելի է եզրակացնել տվյալ փաստաթղթի հեղինակների դիրքորոշումից, պետք է բարուրային պայմաններ ստեղծվեն, որպեսզի բռնությունն ավելի մեծ ծավալում, լիակատար ծավալում ստանա եւ, ասենք, Տեր-Պետրոսյանի հռչակած «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը հասցվի իր տրամաբանական ավարտին։
Հետաքրքիր է նաեւ՝ եթե տասը հազարանոց հանրահավաքի, ասենք, 1000 կամ 2000 մասնակիցներ բռնություն են գործադրում, ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունն ինչպե՞ս պետք է տվյալ միջոցառման ընթացքում նրանց տարբերակեն բռնություն չգործադրած մասնակիցներից, որպեսզի ոչ թե հանրահավաքը ցրեն, արգելեն, այլ բռնություն գործադրողներին ձերբակալեն ու հեռացնեն հանրահավաքից։
Շարունակելի
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
ara գրել է:
Եվ վերջում մի դեպք, որը, կարծում եմ, բնորոշ է մեր փառապանծ ուժայինների համար. մարտի 1-ին Լեոյի փողոցում ոստիկանների կողմից ծեծված երեք կանայք ապաստան գտան մոտակա շենքի բնակարաններից մեկում, տանտերը նրանց առաջին օգնություն ցուցաբերեց, եւ երբ իրավիճակը խաղաղվեց, ճանապարհեց: Երկու օր հետո նրա մոտ եկան անվտանգության աշխատակիցները եւ սկսեցին հարցաքննել, թե ինչու է նա ապաստան տվել «հանցագործներին»: Հիշեցնենք, որ Սումգայիթում եւ Բաքվում կային ադրբեջանցիներ, որոնք իրենց տներում թաքցրել են հայերին՝ փրկելով վերջիններիս գազազած ամբոխից: Որքան հայտնի է, ադրբեջանական անվտանգությունը այդ մարդկանց չի հարցաքննել:
ՀՈՒԶԱԽԱՌՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ
Ապրիլը ավանդաբար միջազգային մրցումներով հագեցած ամիս է Հայաստանի մարզիկների համար։ Խոսքը պաշտոնական ստուգատեսների, գլխավորապես մենապայքարային մարզաձեւերի Եվրոպայի առաջնությունների մասին է, որոնցում մերոնք, ...ՀԱՅ ՌԵԳԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Ռեգբիի ազգային հավաքականը Աբովյանում Եվրոպայի առաջնության «Ա» խմբի 3-րդ ենթախմբի ընտրական մրցաշարում 23:11 հաշվով հաղթել է Դանիայի թիմին: Հայաստանի ռեգբիստների հաջորդ մրցակիցն է Սերբիայի հավաքականը:ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՑԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՎ
Իտալիայի Կատանիա քաղաքում ավարտված սուսերամարտի երիտասարդական եւ պատանեկան աշխարհի առաջնությունում հայաստանցի ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը եւ խոցասուսերակիր Սպարտակ Հարությունյանը չկարողացան դուրս ...ԻՍԿ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՊԱՐՏՎԵՑԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մինչեւ 21 տարեկանների Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Մակեդոնիայում 0:2 հաշվով զիջեցին այս երկրի թիմին: Առաջին խաղում մեր թիմը 2:6 հաշվով պարտվեց չեխերին, ...ԳԱՎԱԹԱՅԻՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ
Հայաստանի գավաթը վիճարկող թիմերը հերթական քայլը կատարեցին եզրափակիչ հանդիպման ուղղությամբ։ Երեկ պայքարը շարունակող քառյակը անցկացրեց կիսաեզրափակիչի առաջին խաղը, որոնց արդյունքներով գլխավոր մրցանակին տիրելու ...ՀԱԿՈԲՅԱՆԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
Դագոմիսում ավարտված Ռուսաստանի շախմատի ակումբային առաջնությունում Վլադիմիր Հակոբյանը նվաճել է չեմպիոնի կոչումը : Նա հանդես է եկել Եկատերինբուրգի «Ուրալ» թիմի կազմում: Իսկ Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) ...ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐԾԱԹ
Իրանում ավարտված «Տաֆթան տուր» միջազգային մրցաշարի խմբային եւ անհատական մրցավազքում հայաստանցի հեծանվորդ Սերգեյ Սարգսյանը արժանացել է արծաթե մեդալների:Ի՞ՆՉ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒԶԱԾԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Առավել մեծաթիվ մարդկային զոհե՞ր...
Ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախնական եզրակացություն է ներկայացվել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ...ՆՈՐ ՈՐԱԿ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 1
Միգրացիոն գործընթացներում
Անկախության հաստատումից ի վեր, միգրացիոն գործընթացներում լուրջ տեղաշարժեր են կատարվել
90-ականների սկզբի համեմատ, այսօր ոչ միայն Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների ...ԿԱՐԵԼԻ՞ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 3
Նոր իշխանությունից հասարակությունը շատ բան է սպասում եւ առաջին հերթին՝ արդյունավետ պայքար մեր այնպիսի հին հիվանդությունների դեմ, ինչպիսին է, օրինակ, կոռուպցիան։
Կոռուպցիան, անշուշտ, հաղթահարել կարելի ...ԳՆԱՃԸ ՇՈՒՐՋ 3 ՏՈԿՈՍՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ՍՊԱՍԵԼԻՔԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպիսին են նոր կանխատեսումները
Հայաստանում արձանագրված գնաճի մակարդակն այս տարվա առաջին եռամսյակում գերազանցեց կանխատեսվող ցուցանիշը։ Չնայած Կենտրոնական բանկը կանխատեսել էր 6,8, այնուհանդերձ 12-ամսյա ...ԱՌԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ստացած մարմնական վնասվածքներից 2 անձ, առանց գիտակցության գալու, ապրիլի 11-ին հիվանդանոցում մահացել են: Ինչպես հայտնեցին ...ՄԵՐ ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԱԽԵՂԿԱՏԱԿՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 21
Սակայն թարմացման անհրաժեշտություն է զգացվում
Մարդիկ բոլոր ժամանակներում էլ սիրել են խեղկատակներին։ Բավական էր խեղկատակը՝ իր ծամածռություններով, ցատկերով ու զվարճախոսություններով, հայտնվեր արեւոտ օրը ...ԵԿԵՔ ԲԱՆԱԿՑԵՆՔ
Սեփ.լրտվ.Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Մենք կարող ենք բավարարված չլինել մեր առօրյայով, դժգոհել այն բազմաթիվ պրոբլեմներից, որոնք կոռոզիայի են ենթարկում մեր ամենօրյա կյանքը։ Բայց դա չի կարող հիմք լինել կասկածի տակ ...2 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Մեսրոպ Զաքարյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին ...ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է եւս մեկ դատավճիռ: Արագացված դատաքննության ...ԿՈՐՑՐԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 8
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
-Առաջվա պես հավատո՞ւմ եք, որ ընդդիմություն-իշխանություն «բանակցությունների» օրակարգը ...ԱՐԵՎՄՏՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծին անդրադառնալով՝ ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրապետությունում ապրիլ-մայիսին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 24 համայնքներում: Ինչպես տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանը, ապրիլի 20-ին համայնքի ղեկավարի ...ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններ Ֆեթիե Չեթինը, Բահրի Բայրամ Բելենը եւ Էնգին Ջինմենը Դինքի գործով հետաքննություն վարող Ստամբուլի հանրապետական դատախազին են ներկայացրել 18 էջից բաղկացած դիմում, որով պահանջել ...ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, 2008 թվականի ապրիլի 13-ին, ժամը 00:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ավագ ...ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 26
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զոհրաբյան, Տեր-Պետրոսյանը շարունակում է օտարերկրյա մամուլում հարցազրույցներով հանդես գալ եւ փորձում է ներկայացնել հայաստանյան իրականությունը ...ՓՉԻՐ ԳԱՎՐԻԼԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Մտահան անելով ամենակարեւորը
Շարունակելով պահպանել «հավասարակշռությունը», Տեր-Պետրոսյանը հերթով հարցազրույց է տալիս կամ հոդվածով հանդես գալիս մեկ ամերիկյան, մեկ ռուսական պարբերականներում։
Օրերս դարձյալ ...ԱՄԵՆԱՄԵԾ ԴԵՖԻՑԻՏԸ. ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Օրերս վարչապետի պաշտոնում նշանակվեց Տիգրան Սարգսյանը։ Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հնարավորությունները՝ իրականացնելու երկրորդ սերնդի բարեփոխումների «հավակնոտ» ծրագիրը։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի ...ՆԱ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՆ Է՝ ՈՐՊԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
2
«Լ.Տեր-Պետրոսյանի նպատակը փաստորեն ոչ թե հասարակական համերաշխությունն է, այլ պառակտումը, լարվածությունը ծայրահեղորեն սրելը։ Երկխոսության սեղանի շուրջ նստելու նոր իշխանության առաջարկը նա մերժում է, քանի ...ՄԻԱՅՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
«Կառուցողական մեկնակետը պետք է լինի այն, որ մենք ունենք ընտրված նախագահ, ձեւավորվող կառավարություն եւ քաղաքական խնդիրներ, որոնք պահանջում են քաղաքական լուծումներ, որոնց շուրջ բոլորս պետք է համախմբվենք։ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
3Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում ղարաբաղյան կողմն անցնելիս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող։ Ձերբակալվածն անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել։ ...ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ
2Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից եւ նշանակվել պաշտպանության նախարար։ ...ԱՍՏԾՈ ՄԱՏՈՒՑԱԾ ՊՐՈԲԼԵՄԸ
Սեփ. լրտվ.
Ընտրությունների հետ կապ չունեն
«Մարտի 1-ին տեղի ունեցած զարգացումները ընտրությունների հետ որեւէ կապ չունեն։ Բացի իրենցից, ով էլ հաղթեր, նույնն էր լինելու։
Իսկ ապազգային ուժերի համար Արցախի հիմնախնդիրը ...ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 10-Ի
Այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին, ժամը 19։00-ի սահմաններում մահացավ Արարատի մարզի Լուսառատ գյուղի 29-ամյա բնակիչ Սամվել Հարությունյանը, որն ստացել էր կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային ծանր վնասվածքներ, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Ստրասբուրգի Եվրոպայի պալատում երեկ աշխատանքն սկսեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կշարունակվի մինչեւ ապրիլի 18-ը։ Նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է նաեւ «Հայաստանի ...
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
ԱՇՆԱՆԸ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՈ՞ՒՄ ԵՎ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՍՏԵՂԾՎԵԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՕԲՅԵԿՏԻՎ ՉԷՐ
ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ՝ ՖՐԱՆՍԻԱՑԻ
ԱՅԴ Ի՞ՆՉ ՀԱՆՑԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՅՈԳԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի բուսակերության բաժին
ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
...ԵՎ ԱՂԲԸ ՄԵԴՈՒԶԱՅԻ ՊԵՍ ԿՉՈՐԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՏԱՍԸ ՍԽԱԼՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«ՍՏԱՆՁՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ...»
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՊԱՅՔԱՐ ՀԱՅՐԵՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

