
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
- Չեմ բացառում որեւէ քննադատություն, որ կարող է հնչել նաեւ ազգային եկեղեցու նկատմամբ, սակայն նողկում եմ, երբ դրա հիմքում պատեհապաշտությունն ու քաղաքական առեւտուրն է՝ երկակի ստանդարտների կիրառմամբ։

Այլ կերպ չես բնութագրի դեռեւս Ազատության հրապարակից հնչող այնպիսի հերյուրալի շահարկումները, ինչպիսիք էին հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի հետ կաթողիկոսական ընտրության օրվա շաղկապումը, ձեզ սատարող մամուլում իրենց ճշմարիտ հավատացյալ համարող մի խումբ մարդկանց՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով կոչի հրապարակումը եւ ի վերջո բոլոր այն անպարկեշտ արտահայտությունները, որ շարունակում են հնչել ու հնչել։
Նման հրապարակումների հեղինակներին կարո՞ղ է օգնել հոգեբանը, դժվար է ասել։ Բայց ուզում եմ հավատալ, որ հայհոյախոսներին կարող եք սաստել դուք։ Ուզում եմ հավատալ անգամ այն բանից հետո, երբ մարտի 1-ին մերժեցիք Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպումը, ի տես աշխարհի ցուցադրելով, որ պետության նախագահի աթոռին հավակնող անձի համար Հայ Եկեղեցին ու նրա գահակալը այլեւս որեւէ «ֆակտոր» չեն։
Օգտագործում եմ ձեր իսկ կողմից օգտագործված բառը, որովհետեւ մարտի 11-ին հրավիրած մամուլի ասուլիսում, եթե ոչ հոգեւոր իշխանության, ապա գոնե քաղաքական երկխոսության վերաբերյալ հարցի առնչությամբ պատասխանել էիք. «Եթե քաղաքական ֆակտոր կա, քաղաքական ֆակտորի հետ պետք է խոսես, պետք է հաշվի նստես: Ես 5 տարի չեմ ընդունելու Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, բայց դա չի նշանակում, որ ես նրա հետ չեմ խոսի: Կա մարդ, իշխանություն ունի, լծակներ ունի, ո՞նց կարող ես անտեսել»:
Ուզում եմ հավատալ, որովհետեւ ինքներդ եք ականատես եղել, թե ինչպես ձեր իսկ իշխանության օրերին, ձեզ մերժելով, նույն հասարակությունը ինչպես կարող էր դատափետել կաթողիկոսին միայն այն բանի համար, որ հանրապետության առաջին դեմքին դիմելիս օգտագործում է «վսեմաշուք» բառը։
Ուրեմն, երբեմնի «վսեմաշուք նախագահ», գործի դրեք ձեր ոսկեղենիկ հայերենը՝ վերջ տալու համար ձեր իսկ զինակիցների հայհոյախոսությանը։
Թե չէ, երբեմն սկսում եմ կարոտախտի հիվանդագին պահեր ապրել՝ վերհիշելով խորհրդային գրաքննության տարիները։
- ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Քննարկում
Hrayr գրել է:- ՇԱՆԹ
Տարբեր երկրներում ունեն կրոնի պաշտամունքներ. ու ես կասեի
որ մեր հավատքի' Առաքելական եկեղեցու հետնորդներս ոչ տե պետք է
պաշտենք անձին ու անձի շուրշ հերուրանքներ տարածելով պղտորենք, ախտոտենք մեր հավատքը, այլ գիտակցաբար փայփայենք այն, քանզի
մեզ հայ պահողը, ազգի միաբանությունը պայմանավորված է հավատքի
պաշտամունքից, թե մենք ինչքան ենք կապված մեր եկեղեցուն:
Մուհամեդ մարգարեյի ծաղրանկարների համար ոտքի ելած մոսուլմանները
ի նկատի չունեն թե այսո(ր ով է իրենց հոգևոր հովիվը, այլ նրանք
իրենց հավատքի նկատմամբ ամեն մի ոտնձգությունից են պաշտպանում:
Կարդում եմ այս խուլիգանական խոսքերը մեր հոգևոր առաջնորդի
հասցեին խորը վիշտ եմ ապրում, որ կան մարդիկ, ովքեր խարխլում են
մեր եկեղեցու, մեր ազգի հիմքերը. մեր պետականությանը կանգնած է մեծ վտանգի առաջ, քանի Եվրոպային հաճոյանալու համար ազատություն են տվել
այս աղանդավոր կոչեցյալներին, որոնց նպատակն է հիմնահատակ քանդել Հայաստանն ու գլոբալիզացիայի ենթարկել մեր ազգը:
Սթափվիր հայ մարդ, քանի քեզանից չեն խլել այն ամենաթանգը' որը
կոչվում է Քրիստոնեական հավատք, որն է մեր ազգի միակ գոյատևման ու հարատևման թալիսմանը...
avag_edik@yahoo.fr
- ՇԱՆԹ
ՇԱՆԹ գրել է:
ՈՒրախ եմ հրայր, որ համախոհներ ունեմ, որոնք համակարծիք են ինձ հետ:
Եկեք մոլորության գիրկը չնետվենք ու մեր սեփական հավակնությունների համար չղղծենք մեր սուրբ հավատքը, որը հենց գրավականն է մեր դարերի
հարատևության , մեր միաբանության , վերջապես մեր հոգիների փրկության.
ու երբեք չանձնավորենք ու չշփոթենք հավատքը անձի պաշտամունքի հետ:
Թեև պաշտամունքն էլ ինչ-որ տեղ իր հզոր դերն է կատարում.
Երբ ասում ենք Խրիմյան Հայրիկ փառավորվում ենք. կամ Վազգեն1-ին...
Մենք պետք է մեր միջից դուրս մղենք թույնը, այն թույնը, որ ոմանք սերմանում են մեր եկեղեցու հանդեպ,
ուժեր, որ ամեն կերպ փորձում են երկիրը պառակտված տեսնել, Երկրի հիմքերը քանդել, իսկ
այդ ամենին հասնելու համար դրա առաջին թիրախը, որը բավականին խոցելի է այս պահին, որ ամենուրեք վխտում են բազմաթիվ աղանդների հետևորդներ,
նրանք խփում են ճիշտ նշանակետին' Եկեղեցուն ու նրա հովվապետին:
Ստորությունն էլ պետք է իր չափն ու սահմանն ունենա, իսկ Լևոնականների
համար թքած ամեն մի սրբության վրա. Փառասիրությունը կուրացրել է նրանց:
Միայն մենք պետք է խոհեմ լինենք, որ չմոլորվենք:
Աստված պահապան մեր ազգին:
avag_edik@yahoo.fr
LA HAYER գրել է:- SamWell
Հա, համ էլ մոռացա ասեմ որ -քոնեմ թորքերի մամա՛ն -
ՄԱՄԱՅԻԴ ՄԻ ԿՊԻ, ՀՈ ԴՒ ՀԱՅ չԵՍ- SamWell
ABG գրել է:- LA HAYER
ԵՏ ԲՈՒշՆ ԵԼ Ա ՂԱՐԱԲԱՂՑԻ
Լավ ասիր. Հա, հա...- LA HAYER
VAN գրել է:- ՇԱՆԹ
ՈՒրախ եմ հրայր, որ համախոհներ ունեմ, որոնք համակարծիք են ինձ հետ:Եկեք մոլորության գիրկը չնետվենք ու մեր սեփական հավակնությունների համար չղղծենք մեր սուրբ հավատքը, որը հենց գրավականն է մեր դարերի
հարատևության , մեր միաբանության , վերջապես մեր հոգիների փրկության.
ու երբեք չանձնավորենք ու չշփոթենք հավատքը անձի պաշտամունքի հետ:
Թեև պաշտամունքն էլ ինչ-որ տեղ իր հզոր դերն է կատարում.
Երբ ասում ենք Խրիմյան Հայրիկ փառավորվում ենք. կամ Վազգեն1-ին...
Մենք պետք է մեր միջից դուրս մղենք թույնը, այն թույնը, որ ոմանք սերմանում են մեր եկեղեցու հանդեպ,
ուժեր, որ ամեն կերպ փորձում են երկիրը պառակտված տեսնել, Երկրի հիմքերը քանդել, իսկ
այդ ամենին հասնելու համար դրա առաջին թիրախը, որը բավականին խոցելի է այս պահին, որ ամենուրեք վխտում են բազմաթիվ աղանդների հետևորդներ,
նրանք խփում են ճիշտ նշանակետին' Եկեղեցուն ու նրա հովվապետին:
Ստորությունն էլ պետք է իր չափն ու սահմանն ունենա, իսկ Լևոնականների
համար թքած ամեն մի սրբության վրա. Փառասիրությունը կուրացրել է նրանց:
Միայն մենք պետք է խոհեմ լինենք, որ չմոլորվենք:
Աստված պահապան մեր ազգին:
avag_edik@yahoo.fr
Ինչու՞ եք զարմանում ,եղբայր,չգիտե՞ք ,թե՞ արդեն մոռացե՞լ եք,որ 1996—ի ընտրություններից հետո,Վանոն անամոթաբար հայտարարեց թե.«ո՞վ Է ասում ,թե մենք հավատացիալ ազգ ենք,հայ ազգն ամենա անհավատ ազգն Է ողջ աժիւարհում«:Նա հաստատ իրենով Էր չափում Հայ ազգին,քանզի երկար տարիներ ժարժումից առաջ եղել Էր Գրողների Միության ԿոմԿուսի քարտուղար,և ոչ Էլ պատահական Է,որ Լևոնն Է երեկ ու այսօր առհամարհում եկեղեցու առաջնորդին,քանզի նա ցնվել Է ամուր Կոմունիստական գաղափարներ ունեցող հորից,դաստիարակվել ու մեցացել Է կոմունիստական գաղափարաիւոսություն ունեցող ընտանիքում և պատահական չԷր ,որ երբ 1988թ-ի Դեկտամբերին ձերբակալեցին նրան ու տարան Մոսկվայի Լիֆորտվյան բանտ,նրա հայր Հակոբը «Սովետական Հայաստան «թերթում գրեց այսպես.«ես ժատ եմ զարմանում,որ իմ որդուն մեղադրում են Հակասովետական գորցունեության համար,թեկուզ և իմ որդին չունի կոմունիստական տոմս,բայց չկա Հայաստանում ավելի մեց Կոմունիստ,քան իմ որդի Լևոնն Է«:Այս ասացներս կհիժեն ժատ -ժատերը անկասկաց:ՈՒրեմն ի՞նչ ենք սպասում նրանից,կամ ինչու՞ ենք զարմանում:Անձամբ ես սարմանում եմ միայն մի բանում,թե մեր լրագրողներն օրինակ,ինչու՞ չեն փորձում գտնել ու արտատպել այն տարիներին ԼՏՊ-ի ու իր ոհմակի կողմից արվաց նողկալի այն բոլոր հայտարարություններն ու ելույթները,որոնք այսօր կարող Էին լույս սփռել և թուրքիայի հարցում ,և Արցաիւի հարցում այդ ազգադավի դիրքորոժման վրա և մնացաց բոլոր հարցերի պատասղանը կլինեին ու մոլորվաց մեր նոր սերունդին ցույց կտային այդ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՀԱՆՑԱԳՈՐՑԻ իրական կերպարն ու ինչ լինելը:- ՇԱՆԹ
masis գրել է:
havatkn havatk, bayts petk el che havatkin (joxovrdin)shahagortsel
kari գրել է:
ԼՏՊ-ի գրածներից ոչ մի բան էլ պետք չէ նորից ի հայտ գան,քանի որ դեբիլները կարդալով մեկա չեն հասկանա թե ԼՏՊ -ի ուզածը միայն, Հայաստանը ավիրելն է:- VAN
Ինչու՞ եք զարմանում ,եղբայր,չգիտե՞ք ,թե՞ արդեն մոռացե՞լ եք,որ 1996—ի ընտրություններից հետո,Վանոն անամոթաբար հայտարարեց թե.«ո՞վ Է ասում ,թե մենք հավատացիալ ազգ ենք,հայ ազգն ամենա անհավատ ազգն Է ողջ աժիւարհում«:Նա հաստատ իրենով Էր չափում Հայ ազգին,քանզի երկար տարիներ ժարժումից առաջ եղել Էր Գրողների Միության ԿոմԿուսի քարտուղար,և ոչ Էլ պատահական Է,որ Լևոնն Է երեկ ու այսօր առհամարհում եկեղեցու առաջնորդին,քանզի նա ցնվել Է ամուր Կոմունիստական գաղափարներ ունեցող հորից,դաստիարակվել ու մեցացել Է կոմունիստական գաղափարաիւոսություն ունեցող ընտանիքում և պատահական չԷր ,որ երբ 1988թ-ի Դեկտամբերին ձերբակալեցին նրան ու տարան Մոսկվայի Լիֆորտվյան բանտ,նրա հայր Հակոբը «Սովետական Հայաստան «թերթում գրեց այսպես.«ես ժատ եմ զարմանում,որ իմ որդուն մեղադրում են Հակասովետական գորցունեության համար,թեկուզ և իմ որդին չունի կոմունիստական տոմս,բայց չկա Հայաստանում ավելի մեց Կոմունիստ,քան իմ որդի Լևոնն Է«:Այս ասացներս կհիժեն ժատ -ժատերը անկասկաց:ՈՒրեմն ի՞նչ ենք սպասում նրանից,կամ ինչու՞ ենք զարմանում:Անձամբ ես սարմանում եմ միայն մի բանում,թե մեր լրագրողներն օրինակ,ինչու՞ չեն փորձում գտնել ու արտատպել այն տարիներին ԼՏՊ-ի ու իր ոհմակի կողմից արվաց նողկալի այն բոլոր հայտարարություններն ու ելույթները,որոնք այսօր կարող Էին լույս սփռել և թուրքիայի հարցում ,և Արցաիւի հարցում այդ ազգադավի դիրքորոժման վրա և մնացաց բոլոր հարցերի պատասղանը կլինեին ու մոլորվաց մեր նոր սերունդին ցույց կտային այդ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՀԱՆՑԱԳՈՐՑԻ իրական կերպարն ու ինչ լինելը:
- VAN
ABG գրել է:- VAN
Ինչու՞ եք զարմանում ,եղբայր,չգիտե՞ք ,թե՞ արդեն մոռացե՞լ եք,որ 1996—ի ընտրություններից հետո,Վանոն անամոթաբար հայտարարեց թե.«ո՞վ Է ասում ,թե մենք հավատացիալ ազգ ենք,հայ ազգն ամենա անհավատ ազգն Է ողջ աժիւարհում«:Նա հաստատ իրենով Էր չափում Հայ ազգին,քանզի երկար տարիներ ժարժումից առաջ եղել Էր Գրողների Միության ԿոմԿուսի քարտուղար,և ոչ Էլ պատահական Է,որ Լևոնն Է երեկ ու այսօր առհամարհում եկեղեցու առաջնորդին,քանզի նա ցնվել Է ամուր Կոմունիստական գաղափարներ ունեցող հորից,դաստիարակվել ու մեցացել Է կոմունիստական գաղափարաիւոսություն ունեցող ընտանիքում և պատահական չԷր ,որ երբ 1988թ-ի Դեկտամբերին ձերբակալեցին նրան ու տարան Մոսկվայի Լիֆորտվյան բանտ,նրա հայր Հակոբը «Սովետական Հայաստան «թերթում գրեց այսպես.«ես ժատ եմ զարմանում,որ իմ որդուն մեղադրում են Հակասովետական գորցունեության համար,թեկուզ և իմ որդին չունի կոմունիստական տոմս,բայց չկա Հայաստանում ավելի մեց Կոմունիստ,քան իմ որդի Լևոնն Է«:Այս ասացներս կհիժեն ժատ -ժատերը անկասկաց:ՈՒրեմն ի՞նչ ենք սպասում նրանից,կամ ինչու՞ ենք զարմանում:Անձամբ ես սարմանում եմ միայն մի բանում,թե մեր լրագրողներն օրինակ,ինչու՞ չեն փորձում գտնել ու արտատպել այն տարիներին ԼՏՊ-ի ու իր ոհմակի կողմից արվաց նողկալի այն բոլոր հայտարարություններն ու ելույթները,որոնք այսօր կարող Էին լույս սփռել և թուրքիայի հարցում ,և Արցաիւի հարցում այդ ազգադավի դիրքորոժման վրա և մնացաց բոլոր հարցերի պատասղանը կլինեին ու մոլորվաց մեր նոր սերունդին ցույց կտային այդ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՀԱՆՑԱԳՈՐՑԻ իրական կերպարն ու ինչ լինելը:
Անկեղծ ասած ես էլ եմ շատ զարմացած. Եվ ոչ միայն դրա վրա, այլև թե ինչու մի գյուլլա պատահաբար դրա քյալլին չդիպավ էսքան ժամանակ. Երե իրոք 27-ը ներկաների ձեռքի գործն էր, ապա մի թիրախ էլ պիտի ԼՏՊ-ն լիներ.- VAN
LEVON EFENDI գրել է:- ghj
կաթողիկոսդ անմակարդակ և անսուն է :
JAN EM ASEL..KARAC MI HAT EL QRFI.?- ghj
LEVON EFENDIN ASUMA ALIEVIN գրել է:- ddd
կաթողիկոսդ արաջին թշնամին է հայ մարդու,
TESAR INCH EM @NDUNAK.? AVELI SHAT $$$ TUR KANEM AVELIN- ddd
GRUZIN գրել է:- ghj
կաթողիկոսդ անմակարդակ և անսուն է :
VA TO, ES HAYER@ TAMAM GZHVEL EN .?- ghj
TURQ գրել է:- ghj
կաթողիկոսդ անմակարդակ և անսուն է :
MOLODEC LEVON EFENDI, MENQ TROV U SROV CHKARACAN HASNEL DRAN, DU ISKAKAN SHAYTAN ES- ghj
ABG գրել է:
Կարդացեք սա. Ես չկարողացա արցունքներս զսպել.
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
Տեղանունը հիշեցնում է ցավ, ցեղասպանություն, ջարդ, բռնագաղթ։ Այստեղ 1992 թվականի ապրիլի 10-ին կատարվել է 20-րդ դարավերջի սահմռկեցուցիչ ողբերգություններից մեծագույնը, որը պիտի թարմ պահի մեր պատմական հիշողությունը։ Մարտակերտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա մարաղեցիները հիմնել են իրենց նոր գյուղը եւ կոչել Նոր Մարաղա։ Սակայն գոյատեւման մաքառումների մեջ նրանք փայփայում են հույսը՝ վերադառնալ մոխիր դարձած Մարաղա։ Ստորեւ ներկայացնում ենք Նվարդ Սողոմոնյանի վավերագրությունը կրճատումներով։ Տափաստանի թշնամի անորոշության մեջ մի երեկո էլ վառվեցին Մարաղայի լույսերը, իսկ բացվող օրը 1992 թվականի ապրիլի 10-ն է, եւ արեւ չկար։ Բարակ անձրեւ էր մաղում, ու ճանապարհները լպրծուն էին, սայթաքուն։ Իսկ գյուղը, որ երրորդ օրն էր՝ պատսպարվել էր ներքնահարկերում ու գետնատնակներում, դրսի աշխարհին անգետ՝ սպասում էր։ Ամեն մեկը՝ յուրովի։ Խումբ-խումբ։ Ընկեր-հարեւան-բարեկամներով։ Ով ինչպես հարմար է գտել կամ ում ինչպես հարմար էր թվացել։ Եվ այդ բախտակից-տարանջատ մարդկանց եթե մի բան միավորում էր՝ սարսափն էր, թե ինչ է լինելու հետո, որովհետեւ զենքի դղիրդն այնքան պարզորոշ միակողմանի էր, որ երբ լուսաբացի հետ ամեն ինչ լռեց, սարսափն ավելի ահագնացավ։ Ի՞նչ է կատարվում այնտեղ՝ դրսում։ Անցնում են րոպեներ։ Սարսափ։ Ոչ ոք չէր կարող հաշվել, թե ինչքան տեւեց լռությունը, բայց բնազդով զգում էին, որ կրճատվել է Թարթառի ու Մարաղայի միջեւ ընկած տարածությունը, եւ լռությունը տեւեց այդ տարածության չափ։ Տանկերի ծա՜նր-ծանր դղրդյունը խախտեց լռությունը։ Գնդացիրների ու ավտոմատների ճարճատյունը լսելի էր հռնդյունի միջից։ Հետո զինվորական սապոգների կոպիտ քայլքը գետնատնակի վրա՝ թա՛խկ-թախկ։ Թուրքերեն խոսակցություն։ Սեդան նայեց ջահել, սիրուն հարսին, եւ ներսում խուլ տնքաց վախը։ Ունկերը խշշոցով բռնվեցին։ Շունչը կտրվում է։ Պայթում են արկերը։ Ցնցվում են գետնատնակի պատերը։ Սեդան նայեց ջահել, սիրուն հարսին ու գրկում ծվարած երկու փոքրիկներին, ու աչքերի դեմը սեւ-մութ կապեց։ ... Սեւ մի ուրուր բարձր կանգնել էր երկնքի մեջ ու տարուբերվում էր։ Հետո շեշտակի իջավ ու... Թուրքը մտավ Մարաղա։ - Զենքերը շպրտե՛լ դուրս։ Գետնատնակի խորքում իրար քաշվեցին։ Հրամանը կրկնվեց երկրորդ, երրորդ անգամ... թուրքի բարձրացրած սուրը սառեց օդում՝ մա՜շալլա... Ականջներից, վզից, ձեռքերից պոկոտեցին ոսկեղենը։ Հարսը կուչ եկավ ու ձեռքերով ծածկեց երեսը։ Թուրքը ձեռքից քաշեց-բարձրացրեց ու թրի ծայրը վերեւից ներքեւ քաշեց։ Հարսը գոռաց ու կռացավ։ Թուրքը նորից ձեռքից քաշեց-բարձրացրեց ու քաշեց-պոկեց կես արված զգեսստը։ Հարսը գոռաց ու պոկվեց տեղից։ Ոհմակը ոռնաց։ Հարսը փախչում է, ոհմակը՝ հետեւից։ ...Գետնահարկի մուտքը մի քանի վայրկյան ազատվեց։ Դուրս թափվեցին։ Թուրքերի մի խումբ, որ թալանով էր զբաղված, նկատեց։ Կացիններով, սրերով, եղաններով վրա թափվեցին։ Մասյա եւ Ռուբեն Անանյանները թավալվեցին առվի մեջ՝ իրար գրկած։ Ոռնո՛ց։ Վայնասո՛ւն։ Արյո՛ւն։ Նախճի՛ր։ Տանկերը տրորում են գյուղը։ Գնդացիրները ճարճատում են։ Տները վառվում են։ Թուրքերը հարմոն են նվագում ու պարում։ Թալանչիները բարձում են մեքենաները։ Մի տեղ շամպայն են բացել ու խմում են։ Հռհռոց։ Վայրենի, անսանձ ուրախություն։ Ճիչեր։ Սեդան, երեխաներին գրկած, մոտակա բանջարանոցն է վազում։ Տեսավ, որ քիչ հեռու հարսի քույրը՝ Կարինեն, վազում ու գոռում է, եւ ճիչը ծվատում է օդը։ Վազում ու ընկնում է։ Ընկնում ու բարձրանում է։ Խաժամուժը վրայից քաշում է շորի վերջին ծվենները։.. Սեդան այլեւս ոչինչ չտեսավ։ Գլխին խփեցին ու երկու տարեկան Վիգենին խլեցին ձեռքից։ Աչքերը մթնեցին։ Բայց ձեռքերն օղակել են Կարենին, ու թուրքը չի կարողանում կնոջ ոսկրացած-հանգուցված մատները բացել։ Խփում են։ Խփում են գլխին։ Արյունը լցվել է աչքերը, բերանը։ Ոչինչ չի զգում։ Ոչինչ չի տեսնում։ Միայն՝ սեւ-մութ պատկեր է։ Զգում է թոռան տաք, շնչող մարմինը, որին օղակել են ձեռքերը։ Խփում են գլխին։ Տեսնես ինչ եղավ Կամոն։ Ո՞ր պահակակետում է։ Տանկի տակ ճզմվե՞ց, թե՝ գերի է տարվել։ Կացնով խփեցին ձեռքին։ Թոռան տաք մարմնի հեւոցը զգաց կրծքին ու շնչահատ եղավ։ Խուլ մի մզզոց բարձրացավ ներսից ու ցնցեց ջղերը։ Ո՜ւ՛...ո՜ւ...ո՜ւ...ո՜ւ...-Գոռաց։ Սեւ մի ուրուր կանգնել է բարձր երկնքի մեջ ու օրորվում է։ 51 խաղաղ բնակիչ խոշտանգված-սպանված էր։ Հինգ աշխարհազորային խրամատում զոհվեցին։ Գերության քշվեցին 49 մարդ։ 26 հոգու ճակատագիր մնաց անհայտ։ * * * Կինը որոշել էր չապրել։ Բարդայի շրջանի Շաթըրլի գյուղում, ուր արդեն յոթերորդ ամիսն է՝ պահում էին Սեդային, ուտելիքը դնում ու ձեռք չտված՝ վերցնում էին։ Հինգերորդ օրը մազաթափություն սկսվեց, եւ մի քանի օրվա մեջ կինը ճաղատացավ։ Երանելի, խաղաղ մի արտահայտություն էր իջել դեմքին։ Ու ոչ սպառնալիքները, ոչ հորդորները արդեն կապ չունեին նրա մտքերի ու ընտրած ճանապարհի հետ։ Հացադուլի առաջին օրերի տանջանքն անցել էր, եւ ոգին թեթեւ ու անցավ սպասում էր մարմնին հրաժեշտ տալու։ Դիլարան մտավ ու տապակած ավելուկի ափսեն դրեց աթոռակի վրա։ Պառկածի դեմքի արտահայտությունը չփոխվեց։ Կնոջը տարհամոզելու բոլոր միջոցները սպառված էին։ Թրքուհին սա հասկացավ։ Երկուսն էլ լուռ էին, երկուսն էլ իրենց մտքերով իրարից շատ հեռու։ Անկողնու ծայրին նստած՝ խոսեց Դիլարան։ - Մենք քեզ ի՞նչ ենք անում։ Քեզ չենք ծեծում, չենք տանջում, քաղցած չենք պահում։ Մենք ի՞նչ մեղք ունենք... Պառկածը չէր արձագանքում։ Դիլարան շարունակեց։ - Մեզ համար հանգիստ ապրում էինք։- Թոնթորաց։- Էսպես չէինք ապրում։- Կինը ավելուկով ափսեն մատնացույց արեց։ - Թե՞ ուտելիքից ես դժգոհ։ Պառկածի դեմքին մկան իսկ չէր շարժվում։ - Դո՛ւք սկսեցիք, հայերդ։ Աշխարհն իրար խառնեցիք։ Երկու ազգ իրար դեմ հանեցիք։ Ինգլաբս էստեղ ի՞նչ գործ ուներ, որ կռիվ տանեին։ Մեր շատ պե՞տքն էր քո էդ Ղարաբաղը։ Լինի՝ չլինի... Հիմա չգիտեմ՝ Ինգլաբս կենդանի՞ է, թե մեռած։ Եթե կենդանի է, ո՞ւմ հետ ենք փոխելու, որ դու... «մեռնել» բառը չասաց, բայց լաց եղավ։ Լաց եղավ հոնգուր-հոնգուր։ Իսկ Սեդային չէր հետաքրքրում նրա լացը։ Սեդան որոշել էր մեռնել։ - Դու հանցագործ չես, դու մարդասպան չես,- թրքուհին կամաց-կամաց հանգստանում էր։- Դու էն հայի նման չես, որ հարեւան սենյակում պահում ենք։ Նրա հաշիվն ուրիշ է։ Նա մարդ է սպանել։ Թե Ինգլաբս կենդանի չեղավ, նրան մաս-մաս կանենք, շների առաջ կգցենք։ Քեզ ձեռք չենք տա։ Դու ի՞նչ մեղք ունես։- Ու նորից լաց եղավ։ Իսկ երբ սրբել էր արցունքները, լսեց կնոջ բառերը, որ տասն օրվա ընթացքում միակ հնչարտաբերածն էին։ - Ասացիր՝ էն սենյակում ով է մնո՞ւմ։ - Հայ է։ Մարդասպան։ Բաքվի բանտից ենք բերել։ Դատված է։ Պիտի գնդակահարեին, մեզ տվեցին։ Կուզե՞ս տեսնել։- Թրքուհին զարտուղի ու խորամանկ ճանապարհով հասել էր իր նպատակին։ Կինը լուռ գլխով արեց։ - Նախ՝ սա։- Թրքուհին պնակը մոտ քաշեց ու սպասում է։ Մինչ պառկածը մտածում էր, թրքուհին գորովանքով ձեռքը տարավ, կնոջ թույլ գլուխը պահեց, բարձը մեջքի տակ դրեց ու ափսեն մոտիկ բռնեց։ - Թե Ինգլաբս կենդանի եղավ...- Եվ ջահել հարսի աչքերը նորից արցունք բռնեց։ * * * Ապրիլ ի 11։ Անտառտնտեսության շենքում, որտեղ տեղավորված էր շտաբը, ռազմական խորհրդի նիստ է։ Նստած են Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար Վագիֆ Գալստյանը, զինվորների բարոյահոգեբանական դաստիարակության գծով հրամանատարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցը, կապի ծառայության պետ Վիգեն Ասատրյանը, տեխնիկայի գծով հրամանատարի տեղակալ Նելսոն Բաղրյանը, շտաբի պետ Հայկազը (Երեւանից), թիկունքի գծով հրամանատարի տեղակալ Համլետ Ղուկասյանը, ինժեներական կառույցների գծով վերահսկիչ Ներսես Օհանջանյանը։ Ներկա են շրջանի ջոկատների հրամանատարները։ Բոլորն անվերապահ կողմ են արտահայտվում, որ Մարաղան ետ վերցվի։ Կարծիքներից մեկը հետեւյալն էր. գիշերը սպասել, լ ուսաբացին անցնել հարձակման։ Հիմնավորումը. հարձակումն անսպասելի կլինի, հետեւաբար, թշնամու դիմադրությունը՝ թույլ։ Մշակվում է հակահարձակման ծրագիրը։ Գյուղի վերեւից՝ գիտահետազոտական փորձակայանից կրակի տակ պահել Մարգուշավանը, որ թուրքը չմտնի։ Մարգուշավանի 11 փողոցներով 20-25-ական զինվոր է բաշխվում, նշանակվում ղեկավարները՝ ավագներ։ Միաժամանակ Չայլաղ եւ Անտառաշերտ տեղամասերն է ուղարկվում 20-ական զինվոր, որպեսզի կանխվի շրջապատումը։ Ազգալդյանն առաջարկեց նշանաբան, որպեսզի մթության մեջ տղաներն իրար վրա չկրակեն։ Որոշվեց նշանաբանը՝ «Բարի լույս», պատասխանը՝ «Հազար բարի»։ Ավագները հրաման են ստանում՝ փողոցները մաքրելով գնալ-կանգնել առաջին խաչմերուկում ու կրակել երկու լուսարձակիչ գնդակ։ Բացառված չէր, որ Մարգուշավանի փողոցներում էլ թուրք լիներ, քանի որ այն Մարաղայից բաժանվում էր մեկ փողոցով կամ մի 10 մետրով։ Ռոման մութի մեջ պիտի հաշվեր արձակված լուսարձակիչ գնդակները. եթե 11 զույգը լրանար, ուրեմն՝ բոլորը հասել են նշանակված կետին։ Այնուհետեւ հրամանատարը օդում պետք է կրակեր մեկ լուսարձակիչ, որը նշանակում էր շարունակել առաջխաղացումը մինչեւ հաջորդ խաչմերուկ։ Երեք խաչմերուկից հետո Մարաղան է։ Այսպես։ Մարաղայի վերագրավմանը մասնակցում է Մարաղայի ջոկատը՝ թվով 180 հոգի, Հասանղայայի ջոկատը՝ Ժորա Պողոսյանի գլխավորությամբ, «Ազատագրական բանակը»՝ հրամանատարությամբ Լեոնիդ Ազգալդյանի եւ Վլադիմիր Բալայանի, Մարտակերտի վաշտերի հրամանատարներ Արմեն Նավթալյանը, Արմո Բաղդասարյանը, Վարդան Մինասյանը, Վերին Հոռաթաղից՝ Արկադի Շիրինյանը, Ներքին Հոռաթաղի վաշտի հրամանատար Ռադիկ Հայրապետյանը, Հաթերքից՝ Աշոտ Օհանջանյանը (Դուշման)։ Շրջանի ինքնապաշտպանության ուժերը՝ թվով 280 հոգի, շղթա կազմած, մտնում են Մարաղա։ Փողոցային կռիվներ են տեղի ունենում։ Թուրքերը 2 ժամ դիմադրում են։ Գիշերվա ժամը 12-ին խուճապահար, որը՝ մեքենայով, որը՝ ոտքով, թողնում են Մարաղան։ Ռոմայի հրամանով 20 հոգանոց խումբը զբաղվում է դիակները հավաքելով. խոշտանգված-սպանված ընկած էին 42 խաղաղ բնակիչներ։ Թուրքերի սպանվածների թիվը հասնում էր 24-ի։ Լույսը բացվելուց ջոկատը ստուգում է տները, եւ պարզվում է, որ 9 բնակչի կորուստ եւս կա։ Սպանվածների ընդհանուր թիվը՝ 51։ Պատանդ էին տարել 49 խաղաղ բնակիչների։ Հրդեհել էին 153 տուն։ 11 ավտոմեքենա՝ թալանով բարձված, չեն հասցրել տանել։ Հայերի վերցրած ռազմավարը կազմում էր 2 հրանոթ, հրանոթի արկերով բարձած 2 ավտոմեքենա։ Կատարվում է 51 սպանվածների թաղումը եղբայրական գերեզմանում։ Թուրքերը բանակցությունների մեջ են մտնում հայերի հետ. խնդրում են իրենց դիակները, որոնց փոխարեն առաջարկում են վերադարձնել 4 պատանդ։ Հայերը համաձայնվում են։ Միր Բաշիրի մոտ գտնվող Նռան այգի տեղամասում կատարվում է փոխանակությունը. թուրքի 24 դիակի դիմաց՝ 2 հարս, 3 երեխա, 2 հայի դիակ։ Այսպես՝ ապրիլի 11-ին Մարաղայի ինքնապաշտպանության ուժերը գրավում են թողած դիրքերը։ Ապրիլի 11-ին Մարաղա է մտնում պատվիրակություն, որի կազմում՝ Անգլիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, Զորի Բալայանը, Ֆելիքս Գզօղյանը, թղթակիցներ, փորձագետներ։ Կատարվում է արտաշիրմում։
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍՆԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ այս ցանկությամբ շատերն են համակված
-Հիմա հաճախ կարելի է լսել «մի քիչ շատ չե՞ն ...ԵՐԵՎԱՆԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին վեց տարիներին իրականացված միջոցառումների շնորհիվ Երեւանի բնակչության գազամատակարարման եւ գազիֆիկացման աշխատանքներն արդեն հիմնականում ավարտվել են։ Ներկայումս մայրաքաղաքի ավելի քան 236 հազար տնտեսություն ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՏԱՍԸ ՍԽԱԼՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 6
Նախագահները նույնպես մարդ են, նրանց էլ բնորոշ է սխալ գործելը, այդ թվում՝ կոպիտ, նույնիսկ ճակատագրական։ Նախագահ Սերժ Սարգսյանը նոր է ստանձնել պաշտոնը, եւ սխալների մասին խոսել, բնականաբար, դեռ շուտ է։ Սակայն, ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկվա խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցեցին բոլոր հինգ խմբակցությունների ներկայացուցիչները։ Խոսակցության հիմնական թեման, ինչպեսեւ սպասվում էր, ապագա կառավարության կազմն ու կառուցվածքն էր, նաեւ նոր ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՐ ԼՍԵԼ Է ՊԵՏՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրերն էին ՀՅԴ եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆՆ ու ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ
Երդմնակալության արարողության ժամանակ հնչած նախագահ Սերժ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ 20
Չեմ բացառում որեւէ քննադատություն, որ կարող է հնչել նաեւ ազգային եկեղեցու նկատմամբ, սակայն նողկում եմ, երբ դրա հիմքում պատեհապաշտությունն ու քաղաքական առեւտուրն է՝ երկակի ստանդարտների կիրառմամբ։
Այլ ...ՅՈԳԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի բուսակերության բաժին 63
Որքա՞ն է ներկայումս մեր երկրում կյանքի միջին տեւողությունը։ Ավելի լավ է չասենք, իհարկե, այլապես հենց հիմա ստիպված կլինենք պառկել դագաղում։
Թեեւ, մյուս կողմից, նայած թե որ տեսանկյունից ես դիտարկում խնդիրը։ ...ԱՅԴ Ի՞ՆՉ ՀԱՆՑԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 74
Վերջերս «Հայոց Աշխարհ»-ում եւ «Գոլոս Արմենիի» թերթում ուշագրավ տեղեկություններ հրապարակվեցին Լ.Տեր-Պետրոսյանի եւ «Գորշ գայլերի» («Ազգայնական շարժում» կուսակցության) առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի հանդիպման ...ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելու դեպքի առթիվ ...ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ Գավառ քաղաքի թիվ 22/21 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հայթյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք ...ԽԵԼԱԳԱՐ ՄԻՋԱՏԱԲԱՆՆ ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Ինչպես հայտնի է, տասը պատվիրանները Մովսեսի միջոցով հրեաներին փոխանցեց անձամբ Տերը, եւ նրանց երկուսի նկատմամբ էլ մարդկությունը խորագույն հարգանք է տածում։ Բայց երբ ոմն Տեր-Պետրոսյան, որի տեղը բանտն է, ...ՊԱՅՔԱՐ ՀԱՅՐԵՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 15
Իսկական խեղկատակություն է։ Ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ վերջին օրերին Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն դարձյալ ոտքի են հանել եվրոպահայերին ու ամերիկահայերին։ ԼՏՊ-ի եվրոպաբնակ ու անդրօվկիանոսյան ակտիվիստների ...ՎԱՐՉԱՊԵՏԻ ԾՐԱԳՐԵՐԸ
Հայաստանի ապագան արտացոլված է նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում եւ կառավարության ծրագրում, որը հաստատվել է խորհրդարանի կողմից: Ինչպես երեկ ասաց նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, առաջիկա ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ
Ապրիլի 14-ին Ստրասբուրգում աշխատանքները կսկսի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Մինչեւ ապրիլի 18-ը տեւող նստաշրջանի օրակարգի նախագծում ներառված է նաեւ Հայաստանին վերաբերող ...ԱՄԵՆԱԲԱՑԸ
...ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅԱԶԳԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ
Հայազգի Ջեքի Սպայերը (դեմոկրատական) հաղթել է Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, հանգուցյալ Թոմ Լանթոսի (դեմոկրատական, Կալիֆոռնիա) տեղի համար հատուկ ընտրություններում: Ընտրություններին, որոնք անցել ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻՇՏ Է ԺՊՏՈՒՄ ՈՒԺԵՂՆԵՐԻՆ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները միանշանակ հանգուցալուծում չունեցան։ Մի կողմից՝ պայքարը կարծես շարունակում են այն ակումբները, որոնց դա տրված է կարգավիճակով, մյուս ...ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Լիսաբոնում մեկնարկած Եվրոպայի առաջնության իր առաջին մրցամարտում 66 կգ քաշային Արմեն Նազարյանը երեկ հաղթեց սլովակ Յոժեֆ Կրանցին: Հայաստանը այս մրցաշարում ներկայացնում են նաեւ Հովհաննես Դավթյանը (60 կգ) ...ԳԱՐՆԱՆԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Վրաստանի Բակուրիանի քաղաքում ավարտված լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարում Տաթեւիկ Մուրադյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ մեր մյուս ներկայացուցիչը՝ Վահան Խաչատրյանը` բրոնզե մեդալ: Գուդաուրում անցկացված ...ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԿՐՔԵՐ
Իսպանիայի Մերիդա քաղաքում ընթացող Ռյուի Լոպեսի անվան շախմատի միջազգային փառատոնի մրցաշարի 6-րդ փուլում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սեւ ֆիգուրներով ոչ- ոքի Է խաղացել գրոսմայստեր Սունիգայի հետ: Այժմ նա ...ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼՈՒ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«Կոշտացումներ» կամ «մեղմացումներ» չեն սպասվում
Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին քննարկումները Ազգային ժողովում ժամանակային առումով համընկան ընդդիմության կողմից խնդիրը ներքաղաքական օրակարգ տեղափոխելու ...ՉԿԱ ԴՈԿՏՐԻՆ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
-Մարտի 1-ի իրադարձություններից հետո Ադրբեջանը աննախադեպ կոշտացրեց իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Ադրբեջանական սրացումները պատահաբա՞ր համընկան «Լեւոնի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ՉԻ ԵՂԵԼ
Ըստ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ. «Ակնհայտ է, որ բանակցային գործընթացում ունենք շատ լուրջ բացթողումներ։ Առաջին բացթողումն այն է, որ մեր արտաքին քաղաքականությունը երբեք նախահարձակ չի եղել։ Մենք ավելի շատ արձագանքել ...Ո՞ՒՄ ԴԵՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ
6
«Ես չգիտեմ, թե երբ ասում են՝ պայքար, պայքար մինչեւ վերջ, ում դեմ են պատրաստվում պայքարել։ Դաշնակցությունն էլ ունի «հարատեւ պայքար» կարգախոսը, որի նպատակը ազատ, անկախ, միացյալ Հայաստանն է, իսկ պայքարը՝ ...ՉԵՆ ԴԺԳՈՀՈՒՄ
1«Այո, իրոք, հանրապետականներից շատերը կարծում էին, որ վարչապետի պաշտոնում նշանակվելու է Հանրապետական կուսակցության անդամներից մեկը։ Սակայն կուսակցության խորհրդում քննարկումներ եղան, որի արդյունքում պարզվեց, ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԵԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արթուր Բաղդասարյանի կողմից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո ՕԵԿ խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը: Եւ քանի որ կառաջանա նաեւ պատգամավորի ...ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
7Երեկ Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացավ մարտի 2-ին վիրավորված ոստիկանության զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել ծանր վիճակում՝ պարանոցային ողերի բեկորային կոտրվածքներով, ...ՌԵՅՏԻՆԳԸ ՆՐԱՆՑ ԱՎԵՏԱՐԱՆՆ Է
3
Փողի դիմաց՝ ամեն ինչ կցուցադրեն
«Ռուսական ալիքներից մեկով ցուցադրվող «Գոլայա պրավդա» հաղորդումը լրատվական է. վարող աղջիկը լուրեր է հաղորում եւ ընթացքում հանվում է։ Ես մեր հեռուստաընկերություններից ...
ԱՐԱԳ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԱԿՆԿԱԼԵԼԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ԱՅԴ Ի՞ՆՉ ՀԱՆՑԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՅՈԳԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի բուսակերության բաժին
ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
...ԵՎ ԱՂԲԸ ՄԵԴՈՒԶԱՅԻ ՊԵՍ ԿՉՈՐԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՏԱՍԸ ՍԽԱԼՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
- 1866 Սարատովի նահանգի Կամիշին գյուղաքաղաքում վախճանվեց հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1904 Սասնա ապստամբության Լաճկանի կռիվը Սեբաստացի Մուրադի ղեկավարությամբ:
- 1913 Ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը (Նար-Դոսի որդին):
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

