
ՍԱ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԵՐԴՈՒՄՆ Է
- Հանուն մեր երկրի ապագայի

«Գիտակցում եմ, որ ստանձնել եմ հսկայական պատասխանատվություն։ Գիտեմ, որ լինելու եմ այն մարդը, ում պատասխանատու եք համարելու ամեն ինչի համար։ Երաշխավորում եմ, որ պատասխանատվությունից չեմ խուսափելու։
Այդ պատասխանատվության չափը գիտակցել եմ, երբ մտել եմ Հանրապետական կուսակցություն եւ հայտարարել, որ ՀՀ նախագահի ընտրություններում կառաջադրվեմ միայն այն դեպքում, եթե Հանրապետականն ընտրություններում ստանա առավելագույն քվեներ։ Այդ պատասխանատվության չափը գիտակցում եմ հիմա, գիտակցելու եմ առաջիկա հինգ տարիներին՝ ամեն օր»,- երդմնակալության արարողության ընթացքում, ստանձնելով պետության ղեկը, երեկ հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, հավաստիացնելով, որ պատրաստ է, պատվով կրելու ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը լինելու պատասխանատվությունը։
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը, որտեղ նշանակված էր ինաուգուրացիայի արարողությունը, լեփ-լեցուն է։ Ազգային ժողովի՝ այդ նպատակով հրավիրված հատուկ նիստին ներկայացած 118 պատգամավորներից, պետական, քաղաքական եւ մտավորական վերնախավի ներկայացուցիչներից զատ, արարողությանը մասնակցում էին 58 երկրների եւ 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան այրեր, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ։
Ուղիղ ժ.14-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ազդարարեց նիստի սկիզբը, որից հետո հնչեց Հայաստանի պետական օրհներգը, եւ պատվո պահակախմբի ուղեկցությամբ, զինվորական պատիվներով, դահլիճ բերվեց, նախ, Հայաստանի գլխավոր պետական դրոշը, որ նախապես այստեղ էր տեղափոխվել նախագահի նստավայրից, այնուհետ՝ հնագույն ձեռագիր Ավետարանը, որ 35 տարի առաջ Մատենադարանին նվիրել է Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Հայրապետը, եւ Սահմանադրության մայր օրինակը, որ բերվել էր Սահմանադրական դատարանից։ Հետո ԱԺ նախագահը ամբիոնի մոտ հրավիրեց Հայաստանի ընտրված նախագահին։
Աջը դնելով ամբիոնի աջ կողմում՝ հատուկ պատվանդանի վրա կողք կողքի դրված Սահմանադրության եւ Վեհամոր Ավետարանի վրա, Սերժ Սարգսյանը երդվեց. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»։
Սերժ Սարգսյանի՝ նոր կարգավիճակում առաջին ելույթը համահունչ էր նրա նախընտրական եւ հետընտրական հանձնառություններին։ «Մի քանի րոպե առաջ երդվեցի անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները։ Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր հայրենիքին եւ ժողովրդին ծառայելու սեփական ուխտն ունի։ Սա մեր բոլորի երդումն է՝ հանուն մեր երկրի ապագայի, հանուն զարգացման, հանուն ժողովրդավարության, հանուն օրենքի իշխանության, հանուն ավելի ուժեղ եւ բարեկեցիկ Հայաստանի։
Թո՛ղ Աստված ինձ ուժ տա՝ չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված բոլորիս ուժ տա՝ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի, հավատի ու լավատեսության կարիք ունեն»,- հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Վեհափառ Հայրապետին, պատգամավորներին, հյուրերին, ՀՀ բոլոր քաղաքացիներին դիմեց Սերժ Սարգսյանը։
Ազդարարելով «փոփոխությունների նոր սկիզբը»՝ նախագահը վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերով «կարող ենք երկրի կյանքը դեպի լավը փոխել», պայմանով, որ «յուրաքանչյուրը պատրաստ լինի փոփոխությունները սկսել հենց իրենից»։
Ոչ միայն իր համակիրների, այլեւ իր օգտին չքվեարկած քաղաքացիների նախագահը լինելու խոստմանը հավատարիմ՝ նաեւ արձանագրեց. «Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների։ Ես դիմում եմ նրանց. դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը։ Մենք չպետք է բաժանվենք, չպետք է ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության եւ ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից։ Եթե նույնիսկ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, եկեք քանդենք այդ պատը», եւ մեր երազած Հայաստանի տեսլականը կյանքի կոչելու համար «ձերբազատվենք ամեն տեսակ բեւեռացումներից, բիրտ առճակատումներից ու վարկաբեկումից»։
Չնայած նախընտրական արշավը «սուր էր եւ զերծ չէր անգամ վիրավորանքներից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընդդիմախոսներին պայքարի համար։ Առանձնակի շնորհակալությունս եմ ուղղում նրանց, ովքեր արժանապատվորեն ընդունեցին իրենց պարտությունը, նրանց, ովքեր սեղմեցին համագործակցության համար պարզված ձեռքը՝ ընդունելով միասին, համախմբված, Հայաստանի Հանրապետությունը շենացնելու առաջարկը։ Ես տեր եմ լինելու իմ բոլոր նախընտրական խոստումներին, եւ մենք միասնական ուժերով ենք դրանք կյանքի կոչելու։ Կառուցելու ենք այն Հայաստանը, որը կմիավորի համայն հայությանը, այնպիսի Հայաստան, որ կլինի բոլոր հայերի հայրենիքը, որտեղ կտիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ, որտեղ մեր քաղաքացիները, յուրաքանչյուր ընտանիք ապահով, արժանավայել կյանք եւ ինքնարտահայտման հնարավորություն կունենան»,- հավաստիացրեց Սերժ Սարգսյանը։
Նախագահը խոստացավ շարունակել բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության եզրեր փնտրելու, սերունդների միջեւ կապն ամրապնդելու, տարբեր սոցիալական խմբերի եւ ազգային փոքրամասնությունների շահերը համատեղելու ուղեգիծը, խրախուսել ինտելեկտուալ ներուժի զարգացումը, նպաստել մտավորականության նկատմամբ համարժեք վերաբերմունքի ձեւավորմանը, քանզի «վաղուց ժամանակն է, որպեսզի պետությունը լրջորեն վերաբերվի մշակույթին, գիտական եւ կրթական ներուժին եւ անհատին, որ զբաղված է մտավոր եւ ստեղծագործական աշխատանքով», եւ, որ ոչ պակաս կարեւոր է՝ իր «համեստ ներդրումը» բերել Հայ Առաքելական եկեղեցու ամրապնդմանը։
Սերժ Սարգսյանը չշրջանցեց նաեւ մարտի 1-ի իրադարձությունները. ողբերգությունը դեռ թարմ է, վերքերը դեռ չեն սպիացել, բայց պետք է նայել առաջ՝ դասեր քաղելով անցյալի դառը փորձից, սթափվել եւ աշխատել կրկնակի եռանդով ու նվիրումով՝ հանրային դիմակայության մթնոլորտը չեզոքացնելու եւ վաղվա Հայաստանը կայացնելու համար։ Եւ միշտ հիշել. «Անսահման ազատությունը կարող է հանգեցնել ինչպես հանրության շահերի, այնպես էլ այլ անձանց իրավունքների բախման։ Նման բախումները կանխելու համար պետությունն իրավունք ունի միջամտելու որոշ հիմնական իրավունքների իրականացմանը։ Հիմնական իրավունքների սահմանափակումները, սակայն, չեն կարող լինել բացարձակ, քանի որ այդ պարագայում հիմնական իրավունքը պարզապես կդադարի փաստացի գոյություն ունենալուց։ Այդ սահմանափակումները չպետք է բովանդակազրկեն Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքներն ու ազատությունները»։
Սերժ Սարգսյանի համար երեկվա օրը որքան տոնական եւ պատմական, նույնքան աշխատանքային էր։ «Հինգ տարին սեղմ ժամկետ է ամենօրյա ու կարեւոր աշխատանքի ժամանակ, որի ընթացքում պետք է փորձենք անել հնարավորը եւ անհնարը՝ մեր երկրի զարգացման ու մեր առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման համար։ Այդ է պատճառը, որ այս հանդիսավոր օրը իմ քաղաքական թիմի համար ես համարում եմ աշխատանքային։ Ուրեմն, շնորհակալություն եւ ի գործ։ Առա՛ջ, Հայաստան»,- մեկնարկային ելույթն այսպես ավարտեց հանրապետության երրորդ նախագահը։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
ABG գրել է:
Մալադեց. Լավ, իմաստալից, գոհացնող ելույթ էր. Աստված տա՝ կատարի այն, ինչ ասում է, չխաբի. Երանի՜...
Armenia գրել է:
Գնա մեռի՞ , արի սիրե՞մ !!!
Բռնապետական հասկացողություն:
հայ գրել է:- ABG
Մալադեց. Լավ, իմաստալից, գոհացնող ելույթ էր. Աստված տա՝ կատարի այն, ինչ ասում է, չխաբի. Երանի՜...
արա դուք իսկականից սաղտ դեբիլ եք:
մարդուն արածով են գնահատում ,ոչ թե խոսքով:- ABG
ARAM գրել է:
Ba 2 jam heto um hramanov ein mardkanc noric cecum poxocnerum? Mardkanc cecel@ darcrel en mi bajak jur, ay qez baaaaan!!! Ova tesel 21 darum, qaxaqi kentronum, en el mayraqaxaqi, mardkanc cecen???
ցեղակրոն գրել է:- հայ
արա դուք իսկականից սաղտ դեբիլ եք:
մարդուն արածով են գնահատում ,ոչ թե խոսքով:
իկդու ինչ մեծգործես արել հայրենիքիտ համար մինչեվ հիմա ,ա երեվի դուել նրանցիցես վոչինչ չանեմ բայց քննադատեմ.- հայ
ՀԱՅՈՑ ԴՈՒՍՏՐԵՐ
5
Գրում եմ ձեզ, հայոց դուստրեր, որ իմանաք, թե ինչ կարեւոր դեր է ձեզ հատկացրել մեր բոլորի Արարիչ Տերը, հայոց ազգի ինքնության եւ հարատեւման համար
Ու մի զարմացեք, քանզի ձեր դերը ազգապահպանման գործում ավելին ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՂԼԻԿՆԵՐԻ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Իսկ դուք Չերչիլին հարցրե՞լ եք
Ողջ աշխարհը աներեւակայելի կատաղությամբ պատերազմ է մղում ավելորդ քաշի դեմ՝ հաճախ բանը հասցնելով անհեթեթության։
Օրինակ, Մեծ Բրիտանիայի Առողջության եւ բուժօգնության որակի ...ԻՐԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը մարտի 17-ին, արտահերթ նիստում ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Վերջինիս ...ՈՐԸ ԲԱՐԻՆ Է, ԹՈՂ ԱՅՆ ԷԼ ԿԱՏԱՐՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էր
Հ.Խաչատրյանի համոզմամբ, մարտյան իրադարձությունները չէին լինի, եթե ժամանակին գնահատական տրվեր հհշական իշխանության գործունեությանը։ Այս հարցում ...ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԻՇԱՏԱԿԻ ՏՈ՞ՒՐՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 12
Տեր-Պետրոսյանի զինակիցներն ու ակտիվիստները, ինչպես խոստացել էին, երեկ կեսօրից հետո, նշանակված ժամից՝ 14։00-ից, դեռ շատ առաջ հավաքվել էին Մյասնիկյանի արձանի դիմաց՝ նշելու «Մարտի 1»-ի զոհերի քառասունքը։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԵՆՔԸ ՎՍՏԱՀԵԼԻ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Քանի որ հիմքը ամուր է դրված
Հարցազրույց մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Այսօր ոչ միայն մեր պետությունն է իր պատմության մի շրջանը փակում, նոր էջ բացում, ոչ միայն ...ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Սա է պակասում մեր պետությանը
Տարբեր ժամանակների մտածողների ասույթների «Իմաստուն մարդկանց մտքեր՝ ամեն օրվա համար» ժողովածուում, որը 1903 թվականին իր համար կազմել էր Լեւ Տոլստոյը, այսպիսի մի գրառում ...ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ԳՆԱԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Վերջին ժամանակներս իշխանությունը պարբերաբար ամենատարբեր ազդանշաններ է հղում հայրենի ընդդիմությանը, որոնք խոսում են հետեւյալի մասին. եթե մարտի 1-2-ի ձախողված հեղաշրջման կազմակերպիչները պատժվելու են օրենքի ...ԵՐԿԻՐԸ ԿԳՆԱ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Ազգային ժողովի հատուկ նիստում հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու երդմնակալության արարողությունից հետո Սերժ Սարգսյանը երեկ այցելեց Եռաբլուր պանթեոն։ Նա իր հարգանքի տուրքը մատուցեց հայ ժողովրդի ...ԻՆՉՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Եւ այսպես՝ նոր կառավարությունը գլխավորելու է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Քաղաքական կոալիցիայի շրջանակներում այս պաշտոնը պատկանում է Հանրապետականին, որի խորհուրդն էլ նախօրեին կողմ արտահայտվեց նրա թեկնածությանը։ ...ԱՆԳԼԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄ
Անկեղծ ասած, այսօր մտադիր էի անդրադառնալ Հայաստանի ծանրորդների նախապատրաստությանը Եվրոպայի առաջնությանը կամ էլ հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշների մասնակցությանը աշխարհամասի ստուգատեսին, սակայն նախօրեին ...78-ՐԴԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ
Ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, նախորդ ամսվա համեմատությամբ, Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 5 տեղով եւ զբաղեցնում է մեր երկրի համար ռեկորդային՝ 78-րդ հորիզոնականը: ՀՖՖ ...ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Աթենքում ընթացող 2-րդ եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարում 69 կգ քաշային բռնցքամարտիկ Սամվել Մաթեւոսյանն իր երկրորդ մրցամարտում 18:2 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Բոսնիա-Հերցեգովինայի ներկայացուցիչ ...ՏԱՐԲԵՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՆ ՈՉ-ՈՔԻՆԵՐ
Իսպանիայի Մերիդա քաղաքում ընթացող Ռյուի Լոպեսի անվան շախմատի միջազգային փառատոնի մրցաշարի 4-րդ փուլում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել իսպանացի Կանդելարիոյի հետ: Այժմ Գ.Սարգսյանը 2,5-ական միավորով ...ԳՈՒՆԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔ
1Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցավ «Երեւան-գունազարդ երկինք- 2008» օդագնացության միջազգային փառատոնի բացման արարողությունը: Փառատոնը կազմակերպել է «Բոտլեր ԱԼԿՈ» ընկերությունը, որը համագործակցում ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Հայկական երկաթուղու երկաթգծի՝ Շահալի-Թումանյան հատվածում ավարտվել են վթարավերականգնողական աշխատանքները: Երթեւեկությունը վերականգնվել է: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին, ժամը 08:30-ին, երկաթգծի 2637 կմ-ում ...ԱՎՏՈՎԹԱՐ
Երեւան-Սեւան ավտոճանապարհին ՎԱԶ-2106 մակնիշի NAN-292 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 367 ԼՕ 43 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով ՎԱԶ-2106 մակնիշի վարորդ ...ՀՐԱԺԵՇՏ
3Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունից հետո մեկնել է նախագահի նստավայր: Սերժ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին դիմավորել են ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հաշվի առնելով, որ 2008 թվականի ապրիլի 9-ին ՀՀ նախագահը ստանձնել է իր պաշտոնը, նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով ապրիլի 9-ի երեկոյան նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են տարբեր երկրներից ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
1Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ լրագրողների հետ զրույցում ուրախություն հայտնեց, որ անձամբ է գլխավորում ՀՀ նախագահի երդմնակալությանը ...ՍԱ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԵՐԴՈՒՄՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Հանուն մեր երկրի ապագայի
«Գիտակցում եմ, որ ստանձնել եմ հսկայական պատասխանատվություն։ Գիտեմ, որ լինելու եմ այն մարդը, ում պատասխանատու եք համարելու ամեն ինչի համար։ Երաշխավորում եմ, որ պատասխանատվությունից ...ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ներկայումս, երբ պաշտոնական Բաքուն հետեւողական քայլեր է ձեռնարկում Ադրբեջան-Հայաստան բանակցային ձեւաչափի քաղաքական նպատակահարմարության խնդիրը իր «տարածքային ամբողջականության» երաշխավորման գործիքի վերածելու ...ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ
Սեփ. լրտվ.Երեկ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մասնավորապես օգտակար համարեց ադրբեջանական վերջին սրացումների հետ կապված հայտարարությամբ հանդես գալու ԱԺ նախագահի նախաձեռնությունը։ ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
1«Ես այստեղ եմ՝ իմ կառավարության անունից շնորհավորանքներ փոխանցելու համար ՀՀ նորընտիր նախագահին»,- երեկ ասաց ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, որը մասնակցում ...ԱՌԱՎԵԼ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ
«Մենք ոչ միայն պաշտպանել ենք Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, այլեւ նրան համարել ենք հնարավոր թեկնածուներից մեզ համար առավել ընդունելին։ Բնականաբար մեր այս քաղաքական դիրքորոշումը արտահայտել ենք նաեւ կոալիցիայի ...ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ
Երեկ Սերժ Սարգսյանը չշրջանցեց նաեւ մարտի 1-ի իրադարձությունները. ողբերգությունը դեռ թարմ է, վերքերը դեռ չեն սպիացել, բայց պետք է նայել առաջ՝ դասեր քաղելով անցյալի դառը փորձից, սթափվել եւ աշխատել կրկնակի ...ԶԱՐՄԱՆԱԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ
Սեփ.լրտվ.
«Մի ընտանիքում եթե վեճ է լինում, անպայման պիտի ավարտվի «էհ, երկիրը երկիր չի» արտահայտությամբ։ Կամ՝ ամուսինները վիճում են, թե ով պիտի հաց գնելու գնա, դարձյալ միեւնույն է, վեճը վերջանում է՝ «դե, ախր երկիրը ...ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ
Ըստ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, եթե կան դժգոհներ, հասարակության մեջ երկփեղկվածություն կա, ապա խնդիրը ընդդիմություն-իշխանություն հարթությունից զատ, պիտի փորձել լուծել հասարակության մեջ երկխոսության ճանապարհով։ ...
ԽՆԴՐՈՒՄ, ԹԱԽԱՆՁՈՒՄ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԽՆԴՐՈՒՄ, ԹԱԽԱՆՁՈՒՄ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՇՈՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՀԱՅԵԼԱՅԻՆ ՊԱՏԵՐՈՎ ԽԱՆՈՒԹՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ՄԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՍՏԱՆՁՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ...»
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՈՐԲԻ ԳԼՈՒԽ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

