
ԱՆԳԼԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄ
- Անկեղծ ասած, այսօր մտադիր էի անդրադառնալ Հայաստանի ծանրորդների նախապատրաստությանը Եվրոպայի առաջնությանը կամ էլ հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշների մասնակցությանը աշխարհամասի ստուգատեսին, սակայն նախօրեին տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումը անգլիական «Լիվերպուլ» եւ «Արսենալ» ակումբների միջեւ այնքան տպավորիչ էր, որ հերթական անգամ եւս մեկ օրով ստիպված ենք զոհաբերել հայրենի սպորտի անցուդարձը՝ նախապատվությունը տալով միջազգային իրադարձությանը։

Անգլիական պրեմիեր լիգայի երկու առաջատարները շուրջ մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հանդիպումը անցկացրին, ընդ որում, երկրորդը Եվրոպայի ակումբային առաջնության շրջանակներում։ Սակայն նախորդ մրցամարտերի սցենարը ամենեւին էլ չէր կանխատրամադրում այնպիսի մրցակցության, որին ականատես եղանք նախօրեին։ Այդ հանդիպումը, որը, ինչպես հայտնի է, 4։2 հաշվով շահեց «Լիվերպուլը», արդեն իսկ որպես սպորտային պայքարի դասական, արժանացել է «անմահացող» գնահատականի միջազգային մամուլում։ Եւ իրոք կան ֆուտբոլային խաղեր, որոնք հիշվում են նույնիսկ տասնամյակներ անց։ Դրանց թվին է անկասկած դասվում «Էնֆիլդ Ռոուդում» տեղի ունեցած խաղը։
Պայքարի լարվածությամբ եւ դրամատիկությամբ անձամբ ինձ այն հիշեցրեց 1986թ. աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչը Անգլիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ։ Միգուցե փոքր-ինչ խտացնում եմ գույները` նշելով միտքս եկած առաջին իսկ համեմատելի խաղը կամ էլ զուգահեռների տեղիք է տալիս «Արսենալի» երկրորդ պատասխան գոլը, որը շատ նման էր Դիեգո Մարադոնայի խփած գնդակին։ Ընդ որում՝ ուշագրավ է ինքնին կոմբինացիան, որը խաղարկվեց շատ արագ, իսկ փոխարինման դուրս եկած Տեո Ուոլկոտի անցումը, կարծում ենք, կհամաձայնեք, շատ նման էր Մարադոնայի 22 տարվա վաղեմության ճեղքմանը, իսկ այն եզրափակած Ադեբայորի գոլը զուտ վերջակետ էր, որը դժվար թե մնա իսկական ֆուտբոլասերների հիշողության մեջ։ Սա այն եզակի դեպքերից է, երբ նույնիսկ տասնամյակներ անց կհիշվեն դարպասի գրավմանը նախորդած իրադարձությունները, քան բուն գոլը։
Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա վերջին տարիներին սա առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումն էր (իհարկե, ոչ Հայաստանի հավաքականի կամ հայկական թիմերի մասնակցությամբ), որ տողերիս հեղինակը դիտել է առաջինից մինչեւ վերջին րոպեն։ Եւ այնուհանդերձ, աչքի էր զարնում, այսպես կոչված, պայքարի տեմպը, որը բնորոշ է եզակի եւ պատմական խաղերին։ Անընդհատ պայքար խաղադաշտի յուրաքանչյուր հատվածի համար, որը ֆուտբոլիստները մղում էին՝ չխնայելով ո՛չ իրենց, ո՛չ մրցակցին։ Եւ այդպես գրեթե ավելի քան 90 րոպե։
Լոնդոնում տեղի ունեցած այս թիմերի առաջին հանդիպումը ավարտվել էր 1։1 հաշվով։ Ընդամենը մի քանի օր անց մրցակիցները նույն հաշվով էին բաժանվել «Էմիրեյթս սթեդիումում», բայց արդեն Անգլիայի առաջնության հաշվարկով։ Եւ ահա երրորդ մրցամարտը. այս անգամ 1։1 հաշիվը բացառված էր, անպատճառ պետք է հաղթող լիներ։ Եւ եղավ. հիրավի ֆանտաստիկ խաղ էր։ Դժվար էր ակնկալել, որ այս մրցակիցները առերես մրցամարտում ընդհանուր ջանքերով դարպասի 6 գրավում կարձանագրեն։ Առավել եւս դժվար էր պատկերացնել, որ խաղը այդպիսի անհավանական հանգուցալուծում կստանա։ Ասենք, 3։2 հաշվի ժամանակ կանխատեսելի էր, որ կողմերից մեկին դիպուկ գրոհ կհաջողվի։ Ընդ որում՝ ավելի հավանական էր, որ ֆուտբոլային պայքարի արվեստի տառին համահունչ դա պետք է հաջողվի հաղթող թիմին։ Բազում օրինակներ կարելի է բերել, երբ պարտվող ակումբը ամբողջ կազմով նետվել է փրկվելու, բայց ի վերջո կործանվել է։ Այդպես եղավ եւ այս անգամ, երբ վերջին րոպեներին «Արսենալը» տասը հոգով լծվեց հրաշք արարելուն, բայց, սրընթաց հակագրոհ բաց թողնելով, չորրորդ գնդակն ընդունեց սեփական դարպասը։
Թերեւս չարժե մեկ անգամ եւս անդրադառնալ գոլային դրվագներին, որոնք մոլի երկրպագուները դիտելու հնարավորություն, կարծում ենք, գտել են։ Առավել եւս, որ իրականում այս խաղը պետք է դիտել ամբողջության մեջ եւ հիշել ընդամենը մեկ գոլ, որը, ինչքան էլ տարօրինակ հնչի, խփել է պարտվող թիմը։ Հատկանշական է միայն, որ «Լիվերպուլը» վերջին 4 տարիներին երրորդ անգամ է խաղալու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։
Խաղային օրվա մյուս մրցամարտում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ այնուհանդերձ կոտրեց թուրքական «Ֆեներբախչեի» դիմադրությունը, որին առաջին խաղում պարտվել էր 1։2 հաշվով։ Ասենք, Ստամբուլի թիմը, որն իր պատմության մեջ առաջին անգամ էր հասել Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի այս փուլ, հանդես եկավ առանց մի շարք առաջատարների, այդ թվում՝ աշխարհահռչակ բրազիլացի Ռոբերտո Կարլոսի։ Ըստ էության, այս խաղի հանգուցալուծումը տեղի ունեցավ արդեն 4-րդ րոպեին, երբ ազնվականների գերմանացի կիսապաշտպան Միխայել Բալակը բացեց հաշիվը, որը միանգամայն ապահովում էր անգլիացիների առաջխաղացումը մրցաշարային ցանցով։ Երկրորդ գոլին «Չելսիի» երկրպագուները ստիպված էին սպասել ամբողջ 83 րոպե, երբ միայն Լեմպարդի դիպուկ հարվածից հետո կարողացան ազատ շունչ քաշել։
Կիսաեզրափակիչում սպասվում է եւս մի մաքուր անգլիական դիմակայություն՝ ի դեմս «Լիվերպուլի» եւ «Չելսիի»։ Նշանակում է` մայիսի 21-ին տեղի ունենալիք եզրափակիչ խաղում մառախլապատ Ալբիոնը ներկայացված է լինելու առնվազն մեկ թիմով։ Բայց կարող է նաեւ անգլիական եզրափակիչ ստացվել, եթե վճռական խաղին մասնակցելու իրավունք նվաճի նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»։
ՀԱՅՈՑ ԴՈՒՍՏՐԵՐ
5
Գրում եմ ձեզ, հայոց դուստրեր, որ իմանաք, թե ինչ կարեւոր դեր է ձեզ հատկացրել մեր բոլորի Արարիչ Տերը, հայոց ազգի ինքնության եւ հարատեւման համար
Ու մի զարմացեք, քանզի ձեր դերը ազգապահպանման գործում ավելին ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՂԼԻԿՆԵՐԻ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Իսկ դուք Չերչիլին հարցրե՞լ եք
Ողջ աշխարհը աներեւակայելի կատաղությամբ պատերազմ է մղում ավելորդ քաշի դեմ՝ հաճախ բանը հասցնելով անհեթեթության։
Օրինակ, Մեծ Բրիտանիայի Առողջության եւ բուժօգնության որակի ...ԻՐԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը մարտի 17-ին, արտահերթ նիստում ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Վերջինիս ...ՈՐԸ ԲԱՐԻՆ Է, ԹՈՂ ԱՅՆ ԷԼ ԿԱՏԱՐՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էր
Հ.Խաչատրյանի համոզմամբ, մարտյան իրադարձությունները չէին լինի, եթե ժամանակին գնահատական տրվեր հհշական իշխանության գործունեությանը։ Այս հարցում ...ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԻՇԱՏԱԿԻ ՏՈ՞ՒՐՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 12
Տեր-Պետրոսյանի զինակիցներն ու ակտիվիստները, ինչպես խոստացել էին, երեկ կեսօրից հետո, նշանակված ժամից՝ 14։00-ից, դեռ շատ առաջ հավաքվել էին Մյասնիկյանի արձանի դիմաց՝ նշելու «Մարտի 1»-ի զոհերի քառասունքը։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԵՆՔԸ ՎՍՏԱՀԵԼԻ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Քանի որ հիմքը ամուր է դրված
Հարցազրույց մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Այսօր ոչ միայն մեր պետությունն է իր պատմության մի շրջանը փակում, նոր էջ բացում, ոչ միայն ...ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Սա է պակասում մեր պետությանը
Տարբեր ժամանակների մտածողների ասույթների «Իմաստուն մարդկանց մտքեր՝ ամեն օրվա համար» ժողովածուում, որը 1903 թվականին իր համար կազմել էր Լեւ Տոլստոյը, այսպիսի մի գրառում ...ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ԳՆԱԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Վերջին ժամանակներս իշխանությունը պարբերաբար ամենատարբեր ազդանշաններ է հղում հայրենի ընդդիմությանը, որոնք խոսում են հետեւյալի մասին. եթե մարտի 1-2-ի ձախողված հեղաշրջման կազմակերպիչները պատժվելու են օրենքի ...ԵՐԿԻՐԸ ԿԳՆԱ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Ազգային ժողովի հատուկ նիստում հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու երդմնակալության արարողությունից հետո Սերժ Սարգսյանը երեկ այցելեց Եռաբլուր պանթեոն։ Նա իր հարգանքի տուրքը մատուցեց հայ ժողովրդի ...ԻՆՉՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Եւ այսպես՝ նոր կառավարությունը գլխավորելու է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Քաղաքական կոալիցիայի շրջանակներում այս պաշտոնը պատկանում է Հանրապետականին, որի խորհուրդն էլ նախօրեին կողմ արտահայտվեց նրա թեկնածությանը։ ...ԱՆԳԼԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄ
Անկեղծ ասած, այսօր մտադիր էի անդրադառնալ Հայաստանի ծանրորդների նախապատրաստությանը Եվրոպայի առաջնությանը կամ էլ հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշների մասնակցությանը աշխարհամասի ստուգատեսին, սակայն նախօրեին ...78-ՐԴԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ
Ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, նախորդ ամսվա համեմատությամբ, Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 5 տեղով եւ զբաղեցնում է մեր երկրի համար ռեկորդային՝ 78-րդ հորիզոնականը: ՀՖՖ ...ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Աթենքում ընթացող 2-րդ եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարում 69 կգ քաշային բռնցքամարտիկ Սամվել Մաթեւոսյանն իր երկրորդ մրցամարտում 18:2 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Բոսնիա-Հերցեգովինայի ներկայացուցիչ ...ՏԱՐԲԵՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՆ ՈՉ-ՈՔԻՆԵՐ
Իսպանիայի Մերիդա քաղաքում ընթացող Ռյուի Լոպեսի անվան շախմատի միջազգային փառատոնի մրցաշարի 4-րդ փուլում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել իսպանացի Կանդելարիոյի հետ: Այժմ Գ.Սարգսյանը 2,5-ական միավորով ...ԳՈՒՆԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔ
1Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցավ «Երեւան-գունազարդ երկինք- 2008» օդագնացության միջազգային փառատոնի բացման արարողությունը: Փառատոնը կազմակերպել է «Բոտլեր ԱԼԿՈ» ընկերությունը, որը համագործակցում ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Հայկական երկաթուղու երկաթգծի՝ Շահալի-Թումանյան հատվածում ավարտվել են վթարավերականգնողական աշխատանքները: Երթեւեկությունը վերականգնվել է: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին, ժամը 08:30-ին, երկաթգծի 2637 կմ-ում ...ԱՎՏՈՎԹԱՐ
Երեւան-Սեւան ավտոճանապարհին ՎԱԶ-2106 մակնիշի NAN-292 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 367 ԼՕ 43 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով ՎԱԶ-2106 մակնիշի վարորդ ...ՀՐԱԺԵՇՏ
3Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունից հետո մեկնել է նախագահի նստավայր: Սերժ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին դիմավորել են ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հաշվի առնելով, որ 2008 թվականի ապրիլի 9-ին ՀՀ նախագահը ստանձնել է իր պաշտոնը, նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով ապրիլի 9-ի երեկոյան նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են տարբեր երկրներից ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
1Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ լրագրողների հետ զրույցում ուրախություն հայտնեց, որ անձամբ է գլխավորում ՀՀ նախագահի երդմնակալությանը ...ՍԱ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԵՐԴՈՒՄՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Հանուն մեր երկրի ապագայի
«Գիտակցում եմ, որ ստանձնել եմ հսկայական պատասխանատվություն։ Գիտեմ, որ լինելու եմ այն մարդը, ում պատասխանատու եք համարելու ամեն ինչի համար։ Երաշխավորում եմ, որ պատասխանատվությունից ...ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ներկայումս, երբ պաշտոնական Բաքուն հետեւողական քայլեր է ձեռնարկում Ադրբեջան-Հայաստան բանակցային ձեւաչափի քաղաքական նպատակահարմարության խնդիրը իր «տարածքային ամբողջականության» երաշխավորման գործիքի վերածելու ...ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ
Սեփ. լրտվ.Երեկ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մասնավորապես օգտակար համարեց ադրբեջանական վերջին սրացումների հետ կապված հայտարարությամբ հանդես գալու ԱԺ նախագահի նախաձեռնությունը։ ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
1«Ես այստեղ եմ՝ իմ կառավարության անունից շնորհավորանքներ փոխանցելու համար ՀՀ նորընտիր նախագահին»,- երեկ ասաց ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, որը մասնակցում ...ԱՌԱՎԵԼ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ
«Մենք ոչ միայն պաշտպանել ենք Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, այլեւ նրան համարել ենք հնարավոր թեկնածուներից մեզ համար առավել ընդունելին։ Բնականաբար մեր այս քաղաքական դիրքորոշումը արտահայտել ենք նաեւ կոալիցիայի ...ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ
Երեկ Սերժ Սարգսյանը չշրջանցեց նաեւ մարտի 1-ի իրադարձությունները. ողբերգությունը դեռ թարմ է, վերքերը դեռ չեն սպիացել, բայց պետք է նայել առաջ՝ դասեր քաղելով անցյալի դառը փորձից, սթափվել եւ աշխատել կրկնակի ...ԶԱՐՄԱՆԱԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ
Սեփ.լրտվ.
«Մի ընտանիքում եթե վեճ է լինում, անպայման պիտի ավարտվի «էհ, երկիրը երկիր չի» արտահայտությամբ։ Կամ՝ ամուսինները վիճում են, թե ով պիտի հաց գնելու գնա, դարձյալ միեւնույն է, վեճը վերջանում է՝ «դե, ախր երկիրը ...ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ
Ըստ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, եթե կան դժգոհներ, հասարակության մեջ երկփեղկվածություն կա, ապա խնդիրը ընդդիմություն-իշխանություն հարթությունից զատ, պիտի փորձել լուծել հասարակության մեջ երկխոսության ճանապարհով։ ...
ՈՒԵՖԱ-Ն ԴԵՄ Է ԱՐԱԲԱԿԱՆ ՇԵՅԽԵՐԻՆ
ՔԱՌԱՍՈՒՆԸ ԲԱԺԱՆՎԵՑ ՈՒԹԻ
ՄԱՐՔՍԻՍՏԸ ՌԵՎԵՐԱՆՍՆԵՐ ՉԻ ԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՍՏԱՆՁՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ...»
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՈՐԲԻ ԳԼՈՒԽ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

