
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԻՇԱՏԱԿԻ ՏՈ՞ՒՐՔ
- Տեր-Պետրոսյանի զինակիցներն ու ակտիվիստները, ինչպես խոստացել էին, երեկ կեսօրից հետո, նշանակված ժամից՝ 14։00-ից, դեռ շատ առաջ հավաքվել էին Մյասնիկյանի արձանի դիմաց՝ նշելու «Մարտի 1»-ի զոհերի քառասունքը։

Իհարկե, դժվար սրանց հավաքը «սգո արարողություն» համարել։ Այն ավելի շատ նման էր առանց հռետորների անցկացվող միտինգի։ Մինչդեռ նման արարողությունները սովորաբար անցկացվում են անաղմուկ. ովքեր ցանկանում են զոհերի հիշատակին տուրք մատուցել, լուռ, հերթով ծաղիկները դնում են տվյալ վայրում եւ հեռանում։
Բայց միտինգներին կարոտած ակտիվիստները, առիթն օգտագործելով, զավթեցին տարածքը եւ մեկուկես ժամ մնացին տեղում։ Կհարցնեք՝ ինչո՞վ էին զբաղված։ Ասենք՝ 10 րոպեն մեկ բռուցքները վեր էին տնկում եւ ուժգին գոռում՝ «Լե-վոն, նախագա՛հ», «Ա՛-զա՛-տո՛ւ-թյո՛ւն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»։
Սա դեռ քիչ էր, ոստիկանների ներկայությունից գազազած, անընդմեջ ուժգին սուլում էին։ Գուցե իսկապես մենք լավ չենք հասկանում։ Գուցե իսկապես ագրեսիվ հեղափոխականները հենց այսպե՞ս են «սգում» զոհերի մահը։ Նաեւ հայհոյանքներով ու անեծքներով։
Եթե Մյասնիկյանի արձանի դիմաց հավաքվածները բռուցքներն էին թափահարում ու խրոխտ վանկարկում, ապա ագրեսիվ ակտիվիստների մի խումբ էլ ամոթանք ու թուքումուր էր տալիս հասարակական կարգը պահպանող ոստիկաններին։
Ակտիվիստների այս խումբը, որը հայտնվել էր արձանն ու քաղաքային այգին հատող փողոցի մայթին, ոստիկաններից պահանջում էր փակել փողոցը եւ թույլ չտալ, որ մեքենաներն անցնեն ու խանգարեն իրենց միտինգը։ Միաժամանակ հարձակվում էին անցնող մեքենաների վրա, վարորդներին եւ ուղեւորներին ամոթանք տալիս՝ «խի չեք գալիս մեզ միանաք՝ չե՞ք տեսնում, ձեր համար ենք պայքարում»,- հերթական մեքենայի հետեւից գոռում էին «սգավորները»։
Քանի որ ոստիկանները փակել էին «հարթակը», այն է՝ արձանի պատվանդան տանող հատվածը, միտինգավորները մի փոքր տարածվեցին դեպի փողոց՝ կաթվածահար անելով երթեւեկությունը։ Շուրջ մեկուկես ժամ այստեղ խցանումները շարունակվեցին։
«Ինքնաբուխ» ակցիայի մասնակիցների կողքին էին Դավիթ Շահնազարյանը, Լեւոն Զուրաբյանը, ԼՏՊ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը եւ այլ հհշականներ։ Զինակիցների կողքին էին նաեւ ՀՀՇ-ի հաստիքային իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, հնչակյան «Սարգիս Տխրունու» ատենապետ Նարեկ Գալստյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։
Այնպես որ, հռետորները կային։ Ավա՜ղ, հնարավոր չէր ճեղքել ու հասնել «հարթակին»։ «Սգացող» ակտիվիստները ծափողջույններով դիմավորեցին Դեմիրճյանին։
Հավաքվածների ակտիվությունից ոգեւորված հհշականները երջանիկ դեմքերով հետեւում էին «սգո արարողությանը», միաժամանակ հեռախոսներն ականջներին պահած, ոգեւորված զեկուցում էին շեֆին իրավիճակի մասին։ Դավիթ Շահնազարյանի աչքերն ուղղակի ուրախությունից փայլում էին. հեռախոսով մանրամասն նկարագրում էր «իրադարձության» ընթացքը։ Թեպետ նրան իրենց ճղճղոցով խանգարում էին հեղափոխական կանայք, որոնք անդադար անեծքներ էին տեղում իշխանավորների գլխին, բայց Շահնազարյանը շարունակում էր զեկուցել շեֆին։
Կապը հնարավոր չէր ընդհատել, քանզի այստեղ զոհերի հիշատակը «ոգեկոչելուց» բացի, ակտիվիստները նաեւ սպասում էին ԼՏՊ-ին։ Հենց սկզբից խոսակցություններ եղան, որ Տեր-Պետրոսյանն էլ է մասնակցելու «սգո արարողությանը»։ Սակայն նա այդպես էլ չերեւաց։
Մեկուկես ժամ «սգալուց» հետո, ակտիվիստները լքեցին տարածքը։ Մինչ այդ, միմյանց փոխանցելով, որ երեկոյան ժամը 20։00-ին մի մարդու պես հավաքվեն Հանրապետության հրապարակում։
Ինչպես հայտնի է, սրանք մութն ընկնելուն պես ավելի են գազազում եւ սկսում գործի անցնել։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
HerosakanHai գրել է:
ha, ha, ha...ais kine hanchar e. Kiman lAAAAAAAAAAAV e haskanum ais kapikneri inch linele.LTPn kegtot naskineri hote ir sirelineri hamar duxi e..
hasarak mard գրել է:
Բա ինչ ա կոչվում, հիշատակի տուրքը պիտի քո անդեմ պետությունը նշեր, որ չի նշում:
ArAzArM գրել է:- Xelk
Կիմա դու կով չես, այլ ժանտախտի միկրոբ ես:Մեջբերում Մեսրոպ Հարությունյանի «Աբկայ. մեռնելու պարունակները» վեպից. (Աբկայը զրուցում է Սպարապետի հետ)
Բայց հիմա արդեն իրենց պետք չես, հիմա հին նոմենկլատուրան ու նրա նոր կոմսոմոլիկներն են գալու նորից՝ իրենց չարած կարիերան անեն, ու դու իրենց խանգարում ես...»:
Անչափ հետաքրքիր էր: Կարելի էր մի քանի բանաստեղծություններ էլ ավելացնել, կարդացողների հուզա-զգացական աշխհարը ավելի խռովելու համար:- Xelk
gugo գրել է:
Երբ 1965թ. էմոցիոնալ ժողովուրդը ջարդում էր Օպերայի լուսամուտները` պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը, Վազգեն Առաջինը դուրս եկավ ժողովրդի մոտ: Նա այդ տոտալիտար իշխանության պայմաններում չգնաց Կենտկոմի առաջին քարտուղարի թույլտվությունը հարցնելու:
Նա դուրս եկավ ժողովրդի մոտ եւ հանգստացրեց:
Մենք ոնց որ թե Վեհափառ ունենք...
բա նա ինչո՞ւ չգնաց ժողովրդի մոտ ...
ARAM գրել է:
Kima, ches zgum, amenagazazac@ du es, ham mtin, ham luysin? Amot qez, hazar amot!!!! Mi or ed vostikanneric meki mahakn el qo glxin kijni, vochinch. Ed bolor poxocneri pak linel@ chtesar, menak mi poxoci xcanum@ qez anhangstacrec, ha? Amachir, ay ansirt, mardik en zohvel! Du kin es, te satana??? Astcuc vaxecir, gone!
from Moscow գրել է:
Vehapar chi ayl vaxkot kendani
hay գրել է:
Kecces Kima! Noric paylun kerpov nkaragrecir iravichak@. Erani Hayastanum bolor lragroghner@ qez nman objekitv linein.
Isk inch verabervum e levonakannerin apa nranq sharunakum en varkabekel irenq irenc. Ayspisi temperov yete sharunaken bolorin verjapes parz kdarna te ov e levon@ yev nran shrjapatogh vohmak@.
masis գրել է:
gugo lav e vor doo kas
GUGO գրել է:
INCHPES MISHT KIMAN JISHT ZHAMANAIN U JISHT TEXUM E IR ZGON HODVACNEROV..
gugo գրել է:- masis
gugo lav e vor doo kas
vay hima el stex es .)) ara du ho tulat@ ches ? asinq sus mna che ?- masis
ՀԱՅՈՑ ԴՈՒՍՏՐԵՐ
5
Գրում եմ ձեզ, հայոց դուստրեր, որ իմանաք, թե ինչ կարեւոր դեր է ձեզ հատկացրել մեր բոլորի Արարիչ Տերը, հայոց ազգի ինքնության եւ հարատեւման համար
Ու մի զարմացեք, քանզի ձեր դերը ազգապահպանման գործում ավելին ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՂԼԻԿՆԵՐԻ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Իսկ դուք Չերչիլին հարցրե՞լ եք
Ողջ աշխարհը աներեւակայելի կատաղությամբ պատերազմ է մղում ավելորդ քաշի դեմ՝ հաճախ բանը հասցնելով անհեթեթության։
Օրինակ, Մեծ Բրիտանիայի Առողջության եւ բուժօգնության որակի ...ԻՐԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը մարտի 17-ին, արտահերթ նիստում ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Վերջինիս ...ՈՐԸ ԲԱՐԻՆ Է, ԹՈՂ ԱՅՆ ԷԼ ԿԱՏԱՐՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էր
Հ.Խաչատրյանի համոզմամբ, մարտյան իրադարձությունները չէին լինի, եթե ժամանակին գնահատական տրվեր հհշական իշխանության գործունեությանը։ Այս հարցում ...ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԻՇԱՏԱԿԻ ՏՈ՞ՒՐՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 12
Տեր-Պետրոսյանի զինակիցներն ու ակտիվիստները, ինչպես խոստացել էին, երեկ կեսօրից հետո, նշանակված ժամից՝ 14։00-ից, դեռ շատ առաջ հավաքվել էին Մյասնիկյանի արձանի դիմաց՝ նշելու «Մարտի 1»-ի զոհերի քառասունքը։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԵՆՔԸ ՎՍՏԱՀԵԼԻ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Քանի որ հիմքը ամուր է դրված
Հարցազրույց մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Այսօր ոչ միայն մեր պետությունն է իր պատմության մի շրջանը փակում, նոր էջ բացում, ոչ միայն ...ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Սա է պակասում մեր պետությանը
Տարբեր ժամանակների մտածողների ասույթների «Իմաստուն մարդկանց մտքեր՝ ամեն օրվա համար» ժողովածուում, որը 1903 թվականին իր համար կազմել էր Լեւ Տոլստոյը, այսպիսի մի գրառում ...ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ԳՆԱԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Վերջին ժամանակներս իշխանությունը պարբերաբար ամենատարբեր ազդանշաններ է հղում հայրենի ընդդիմությանը, որոնք խոսում են հետեւյալի մասին. եթե մարտի 1-2-ի ձախողված հեղաշրջման կազմակերպիչները պատժվելու են օրենքի ...ԵՐԿԻՐԸ ԿԳՆԱ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Ազգային ժողովի հատուկ նիստում հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու երդմնակալության արարողությունից հետո Սերժ Սարգսյանը երեկ այցելեց Եռաբլուր պանթեոն։ Նա իր հարգանքի տուրքը մատուցեց հայ ժողովրդի ...ԻՆՉՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Եւ այսպես՝ նոր կառավարությունը գլխավորելու է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Քաղաքական կոալիցիայի շրջանակներում այս պաշտոնը պատկանում է Հանրապետականին, որի խորհուրդն էլ նախօրեին կողմ արտահայտվեց նրա թեկնածությանը։ ...ԱՆԳԼԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄ
Անկեղծ ասած, այսօր մտադիր էի անդրադառնալ Հայաստանի ծանրորդների նախապատրաստությանը Եվրոպայի առաջնությանը կամ էլ հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշների մասնակցությանը աշխարհամասի ստուգատեսին, սակայն նախօրեին ...78-ՐԴԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ
Ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, նախորդ ամսվա համեմատությամբ, Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 5 տեղով եւ զբաղեցնում է մեր երկրի համար ռեկորդային՝ 78-րդ հորիզոնականը: ՀՖՖ ...ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Աթենքում ընթացող 2-րդ եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարում 69 կգ քաշային բռնցքամարտիկ Սամվել Մաթեւոսյանն իր երկրորդ մրցամարտում 18:2 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Բոսնիա-Հերցեգովինայի ներկայացուցիչ ...ՏԱՐԲԵՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՆ ՈՉ-ՈՔԻՆԵՐ
Իսպանիայի Մերիդա քաղաքում ընթացող Ռյուի Լոպեսի անվան շախմատի միջազգային փառատոնի մրցաշարի 4-րդ փուլում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել իսպանացի Կանդելարիոյի հետ: Այժմ Գ.Սարգսյանը 2,5-ական միավորով ...ԳՈՒՆԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔ
1Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցավ «Երեւան-գունազարդ երկինք- 2008» օդագնացության միջազգային փառատոնի բացման արարողությունը: Փառատոնը կազմակերպել է «Բոտլեր ԱԼԿՈ» ընկերությունը, որը համագործակցում ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Հայկական երկաթուղու երկաթգծի՝ Շահալի-Թումանյան հատվածում ավարտվել են վթարավերականգնողական աշխատանքները: Երթեւեկությունը վերականգնվել է: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին, ժամը 08:30-ին, երկաթգծի 2637 կմ-ում ...ԱՎՏՈՎԹԱՐ
Երեւան-Սեւան ավտոճանապարհին ՎԱԶ-2106 մակնիշի NAN-292 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 367 ԼՕ 43 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով ՎԱԶ-2106 մակնիշի վարորդ ...ՀՐԱԺԵՇՏ
3Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունից հետո մեկնել է նախագահի նստավայր: Սերժ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին դիմավորել են ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հաշվի առնելով, որ 2008 թվականի ապրիլի 9-ին ՀՀ նախագահը ստանձնել է իր պաշտոնը, նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով ապրիլի 9-ի երեկոյան նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են տարբեր երկրներից ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
1Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ լրագրողների հետ զրույցում ուրախություն հայտնեց, որ անձամբ է գլխավորում ՀՀ նախագահի երդմնակալությանը ...ՍԱ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԵՐԴՈՒՄՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Հանուն մեր երկրի ապագայի
«Գիտակցում եմ, որ ստանձնել եմ հսկայական պատասխանատվություն։ Գիտեմ, որ լինելու եմ այն մարդը, ում պատասխանատու եք համարելու ամեն ինչի համար։ Երաշխավորում եմ, որ պատասխանատվությունից ...ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ներկայումս, երբ պաշտոնական Բաքուն հետեւողական քայլեր է ձեռնարկում Ադրբեջան-Հայաստան բանակցային ձեւաչափի քաղաքական նպատակահարմարության խնդիրը իր «տարածքային ամբողջականության» երաշխավորման գործիքի վերածելու ...ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ
Սեփ. լրտվ.Երեկ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մասնավորապես օգտակար համարեց ադրբեջանական վերջին սրացումների հետ կապված հայտարարությամբ հանդես գալու ԱԺ նախագահի նախաձեռնությունը։ ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
1«Ես այստեղ եմ՝ իմ կառավարության անունից շնորհավորանքներ փոխանցելու համար ՀՀ նորընտիր նախագահին»,- երեկ ասաց ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, որը մասնակցում ...ԱՌԱՎԵԼ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ
«Մենք ոչ միայն պաշտպանել ենք Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, այլեւ նրան համարել ենք հնարավոր թեկնածուներից մեզ համար առավել ընդունելին։ Բնականաբար մեր այս քաղաքական դիրքորոշումը արտահայտել ենք նաեւ կոալիցիայի ...ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ
Երեկ Սերժ Սարգսյանը չշրջանցեց նաեւ մարտի 1-ի իրադարձությունները. ողբերգությունը դեռ թարմ է, վերքերը դեռ չեն սպիացել, բայց պետք է նայել առաջ՝ դասեր քաղելով անցյալի դառը փորձից, սթափվել եւ աշխատել կրկնակի ...ԶԱՐՄԱՆԱԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ
Սեփ.լրտվ.
«Մի ընտանիքում եթե վեճ է լինում, անպայման պիտի ավարտվի «էհ, երկիրը երկիր չի» արտահայտությամբ։ Կամ՝ ամուսինները վիճում են, թե ով պիտի հաց գնելու գնա, դարձյալ միեւնույն է, վեճը վերջանում է՝ «դե, ախր երկիրը ...ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ
Ըստ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, եթե կան դժգոհներ, հասարակության մեջ երկփեղկվածություն կա, ապա խնդիրը ընդդիմություն-իշխանություն հարթությունից զատ, պիտի փորձել լուծել հասարակության մեջ երկխոսության ճանապարհով։ ...
ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱԶԱՏՈՒՄ ՄՏԱԾԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՍՏԱՆՁՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ...»
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՈՐԲԻ ԳԼՈՒԽ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

