
ԻՐԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ
- Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը մարտի 17-ին, արտահերթ նիստում ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Վերջինիս վերաբերյալ կարծիքը՝ պատրաստված Ֆինոլա Ֆլանագանի (Իռլանդիայի գործերով հանձնաժողովի անդամ) եւ Հավաքների ազատության հարցերով ԵԱՀԿ փորձագետների խմբի մեկնաբանությունների հիման վրա, արդեն իսկ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում։

Հավաքների ազատության հարցերով ԵԱՀԿ փորձագետների խումբը եւ Վենետիկի հանձնաժողովն իրենց նախնական գնահատման մեջ ընդունելի չեն համարում օրենքում կատարված փոփոխությունները, քանզի դրանք իբր սահմանափակում են հանրահավաքների իրավունքը։
Ի դեպ, եզրակացության մեջ տեղ են գտել նաեւ այնպիսի անհեթեթ ձեւակերպումներ, որոնք առնվազն լուրջ կասկածներ են հարուցում, թե հեղինակների նպատակը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ժողովրդավարությանը նպաստելն է։
Ահավասիկ փաստերը. ըստ եզրակացության 13-րդ կետի, դրա հեղինակներին «Թվում է, թե Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական եզրակացությունն այդ հարցի վերաբերյալ դիտարկվում է որպես վերջնական»։ Խոսքը նշված մարմինների կողմից լիազոր մարմնին յուրաքանչյուր հրապարակային միջոցառումից առաջ տրվելիք պաշտոնական եզրակացության մասին է, ինչից կախված է տվյալ միջոցառումը թույլատրելը կամ չթույլատրելը։
Եւս մեկ մեջբերում նույն (13-րդ) կետի շարադրանքից. «Կարծես թե փոփոխությունը խոչընդոտում է հիմքերի գնահատման, վերանայման հնարավորությանը որեւէ անկախ տրիբունալի կամ դատարանի կողմից։ Այդ դրույթը կարծես սահմանափակում է դատարանների հայեցողությունն այս հարցում»։
Այս մեջբերումները, որոնք «թվում է...», «կարծես թե...» ձեւակերպումներով սկսվող ենթադրություններ (ընդ որում, սխալ ենթադրություններ) են պարունակում, արդեն իսկ վկայում են խնդրո առարկա եզրակացության անլրջության մասին։ Միանշանակ սխալ, իրականությանը չհամապատասխանող է եզրակացության այն ենթադրությունը, թե ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության կողմից եզրակացություն (հրապարակային միջոցառման անթույլատրելիության հիմքեր) ներկայացնելը վերջնական է եւ չի կարող վիճարկման առարկա դառնալ։
Փաստը, սակայն, այն է, որ մեր երկրի Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ֆիզիկական եւ իրավաբանական անձ իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ սահմանադրությամբ, միջազգային փաստաթղթերով, օրենքով եւ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները եւ ազատությունները։
Հետաքրքիր է նաեւ իմանալ, թե, ըստ հեղինակների, ո՞ր մարմինը կամ մարմիններն են իրավասու ներկայացնել հիշյալ պաշտոնական եզրակացությունը, եթե ոչ ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը։ Գուցե առաջարկում են յուրաքանչյուր հրապարակային միջոցառման արտոնման հարցը լուծելու համար Վենետիկի հանձնաժողովի եզրակացությո՞ւնը հայցել, որ լինի չափի մեջ։ Եթե այո՝ առնվազն ծիծաղելի է։
Իրենց եզրակացության մեջ հեղինակներն ավելի հեռուն են գնացել եւ օրենքին վերագրել փոփոխություններ, որոնք դրանում չկան։ «Առաջարկված փոփոխությունները,- նշված է եզրակացության 15-րդ կետի շարադրանքում,- իշխանության մարմիններին թույլատրում են արգելել այդ հավաքները այն պատճառով, որոնք չեն թույլատրվում կոնվենցիայով եւ շատ չափազանց են»։ Ո՞ր պատճառներով... Պատահական չէ, որ եզրակացության մեջ չի նշված այդպիսի գոնե մեկ պատճառ։
Ավելին. եզրակացության 15-րդ կետի ձեւակերպումով դրա հեղինակները հակասել են նույն փաստաթղթի 10-րդ կետում իրենց իսկ կողմից կատարված արձանագրմանը։ Տասներորդ կետում շարադրել են օրենքի փոփոխություններով սահմանված հիմքերը (եթե հրապարակային միջոցառումն ուղղված է սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, կամ կարող է հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը), որոնց դեպքում սահմանափակվում կամ արգելվում է տվյալ միջոցառումը։
Եզրակացության հեղինակները փոփոխված օրենքից քաղված հիշյալ հիմքերը շարադրելուց հետո, արձանագրել են. «Սա համահունչ է միջազգային չափանիշներին, մասնավորապես, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 21-րդ հոդվածին եւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասին»։ Դե, եթե համահունչ են, ապա եզրակացության 15-րդ կետում էլ ի՞նչ խոսք կարող է լինել այդ հավաքների արգելման՝ նույն կոնվենցիայով չթույլատրված պատճառների մասին։ Սա մի հարց է, որի պատասխանը իրենք՝ եզրակացության հեղինակներն էլ չունեն։
Խնդրո առարկա եզրակացության մեջ (11-րդ կետ) այն կարծիքն է ներկայացված, թե «հավաքների արգելման կամ կասեցման որոշումը պետք է կայացվի բռնության անխուսափելի կամ անմիջական վտանգի դեպքում»։
Վերը մեջբերված դիրքորոշումն ուղղակի ցինիզմի հասնող անտեսումն է ինչպես Եվրամիության անդամ երկրների համապատասխան փորձի, այնպես էլ Հայաստանի սահմանադրության 43-րդ հոդվածի, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 21-րդ հոդվածի, հիշյալ կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 29-րդ հոդվածի 2-րդ կետի, որոնք իրավունք են տալիս հրապարակային միջոցառման արգելման կամ կասեցման ոչ միայն բռնության անխուսափելի կամ անմիջական վտանգի դեպքում։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
Abo գրել է:
Կույր ողորմելի
masis գրել է:
patkeratsnoom ek yete vatikann yev endhanrapes drsi demokratian, inch kanein ays apoosh ishxanootunern ays xexch joghovrdi het
masis գրել է:
indz tvoom e ays ishxanootunnern batsi doobaits,arabiaits,siriaits, oorish ban chen sovorel, ayskan apoosh ishxanootun yerevi somaliaum chi lini, srank inchpes en genositits xosoom
ՀԱՅՈՑ ԴՈՒՍՏՐԵՐ
5
Գրում եմ ձեզ, հայոց դուստրեր, որ իմանաք, թե ինչ կարեւոր դեր է ձեզ հատկացրել մեր բոլորի Արարիչ Տերը, հայոց ազգի ինքնության եւ հարատեւման համար
Ու մի զարմացեք, քանզի ձեր դերը ազգապահպանման գործում ավելին ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՂԼԻԿՆԵՐԻ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Իսկ դուք Չերչիլին հարցրե՞լ եք
Ողջ աշխարհը աներեւակայելի կատաղությամբ պատերազմ է մղում ավելորդ քաշի դեմ՝ հաճախ բանը հասցնելով անհեթեթության։
Օրինակ, Մեծ Բրիտանիայի Առողջության եւ բուժօգնության որակի ...ԻՐԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը մարտի 17-ին, արտահերթ նիստում ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Վերջինիս ...ՈՐԸ ԲԱՐԻՆ Է, ԹՈՂ ԱՅՆ ԷԼ ԿԱՏԱՐՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էր
Հ.Խաչատրյանի համոզմամբ, մարտյան իրադարձությունները չէին լինի, եթե ժամանակին գնահատական տրվեր հհշական իշխանության գործունեությանը։ Այս հարցում ...ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԻՇԱՏԱԿԻ ՏՈ՞ՒՐՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 12
Տեր-Պետրոսյանի զինակիցներն ու ակտիվիստները, ինչպես խոստացել էին, երեկ կեսօրից հետո, նշանակված ժամից՝ 14։00-ից, դեռ շատ առաջ հավաքվել էին Մյասնիկյանի արձանի դիմաց՝ նշելու «Մարտի 1»-ի զոհերի քառասունքը։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԵՆՔԸ ՎՍՏԱՀԵԼԻ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Քանի որ հիմքը ամուր է դրված
Հարցազրույց մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Այսօր ոչ միայն մեր պետությունն է իր պատմության մի շրջանը փակում, նոր էջ բացում, ոչ միայն ...ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Սա է պակասում մեր պետությանը
Տարբեր ժամանակների մտածողների ասույթների «Իմաստուն մարդկանց մտքեր՝ ամեն օրվա համար» ժողովածուում, որը 1903 թվականին իր համար կազմել էր Լեւ Տոլստոյը, այսպիսի մի գրառում ...ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ԳՆԱԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Վերջին ժամանակներս իշխանությունը պարբերաբար ամենատարբեր ազդանշաններ է հղում հայրենի ընդդիմությանը, որոնք խոսում են հետեւյալի մասին. եթե մարտի 1-2-ի ձախողված հեղաշրջման կազմակերպիչները պատժվելու են օրենքի ...ԵՐԿԻՐԸ ԿԳՆԱ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Ազգային ժողովի հատուկ նիստում հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու երդմնակալության արարողությունից հետո Սերժ Սարգսյանը երեկ այցելեց Եռաբլուր պանթեոն։ Նա իր հարգանքի տուրքը մատուցեց հայ ժողովրդի ...ԻՆՉՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Եւ այսպես՝ նոր կառավարությունը գլխավորելու է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Քաղաքական կոալիցիայի շրջանակներում այս պաշտոնը պատկանում է Հանրապետականին, որի խորհուրդն էլ նախօրեին կողմ արտահայտվեց նրա թեկնածությանը։ ...ԱՆԳԼԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄ
Անկեղծ ասած, այսօր մտադիր էի անդրադառնալ Հայաստանի ծանրորդների նախապատրաստությանը Եվրոպայի առաջնությանը կամ էլ հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշների մասնակցությանը աշխարհամասի ստուգատեսին, սակայն նախօրեին ...78-ՐԴԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ
Ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, նախորդ ամսվա համեմատությամբ, Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 5 տեղով եւ զբաղեցնում է մեր երկրի համար ռեկորդային՝ 78-րդ հորիզոնականը: ՀՖՖ ...ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Աթենքում ընթացող 2-րդ եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարում 69 կգ քաշային բռնցքամարտիկ Սամվել Մաթեւոսյանն իր երկրորդ մրցամարտում 18:2 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Բոսնիա-Հերցեգովինայի ներկայացուցիչ ...ՏԱՐԲԵՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՆ ՈՉ-ՈՔԻՆԵՐ
Իսպանիայի Մերիդա քաղաքում ընթացող Ռյուի Լոպեսի անվան շախմատի միջազգային փառատոնի մրցաշարի 4-րդ փուլում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել իսպանացի Կանդելարիոյի հետ: Այժմ Գ.Սարգսյանը 2,5-ական միավորով ...ԳՈՒՆԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔ
1Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցավ «Երեւան-գունազարդ երկինք- 2008» օդագնացության միջազգային փառատոնի բացման արարողությունը: Փառատոնը կազմակերպել է «Բոտլեր ԱԼԿՈ» ընկերությունը, որը համագործակցում ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Հայկական երկաթուղու երկաթգծի՝ Շահալի-Թումանյան հատվածում ավարտվել են վթարավերականգնողական աշխատանքները: Երթեւեկությունը վերականգնվել է: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին, ժամը 08:30-ին, երկաթգծի 2637 կմ-ում ...ԱՎՏՈՎԹԱՐ
Երեւան-Սեւան ավտոճանապարհին ՎԱԶ-2106 մակնիշի NAN-292 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 367 ԼՕ 43 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով ՎԱԶ-2106 մակնիշի վարորդ ...ՀՐԱԺԵՇՏ
3Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունից հետո մեկնել է նախագահի նստավայր: Սերժ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին դիմավորել են ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հաշվի առնելով, որ 2008 թվականի ապրիլի 9-ին ՀՀ նախագահը ստանձնել է իր պաշտոնը, նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով ապրիլի 9-ի երեկոյան նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են տարբեր երկրներից ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
1Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ լրագրողների հետ զրույցում ուրախություն հայտնեց, որ անձամբ է գլխավորում ՀՀ նախագահի երդմնակալությանը ...ՍԱ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԵՐԴՈՒՄՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Հանուն մեր երկրի ապագայի
«Գիտակցում եմ, որ ստանձնել եմ հսկայական պատասխանատվություն։ Գիտեմ, որ լինելու եմ այն մարդը, ում պատասխանատու եք համարելու ամեն ինչի համար։ Երաշխավորում եմ, որ պատասխանատվությունից ...ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ներկայումս, երբ պաշտոնական Բաքուն հետեւողական քայլեր է ձեռնարկում Ադրբեջան-Հայաստան բանակցային ձեւաչափի քաղաքական նպատակահարմարության խնդիրը իր «տարածքային ամբողջականության» երաշխավորման գործիքի վերածելու ...ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ
Սեփ. լրտվ.Երեկ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մասնավորապես օգտակար համարեց ադրբեջանական վերջին սրացումների հետ կապված հայտարարությամբ հանդես գալու ԱԺ նախագահի նախաձեռնությունը։ ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
1«Ես այստեղ եմ՝ իմ կառավարության անունից շնորհավորանքներ փոխանցելու համար ՀՀ նորընտիր նախագահին»,- երեկ ասաց ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, որը մասնակցում ...ԱՌԱՎԵԼ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ
«Մենք ոչ միայն պաշտպանել ենք Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, այլեւ նրան համարել ենք հնարավոր թեկնածուներից մեզ համար առավել ընդունելին։ Բնականաբար մեր այս քաղաքական դիրքորոշումը արտահայտել ենք նաեւ կոալիցիայի ...ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ
Երեկ Սերժ Սարգսյանը չշրջանցեց նաեւ մարտի 1-ի իրադարձությունները. ողբերգությունը դեռ թարմ է, վերքերը դեռ չեն սպիացել, բայց պետք է նայել առաջ՝ դասեր քաղելով անցյալի դառը փորձից, սթափվել եւ աշխատել կրկնակի ...ԶԱՐՄԱՆԱԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ
Սեփ.լրտվ.
«Մի ընտանիքում եթե վեճ է լինում, անպայման պիտի ավարտվի «էհ, երկիրը երկիր չի» արտահայտությամբ։ Կամ՝ ամուսինները վիճում են, թե ով պիտի հաց գնելու գնա, դարձյալ միեւնույն է, վեճը վերջանում է՝ «դե, ախր երկիրը ...ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ
Ըստ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, եթե կան դժգոհներ, հասարակության մեջ երկփեղկվածություն կա, ապա խնդիրը ընդդիմություն-իշխանություն հարթությունից զատ, պիտի փորձել լուծել հասարակության մեջ երկխոսության ճանապարհով։ ...
ՎԻՃԱԿԸ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ Է
ԼԱՎ ՄՇԱԿՎԱԾ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
ԲԵՏՈՆԵ ՊԱՏԸ ԵՎ ՏԱՔ ԳԼՈՒԽՆԵՐԸ
ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ ԳՈՆԵ 10-15 ՕՐ
ԱՇՈՒՆԸ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«ՍՏԱՆՁՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ...»
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՈՐԲԻ ԳԼՈՒԽ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

