
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՂԼԻԿՆԵՐԻ
- Իսկ դուք Չերչիլին հարցրե՞լ եք

Ողջ աշխարհը աներեւակայելի կատաղությամբ պատերազմ է մղում ավելորդ քաշի դեմ՝ հաճախ բանը հասցնելով անհեթեթության։
Օրինակ, Մեծ Բրիտանիայի Առողջության եւ բուժօգնության որակի ազգային ինստիտուտն առաջարկեց վիրահատել չաղլիկ դեռահասներին, հեռացնել նրանց ճարպը՝ սրտային հիվանդությունների, շաքարախտի եւ քաղցկեղի վտանգը նվազեցնելու համար։
Բավական է դիտել գովազդային հոլովակները հասկանալու համար. չաղլիկներն այս կյանքում տեղ չունեն։ Նրանց ո՛չ յոգուրտ կառաջարկեն, ո՛չ էլ միջադիրներ։ Նրանք չեն կարող ճաճանչափայլ ժպտալ նոր ֆոտոխցիկի առջեւ։ Նրանց մատչելի չէ զուգարանի նոր թղթի փափկությունը։ Նրանք տառապում են հենց այն ավելորդ քաշով, որն ավելորդ է դարձնում իրենց։
Թեեւ, ասացե՛ք խնդրեմ, ինչո՞ւ ավելորդ։ Որովհետեւ այդպես են ասել բժիշկնե՞րը։ Իբր՝ գոյություն ունի բոյի եւ քաշի մի այնպիսի հարաբերակցություն, որն առավել նպատակահարմար է առողջության համար։
Բայց չէ՞ որ այլ բժիշկներ էլ պնդում են, որ բնական պայմաններում նիհարությունը հիվանդության հետեւանք է։ Բնությունը պաշտպանում է ոչ միայն կենդանիներին, այլեւ մարդուն։ Վերջերս գիտնականները հանգեցին այն եզրակացության, որ ճարպակալումը սառցե դարաշրջանի ժամանակ մեր գեների մուտացիայի հետեւանքն է։ Վրա հասած սառնամանիքները ստիպեցին մարդու օրգանիզմին դառնալ ավելի ցրտադիմացկուն, ավելի արագ կուտակել ճարպն ու շաքարը։ Սառցե դարաշրջանի պայմաններին փրկարար հարմարվողականությունն այսօր փոխարկվում է ճարպակալման ու շաքարախտի։ Օրինակ, հյուսիսային երկրների մերօրյա բնակիչները ավելի են հակված արագ ճարպակալման, քան հարավային երկրներինը։
Եկեք հարցին մոտենանք մյուս կողմից։ Նուրբ հոգեկերտվածքի խորհրդանիշ ավանդաբար համարվում է արքայազն Համլետը։ Նրա դերը, որպես կանոն, կատարում են նիհարակազմ դերասաններ։ Հիշեք, թե ինչ հիասքանչ էր Համլետի դերում երիտասարդ Սմոկտունովսկին։
Բայց եկեք ուշադիր զննենք Շեքսպիրի տեքստը։ Եւ այսպես. Համլետը մենամարտում է Լաերտի հետ։ Թագուհին ասում է Համլետի մասին. «He’s fat and scant of breath»՝ «Նա գեր է եւ շունչը չի հերիքում»։ Ստացվում է, որ Համլետը տիպիկ գեր դեռահաս է՝ իր երազկոտությամբ ու բարդույթներով։
Ուինսթոն Չերչիլը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը, այդ երկրի խորհրդանիշերից մեկն է։ Հետաքրքիր է, ինչպե՞ս կվերաբերվեր սըր Ուինսթոնը սոցիոլոգների տեսությանը, որոնք պնդում են, թե ավելորդ քաշը... աղքատության հետեւանք է։ Իբր՝ աղքատները ստիպված են միօրինակ ու անորակ սնվել, ուստիեւ արագ գիրանում են։ Կարծում ենք, այդ տեսությունը կզվարճացներ Չերչիլին։
Լուրջ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ավելորդ քաշը (եթե խոսքը ճարպակալման ծայրահեղ աստիճանի մասին չէ) իրականում ոչ միայն չի վնասում առողջությանը, այլեւ ամրապնդում է այն։ Արեւմուտքում ճարպակալման առաջին աստիճան համարվող քաշ ունեցողները շատ ավելի երկար են ապրում նրանցից, որոնց քաշը չի գերազանցում սահմանված չափը։ Օրինակ, հիվանդ ժամանակ գեր մարդիկ քաշ են կորցնում։ Կուտակված ճարպը վառելիք է ծառայում բարձր ջերմության հնոցի համար, որը կոչված է ոչնչացնելու բակտերիաները։ Մինչդեռ նիհարներն այդպիսի օգնություն չեն ստանում։
Եւս մեկ հարց. ի՞նչ բան է սպորտային տեսքը։ Նշանակո՞ւմ է արդյոք ավելորդ քաշի բացակայություն։ Ներեցեք, բայց նայած թե ինչ մարզաձեւ նկատի ունեք։ Եթե վազքը, ապա՝ այո, այդտեղ պետք է լինել նիհար ու ջլուտ։ Իսկ այ՝ ծանրամա՞րտը։ Ուժային սպո՞րտը։ Թե՞ դա արդեն ֆիզկուլտուրա չէ։ Գնդի եւ մուրճի նետո՞ւմը։ Ծանր քաշի բռնցքամա՞րտը։ Սումո՞ն, վերջապես։
Ո՞վ է մեզ ասում, թե նիհար լինելը գեղեցիկ է։ Հագուստի դիզայներնե՞րը։ Նշանակո՞ւմ է արդյոք դա, թե վերջիններս այն աստիճան խելացի են, որ պիտի նրանց վստահենք գեղեցկության ու ներդաշնակության մասին դատողություններ անելը։ Այդ արվամոլներին ու պիժոնների՞ն։
Աշխարհը վաղուց արդեն ապրում է առանց մեծ պատերազմի։ Դրա համար էլ ներկայումս մոդայում նիհարներն են։ Բայց դիտեք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ֆիլմերը։ Ինչպիսի՞ կազմվածք ունեին գլխավոր հերոսները։ Տղամարդիկ հաճախ՝ ամրակազմ, ձեւավորված։ Կանայք՝ ամուր ոտքերով, կենսուրախ։ Ըստ երեւույթին, զրկանքների, դժվարությունների ժամանակներում ապրող մարդիկ ձգտում են հաղթանդամության։
Իսկ խաղաղ ժամանակներում նրանք տենչում են նիհարության, որպես անհանգստության, հուզառատության նշանի։
- ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՀԱՅՈՑ ԴՈՒՍՏՐԵՐ
5
Գրում եմ ձեզ, հայոց դուստրեր, որ իմանաք, թե ինչ կարեւոր դեր է ձեզ հատկացրել մեր բոլորի Արարիչ Տերը, հայոց ազգի ինքնության եւ հարատեւման համար
Ու մի զարմացեք, քանզի ձեր դերը ազգապահպանման գործում ավելին ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՂԼԻԿՆԵՐԻ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Իսկ դուք Չերչիլին հարցրե՞լ եք
Ողջ աշխարհը աներեւակայելի կատաղությամբ պատերազմ է մղում ավելորդ քաշի դեմ՝ հաճախ բանը հասցնելով անհեթեթության։
Օրինակ, Մեծ Բրիտանիայի Առողջության եւ բուժօգնության որակի ...ԻՐԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը մարտի 17-ին, արտահերթ նիստում ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Վերջինիս ...ՈՐԸ ԲԱՐԻՆ Է, ԹՈՂ ԱՅՆ ԷԼ ԿԱՏԱՐՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էր
Հ.Խաչատրյանի համոզմամբ, մարտյան իրադարձությունները չէին լինի, եթե ժամանակին գնահատական տրվեր հհշական իշխանության գործունեությանը։ Այս հարցում ...ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԻՇԱՏԱԿԻ ՏՈ՞ՒՐՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 12
Տեր-Պետրոսյանի զինակիցներն ու ակտիվիստները, ինչպես խոստացել էին, երեկ կեսօրից հետո, նշանակված ժամից՝ 14։00-ից, դեռ շատ առաջ հավաքվել էին Մյասնիկյանի արձանի դիմաց՝ նշելու «Մարտի 1»-ի զոհերի քառասունքը։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԵՆՔԸ ՎՍՏԱՀԵԼԻ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Քանի որ հիմքը ամուր է դրված
Հարցազրույց մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Այսօր ոչ միայն մեր պետությունն է իր պատմության մի շրջանը փակում, նոր էջ բացում, ոչ միայն ...ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Սա է պակասում մեր պետությանը
Տարբեր ժամանակների մտածողների ասույթների «Իմաստուն մարդկանց մտքեր՝ ամեն օրվա համար» ժողովածուում, որը 1903 թվականին իր համար կազմել էր Լեւ Տոլստոյը, այսպիսի մի գրառում ...ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ԳՆԱԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Վերջին ժամանակներս իշխանությունը պարբերաբար ամենատարբեր ազդանշաններ է հղում հայրենի ընդդիմությանը, որոնք խոսում են հետեւյալի մասին. եթե մարտի 1-2-ի ձախողված հեղաշրջման կազմակերպիչները պատժվելու են օրենքի ...ԵՐԿԻՐԸ ԿԳՆԱ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Ազգային ժողովի հատուկ նիստում հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու երդմնակալության արարողությունից հետո Սերժ Սարգսյանը երեկ այցելեց Եռաբլուր պանթեոն։ Նա իր հարգանքի տուրքը մատուցեց հայ ժողովրդի ...ԻՆՉՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Եւ այսպես՝ նոր կառավարությունը գլխավորելու է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Քաղաքական կոալիցիայի շրջանակներում այս պաշտոնը պատկանում է Հանրապետականին, որի խորհուրդն էլ նախօրեին կողմ արտահայտվեց նրա թեկնածությանը։ ...ԱՆԳԼԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄ
Անկեղծ ասած, այսօր մտադիր էի անդրադառնալ Հայաստանի ծանրորդների նախապատրաստությանը Եվրոպայի առաջնությանը կամ էլ հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշների մասնակցությանը աշխարհամասի ստուգատեսին, սակայն նախօրեին ...78-ՐԴԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ
Ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, նախորդ ամսվա համեմատությամբ, Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 5 տեղով եւ զբաղեցնում է մեր երկրի համար ռեկորդային՝ 78-րդ հորիզոնականը: ՀՖՖ ...ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Աթենքում ընթացող 2-րդ եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարում 69 կգ քաշային բռնցքամարտիկ Սամվել Մաթեւոսյանն իր երկրորդ մրցամարտում 18:2 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Բոսնիա-Հերցեգովինայի ներկայացուցիչ ...ՏԱՐԲԵՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՆ ՈՉ-ՈՔԻՆԵՐ
Իսպանիայի Մերիդա քաղաքում ընթացող Ռյուի Լոպեսի անվան շախմատի միջազգային փառատոնի մրցաշարի 4-րդ փուլում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել իսպանացի Կանդելարիոյի հետ: Այժմ Գ.Սարգսյանը 2,5-ական միավորով ...ԳՈՒՆԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔ
1Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցավ «Երեւան-գունազարդ երկինք- 2008» օդագնացության միջազգային փառատոնի բացման արարողությունը: Փառատոնը կազմակերպել է «Բոտլեր ԱԼԿՈ» ընկերությունը, որը համագործակցում ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Հայկական երկաթուղու երկաթգծի՝ Շահալի-Թումանյան հատվածում ավարտվել են վթարավերականգնողական աշխատանքները: Երթեւեկությունը վերականգնվել է: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին, ժամը 08:30-ին, երկաթգծի 2637 կմ-ում ...ԱՎՏՈՎԹԱՐ
Երեւան-Սեւան ավտոճանապարհին ՎԱԶ-2106 մակնիշի NAN-292 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 367 ԼՕ 43 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով ՎԱԶ-2106 մակնիշի վարորդ ...ՀՐԱԺԵՇՏ
3Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունից հետո մեկնել է նախագահի նստավայր: Սերժ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին դիմավորել են ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հաշվի առնելով, որ 2008 թվականի ապրիլի 9-ին ՀՀ նախագահը ստանձնել է իր պաշտոնը, նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով ապրիլի 9-ի երեկոյան նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են տարբեր երկրներից ...ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
1Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ լրագրողների հետ զրույցում ուրախություն հայտնեց, որ անձամբ է գլխավորում ՀՀ նախագահի երդմնակալությանը ...ՍԱ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԵՐԴՈՒՄՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Հանուն մեր երկրի ապագայի
«Գիտակցում եմ, որ ստանձնել եմ հսկայական պատասխանատվություն։ Գիտեմ, որ լինելու եմ այն մարդը, ում պատասխանատու եք համարելու ամեն ինչի համար։ Երաշխավորում եմ, որ պատասխանատվությունից ...ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ներկայումս, երբ պաշտոնական Բաքուն հետեւողական քայլեր է ձեռնարկում Ադրբեջան-Հայաստան բանակցային ձեւաչափի քաղաքական նպատակահարմարության խնդիրը իր «տարածքային ամբողջականության» երաշխավորման գործիքի վերածելու ...ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ
Սեփ. լրտվ.Երեկ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մասնավորապես օգտակար համարեց ադրբեջանական վերջին սրացումների հետ կապված հայտարարությամբ հանդես գալու ԱԺ նախագահի նախաձեռնությունը։ ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
1«Ես այստեղ եմ՝ իմ կառավարության անունից շնորհավորանքներ փոխանցելու համար ՀՀ նորընտիր նախագահին»,- երեկ ասաց ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, որը մասնակցում ...ԱՌԱՎԵԼ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ
«Մենք ոչ միայն պաշտպանել ենք Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, այլեւ նրան համարել ենք հնարավոր թեկնածուներից մեզ համար առավել ընդունելին։ Բնականաբար մեր այս քաղաքական դիրքորոշումը արտահայտել ենք նաեւ կոալիցիայի ...ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ
Երեկ Սերժ Սարգսյանը չշրջանցեց նաեւ մարտի 1-ի իրադարձությունները. ողբերգությունը դեռ թարմ է, վերքերը դեռ չեն սպիացել, բայց պետք է նայել առաջ՝ դասեր քաղելով անցյալի դառը փորձից, սթափվել եւ աշխատել կրկնակի ...ԶԱՐՄԱՆԱԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ
Սեփ.լրտվ.
«Մի ընտանիքում եթե վեճ է լինում, անպայման պիտի ավարտվի «էհ, երկիրը երկիր չի» արտահայտությամբ։ Կամ՝ ամուսինները վիճում են, թե ով պիտի հաց գնելու գնա, դարձյալ միեւնույն է, վեճը վերջանում է՝ «դե, ախր երկիրը ...ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ
Ըստ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, եթե կան դժգոհներ, հասարակության մեջ երկփեղկվածություն կա, ապա խնդիրը ընդդիմություն-իշխանություն հարթությունից զատ, պիտի փորձել լուծել հասարակության մեջ երկխոսության ճանապարհով։ ...
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՍՏԱՆՁՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ...»
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՈՐԲԻ ԳԼՈՒԽ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

