
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ
- Երեկ «Առնո Բաբաջանյան» դահլիճում կայացավ «Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ֆորումի առաջին նիստը։ Հիշեցնենք, որ «Խաղաղ Հայաստանը» հիմնադրվել է մարտի 21-ին, երբ Հայաստանում գործող 10 հասարակական կազմակերպություններ ստորագրեցին հուշագիր` փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը շտկելու եւ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձեւավորելու նպատակով։

ԱՌԱՆՑ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԿԱՏԱԾ Է
«Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամներից «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԸ «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում հաստատեց, որ իրենց գլխավոր նպատակը հասարակություն-իշխանություն երկխոսությունն է. «Եթե երկխոսությունը ստացվի, ու իշխանությունը անհրաժեշտ գտնի լսել սեփական հասարակությանը, ոչ թե տարբեր քաղաքական ուժերի, ապա այն շարունակական կդառնա։ Արդյունքում իշխանության ու հասարակության ջանքերը կհամադրվեն, եւ հետընտրական անկայունությունն ավելի արդյունավետորեն կհաղթահարվի»։
Կարեն Բեքարյանը, վկայակոչելով ավելի քան 250 հասարակական կազմակերպությունների շահագրգիռ մասնակցությունը ֆորումի աշխատանքներին, համոզմունք հայտնեց, որ ծավալվելու են բաց ու արդարացի քննարկումներ։ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահը հստակեցրեց, որ իրենց աշխատանքը չի սահմանափակվելու ֆորումով եւ շարունակական է լինելու. «Ոչ միայն այսօր։ Այս նախաձեռնությունը ձեւական մյուս միջոցառումների նման մեկ գործողությամբ չի ավարտվելու։ Քաղաքական համակարգն ու կուսակցությունները այսօր ճգնաժամային վիճակում են։ Եթե քաղաքական համակարգը կայացած լիներ, նման հետընտրական զարգացումներ չէին կարող լինել։
Պատճառները շատ են, եւ դրանք մեկ առ մեկ պետք է բացահայտել։ Այսօր անհրաժեշտ է արձանագրել, որ այդ պատճառների հետեւանքով առաջացել է լուրջ սպառնալիք։ Մենք կունենանք խաղաղ Հայաստան, եթե կա հասարակական արդարություն։ Այլապես խաղաղությունը կարկատած է լինելու»։
Մեզ հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» ՀԿ նախագահ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, կարեւորելով հասարակական կազմակերպությունների ֆորումի նշանակությունը, հույս հայտնեց, որ բացակայող վստահության կենտրոնի դերը հենց նման նախաձեռնությունները կարող են ստանձնել։
Նա ցավով արձանագրեց, որ խորհրդարանը չի կարող արտացոլել հասարակության մեջ այսօր տիրող բոլոր դիրքորոշումները. «Ժողովուրդն իրեն անպաշտպան է զգում։ Երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու։ Անարդարություն կա։ Հուսով եմ, որ ժողովրդի կարծիքն արտահայտողը կարող են դառնալ հասարակական կազմակերպությունները։ Մենք ուզում ենք, ի վերջո, ունենալ այնպիսի Հայաստան, որի մասին երազում էինք 20 տարի առաջ։ Այսօր մեր երկիրը բոլորովին էլ այդպիսին չէ։ Իսկ նախադրյալներ, կարծում եմ, կան»։
ԱՆԿԵՂԾ ԵՐԿԽՈՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
«Խաղաղ Հայաստան» քաղաքական նախաձեռնության ֆորումին մասնակցելու հրավեր հղվել էր նաեւ վարչապետ, նորընտիր նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ։ Նա ֆորումի աշխատանքներին միացավ մի փոքր ուշացումով եւ շատերի համար անակնկալ իր ելույթում մանրամասն անդրադարձավ ուղերձի բոլոր դրույթներին։
Ս.Սարգսյանը խոստովանեց, որ հետընտրական շրջանում ծագած տագնապներն ու մտահոգությունները դեռ պահպանվում են. «Մտահոգության հիմքը մեր երկրի, պետականության ապագան է։ Ի՞նչ հանգրվանի կարող ենք հասնել, եթե այս ամենը շարունակվի, եթե հասարակության հատվածները դադարեն իրար լսել ու հասկանալ։ Կարծես բոլորս հայերեն ենք խոսում, սակայն տպավորություն է ստեղծվում, թե իրար չենք հասկանում»։
Նորընտիր նախագահը «Խաղաղ Հայաստանի» առաջադրած առաջին դրույթը, որով պահանջվում է համակողմանի ուսումնասիրել մարտի 1-ի իրադարձությունները եւ բոլոր հանգամանքները ամբողջական բացահայտել, տեղի ունեցածին իրավական ու քաղաքական գնահատական տալով էլ ձեւավորել վստահության մթնոլորտ, միանգամայն ընդունելի համարեց. «Քրեական գործի շրջանակներում քննվելու են բոլոր փաստերը։ Որեւէ անմեղ մարդ չի դատապարտվելու։ Միաժամանակ ծանր հանցագործություն կատարածները անպայման պատժվելու են։ Բոլորը օրենքի առջեւ պետք է հավասար լինեն։ Հանրությանը տրվել ու տրվելու է համակողմանի տեղեկատվություն։
Համոզված չեմ, թե քննության արդյունքները վիճարկողներ ու շահարկողներ չեն լինելու։ Հոկտեմբերի 27-ին մեզ հասած արհավիրքից էլ նախ ոմանք ուրախացան, տարիներ շարունակ լռեցին, իսկ հետո սկսվեցին շահարկումներ։ Շահարկումներ կատարեց նույնիսկ այն մարդը, որը ողջ քննության պատասխանատուն էր։ Մեր առաջիկա խնդիրը նման դրսեւորումները կանխելն է ճշգրիտ աշխատանքով»։
Անդրադառնալով հաջորդ պահանջին` Ս.Սարգսյանը տեղեկացրեց, որ երթեր, ցույցեր, զանգվածային միջոցառումներ իրականացնելու մասին օրենքի փոփոխությունները վերանայվելու են. «Բողոքի իրավունքը պետք է պահպանվի, սակայն այն չպետք է հակադրվի այլ իրավունքներին։ Նախեւառաջ պետք է պաշտպանել մարդու կյանքի իրավունքը։ Որեւէ քաղաքակիրթ պետություն չի հանդուրժում հանրահավաքներ, որոնց ժամանակ բռնության, ատելության ու խտրականության կոչեր են հնչում։ Իրավիճակի կարգավորմանը զուգահեռ, օրենքը պետք է վերանայել, բայց այնպես, որ նման իրավիճակ այլեւս չկրկնվի»։
Նորընտիր նախագահը չհամաձայնեց, թե անհրաժեշտ է վերանայել Հանրային հեռուստաընկերության գործունեությունը կարգավորող սկզբունքները. «Կյանքը ցույց է տալիս, որ կադրային ջարդը հաջողության չի բերում։ Մենք եւս մտահոգված ենք, որ Հ1-ի նկատմամբ վստահությունը որոշակիորեն կորել է։ Ամեն ինչ անելու ենք, եւ դուք շուտով կտեսնեք, որ այդ կոլեկտիվը ի վիճակի է այլ կերպ աշխատել»։
Զենքի ապօրինի շրջանառությունը բացառելու պահանջը Ս.Սարգսյանը արդիական ու անհրաժեշտ նկատեց. «Եթե այս բաց նամակը ես գրեի, ավելի խիստ պահանջներ կդնեի։ Իրոք զենքի անօրինական շրջանառությունը վերացնելու համար լուրջ աշխատանք է պետք ծավալել։ Թիկնազորային բոլոր անօրինական կառույցները պետք է ցրել։ Բանը հասել է այնտեղ, որ իրավապահները նույնիսկ զարմանում են, մամուլը արդարացումներ է փնտրում, երբ անօրինական զենք ունենալու համար մեկին ձերբակալում են։ Մինչդեռ զենքը տասնյակ մարդկանց կյանքին է սպառնում։ Այս բոլոր բացթողումները անհրաժեշտորեն պետք է շտկել»։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵԴԱԼՆԵՐԸ ԱՌԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անհամեմատ հաջող էր Հայաստանի եւ ընդհանրապես հայ ըմբիշների համար, քան մի քանի օր նույն Տամպերեում ազատ ոճայինների եւ կանանց ըմբշամարտի աշխարհամասի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Ապրիլի 6-ին չորս հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը։ Անդրանիկ տուրում հիմնական ֆավորիտները, որոնց սահմանազատումը գնալով աղոտ է դառնում, հաստատեցին իրենց ...ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿ` ԱՌԱՆՑ ՊԱԹՈՍԻ
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
Ի նպաստ հայ գրքի
Գաղտնիք չէ, որ այսօր թերեւս գեղարվեստական բարձրարժեք խոսքը խթանելուց առավել մեծ հրամայական է ազգային նոր իմունահամակարգ ստեղծելը, հայությունից չոչնչացող ազգ ձուլելը, ինչը նույնպես ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՐՏԻ ՏԱԳՆԱՊ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսի նահատակության 70-րդ տարելիցը
Ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Նահատակ Հայրապետը» խորագրով հուշ-երեկո` նվիրված երանաշնորհ Տ.Տ. Խորեն ...ՆՐԱՆՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻՔ
ԼԱԼԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 4«Վիրահայերի Միասնություն» ՀԿ-ն ապրիլի 4-ին կազմակերպեց ընդլայնված նիստ, որի օրակարգում էր «Հայաստանի Հանրապետության ներքաղաքական վիճակը հետընտրական շրջանում» հարցը։ Նիստը բացեց ՎՄ ՀԿ պատվավոր նախագահ ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԵՎԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այս տարվա առաջին երեք ամիսների համար նախատեսված եւ մայրաքաղաքում իրականցված աշխատանքները երեկ ներկայացրեց քաղաքապետ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ
Տեղեկացնելով, որ եռամսյա ծրագիրը ամբողջությամբ կատարված է, քաղաքապետը ...ԲԱՆԿԵՐԻՑ ԽՈՇՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ ՉԻ ՆԿԱՏՎԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Չնայած քաղաքական իրադրության վերջին սրացումներին, Հայաստանի ֆինանսական համակարգում արտաքուստ ամեն ինչ հանգիստ է։ Իսկ արժութային շուկան, որն ամենաարագն է արձագանքում նման իրավիճակներին, միանգամայն կայուն ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՈՐԲԻ ԳԼՈՒԽ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 9
Անհրաժեշտ է քրեական պատասխանատվություն
Այն, որ մեզանում լույս տեսնող որոշ պարբերականներ հետեւողականորեն փորձում են վարկաբեկել պետությանը, հրապարակում պետության դեմ ուղղված տարաբնույթ հերյուրանքներ ...ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ ԳԻՐՔՆ Է
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ ԱՕԿՍ-ում բացվեց ռուսական գրքի կենտրոնը
Ուրախալի է, որ Հայաստանում գիրքը, գրքի կենտրոնի բացումը տոնի է վերածվում, ուրախալի է հատկապես այն պատճառով, որ նախաձեռնությունը երկրի առաջին տիկնոջն է պատկանում։
...ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԽԻՍՏ ԴՐԱԿԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Եւ այսպես, պաշտոնավարման երկրորդ ժամկետն սպառելով, ապրիլի 9-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը լիազորությունները կփոխանցի իր իրավահաջորդին՝ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին։
Հանրապետության երկրորդ նախագահի ...ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 23
Անպատկառությունն էլ պետք է սահման ունենա
Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մարտի 1-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի տապալումից հետո միամտաբար կարծում էինք, թե «ազգային-ազատագրական պայքարի» դրոշի ներքո ...«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
Պատրաստեց մամլո քարտուղար ՆԱՆԱ ԱՎԵՏԻՍՈՎԱՆԱպրիլի 7-ին «Արմավիա» ավիաընկերությունը շնորհավորեց բոլոր կին ուղեւորներին Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։ «Արմավիայի» չվերթերով թռչող բոլոր կանայք ծաղկեփնջեր ստացան։ Անակնկալը նրանց սպասում ...ԱՎՏՈՎԹԱՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ՝ առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի հատվածում տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել «Գազել» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ` ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԳԼՈՒԽԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 9
Մեր ժամանակներում քաղաքական գործիչների գլխի ծագման շուրջ վիճաբանությունները փոքր-ինչ մարել են։ Չգիտես ինչու, կարեւոր է համարվում ոչ թե որտեղից է հայտնվել գլուխը, այլ թե կոնկրետ ինչ է պարունակում այն։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների եւ դատախազության ղեկավար ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
2Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին օրն է, իսկ վաղը՝ ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի երդման հանդիսավոր արարողությունից հետո, երկիրն ունենալու է նոր ղեկավար։
Փորձենք համառոտ ամփոփել Հայաստանի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ «Առնո Բաբաջանյան» դահլիճում կայացավ «Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ֆորումի առաջին նիստը։ Հիշեցնենք, որ «Խաղաղ Հայաստանը» հիմնադրվել է մարտի 21-ին, երբ Հայաստանում գործող 10 հասարակական ...ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ
«Մեր երկրում, իրոք, կան մարդկանց խմբեր, որոնց բողոքը լսելի չէ։ Նրանք հեշտորեն մտնում են ամբոխավարության հորձանուտը եւ հայտնվում ամեն ինչ ջարդելու եւ փշրելու պատրաստ մարդկանց ազդեցության տակ։ Դա չի կարող ...ՍԱՐ ՈՒ ՁՈՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ. «Եթե փորձենք ի մի բերել՝ ինչ ունեինք 1998թ., եւ այսօր ինչ ունենք՝ թե՛ սոցիալական քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտում, ուղղակի համեմատության եզր չկա. սար ու ձորի տարբերություն ...68 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
1Երեկ քաղաքապետ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ տեղեկացրեց մարտի 1-ի զանգվածային անկարգությունների հետեւանքով մայրաքաղաքին հասցված վնասի չափի մասին։ «Մենք տեղեկանք ենք ներկայացրել դատախազություն հասցված 68 մլն վնասի ...ՓՈԽՎԵԼ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Սեփ.լրտվ.«1998թ. փոխվել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հայեցակարգը, եւ այդ ճանապարհին հայկական կողմը 10 տարի շարունակ միջազգային հանրության համար տեսանելի եւ շոշափելի քայլեր է ձեռնարկել։ Եթե Ադրբեջանը շարունակի ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
Ագային ժողովի կողմից ապրիլի 9-ին, ժամը 14:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հրավիրված հատուկ նիստի բնականոն աշխատանքն ապահովելու համար, որի ընթացքում ...ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԵՄ՝ ՔՐ. ԳՈ՞ՐԾ
1Երեկ երեկոյան Վաղարշապատի ոստիկանության բաժին է դիմել Արա Մարուքյանը, հայտարարությամբ, թե նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում, Մանվել Գրիգորյանը եւ նրա օգնական Զոհրապ Գալստյանը սպառնացել են սպանել իրեն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ապրիլի 7-ին, ժամը 04։41-ին, հրդեհ է բռնկվել Գյումրու Վ.Սարգսյան փողոցում՝ հեռուստաաշտարակի տարածքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 05։18-ին։ Այրվել է ԳԱԼԱ հեռուստաալիքին ...ԱՆԴԱՎԱՃԱՆ ԿԱՆԱՅՔ
4Երեկ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ցույցի դուրս եկած կանանց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ վարդեր է ուղարկել։ Սակայն կանայք մերժել են գլխավոր դատախազի վարդերը։ ...
ՀՅԴ-Ն ՀՀ-Ի ԿՈՂՄԻՑ ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ
ՀԱՂԹԵՑԻՆՔ ԻՐԵՆՑ ԻՍԿ ԶԵՆՔՈՎ
ԴԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԷՐ
ԼՂՀ ԱԳՆ-Ն ՈՂՋՈՒՆԵԼ Է
«ՌՈՒԲԵԺ-2008»
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

