
ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԽԻՍՏ ԴՐԱԿԱՆ
- Եւ այսպես, պաշտոնավարման երկրորդ ժամկետն սպառելով, ապրիլի 9-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը լիազորությունները կփոխանցի իր իրավահաջորդին՝ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին։

Հանրապետության երկրորդ նախագահի գործունության 10 տարիները ի՞նչ տվեցին պետությանը եւ ժողովրդին, ի՞նչ հաջողվեց այդ ընթացքում, ներքին եւ արտաքին քաղաքականության ճակատում ի՞նչ խնդիրներ կան, որ սպասում են իրենց լուծումներին։ Այս հարցերի պատասխանը կտան քաղաքագետները, ժամանակը, պատմությունը եւ, իհարկե, հասարակությունը։ Մինչ այդ, մեր հարցերին ի պատասխան, Ռ.Քոչարյանի պաշտոնավարման արդյունքները փորձում են գնահատել հայրենի պատգամավորները։
ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր
-Եթե նախագահ Ռոբերտ Քոչարյանի տասնամյա գործունեությունը գնահատելու լինեմ մեկ բառով՝ խիստ դրական։ Սա իմ համոզմունքն է։ Եկեք հիշենք՝ ինչ կարծիքներ էին հնչում 1998-ին, երբ ձեւավորվում էր այս իշխանությունը։
Ասվում էր, որ խաղաղության կուսակցությունը հեռանում է, գալիս է պատերազմի կուսակցությունը, որ այս իշխանությունը երկար չի ձգի, Հայաստանը շատ շուտով կհայտնվի միջազգային հանրության ճնշման տակ, տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցների թիրախ կդառնա եւ այլն։ Նույնիսկ եղավ որոշակի դեմարշ՝ նախկին մեծ, միջին եւ փոքր տրամաչափի պաշտոնյաների, չինովնիկների կողմից, ինչը բացարձակապես անթույլատրելի էր։
Նաեւ ասվում էր, թե երկիրը տնտեսական զարգացման որեւէ հեռանկարից զուրկ է եւ ներքին ռեսուրսներ չունի՝ հակազդելու ներքին եւ արտաքին մարտահրավերներին եւ անկարող է դիմակայել Ղարաբաղյան հիմնահարցի, Թուրքիայի հետ հարաբերություններում գոյություն ունեցող հիմնախնդիրներին։
Ժամանակը ցույց տվեց, որ անգամ այդ պայմաններում ի վիճակի ենք ի մի բերել մեր ներուժը եւ զարգացնել տնտեսությունը։ Ցավոք սրտի՝ ամբողջ ներուժը չէ, որ անցած 10 տարիներին կարողացանք օգտագործել, բայց Ռոբերտ Քոչարյանն առնվազն ապացուցեց, որ կարող ենք առաջ քաշել որոշակի խնդիրներ, նպատակներ, կատարել քայլեր ու հասնել արդյունքի։
98-ից հետո, երկրի համար բախտորոշ պահերին, ունենալով Ռոբերտ Քոչարյանի պես ամուր, հայրենասեր եւ, ամենակարեւորը, իր ուժերին, նաեւ իր իրավացիությանը վստահ նախագահ, որը այդ վստահությունը կարողանում էր հաղորդել թիմակիցներին, մենք պատվով դուրս եկանք բոլոր փորձություններից։
Իհարկե, որեւէ մեկը չի ասում, թե մեզանում ամեն ինչ հրաշալի է։ Այդպես չէ։ Բայց չտեսնել ակնհայտ դրական քայլերը, որ այս տարիներին իրականացվել են, ուղղակի անթույլատրելի է։
-Երկրի ժողովրդավարացման, եվրոպական ինտեգրացման ոլորտում իրականացված բարեփոխումների մասին ի՞նչ կասեք։
-Գիտեք, որ 2001թ. Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ, ինչը ինքնին բավականաչափ լուրջ ձեռքբերում է։ 2003թ. մեր երկիրը անդամակցեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ անընդհատ խորացնելով եւ ընդլայնելով համագործակցությունը թե՛ եվրոպական հեղինակավոր կառույցների, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ։
Եւ որքան էլ դժգոհ ենք մեր ընտրական գործընթացներից, 2003 թվականից սկսած բոլոր միջազգային կազմակերպությունները զգալի առաջընթաց են արձանագրել նաեւ այդ ոլորտում։ 2008թ. նախագահական ընտրությունները ինչպես եվրոպական դիտորդական կազմակերպությունների, այնպես էլ ԱՊՀ դիտորդների գնահատմամբ, մի քայլ առաջ էին 2007թ. խորհրդարանական ընտրություններից, որ նույն կազմակերպությունները եվրոպական չափանիշներին «հիմնականում համապատասխան» գնահատեցին։ Այլ բան է, որ «արմատական» ընդդիմությունը իր կողմնակիցներին փողոց հանեց՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները, բայց դա արդեն գունավոր տեխնոլոգիաների ոլորտից է։
Ինչ վերաբերում է տնտեսությանը, աճի տեմպերը այստեղ, կարծում եմ, ակնհայտ են, եւ այդ մասին շատ է խոսվել։ Եթե մի քանի տարի առաջ մեզ ասեին, որ Երեւանը կլինի այնպիսին, ինչպիսին այսօր է, կունենա այնպիսի ենթակառուցվածքներ, որ այսօր ունի եւ կիրականացնի ժամանակակից կարեւորագույն քաղաքաշինական նախագծերից մեկը, որի մասին անգամ խորհրդային տարիներին միայն երազել կարելի էր, որեւէ մեկը չէր հավատա։
Ավելին՝ Հայաստանում ներդրումային դաշտը, բիզնես-միջավայրը հասել է այնպիսի մակարդակի, երբ աշխահի խոշորագույն ընկերությունները, միջազգային կազմակերպությունները, ինչու չէ, Սփյուռքի մեր հայրենակիցները, լուրջ բիզնես ծրագրեր են իրականացնում մեր երկրում։ Թվերով չծանրաբեռնելու համար ընդամենը մի ցուցանիշ արձանագրենք. Լ.Տեր-Պետրոսյանի իշխանավարման վերջին տարիներին համախառն ներքին արդյունքը ավելի փոքր էր, քան այսօր նույն այդ համախառն ներքին արդյունքը՝ միայն շինարարության ոլորտում։ Կարծում եմ, մեկնաբանությունները ուղղակի ավելորդ են։
Մարտի 1-2-ի ցավալի իրադարձությունները, անշուշտ, սասանեցին Հայաստանի միջազգային վարկանիշը, բայց նաեւ ցույց տվեցին, որ երկիրը կայացած է եւ կայացած է նաեւ իր ուժային կառույցներով։ Եւս մեկ անգամ, ըստ էության, ապացուցվեց, որ Հայաստանը, համենայն դեպս, ո՛չ 2000թ. Սերբիան է, ո՛չ 2003-ի Վրաստանը, ոչ էլ Ուկրաինան, որպեսզի գեղեցիկ խոսքերի ու սին խոստումների անվան տակ ով ինչ ուզի անի։
Պետական իշխանության կամ օրենքի գերակայության ատրիբուտներից մեկն էլ ուժի՝ համապատասխան պահին եւ համարժեք կիրառումն է, մի բան, որ հիշյալ երկրներում բացակայում էր։ Դա պետականության կայացման, իրականում՝ պետության ինքնիշխանության կարեւորագույն ինստիտուտներից մեկն է, եւ եթե դա չլիներ, համոզված եմ, շատ ավելի ծանր հետեւանքների առջեւ կկանգնեինք։
ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր
-Առաջին բանը, որ կուզենայի շեշտել, զգալի տնտեսական աճն է, որ արձանագրվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների ընթացքում։ Դա ինքնըստինքյան չէր կարող լինել, եթե համապատասխան միջավայր չստեղծվեր թե՛ օրենսդրական դաշտում, թե՛ հարկային եւ մաքսային վարչարարության մեխանիզմների ապահովման, թե՛ տնտեսավարողների համար վստահության մթնոլորտ ստեղծելու առումով։
Բացի այդ, հնարավորինս չեզոքացվել են մարտահրավերները, որ կանգնած էին երկրի առջեւ՝ ազգային անվտանգության տեսանկյունից։ Նկատի ունեմ ամենից առաջ արտաքին մարտահրավերները, մասնավորապես Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված։
Ի՞նչ չհաջողվեց կամ ի՞նչը հնարավոր չեղավ ամբողջությամբ իրականացնել։ Կարծում եմ, դա, նախ եւ առաջ, հասարակության լիարժեք ժողովրդավարացման խնդիրն է։ Այսօր, 98-ից 10 տարի անց, ցավոք, չենք կարող ասել, թե Հայաստանը բացարձակ ժողովրդավարական երկիր է դարձել։ Պատշաճ չափով չապահովվեց կլանների դեմ պայքարը՝ տնտեսության մեջ, ամեն ինչ չարվեց, որպեսզի քաղաքական դաշտը կայանա, կուսակցությունները ամրապնդվեն եւ ձեւավորվի կառուցողական ընդդիմություն, սակայն դա երեւի թե ժամանակի խնդիր է։
Բայց, կրկնում եմ, սթափ եւ իրատեսորեն գնահատելով իրավիճակը, Ռոբերտ Քոչարյանը ապացուցեց, որ մեր ռեզերվները, մեր հնարավորությունները շատ ավելին են, քան կարելի էր ենթադրել, եւ ցանկացած պարագայում՝ լինի դա շրջափակում թե քաղաքական շանտաժ, հանրապետությունը կարող է զարգանալ, այն էլ շատ բարձր տեմպերով։ Եւ դա, իհարկե, մեր վերջին 10 տարիների ակնհայտ ձեռքբերումներից մեկն է, որ որեւէ մեկը չի կարող ժխտել։ Մի բան, որ, անկասկած, Ռոբերտ Քոչարյանի մեծագույն նվաճումն է։
Շարունակելի
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
valod գրել է:
լրացնեմ էս մեր եղբորը ես ձեր ալբանացի և թուրք լավը,կնիկը, տուն ու տեղը ՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔ ..դե արդեն հասկացաք էլի
ՄԵԴԱԼՆԵՐԸ ԱՌԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անհամեմատ հաջող էր Հայաստանի եւ ընդհանրապես հայ ըմբիշների համար, քան մի քանի օր նույն Տամպերեում ազատ ոճայինների եւ կանանց ըմբշամարտի աշխարհամասի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Ապրիլի 6-ին չորս հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը։ Անդրանիկ տուրում հիմնական ֆավորիտները, որոնց սահմանազատումը գնալով աղոտ է դառնում, հաստատեցին իրենց ...ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿ` ԱՌԱՆՑ ՊԱԹՈՍԻ
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
Ի նպաստ հայ գրքի
Գաղտնիք չէ, որ այսօր թերեւս գեղարվեստական բարձրարժեք խոսքը խթանելուց առավել մեծ հրամայական է ազգային նոր իմունահամակարգ ստեղծելը, հայությունից չոչնչացող ազգ ձուլելը, ինչը նույնպես ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՐՏԻ ՏԱԳՆԱՊ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսի նահատակության 70-րդ տարելիցը
Ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Նահատակ Հայրապետը» խորագրով հուշ-երեկո` նվիրված երանաշնորհ Տ.Տ. Խորեն ...ՆՐԱՆՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻՔ
ԼԱԼԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 4«Վիրահայերի Միասնություն» ՀԿ-ն ապրիլի 4-ին կազմակերպեց ընդլայնված նիստ, որի օրակարգում էր «Հայաստանի Հանրապետության ներքաղաքական վիճակը հետընտրական շրջանում» հարցը։ Նիստը բացեց ՎՄ ՀԿ պատվավոր նախագահ ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԵՎԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այս տարվա առաջին երեք ամիսների համար նախատեսված եւ մայրաքաղաքում իրականցված աշխատանքները երեկ ներկայացրեց քաղաքապետ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ
Տեղեկացնելով, որ եռամսյա ծրագիրը ամբողջությամբ կատարված է, քաղաքապետը ...ԲԱՆԿԵՐԻՑ ԽՈՇՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ ՉԻ ՆԿԱՏՎԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Չնայած քաղաքական իրադրության վերջին սրացումներին, Հայաստանի ֆինանսական համակարգում արտաքուստ ամեն ինչ հանգիստ է։ Իսկ արժութային շուկան, որն ամենաարագն է արձագանքում նման իրավիճակներին, միանգամայն կայուն ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՈՐԲԻ ԳԼՈՒԽ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 9
Անհրաժեշտ է քրեական պատասխանատվություն
Այն, որ մեզանում լույս տեսնող որոշ պարբերականներ հետեւողականորեն փորձում են վարկաբեկել պետությանը, հրապարակում պետության դեմ ուղղված տարաբնույթ հերյուրանքներ ...ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ ԳԻՐՔՆ Է
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ ԱՕԿՍ-ում բացվեց ռուսական գրքի կենտրոնը
Ուրախալի է, որ Հայաստանում գիրքը, գրքի կենտրոնի բացումը տոնի է վերածվում, ուրախալի է հատկապես այն պատճառով, որ նախաձեռնությունը երկրի առաջին տիկնոջն է պատկանում։
...ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԽԻՍՏ ԴՐԱԿԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Եւ այսպես, պաշտոնավարման երկրորդ ժամկետն սպառելով, ապրիլի 9-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը լիազորությունները կփոխանցի իր իրավահաջորդին՝ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին։
Հանրապետության երկրորդ նախագահի ...ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 23
Անպատկառությունն էլ պետք է սահման ունենա
Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մարտի 1-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի տապալումից հետո միամտաբար կարծում էինք, թե «ազգային-ազատագրական պայքարի» դրոշի ներքո ...«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
Պատրաստեց մամլո քարտուղար ՆԱՆԱ ԱՎԵՏԻՍՈՎԱՆԱպրիլի 7-ին «Արմավիա» ավիաընկերությունը շնորհավորեց բոլոր կին ուղեւորներին Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։ «Արմավիայի» չվերթերով թռչող բոլոր կանայք ծաղկեփնջեր ստացան։ Անակնկալը նրանց սպասում ...ԱՎՏՈՎԹԱՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ՝ առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի հատվածում տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել «Գազել» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ` ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԳԼՈՒԽԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 9
Մեր ժամանակներում քաղաքական գործիչների գլխի ծագման շուրջ վիճաբանությունները փոքր-ինչ մարել են։ Չգիտես ինչու, կարեւոր է համարվում ոչ թե որտեղից է հայտնվել գլուխը, այլ թե կոնկրետ ինչ է պարունակում այն։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների եւ դատախազության ղեկավար ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
2Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին օրն է, իսկ վաղը՝ ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի երդման հանդիսավոր արարողությունից հետո, երկիրն ունենալու է նոր ղեկավար։
Փորձենք համառոտ ամփոփել Հայաստանի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ «Առնո Բաբաջանյան» դահլիճում կայացավ «Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ֆորումի առաջին նիստը։ Հիշեցնենք, որ «Խաղաղ Հայաստանը» հիմնադրվել է մարտի 21-ին, երբ Հայաստանում գործող 10 հասարակական ...ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ
«Մեր երկրում, իրոք, կան մարդկանց խմբեր, որոնց բողոքը լսելի չէ։ Նրանք հեշտորեն մտնում են ամբոխավարության հորձանուտը եւ հայտնվում ամեն ինչ ջարդելու եւ փշրելու պատրաստ մարդկանց ազդեցության տակ։ Դա չի կարող ...ՍԱՐ ՈՒ ՁՈՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ. «Եթե փորձենք ի մի բերել՝ ինչ ունեինք 1998թ., եւ այսօր ինչ ունենք՝ թե՛ սոցիալական քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտում, ուղղակի համեմատության եզր չկա. սար ու ձորի տարբերություն ...68 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
1Երեկ քաղաքապետ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ տեղեկացրեց մարտի 1-ի զանգվածային անկարգությունների հետեւանքով մայրաքաղաքին հասցված վնասի չափի մասին։ «Մենք տեղեկանք ենք ներկայացրել դատախազություն հասցված 68 մլն վնասի ...ՓՈԽՎԵԼ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Սեփ.լրտվ.«1998թ. փոխվել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հայեցակարգը, եւ այդ ճանապարհին հայկական կողմը 10 տարի շարունակ միջազգային հանրության համար տեսանելի եւ շոշափելի քայլեր է ձեռնարկել։ Եթե Ադրբեջանը շարունակի ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
Ագային ժողովի կողմից ապրիլի 9-ին, ժամը 14:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հրավիրված հատուկ նիստի բնականոն աշխատանքն ապահովելու համար, որի ընթացքում ...ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԵՄ՝ ՔՐ. ԳՈ՞ՐԾ
1Երեկ երեկոյան Վաղարշապատի ոստիկանության բաժին է դիմել Արա Մարուքյանը, հայտարարությամբ, թե նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում, Մանվել Գրիգորյանը եւ նրա օգնական Զոհրապ Գալստյանը սպառնացել են սպանել իրեն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ապրիլի 7-ին, ժամը 04։41-ին, հրդեհ է բռնկվել Գյումրու Վ.Սարգսյան փողոցում՝ հեռուստաաշտարակի տարածքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 05։18-ին։ Այրվել է ԳԱԼԱ հեռուստաալիքին ...ԱՆԴԱՎԱՃԱՆ ԿԱՆԱՅՔ
4Երեկ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ցույցի դուրս եկած կանանց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ վարդեր է ուղարկել։ Սակայն կանայք մերժել են գլխավոր դատախազի վարդերը։ ...
ՀԵՇՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ
ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՅԵԼ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ՆԵՐՔԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՕԴԻ ԵՎ ՋՐԻ ՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԳՈՂԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻԴԵԱԼ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ ԳՈՆԵ 10-15 ՕՐ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

