ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՈՐԲԻ ԳԼՈՒԽ
- Անհրաժեշտ է քրեական պատասխանատվություն

Այն, որ մեզանում լույս տեսնող որոշ պարբերականներ հետեւողականորեն փորձում են վարկաբեկել պետությանը, հրապարակում պետության դեմ ուղղված տարաբնույթ հերյուրանքներ ու զրպարտություններ, վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ, գաղտնիք չէ։
Զրպարտությունների, անարգանքի եւ վիրավորանքների թիրախ են դարձրել ոչ միայն պետությանը, այլեւ հանրապետության նախագահին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին, որոնք ընկալվում են համապատասխանաբար պետական եւ ազգային խորհրդանիշեր։ Այս ամենը մեծ թափ ստացավ վերջին ամիսներին, հատկապես մարտի 1-ի իրադարձություններից հետո։
Այդ հրապարակումների հեղինակներն, անշուշտ, օգտվում են նաեւ օրենսդրության թերություններից ու բացերից։ Մասնավորապես Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով թեեւ քրեական պատասխանատվություն է նախատեսված պետական խորհրդանիշերը անարգելու համար, սակայն որպես Հայաստանի պետական խորհրդանիշեր, նշված են միայն ՀՀ զինանշանը, պետական դրոշը եւ պետական օրհներգը։ Հանրապետության նախագահը այդ ցանկում նշված չէ։ Կարծում ենք, այս լրացումը մոտ ապագայում պետք է անհրաժեշտաբար կատարել, միաժամանակ խստացնել 331-րդ հոդվածով այժմ նախատեսված չափազանց մեղմ պատասխանատվությունը (առավելագույն պատիժը՝ ազատազրկում մեկ տարի ժամկետով)։
Քրեական պատասխանատվություն պետք է նախատեսվի նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի անարգման դեպքում, քանզի նա նույնպես ազգային կամ սրբության խորհրդանիշ է։ Փորձենք համառոտ հիմնավորել այս տեսակետը...
Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու գլուխն է, որի անվանման «սուրբ» բաղադրիչը, ինչպես նաեւ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցի լինելու հանգամանքն արտացոլված են նաեւ սահմանադրության 8.1. հոդվածում. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»։
Արդյոք հասունացած չէ՞ անհրաժեշտությունը՝ օրենսդրական համապատասխան դրույթների ներմուծմամբ քրեորեն պատժելի համարելու նաեւ պետության, երկրի նախագահի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ անարգանքի դրսեւորումները։
Ի պատասխան մեր այս հարցի՝ նախագահի մամուլի քարտուղար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ ասաց.
-Վստահ եմ, որ նման անհրաժեշտություն կա, ընդ որում, մի քանի պատճառով։ Ինչպես հիշում եք, օրերս, հանրապետության նախագահը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց, որ իր համար ուղղակի անթույլատրելի է հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ անհանդուրժողականություն եւ ատելություն սերմանելու քաղաքականությունը, որի ականատեսն ենք տարիներ շարունակ եւ, հատկապես, վերջին ամիսներին։
Նախագահը նշեց նաեւ այդ քաղաքականության, հիշյալ անհանդուրժողականության, ատելության սերմանման անթույլատրելիությունն օրենքով ամրագրելու անհրաժեշտության մասին։ Պետական խորհրդանիշերի ցանկում հանրապետության նախագահը նշված չէ, ոչ էլ կաթողիկոսն է պաշտոնապես ազգային խորհրդանիշ համարվում։ Սակայն, վստահ եմ, որ նրանք պետական եւ ազգային խորհրդանիշեր են եւ պետք է օրենսդրությամբ պաշտպանված լինեն անարգանքից, իսկ վիրավորանքից, որպես այդպիսի խորհրդանիշեր, պետք է առանձնահատուկ պաշտպանություն ունենան։
Կարծում եմ նաեւ, որ այս ուղղությամբ օրենսդրական կարեւոր աշխատանք կա, որն առաջիկայում անպայման պետք է կատարել։ Մեր եւ գալիք սերունդները պետք է ունենան հստակ ձեւավորված ազգային արժեքների ինստիտուտ, որն օրենսդրորեն պաշտպանված կլինի անարգանքից, վիրավորանքից, ճղճիմ կամ անհիմն քննադատությունից։ Օրենսդրական շատ խիստ դրույթների միջոցով պետք է ուղղակի կանխել նման դրսեւորումները։
Բացի նշվածից, կարեւոր է նաեւ օրենսդրորեն լուծել այն խնդիրը, որ որեւէ քաղաքական ուժ, որեւէ քաղաքական գործիչ այսուհետ չփորձի այդպիսի շահարկումներով, նման գործելակերպով ու տերմինաբանությամբ իր կողմը քաշել հասարակության թեկուզ փոքր, բայց ագրեսիվ հատվածը։
Ինչ վերաբերում է վեհափառ Հայրապետի վերաբերյալ վերջին շրջանի որոշ հրապարակումներին, ապա, բացի սրբապղծությունից, ուրիշ բառ չեմ գտնում դրանք բնորոշելու համար։ Կարծում եմ, իրողություններն իրենց անունով պետք է կոչել եւ հստակ պատկերացնել, թե ինչ պատիժ պետք է կրեն այն անձինք, որոնք թույլ են տալիս նման արարքներ։
Ի դեպ, Գերմանիայում, Իսլանդիայում եւ մի շարք այլ երկրներում երկրի ղեկավարի վարկաբեկման, սահմանադրական կարգին բացասական բնորոշումներ տալու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված։
Նախագահի մամուլի քարտուղարի այս խոսքը ծայրահեղականորեն տրամադրված ընդդիմադիրներին կարող է չափազանցություն թվալ, սակայն իզուր, քանզի այդ մասին են վկայում նաեւ առկա փաստերը։ Օրինակ, Գերմանիայի Քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն, քրեական պատասխանատվություն է նախատեսված դաշնության նախագահի վարկաբեկման համար։ Դաշնության նախագահին հրապարակայնորեն, ժողովներում կամ գրություններ տարածելու միջոցով վարկաբեկողները, ըստ նշված հոդվածի, ենթակա են ընդհուպ մինչեւ 3 տարի ազատազրկման։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե տվյալ արարքով վարկաբեկվում է պետությունը կամ եթե կատարողն իր արարքով մտածված կերպով նպաստում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության շարունակական գոյության կամ սահմանադրության սկզբունքների դեմ ուղղված գործողություններին, ապա կատարողը կպատժվի հինգ ամսից մինչեւ հինգ տարի ազատազրկման։
Հիշյալ օրենսգրքի 90ա հոդվածի («Պետության եւ նրա խորհրդանիշերի վարկաբեկումը») համաձայն, նրանք, ովքեր հրապարակայնորեն, ժողովներում կամ գրություններ տարածելու միջոցով կվիրավորեն կամ չարամտորեն կզրպարտեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կամ երկրի վարչական տարածքներից որեւէ մեկը, կամ երկրի սահմանադրական կարգը, կամ կվարկաբեկեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության դրոշը, զինանշանը կամ օրհներգը, կամ երկրի վարչական տարածքներից որեւէ մեկը, ենթակա են ընդհուպ մինչեւ 3 տարի ազատազրկման։
Նշված հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, նա, ով անվայել վերաբերմունք կդրսեւորի երկրի վարչական տարածքներից որեւէ մեկի կամ ազգային խորհրդանիշերի նկատմամբ, կենթարկվի նմանատիպ պատժի։ Փորձը նույնպես պատժելի է։
Գերմանիայի Քրեական օրենսգրքի 90բ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված սահմանադրական մարմինների նկատմամբ հակասահմանադրական վերաբերմունքի համար։ Նրանք, ովքեր հրապարակայնորեն, ժողովներում կամ գրություններ տարածելու միջոցով կվարկաբեկեն սահմանադրական մարմինները (դրանց թվում նշված են նաեւ կառավարությունն ու Սահմանադրական դատարանը)՝ այդպիսով վտանգելով երկրի նկատմամբ հարգանքը եւ իրենց արարքով մտածված կերպով կնպաստեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության շարունակական գոյության կամ Սահմանադրության սկզբունքների դեմ ուղղված գործողություններին, ենթակա են մինչեւ 5 տարի ազատազրկման։
Իսլանդիայի Քրեական գլխավոր օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն, տուգանք կամ 2 տարի ազատազրկում է նախատեսված նաեւ երկրի ղեկավարին պաշտոնապես վիրավորելու համար։ Կոպիտ վիրավորանքի դեպքում նախատեսված է մինչեւ 6 տարի ազատազրկում։
Հավելենք նաեւ, որ ազգային խորհրդանիշերի ոտնահարման համար քրեական պատասխանատվություն է նախատեսված նաեւ Հունգարիայի, Լատվիայի եւ այլ երկրների Քրեական օրենսգրքերով։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
tat գրել է:
vaxuc ekel e dra zhamanak@
սարեցի գրել է:
զարմանալիե վոր եվրոպայում պատժումեն հակա պետական քարոզչության համար,իսկ հայաստանի իշխանություներից պահանջումեն ,դեմոկրատյա հարգել մարդու իրավունքները,լավ տղերք վոնց հասկանանք ետ մայմունություները.
Armine գրել է:
Ահա թե ինչ ծայրահեղությունների անհրաժեշտություն են ստեղծում նենգ ու նրանցից վարակված կարճամիտ մարդիկ՝ իրենց ֆանատիկ ցույցերով ու աստղային հիվանդությամբ:[/quote]
Cischt es Hayastanci...
Azgayin arjeqneri institut stexceluc kam brni hargel taluc araj, nax inqnerd NAXAGAHIC, KATOKHIKOSIC sksac mincev bolor ischxanavornery vastakeq joxovrdi acqerum ayd azgayin arjeqnery, heto dsez inqnapaschtpaneq ayd institutov, nman orenqner hastatelov.Karcum em heto da stexcelu kariq el ci lini.
Isk katokhikosy ev naxagahy djbaxtabar mer joxovrdic cnvac mardik en, uxxaki tarber asticanakargeri vra, voronq petakan kam azgayin xorhrdanischer kocvelu iravunq cunen!!!Anhetetutyn ev cinizmi eq hasel ischxanavorner.
I dep Fransiayi naxagahin cexxi mej en trorum amen or.
ABG գրել է:- valod
ունես ավազակապետություն տերմինը, բացատրեմ տեգետիտ, որ արյան ծառավ ռոբերտ քոչարյանը Հայոց պետականությունը վերածել ա ավազակապետության,քանի որ պետական բոլոր մարմիններում տիրում է թալան և կաշառակերություն` դատարան,դատախազություն, ոստիկանություն, դպրոց, կադաստր,համալսարան, քաղաքապետարան, հիվանդանոց.... էլի թվարկեմ ?թե հերիք ա տգետ?որտեղ ասես կաշառք չեն վեռցնում կոնկրետ փաստ կբերեմ,հանկարծ չխոսաս.
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Համաձայն եմ, ճիշտ ես. Իսկ հիշու՞մ ես (իհարկե եթե ջահել ես՝ չես իմանա) արդյոք որեվէ ժամանակաշրջան Հայաստանում, որ նույնը չի եղել. Կարծում ես Քոչինյանի կամ Կարեն Դեմիրճյանի ժամանակ ՕԲԽՍ-ը արդար էր՞, ինստիտուտներում արդար քննություններ էի՞ն, կամ ԿԳԲ-ն ակտիվիստների գլուխը չէր ուտու՞մ, կամ դատարաններում արդար էին դատու»մ. Կարծում ես նախկինու՞մ կար ճշմարտությու՞ն և արդարությու՞ն. Ամեն տեղ էր կաշառակերությունն ամրագրված օրենք և ոչնչով չէր զիչում ներկա իրավիճակին. Ինչ-որ հիմա առկա է Հայաստանում, միշտ է եղել.
Հիշիր Մինասին ու Պարույր Սեվակին. Իսկ ԼՏՊ-ն ու Վանոն ինչ դժոխային բաներ արին ժողովրդի գլխին՝ մոռացել ես՞ ինչքան մարդու գլուխ կերա՞ն. Թե ինչեր էր կատարվում արդարադատությունում ու դատախազությունում, ինչ խաղեր էին տալիս ոստիկանները, ինչ էր կատարվում բոլոր-բոլոր տեսակի հիմնարկներում. Մի հավատա, թե միայն Սեռժն ու Ռոբոն են հանցագոռծ. Ամենամեծ հանցագործն ու մարդակերը հենց ԼՏՊ-ն է. Իսկ քանի-որ նա ել Սեռժի պես ԿԳԲ-ական է, ապա մի ահավոր դիվերսանտ լինելով հանդերձ ատում է հայ ժողովրդին. Ախր մեր ժողովուրդն ինչու՞ է դժվարանում հասկանալ, որ ԼՏՊ-ն ու ՍՍ+ՌՔ նույն պարանի երկու միանման ծայրերն են, նույն սանրի կտավն են. Ախր չեք տեսնու՞մ, որ ԼՏՊ-ին ոչ մի կերպ ոչ մի վնաս չեն տալիս. Մի հատ ինքներդ ձեզ հարցրեք էլի՝ ինչու՞.
Էս ահավոր վիճակը Հայաստանում արդեն տասնյակ տարիների կյանք ունի և ուռուցքի նման միմիայն աճում է և մետաստազներ տալիս. Ցավոք ես ոչ մի ելք չեմ տեսնում առողջացման, անգամ եթե ՍՍ+ՌՔ+ԼՏՊ վերանան անհետք. Կաշառակերությունը մեր գենի հետ ներաճել ու միմիայն զարգացում է ապրել տարիների ընթացքում. Պետք չի ուտոպիստ ձևանալ ու սուտ երազներով սնվել. Հայաստանում մի հարյուր տարի հետո էլ ոչինչ չի փոխվի (իհարկե եթե ԼՏՊ-ն Հայաստան թողնի).- valod
ABG գրել է:
ABG գրել է:
valod
ունես ավազակապետություն տերմինը, բացատրեմ տեգետիտ, որ արյան ծառավ ռոբերտ քոչարյանը Հայոց պետականությունը վերածել ա ավազակապետության,քանի որ պետական բոլոր մարմիններում տիրում է թալան և կաշառակերություն` դատարան,դատախազություն, ոստիկանություն, դպրոց, կադաստր,համալսարան, քաղաքապետարան, հիվանդանոց.... էլի թվարկեմ ?թե հերիք ա տգետ?որտեղ ասես կաշառք չեն վեռցնում կոնկրետ փաստ կբերեմ,հանկարծ չխոսաս.
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Համաձայն եմ, ճիշտ ես. Իսկ հիշու՞մ ես (իհարկե եթե ջահել ես՝ չես իմանա) արդյոք որեվէ ժամանակաշրջան Հայաստանում, որ նույնը չի եղել. Կարծում ես Քոչինյանի կամ Կարեն Դեմիրճյանի ժամանակ ՕԲԽՍ-ը արդար էր՞, ինստիտուտներում արդար քննություններ էի՞ն, կամ ԿԳԲ-ն ակտիվիստների գլուխը չէր ուտու՞մ, կամ դատարաններում արդար էին դատու»մ. Կարծում ես նախկինու՞մ կար ճշմարտությու՞ն և արդարությու՞ն. Ամեն տեղ էր կաշառակերությունն ամրագրված օրենք և ոչնչով չէր զիչում ներկա իրավիճակին. Ինչ-որ հիմա առկա է Հայաստանում, միշտ է եղել.
Հիշիր Մինասին ու Պարույր Սեվակին. Իսկ ԼՏՊ-ն ու Վանոն ինչ դժոխային բաներ արին ժողովրդի գլխին՝ մոռացել ես՞ ինչքան մարդու գլուխ կերա՞ն. Թե ինչեր էր կատարվում արդարադատությունում ու դատախազությունում, ինչ խաղեր էին տալիս ոստիկանները, ինչ էր կատարվում բոլոր-բոլոր տեսակի հիմնարկներում. Մի հավատա, թե միայն Սեռժն ու Ռոբոն են հանցագոռծ. Ամենամեծ հանցագործն ու մարդակերը հենց ԼՏՊ-ն է. Իսկ քանի-որ նա ել Սեռժի պես ԿԳԲ-ական է, ապա մի ահավոր դիվերսանտ լինելով հանդերձ ատում է հայ ժողովրդին. Ախր մեր ժողովուրդն ինչու՞ է դժվարանում հասկանալ, որ ԼՏՊ-ն ու ՍՍ+ՌՔ նույն պարանի երկու միանման ծայրերն են, նույն սանրի կտավն են. Ախր չեք տեսնու՞մ, որ ԼՏՊ-ին ոչ մի կերպ ոչ մի վնաս չեն տալիս. Մի հատ ինքներդ ձեզ հարցրեք էլի՝ ինչու՞.
Էս ահավոր վիճակը Հայաստանում արդեն տասնյակ տարիների կյանք ունի և ուռուցքի նման միմիայն աճում է և մետաստազներ տալիս. Ցավոք ես ոչ մի ելք չեմ տեսնում առողջացման, անգամ եթե ՍՍ+ՌՔ+ԼՏՊ վերանան անհետք. Կաշառակերությունը մեր գենի հետ ներաճել ու միմիայն զարգացում է ապրել տարիների ընթացքում. Պետք չի ուտոպիստ ձևանալ ու սուտ երազներով սնվել. Հայաստանում մի հարյուր տարի հետո էլ ոչինչ չի փոխվի (իհարկե եթե ԼՏՊ-ն Հայաստան թողնի).
................ գրել է:- սարեցի
զարմանալիե վոր եվրոպայում պատժումեն հակա պետական քարոզչության համար,իսկ հայաստանի իշխանություներից պահանջումեն ,դեմոկրատյա հարգել մարդու իրավունքները,լավ տղերք վոնց հասկանանք ետ մայմունություները.
- սարեցի
................ գրել է:- ABG
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Համաձայն եմ, ճիշտ ես. Իսկ հիշու՞մ ես (իհարկե եթե ջահել ես՝ չես իմանա) արդյոք որեվէ ժամանակաշրջան Հայաստանում, որ նույնը չի եղել. Կարծում ես Քոչինյանի կամ Կարեն Դեմիրճյանի ժամանակ ՕԲԽՍ-ը արդար էր՞, ինստիտուտներում արդար քննություններ էի՞ն, կամ ԿԳԲ-ն ակտիվիստների գլուխը չէր ուտու՞մ, կամ դատարաններում արդար էին դատու»մ. Կարծում ես նախկինու՞մ կար ճշմարտությու՞ն և արդարությու՞ն. Ամեն տեղ էր կաշառակերությունն ամրագրված օրենք և ոչնչով չէր զիչում ներկա իրավիճակին. Ինչ-որ հիմա առկա է Հայաստանում, միշտ է եղել.
Հիշիր Մինասին ու Պարույր Սեվակին. Իսկ ԼՏՊ-ն ու Վանոն ինչ դժոխային բաներ արին ժողովրդի գլխին՝ մոռացել ես՞ ինչքան մարդու գլուխ կերա՞ն. Թե ինչեր էր կատարվում արդարադատությունում ու դատախազությունում, ինչ խաղեր էին տալիս ոստիկանները, ինչ էր կատարվում բոլոր-բոլոր տեսակի հիմնարկներում. Մի հավատա, թե միայն Սեռժն ու Ռոբոն են հանցագոռծ. Ամենամեծ հանցագործն ու մարդակերը հենց ԼՏՊ-ն է. Իսկ քանի-որ նա ել Սեռժի պես ԿԳԲ-ական է, ապա մի ահավոր դիվերսանտ լինելով հանդերձ ատում է հայ ժողովրդին. Ախր մեր ժողովուրդն ինչու՞ է դժվարանում հասկանալ, որ ԼՏՊ-ն ու ՍՍ+ՌՔ նույն պարանի երկու միանման ծայրերն են, նույն սանրի կտավն են. Ախր չեք տեսնու՞մ, որ ԼՏՊ-ին ոչ մի կերպ ոչ մի վնաս չեն տալիս. Մի հատ ինքներդ ձեզ հարցրեք էլի՝ ինչու՞.
Էս ահավոր վիճակը Հայաստանում արդեն տասնյակ տարիների կյանք ունի և ուռուցքի նման միմիայն աճում է և մետաստազներ տալիս. Ցավոք ես ոչ մի ելք չեմ տեսնում առողջացման, անգամ եթե ՍՍ+ՌՔ+ԼՏՊ վերանան անհետք. Կաշառակերությունը մեր գենի հետ ներաճել ու միմիայն զարգացում է ապրել տարիների ընթացքում. Պետք չի ուտոպիստ ձևանալ ու սուտ երազներով սնվել. Հայաստանում մի հարյուր տարի հետո էլ ոչինչ չի փոխվի (իհարկե եթե ԼՏՊ-ն Հայաստան թողնի).
- ABG
սարեցի գրել է:
հիմա ինչեք կարծում սաղ աշխարհովմեկ հալալությունա տիրում,իսկ հայաստանում անորմալություն,սութե չկա միպետություն վոր չլինի կաշառակերություն,մարդիկ միլյոներեն ծախսում վոր նախագահ դառնան,ովշատե ծախսում նայել դառնումե նախագահ բա հետոծախսերը պիտիհանեն թեվոչ,տանը մեկտերեհարկավոր վոչթե հինգտարինմեկ փոխվի,վոր ընտանիքում կինը տարինմեկ ամուսինփոխի ետ ընտանիքը ընտանիք կդառնա իհարկեվոչ,կարճ անհասկանալի աշխարհե ովասես տերեդառնում եվ ասումե ժողովուրդ իմ ջաղացս եսա թեփը ալյուրիհետ կեսա կուզէք աղազեք չեքոզի միաղացեք,բա.
mgokw[em գրել է:- սարեցի

Այ սարեցի տավար, քեզ զաստավիտ են անում որ գրես՞ կոխեմ հայոց լեզվիդ դասատուին որ քո նման ոչխարին գրաճանաչ չի դարձրել:- սարեցի
ՄԵԴԱԼՆԵՐԸ ԱՌԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անհամեմատ հաջող էր Հայաստանի եւ ընդհանրապես հայ ըմբիշների համար, քան մի քանի օր նույն Տամպերեում ազատ ոճայինների եւ կանանց ըմբշամարտի աշխարհամասի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Ապրիլի 6-ին չորս հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը։ Անդրանիկ տուրում հիմնական ֆավորիտները, որոնց սահմանազատումը գնալով աղոտ է դառնում, հաստատեցին իրենց ...ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿ` ԱՌԱՆՑ ՊԱԹՈՍԻ
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
Ի նպաստ հայ գրքի
Գաղտնիք չէ, որ այսօր թերեւս գեղարվեստական բարձրարժեք խոսքը խթանելուց առավել մեծ հրամայական է ազգային նոր իմունահամակարգ ստեղծելը, հայությունից չոչնչացող ազգ ձուլելը, ինչը նույնպես ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՐՏԻ ՏԱԳՆԱՊ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսի նահատակության 70-րդ տարելիցը
Ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Նահատակ Հայրապետը» խորագրով հուշ-երեկո` նվիրված երանաշնորհ Տ.Տ. Խորեն ...ՆՐԱՆՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻՔ
ԼԱԼԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 4«Վիրահայերի Միասնություն» ՀԿ-ն ապրիլի 4-ին կազմակերպեց ընդլայնված նիստ, որի օրակարգում էր «Հայաստանի Հանրապետության ներքաղաքական վիճակը հետընտրական շրջանում» հարցը։ Նիստը բացեց ՎՄ ՀԿ պատվավոր նախագահ ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԵՎԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այս տարվա առաջին երեք ամիսների համար նախատեսված եւ մայրաքաղաքում իրականցված աշխատանքները երեկ ներկայացրեց քաղաքապետ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ
Տեղեկացնելով, որ եռամսյա ծրագիրը ամբողջությամբ կատարված է, քաղաքապետը ...ԲԱՆԿԵՐԻՑ ԽՈՇՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ ՉԻ ՆԿԱՏՎԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Չնայած քաղաքական իրադրության վերջին սրացումներին, Հայաստանի ֆինանսական համակարգում արտաքուստ ամեն ինչ հանգիստ է։ Իսկ արժութային շուկան, որն ամենաարագն է արձագանքում նման իրավիճակներին, միանգամայն կայուն ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՈՐԲԻ ԳԼՈՒԽ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 9
Անհրաժեշտ է քրեական պատասխանատվություն
Այն, որ մեզանում լույս տեսնող որոշ պարբերականներ հետեւողականորեն փորձում են վարկաբեկել պետությանը, հրապարակում պետության դեմ ուղղված տարաբնույթ հերյուրանքներ ...ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ ԳԻՐՔՆ Է
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ ԱՕԿՍ-ում բացվեց ռուսական գրքի կենտրոնը
Ուրախալի է, որ Հայաստանում գիրքը, գրքի կենտրոնի բացումը տոնի է վերածվում, ուրախալի է հատկապես այն պատճառով, որ նախաձեռնությունը երկրի առաջին տիկնոջն է պատկանում։
...ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԽԻՍՏ ԴՐԱԿԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Եւ այսպես, պաշտոնավարման երկրորդ ժամկետն սպառելով, ապրիլի 9-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը լիազորությունները կփոխանցի իր իրավահաջորդին՝ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին։
Հանրապետության երկրորդ նախագահի ...ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 23
Անպատկառությունն էլ պետք է սահման ունենա
Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մարտի 1-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի տապալումից հետո միամտաբար կարծում էինք, թե «ազգային-ազատագրական պայքարի» դրոշի ներքո ...«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
Պատրաստեց մամլո քարտուղար ՆԱՆԱ ԱՎԵՏԻՍՈՎԱՆԱպրիլի 7-ին «Արմավիա» ավիաընկերությունը շնորհավորեց բոլոր կին ուղեւորներին Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։ «Արմավիայի» չվերթերով թռչող բոլոր կանայք ծաղկեփնջեր ստացան։ Անակնկալը նրանց սպասում ...ԱՎՏՈՎԹԱՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ՝ առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի հատվածում տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել «Գազել» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ` ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԳԼՈՒԽԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 9
Մեր ժամանակներում քաղաքական գործիչների գլխի ծագման շուրջ վիճաբանությունները փոքր-ինչ մարել են։ Չգիտես ինչու, կարեւոր է համարվում ոչ թե որտեղից է հայտնվել գլուխը, այլ թե կոնկրետ ինչ է պարունակում այն։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների եւ դատախազության ղեկավար ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
2Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին օրն է, իսկ վաղը՝ ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի երդման հանդիսավոր արարողությունից հետո, երկիրն ունենալու է նոր ղեկավար։
Փորձենք համառոտ ամփոփել Հայաստանի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ «Առնո Բաբաջանյան» դահլիճում կայացավ «Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ֆորումի առաջին նիստը։ Հիշեցնենք, որ «Խաղաղ Հայաստանը» հիմնադրվել է մարտի 21-ին, երբ Հայաստանում գործող 10 հասարակական ...ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ
«Մեր երկրում, իրոք, կան մարդկանց խմբեր, որոնց բողոքը լսելի չէ։ Նրանք հեշտորեն մտնում են ամբոխավարության հորձանուտը եւ հայտնվում ամեն ինչ ջարդելու եւ փշրելու պատրաստ մարդկանց ազդեցության տակ։ Դա չի կարող ...ՍԱՐ ՈՒ ՁՈՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ. «Եթե փորձենք ի մի բերել՝ ինչ ունեինք 1998թ., եւ այսօր ինչ ունենք՝ թե՛ սոցիալական քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտում, ուղղակի համեմատության եզր չկա. սար ու ձորի տարբերություն ...68 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
1Երեկ քաղաքապետ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ տեղեկացրեց մարտի 1-ի զանգվածային անկարգությունների հետեւանքով մայրաքաղաքին հասցված վնասի չափի մասին։ «Մենք տեղեկանք ենք ներկայացրել դատախազություն հասցված 68 մլն վնասի ...ՓՈԽՎԵԼ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Սեփ.լրտվ.«1998թ. փոխվել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հայեցակարգը, եւ այդ ճանապարհին հայկական կողմը 10 տարի շարունակ միջազգային հանրության համար տեսանելի եւ շոշափելի քայլեր է ձեռնարկել։ Եթե Ադրբեջանը շարունակի ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
Ագային ժողովի կողմից ապրիլի 9-ին, ժամը 14:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հրավիրված հատուկ նիստի բնականոն աշխատանքն ապահովելու համար, որի ընթացքում ...ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԵՄ՝ ՔՐ. ԳՈ՞ՐԾ
1Երեկ երեկոյան Վաղարշապատի ոստիկանության բաժին է դիմել Արա Մարուքյանը, հայտարարությամբ, թե նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում, Մանվել Գրիգորյանը եւ նրա օգնական Զոհրապ Գալստյանը սպառնացել են սպանել իրեն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ապրիլի 7-ին, ժամը 04։41-ին, հրդեհ է բռնկվել Գյումրու Վ.Սարգսյան փողոցում՝ հեռուստաաշտարակի տարածքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 05։18-ին։ Այրվել է ԳԱԼԱ հեռուստաալիքին ...ԱՆԴԱՎԱՃԱՆ ԿԱՆԱՅՔ
4Երեկ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ցույցի դուրս եկած կանանց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ վարդեր է ուղարկել։ Սակայն կանայք մերժել են գլխավոր դատախազի վարդերը։ ...
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ԿԻՆԸ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժինՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՍԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՔ ՕՐԻՑ ԼԻՈՎԻՆ ԿԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում