
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԵՎԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
- Այս տարվա առաջին երեք ամիսների համար նախատեսված եւ մայրաքաղաքում իրականցված աշխատանքները երեկ ներկայացրեց քաղաքապետ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ

Տեղեկացնելով, որ եռամսյա ծրագիրը ամբողջությամբ կատարված է, քաղաքապետը հետեւյալ թվերը բերեց. «Նախատեսված էր 35 մլրդ 312 մլն դրամի աշխատանք, սակայն փաստացի կատարված աշխատանքը 35 մլրդ 504 մլն դրամի է։ Այսինքն՝ ծրագրվածը 100,5 տոկոսով ենք իրականացրել։ Իսկ հաջորդ եռամսյակների եւ ընդհանրապես 2008 թվականի համար նախատեսված աշխատանքները իրագործելու ե՛ւ ֆինանսական միջոցներ, ե՛ւ համոզվածություն ունենք։ Ինչ վերաբերում է թաղային համայնքներին, ապա եռամսյակի կատարողականը կազմել է մոտավորապես 90 տոկոս, որը եւս բարձր ցուցանիշ է եւ 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 7,7 տոկոսի աճ է արձանագրում»։
Ընդհանրապես 2008-ի ծրագրերը, ըստ Ե.Զախարյանի, նախորդ տարվա համեմատությամբ առավել հագեցած են. «Քաղաքի սոցիալ-տնտեսական գործունեության համար կազմված ծրագրերը 20 տոկոսով գերազանցում են 2007-ի ցուցանիշները»։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքի գլխավոր տրանսպորտային հանգույցների վերակառուցման, մայրուղիների վերանորոգման եւ կառուցման աշխատանքներին, ապա. «Նպատակ ունենք ամբողջացնել Հերացի-Սարալանջի-Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու եւ Հերացի-Խորենացի փողոցները միացնող ճանապարհի կառուցման աշխատանքները։ Աշխատանքի մի մասը իրականացվում է պետական բյուջեից հատկացված միջոցներով, իսկ ծախսերի մի մասն էլ Քըրք Քըրքորյանի հիմնադրամն է հոգում։ Մինչեւ սեպտեմբեր նախատեսված է ավարտել այդ աշխատանքները։ Երբ գործը ավարտենք, կունենանք ամբողջական տրանսպորտային հանգույց, որը հնարավորություն կընձեռի քաղաքի կենտրոնի երթեւեկությունը բավականին բեռնաթափել եւ խուսափել տրանսպորտային կուտակումներից»։
Ըստ քաղաքապետի, կարեւոր ծրագրերից է նաեւ կամուրջների վերականգնումն ու ամրացումը, որի շրջանակներում այս տարի կիրականացվի Երեւան-Սեւան ավտոմայրուղու էստակադայի եւ Մյասնիկյան-Աճառյան փողոցների ուղետարների վերականգնումն ու ամրացումը. «Դրանք վթարային վիճակում են, եւ մենք ուղղակի պարտավոր ենք այս տարի այդ գործն ավարտել»։
Այս տարի ամբողջությամբ կլուծվի նաեւ քաղաքի արտաքին լուսավորության հարցը. «Մենք չորս տարի առաջ էինք սա խոստացել, եւ մեր խոստացած ժամկետում էլ ծրագիրը կավարտենք։ 39 կմ լրացուցիչ հոսանքի գծեր ապահովելով, եւս 24 փողոց այս տարի լուսավոր կլինի»։
Քաղաքի կանաչապատման խնդիրները նույնպես չեն անտեսվել, իսկ ներդրված ջանքերը արդեն արդյունք են տվել։ Եթե 2003-ին մեկ մարդուն բաժին էր հասնում 5,2 քմ կանաչ զանգված, ապա այդ թիվը 30 տոկոսով աճել է, եւ 2008-ին կկազմի 7 քառակուսի մետր. «Այս առումով շատ ենք կարեւորում ոռոգման ցանցի վերանորոգման ծրագիրը։ Երեւանի գլխավոր հատակագծի պահանջներից մեկն է մինչեւ 2020 թիվը մեկ մարդուն հասնող կանաչ զանգվածի մակերեսը հասցնել 19 քմ-ի»։
Ինչ վերաբերում է իրացման գոտիների հետ կապված խնդիրներին, քաղաքապետը ասաց հետեւյալը. «2006-ին ընդունված նոր օրենքին են համապատասխանում մեր որոշումները։ Դեռեւս մեկ տարի առաջ նախագահի կողմից եղավ հանձնարարություն, ըստ որի` նախկինում թույլ տրված բացթողումները հաշվի առնելով եւ ընդառաջ գնալով քաղաքացիների որոշ դեպքերում արդարացի պահանջներին, իրացման գոտում բնակչին առաջարկվում է բնակարան եւ միայն հրաժարվելու դեպքում է ֆինանսական փոխհատուցում առաջարկվում։ Սրանով պայմանավորված, մենք իրացման գոտիներից էական դժգոհություններ այս օրերին չունենք»։
Ե.Զախարյանը համոզված է, որ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված վերջին առաջարկները եւս կհեշտացնեն քաղաքացիների սեփականության գույքագրման աշխատանքները. «Այն քաղաքացիներին, որոնք ժամանակին փաստաթղթեր չեն ձեւակերպել եւ չունեն իրենց կառուցած շինությունների եւ տարածքների նկատմամբ սեփականության իրավունք, նոր օրենքի նախագծով այդ հնարավորությունը կտրվի։
Ըստ այդ նախագծի, այդպիսի հնարավորություն կարող են ստանալ մինչեւ 2001 թվականն ընկած ժամանակահատվածում կառուցված շինությունների տերերը։ Յուրաքանչյուր քաղաքացու համար կլինի առանձին որոշում, իսկ դրան նաեւ կցված կլինի տիեզերքից կատարված լուսանկարը։ 2001թ. տիեզերական լուսանկարները կան ե՛ւ քաղաքապետարանում, ե՛ւ կադաստրի պետական կոմիտեում։ Կարծում եմ, հարցերի լուծման այս մոտեցումը եւս էականորեն կքչացնեն քաղաքացիների դժգոհությունները»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԵԴԱԼՆԵՐԸ ԱՌԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անհամեմատ հաջող էր Հայաստանի եւ ընդհանրապես հայ ըմբիշների համար, քան մի քանի օր նույն Տամպերեում ազատ ոճայինների եւ կանանց ըմբշամարտի աշխարհամասի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Ապրիլի 6-ին չորս հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը։ Անդրանիկ տուրում հիմնական ֆավորիտները, որոնց սահմանազատումը գնալով աղոտ է դառնում, հաստատեցին իրենց ...ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿ` ԱՌԱՆՑ ՊԱԹՈՍԻ
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
Ի նպաստ հայ գրքի
Գաղտնիք չէ, որ այսօր թերեւս գեղարվեստական բարձրարժեք խոսքը խթանելուց առավել մեծ հրամայական է ազգային նոր իմունահամակարգ ստեղծելը, հայությունից չոչնչացող ազգ ձուլելը, ինչը նույնպես ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՐՏԻ ՏԱԳՆԱՊ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսի նահատակության 70-րդ տարելիցը
Ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Նահատակ Հայրապետը» խորագրով հուշ-երեկո` նվիրված երանաշնորհ Տ.Տ. Խորեն ...ՆՐԱՆՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻՔ
ԼԱԼԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 4«Վիրահայերի Միասնություն» ՀԿ-ն ապրիլի 4-ին կազմակերպեց ընդլայնված նիստ, որի օրակարգում էր «Հայաստանի Հանրապետության ներքաղաքական վիճակը հետընտրական շրջանում» հարցը։ Նիստը բացեց ՎՄ ՀԿ պատվավոր նախագահ ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԵՎԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այս տարվա առաջին երեք ամիսների համար նախատեսված եւ մայրաքաղաքում իրականցված աշխատանքները երեկ ներկայացրեց քաղաքապետ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ
Տեղեկացնելով, որ եռամսյա ծրագիրը ամբողջությամբ կատարված է, քաղաքապետը ...ԲԱՆԿԵՐԻՑ ԽՈՇՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ ՉԻ ՆԿԱՏՎԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Չնայած քաղաքական իրադրության վերջին սրացումներին, Հայաստանի ֆինանսական համակարգում արտաքուստ ամեն ինչ հանգիստ է։ Իսկ արժութային շուկան, որն ամենաարագն է արձագանքում նման իրավիճակներին, միանգամայն կայուն ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՈՐԲԻ ԳԼՈՒԽ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 9
Անհրաժեշտ է քրեական պատասխանատվություն
Այն, որ մեզանում լույս տեսնող որոշ պարբերականներ հետեւողականորեն փորձում են վարկաբեկել պետությանը, հրապարակում պետության դեմ ուղղված տարաբնույթ հերյուրանքներ ...ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ ԳԻՐՔՆ Է
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ ԱՕԿՍ-ում բացվեց ռուսական գրքի կենտրոնը
Ուրախալի է, որ Հայաստանում գիրքը, գրքի կենտրոնի բացումը տոնի է վերածվում, ուրախալի է հատկապես այն պատճառով, որ նախաձեռնությունը երկրի առաջին տիկնոջն է պատկանում։
...ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԽԻՍՏ ԴՐԱԿԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Եւ այսպես, պաշտոնավարման երկրորդ ժամկետն սպառելով, ապրիլի 9-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը լիազորությունները կփոխանցի իր իրավահաջորդին՝ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին։
Հանրապետության երկրորդ նախագահի ...ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 23
Անպատկառությունն էլ պետք է սահման ունենա
Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մարտի 1-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի տապալումից հետո միամտաբար կարծում էինք, թե «ազգային-ազատագրական պայքարի» դրոշի ներքո ...«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
Պատրաստեց մամլո քարտուղար ՆԱՆԱ ԱՎԵՏԻՍՈՎԱՆԱպրիլի 7-ին «Արմավիա» ավիաընկերությունը շնորհավորեց բոլոր կին ուղեւորներին Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։ «Արմավիայի» չվերթերով թռչող բոլոր կանայք ծաղկեփնջեր ստացան։ Անակնկալը նրանց սպասում ...ԱՎՏՈՎԹԱՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ՝ առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի հատվածում տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել «Գազել» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ` ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԳԼՈՒԽԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 9
Մեր ժամանակներում քաղաքական գործիչների գլխի ծագման շուրջ վիճաբանությունները փոքր-ինչ մարել են։ Չգիտես ինչու, կարեւոր է համարվում ոչ թե որտեղից է հայտնվել գլուխը, այլ թե կոնկրետ ինչ է պարունակում այն։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների եւ դատախազության ղեկավար ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
2Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին օրն է, իսկ վաղը՝ ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի երդման հանդիսավոր արարողությունից հետո, երկիրն ունենալու է նոր ղեկավար։
Փորձենք համառոտ ամփոփել Հայաստանի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ «Առնո Բաբաջանյան» դահլիճում կայացավ «Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ֆորումի առաջին նիստը։ Հիշեցնենք, որ «Խաղաղ Հայաստանը» հիմնադրվել է մարտի 21-ին, երբ Հայաստանում գործող 10 հասարակական ...ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ
«Մեր երկրում, իրոք, կան մարդկանց խմբեր, որոնց բողոքը լսելի չէ։ Նրանք հեշտորեն մտնում են ամբոխավարության հորձանուտը եւ հայտնվում ամեն ինչ ջարդելու եւ փշրելու պատրաստ մարդկանց ազդեցության տակ։ Դա չի կարող ...ՍԱՐ ՈՒ ՁՈՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ. «Եթե փորձենք ի մի բերել՝ ինչ ունեինք 1998թ., եւ այսօր ինչ ունենք՝ թե՛ սոցիալական քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտում, ուղղակի համեմատության եզր չկա. սար ու ձորի տարբերություն ...68 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
1Երեկ քաղաքապետ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ տեղեկացրեց մարտի 1-ի զանգվածային անկարգությունների հետեւանքով մայրաքաղաքին հասցված վնասի չափի մասին։ «Մենք տեղեկանք ենք ներկայացրել դատախազություն հասցված 68 մլն վնասի ...ՓՈԽՎԵԼ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Սեփ.լրտվ.«1998թ. փոխվել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հայեցակարգը, եւ այդ ճանապարհին հայկական կողմը 10 տարի շարունակ միջազգային հանրության համար տեսանելի եւ շոշափելի քայլեր է ձեռնարկել։ Եթե Ադրբեջանը շարունակի ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
Ագային ժողովի կողմից ապրիլի 9-ին, ժամը 14:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հրավիրված հատուկ նիստի բնականոն աշխատանքն ապահովելու համար, որի ընթացքում ...ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԵՄ՝ ՔՐ. ԳՈ՞ՐԾ
1Երեկ երեկոյան Վաղարշապատի ոստիկանության բաժին է դիմել Արա Մարուքյանը, հայտարարությամբ, թե նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում, Մանվել Գրիգորյանը եւ նրա օգնական Զոհրապ Գալստյանը սպառնացել են սպանել իրեն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ապրիլի 7-ին, ժամը 04։41-ին, հրդեհ է բռնկվել Գյումրու Վ.Սարգսյան փողոցում՝ հեռուստաաշտարակի տարածքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 05։18-ին։ Այրվել է ԳԱԼԱ հեռուստաալիքին ...ԱՆԴԱՎԱՃԱՆ ԿԱՆԱՅՔ
4Երեկ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ցույցի դուրս եկած կանանց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ վարդեր է ուղարկել։ Սակայն կանայք մերժել են գլխավոր դատախազի վարդերը։ ...
ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑԵՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԽՆԴՐՈՒՄ, ԹԱԽԱՆՁՈՒՄ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԽՆԴՐՈՒՄ, ԹԱԽԱՆՁՈՒՄ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԻՆՉՈ՞Ւ Է ԴԱՆԴԱՂԵԼ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՃԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

