
ՄԵԴԱԼՆԵՐԸ ԱՌԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ
- Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անհամեմատ հաջող էր Հայաստանի եւ ընդհանրապես հայ ըմբիշների համար, քան մի քանի օր նույն Տամպերեում ազատ ոճայինների եւ կանանց ըմբշամարտի աշխարհամասի ստուգատեսը։ Թեպետ Հայաստանի մարզիկների պարագայում «հաջողություն» բառը անշուշտ պահանջում է «որոշակի» պարզաբանում. մերոնք, ճիշտ է, երկու մեդալ նվաճեցին, սակայն օլիմպիական ուղեգրերի տիրանալ չհաջողվեց։ Իսկ դա, համաձայնեք, այս տարի անհամեմատ կարեւոր խնդիր է, քան նույնիսկ Եվրոպայի չեմպիոն դառնալը։

Առայժմ ամեն ինչ հանգում է նրան, որ եթե Պեկինում ըմբշամարտի օլիմպիական մրցումների մրցանակակիր ենք ունենալու, ապա դրա առավել հավանական թեկնածուն գերծանրքաշային Յուրի Պատրիկեեւն է, որի լուրջ ներուժի վառ վկայությունն է անցյալ տարի Բաքվի աշխարհի առաջնությունում նվաճած բրոնզե մեդալը։ Իսկ Տամպերեում Պատրիկեեւը կրկին հաստատեց ուժը, վարպետությունն ու դրանից բխող պատվախնդիր հավակնությունները։
Ըստ էության, նա մրրիկի պես հաղթահարեց մրցաշարային ուղին եւ մեկ շնչով էլ անցկացրեց վճռական գոտեմարտն իր նախկին թիմակից, ռուսաստանցի տիտղոսավոր ըմբիշ Հասան Բարոեւի հետ, որին հաղթեց տպավորիչ՝ 7։1 հաշվով։ Անկեղծ ասած, նման վստահ հաղթանակը նույնիսկ մի փոքր շփոթեցնող եւ անբացատրելի է։ Ասենք, Պատրիկեեւը փուլից փուլ անվերապահ էր դարձնում իր առավելությունը մրցակիցների նկատմամբ, որի վկայությունն է գոտեմարտերում գրանցված արդյունքները։ Այսպես՝ 1/8 եզրափակիչում Բելառուսը ներկայացնող Յոզեֆ Խուգոշվիլուն մեր մարզիկը հաղթեց 4։2 հաշվով, այնուհետեւ մաքուր հաղթանակ տարավ իտալացի Դանիելե Ֆիկարայի (9։0) եւ ֆրանսիացի Յանիկ Սչպենյակի նկատմամբ (3։0)։ Նույն ոգով շարունակելու դեպքում դժվար է առանց Պատրիկեեւի պատկերացնել օլիմպիական խաղերի պատվո պատվանդանը։
Հայաստանի հաշվին եւս մեկ մեդալ գրանցեց 55 կգ քաշային Ռոման Ամոյանը, որը, ոչ պակաս վստահ ընթացքով հասնելով եզրափակիչ, պարտվեց միայն վճռական գոտեմարտում, Եվրոպայի չեմպիոն հռչակված ադրբեջանցի Ռովշան Բայրամովին` ոսկե մեդալի հետ զիջելով նաեւ օլիմպիական ուղեգիրը։ Եզրափակիչի ճանապարհին փորձառու Ամոյանը, որից հավաքականի մարզիչները վաղուց են մեծ սխրանքներ ակնկալում, պայքարից հանեց ռումինացի Վիրգիլ Մունտյանուին (10։1), ուկրաինացի Յուրի Կովալին (10։0) եւ վրացի Իրակլի Չոկուային (11։0)։ Նկատենք, որ Ամոյանը անչափ մոտ էր չեմպիոնական տիտղոսին. եզրափակիչ գոտեմարտի առաջին խաղափուլից հետո նա հաղթում էր երկու միավորի առավելությամբ։ Դժվար է ասել, թե մյուս երկու խաղափուլերում ինչ կատարվեց Ամոյանի հետ, բայց փաստ է, որ դրանցում նա պարտվեց միեւնույն՝ 0։4 հաշվով։ Ասենք՝ կայունությունը երբեք էլ բնորոշ չի եղել Ռոմանին, որը զերծ չէ նման անբացատրելի վայրիվերումներից։
Փոխարենը, որոշակի լռությունից հետո իր մասին հիշեցրեց անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Արմեն Նազարյանը, որը, մեր ունեցած տեղեկություններով, պատրաստվում է միայն Պեկինում օլիմպիական մեդալ նվաճելուց հետո ավարտել սպորտային կարիերան։ Թեպետ հիմա էլ զգացվում է, որ մեր անվանի հայրենակիցը արդեն առաջվանը չէ։ Նախկինում Արմենը «մրցուղիում» այնպիսի արագություն էր զարգացնում, որ եզրափակիչում պարզապես անկասելի էր դառնում։ Իսկ այժմ ոսկե մեդալի համար պայքարում նա 1։5 հաշվով պարտվեց ֆինն Յարկո Ալա-Հյուկույից։ Նկատենք թերեւս, որ Ֆինլանդիան դժվար է ըմբշամարտի հարուստ ավանդույթներով երկիր համարել։ Արծաթե մեդալը դժվար թե ուրախացրած լինի մաքսիմալիստական նկրտումներ ունեցող Նազարյանին, սակայն նա անշուշտ պետք է, որ բավարարված լինի գլխավոր խնդիրը լուծելու՝ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար։
Նույն քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Խոսրով Մելիքյանը, առաջին գոտեմարտում հաղթելով ուկրաինացի Կոնստանտին Բալիցկուն (5։3), այնուհետեւ զիջեց ռուսաստանցի Ասլան Աբդուլինին (2։6) եւ դուրս մնալով հետագա պայքարից, վերջնարդյունքում 27 մասնակիցների մեջ զբաղեցրեց 11-րդ տեղը։ Փոքր-ինչ հաջող էր Լեհաստանի դրոշի ներքո հանդես եկող Էդվարդ Բարսեղյանի ելույթը, որը, հաղթելով լատիշ Անդրյուս Զյատկովսին (10։2), հաջորդ փուլում 0։8 արդյունքով պարտվեց այս քաշային կարգի ապագա հաղթողին։ Ելույթները շարունակելով սփոփիչ մրցափուլում` Բարսեղյանը հաղթեց Միխալ Ռադնոտիին (Սլովակիա), ապա զիջելով ֆրանսիացի Սեբաստիեն Հիդալգոյին, գրավեց 7-րդ հորիզոնականը։
66 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոնն է ուկրաինահպատակ Արմեն Վարդանյանը։ Ոսկե մեդալներին տիրանալու ճանապարհին նա պայքարից հանեց չեխ Տոմաշ Սոբեցկուն, վրացի Մխրան Մատչուտաձեին, ադրբեջանցի Հուսամադին Ռաջաբովին, ռուսաստանցի Ռուսլան Բելխորոեւին, իսկ եզրափակիչում էլ ռումինացի Իոն-Իլիա Պանայտին։ Այս քաշային կարգում 25 մասնակիցների մեջ 18-րդ տեղը զբաղեցրեց Արման Ադիկյանը, որը սահմանափակվեց մեկնարկային փուլում հունգարացի Տամաշ Լորինցից կրած պարտությամբ։ Հիշեցնենք, որ Ադիկյանը անցյալ տարի Բաքվում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգիր նվաճած առաջին հայ ըմբիշն է։
74 կգ քաշային կարգում ներկայացված էր միայն մեկ հայ ըմբիշ՝ Էդգար Բաբայանը, որը 1/8 եզրափակիչում 3։6 հաշվով պարտվեց Եվրոպայի ապագա չեմպիոն, հունգարացի Պետեր Բասչիին, իսկ սփոփիչ մրցումների առաջին փուլում մեդալների համար պայքարը շարունակելու իրավունքը զիջեց ֆինն Վալտերի Մոիսիոյին, որը նույնպես չօգտագործեց շանսը։
Հայ մարզիկների առումով ներկայացուցչական էր նաեւ 84 կգ քաշային կարգը։ Շվեդիան ներկայացնող աշխարհի նախկին չեմպիոն Արա Աբրահամյանն այս անգամ բավարարվեց բրոնզե մեդալով՝ կիսաեզրափակիչում պարտվելով թուրք ըմբիշ Նազմի Ավլուկային, որն էլ այնուհետեւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի մարզիկ Տիգրան Սահակյանը, հենց մեկնարկում պարտվելով գերմանացի Յան Ֆիշերին, 30 մասնակիցների մեջ 22-րդն էր։
Վերջապես 96 կգ քաշայինների պայքարին մասնակցած գյումրեցի Արման Գեղամյանը նախ չնչին առավելությամբ գերազանցեց ուկրաինացի Օլեգ Կրիոկային, իսկ 1/4 եզրափակիչում նրա առջեւ կարմիր լույս վառեց վրացի Ռամազ Նոզադձեն, որն էլ իր հերթին արժանացավ բրոնզե մեդալի։
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 37 երկրների մեջ զբաղեցրեց 9-րդ տեղը։ Այսպիսով օլիմպիական ուղեգրերի քանակը համալրելու խնդիրը մեր թիմի համար օրակարգում է մնում առաջիկա երկու վարկանիշային մրցաշարերում։
ՄԵԴԱԼՆԵՐԸ ԱՌԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անհամեմատ հաջող էր Հայաստանի եւ ընդհանրապես հայ ըմբիշների համար, քան մի քանի օր նույն Տամպերեում ազատ ոճայինների եւ կանանց ըմբշամարտի աշխարհամասի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Ապրիլի 6-ին չորս հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը։ Անդրանիկ տուրում հիմնական ֆավորիտները, որոնց սահմանազատումը գնալով աղոտ է դառնում, հաստատեցին իրենց ...ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿ` ԱՌԱՆՑ ՊԱԹՈՍԻ
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
Ի նպաստ հայ գրքի
Գաղտնիք չէ, որ այսօր թերեւս գեղարվեստական բարձրարժեք խոսքը խթանելուց առավել մեծ հրամայական է ազգային նոր իմունահամակարգ ստեղծելը, հայությունից չոչնչացող ազգ ձուլելը, ինչը նույնպես ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՐՏԻ ՏԱԳՆԱՊ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսի նահատակության 70-րդ տարելիցը
Ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Նահատակ Հայրապետը» խորագրով հուշ-երեկո` նվիրված երանաշնորհ Տ.Տ. Խորեն ...ՆՐԱՆՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻՔ
ԼԱԼԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 4«Վիրահայերի Միասնություն» ՀԿ-ն ապրիլի 4-ին կազմակերպեց ընդլայնված նիստ, որի օրակարգում էր «Հայաստանի Հանրապետության ներքաղաքական վիճակը հետընտրական շրջանում» հարցը։ Նիստը բացեց ՎՄ ՀԿ պատվավոր նախագահ ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԵՎԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այս տարվա առաջին երեք ամիսների համար նախատեսված եւ մայրաքաղաքում իրականցված աշխատանքները երեկ ներկայացրեց քաղաքապետ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ
Տեղեկացնելով, որ եռամսյա ծրագիրը ամբողջությամբ կատարված է, քաղաքապետը ...ԲԱՆԿԵՐԻՑ ԽՈՇՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ ՉԻ ՆԿԱՏՎԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Չնայած քաղաքական իրադրության վերջին սրացումներին, Հայաստանի ֆինանսական համակարգում արտաքուստ ամեն ինչ հանգիստ է։ Իսկ արժութային շուկան, որն ամենաարագն է արձագանքում նման իրավիճակներին, միանգամայն կայուն ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՈՐԲԻ ԳԼՈՒԽ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 9
Անհրաժեշտ է քրեական պատասխանատվություն
Այն, որ մեզանում լույս տեսնող որոշ պարբերականներ հետեւողականորեն փորձում են վարկաբեկել պետությանը, հրապարակում պետության դեմ ուղղված տարաբնույթ հերյուրանքներ ...ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ ԳԻՐՔՆ Է
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ ԱՕԿՍ-ում բացվեց ռուսական գրքի կենտրոնը
Ուրախալի է, որ Հայաստանում գիրքը, գրքի կենտրոնի բացումը տոնի է վերածվում, ուրախալի է հատկապես այն պատճառով, որ նախաձեռնությունը երկրի առաջին տիկնոջն է պատկանում։
...ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԽԻՍՏ ԴՐԱԿԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Եւ այսպես, պաշտոնավարման երկրորդ ժամկետն սպառելով, ապրիլի 9-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը լիազորությունները կփոխանցի իր իրավահաջորդին՝ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին։
Հանրապետության երկրորդ նախագահի ...ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 23
Անպատկառությունն էլ պետք է սահման ունենա
Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մարտի 1-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի տապալումից հետո միամտաբար կարծում էինք, թե «ազգային-ազատագրական պայքարի» դրոշի ներքո ...«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
Պատրաստեց մամլո քարտուղար ՆԱՆԱ ԱՎԵՏԻՍՈՎԱՆԱպրիլի 7-ին «Արմավիա» ավիաընկերությունը շնորհավորեց բոլոր կին ուղեւորներին Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։ «Արմավիայի» չվերթերով թռչող բոլոր կանայք ծաղկեփնջեր ստացան։ Անակնկալը նրանց սպասում ...ԱՎՏՈՎԹԱՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ՝ առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի հատվածում տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել «Գազել» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ` ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԳԼՈՒԽԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 9
Մեր ժամանակներում քաղաքական գործիչների գլխի ծագման շուրջ վիճաբանությունները փոքր-ինչ մարել են։ Չգիտես ինչու, կարեւոր է համարվում ոչ թե որտեղից է հայտնվել գլուխը, այլ թե կոնկրետ ինչ է պարունակում այն։ ...ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների եւ դատախազության ղեկավար ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
2Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին օրն է, իսկ վաղը՝ ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի երդման հանդիսավոր արարողությունից հետո, երկիրն ունենալու է նոր ղեկավար։
Փորձենք համառոտ ամփոփել Հայաստանի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ «Առնո Բաբաջանյան» դահլիճում կայացավ «Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ֆորումի առաջին նիստը։ Հիշեցնենք, որ «Խաղաղ Հայաստանը» հիմնադրվել է մարտի 21-ին, երբ Հայաստանում գործող 10 հասարակական ...ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ
«Մեր երկրում, իրոք, կան մարդկանց խմբեր, որոնց բողոքը լսելի չէ։ Նրանք հեշտորեն մտնում են ամբոխավարության հորձանուտը եւ հայտնվում ամեն ինչ ջարդելու եւ փշրելու պատրաստ մարդկանց ազդեցության տակ։ Դա չի կարող ...ՍԱՐ ՈՒ ՁՈՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ. «Եթե փորձենք ի մի բերել՝ ինչ ունեինք 1998թ., եւ այսօր ինչ ունենք՝ թե՛ սոցիալական քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտում, ուղղակի համեմատության եզր չկա. սար ու ձորի տարբերություն ...68 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
1Երեկ քաղաքապետ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ տեղեկացրեց մարտի 1-ի զանգվածային անկարգությունների հետեւանքով մայրաքաղաքին հասցված վնասի չափի մասին։ «Մենք տեղեկանք ենք ներկայացրել դատախազություն հասցված 68 մլն վնասի ...ՓՈԽՎԵԼ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Սեփ.լրտվ.«1998թ. փոխվել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հայեցակարգը, եւ այդ ճանապարհին հայկական կողմը 10 տարի շարունակ միջազգային հանրության համար տեսանելի եւ շոշափելի քայլեր է ձեռնարկել։ Եթե Ադրբեջանը շարունակի ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
Ագային ժողովի կողմից ապրիլի 9-ին, ժամը 14:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հրավիրված հատուկ նիստի բնականոն աշխատանքն ապահովելու համար, որի ընթացքում ...ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԵՄ՝ ՔՐ. ԳՈ՞ՐԾ
1Երեկ երեկոյան Վաղարշապատի ոստիկանության բաժին է դիմել Արա Մարուքյանը, հայտարարությամբ, թե նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում, Մանվել Գրիգորյանը եւ նրա օգնական Զոհրապ Գալստյանը սպառնացել են սպանել իրեն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ապրիլի 7-ին, ժամը 04։41-ին, հրդեհ է բռնկվել Գյումրու Վ.Սարգսյան փողոցում՝ հեռուստաաշտարակի տարածքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 05։18-ին։ Այրվել է ԳԱԼԱ հեռուստաալիքին ...ԱՆԴԱՎԱՃԱՆ ԿԱՆԱՅՔ
4Երեկ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ցույցի դուրս եկած կանանց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ վարդեր է ուղարկել։ Սակայն կանայք մերժել են գլխավոր դատախազի վարդերը։ ...
ՔԾՆՈՂՆԵՐԻ «ԲԱՆԱԿԸ» ԱՌԱՆՑ ԱՅՍ ԷԼ ՇԱՏ ՄԵԾ Է
Սեփ.լրտվ.ԵՂԱՆԱԿ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ
ԴԱ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՈՉ ԹԵ ԱՆՁԻՆ, ԱՅԼ ՆՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՈՒՅՍԵՐԸ
ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԵՐԵՔ ՄԱՆԵԹԱՆՈՑ ԼԱՑՈՂՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

