
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
- Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ սեփական հարկի տակ՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ասուլիս էր հրավիրել, եւ լրագրողների հետ հանդիպումը բարի լուրով սկսեց։ Քրիստոնեա-ժողովրդավարական եւ Ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալին անդամակցելու գործընթացը նախաձեռնելուց 5 տարի անց ՕԵԿ-ը այլեւս կուսակցությունների այս միավորման լիարժեք անդամ է։

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա քաղաքական ուժերը, ըստ Ա.Բաղդասարյանի, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հետագա «իրադարձությունները զարգանան քաղաքական համերաշխության եւ հանդուրժողականության հենքի վրա։ Սա նշանակում է, որ պետք է գտնվեն փոխընդունելի լուծումներ քաղաքական դաշտում, եւ մենք հանդես ենք գալիս հենց այդ դիրքերից»։
Այս համատեքստում ՕԵԿ առաջնորդը հատկապես կարեւորում է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները. «Շատ կարեւոր է, որ այդ ընտրություններն անցնեն պատշաճ մակարդակով, եւ ընդդիմությունը կարողանա նույնպես լիարժեք մասնակցել ընտրական գործընթացներին։ Սա նաեւ շատ լավ հնարավորություն է՝ դրսեւորելու առանձին քաղաքական ուժերի հավակնությունները տեղական ընտրություններում։ Ամբողջ աշխարհում տեղական ընտրությունները բազային նշանակություն ունեն հետագա համապետական ընտրությունների համար»։
Առջեւում Երեւանի քաղաքապետի ընտրություններն են, եւ հաշված ամիսներ անց երեւանցիները կընտրեն 65 հոգուց կազմված խորհրդարան, որն էլ կնշանակի ապագա քաղաքապետին. «Հայաստանում առաջին անգամ ընտրությունները կանցկացվեն բացառապես համամասնական սկզբունքով։ Այս իմաստով պատկերը ավելի ամբողջական է դառնում, որովհետեւ Երեւանում ապրում է Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդը։ Այնպես որ այս ընտրությունները շատ կարեւոր նշանակություն են ունենալու նաեւ քաղաքական առումով՝ առաջին անգամ քաղաքային խորհրդարանում ձեւավորվելու են խմբակցություններ։ Առավել եւս կարեւոր է, որ առաջիկայում քաղաքական հասարակական գործընթացները զարգանան հանդուրժողականության, փոխըմբռնման հենքի վրա, մեր երկրում գործող օրենքների, սահմանադրության շրջանակներում»։
ՕԵԿ նախագահն ստիպված եղավ նաեւ հակադարձել հհշական քարոզիչների՝ առատության եղջյուրից թափվող «ավանդական» հարցերին։ Օրինակ։ Որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, որի «նշանակման» հաջորդ օրը հանցավոր վարչախումբը «զենք կիրառեց» կտրող, ծակող գործիքներով զինված «խաղաղ ցուցարարների» նկատմամբ, իրեն պատասխանատու չի՞ զգում տեղի ունեցածի համար։
Ի պատասխան՝ բանախոսը եւս մեկ անգամ բացատրեց, որ, նախ, ինքը դեռեւս Անվտանգության խորհրդի քարտուղար չի նշանակվել, երկրորդ՝ տարրական գրագիտություն ունենալու դեպքում դժվար չէ նկատել, որ «ՕԵԿ-ը այսօր դեռ իշխանության մեջ չէ՝ մենք ստորագրել ենք փաստաթուղթ, եւ միայն ապրիլի 15-ից հետո Հայաստանում կձեւավորվի նոր քաղաքական իշխանություն։ Այդ ժամանակ էլ Արթուր Բաղդասարյանը կստանձնի ինչ-որ պարտականություններ, որի մասին հանրությունը, բնականաբար, տեղյակ կլինի»։
Եւ, վերջապես՝ «մարտի 1-ի դեպքերի համար պատասխանատվություն պետք է կրեն այն ուժերը, որոնք այդ ամենը կազմակերպել են, նրանք, ովքեր 9 օր,10 օր շարունակ մարդկանց անծրագիր հավաքել էին այդ հրապարակում»։
ՀՀՇ քարոզչական կցորդներին հանգիստ չտվող հաջորդ հարցը հետեւյալն էր. ինչպե՞ս կարող էր Ա.Բաղդասարյանը միանալ կոալիցիոն հուշագրին, եթե նախագահ Քոչարյանը նրան հրապարակավ վիրավորել է՝ անվանելով «դավաճան»։ Ի պատասխան՝ բանախոսն առաջարկեց անհարկի չքչփորել նախընտրական կեղտոտ սպիտակեղենը. քարոզարշավի ընթացքում բոլորը բոլորի մասին ինչ ասես ասել են. է՛լ տականք, է՛լ դավաճան, է՛լ Թուրքիայի գործակալ, է՛լ գող փիսո, է՛լ հերնումեր... Պատճառը լարված նախընտրական արշավն էր, որ «անցավ բոլոր սահմանները եւ տեղափոխվեց անձնական վիրավորանքների հարթություն, ինչը մեզ համար ընդունելի չէ»։
Հայաստանի դժբախությունն այն է, ըստ նրա, որ «դարձել ենք բամբասանքի հասարակություն։ Մեկը մի տեղ մի բան խոսում է եւ իր խոսքերի համար ոչ մի պատասխանատվություն չի կրում»։
Ինչո՞ւ ՕԵԿ-ը չմիացավ ԼՏՊ-ին եւ, հակառակը, արձագանքեց նորընտիր նախագահի երկխոսության հրավերին։ Բազմիցս «պատասխանված» այս հարցին ի պատասխան՝ բանախոսը նկատեց. անգամ եթե քարոզարշավի ընթացքում իշխանական ճամբարից իր հասցեին մեղադրանքներ են հնչել, ապա «Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի բեշ-բեթար բաներ է ասել։ Փետրվարի 15-ին ամբողջ ժողովրդին պարզ էր, որ ես եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոր առճակատման մեջ էինք։ Իրենք սկսեցին, մենք էլ ստիպված պատասխանեցինք», եւ այս պարագայում հասկանալի է, որ ԼՏՊ-ին միանալու մասին խոսք լինել չէր կարող։
Պատրաստվո՞ւմ է, արդյոք, մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, եւ, հնարավո՞ր է, որ այդ հանգրվանին ընդառաջ՝ դադարեցնի ՕԵԿ-ի մասնակցությունը կոալիցիոն համագործակցությանը։ «Ես նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»,- պատասխանեց Ա.Բաղդասարյանը՝ հարցը համարելով ոչ կոռեկտ, «Կիկոսի մահի» հանգույն կանխավ շրջանառության մեջ դրված թեմատիկ շահարկումները՝ անտեղի եւ անհեռանկար։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գտնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
-2004թ. անտառային ոլորտի ենթակայության փոփոխությունը՝ «Հայանտառի» փոխանցումը բնապահպանության նախարարությունից գյուղատնտեսության նախարարությանը, ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իսկ ալերգենները բազմաթիվ են
«Հայացք» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության դոկտոր, ալերգաբան, իմունաբան ...ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ
2Այսօր լրանում է ուղիղ երկու ամիս այն օրվանից, երբ ուժի մեջ մտավ դատարանի վճիռը, որով Հովհաննես Գալաջյանը եւ Գեղամ Գրիգորյանը վերականգնվեցին իրենց կողմից հիմնադրված եւ շուրջ 20 տարի ղեկավարած «Իրավունք» ...ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 4
Ապրիլի 9-ին տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը։ Օգտվելով առիթից՝ «Հայոց Աշխարհ»-ը հնարավորություն է տալիս իր ընթեցողներին տեղեկանալու, թե ինչպես են ընթանում ինաուգուրացիաները ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 3 ԱՆՁ
2Նախագահական ընտրությունների կապակցությամբ դատարաններում հարուցված քրեական գործերի շրջանակում ապրիլի 3-ի դրությամբ ազատազրկման է դատապարտվել 3 անձ, տուգանք է սահմանվել 4-ի նկատմամբ, մի շարք գործերի քննությունն ...ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 9
Հիանալի փիլիսոփա Ֆ.Գիրենոկը գրել է. «Ստալինիստ չեն ծնվում։ Ստալինիստ դառնում են։ Վերցնենք, օրինակ, ինձ։ Ես Ստալինի երկրպագուն չեմ։ Բայց եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ընթանում է, ապա կդառնամ ստալինիստ։ ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 12
Բուխարեստում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելով Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ստացել են բանակցային ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՏԱԿ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Շուրջ երկու տարի տեւած կապիտալ վերանորոգումից հետո Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքում երեկ բացվեց «Արդշինինվեստբանկի» գլխավոր մասնաշենքը։
Ընդհանուր առմամբ շենքի նորոգման համար ներդրվել է 3 մլրդ դրամ, ...«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ 64
Թեպետ սովորություն չունեմ այլոց հոդվածներին անդրադառնալու, բայց «Հայկական ժամանակ»-ում օրերս զետեղված «Թուրքերը եւ մենք» վերնագրով սրտակեղեք անդրադարձն անուշադրության մատնելն անարդար կլիներ։
Պարզվում ...ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԵՎ ՀԵՐՈՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, ՀՌԱԿ-ի հետ միավորվելուց հետո դուք քաղաքական գործունեությունն ...ԴԵՊՔԵՐ ԵՎ ԴԵՄՔԵՐ
Գ.Հ. 2
Հավատն ու սերը քաղաքական կատեգորիա չեն
Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե բոլորը հետեւում են առանձին անձանց ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, երեկ կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության ...ԱՅՍ ՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ
«Ցանկացած քաղաքական գործիչ, որը Արցախը համարում է պրոբլեմ Հայաստանի համար եւ այդ հիմնախնդիրը համարում է Հայաստանի տնտեսական առաջընթացի խոչընդոտ, ինձ համար մերժելի է։ Տնտեսությունը զարգացնելու համար ...ՈՉ ՄԻ ՇԵՂՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՐՍԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Դեմիրճյանը կրկնեց ԼՏՊ-ի ասածները
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Տեր-Պետրոսյանի զինակից, ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ էր
Թվում է, թե մշտապես «սահմանադրական ճանապարհով գնալու», խաղաղ մեթոդներով ...ՌՈՒՍՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՅՏԸ
Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», ինչպես երեւում է, լրջորեն մտադրվել է արդարացնել ՈՒԵՖԱ-ի գավաթակիր դառնալու մասնագետների կանխատեսումները։ Համենայն դեպս, հիշյալ թիմի մասնակցությամբ մրցաշարի ...ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 30
Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ սեփական հարկի տակ՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ասուլիս էր հրավիրել, եւ լրագրողների հետ հանդիպումը բարի լուրով սկսեց։ Քրիստոնեա-ժողովրդավարական ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Չիկագոյում ավարտված «Հյուսիսային Ամերիկայի շախմատի մարտահրավերի մրցամարտի» վերջին՝ 4-րդ պարտիայում, Լիլիթ Մկրտչյանը պարտություն է կրել ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոնուհի Իրինա Կրուշից: Մրցամարտի հաշիվը դարձել ...ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՈՆՅԱՆԸ 6-ՐԴՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖԻԴԵ-ի հրապարակված շախմատիստների գործակիցների միջազգային վերջին սանդղակում Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը: Նա ունի 2763 միավոր: Իսկ Վլադիմիր Հակոբյանը (2673 միավոր), Գաբրիել Սարգսյանը (2643) եւ ...ՇԱԴՈՅԱՆՆ ՈՒԹԵՐՈՐԴՆ Է
Կանանց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում եւս Հայաստանը առանց մեդալների է։ Այս մրցումներում, որ նույնպես անցկացվեց Տամպերեում, մեր երկրի միակ պատվիրակ Կարինե Շադոյանը 16 մարզուհիների մեջ զբաղեցրեց 8-րդ ...Ի՞ՆՉ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԻՐԸ ՔԱՅՔԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Սեփ.լրտվ. 4
«Չեմ կարծում, որ երկխոսության կոչերն ինձ են ուղղված։ Ես որեւէ երկխոսության պատրաստ չեմ եւ համարում եմ, որ քրեորեն պատժելի արարք գործող մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքով։
Բայց հաջորդ ...ՄԻԱՅՆ ՄԻ ՆՊԱՏԱԿ
Սեփ.լրտվ. 2
Ըստ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ. «2008-ին ազատամարտիկ տղաներից ոչ մեկը Լ.Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու իրավունք չուներ, քանի որ նա որեւէ հայտարարություն չի արել, թե Արցախի հարցի վերաբերյալ իր տեսակետը փոխել է։ ...ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Պաշտոնների վերաբաժանման շուրջ ներկոալիցիոն քննարկումների մասին կրկնվող հարցերին անդրադառնալով՝ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ երեկ տիտանական ջանքեր գործադրեց լրագրողներին համոզելու, որ «որեւիցե պաշտոնի հետ կապված ...ՀԱԿՎԱԾ ՉԷ ՀԱՐՑԵՐԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ
Սեփ.լրտվ. 1«Ես միանշանակ համոզված եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը հակված չէ հարցերին լուծում տալ։ Այդ համոզմունքը նոր ձեռք չեմ բերել, այլ տարիների ընթացքում, նրա գործունեությանը հետեւելով։ Եթե նա հակված լիներ երկխոսության, ...ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ
Երեկ «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերում տեղ էին գտել հրապարակումներ՝ կապված Երեւանում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվածների մահվան ...ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՆ
11
Երեկ Ստեփան Դեմիրճյանը խոսեց իշխանություն-ԼՏՊ երկխոսության մասին, բողոքելով, թե իշխանությունները «երկխոսության համար նպաստավոր պայմաններ չեն ստեղծում»։ Այսինքն՝ իրենց պահանջները չեն կատարում, որ իրենք ...
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

